Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԽՈՐՀՐԴԱՆԻՇԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ Համլետ Գեւորգյան
Էջ / 28
Հրապարակախոսություն

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԽՈՐՀՐԴԱՆԻՇԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ

Համլետ Գեւորգյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 28

Հասարակական կյանքին վերաբերող որեւէ երեւույթ հասկանալու համար միշտ հարկավոր է նկատի ունենալ մի շատ կարեւոր հանգամանք. հասարակական երեւույթները, լինեն դրանք պատմական, գաղափարական, հոգեւոր եւ թե նույնիսկ տնտեսական, քաղաքական եւ այլն, անպայման ունեն մի կտրվածք, որի մեջ դրանք ներկայանում են խորհրդանիշների լեզվով` ինչպես որ դա հատուկ է մշակույթի երեւույթներին առհասարակ:
20-րդ դարի խոշոր փիլիսոփաներից մեկը` Էռնստ Կասիրերը, բնութագրելով հասարակական երեւույթների համար բնորոշ այդ առանձնահատուկ տեսանկյունը, ասում է. «Մարդը... չունի մի առանձնակի անհատական էություն, նա ապրում է հասարակական կյանքի մեծ ձեւերի մեջ` լեզվի, կրոնի, արվեստի, քաղաքական հաստատությունների աշխարհում... Նա ստեղծում է լեզվական խորհրդանիշներ, կրոնական խորհրդանիշներ, առասպելական եւ գեղարվեստական խորհրդապատկերներ, եւ հենց այդ խորհրդանիշների եւ խորհրդապատկերների ամբողջության, համակարգի միջոցով է, որ նա ի վիճակի է դառնում ապրելու հասարակական կյանքով, այսինքն` կարողանում է հաղորդակցվել ուրիշ մարդկանց հետ եւ հասկանալի դառնալ ուրիշների համար»:

Էջ 1 ընդհանուր 28 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով