Սույն կանոնակարգը կարգավորում է «Նոյան Տապան» գրքերի առցանց հարթակում (books.nt.am) ապրանքների պատվիրման, գնման և մատուցման պայմանները։
Կայքում գրանցվելով կամ պատվեր ձևակերպելով՝ Գնորդը հաստատում է, որ ծանոթացել և անվերապահորեն ընդունում է սույն պայմանները։ Բոլոր գործարքները կատարվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան։
Գնորդը զամբյուղի միջոցով ընտրում է անհրաժեշտ գրքերը, լրացնում առաքման տվյալները և ընտրում վճարման եղանակը։ Վճարումը կարող է կատարվել բանկային քարտերով (AmeriaBank VPOS / ArCa, Visa, MasterCard), էլեկտրոնային դրամապանակներով (Idram, Telcell) կամ կանխիկ՝ առաքման պահին։
Կայքում տեղադրված բոլոր նյութերը, գրքերը և դրանց թվային տարբերակները պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Չարտոնված վերարտադրումն արգելվում է։