Bookstore-Library
+374 55 50 90 52 Currency: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
The Assassination of Science in Pedagogy Laura Asatryan
Pedagogy

The Assassination of Science in Pedagogy

Laura Asatryan

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Կայացած պաշտոնական գիտությունասպանությունը հաստատող տասնյակից ավելի փաստերից առայժմ ներկայացնում եմ միայն ներքոբերյալը:
ՀՀԿ Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին ՀՊՄՀ -ում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդին ներկայացրեց իր «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Հայաստանի մանկավարժագիտության ընտրանիին ներկայացնելով ուսուցման մի պատկերացում, որը գիտականորեն մտածողները պետք է որ մերժեին, սակայն մերժող չեղավ:
Ահա դա. «Կոլեկտիվ ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին բնորոշ են հետեւյալ առանձնահատկությունները.
-ուսումնական խումբը կազմված է տարբեր տարիքի ու մակարդակի սովորողներից,
-ուսումնական խմբի տարբեր անդամներ ուսումնական պարապմունքների միեւնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, իսկ մյուսը՝ ստուգարք հանձնել:
- մի քանի հոգի ինչ-որ հարց են քննարկում, մեկը ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում,
- ընդհանուր ծրագիրը տարբեր սովորողներ թեմանների ու բաժինների տարբեր հաջորդականությամբ են յուրացնում», ( սեղմագիր 18-19 ): Այլեւս չկա միատարիք դասարանը եւ դասանյութի ուսումնասիրությունը հրահրող եւ սկսվածը կազմակերպող ուսուցիչը:
Կոլեկտիվ ուսուցման մասին այսպիսի,կասեի, բազմակողմանի անհեթեթ պատկերացում բովանդակող ատենախոսությունը հավանության արժանացրին մանկավարժության երեք տասնյակից ավելի դիպլոմավորված ներկայացուցիչներ, ինչպես եւ պաշտոնական ընդդիմախոս ակադեմիկոս Է.Ղազարյանն ու ՀՀ ԲՈՀ-ը: Այդպես էլ անհասկանալի է մնաց, թե ինչու է դա կոչվում կոլեկտիվ ուսուցում, երբ նշված առանձնահատկություններ ունեցող եւ ընդհանուր ճակատ չունեցող խումբը կոլեկտիվ չէ: Այսօրվա դրությամբ առարկող չի եղել:
Չառարկեցին նաեւ Հայաստանի բոլոր դպրոցների տնօրենները, երբ «հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը»-ում գտագործվեցին այդ ատենախոսությունից վերցված «Ինչն՞ է բնորոշ կոլեկտիվ ուսումնական պարապմունքներին», «Ո՞րն է կոլեկտիվ ուսուցման կազմակերպման դեպքում ուսուցման դործընթացի կազմակերպման առանձնահատկությունը» թիվ 66-րդ եւ 67-րդ հարցերն իրենց պատասխաներով: Դրանցից որպես ճիշտ պետք է ընտրեյին «Ընդհանուր ճակատի բացակայությունը: Ուսումնական խմբի անդամները կարող են զբաղված լինել տարբեր գործերով, յուրացնել տարբեր թեմաներ տարբեր ժամերին», այլապես կզկվեին տնօրենի պաշտոնից կամ՝ չէին կարող ընտրվել այդ պաշտոնում («Կրթություն» շաբաթաթերթ 06.10.2010 13.10 2010): Սա կոլեկտիվին վերաբերող գիտելիքների ոլորտում կիրառված պաշտոնական գիտությունասպանությունը բացահայտող լակմուսյան թուղթ դարձավ:
Բայց սրանով չբարարվեցին գիտությունասպանություն կայացնող պաշտոնյաները: Մ.Մկրտչյանի ատենախոսության մեջ կարդում ենք. «Հետազոտության նպատակն է՝ սահմանել ուսուցման կազմակերպման խմբային եղանակից կոլեկտիվ եղանակին անցնելու աստիճանական փուլերը, քանի որ ուսուցման կազմակերպման խմբային եղանակը, իր դաս-դասարանային տարատեսակներով, սպառել է իրեն» (սեղմագիր էջ 4): Այդ եղանակը նա նպատակադրվել է իրականացնել հինգ փուլերով: Երկրորդ փուլում միայն մեկ դասարանում միայն մեկ առարկա է ուսումնասիրվում ուսուցման այդ եղանակով: Երրորդ փուլում մեկ դասարանում է բոլոր ուսումնական առարկաների ուսումնասիրությունն կազմակերպվում այդպես: Չորրորդ փուլում. ուսումնական հաստատությունում կոլեկտիվ ուսուցումը կազմակերպվում է արդեն մեկ կամ քանի, տարատարիք-տարամակարդակ ուսումնական խմբերում: Հինգերորդ փուլում ուսումնական հաստատության բոլոր ուսումնական խմբերն արդեն տարատարիք եւ տարամակարդակ աշակերտական կազմերով են իրականացնում այդ եղանակը: Վեցերորդ գլխում կարդում ենք. «Մի շարք հանրակրթական հաստատություններ առաջին քայլերն են անում ուսուցումը կազմակերպելու կոլեկտիվ եղանակի կայացման երրորդ փուլի մակարդակով: Դրանցից են՝ Կոտայքի մարզի առնի գյուղի թիվ 2 ավագ դպրոցը, Երեւանի թիվ 118 ավագ դպրոցը, Երեւանի թիվ 16 ավագ դպրոցը»: Բայց չէ որ սրանով ասվում է, որ դեռ 2012 թ. Հայաստանի որեւէ դպրոցում չկան չորրորդ եւ հինգերորդ փուլերը:
Չգիտես ինչու, երեք տասնյակից ավելի մանկավարժագիտության դիպլոմավորված ներկայացուցիչներ, ակադեմիկոս Է.Ղազարյանն ու ՀՀ ԲՈՀ-ը, չնկատեցին, որ հետազոտությունը համարժեք գնահատելու համար չկա , նպատակին հասնելը ինչպես եւ անհրաժեշտ գործնական, նորույթը, ասինքն չկա ավարտված հետազոտություն: Բայց չէ որ սա պաշտոնական գիտությունասպանություն է:
Թող այսօր, արդեն 2015 թ. այդ դպրոցների տնօրեններից մեկը ներկայացնի իր դպրոցում կիրառվող այդ եղանակի թեկուզ եւ երկրորդ փուլը , երբ մի առարկա է այդպես ուսումնասիրվում, այն էլ մեկ դասարանում: Ուսումնական խումբը կազմված է տարբեր տարիքի ու մակարդակի սովորողներից: Մեկը կարող է զբաղվել յուրացվածը ամրապնդելով, մյուսը ստուգարք հանձնելով: Մի քանի հոգի ինչ-որ թեմա են ուսումնասիրում, մեկն էլ իր դասընկերոջն է նոր թեմա բացատրում, մի քանի հոգի էլ ուսուցչի հետ ինչ-որ հարց են քննարկում այլն եւ այլն: Ուղղակի ամաչում եմ, երբ կարդում եմ այս տողերը: Այստեղ մեղքի բաժին ունի նաեւ ռեկտոր Ռ.Միզախանը, քանի որ նա է գլխավոր պատասխանատուն իր բուհում գիտական կադրերի պատրաստման համար :
ԽՍՀՄ մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան
04.05.2015

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Share Book

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով