Librairie-Bibliothèque
+374 55 50 90 52 Devise : AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ Սերգեյ Մանուկյան
Էջ / 3
The text of this work is presented in the original language.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Սերգեյ Մանուկյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 3

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ Կայացած պաշտոնական գիտությունասպանությունը հաստատող տասնյակից ավելի փաստերից առայժմ ներկայացնում եմ միայն ներքոբերյալը: ՀՀԿ Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին ՀՊՄՀ -ում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդին ներկայացրեց իր «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Հայաստանի մանկավարժագիտության ընտրանիին ներկայացնելով ուսուցման մի պատկերացում, որը գիտականորեն մտածողները պետք է որ մերժեին, սակայն մերժող չեղավ: Ահա դա. «Կոլեկտիվ ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին բնորոշ են հետեւյալ առանձնահատկությունները. -ուսումնական խումբը կազմված է տարբեր տարիքի ու մակարդակի սովորողներից, -ուսումնական խմբի տարբեր անդամներ ուսումնական պարապմունքների միեւնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, իսկ մյուսը՝ ստուգարք հանձնել: - մի քանի հոգի ինչ-որ հարց են քննարկում, մեկը ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում, - ընդհանուր ծրագիրը տարբեր սովորողներ թեմանների ու բաժինների տարբեր հաջորդականությամբ են յուրացնում», ( սեղմագիր 18-19 ): Այլեւս չկա միատարիք դասարանը եւ դասանյութի ուսումնասիրությունը հրահրող եւ սկսվածը կազմակերպող ուսուցիչը: Կոլեկտիվ ուսուցման մասին այսպիսի,կասեի, բազմակողմանի անհեթեթ պատկերացում բովանդակող ատենախոսությունը հավանության արժանացրին մանկավարժության երեք տասնյակից ավելի դիպլոմավորված ներկայացուցիչներ, ինչպես եւ պաշտոնական ընդդիմախոս ակադեմիկոս Է.

Էջ 1 ընդհանուր 3 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Partager le Livre

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով