Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն) Էդուարդ Դանիելյան
Էջ / 31
Աշխարհագրություն

ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)

Էդուարդ Դանիելյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 31
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ Գեղամա երկիրն ընդգրկել է Սեւանա լճի արեւմտյան եւ հարավարեւելյան ափամերձ շրջանները: Երկրամասը հյուսիս-արեւելքից եզերվում է Արեգունի եւ Սեւանի լեռնաշղթաներով: Արեգունի լեռնաշղթան սկսվում է Սեւանի լեռնանցքից եւ տարածվում մինչեւ Քաշաթաղ լեռնագագաթը1: Այն ունի 56 կմ երկարություն, որի առանցքային մասն ունի 2400-2600մ բարձրություն: Քաշաթաղ եւ Հինալ լեռնագագաթների միջեւ ձգվում է Սեւանի լեռնաշղթան: Նրա լեռնակատարի բարձրությունը 2600-2800մ է: Առանձին գագաթներ (Քաշաթաղ, Քարխաչ, Սարինտ) հասնում են 2900-3370մ բարձրության: Լեռնաշղթայի հարավարեւելյան մասն ավելի բարձր է՝ Հինալ գագաթում հասնում է 3367մ, որից դեպի հարավ-արեւմուտք, 42 կմ երկարությամբ, տարածվում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթան: Նրա առավելագույն բարձրությունը Քեթի (Ծառասար) գագաթն է (3437մ):
Էջ 1 ընդհանուր 31 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով