Աշխատության մեջ համակողմանի քննությամբ բնութագրվում են «Աբու-Լալա Մահարի» պոեմի կառուցվածքի, նյութը, թեման, գաղափարը, բովանդակությունը, խոսքի կառուցվածքը, տրամաբանական կողմի եւ բովանդակության փոխկապակցվածությունը, խոսքի բովանդակային կողմի եւ ձեւի միասնությունը, բառական — քերականական կապակցումների միջոցներն ու ձ—երը, պոեմի լեզվական պատկերավորման եւ արտահայտչական միջոցները, բառապաշարի առանձնահատկությունները: Ուսումնասիրությունը հասցեագրվում է մասնագետներին, բուհերի բանասիրական (եւ ոչ միայն բանասիրական) բաժինների ուսանողներին, դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայոց լեզվի տեսական ու գործնական հարցերով: Աշխատությունը քննարկվել եւ տպագրության է երաշխավորել Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդը: