Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԴԵԻԶՄԸ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ Սեն Արևշատյան
Էջ / 38
Փիլիսոփայություն

ԴԵԻԶՄԸ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Սեն Արևշատյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 38
Անցյալի հոգեմտավոր ժառանգության հետազոտությունը միշտ էլ անհրաժեշտ ու հրատապ է, քանի որ ներկան այդ ժառանգության շարունակությունն է: Այդ իմաստով մշակութային ավանդույթների տեղի եւ դերի բացահայտումը հատկապես կարեւոր է հոգեմտավոր զարգացման անընդհատությունն ու կայունությունը ապահովելու համար: Սակայն պատմամշակութային որոշ դարաշրջաններում սոցիալ–տնտեսական ու գաղափարաքաղաքական կտրուկ փոփոխությունների պատճառներով այդ մոտեցումն անտեսվում է, ուստի անցյալի ժառանգությունն աղճատվում, նենգափոխվում ու կամայական մեկնաբանության է ենթարկվում: Օրինակ՝ այդպես վարվեցին միջնադարի հետ ինչպես նոր ժամանակների մտածողները (հատկապես ֆրանսիացի լուսավորիչները), այնպես էլ մարքսիստները: Առհասարակ մարդուն հուզող հիմնախնդիրները հավերժական են եւ կազմում են նրա աշխարհայացքի հիմնական բովանդակությունը: Պատմամշակութային տարբեր դարաշրջաններում դրանք սակայն բովանդակությամբ սկզբունքային փոփոխություն չեն կրում: Աշխարհայացքային հիմնախնդիրները խթանում են հետազոտական միտքը եւ միաժամանակ նոր խնդիրներ ծնում: Սովետահայ փիլիսոփայապատմական հետազոտություններում հայ լուսավորիչների աշխարհահայացքի հիմնարար առանձնահատկություններից մեկը դեիստական ուղղվածությունն էր:
Էջ 1 ընդհանուր 38 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով