Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Նունե Գեւորգյան

Նունե Գեւորգյան

Կենսագրություն

Ծնվել է 1979թ. ք. Երեւանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ուսանողական տարիներին եղել է ՀՊՃՀ-ի մեծ խորհրդի անդամ եւ նախագահել է դեպարտամենտի ուսանողական խորհուրդը:
Դեռ ուսանողական տարիներից, մասնագիտությանը զուգահեռ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բնության մեջ տեղի ունեցող բնական երեւույթների հանդեպ: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է ընդունվել «Համասփյուռ Կենտրոն» դպրոց, որտեղ դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան եւ ստանձնել դպրոցի «Համասփյուռ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները:
Դասավանդման առաջին օրերից ծնվել է միտք պատանիների համար ստեղծել գրքերի շարք, որտեղ ընդհանրացված ներկայացվեն բնության բնական երեւույթները: 2003 թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Տիեզերքի բնակիչները» խորագրով, իսկ 2006թ.` նույն շարքի երկրորդ գիրքը` «Ջուրը կյանքի ուղեկից» խորագրով:
Ներկայումս Նունե Գեւորգյանն աշխատում է «Սիրանույշ Եղիազարյան» դիվանագիտական դպրոցում որպես փոխտնօրեն եւ շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը:

Հեղինակի Գրքերը

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով