Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆԻ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Սերգեյ Մանուկյան
Էջ / 12
The text of this work is presented in the original language.

Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆԻ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Սերգեյ Մանուկյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 12

Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆԻ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Այս գիրքը պետք է ունենար «Գիտությունների ներկայացուցիչները էկոլոգիայի եւ էկոլոգիական կրթության մասին» ձեւակերպմամբ վերնագիր, քանի որ հեղինակ Լ.Թ. Ասատրյանն իր աշխատությունը ներկայացնում է որպես գիտության հարյուրից ավելի ներկայացուցիչների դատողությունները էկոլոգիայի եւ էկոլոգիական : կրթության մասին:Շարադրանքի մեծ մասում ներկայացված են նրանց աշխատություններից բերված նյութերը: Եվ դա արվում է առանց որեւէ լրացումների եւ առարկությունների: ուղղակի ներկայացվում ՝են արժանանալով հեղինակի հավանությանը: Լ.Ասատրյանն այսպես է վարվում նաեւ այն ժամանակ, երբ ակնհայտ է իրականությանը դրանց չհամապատասխանելը: օրինակ.«Մենք համաձայն ենք Ս.Վ.Կլարինի այն բնութագրման հետ, որ մանկավարժական տեխնոլոգիան ուսուցչի գործունեության կառուցվածքն է» (էջ151): Իսկ ուր մնաց իրենում փոփոխություններ կայացնող աշակերտի գործունեության կառուցվածքը: Նյութական բարիքների արտադրության տեխնոլոգիան ենթադրում է, որ փոփոխությունների ենթարկվող առարկան, նյութը կամ կեկ այլ ուրշ բան, միայն եւ միայն օբյեկտ է, իսկ, ասենք, քննադատաբար մտածող աշակերտի արտադրության տեխնոլոգիան ենթադրում է, որ աշակերտը,, ուսուցչի դասավանդման հնարների առաջացրած ուսումնական գործունեության սուբյեկտն է, ինքն է իր գործունեությամբ փոփոխություններ կայացնում իրենում, .ինքն ե կերտում իրեն: Այնպես որ իրավացի չէ թե Ս.Վ.Կլարինը եւ նրա ասածներ հավանած Լ.Ասատրյանը: Ահա ուրիշների սխալ պատկերացումն անվերապահորեն ընդունելու մեկ այլ փաստ: Իր աշխատության 177-րդ էջում Լ.Ասատրյանը .

Էջ 1 ընդհանուր 12 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով