Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
ԱՎԱՐԱՅՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ Սլավա Սարգսյան
Էջ / 10
Պատմություն

ԱՎԱՐԱՅՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Սլավա Սարգսյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 10
1 Հավանաբար շատերն են բազմիցս լսել կամ կրկնել, որ թանգարանը մեր դեմքն է, մեր կենսագրությունը, մեր պատմության կանգուն պահապանն ու գիտամշակութային կարեւոր օջախը։ Եվ դրան անառարկելիորեն համաձայնվել են բոլորը, որովհետեւ ասվածը լրիվությամբ համապատասխանում է իրականությանը, որովհետեւ հենց այստեղ են հավաքագրվում ու պահպանվում մեր ժողովրդի հոգեւոր ու նյութական մշակույթի գանձերը՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Եվ պատմության ու մշակույթի այդ գանձերը նույնպես դասվում են մեր ակունքները մատնանշող հուշարձանների շարքը։ Պատմության եւ մշակույթի հուշարձանների գիտական ուսումնասիրության ասպարեզում յուրօրինակ տեղ ունեն թանգարանները, քանի որ նրանց կարեւորագույն հիմնախնդիրներից մեկն էլ հանդիսանում է բնության եւ հասարակության զարգացումը բացահայտող երեւույթների ու իրեղեն նյութերի ուսումնասիրությունը։ Թանգարանների գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները բնորոշվում են մի կողմից՝ որոշակի գիտական ճյուղի պատկանելիությամբ, մյուս կողմից՝ գիտահետազոտական ինստիտուտների շարքում թանգարանի դիրքով։ Որպես կանոն, պատմության թանգարանների գիտահետազոտական կարեւորագույն ուղղությունը պատմական գիտությունների ուսումնասիրությունն է. հիմնականում պատմամշակութային արժեքների, այն է պատմական հուշարձանների գիտական հետազոտությունների շնորհիվ։ Հենց այս հանգամանքն էլ հանդիսանում է պատմության թանգարանների որպես գիտահետազոտական հիմնարկության առանձնահատկություններից մեկը։
Էջ 1 ընդհանուր 10 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով