Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Հայոց Պատմություն

Հայոց Պատմություն

Ժանր: Պատմություն
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2009
Էջերի քանակ: 374
Դիտումներ: 9
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Հայոց Պատմություն — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Հրատարակվում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ

Խմբագիրներ` պ.գ.դ., պրոֆեսոր Մ. Կարապետյան
պ.գ.թ., դոցենտ Է. Գեւորգյան

Գրախոսներ` պ.գ.դ., պրոֆեսոր Է. Մինասյան
պ.գ.թ., դոցենտ Հ. Մուրադյան

Հայոց պատմության այս ձեռնարկում սկզբնաղբյուրների եւ նորագույն ուսումնասիրությունների հենքի վրա համառոտակի ներկայացված հայ ժողովրդի պատմական անցյալի գլխավոր իրադարձությունները: Ձեռնարկը նախատեսված է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:


Կարդալ Օնլայն

'’1. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայ ժողովուրդը կազմավորվել եւ հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային զարգացումն է ապրել Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Նրա արեւելքում գտնվում է Իրանական սարահարթը, արեւմուտքում` Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսում` Կովկասյան լեռները, իսկ հարավում` Միջագետքը: Այն զբաղեցնում է մոտ 350.000 կմ2 տարածք, ունի ծովի մակերեւույթից 1500-1800 մետր միջին բարձրություն եւ ավելի բարձրադիր է, քան հարեւան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»:
Հյուսիս-արեւմուտքից Հայկական լեռնաշխարհը եզերում են Արեւելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթաները: Արեւելքում Հայկական լեռնաշղթան տարածվում է մինչեւ Ուրմիա լճի գոգավորությունը եւ Ղարա Դաղի (Հայկական) լեռները: Արեւմուտքում Հայկական լեռնաշխարհի սահմանը կազմում են Անտիտավրոսի եւ Անտիպոնտոսի լեռները:
Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնով` արեւելքից արեւմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի: Հայկական պարն արեւելքում սկիզբ է առնում Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից, որը լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է եւ ձգվում է մինչեւ Արեւմտյան Եփրատ: Երկրորդ բարձր լեռը Սիփանն է (4434 մ), որը բարձրանում է Վանա լճի հյուսիսային ափին: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):

Էջ 1 ընդհանուր 452 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով