Книжный магазин-библиотека
+374 55 50 90 52 Валюта: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (Роль С. АРЕВШАТЯНА в процессе формирования истории армянской философии) Карлен Мирумян
Էջ / 6
PDF
Текст произведения представлен на армянском языке (язык оригинала).
Философия

Роль С. АРЕВШАТЯНА в процессе формирования истории армянской философии

Карлен Мирумян

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 6

Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Կառլեն Միրումյան Հայոց փիլիսոփայության պատմությունը հայագիտական ու փիլիսոփայապատմական համեմատաբար երիտասարդ գիտաճյուղերից է: Այն սկիզբ է առել 1940 – 50-ականներին վաստակաշատ գիտնականներ Վ.Կ. Չալոյանի եւ Հ.Գ. Գաբրիելյանի աշխատությունների շնորհիվ: Նրանց հաջողվեց առանձնացնել հայոց փիլիսոփայության պատմության պրոբլեմային դաշտը, մասամբ՝ վեր հանել եւ լուսաբանել անցյալում կուտակված փիլիսոփայական հարուստ նյութը, նշմարել հայ փիլիսոփայական մտքի առնչությունները այլ ժողովուրդների փիլիսոփայական ժառանգությանը (անտիկ, միջնադարյան, նորաեվրոպական), դրա ինքնատիպ բնույթն ու կարեւորությունը թե՛ ազգային, թե համաշխարհային փիլիսոփայության ամբողջական եւ համակողմանի հետազոտության տեսանկյունից: Բնական է, որ այդ ժամանակաշրջանում հետազոտական-մեթոդաբանական զինանոցը պայմանավորված էր մարքս-լենինյան մեթոդաբանությամբ եւ գաղափարախոսական սկզբունքներով: Այդուհանդերձ, գիտական եւ ազգային հիմնական խնդիրը լուծված էր. հայոց փիլիսոփայության պատմությունը հանդես եկավ իբրեւ գիտափիլիսոփայական գիտելիքի ինքնուրույն բնագավառ: Հայոց փիլիսոփայության պատմության ձեւավորման եւ հետագա զարգացման երկրորդ փուլում, մի կողմից, տեղի է ունենում հետազոտությունների ընդարձակում, մյուս կողմից՝ դրանց խորացում: Այս փուլում առանձնանում են Սեն Արեւշատյանի հիմնարար աշխատությունները, որոնք, կարծում եմ, նշանավորեցին հայոց փիլիսոփայության պատմության՝ իբրեւ ինքնաբավ գիտաճյուղի ձեւավորման ավարտը եւ սկզբնավորեցին դրա զարգացման փուլը: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բազմամյա տնօրեն Սեն Սուրենի Արեւշատյանը ծնվել է 1928 թ.

Էջ 1 ընդհանուր 6 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Поделиться книгой

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով