Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Ճամփորդները

Ճամփորդները

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 14
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Ճամփորդները — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին

Վերջին ժամանակներս հաճախ եմ սկսել անդրադառնալ հուշերիս` մտքիս ու հոգուս անընդհատ վերապրվող զգացումներին: Կտոր-կտոր հավաքելով` նրանք ինձ են բերում ապրածս կյանքի տխուր կամ ուրախ պատկերները: Եվ ժամանակի մեջ վերաձեւվելով, արմատներ ձգելով, հաճախ մնում են իմ մեջ, որպես միայն գեղեցիկի ու կարոտի զգացումներ...
Նրանց մեջ եմ փորձում գտնել շատ շատ հարցեր, անգամ ինքս ինձ: «Հարյուր» տարվա նամակներն եմ կարդում, նորից կարդում, հուշերս փորփրում...Նրանց մեջ եմ հանգիստ: Նրանք են իմ իրական ունեցածը: Նրանք են իմը...


Կարդալ Օնլայն

Ճամփորդները
Այսօրը ծնվում է երեկվա օրից...
Վերջին ժամանակներս հաճախ եմ սկսել անդրադառնալ հուշերիս` մտքիս ու հոգուս անընդհատ վերապրվող զգացումներին: Կտոր-կտոր հավաքելով` նրանք ինձ են բերում ապրածս կյանքի տխուր կամ ուրախ պատկերները: Եվ ժամանակի մեջ վերաձեւվելով, արմատներ ձգելով, հաճախ մնում են իմ մեջ, որպես միայն գեղեցիկի ու կարոտի զգացումներ... Նրանց մեջ եմ փորձում գտնել շատ շատ հարցեր, անգամ ինքս ինձ: ,Հարյուրե տարվա նամակներն եմ կարդում, նորից կարդում, հուշերս փորփրում...Նրանց մեջ եմ հանգիստ: Նրանք են իմ իրական ունեցածը: Նրանք են իմը... -Ո՞ւր եք գնում, այ ժողովուրդ,- հարցրեց ճամփեզրին կանգնած մի կին, դիմելով անցնող բազմագույն ու բազմաշերտ ամբոխին: -Մակարավանք,- ասացի ես, մի փոքր հեռանալով քայլող թափորից: -Բոլորդ միասի՞ն ու այսպես ոտքո՞վ,- զարմացած հարցրեց ճամփեզրի կինը: Հետո ձեռքը դրեց ճակատին` ավելի լավ դիտելու անցորդներին: -Հա,- այս անգամ պատասխանեց ինձնից մի փոքր հեռու քայլող պապս: -Մի՞գուցե դուք էլ գաք մեզ հետ,- հարցրեց հորեղբայրս: -Սիրով, բայց հիմա, հենց այնպես վեր կենալ ու գալ ձեզ հետ` չեմ կարող,- ժպտալով պատասխանեց կինը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը, կինը մնաց հեռվում, մեր ետեւից նայելով:
Էջ 1 ընդհանուր 16 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով