Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ջուրը կյանքի ուղեկից

Ջուրը կյանքի ուղեկից

Ժանր: Գիտահանրամատչելի
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 20
Դիտումներ: 8
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ջուրը կյանքի ուղեկից — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Երկրի ջրոլորտին նվիրված այս գրքում, խոսվում է բնության մեջ ջրային ռեսուրսների կարեւորության, անհրաժեշտության, յուրօրինակության, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է ծնունդ առել կյանքը ջրում, ինչպիսի առանձնահատկություններ ունի ջուրը, ինչպիսի բնական երեւույթներ են առաջանում ջրի առկայությամբ, ինչպես են ի հայտ գալիս անձրեւներն ու ձյունը, մառախուղն ու ցողը, ջրհեղեղներն ու ձյունամրրիկները, լճերն ու ճահիճները, ջրվեժներն ու գեյզերները, ինչպիսի տարբերություններ ունեն քաղցրահամ, աղի, արտեզյան ու հանքային ջրերը եւ այլն: Գրքում ներկայացված են նաեւ ջրոլորտի էկոլոգիական հիմնախնդիրները:
Այսպիսով, «Ջուրը կյանքի ուղեկից» խորագրով այս գիրքը նախատեսված է պատանի հետաքրքրասերների համար եւ նպատակ ունի նրանց ծանոթացնել Երկրագնդի ջրային թաղանթի վերաբերյալ տարրական գիտելիքների հետ:


Կարդալ Օնլայն

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Ջու՜ր... Մեզանից յուրաքանչյուրն այն ամեն օր օգտագործելով` համարում է շատ սովորական, պարզ ու մատչելի մի հեղուկ: Այն մեզ համար այնքան սովորական է դարձել, որ չենք էլ ուզում ավելի լավ «ճանաչել»: Սակայն ջուրը մեր կենցաղի պարտադիր ու անփոխարինելի նյութերից մեկն է — որքան սկսում ենք հետաքրքրվել ջրի պատմությամբ, այնքան ավելի ու ավելի ենք զարմանում ու հիանում` ձգտելով հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ այդ «հրաշք» նյութի մասին:
Այսպիսով, ի՞նչ է ջուրը, որտեղի՞ց է այն առաջացել, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի, ի՞նչ դեր է կատարում բնության մեջ, ինչու՞ է այն անընդհատ շրջապտույտի մեջ գտնվում: Ինչպե՞ս են անձր—ներ, ձյուն, կարկուտ գալիս, ինչու՞ օվկիանոսների, ծովերի ջրերը պիտանի չեն խմելու համար: Ի՞նչ դեր ունեն գետերը, լճերը, ճահիճները: Ինչու՞ է ջուրն այդքան անհրաժեշտ կենդանական — բուսական աշխարհի համար: Ինչպիսի՞ էկոլոգիական խնդիրներ կան: Պարզ թվացող այս անհոտ, անհամ ու թափանցիկ հեղուկն ինչու՞ է գիտնականների մի մեծ բանակի ուսումնասիրության առարկա, — դեռ—ս բացահայտված էլ չեն ջրի շատ ու շատ գաղտնքիներ:
Շատերիս մոտ առաջացել ու առաջանում են բազամաթիվ այլ հարցեր — ամեն հարցի պատասխանն իմանալով` ծնվում են նորանոր հարցեր: Եվ, իրոք, փորձելով նկարագրել ջուրը` տեսնում ենք, թե ինչքան շատ բան կա ասելու: Եվ մուտք գործելով ջրային աշխարհ` թվում է, թե էլ երբեք դուրս չենք գա այնտեղից, քանի որ այն բազմազան, հետաքրքիր ու անվերջանալի:
Դե§, ինչ, բացենք ջրային աշխարհի լայն դռները ...

Էջ 1 ընդհանուր 24 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով