Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Դեիզմը և միջնադարյան ավանդույթները Սեն Արևշատյան
Էջ / 5
Փիլիսոփայություն

Դեիզմը և միջնադարյան ավանդույթները

Սեն Արևշատյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 5

կենտրոնում հիմնականում գոյի իմացությունն էր: Փաստորեն դեիստական մտածելակերպը նպաստում էր բնագիտության զարգացմանը, որն էլ դեիզմի ելակետը հիմնավորող միջոց էր դառնում:
Միջնադարյան փիլիսոփայության նկատմամբ կատարված անդրադարձը, մեր համոզմամբ, ցույց է տալիս, որ լուսավորական գաղափարախոսությունը հենվում է միջնադարից ժառանգված փիլիսոփայական ավանդույթների վրա:
Հայ եւ եվրոպացի դեիստները, ընդունելով Աստծու․ որպես նախապատճառի գոյությունը, տրամաբանորեն հանգում էին բնության կարգավորված, ներդաշնակ, նպատակահարմար կառուցվածքին ու շարժմանը, այսինքն․ հիմք էին ընդունում Աստծու տիեզերաբանական ապացույցը: Օրինակ․ Վոլտերը գրում էր— §Մարդը տեսել է բնության զարմանալի երեւույթները, բերքերն ու երաշտները, պարզ օրերն ու փոթորիկները, բարիքն ու չարիքը եւ զգացել է տիրոջը¦17: Ա— Հայկունին §երկրպագելի արարչի¦․ բնության նախապատճառի գաղափարին է հանգում․ դիտելով տիեզերական ներդաշնակ շարժումը18: Իսկ Մ— Նալբանդյանը, ոգեւորված գիտությունների աննախընթաց զարգացմամբ, գրում է, թե անցել են §այն ժամանակները, երբ մշուշով պատված մարդկային երեւակայությունը ոչնչից տիեզերք էր ստեղծում¦19 եւ մարդկանց կոչ էր անում գործել բնությանը համապատասխան, քանի որ §մարդկությունը կապված է երկրագունդի հետ— փորձերը ուսուցին նորան, յուր երջանկության եւ թշվառության պատճառները գտանել երկրագունդի վերա¦20: Սակայն Մ— Նալբանդյանը նույնպես առաջնորդվում էր գերբնական նախապատճառի սկզբունքով— §Բնությունը միայն, ¬ գրում է նա, ¬ կարող է հասկացնել մեզ արարչի մեծությունը եւ փառքը Արարիչը, մեկ անգամ ստեղծելով բնությունը տվել է նորան անխախտելի եւ սուրբ օրենքներ, որ բնավ եւ մեկ մազի չափ խոտորմունք չունին¦21: Մեկ այլ առիթով Մ— Նալբանդյանը գրում է, որ բնագիտությունը, խորանալով պատճառների մեջ, հասնում է պատճառների պատճառին․ արարչին22:

Էջ 1 ընդհանուր 5 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով