Մենք ձգտում ենք ապահովել մեր ընթերցողների լիարժեք գոհունակությունը։
Առաքումն իրականացվում է Երևանում, ՀՀ մարզերում և արտերկրում։ Երևանում առաքման ժամկետն է 1-2 աշխատանքային օր, մարզերում՝ 2-4 աշխատանքային օր (Հայփոստի միջոցով)։
Համաձայն ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի՝ Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ապրանքը վերադարձնել կամ փոխանակել այն ստանալու օրվանից 14 (տասնչորս) օրվա ընթացքում, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները և վաճառքի անդորրագիրը։
Վերադարձված ապրանքի ստուգումից հետո վճարված գումարը փոխհատուցվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում նույն եղանակով, ինչպես կատարվել էր վճարումը (բանկային քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին)։