Librairie-Bibliothèque
+374 55 50 90 52 Devise : AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Ռեզիդենտը Աշոտ Աղաբաբյան
Էջ / 278
The text of this work is presented in the original language.

Ռեզիդենտը

Աշոտ Աղաբաբյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 278
Նվիրում եմ հորս՝ Լիպարիտ Նիկոլի Աղաբաբյանին

Մաս առաջին Գենադի Մուտք Մոսկվա։ Լուբյանկա։ Փետրվար, 1931թ.։ Ձնաբուքը, զոհին կորցրած գազանի նման պատեպատ զարկվելով, գալարվում էր լուսնկա գիշերվա մեջ, չափչփում նրբանցքներն ու շքամուտքերը, հավաքում փողոցների ձյունն ու շրմփոցով ծեփվելով սառած պատուհաններին՝ նվաղում շենքերի պատերի տակ։ Լուբյանկայի երկրորդ հարկի պատուհանից առկայծող լույսն անթարթ աչքի պես հետեւում էր քամու անփույթ վայրիվերումներին։ Լուսամուտից դուրս նայող զինվորականը, հայացքը փողոցից կտրելով, նկատեց, որ աշխատասենյակն ամբողջությամբ կորել է ծխի մեջ։ Միացյալ պետական քաղաքական վարչության (ՄՊՔՎ) արտասահմանյան բաժնի պետ Արթուր Արտուզովը, լեփ-լեցուն մոխրամանի մեջ հանգցնելով հերթական ծխախոտը, հորանջելով նայեց ժամացույցին. արդեն կեսգիշեր էր։ Աշխատասեղանի թղթապանակների միջից առանձնացրած գործը վերցնելով՝ եւս մեկ անգամ ուշադրությամբ սկսեց ընթերցել. «Հայկ Բադալի Հովակիմյան։ Ծնվել է 1898թ., Էրիվանի նահանգի Նախիջեւանի Ջագրի գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Մանկությունն անցել է Բաթում եւ Թիֆլիս քաղաքներում։ Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով, ուր Հ. Հովակիմյանն ավարտել է տեխնիկական ուսումնարանը։ 1916 թվականին ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտել առաջին կուրսը։ 1917թ. ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը (կուստոմս՝ N2738)։ Մասնակցել է հեղափոխական գործողություններին։ Կուսակցական աշխատանք է տարել Ստավրոպոլում եւ Միներալնիե Վոդիում։ 1919 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, Ալեքսանդրապոլում մասնակցել կուսբջիջների ստեղծմանը։ Աշխատել է երկաթուղային դեպոյում։ 1920-ին մասնակցել է բոլշեւիկների մայիսյան ապստամբությանը։ Ապստամբությունը ճնշած դաշնակցական կառավարությունը նրան դատապարտել է երկարաժամկետ բանտարկության։ Յոթ ամիս անց է կացրել Ալեքսանդրապոլի բանտում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից։ 1921-ի հունվարից աշխատանքի է անցել Հայաստանի Արտակարգ հանձնաժողովում։

Էջ 1 ընդհանուր 278 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Partager le Livre

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով