Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Gottfried Hensel
Էջ / 16
PDF
Փիլիսոփայություն

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Gottfried Hensel

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 16
Անցյալ դարի վերջերին տեղի ունեցած որոշ իրադարձություններ էականորեն փոխակերպեցին ժամանակակից սոցիոմշակութային իրականությունը: Խոսքը հասարակական կյանք ներխուժած նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասին է: Սոցիոմշակութային իրականության այդ փոփոխությունները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հատուկ տիպի կողմնորոշումների ու աշխարհընկալումների ձեւավորման եւ տարածման համար: Մասնագիտական գրականության մեջ այդ տիպի երեւույթները ստացել են «ինֆորմացիոն հասարակություն» անունը: Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինֆորմացիոն հասարակությունը», ո՞րոնք են նրա բովանդակության հիմնական ու էական կողմերը: Սկսած XX-րդ դարի 60-ական թվականներից արեւմտյան սոցիոլոգները եւ սոցիալական փիլիսոփայությամբ զբաղվող հետազոտողները (Դ. Բելլ, Դ. Ռիսման, Է. Թոֆլեր, Ա. Թուրեն եւ այլք) առաջին անգամ սկսում են լրջորեն քննարկել հասարակական զարգացման որակապես նոր փուլ մտնող քաղաքակրթության վերաբերյալ բազմաբնույթ հարցեր ու խնդիրներ: Նրանք այդ նոր փուլը բնութագրում են որպես հետինդուստրիալ կամ ինֆորմացիոն հասարակություն, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում: Նկատենք սակայն, որ վերոհիշյալ հետազոտողները «հետինդուստրիալ հասարակություն» եւ «ինֆորմացիոն հասարակություն» հասկացությունները հաճախ օգտագործում են որպես հոմանիշներ, մինչդեռ այդ հասկացությունները ունեն բովանդակային տարբեր իմաստ ու ծանրաբեռնվածություն:
Էջ 1 ընդհանուր 16 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով