Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
«Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծություն

«Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծություն

Ժանր: Գրականագիտություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2004
Դիտումներ: 1
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
«Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծություն — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Ավետիք Իսահակյանի հանճարեղ «Աբու-Լալա Մահարի» պոեմի բազմաշերտ լեզվաոճական և գեղարվեստական վերլուծությունը:


Կարդալ Օնլայն

Քանի որ մեր «Բնագրի լեզվաբանական վերլուծություն» աշխատության մեջ, ինչպես նաեւ «Խոսքի մշակույթ. նրա ուսուցումը»* գրքում հանգամանորեն բացահայտված են գործառական ոճերի (խոսքի) տեսակներն ու առանձնահատկությունները, ցույց են տրված բնագրի լեզվաբանական վերլուծության խնդիրներն ու նպատակները, ուստի եւ նպատակահարմար չենք համարում վերստին անդրադառնալ դրանց: Նպատակ ենք դնում լեզվաբանական, մասամբ նաեւ գրականագիտական նկատառումներով վերլուծել Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որ մի ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ՝ իր բազմազան բաղադրիչներով: Իհարկե, գեղարվեստական խոսքի լեզվաբանական վերլուծությունը շատ կողմերով առընչվում է նաեւ գրականագիտականին, այդ պատճառով էլ մեր քննության մեջ շոշափվում են նաեւ գրականագիտական հարցեր, գաղափարական երեւույթներ: Եվ այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ խոսքի, գաղափարների արտահայտման հիմնական միջոցը լեզուն է:
Արդ, փորձենք որոշակի համակարգի մեջ ներկայացնել «Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծությունը՝ չկտրելով գրականագիտականից:
ՊՈԵՄԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ, ՆՅՈՒԹԸ, ԹԵՄԱՆ,
ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Էջ 1 ընդհանուր 3 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով