ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)
Էդուարդ Դանիելյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 31
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Գեղամա երկիրն ընդգրկել է Սեւանա լճի արեւմտյան եւ հարավարեւելյան ափամերձ շրջանները: Երկրամասը հյուսիս-արեւելքից եզերվում է Արեգունի եւ Սեւանի լեռնաշղթաներով: Արեգունի լեռնաշղթան սկսվում է Սեւանի լեռնանցքից եւ տարածվում մինչեւ Քաշաթաղ լեռնագագաթը1: Այն ունի 56 կմ երկարություն, որի առանցքային մասն ունի 2400-2600մ բարձրություն: Քաշաթաղ եւ Հինալ լեռնագագաթների միջեւ ձգվում է Սեւանի լեռնաշղթան: Նրա լեռնակատարի բարձրությունը 2600-2800մ է: Առանձին գագաթներ (Քաշաթաղ, Քարխաչ, Սարինտ) հասնում են 2900-3370մ բարձրության: Լեռնաշղթայի հարավարեւելյան մասն ավելի բարձր է՝ Հինալ գագաթում հասնում է 3367մ, որից դեպի հարավ-արեւմուտք, 42 կմ երկարությամբ, տարածվում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթան: Նրա առավելագույն բարձրությունը Քեթի (Ծառասար) գագաթն է (3437մ):
Սեւանա լճի հյուսիսարեւմտյան ափի ուղղությամբ, 68 կմ երկարությամբ եւ 48 կմ լայնությամբ տարածվում է Գեղամա լեռնավահանը: Նրա առանցքում ջրբաժանի կենտրոնական մասը հասնում է մինչեւ 3000մ բարձրության: Լեռնավահանի կենտրոնական մասում գտնվում են ամենաբարձր խարամային կոները (Մազազ, Սեւկատար, Գեղմաղան, Նազելի, Աժդահակ): Դրանցից մի քանիսի խառնարանները լցված են ջրերով եւ առաջացել են լճակներ: Նշանավորն Ակնա լիճն է: Աժդահակից դեպի հարավ ընկած են ավելի քան 3000մ բարձրություն ունեցող Սպիտակասարը եւ Գեղասարը: Լեռնավահանի հյուսիսարեւմտյան մասում տեղադրված են մի շարք հրաբխային կոներ՝ Եռաթմբերը (Գութանաթումբ, Վեցկեսար, Արորակ), Մեծ եւ Փոքր Լճասարեր, Մենակսար, Գութանասար եւ այլն2: Արեւելյան Սեւանի լեռներից դեպի արեւմուտք՝ զուգահեռականին մոտ ուղղությամբ, ձգվում է Վարդենիսի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթի՝ Վարդենիսի բարձրությունը 3522 մ է3:
Պեղումները բացահայտել են, որ դեռեւս բրոնզեդարյան ժամանակաշրջանում Սեւանի ավազանում եղել է բարգավաճ տնտեսություն: Զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, մետաղագործությունը, փայտի մշակման արհեստը, խեցեգործությունը: Տեղաբնիկների հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր4: Ուշ բրոնզի ժամանակաշրջանում Սեւանի ավազանը եղել է խիտ բնակեցված: Բնակավայրերի թիվը հասնում էր հարյուրի: Դրանք կիկլոպյան ամրոցներին կից բնակելի ու տնտեսական կառույցների համալիրներ էին5: Բնակատեղիներն ու ամրոցները տեղաբաշխված են եղել գետերի հովիտներում: Հնագույն ամրոց-շեները գոյություն են ունեցել դեռեւս մ.թ.ա V-IV հազարամյակներում եւ գոյատեւել են մինչեւ մ.թ.ա III հազարամյակի կեսերը: Հաջորդ շրջանի կառույցները վերաբերում են մ.թ.ա III հազարամյակից մինչեւ մ.թ.ա VIII դ.6:
Նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա VIII-VIIդդ. Կուր եւ Արաքս7 գետերի միջեւ ընկած տարածքի բնակչությունն ունեցել է հնդեվրոպական ծագում, որի գերակշիռ մասը կազմել են հայկական ցեղերը8:
Այդ տեսակետը հաստատվում է նաեւ Սեւանա լճի ավազանից հայտնաբերված նյութերով (մ.թ.ա IV-II հազ.), որոնք վկայում են մարդաբանական երկու` «արմենոիդ» եւ «եվրոպեոիդ»9 տիպերի առկայության մասին:
Ըստ սեպագիր աղբյուրների`10 մ.թ.ա VIIIդ. Սեւանի ավազանի երկրները հիշատակվում են մեկ միասնական անվան տակ՝ Վեդուրե Եթիու11: Մ.թ.ա VIIIդ. Վանի թագավորները ձեռնարկում են արշավանքներ Արաքսից դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով իրենց թագավորությանը միացնել Հայկական լեռնաշխարհի այդ մասը:
Մ.թ.ա 782թ. Արգիշթե I-ի (մ.թ.ա 786-764թթ.) զորքերն անցնում են Արաքսը, հատում Արարատյան դաշտը եւ ընթանալով դեպի հյուսիս՝ գրավում են Ուլուանե եւ Կեխունե երկրները12, հասնում մինչեւ Սեւանա լճի հյուսիսարեւմտյան ափերը, ուր գտնվում էին Լեկիուն եւ Իշտիկունին13:
Սարդուրե II-ի (մ.թ.ա 764-735 թթ.) տարեգրություններում նշվում է, որ նա արշավել է Վելեքունե, գրավել եւ կործանել է 22 ամրոց, կանանց եւ տղամարդկանց գերեվարել Բիայնա, իսկ երկրի Նիդի թագավորին հարկատու դարձրել14:
Վանի Ս.Պողոս եկեղեցում եղած արձանագրության համաձայն՝ Սարդուրե II-ը հաղթել է Վելեքուխե երկրի Մուրինի թագավորին եւ Թուլիխու քաղաքի երկրի թագավոր Ծինալիբիին՝ Լուեխուի որդուն15:
Ըստ Ծովինարի արձանագրության՝ Ռուսա I-ը գրավել է լճափնյա 4 (Ադախունե, Վելեքուխե, Լուերուխե, Արգուկիու)16 եւ նրանց հարեւանությամբ գտնվող 19 երկրներ՝ հաղթելով 23 թագավորների, իսկ բնակչությանը գերեվարել Բիայնա: Հաջորդ տարում նա կառուցել է բերդեր, այդ թվում՝ Թեյշեբաինե ամրոցը եւ վերակառուցել հները:
1927թ. Նոր Բայազետում հայտնաբերված արձանագրության մեջ Ռուսա I-ը հայտարարում է, որ նվաճել է Վելեքուխե երկիրը, արտաքսել նրա թագավորին, նշանակել կառավարիչ, կառուցել հզոր ամրոց՝ անվանելով այն Խալդեի քաղաք17:
Ռուսա I-ի ժամանակ երկրամասը վերջնականապես կցվում է Վանի թագավորությանը: Այս արձանագրություններով ավարտվում են սեպագրական ժամանակաշրջանի Գեղամա երկրի մասին եղած պատմական տեղեկությունները:
Անդրկովկասը եղել է հին Արեւելքի այն շրջանների օրգանական մասը, որոնք դարձել են սկյութների ակտիվ գործունեության ասպարեզ: Սակայն Գեղամա երկրում սկյութական մշակույթի տարրերը սակավ են հանդիպում՝ ի տարբերություն հարեւան տարածքների18:
Մ.թ.ա IIդ. առաջին կեսից մեզ են հասել գյուղական համայնքների եւ մասնավոր տնտեսությունների՝ դաստակերտների ու ագարակների սահմանները որոշող Արտաշես I թագավորի (մ.թ.ա 189-160թթ.) արամեերեն արձանագրությամբ հաստատված 5 սահմանաքարեր19:
IIդ. Կլավդիոս Պտղոմեոսը Հայաստանի երկրամասերի թվում հիշատակել է Sodoucenae-Սոթքը20:
Որոշակի տվյալներ կան երկրամասի միջնադարյան պատմության մասին:
Սեւանա լճի արեւելյան առափնյա շրջանը վաղ միջնադարում եղել է Սոդացի նախարարական տան տիրույթը: Vդ. «Զորանամակ»-ում այդ տոհմը նշված է այն նախարարական ընտանիքների թվում, որոնք պարտավոր էին պաշտպանել երկրի «արեւելյան դուռը» եւ մարտի դաշտ դուրս բերել 50 մարտիկ21:
Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ լճափնյա ողջ երկրամասը մտնում էր Սյունիք նահանգի մեջ եւ կազմում նրա երկու գավառները՝ Գեղարքունիք եւ Սոթք22: Երկրամասի տերն էր Սյունյաց նախարարական տոհմը:
IXդ. սկզբին Սեւանա լճի ողջ շրջակայքը եղել է Սյունյաց Վասակ «իշխանաց իշխեցողի» տիրույթը23: Նրա մահվանից հետո (821թ.)24 որդիները բաժանեցին հայրական ժառանգությունը: Գեղարքունիքի գահակալ իշխան դարձավ Սահակը25: Վերջինիս օրոք՝ 827թ. Գեղարքունիքում ապստամբություն է բռնկվում խուրրամյան շարժման առաջնորդ Բաբեկի դեմ, որը Վասակ գահերեցի մահվանից հետո իր տիրապետությունն էր հաստատել Սյունիքում: Ապստամբությունը դաժանորեն ճնշվում է: Սպանվում է մոտ 15000 մարդ: Հրդեհվում է հռչակավոր Մաքենյաց վանքը26: Այս իրադարձություններից հետո Գեղամա երկրի Սոթք գավառին տիրանում է Արցախի իշխան Սահլ Սմբատյանը27:
IXդ. առաջին կեսից սկսած՝ Սոթքը եղել է Խաչենի (իմա՝ Արցախի) իշխանության սահմաններում: Այն ընդգրկել է նաեւ Գեղարքունիքի արեւելյան մասը՝ Շողվագ ավանով հանդերձ: Դա բացատրվում է «Խաչենի մեծ իշխան Սահլ Սմբատյանի բռնագրավումներով»28:
831-832թթ. Գեղարքունիքի29 Սահակ իշխանը սպանվեց Կավակերտի ճակատամարտում: Նրան հաջորդեց ավագ որդին՝ Գրիգոր Սուփանը30: Նա Սյունյաց գահերեց իշխան Փիլիպպեի մահվանից հետո (848թ.) փորձեց տիրանալ գահերեցությանը: 851թ. Վայոց ձորում տեղի ունեցած ճակատամարտում Փիլիպպեի որդին՝ Բաբկենը, սպանեց Գրիգոր Սուփանին31: Վերջինիս հաջորդեց որդին՝ Վասակ Գաբուռը32: Սա ամուսնացավ իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր Մարիամի հետ եւ աներոջ օգնությամբ ձեռք բերեց գահերեցության իրավունքը Սյունիքում33: 859թ. մահանում է Վասակ Գաբուռը: Նրա մահվանից հետո գերագահությունն անցնում է նախկին գահերեցների ճյուղին: Գեղարքունիքում իշխում է մանկահասակ Գրիգոր II Սուփանը՝ մոր ու եղբայների հետ34: Նրա օրոք Գեղամա երկրում լայն շինարարական աշխատանքներ են ծավալվում: Մարիամ իշխանուհին կառուցել է տալիս Սեւանի եւ Շողվագի եկեղեցիները: Գրիգոր II Սուփանի կողմից իշխանանիստ Կոթ ավանում հիմնադրվում եւ պարսպապատվում է Ս. Աստվածածին եկեղեցին35: Նա հիմնովին նորոգում է Մաքենյաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցին36: IXդ. վերջին Գրիգոր II Սուփանի եղբոր՝ Սահակ իշխանի ջանքերով կառուցվում է Նորատուսի Ս.Աստվածածին եկեղեցին37:
903թ. Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին իր քրոջ՝ Սյունյաց Մարիամ իշխանուհու տեսչությամբ, կառուցել է տալիս Վանեվանի վանքը38: Հետագայում վանքը նորոգել եւ պարսպապատել է Գագիկ I Բագրատունին39:
909թ. Ատրապատականի ամիրա Յուսուֆի՝ դեպի Հայաստան կատարած արշավանքի ժամանակ Գրիգոր II Սուփանն անձնատուր է լինում, սակայն որոշ ժամանակ անց, սպանվում է40: Իշխանի մահվանից հետո նրա եղբայրները՝ Սահակն ու Վասակը, իրենց ընտանիքներով եւ ազատագունդ զինախմբով, ապաստանում են Սեւանա կղզում: Զգուշանալով, որ հետապնդող թշնամին կարող է ներխուժել կղզի, նրանք գիշերը հեռանում են: Արաբները գրավում ու կողոպտում են կղզին՝ շարունակելով հետապնդումը: Միափոր գավառում իշխանները, անակնկալի բերելով թշնամուն, ծանր հարված են հասցնում նրան, ապա հեռանում դեպի Գարդման եւ Արցախ41:
Գրիգոր II Սուփանին հաջորդել է եղբայրը՝ Վասակ իշխանը:
Շուտով նա եւ Աշոտ II Բագրատունին գժտվում են: Վասակը մեղադրվում է Աշոտ II-ի ոխերիմ թշնամիներ՝ թագավորի հորեղբորորդու՝ թագակիր Աշոտի եւ Վրաց Գուրգեն բդեշխի հետ կապեր պահպանելու մեջ: Վասակի մոտ հայտնաբերվում են նրանց հասցեագրված նամակներ: Աշոտ II-ի հրամանով Վասակ իշխանը բանտարկվում է Կայան ամրոցում, իսկ նրա տիրույթը կցվում է Բագրատունիների թագավորությանը: Վասակ իշխանին բանտից ազատում է Աշոտ II-ի դեմ ապստամբած Գարդմանի իշխան Սահակ Սեւադան, որը թագավորի աներն էր42: Սակայն Վասակ իշխանն այլեւս չի իշխում Գեղարքունիքում: Նրա «եւ ընդհանրապես Գեղարքունիքի՝ որպես ինքնուրույն իշխանության մասին, ոչինչ չգիտենք: Վասակը Գեղարքունի իշխանների տոհմածառի վերջին ճյուղն էր, որը հատվեց Բագրատունի երիտասարդ թագավորի կամքով: Գեղարքունիքը տերիտորիալ իմաստով դուրս է գալիս Սյունիքի կազմից եւ դառնում Շիրակի Բագրատունիների տիրության մի մասը: Այդ տեղի ունեցավ 10-րդ դարի 2-րդ տասնամյակի վերջում43»:
Միջին դարերում լճափնյա շրջանները տնտեսական, քաղաքական ու մշակութային կարեւոր նշանակություն են ունեցել երկրի համար: Ըստ Սյունյաց 12 գավառների եկեղեցու հին հարկացուցակի (Xդ.)՝ Գեղարքունիքն ունեցել է 47 գյուղ, իսկ Սոդքը 7544:
Սեւանի եւ Մաքենյաց վանքերը, Հայրավանքը եւ հոգեւոր այլ հաստատություններ կատարել են մշակութային կարեւոր դեր:
Տարածաշրջանի համար կարեւոր նշանակություն են ունեցել Արարատյան դաշտը Արցախի եւ Կուրի ստորին հոսանքի շրջանի տնտեսական ու մշակութային կենտրոններին միացնող քարավանային ճանապարհները: Դրանց հետ Սեւանի ավազանը օղակող ճանապարհները կապվել են Սուլեմա, Սոթքի, Փառիսոսի եւ Սեւանի լեռնանցքներով:
XIIդ. վերջին եւ XIIIդ. սկզբին հայ-վրացական զինական ուժերն ազատագրեցին Գեղամա երկիրը սելջուկ-թուրքերի տիրապետությունից, որը դարձավ միատարր ազգաբնակչություն ունեցող երկրամաս45: Գեղարքունիքն ազատագրողը եղել է Բուպա զորավարը46: Նա, ըստ Հայրավանքի եկեղեցու 1211թ. արձանագրության, կոչվել է «մեծ սպարապետ», «տէր երկրիս»47: Երկրամասի ազատագրումից հետո Իվանե Զաքարյանը Լիպարիտ Օրբելյանին նվիրում է «ի Գեղարքունի զՀամասրի եւ այլ գեղորես բազում»48: Կոթի Ս. Աստվածածին եկեղեցու 1275թ. արձանագրության մեջ գավառի իշխան է համարվում Տարսայիճ Օրբելյանը, իսկ Արծվանիստ (հնում՝ Ներքին Կթանոց) գյուղի սահմանախաչի արձանագրության մեջ՝ Տարսայիճ, Լիպարիտ եւ Ջալալ իշխանները49: XIIIդ. 60-ական թվականներից մինչեւ XIVդ. առաջին կեսը Օրբելյանները տեղի իշխաններ եւ պարոններ են վկայված Գեղարքունիքի Նորաշեն, Նորատուս, Հայրավանք գյուղերում: Սմբատ եւ Տարսայիճ Օրբելյանների անուններով արձանագրություններ են փորագրվել Մասրուց անապատում, Վանեվանում եւ այլուր: Գեղարքունիքի Փառականք, Վարդենիկ բնակավայրերը եղել են Պռոշյան տոհմի սեփականությունը50:
XIIIդ. վերջին Սոդքի Դաշքենդ (Քարաշեն) գյուղում կառուցված եկեղեցու արձանագրության մեջ երկրի տերեր են հիշատակված Վախթանգյան-Դոփյան իշխանները՝ Հասանն ու Մամքան, Գրիգորը եւ Ասփան51:
Սեւանի ավազանում պահպանված ճարտարապետական հուշարձանները մեծ թիվ են կազմում: Նրանք թվագրվում են՝ սկսած VII դարից մինչեւ XX դարը: Սուլեմա լեռնանցքի մոտ կանգուն է 1332թ. Չեսար Օրբելյանի կողմից կառուցված հոյակապ քարավանատունը52: Գեղարքունիք գավառը հատող ճանապարհին պահպանվել են մի շարք հին հուշարձաններ: Սեւանից դեպի Գավառ ընթացող հատվածում՝ Հայրավանք գյուղի մոտ, գտնվում են «Ազատ քաղաքի» ավերակները, ուր կան տարբեր շինությունների մնացորդներ53: Լճափին գտնվում է բարձր պարիսպներով միջնադարյան կիսավեր մի բերդ, իսկ ճանապարհի եզրին կանգնած է խաչքար-ճանապարհախաչ՝ 1274թ. արձանագրությամբ: 1956թ. նախկին Կոթ ավանում հայտնաբերվեց արձանագրություն, ըստ որի այդ ուղու պահպանությունը համարվել է պետական գործ54:
Զոդի լեռնանցքից ներքեւ, մի հարթության վրա, պահպանվել են VIIդ. կառուցված քարավանատան պատեր: Ճամբարակ-Փառիսոս հատվածում՝ Բաշքենդ գյուղի ճանապարհի եզրին, կանգնած է անարձանագիր մի մեծ խաչքար-ճանապարհախաչ55:
Բազմաթիվ են մանր հուշարձանները՝ տապանաքարերն ու խաչքարերը, որոնք իրենց արձանագրություններով եւ զարդաքանդակներով մեծ արժեք ունեն հայ քանդակագործական արվեստի արդի ուսումնասիրության համար:
ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Ըստ հայոց ավանդական պատմության, Հայկ նահապետի հետնորդ Գեղամը «յետ ամաց անցանելոյ ծնաւ զՀարմայ յԱրմաւիր, եւ թողեալ զՀարմայ յԱրմաւիր հանդերձ որդւովք բնակել, ինքն գնաց զմիւս լերամբն արեւելեան հիւսիսոյ, յեզր ծովակի միոյ: Շինէ զեզր ծովակին, եւ թողու անդ բնակիչս, եւ յիւր անուն սա զլեաոնն անուանէ Գեղ, եւ զշէնսն՝ Գեղարքունի, որով կոչի եւ ծովն»1:
Հիշատակված տեղանունների մեկնաբանությամբ ժամանակին հանդես են եկել մի շարք ուսումնասիրողներ: Ն. Ադոնցը, հենվելով Պլուտարքոսի տեղեկության վրա, ըստ որի Արաքսի գետաբերանի շրջանում բնակվող եւ հովվական կյանք վարող ցեղերը Տիգրան II-ի օրոք պատրաստակամություն հայտնեցին կռվել հռոմեացիների դեմ2, կարծում է, որ նրանցից մեկը գել կամ գեղ կոչվող ցեղն էր, որի բնակության նախնական վայրը եղել է ժամանակակից Գիլանը: Այդ ցեղն այնուհետեւ բնակություն հաստատեց Սեւանա լճի շրջանում եւ նրա անունով էլ զբաղեցրած տարածքը կոչվեց Գեղարքունի3: Ն. Մառը հայտնել է այն միտքը, թե Հայաստանում Gel-am-ը այն ցեղն է, որի տարածման սահմաններում, Գեղամա լեռներ կոչվող բարձունքներում, հայտնաբերվել են պաշտամունքային կոթողներ՝ քարե հսկա ձկներ եւ վիշապներ: Gel ցեղն ունեցել է նաեւ գայլ տոտեմը4: Գ. Ղափանցյանը Գեղարքունիք երկրանվան սեպագիր աղբյուրներում վկայված «Uelikuni» կամ «Uelikuhi» տարբերակներն առաջացած է համարում «velik» կամ «velak» ցեղանունից, որը նշանակել է «vel ցեղից սերված»5: Գիտնականի համոզմամբ, «vel» (wel) ցեղանունը սկզբնապես ուրարտերենի լեզվական հիմքի վրա կարող էր նշանակել «ժողովուրդ», եթե այդ «vel» էթնիկական անունը ազգակից է ուրարտերենի «veli» («զորք, գունդ») բառին6: Թ. Հակոբյանն ընդգծել է այն փաստը, որ «Գեղամա երկիր, Գեղարքունիք անունն ունի էթնիկական ծագում»7: Ս. Բարխուդարյանի ենթադրությամբ սեպագիր արձանագրություններում հիշատակված երկրանվան ձեւերն «իրենց լեզվական առանձնահատկությամբ նույն իմաստն ունեն եւ նշանակում են գելերի երկիր»8: Ս. Ումառյանի կարծիքով` տեղանունն ունի պաշտամունքային ծագում, որի անվանահիմքն է սանսկրիտում պահպանված ulka («կրակ») արմատական բառը9: Ս. Պետրոսյանը մերձսեւանյան ցեղերի U(e)duri Etiuni անվանումը կապում է թրակյան bedu (ջուր) բառի հետ եւ հինթրակյան ծագում վերագրում մերձսեւանյան ցեղամիության ցեղերին, որոնց թվում եւ «արքայական» գեղ (*uel) ցեղին: Հեղինակի կարծիքով հետագայում ցեղանունը դարձել է այդ շրջանի հայերի ազգագրական անունը10: Ա. Պետրոսյանը հավանական է համարում, որ *uel արմատից կազմված հնդեվրոպական ցեղանունների եւ տեղանունների առկայությունը հավաստի է դարձնում հայկական եւ հնդեվրոպական ձեւերի կապը հնդեվրոպական արմատի հետ: Ցեղանուններում եւ տեղանուններում այդ արմատը հանդես է գալիս *uel-k ձեւով հաճախ <-u->-ի հետագա ընդարձակմամբ, հետեւաբար, *uelku-ն պետք է հնչեր * uelԳ ku, որը եւ բացատրում է getak (-uni ածանց) հայկական ձեւը11: Մասնագետի կարծիքով, մ.թ.ա. VIII դ. կեսերին Սեւանա լճի արեւմտյան ափին ապրելիս է եղել մի ցեղ, որը պաշտել է հնդեվրոպական * uel անունով աստվածությանը եւ ունեցել է իր պաշտամունքային պիտույքները (վիշապներ), իսկ երկիրը, որտեղ բնակվել է այդ ցեղը, գուցե, նաեւ ցեղը` անվանվել է այդ արմատից կազմավորված անունով12: Ըստ Գ.Արեշյանի՝ Վելեքունե >Գեղարքունի տեղանվան մեջ վկայվել է հ.-ե. *ulku («գիշատել, սպանել») բայարմատը13: Գ. Ջահուկյանի ստուգաբանությամբ «Գեղարքունի» տեղանվան ուրարտական աղբյուրի՝ «Uelikuni»-ի մեջ առկա է *ueli «ժողով, ջոկատ, աշխարհազոր» բառը14: Վ. Խաչատրյանը նշում է, որ «Գեղ լեռան եւ Գեղարքունիք գավառի անունները բաղկացած են հայ հ.-ե. գեղ «գեղեցկություն» արմատից ու բնութագրում են տեղանքը: Դրանցից երկրորդի մեջ ակունիք բաղադրամասը, որ հայերենում մասնիկների միացություն է, ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է «արքունիք»15:
Մ.թ.ա. 63-րդ հազ. վերաբերող Գեղամա լեռների ժայռապատկերներում, որոնցում արտահայտված են տեղաբնիկների հավատն ու բնապաշտպան պատկերացումները, կարելի է տեսնել սրբացված կենդանիների, բույսերի, երկնային մարմինների ուղղակի եւ ոճավորված պատկերներ16: Գեղամա լեռներում՝ արոտավայրերի, լճերի ու աղբյուրների մոտ հայտնաբերվել են նաեւ ձկնակերպ հսկա քարակոթողներ: Դրանց մի մասը բարձրաքանդակ պատկերներ են17: Գ. Ղափանցյանը դրանք համարում է մոտավորապես մ.թ.ա. XX դ. կոթողներ, որոնք անձնավորում են Արա Գեղեցիկին եւ նվիրված են նրա պաշտամունքին18:
Արան նախ եւ առաջ եղել է «մեռնող ու հառնող արեգակնային աստվածություն, որի բոլոր նախատիպերն ունեցել են բուսա-երկրագործական պաշտոններ»19, ինչպես եգիպտական Օսիրիսը կամ բաբելական Թամուզը20:
Հին հայոց հավատալիքների համաձայն, արեւը «պատկերացվել է կտուցին օղ բռնած թռչունի կամ զույգ թռչունների, հրեղեն աղջկա, մանկան կամ պատանու (արեւամանուկ), աչքի (ակն տւնջեան, ակն արեւու), շողարձակ թանկարժեք քարի, լուսացայտ անիվի կերպարավորումներով»21:
Գեղամա ժայռապատկերներում արեւ պատկերող նշանները ճառագայթավոր անիվի ձեւ ունեն: Աստղային համակարգ ներկայացնող ժայռապատկերներից մեկի վրա «արեւը պատկերված է ճաճանչանիվի ձեւով, վրան մի խոշոր թռչուն, կտուցը դեպի հրավառ գունդը»22: Մ.թ.ա. II հազարամյակի վերջին - I հազարամյակի սկզբին պատկանող բրոնզե գոտիների վրա արեւը պատկերված է անիվի, սայլի, մարտակառքի ձեւով23: Հին արեւելյան կրոնապաշտամունքային գրավոր աղբյուրների եւ հայկական բանահյուսության տվյալների համաձայն, արեւ աստվածն իր երկնային օրապտույտը կատարում էր մարտակառքով, սայլով, նաեւ մակույկով՝ հրեղեն ձիերի կամ երկնային ցուլերի օգնությամբ: Հին Հայաստանի կիրառական արվեստի հուշարձանների վրա արեւը պատկերվել է կենդանիների ու թռչունների տեսքով24:
Արժանահիշատակ է, որ ռուսերենում գոյություն ունի ՍՐՈր-վՏպ րՏսվօՔՍՏ («կարմիր արեւ») արտահայտություն, որի մեջ ՍՐՈրվՏպ որոշիչն ունի «գեղեցիկ» նշանակությունը25: Բնականաբար հայերենում գոյություն ունեցող «կարմիր արեւ» դարձվածի մեջ «կարմիր» բառը նույնպես ունի «գեղեցիկ» իմաստը: Ուրեմն՝ ՍՐՈրվՏպ րՏսվօՔՍՏ-ն եւ «Արա Գեղեցիկը» համարժեք հասկացություններ են: Ընդ որում՝ ՍՐՈրվՏպ «հասկացությունը գեղեցիկ իմաստով կապված է «լույսի» մասին պատկերացման հետ, հենց արշալույսի (շառագույն այգաբացի) եւ ձիերի մասին, երբ կառքով դուրս է գալիս առավոտյան արեւը, այսինքն՝ բառը համատեղում է առասպելական նշանակությունը. «արշալույս+ արեւ (վաղորդյան) +ձի (կարմիր)»՝ էտրուսկների տոտեմը, այստեղից եւ ՍՐՈրվՏպ (կարմիր) գույն, ՍՐՈրՈ (գեղեցկություն) եւ այլն»26: Հետեւաբար՝ արեւի գեղեցիկ (գեղ-ից, որը համարվում է բնիկ հայերեն բառ եւ ցեղակից լեզուներում ունի գեղեցկություն, դեմ, կերպարանք, տեսք, փայլ, գույն, երեւույթ, կերպ իմաստները)27 անվանումը, կապված լինելով լույսի մասին ըմբռնման հետ, ժամանակի ընթացքում կարող էր դառնալ առանձին` Լույսի աստվածություն եւ պաշտվել տեղաբնիկների կողմից, ինչպես որ հնդիրանական Indra աստծուց անջատվել է նրա Varthragna «Վիշապաքաղ» մակդիրը եւ դարձել առանձին աստվածություն՝ Վահագն28:
Հնում «յուրաքանչյուր բնակավայր ունեցել է իր հովանավոր աստվածը, պաշտամունքային կենտրոնը, դիցաբանությունը, տոները՝ կապված գլխավորապես գյուղատնտեսական բոլորաշրջանի հետ»29: Երկիրը կամ շրջանը սովորաբար կոչվել է իր կենտրոնի (գյուղ, քաղաք) անունով30: Հետեւաբար՝ Uelekune կամ Uelekuhe երկիրն անվանվել է իր վարչական եւ պաշտամունքային կենտրոնի անունով31, իսկ որպես տեղաբնիկների ցեղային անվանում հանդես են գալիս Գեղնի (Գեղնիկ) կամ Գղնի32 անունները՝ համարժեք հայ էթնիկական անվանը, որոնք «ուղղակիորեն առնչվելով Գեղ-Գեղաքունի-Գեղամ ծագումնաբանական փոխադարձ կապերի մեջ գտնվող շարքին, պետք է դիտվեն որպես հայության միայն մի հատվածի (ազգագրական խմբին) հատկացված անվանումներ»33: Հայաստանում Միհրի պաշտամունքի հանդես գալը պայմանավորեց այդ աստվածության անվամբ տեղանունների առաջացմանը Գեղամա երկրում34:
Հայտնի է, որ հեթանոսական շրջանում պաշտամունքի առարկա են եղել աղբյուրներ, որոնց վերագրվել է տարբեր հիվանդություններ բուժելու հատկություն: Դրանք ժողովրդի մեջ հայտնի էին «լուսաղբյուր» եւ «կաթնաղբյուր» անուններով: Ջրի պաշտամունքի վերապրուկները պահպանվել են այդ աղբյուրներին (հատկապես հանքային) մատուցվող զոհաբերության եւ պաշտամունքի արարողություններում35: Այդպիսի մի աղբյուրից գոյացած ավազան այսօր էլ գոյություն ունի Գեղարդա վանքի քարայրային կառույցներից մեկում36: Ամենայն հավանականությամբ, Գեղարդ տեղանունն առաջացել է նախնական *Գեղվարդ անվան (Գեղ- «լույս» /հիմքում՝ արեւ) եւ վարդ («ward, werd «ջուր = խեթ. watar, wadar «ջուր», հայ. urd «գետ»)37 ձեւափոխությունից՝ ստանալով նոր իմաստավորում՝ «լուսաղբյուր»: Գեղարդա վանքը նման է խեթական ամենախոշոր սրբավայրին (Բողազքյոյից մոտ 1 մղոն դեպի հյուսիս-արեւելք): Այստեղ, «ժայռի մեջ, ուր միաժամանակ բխել է աղբյուր, եղել են տարբեր չափերի երկու բնական այրեր: Այդ ժայռափոր տաճարը շատ բանում հիշեցնում է ջրի պաշտամունքի հետ կապված մյուս անատոլիական սրբավայրերը»38:
Հին հնդեվրոպացիների տնտեսության մեջ ոչխարի նշանակալից դերն արտացոլվել է մշակութային սովորույթում` «ոչխարի» եւ «բրդի» պաշտամունքային նշանակության մեջ39: Խեթական Տելեպինու աստծու մասին առասպելում, նրա առջեւ կանգնեցվում է կենաց ծառ, որի վրա կախվում է ոչխարի գեղմը40: Խեթալուվիական ծիսական արարողություններում ոչխարը հանդիսացել է հիմնական պաշտամունքային կենդանի41: Հին Եգիպտոսում (միջին թագավորության շրջան) ոչխարի կերպարանքով է պատկերվել XII հարստության հիմնադիր Ամենեմխեթ I-ի հովանավոր Ամոն աստվածը, որը դառնալով պետական աստվածություն, նույնացվել է հին պետական աստվածության՝ արեւի Ռա աստծո հետ եւ կոչվել Ռա - Ամոն42:
Ուշագրավ է, որ հին Հունաստանում (Արկադիայում) ժամանակին լույսի աստվածություն համարվող Ապոլլոնը նույնպես պատկերվել է ոչխարի կերպարանքով43: Արգոնավորդների արշավանքի մասին առասպելում Կողքիսում իշխող Հելիոս աստծո որդի Էյեթոսը Նեփելե աստվածուհու զավակներին փրկած ոսկեգեղմ ոչխարը (Հերմես աստծո շնորհը) զոհաբերեց Զեւսին, իսկ գեղմը կախել տվեց պատերազմի աստված Արեսի սրբազան անտառում: Ըստ առասպելի, անտառում ոսկու պես շողշողուն գեղմին մշտապես հսկում էր սոսկալի վիշապը, որի աչքերն անգամ քնելիս երբեք չէին փակվում44: Այս կապակցությամբ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Կարմիր բլուրից գտնված գոտին: Դրա վրա պատկերված են առյուծի վրա կանգնած Խալդեն, ցուլի վրա կանգնած Թեյշեբան եւ արեւի աստված Շիվինեն, որոնք հետապնդում են թեւավոր ոչխարին45: Բիայնական դիցարանի առաջին եռյակը կազմող գլխավոր աստվածությունների կողմից հալածվող ոչխարն ընկալվում է որպես տեղաբնիկների գլխավոր աստվածության պաշտամունքի խորհրդանիշ: Այդ դրվագում արտահայտված է հակառակորդի դեմ տարած հաղթանակը:
Պետք է կարծել, որ Հայաստանում լույսի աստվածությունը մարմնավորող կենդանու՝ ոչխարի կամ գառան մորթին, ինչպես ցուլինը հայտնի պատկերաքանդակում46, դրվել է բագինի վրա եւ պաշտվել: Այդ պաշտամունքային հիմքի վրա ձեւավորված տեղանուն է Գեղամի դաստակերտի Գառնի անվանումը47: Ըստ պատմահայր Խորենացու, Հայկյան Գեղամը «
շինէ ձեռակերտ մի, եւ կոչէ զանուն նորա Գեղամի, որ յետոյ
ի Գառնկայ թոռանէ անուանեցաւ Գառնի»48: 1217թ. Այրիվանքում ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում վկայվել է. «
արքայանիստն Գեղամի, որ Գառնի
»49: Գառնիում հայտնաբերված «Վիշապի» սեպագիր արձանագրության մեջ Գեղամի դաստակերտի անունը վկայվել է որպես Գելամիա: Այդ բնակավայրը եղել է Գիարնիա երկրի կենտրոնը50: Ակնհայտ է, որ նույնիսկ սեպագրական շրջանում միեւնույն բնակավայրի անվանումներից մեկը կրել է նաեւ երկիրը կամ շրջանը:
Գեղամ անվան («*uel-m՝- *uel-ից»)51 ըմբռնումը տեղաբնիկների կողմից մատնանշում է Գեղամա ծով տեղանվան, անշուշտ, թարգմանաբար տրված lychnitis52-լուսավոր, անվանումը (հուն. lucnoV-«ճրագ, կանթեղ» բառից)53: Սեւան անվան մեջ կարելի է տեսնել «անձրեւ, անձրեւել» նշանակությամբ հնագույն *seu/ *su հիմքը, որը սկիզբ է առնում վաղ հնդեվրոպական բարբառային ընդհանրության ժամանակներից՝ նախնական նշանակությամբ «ճզմելով քամել, մզել, կորզել»54: Ընդ որում, «անձրեւ կանչելը պատկերանում է որպես (ջրի) դուրս մղում մի ինչ-որ ակտիվ սկզբի՝ աստվածության կողմից»55 Հարցի առնչությամբ կարեւորվում է հայերեն անձրեւ (an+dre-w) տերմինը, որը բառացի նշանակում է «երկինք ջուր»56: Հետեւաբար՝ Սեւան լճանունն արտահայտել է «երկնային ջուր» իմաստը: Ուշագրավ է, որ Սեւանա լճի թուրքերեն Գյոկ-չա «Կապույտ (երկնագույն) ջուր» անվանումը, որը ուշ ժամանակի տեղական անվան թարգմանությունն է, ըստ էության նշանակում է «երկնային ջուր»: Ըստ այդմ, պետք է ընդունել, որ երկնային ջրի պաշտամունքին են նվիրված եղել Գեղամա լեռներում գտնվող ջրապաշտական կուռքերը` վիշապները57: Բիայնական աղբյուրներում լիճը հայտնի է որպես Ծուե («ծով»)58, նախնական իմաստով` «ջուր»:
Այսպիսով, Գեղամի դաստակերտ եւ Գառնի տեղանունների պատմահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս պարզել, որ նրանց ծագումը նույնպես կապված է եղել լույսի աստվածության պաշտամունքի հետ: Այդ մասին է վկայում նաեւ I դ. Գառնիում արեւի աստված Միհրին նվիրված տաճարի կառուցման փաստը59, հավանաբար, նախկին պաշտամունքային վայրի տեղում:
ԱՍՏԾՈ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Հին հայոց արեւի աստված Արա Գեղեցկի պաշտամունքը մեծ տարածում է ունեցել Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում եւ նրա սահմաններից դուրս1: Դիցանունը հանդիպում է ոչ միայն տեղանուններում, այլեւ անձնանուններում: Քննարկվող հարցի տեսանկյունից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայտնաբերված բիայնական քառանիստ կնիքներից մեկը, որի վրա փորագրված է «կիսասեպագիր-կիսամեհենագիր» գրություն: Կնիքի ձախ նիստին`ներքեւից վերեւ, սեպագրով գրված է թեթեւ վնասված Ar վանկը, իսկ աջ նիստին` te8: Կնիքի առջեւի նիստին մի ծառի պատկեր է: Գրությունն ընթերցվում է Ar gi te82: Եթե ընդունենք, որ ծառի պատկերը խորհրդանշում է արեւի նշանակ հանդիսացող կենաց ծառը, ապա ստացվում է, որ Ar- ը դիցանուն է (երկնքի կամ արեւի աստծո անվանում): Այդ դեպքում te8-ի համար վերականգնվում է հ.-ե. tieu - «աստված» բառարմատը3: Այսինքն` Argi-te8 նշանակել է «Ar աստված» եւ այդ անունը կրող թագավորը համարվել է Ar աստծո կենդանի նմանակ4: Հիշատակելի է, որ Մուծածիրի տաճարում եղած Արգիշթե I-ի արձանը խորհրդանշված էր աստղով`աստվածության խույրով եւ օրհնող աջ ձեռքով5: Ընդ որում, աստղը ներկայացրել է արեւը, որը կարելի է տեսնել կիրառական արվեստի նմուշների վրա6:
Հին Արեւելքի երկրներում գերագույն իշխանության կրողի աստվածացումը եղել է սովորական երեւույթ: Հայտնի է, որ Եգիպտոսի հին թագավորության փարավոնները սովորություն ունեին իրենց հայտարարել Արեւի որդի կամ Արեւի կենդանի նմանակ: Հատկանշական է, որ արեւը սովորաբար հիշատակվել է նրանց անվան կազմում7: Նա եղել է նաեւ խեթական թագավորների տիտղոսը8: Ասորեստանի արքաների խույրը` կիդարիսը, զարդարված է եղել արեւ խորհրդանշող ոսկեշերտ դրոշմած վարդյակներով: Նրանք յուրաքանչյուր ձեռքին կրել են երկուական ապարանջան: Դաստակին արեւի նշանակի պատկերով, արմունկից վերեւ` բաց օղակապ9:
Հետեւաբար՝ բիայնական պետության բոլոր հայտնի թագավորների անունները նույնպես գիտակցվում են որպես պատվանուններ10: Ավելին, համոզիչ է դառնում ժամանակին առաջ քաշած այն տեսակետը, ըստ որի Erebune բերդաքաղաքն անվանակոչվել է Ar(a) աստծո անունով11: Հայկական լեռնաշխարհում բիայնական պետականության կազմավորմանը զուգահեռ ստեղծվեց պաշտոնական դիցարան12: Խալդեն դարձավ գլխավոր աստվածություն` փոխարինելով Ar(a)-ին,13 որը մինչ այդ, ինչպես նկատվում է, եղել է թագավորող տոհմի հովանավորը14: Հարցի առնչությամբ կարեւորվում է Արգիշթեխինելե /«Արգիշտական»/15 քաղաքի Արմաւիր անունը16: Քաղաքի առասպելական հիմնադիրը համարվում է Հայկյան Արամայիսը17: Ուշագրավ է, որ ցեղային աստվածության անունից առաջացած Aramais անձնանվան մեջ առկա -i-s>-is վերջավորությունը որպես բառի բաղադրիչ, մասնիկ, տոհմական կարգերի ժամանակ նշանակել է «որդի», «որդիներ»18: Հետեւաբար` անձնանունը մեկնաբանվում է որպես «Արամի որդի»: Ըստ այդմ, Արմաւիր քաղաքանունը, որի ւիր (vir> ber, bir)19 բաղադրիչն արտահայտում է տոհմ, ցեղ, տուն իմաստները, ստանում է «Արամի տոհմ/ ցեղ, տուն/» բացատրությունը20: Ի դեպ՝ հայոց ավանդական պատմությունը պահպանել է կուռքի անունը` Արամանեակ21: Արմավիր տեղանվան հետ աղերս ունի Արամալե երկրանունը: Այն ասսուրական արձանագրություններում վկայված է նաեւ Armari(ja)li, Armiralia/u, Armarili ձեւերով22: Ասորեստանի Սարգոն II /մ.թ.ա 722 705թթ/ դեպի Բիայնա կատարած մ.թ.ա 714թ. արշավանքի նկարագրությունից հայտնի է, որ Արամալեն եղել է Ռուսա Iի /մ.թ.ա 735 714թթ./ եղբայրների եւ թագավորական ընտանիքի բնակության վայր23:
Երկրանվան քննության կապակցությամբ հարկ է նշել, որ հետազոտողների կողմից մասնավորապես դիտարկվել է Armari(ia)li տարբերակը, որտեղ կարեւորվել է mari բաղադրիչի առանձնացումը: Այն մեկնաբանվել է որպես «ազնվատոհմ»` հիմնված լինելով նույն իմաստն ունեցող խուռերեն marianne բառի զուգորդման հետ24: Առաջարկվել է նաեւ «/ազնվատոհմ/ երիտասարդ տղամարդ» բացատրությունը պարզաբանելու համար անորոշ marja տերմինը, որը հանդիպում է տղամարդու հատուկ անվան դետերմինատիվով` խեթական թագավոր Սուպպիլուլիումասի եւ Հայասայի կառավարիչ Խուկանայի միջեւ կնքված պայմանագրում25: Ընդ որում՝ ուրարտերեն բառը բխեցվում է հին հնդկերենից /marya «տղամարդ, երիտասարդ մարդ»/26: Խուռերեն բառը մեկնաբանվում է որպես «երիտասարդ մարտիկ, կառամարտիկ, ռազմական ազնվականության ներկայացուցիչ, ազնվական»27 Armari(ja)li ( հ.-ե. *arm` ar-ից)28 երկրանվան մեջ արտացոլվել է հայ. Զարմայր /զ-արմայր/ անձնանունը29, որը նախապես եղել է «արքայական տոհմի սերմ» հանդիսացող մարդու անվանում: Այսպիսով՝ ակնհայտ է, որ Armari(ja)liն եղել է արքայազունների, այլ կերպ ասած՝ արեւորդիների /զորքի արտոնյալ մասը կազմող զինվորականության/ բնակության վայր30: Այս կապակցությամբ հետաքրքրական է Հերոդոտոսի տեղեկությունը թագավորական կոչվող սկյութների մասին. «Գերրոս գետից այն կողմ գտնվում են թագավորական կոչվող վայրերը: Այնտեղ ապրում են ամենաքաջ եւ բոլորից մեծաքանակ սկյութները, որոնք մնացյալ սկյութներին համարում են իրենց ստրուկները»31: Այդ նույն հասարակական կացությունն է նշմարվում նաեւ Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների մեջ:
Մ.թ.ա I հազարամյակում Առաջավոր Ասիայի պետությունների զարգացման առնձնահատկությունների դիտարկումը ցույց է տալիս, որ գրավյալ տարածքներում ամբողջ հողը նվաճման իրավունքով դառնում էր թագավորի սեփականություն: Բացառություն են կազմել միայն այն քաղաքների եւ տաճարների հողերը, որոնք կամավոր ենթարկվել են նվաճողներին32:
Բիայնական պետությունը համարվել է իշխող թագավորական տան տիրույթը: Այդ իրողությունը երեւան է գալիս, երբ «Biayna» անվան «ay-na» բաղադրամասին տրվում է «երկիր» բացատրությունը /«հմմտ.՝ խալդ. ay «հող» գծագրորեն «ai» - ay + na «հող», երկիր»/33, իսկ bi հատվածը դիտվում է որպես birber բառի մնացուկ34: Այսինքն՝ «/թագավորական/ տոհմի, ցեղի երկիր»: Նկատենք, որ bir ber-ի համարժեքն է հայ. արմ/ն/, որը հանդես է գալիս որպես երկրանուն եւ իմաստով համահունչ է Բիայնա անվանը35:
Բնականաբար, Արարատյան դաշտում հիմնադրված Արգիշթեխինելեն եղել է թագավորական տանը պատկանող քաղաք եւ ստացել է Արմաւիր («/Թագավորական/ տոհմի, ցեղի քաղաք») անունը36: Հետեւաբար՝ նկատի ունենալով, որ նույն արմատից է առաջացել նաեւ Արմն երկրանունը37, հավանական պետք է համարել «Արամյան» եւ «Սարդուրյան» արքայատոհմերի հայկական ծագումը եւ, թերեւս, նրանց Երվանդական լինելը, քանի որ առկա է որոշակի իմաստային կապ Տուշպա քաղաքանվան եւ թագավորական ոստանի Երուանդունիք անվան միջեւ38: Հավելենք, որ «հին արեւելյան պետություններում ժողովուրդ հասկացության մեջ չէր մտնում պարտադիր ցեղային միասնությունը, այլ ենթադրում էր այս կամ այն պետության սահմաններում ապրող մարդկանց ամբողջությունը՝ առանց գերիշխող տարրի պատկանելության»39: Այսուհանդերձ արտոնյալ ցեղին պատկանող մարդ գաղափարը կարող էր դրսեւորվել որոշակի տերմինով, որը ժամանակի ընթացքում կվերածվեր ցեղանվանման: Այդ առումով հայ ինքնանվանը /որից ունենք Հայկ անձնանունը եւ Հայք երկրանունը/ իմաստով եւ արտասանությամբ նման է Ayu-ն` Ռիգվեդայում վկայագրված արիական ցեղերից մեկի անունը40: Բհագա աստծուն նվիրված օրհներգում այն «արտոնյալ ցեղի մարդ հասկացության նշանն է իբրեւ անվանում»41: Բնականաբար, հայերի առասպելական նախնին՝ Հայկը, ըստ իմաստի, երեւան էր գալու որպես Հայոց աշխարհին պատկանող, նրան հովանավորող աստծո մականուն:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ա/ սկզբնաղբյուրներ
Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եււտոմար, Երեւան, 1940
Դիվան հայ վիմագրություն, IV, Երեւան, 1973
Ս.Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երեւան, 1963
Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1961
Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգ. Սիմոն Կրկյաշարյանի, Երեւան, 1986
Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913
Մովսես Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երեւան, 1983
Ա.Մաթեւոսյան, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, Երեւան, 1984
Մանր Ժամանակագրություններ, II, Երեւան, 1956
Սիմէոն Երեւանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
Պատմութիւն տանն Արծրունեաց ի Թովմա վարդապետէ Արծրունւոյ, Կոստանդնուպոլիս, 1852
Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական, Ս.Պետերբուրգ, 1885
Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910
ծ.Թ.ԸՐցՑ’վ'վ, ԽՏՐտցր ցՐՈՐՑրՍՌւ ՍսՌվՏՏոՐՈջվօւ վՈՊտՌրպռ, ժՐպՉՈվ, 2001
Լ.Ծ. ԺՖ'ՍՏվՏՉ, ձՐՈՐՑրՍՌպ տՌրՖՎՈ Ռ ՊՏՍցՎպվՑօ Ծ. 1963
Լ.Ծ. ԺՖ'ՍՏվՏՉ, ԸրրՌՐՏ-ՉՈՉՌսՏվրՍՌպ ՌրՑՏփվՌՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ձՐՈՐՑց, ԹպրՑվՌՍ ՊՐպՉվպռ ՌրՑՏՐՌՌ, 1951, 2-4
թ.Ը. ԾպսՌՍՌՔՉՌսՌ, ձՐՈՐՑրՍՌպ ՍսՌվՏՏոՐՈջվօպ վՈՊտՌրՌ, Ծ., 1960
Claudi Ptolemaei Geographia, Voluminis Primi, Pars secunda, Parisiis, 1901
բ/ գրականություն
Հ.Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, Հ.Ա., Երեւան, 1942
Հ.Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, Հ.Բ. Երեւան, 1944
Հ.Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. III, Երեւան, 1977
Հ.Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. XXIV, Երեւան, 1944
Ն.Ադոնց, Պատմական ուսումնասիրություններ, Պարիս, 1948
Ա.Ա.Ասլանյան, Հ.Ղ.Գրգեարյան, Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան, Երեւան, 1981
Բ.Ն. Առաքելյան, Գ.Բ. Ջահուկյան, Գ. Խ. Սարգսյան, Ուրարտու-Հայաստան, Երեւան, 1988
Գ.Մ. Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Երեւան, 1981
Կ.Գ. Դուրգարյան, Անվանագիրք, Երեւան, 1985
Մ.Իսրայելյան, Էրեբունի բերդ-քաղաքի պատմությունը, Երեւան, 1971
Ռ. Իշխանյան, Պատկերազարդ պատմություն հայոց, գիրք առաջին, Երեւան, 1989
Վ. Խաչատրյան, Հայաստանը մ.թ.ա XV-VII դարերում /Հայոց հին պատմություն/, Երեւան, 1998
Ս.Կրկյաշարյան, Հին Հայաստանի եւ Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Երեւան, 1970
Կուն, Հին հունական լեգենդներ ու առասպելներ, Երեւան, 1979
Յով. Կարագեոզեան, Սեպագիր տեղանուններ, Երեւան, 1998
Ռ. Հարությունյան, Ն.Քոչար, Հայ ժողովրդի մարդաբանություն եւ էկոլոգիական գենետիկա, Երեւան, 1996
Ս.Հարությունյան, Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը, Երեւան, 2001
Բ.Հ.Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երեւան, 2001
Վ.Գ.Համբարձումյան, Հայերեն Աստված բառի ծագումն ու տիպաբանությունը, Երեւան, 2002
Ս.Գ. Հմայակյան, Վանի թագավորության պետական կրոնը, Երեւան, 1990
Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երեւան, 1971
Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.I, Երեւան, 1986
ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Երեւան, 1971
Գր. Ղափանցյան, Արա Գեղեցկի պաշտամունքը, Երեւան, 1944
Հ.Միքայելյան, Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Երեւան, 1968
Հ.Ա.Մարտիրոսյան, Ուշ բրոնզեդարյան բնակավայրեր եւ դամբարանադաշտեր, Երեւան, 1969
Գ.Բ.Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան, Երեւան, 1987
Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Բայազետ գավառ, Վաղարշապատ, 1895
Ա. Վարպետյան, Ովքեր են ի վերջո արիացիները, Երեւան, 1990
Ս.Ումառյան, Սյունիքը դիցարան, Երեւան, 1981
Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երեւան, 1975
Հ.Ութմազյան, Սյունիքը IX-X դարերում, Երեւան, 1958
ծ.ԸՊՏվՓ, ԸՐՎպվՌ' Չ ֆտՏւց ՇրՑՌվՌՈվՈ, հկո, 1908
ծ.Թ. ԸՐցՑ’վ'վ, ՁՏտՏվՌՎՌՍՈ ձՐՈՐՑց, ժՐպՉՈվ, 1985
Ձ.Թ. թՈՎՍՐպսՌՊջպ, Թ'փ. ԼՉՈվՏՉ, ԼվՊՏպՉՐՏտպռրՍՌռ 'ջօՍ Ռ ՌվՊՏպՉՐՏտպռՓօ, I- II, ՁոՌսՌրՌ, 1984
Ի.Ժ’ՎպջՌսՖ, ԹպՐւՏՉվօպ ոՏչՌ ՌվՊՏպՉՐՏտպռՓպՉ, Ծ. , 1986
Լ.Ծ.ԺՖ'ՍՏվՏՉ, շջօՍՌ ՊՐպՉվպռ կպՐպՊվպռ ԸջՌՌ, Ծ., 1967
ԼրՑՏՐՌ' ՊՐպՉվպչՏ ՎՌՐՈ, ԺՐպՉվՌռ ԹՏրՑՏՍ, ժչՌտպՑ, ՄցՎպՐ, ԹՈՉՌսՏվ, իՈտՈՊվՈ' ԸջՌ', Ծվ.: ղՈՐՉպրՑ, 1998
Ը.Ը. ԽՈՐՈչպջ'վ, հ’վՌՍ, ծՈւփՈՉՈվ Ռ թՏւՑվ (ԼրՑՏՐՌՍՏ-չպՏչՐՈՒՌփպրՍՌպ ՌրսպՊՏՉՈվՌ'), ժՐպՉՈվ, 2002
թ.Ը. ԽՈտՈվՓ'վ, ԼրՑՏՐՌՍՏ-խՌվչՉՌրՑՌփպրՍՌպ ՐՈոՏՑօ Ձ. II, ժՐպՉՈվ, 1975
ծ.շ. ԾՈՐՐ. ԼջոՐՈվվօպ ՐՈոՏՑօ, Ց. V, նՑվՏ= Ռ չսՏՑՑՏչՏվՌ' ԹՏրՑՏփվՏռ ժՉՐՏտօ, Ծ.-խ. , 1935
ԺՋ. թ.ԾՈՍՍցՌվ, ղպՑՑօ Ռ Ռւ րՏՉՐպՎպվվՌՍՌ Չ ԾՈսՏռ ԸջՌՌ, Ծ. , 1983
ը. ը. կՌՏՑՐՏՉրՍՌ, ԽՈՐՎՌՐ-ոսցՐ, ՀպջցսՖՑՈՑօ ՐՈրՍՏտՏՍ 1939-1940չչ. ժՐպՉՈվ, 1950
ը. ը. կՌՏՑՐՏՉրՍՌ, ԹՈվրՍՏպ ՓՈՐրՑՉՏ, Ծ, 1959
հ.Ծ. հՏսՏՉՖպՉ, ԼրՑՏՐՌ' ՀՏրրՌՌ ր ՊՐպՉվպռՔՌւ ՉՐպՎպվ, հՏփՌվպվՌ', Ձ. 1-2, Ծ., 1988
Լ.Լ.հՐպջվպՉրՍՌռ, ԾՈՑպՐՌՈսօ Պս' րսՏՉՈՐ' ՊՐպՉվպՐցրրՍՏչՏ 'ջօՍՈ տՏ տՌրՖՎպվվօՎ տՈՎ'ՑվՌՍՈՎ, Ց. I, հկո, 1893
Խ.Թ. ՁՐպՉպՐ, ԿփպՐՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՍցսՖՑցՐօ ՊՐպՉվպռ ԸՐՎպվՌՌ, Ծ.-խ. , 1953
հ.Լ. ղՏՊՋՈՔ, ծ.հ. ՁՐցւՑՈվՏՉՈ, Խ. խ .ԿչՈվպր'վ, նՐպոցվՌ, Ծ. , 1979
Հոդվածներ
ը.ծ. ԸՐՈՍպս'վ, ծՈւՏՊՍՈ ցՐՈՐՑրՍՏռ վՈՊտՌրՌ Չ թՈՐվՌ. ԼրՑՏՐՌՍՏ-ՒՌսՏսՏչՌփպրՍՌռ ՋցՐվՈս, 1966, N 2
Վ.Ավետյան, Սեւանի ավազանի բրոնզեդարյան անասնապահությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1977, N 3
Վ.Ավետյան, Բրոնզեդարյան երկրագործության պատմությունից, . Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական աշխատություններ, Երեւան, 1971, N 4
Վ.Ավետյան, փայտամշակությունը Սեւանի ավազանում միջին բրոնզի դարաշրջանում, Պատմաբանասիրական հանդես, 1999, N 2-3
Վ.Ավետյան, Սեւանի ավազանի բրոնզեդարյան ոսկերչության պատմությունից, Պատմաբանասիրական հանդես, 2000, N 3
Թ.Թ. ԼՉՈվՏՉ ձՐՈՐՑրՍՌռ mari, ւցՐՐՌՑրՍՌռ marijanna, ւպՑՑրՍՌռ Marija-կպՐպՊվպՈջՌՈՑրՍՌռ րոՏՐվՌՍ, ԾՏրՍՉՈ, 1979
Ս.Պետրոսյան, Մերձսեւանյան ցեղերի միությունը Հայկական լեռնաշխարհում, Պատմաբանասիրական հանդես, 1976, N 1
Ը.կպՑՐՏր'վ, հՑՐցՍՑցՐՈ ցՐՈՐՑրՍՏչՏ, ՊՐպՉվպռՔպչՏ ՈՐՎ'վրՍՏչՏ Ռ ՌվՊՏպՉՐՏտպռրՍՌւ տՈվՑպՏվՏՉ Չ րՉպՑպ ՊՈվվօւ 'ջօՍՏջվՈվՌ' Ռ ֆՑվՏչՐՈՒՌՌ. -Հայ ժողովրդական մշակույթի հարցերը: ՀՍՍՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ, երիտասարդ գիտնականների VIII կոնֆերանս: Զեկուցման թեզիսներ, Երեւան, 1988
Էջ 1
ընդհանուր 31 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով