Դեիզմը և միջնադարյան ավանդույթները
Սեն Արևշատյան
կենտրոնում հիմնականում գոյի իմացությունն էր: Փաստորեն դեիստական մտածելակերպը նպաստում էր բնագիտության զարգացմանը, որն էլ դեիզմի ելակետը հիմնավորող միջոց էր դառնում:
Միջնադարյան փիլիսոփայության նկատմամբ կատարված անդրադարձը, մեր համոզմամբ, ցույց է տալիս, որ լուսավորական գաղափարախոսությունը հենվում է միջնադարից ժառանգված փիլիսոփայական ավանդույթների վրա:
Հայ եւ եվրոպացի դեիստները, ընդունելով Աստծու․ որպես նախապատճառի գոյությունը, տրամաբանորեն հանգում էին բնության կարգավորված, ներդաշնակ, նպատակահարմար կառուցվածքին ու շարժմանը, այսինքն․ հիմք էին ընդունում Աստծու տիեզերաբանական ապացույցը: Օրինակ․ Վոլտերը գրում էր— §Մարդը տեսել է բնության զարմանալի երեւույթները, բերքերն ու երաշտները, պարզ օրերն ու փոթորիկները, բարիքն ու չարիքը եւ զգացել է տիրոջը¦17: Ա— Հայկունին §երկրպագելի արարչի¦․ բնության նախապատճառի գաղափարին է հանգում․ դիտելով տիեզերական ներդաշնակ շարժումը18: Իսկ Մ— Նալբանդյանը, ոգեւորված գիտությունների աննախընթաց զարգացմամբ, գրում է, թե անցել են §այն ժամանակները, երբ մշուշով պատված մարդկային երեւակայությունը ոչնչից տիեզերք էր ստեղծում¦19 եւ մարդկանց կոչ էր անում գործել բնությանը համապատասխան, քանի որ §մարդկությունը կապված է երկրագունդի հետ— փորձերը ուսուցին նորան, յուր երջանկության եւ թշվառության պատճառները գտանել երկրագունդի վերա¦20: Սակայն Մ— Նալբանդյանը նույնպես առաջնորդվում էր գերբնական նախապատճառի սկզբունքով— §Բնությունը միայն, ¬ գրում է նա, ¬ կարող է հասկացնել մեզ արարչի մեծությունը եւ փառքը Արարիչը, մեկ անգամ ստեղծելով բնությունը տվել է նորան անխախտելի եւ սուրբ օրենքներ, որ բնավ եւ մեկ մազի չափ խոտորմունք չունին¦21: Մեկ այլ առիթով Մ— Նալբանդյանը գրում է, որ բնագիտությունը, խորանալով պատճառների մեջ, հասնում է պատճառների պատճառին․ արարչին22:
Վերը բերված հղումներն ու վկայակոչումները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր հայ լուսավորիչները հենվում էին Աստծու գոյության այն ապացույցների վրա, որոնք մշակվել էին դեռեւս անտիկ ու միջնադարյան մտածողների կողմից: Հարկ է նշել, որ այդ ապացույցները կարեւոր իմացաբանական ելակետ են պարունակում— Աստծու գոյության հատկապես տիեզերաբանական, նպատակաբանական ապացույցները մարդուն մղում են դեպի գործնական¬ճանաչողական կենսադիրքորոշում, որը պայմանավորված է արարվածի իմացության միջոցով արարչին ճանաչելու անհրաժեշտության գիտակցմամբ:
Կարելի է ասել, որ գոյաբանական խնդրակարգի ելակետերի վերաբերյալ միջնադարի եւ XIX դարի կեսի հայ լուսավորիչների պատկերացումների միջեւ եղած տարբերությունը պայմանավորված է պատմության տվյալ ժամանակահատվածում բնագիտության զարգացման մակարդակով: Վերջինիս աճի շնորհիվ մեծանում է բնագիտական գիտելիքների դերը տվյալ ժամանակի աշխարհի պատկերի ձեւավորման գործում: Բայց այս բոլորը աշխարհի առաջացման, առհասարակ գոյի եւ նրա նախապատճառի իմացության ոլորտին է վերաբերում: Արարված աշխարհի, բնության հիմնարար օրենքների հետազոտության մակարդակում պատկերը որոշ չափով այլ է:
Դեիստական գոյաբանության հետ անխզելիորեն կապված են իմացաբանական եւ սոցիալ¬բարոյական մի շարք խնդիրներ: Այդ հարթության վրա առկա իմացաբանական խնդրակարգի առանցքը հավատի եւ բանականության ¥քրիստոնեության եւ փիլիսոփայության¤ հարաբերակցության հիմնախնդիրն է:
Վերոհիշյալ հիմնախնդիրն ուրվագծվում է դեռեւս վաղ ջատագովության մեջ, իսկ §Կղեմես Ալեքսանդրացին քրիստոնեական մտքի պատմության մեջ առաջինը հստակ ձեւակերպեց հավատի եւ բանականության, աստվածաբանության եւ փիլիսոփայության ներդաշնակության մեթոդաբանական սկզբունքը¦, որը հետագայում զարգացվեց քրիստոնեական մտքի դասականների ¥Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Գրիգոր Աստվածաբան, Օգոստիանոս Երանելի, Թովմա Աքվինացի եւ ուրիշներ¤ կողմից: Այդ սկզբունքը §ստեղծագործաբար յուրացրեց նաեւ հայ աստվածաբանական¬փիլիսոփայական միտքը…¦23: Կ— Միրումյանն արդարացիորեն միջնադարյան մտածողությունը համադրական է անվանում: Նա գրում է— §Միջնադարյան մտածողների ուսմունքներում հակասականության որոնման ձգտումը իրականում հակասում է բուն միջնադարյան մտածողությանը, քանզի մի դեպքում խոսքը կրոնական, իսկ մյուս դեպքում․ բանական¬բնափիլիսոփայական ձեւակերպման մասին է¦24:
Վերոհիշյալ մտածելակերպը ավելի ուշ ձեւակերպվեց որպես երկակի ճշմարտության սկզբունք, որը նպաստում է միջնադարյան գիտափիլիսոփայական մտքի զարգացմանը: Այդ սկզբունքի հայտնի կողմնակիցներից են Իբն Ռուշդը ¥Ավեռոես¤, ավեռոիզմի ու նոմինալիզմի ներկայացուցիչները:
Հավատի ու բանականության հիմնախնդիրը հայ մտածողների ուշադրության կենտրոնում է եղել ողջ միջնադարում25: Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին կեցության ու գիտակցության զանազան հիմնախնդիրներ քննում եւ արժեւորում են թե° քրիստոնեության, թե° փիլիսոփայության տեսանկյունից․ կարեւորելով ինչպես հավատի, այնպես էլ բանականության դերն ու նշանակությունը:
Գիտելիքների մեջ փիլիսոփայական եւ աստվածաբանական ոլորտների հստակ առանձնացման մասին են արտահայտվել ուշ միջնադարի հայ փիլիսոփաները ¥Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Սարկավագ, Ներսես Լամբրոնացի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի եւ ուրիշներ¤, չնայած §նրանցից ոչ մեկի մոտ չկա արտահայտություն․ ոչ միայն մարդու գիտելիքների մեջ հակադիր ճշմարտությունների խաղաղ գոյակցության հնարավորության մասին, այլեւ այն մասին, որ գիտելիքների այդ երկու բնագավառների ճշմարտությունները հակասում են միմյանց¦26: Կարծում ենք․ այս հղումը միջնադարյան մտքի համադրական բնույթի օգտին է: Այսինքն․ հայ մտածողները իրենց առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելիս հիմնականում չեն կաշկանդվել կրոնական անհանդուրժողականությամբ ու նեղմտությամբ— կախված հետազոտության օբյեկտի բնույթից․ նրանք օգտվել են ինչպես հավատի, այնպես էլ բանականության հարուստ զինանոցներից:
Վերջին եզրակացության հավաստիության օգտին է վկայում ճշմարտության երկակիության սկզբունքի կողմնակից Գրիգոր Տաթեւացու դիրքորոշումը: Նա ճանաչողությունը բաժանում է երկու մասի․ §բնական¦ եւ §շնորհական¦, որոնցից առաջինը բացահայտում է բնական, իսկ երկրորդը․ աստվածային իրողությունները: Տաթեւացին թեեւ ճանաչողության այդ երկու տեսակները սահմանազատում եւ ինքնավար է համարում, բայց չի հակադրում: Ավելին, ընդունելով, որ իմացության §բնական¦ եւ §շնորհական¦ ձեւերից յուրաքանչյուրն իր ոլորտով պետք է զբաղվի, չխառնվի մյուսի §գործերին¦, սակայն քանի որ կույր հավատը կարող է մոլորության հանգեցնել, ուստի §շնորհական¦ իմացությունը ¥հավատի սկզբունքները¤ պետք է ամրապնդվի բնականով: Ընդհանրապես Տաթեւացին, ինչպես նաեւ իր ուսուցիչ Որոտնեցին, իր գաղափարական հակառակորդ