Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Ջու՜ր... Մեզանից յուրաքանչյուրն այն ամեն օր օգտագործելով` համարում է շատ սովորական, պարզ ու մատչելի մի հեղուկ: Այն մեզ համար այնքան սովորական է դարձել, որ չենք էլ ուզում ավելի լավ «ճանաչել»: Սակայն ջուրը մեր կենցաղի պարտադիր ու անփոխարինելի նյութերից մեկն է — որքան սկսում ենք հետաքրքրվել ջրի պատմությամբ, այնքան ավելի ու ավելի ենք զարմանում ու հիանում` ձգտելով հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ այդ «հրաշք» նյութի մասին:
Այսպիսով, ի՞նչ է ջուրը, որտեղի՞ց է այն առաջացել, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի, ի՞նչ դեր է կատարում բնության մեջ, ինչու՞ է այն անընդհատ շրջապտույտի մեջ գտնվում: Ինչպե՞ս են անձր—ներ, ձյուն, կարկուտ գալիս, ինչու՞ օվկիանոսների, ծովերի ջրերը պիտանի չեն խմելու համար: Ի՞նչ դեր ունեն գետերը, լճերը, ճահիճները: Ինչու՞ է ջուրն այդքան անհրաժեշտ կենդանական — բուսական աշխարհի համար: Ինչպիսի՞ էկոլոգիական խնդիրներ կան: Պարզ թվացող այս անհոտ, անհամ ու թափանցիկ հեղուկն ինչու՞ է գիտնականների մի մեծ բանակի ուսումնասիրության առարկա, — դեռ—ս բացահայտված էլ չեն ջրի շատ ու շատ գաղտնքիներ:
Շատերիս մոտ առաջացել ու առաջանում են բազամաթիվ այլ հարցեր — ամեն հարցի պատասխանն իմանալով` ծնվում են նորանոր հարցեր: Եվ, իրոք, փորձելով նկարագրել ջուրը` տեսնում ենք, թե ինչքան շատ բան կա ասելու: Եվ մուտք գործելով ջրային աշխարհ` թվում է, թե էլ երբեք դուրս չենք գա այնտեղից, քանի որ այն բազմազան, հետաքրքիր ու անվերջանալի:
Դե§, ինչ, բացենք ջրային աշխարհի լայն դռները ...
14 . ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԸ
Հայաստանը հարուստ է հանքային ջրերով: Դրանք մեր հանրապետության կար—որ — մեծ նշանակություն ունեցող բնական հարստություններից են: Դրանք բազմաբնույթ են, ունեն տարբեր ծագում ու նշանակություն: Հայաստանի հանքային ջրերը հիմնականում սառնորակ են. դրանց ջերմաստիճանը տատանվում է +40C-ից մինչ— +640C: Միջին ջերմաստիճանը +200C է: Մեծ ճանաչում ունեն հատկապես Ջերմուկ, Արզնի, Արզական, Բջնի, Արարատ, Հանքավան, Տաթ— հանքային ջրերը:
Հայաստանի հանքային ջրերի աղբյուրներն իրենց օգտակար — բուժիչ հատկություններով հայտնի են եղել անհիշելի ժամանակներից: Նախնադարում հանքային ջրերով բուժում էին միայն մաշկային հիվանդությունները: Տարվա տաք եղանակներին շատ գյուղերից ու քաղաքներից բազմաթիվ հիվանդներ էին հանգրվանում հանքային աղբյուրների մերձակայքում: Որոշ հանքային աղբյուրների մոտ կառուցված էին արհեստական ջրավազաններ, որտեղ հիվանդները կարողանում էին լոգանքներ ընդունել: Մինչ օրս պահպանվել են մի քանի հին ջրավազանների մնացորդներ:
Հատկապես աչքի են ընկնում Ջերմուկի թերմերը, որոնք համաշխարհային ճանաչում գտած Կառլովի Վարիի ջրերի նմանակն են: Ջերմուկի առողջարանը գործում է 1930-ական թվականներից — համարվում է աշխարհի կար—որ առողջարաններից մեկը: Ջերմուկի հանքային ջրերը դուրս են հորդում Արփա գետի կիրճերից: Դրանց առավելագույն ջերմաստիճանը +640C է: Այդ ջրերը բուժիչ նպատակներով օգտագործել են շատ վաղուց: Այդ մասին հիշատակվում է միջնադարյան հայ գրականությունում (սկսած XIII դարից): Ջերմուկի շրջակայքում գտնվող ավերված տները, գերեզմանները, ավերված եկեղեցին վկայում են այն մասին, որ Ջերմուկը եղել է բավականին մեծ գյուղ — Հայաստանի տարբեր ծայրերից բուժվելու նպատակով այնտեղ են եկել շատ հիվանդներ:
Արզնու հանքային ջրերի աղբյուրները նույնպես հայտնի են վաղ անցյալից: Դրա ակնառու վկայությունն են պեղումների ժամանակ հայտնաբերված քարե տարբեր գործիքներն ու զենքերը: Նույնիսկ ջրավազանների ճեղքերից գտնվել են հնադարյան պատմական մետաղադրամներ: Արզնու առողջարանը գտնվում է Կոտայքի մարզում: Այն համարվում է Հայաստանի առաջին առողջարանը — գործում է 1925 թվականից: Արզնու հանքային ջրերի բաղադրությունը նման է երմանիայի Նաուհայմ — Վիսբադեն հայտնի առողջարանների հանքային ջրերի բաղադրությանը:
Հանքավանի հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից: Մարմարիկ գետի երկարությամբ շուրջ մեկ կիլոմետր դուրս են հորդում մեծ ու փոքր հանքային աղբյուրներ: Հանքավանի առողջարանը գործում է 1960-ական թվականներից: Հանքավանի հանքային ջրերի նմանակն են հանրաճանաչ Եսենտուկիի հանքային ջրերը:
Բջնիի հանքային ջրերի աղբյուրները գտնվում են Բջնի գյուղում — տեղաբաշխված են Հրազդան գետի խոր հովիտներում: Բջնիի հանքային ջրերի մի մասն էլ դուրս է հորդում Բջնի բերդի ստորգետնյա ելքերից:
Արզականի հանքային ջրերի աղբյուրները գտնվում են Հրազդան գետի Դալար վտակի ստորին հոսքերում: Խոշոր աղբյուրները տեղաբաշխված են հիմնականում Դալար գետակի ձախ ափին՝ Արզական գյուղի կենտրոնական մասերում:
Արարատյան խմբի հանքային ջրերն իրենց դեբիտով համարվում են Հայաստանի ամենախոշոր աղբյուրները: Դրանք հիմնականում գտնվում են Արարատ քաղաքի մոտակայքում:
Մենք թվարկեցինք Հայաստանի՝ հանքային ջուր ունեցող միայն ամենահայտնի տեղանքները: Սակայն դրանց թիվը շատ-շատ է մեր հանրապետությունում: Ահա —ս մեկ ապացույց, որ թեկուզ— Հայաստանը փոքր է, բայց այստեղ թաքնված են բազմաթիվ ու բազմազան բնական հրաշալիքներ: Իսկ մեզ մնում է հնարավորինս պահպանել ու ճիշտ օգտագործել այդ հրաշալի բարիքները:
17.1.3. Համաշխարհայն օվկիանոսի դերը բնությունում
Համաշխարհային օվկիանոսը բնության մեջ անփոխարինելի նշանակություն ունի: Այն համարվում է Երկրագնդի ջերմային կարգավորիչը: Օվկիանոսի մակեր—ույթն արտացոլում է ար—ի ճառագայթների միայն մի մասը, իսկ մեծ մասը կլանում է: Ջրի ջերմունակությունը մոտ 3.300 անգամ շատ է օդի ջերմունակությունից: Դա նշանակում է, որ ջուրը ունակ է 3.300 անգամ ավելի շատ ջերմություն կլանել, քան օդը: Բացի այդ, արդեն գիտենք, որ ջուրը ջերմությունը կլանում է աստիճանաբար, դանդաղ: Այսինքն՝ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ար—ի ճառագայթների միջոցով հաղորդվող ջերմությունը պաշարում է դանդաղ, աստիճանաբար: իտենք նա—, որ դանդաղ ջերմություն կլանելու հետ մեկտեղ՝ ջուրը երկար ժամանակ այն պահպանում է իր մեջ: Ջերմության հաղորդման գործընթացն էլ իր հերթին կատարվում է դանդաղ: Այսպիսով՝ ջուրը, ընդունելով ջերմային էներգիայի զգալի քանակ — աստիճանաբար այն հաղորդելով արտաքին միջավայրին, ծառայում է որպես ջերմաստիճանային կարգավորիչ:
Այժմ տեսնենք, թե ջրի այս հատկությունն ինչպես է օգտագործում Համաշխարհային օվկիանոսը: Ամռանը Համաշխարհային օվկիանոսն ար—ից ստացած ջերմությունը կլանում է — աստիճանաբար պաշարում: Աշնանը Համաշխարհային օվկիանոսն առավելապես հասարակածի մոտ — ար—ադարձերում հագեցած է լինում ջերմային ահռելի պաշարով: Այնուհետ— կատարվում է հակառակ գործընթացը: Համաշխարհային օվկիանոսը դառնում է շրջակա միջավայրի ջերմության աղբյուրը, այսինքն՝ ավելի տաք է լինում, քան մթնոլորտը: Ձմռան ընթացքում կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդվում է մթնոլորտային օդին: Եվ դա դեռ ամենը չէ: Օվկիանոսի մակեր—ույթից օդին հաղորդված ջերմությունը սկսում է շրջագայել: Ջերմահաղորդման հետ—անքով օվկիանոսի մակեր—ույթի վրայի օդը տաքանալով քամիների օգնությամբ տեղափոխվում է ցամաք: Իսկ ցամաքում ձմեռ է, օդը՝ սառն ու տհաճ: Երբ ժամանում են օդային տաք հոսքերը, ցամաքի սառը օդը երբեմն սիրով, երբեմն ըմբոստ իր տեղը զիջում է: Տեղը զիջելով տաք օդին` սառը օդն «ուղ—որվում է» դեպի օվկիանոս :
Սավառնելով օվկիանոսի մակեր—ույթի վրայով` սառը օդը սկսում է տաքանալ: Չէ՞ որ օվկիանոսի ջուրը շարունակում է ջերմություն հաղորդել օդին: Սառը օդը, բավականաչափ տաքանալով, վերածվում է տաք օդային հոսանքի — թեքելով ճանապարհը՝ նորից ուղ—որվում է դեպի ցամաք: Իսկ ցամաքում նրան են սպասում արդեն սառած օդային նոր հոսքերը: Տաք օդը, հասնելով ցամաք, հերթափոխում է սառը օդին: Եվ այդպես շարունակ. ամբողջ ձմռան ընթացքում տաք — սառը օդային հոսքերը, փոխարինելով միմյանց, չեն թողնում, որ ցամաքը սաստիկ սառչի:
Բնական է նա—, որ օվկիանոսների ափամերձ տարածություններում ձմեռը խիստ չի լինում, քանի որ այդ մասերում օդն ավելի տաք է:
Պետք է նկատենք նա— այն, որ Համաշխարհային օվկիանոսն ամռանն էլ նպաստում է, որ ցամաքը շատ չտաքանա: Այդ ժամանակ կատարվում է արդեն տաք — սառը օդերի հակառակ գործողությունը: Ցամաքից տաք օդը շարժվում է դեպի օվկիանոս, որտեղ ջուրը կլանում է տաք օդի ջերմությունը, իսկ սառած օդը տեղափոխվում է ցամաք:
Ջերմափոխանակման նույն գործընթացը կատարվում է նա— ծովերի, լճերի մերձակայքում, սակայն դրանց ջերմային էներգիայի ոչ մեծ պաշարները, համեմատած օվկիանոսի պաշարների հետ, կարգավորում են միայն իրենց մերձակայքի ջերմային հավասարակշռությունը:
Այնպես որ, իզուր չէ, որ ասում են, Համաշխարհային օվկիանոսը Երկրագնդի ակտիվ տաքացուցիչն է ձմռանը, սառեցնողը` ամռանը: Այլ կերպ ասած` Երկրագնդի ջերմային կարգավորիչն է:
Համաշխարհային օվկիանոսը նա— ածխաթթու գազի ակտիվ կլանիչ է: Մթնոլորտից կլանելով ածխաթթու գազը՝ օվկիանոսային անթիվ ջրիմուռները ֆոտոսինթեզի միջոցով ածխաթթու գազը վերածում են թթվածնի — նորից մղում մթնոլորտ: Այդ գործընթացին նորից օգնության են հասնում օդային հոսքերը, որոնք թթվածնով հագեցած օդը տեղափոխում են ցամաք: Փաստորեն, կարելի է ասել, որ Համաշխարհային օվկիանոսը կատարում է Երկրագնդի «թոքերի» ֆունկցիան:
Համաշխարհային օվկիանոսը մարդկությանը ապահովում է ծովային մթերքներով՝ դրանով լրացնելով մարդկանց համար անհրաժեշտ մանրագույն տարրերի (միկրոէլեմենտների) քանակը: Տարեկան օվկիանոսից արդյունահանվում է մոտ 60 տոննա ծովամթերք, որի հիմնական մասը կազմում է ձկնեղենը: Օգտագործում են օվկիանոսում բնակվող կենդանիների մորթին, նրանց տարբեր օրգաններից պատրաստում են դեղանյութեր, օծանելիքներ — այլն: Օվկիանոսային ջուրը հանդիսանում է մի շարք քիմիական նյութերի ստացման հումք: Մարդիկ կարողանում են օգտագործել նա— օվկիանոսի ալիքների, ջրային հոսանքների մեխանիկական ուժը: Մեծ արժեք ունեն նա— օվկիանոսի հատակից արտահանվող նավթի պաշարները: Օվկիանոսներով հազարավոր կիլոմետրեր են կտրում-անցնում մեծ ու փոքր նավեր, սուզանավեր :
:
17.3.2. Կովկասի Մարգարիտը` եղեցկուհի Սեվանը
Հայկական լեռնաշխարհն աղքատ է լճերով, իսկ դրանց գերակշիռ մասն էլ շատ փոքրածավալ է: Հայաստանի Հանրապետության տարածքում համեմատաբար մեծ լճերից են Արփի (22 կմ2), Պարզ (0.27 կմ2), Քարի (0.12 կմ2), Մեծամոր (0.07 կմ2) լճերը: Սակայն լճերի փոքրությունն ու պակասը լրացնում է «եղեցկուհի Ս—անը»:
Ս—անա լիճը բնության հրաշալիքներից է: Ով առաջին անգամ է լինում Հայաստանում — չի այցելում Ս—անա լիճ, համարվում է, որ նա չի եղել Հայաստանում: Ինքներդ էլ նկատած կլինեք, որ արտասահմանցիները, այցելելով Հայաստան, առաջին հերթին ձգտում են տեսնել եղեցկուհի Ս—անը:
Ինչպես արդեն նշել ենք, Հայկական լեռնաշխարհն աղքատ է ջրային ռեսուրսներով: Հայ ժողովուրդը, դարերով ջրի պակասն ու կարիքը զգալով, աստվածացրել է ջուրը , դրա մասին ստեղծել է բազմաթիվ լեգենդներ ու առածներ: Իսկ Ս—անա լիճը դեռ վաղեմի ժամանակներից համարվել է Հայկական լեռնաշխարհի անփոխարինելի ու ամենակար—որ ջրամբարը: Լեգենդները պատմում են՝ իբր հնում Ս—անա լճի տեղում ձգվում էր փարթամ ու խիտ անտառ, որը շրջապատված էր գյուղերով: Այդ գյուղերից մեկում դուրս էր հորդում մի աղբյուր, որի ջուրը համարվում էր այդ գյուղի կյանքի աղբյուրը: յուղացիները, որպեսզի խնայեին ջուրը, աղբյուրը փակում — բացում էին միայն անհրաժեշտության դեպքում: Օրերից մի օր գյուղի նորահարսը աղբյուրից երեկոյան ջուր վերցնելուց հետո մոռանում է այն փակել: Ամբողջ գիշեր ջուրը դուրս է հորդում — ողողում մերձակայքը: յուղացիները, փրկվելով առաջացած «ջրհեղեղից», անիծում են նրան. «Թող քարանա§ նա, ով բաց է թողել աղբյուրի բերանը»:
Այդպիսով, ջուրը, իբր շարունակ հոսելով, ձ—ավորում է մի գեղեցիկ լիճ, որին հետագայում անվանեցին Ս—անա լիճ, իսկ հյուսիսար—մտյան ափին՝ Եր—ան-Ս—ան մայրուղու աջ կողմում մինչ օրս մի խոշոր քար է դուրս ցցված, որն էլ ստացել է Հարսնաքար անվանումը:
Հայոց աշխարհի այս գեղեցկուհին` Ս—անա լիճը, հնում փոքր է եղել: Պեղումներից ստացված տվյալները հավաստում են, որ դեռ—ս Ք.ա. 3-րդ հազարմյակից Ս—անա լճի ափերը եղել են բնակեցված: Բայց, ահա, Ք.ա. VI դարում Հայաստանում տեղի ունեցող երկրաշարժերը, փոխելով տեղային ռելիեֆը, նպաստել են լճի մեծացմանը: Լճի ջուրը բարձրանալով ողողել է ափերը — ընդլայնվել: Այդ ժամանակներից ի վեր լիճն անընդհատ համալրվում է ջրային նոր պաշարներով:
Հնադարում Ս—անա լիճն ունեցել է մի շարք այլ անվանումներ, օրինակ, անվանվել է Հայկ Աղեղնավորի ծոռնորդի եղամ նահապետի անունով` եղամա կամ եղարքունյաց ծովակ: Ս—անա լիճը կոչվել է նա— եղչա, ողչա — այլն: Ս—ան անունը ժողովրդախոսակցական ծագում ունի, այն է՝ Վանա լճի շրջակայքում ապրած հայերը, գաղթելով Ար—ելյան Հայաստանից, բնակություն են հաստատում Ս—անա լճի ավազանում, որն իր բնակլիմայական պայմաններով հիշեցնում էր Վանա լճի ավազանը: Սակայն օրեր անց վանեցիները նկատում են, որ լիճը համարյա միշտ պատված է թուխ ամպերով. օրն անձր—ոտ էր ու ս—, — նրանք ցավով հառաչեցին՝ «էս էլ մեզ ս— Վան»: Ասում են` հենց այս հառաչանքը դարձավ եղամա ծովակը Ս—ան վերանվանելու շարժառիթ: Նշենք նա—, որ սկզբում կղզին է ստացել Ս—ան անունը, որը 1952 թվականից վերածվել է թերակղզու:
Ս—անա լիճը համարվում է Կովկասի ամենախոշոր լիճը: Ս—անին հաճախ անվանում են նա— Կովկասի «մարգարիտ»:
Աշխարհում Ս—անա լիճը համարվում է ծովի մակարդակից ամենաբարձր գտնվող քաղցրահամ լիճը: Այն տեղակայված է 1897 մետր բարձրության վրա: Մինչ— 1930-ական թվականները լիճն ունեցել է 75 կմ երկարություն, առավելագույն լայնությունը 56 կմ էր, իսկ առավելագույն խորությունը` 41,3 մետր:
Ս—անա լիճը լեռնային լիճ է: Այն շրջապատված է եղամա, Վարդենիսի, Ս—անի — Արեգունու գեղատեսիլ լեռնաշղթաներով: Եթե լճին նայենք վեր—ից, ապա կտեսնենք, որ այն բաղկացած է երկու մասից: Այդ երկու մասերը ստացել են Մեծ ու Փոքր Ս—ան անվանումները: Դրանք բաժանված են երկու հրվանդաններով: Երկու ափերի կողմից դեպի լիճ մտնող այդ երկու հրվանդանների միջ— եղած տարածությունը 8,5 կիլոմետր է:
Ս—անը տեղակայված է մերձար—ադարձային լայնություններում: Այս վայրերում տարեկան գոլորշիացումը 3-10 անգամ շատ է մթնոլորտային տեղումներից: Այստեղ օդի միջին ջերմաստիճանը բավականին բարձր է, իսկ անձր—ներ կարող են ամիսներով չգալ: Աշխարհում շատ կան խոշոր լճեր (Մեռյալ, Վան — այլն), որոնք գտնվում են այս լայնություններում, սակայն այդ բոլոր լճերն աղի են: Միայն Ս—անա լճի ջուրն է քաղցրահամ, որն էլ լճի —ս մեկ յուրահատկությունն է:
Ս—անա լճի տարեկան միջին ջերմաստիճանը մոտ +90C է: Ամենացուրտ ամսին` փետրվարին, այն մոտ +10C է, իսկ ամենաշոգ ամսին` օգոստոսին, +190C է: Երբ ջերմաստիճանը 00C-ից իջնում է, լճի մակեր—ույթը ծածկվում է սառցե շերտով:
Ս—անա լճում դիտվում են ալեկոծություններ: Աշնանը երբեմն ափ են թափվում երկու մետր բարձրություն ունեցող ալիքներ: Պատահում են նա— այնպիսի եր—ույթներ, երբ քամին, ուժգնությամբ է փչելով, ջուրը մի ափից մյուսն է քշում, որի հետ—անքով ափերից մեկում ջրի մակարդակը խիստ իջնում, իսկ մյուս ափում խիստ բարձրանում է:
17.6. Բնական շատրվաններ` գեյզերներ
Ակնհայտ է, բնությունը լի է հրաշալիքներով ու անակնկալներով: Մինչ մարդիկ կստեղծեին առաջին շատրվանները, դրանք արդեն գոյություն ունեին բնությունում: Այդ բնական շատրվաններն անվանվում են գեյզերներ: եյզերն իսլանդական բառ է, որը թարգմանաբար նշանակում է «դուրս հորդել»: եյզերները բնության —ս մեկ հրաշագործություններից են:
եյզերները պարբերաբար եռացող ջուր — գոլորշի շատրվանող աղբյուրներ են: Այդ բնական շատրվանները գործում են առանց մարդու միջամտության:
Ինչպես բոլոր բնական եր—ույթները, այնպես էլ գեյզերներն ունեն իրենց առաջացման պատմությունը: Պարզվել է, որ դրանք սերտորեն կապված են հրաբուխների հետ, այսինքն` ծնվում են այն տեղանքներում, որտեղ կան գործող կամ նոր հանգած հրաբուխներ:
Դրանք ժայթքման հետ—անքով Երկրի մակեր—ույթ է դուրս թափվում մագմա կոչվող հրահեղուկը: Այն լինում է շատ տաք, — դրանից անջատվում են շիկացած գոլորշի ու տարբեր գազեր: Նախքան հրաբուխի ժայթքումը մագման մեծ ջերմությամբ է օժտված լինում — տաքացնում է շրջակա ստորգետնյա ջրերը: Տարիների ընթացքում այդ ջրերը տաքանում են — դուրս են հորդում եռացող շատրվանների կամ աղբյուրների տեսքով: Ընդ որում` Երկրի մակեր—ույթ են դուրս հորդում տարբեր ժամանակահատվածներում — տարբեր ուժգնություններով:
Կան գեյզերներ, որոնք դուրս են հորդում կամ յուրաքանչյուր րոպեն մեկ, կամ` 4 րոպեն մեկ, կան` ժամը մեկ — այլն: Լինում են նա— այնպիսի գեյզերներ, որոնց արտավիժման շիթը, ավելի պարզ ասած` դուրս հորդող ջրի բարձրությունը, հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետրը: եյզերներից դուրս հորդացող ջրի ջերմաստիճանը բավականին բարձր է` մեծ մասամբ 80-1000C:
Նախկինում մարդիկ չէին կարողանում լավագույնս օգտագործել գեյզերների տաք ջուրը: Բայց հիմա այն օգտագործվում է բավականին արդյունավետ: եյզերների` բարձր ջերմաստիճան ունեցող ջուրն ու գոլորշին կիրառվում են շենքերի, ջերմոցների, լողավազանների — ջեռուցման համակարգում:
18.1 Ջուրը մշտական ճանապարհորդ
Ջուրն անընդհատ «ճանապարհորդում է»: Այն գտնվում է անվերջ շրջապտույտի մեջ: Անհնար է ամենայն մանրամասնությամբ հետ—ել ջրի ճանապարհին: Սակայն հնարավոր է հետ—ել դրա անցած ճանապարհի հիմնական ուղղություններին:
Այսպիսով, բոլորիս է հայտնի, որ արեգակնային ճառագայթները տաքացնում են Երկրի մակեր—ույթը: Տաքացման արդյունքներից մեկն էլ մեծ քանակությամբ ջրի գոլորշիացումն է, որը կատարվում է օվկիանոսներից, ծովերից, լճերից, մակեր—ութային այլ ջրերից, հողից: Ջրի որոշ մասն էլ գոլորշիանում է բույսերի, կենդանիների — մարդկանց կենսագործունեության ժամանակ :
Ջուրը գոլորշու է վերածվում տարվա ցանկացած եղանակին: Նույնիսկ ձմռան սառնամանիքին` թե— չնչին մասով, բայց, այնուամենայնիվ, տեղի է ունենում ջրի գոլորշիացում: Դրա պարզ ապացույցն է` ցուրտ եղանակներին շորերի չորացումը դրսում: Պարզ է նա— այն, որ ինչքան ջերմաստիճանը բարձր է, այդքան ավելի արագ ու շատ է ջուր գոլորշիանում:
Ջուրը գոլորշիանալով բարձրանում է վեր: Քանի որ այն շատ թեթ— է, օդային տաք հոսանքների հետ հեշտությամբ բարձրանում է` հաղթահարելով ահռելի բարձրություններ: Իհարկե, մենք չենք կարող տեսնել, թե ինչպե՞ս են ջրային կաթիլները բարձրանում, որովհետ— դրանք թափանցիկ են — անտեսանելի: Բազում անգամ ենք նկատել, թե ինչպես է ջուրը գոլորշիանալով ցրվում օդում — անտեսանելի դառնում: Ցայտուն օրինակներից է կենցաղային պայմաններում ջրի արհեստական գոլորշիացումը: Եռացող թեյնիկի վրա կուտակված գոլորշին խիտ է — պարունակում է ջրային մանր կաթիլներ: Թեյնիկից ոչ շատ վեր— գոլորշին կարծես փոքրիկ մառախուղ է առաջացնում, այնուհետ— ցրվում է օդում — անհետանում:
Երկրի մակեր—ույթից ջրային գոլորշիները, բարձրանալով վեր, երկնքում ձ—ավորում են ամպեր: Այդ ամպերը սկզբում լինում են փոքր ու նոսր, սակայն աստիճանաբար միանալով իրար` ձ—ավորում են ահռելի մեծության ու ծանրության ամպեր: Այդ ամպերն էլ քամու օգնությամբ տեղաշարժվում են լայն տարածություններով — ի վերջո չկարողանալով այլ—ս դիմանալ ծանրությանը` անձր—ների, ձյան տեսքով թափվում են ներք—: Արդեն պարզ է, թե ու՞ր են հոսում անձր—աջրերը: Դրանց մի մասը նորից թափվում է օվկիանոսներ, ծովեր, մի մասն էլ հոսում է գետեր ու լճեր, մյուս մասը ներծծվում հողի մեջ — այլն:
Եվ այդպես շարունակ. ար—ի ջերմությունից ջուրը գոլորշիանում է, բարձրանում վեր, առաջացնում ամպեր — տեղումների տեսքով նորից վերադառնում Երկրի մակեր—ույթ: Տարիներ, դարեր շարունակ ջուրը կատարում է նույն շրջապտույտը` անցնելով նույն ճանապարհը, դրանով իսկ ապահովելով ջրի շրջապտույտը Երկրում:
23. ՁՄՌԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ` ՁՅՈւՆ
Անվիճելի է այն փաստը, որ ձյունը գալիս է միայն ցուրտ եղանակներին` հիմնականում ձմռանը: Ինչքա՜ն հաճելի է հետ—ել ձյան փաթիլների շարժմանը: Դրանք, կարծես, պարում են օդում: Ձյան հրաշագեղ փաթիլները տարբերվում են միմյանցից իրենց մեծությամբ ու ձ—ով: Բայց երբ ուշադիր զննենք փաթիլները, կնկատենք, որ մեծ մասամբ դրանք ունեն վեցանկյունային բյուրեղիկների ձ—: Սակայն —ս մեկ հարց. ինչպե՞ս են ձ—ավորվում այդ գեղեցիկ ու նուրբ փաթիլները: Մի՞թե ջուրը կարող է վերածվել այդպիսի փափուկ ու նուրբ բյուրեղիկի: Չէ՞ որ մենք գիտենք, որ ջուրն ունի երեք ագրեգատային վիճակ` պինդ, հեղուկ — գազային: Պարզ է, որ փաթիլը հեղուկ կամ գոլորշի չէ, բայց դրա հետ մեկտեղ չենք էլ կարող դա համարել սառույց: ուցե՞ սա էլ ջրի հանելուկներից մեկն է:
Եվ որպեսզի շատ չերկմտենք, տեսնենք, թե ինչպես են ծնվում փաթիլները:
Ձմռանը ջերմաստիճանը հիմնականում ցածր է: Այդ պայմաններում ջուրը գտնվում է սառած վիճակում: Խիստ սառնամանիքներին լճերի, լճակների մակեր—ույթը ծածկվում է սառույցով: Արտաշնչելիս մեր բերանից գոլորշու քուլաներ են դուրս գալիս — ա՜յլն, — ա՜յլն: Այժմ տեսնենք, թե ի՞նչ է կատարվում ձմռանը վեր բարձրացող գոլորշու հետ:
Ձմռանը, երբ ջրային գոլորշիները գետնից բարձրանում են այնտեղ, ուր թագավորում է խիստ սառնամանիքը, կատարվում է զարմանալի մի բան: ոլորշուց անմիջապես առաջանում են փոքրիկ սառցաբյուրեղներ: Այսինքն՝ գոլորշին շրջանցում է հեղուկ վիճակի վերածվելը: ոլորշին միանգամից դառնում է պինդ զանգված: Բայց ի տարբերություն սառույցի՝ այդ բյուրեղիկները լինում են նոսր ու ցրված: Առաջացած վեցանկյուն բյուրեղիկներն անընդհատ աճում են` դառնալով գեղեցիկ աստղիկներ: Նման գործընթաց կատարվում է նա— մեր բնակարաններում: Ձմռանը գոլորշիացած ջուրը, հպվելով սառը պատուհանին, անմիջապես ապակին զարդարում է գեղեցիկ պատկերներով: Ապակու վրա գոլորշին, միանգամից սառելով, վերածվում է բյուրեղիկների — մնում է այնքան ժամանակ, մինչ— նորից չի հալում:
Երբ ամպերը հագենում են սառցե բյուրեղիկներով — այլ—ս չեն կարողանում մնալ վեր—ում, գեղեցկուհի փաթիլները սկսում են պարելով ցած թափվել:
Եվս մեկ հարց. իսկ ինչու՞ են փաթիլները սպիտակ, չէ՞ որ ջուրը թափանցիկ է: Այս հարցի պատասխանը շատ հեշտ է գտնել: Փաթիլները դանդաղ իջնում ու կուտակվում են` առաջացնելով փոքր կույտեր: Այդ բյուրեղները տարբեր կողմեր են ուղղված ու բոլոր կողմերից անդրադարձնում են, այսինքն` ցրում են ար—ի ճառագայթները: Դրան օգնում է փաթիլի մեջ եղած օդը, որը չի թողնում՝ ար—ի ճառագայթն անցնի փաթիլի միջով: Իսկ մենք գիտենք, որ ար—ի ճառագայթը սպիտակ է: Եվ եթե փաթիլներն անդրադարձնում են ար—ի ճառագայթը, հետ—աբար դրանք էլ են ունենում սպիտակ գույն: Իսկ եթե ճառագայթներն անցնեին փաթիլների միջով, ապա, ինչպես ջուրը, կլինեին թափանցիկ:
Ինչքան ձյունը թարմ է ու մաքուր, այնքան քայլելով դրա վրա` ձայն չի գալիս: Կեղտոտ ու սառած ձյան մեջ կան շատ փոշի, ավազահատիկներ, սառցաբյուրեղիկներ, որոնք ձյանը տալիս են մոխրագույն երանգ — քայլելիս` ճռճռոցի պատճառ են դառնում: Հետ—աբար որքան սառած ու հին է ձյունը, այդքան շատ է ճռճռում:
Ձյան երկարատ— տեղումների ժամանակ կուտակվում է ահռելի քանակությամբ ձյուն: Քամու ուժգնացումից կուտակված այդ ձյունը կարող է տեղափոխվել կիլոմետրերով: Ձյունը, ցրվելով օդում, առաջացնում է ձնաբքեր, ձյունամրրիկներ: Երբեմն ձյունամրրիկների ժամանակ այնպես է փակվում տեսադաշտը, որ մի քանի մետր այն կողմ ոչինչ չի եր—ում: Մեկ անգամ չէ, որ լսել ենք ձմռանը ճանապարհների փակվելու մասին: Իսկ պատճառն այն է, որ քամին, ձյունը քշելով, բերում է լցնում ճանապարհների վրա — խցանում երթ—եկությունը:
Բարձր սարերում ձյան կուտակումներից երբեմն առաջանում են ավերիչ ձնհեղեղներ: Դրանք սարերից թափվող ձյան մեծ զանգվածակույտեր են, որոնք հոծ զանգվածով սրընթաց սուրում են ներք—՝ ճանապարհին ավերելով գրեթե ամեն ինչ: Վեր—ից արագընթաց սուրալով, աստիճանաբար մեծանալով — ավելի ու ավելի թափ առնելով՝ ձնակույտերը տոննաներով թափվում են ներք—: Ձնհեղեղի ճանապարհին գտնվող ծառերը, տնակները, մեքենաները, ինչու չէ, նա— կենդանիները կարող են այնպես մնալ ձյան տակ, որ դրանց հետքն էլ անգամ չեր—ա: Քիչ չէ նա— ձնհեղեղների հետ—անքով գրանցված մարդկային զոհերի թիվը:
Ձնհեղեղների առաջացման հիմնական պատճառներից են առատ ձյունատեղումները, ուժգին ձյունամրրիկները, ձնաբքերը, ջերմաստիճանային կտրուկ բարձրացումները, ինչպես նա— պայթյուններից, կրակոցներից առաջացող աղմուկներն ու բարձր ձայնը: Մեծ մասամբ ձյան զանգվածային հոսք է լինում գարնանը, երբ ձյունը փափկում — հեշտությամբ սողում է:
Ձյունը մեծ նշանակություն ունի բնության մեջ: Այն ցրտահարությունից պահպանում է դաշտերը, այգիները: Վերմակի պես ծածկելով հողը՝ չի թողնում, որ սառը օդն անցնի դրա միջով: յուղատնտեսության մեջ կիրառում են գտել ձնկալները: Դրանք ձյունը պահող հատուկ վահաններ են, որ տեղադրում են դաշտերում, որպեսզի քամիներից ձյունը չցրվի այս ու այն կողմ:
Իսկ գարնանն էլ ձյունը հալվելով լրացնում է ջրային պաշարների պակասը: Ձնհալի շնորհիվ շատ գետեր նորից են ծնվում, մյուսներն էլ դառնում են ջրառատ ...
27.1 Էկոլոգիան որպես գիտություն
ոյություն ունեն տարբեր կարծիքներ «էկոլոգիա» գիտության սահմանման վերաբերյալ: Մեծամասնությունն էկոլոգիան համարում է գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների գոյատ—ման պայմաններն ու դրանց փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ: Այլ կերպ ասած` «էկոլոգիա» ասելով, պետք է հասկանանք, թե ինչպես են կենդանի օրգանիզմները, այսինքն՝ բույսերը, կենդանիները, մարդիկ գոյատ—ում բնության մեջ:
Էկոլոգիան՝ որպես ինքնուրույն գիտություն, ձ—ավորվել է 1900-ական թվականներին: «Էկոլոգիան» հունարեն բառ է — բաղկացած է երկու բառերից` «aicos», որը նշանակում է տուն — «logas», այսինքն՝ գիտություն: Ուղիղ իմաստով էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների ապրելակերպի մասին:
«Էկոլոգիա» տերմինն 1869 թվականին առաջարկել է գերմանացի կենսաբան Էռնստ Հեգելը: Հետ—աբար, էկոլոգիան համարվում է երիտասարդ գիտություն: Սակայն ներկայումս այն համարվում է արդիական — հեռանկարային գիտություններից մեկը:
Էկոլոգիան սերտորեն առնչվում է քիմիայի, ֆիզիկայի, երկրաբանության, աշխարհագրության — այլ գիտությունների հետ:
Մյուս գիտությունների նման էկոլոգիան էլ անընդհատ զարգանում է, բայց ի տարբերություն մյուսների՝ զարգանում է խիստ անհավասարաչափ: Էկոլոգիայի հիմնախնդիրներն ուսումնասիրվել են վաղ անցյալից: Էկոլոգիայի հետ մարդու ծանոթության վաղեմի վկայությունները ներառված են Հիպոկրատի, Արիստոտելի — մյուս հին հունական — հռոմեական գիտնականների գործերում: Այնտեղ տեղ են գտել Էկոլոգիային առնչվող մի շարք հետազոտություններ:
Էկոլոգիական հիմնախնդիրների առջ— դրված է երկու գլոբալ խնդիր, որոնցից մեկը շրջակա միջավայրի վիճակի վատթարացման կանխարգելումն է, մյուսը` բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը:
լոբալ էկոլոգիական հիմնախնդիրներն առնչվում են ամբողջ կենդանի օրգանիզմների — բնության փոխհարաբերությունների հետ: Դրանք փոխկապակցված են բոլոր երկրների հետ — ունեն միջազգային բնույթ: Էկոլոգիական հիմնախնդիրներով զբաղվում են աշխարհի բոլոր բնապահպանները, — առաջացած խնդիրները հետազոտվում — կանխվում են միացյալ աշխատանքներով:
Էկոլոգիան ենթարկվում է անընդհատ փոփոխման, — այդ փոփոխությունները կապված են բնության, մարդկանց — շրջապատի ինտեգրացման ու զարգացման հետ: իտատեխնիկական առաջընթացի հետ մեկտեղ՝ զարգացել — զարգանում է մարդկային գործոնի ազդեցությունը բնության վրա:
Հնուց ի վեր մարդիկ գոյատ—ման համար խախտել են բնության կանոնավոր ռիթմը: Նրանք օգտագործում էին — մինչ օրս շարունակում են օգտագործել բնական բարիքները, դեռ շարունակում են ազդել տարբեր կենսաբանական համակարգերի վրա: Դրանցից ակնառու են — մեծ վնաս են բերում ճահիճների չորացումը, լայնածավալ անտառահատումները, արտանետվող գազերի մեծ քանակությունները, գետերի հուների շրջումը, գործարանային — կենցաղային թափոնների արտանետումը — այլն: Նման կարգով մարդիկ խախտում են կայուն բնական հավասարակշռությունը, ինչի հետ—անքով չեն բացառվում Էկոլոգիական աղետները:
Այս առումով ամենացայտունն ու վավերագրականն արդյունաբերական թափոններն են, որոնք թունավորում են մթնոլորտը, ջրոլորտը, երկրակեղ—ն ու կենսոլորտը: Դրանց կեղտոտվածությունը մարդկանց, կենդանիների ու բույսերի բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում:
Ներկայումս Էկոլոգիական հիմնախնդիրներն իրենց մասսայական նշանակությամբ համարվում են առաջնայիններից` չզիջելով նույնիսկ միջուկային պատերազմի վտանգներին:
Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն
Դե, ինչ, սիրելի§ ընթերցողներ, ժամանակն է հրաժեշտ տալու ջրային այս հրաշագեղ ու բազմազան աշխարհին: Հրաժեշտ ենք տալիս, սակայն համոզված ենք, որ շատ շատերը ցանկություն կունենան —ս մեկ անգամ այցելելու ջրային «թագավորություն»: Անտարակույս, ջրային աշխարհն ունի դեռ շատ ու շատ չբացահայտված գաղտնիքներ ու հրաշալիքներ:
Մեր փոքրիկ այս «ճանապարհորդության» ժամանակ մենք ծանոթացանք ջրի յուրահատկությունների ու առավելությունների հետ: Հիմա արդեն գիտենք, թե ինչպե՞ս է ծնվել ջուրը, ի՞նչ տարրերից է այն կազմված, ի՞նչ առանձնահատկություններ ունի: Հիմա արդեն կարող ենք հեշտությամբ բացատրել, թե ինչո՞վ է ջուրը տարբերվում մյուս բոլոր նյութերից, որտե՞ղ են կուտակված Երկրի ջրային պաշարները, ինչու՞ ենք ջուրը համարում Երկրագնդի ամենաթանկ բնական ռեսուրսը: Կարող ենք տալ այն հարցերի պատասխանները, որոնք առաջ անհասկանալի էին մեզ: իտենք, թե ինչ են օվկիանոսները, ծովերը, լճերը, գետերը, ջրվեժներն ու ճահիճները: Անպատասխան չմնացին այն հարցերը, թե ինչպե՞ս են ծնվում անձր—ները, ձյունը, կարկուտը, ծիածանը, ցողն ու մառախուղը: Կարող ենք առանց երկմտելու պատասխանել, թե ինչու՞ այդքան մեծ կար—որություն ունեն ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու ջրի մաքրության պահպանումը:
Ճանապարհորդության ընթացքում ծանոթացանք նա— այնպիսի տերմինների հետ, ինչպիսիք են` ագրեգատային վիճակ, ջերմունակություն, լուծելիություն, էկոլոգիա — այլն: Մենք կարող ենք հեշտությամբ բացատրել այնպիսի եր—ույթներ, ինչպիսիք են պատուհանների վրա բյուրեղիկների. ձյան ճռճռոցի, ամպրոպի ու կայծակի, ջրհեղեղների ու սելավների, հանքային ջրերի ու ճահիճների, այսբերգների ու սառցադաշտերի առաջացումը:
Եվ վերջապես հեռանալով ջրային յուրօրինակ աշխարհից` կարող ենք հստակորեն ասել, որ երբեք չենք կարող ապրել առանց ջրի: Չէ՞ որ հենց այդ պատճառով է այս գիրքը ստացել «Ջուրը` կյանքի ուղեկից» խորագիրը: