Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Ճամփորդները Նաիրա Փիրումյան
Էջ / 16
Պատմվածք

Ճամփորդները

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 16
Ճամփորդները
Այսօրը ծնվում է երեկվա օրից...
Վերջին ժամանակներս հաճախ եմ սկսել անդրադառնալ հուշերիս` մտքիս ու հոգուս անընդհատ վերապրվող զգացումներին: Կտոր-կտոր հավաքելով` նրանք ինձ են բերում ապրածս կյանքի տխուր կամ ուրախ պատկերները: Եվ ժամանակի մեջ վերաձեւվելով, արմատներ ձգելով, հաճախ մնում են իմ մեջ, որպես միայն գեղեցիկի ու կարոտի զգացումներ... Նրանց մեջ եմ փորձում գտնել շատ շատ հարցեր, անգամ ինքս ինձ: ,Հարյուրե տարվա նամակներն եմ կարդում, նորից կարդում, հուշերս փորփրում...Նրանց մեջ եմ հանգիստ: Նրանք են իմ իրական ունեցածը: Նրանք են իմը... -Ո՞ւր եք գնում, այ ժողովուրդ,- հարցրեց ճամփեզրին կանգնած մի կին, դիմելով անցնող բազմագույն ու բազմաշերտ ամբոխին: -Մակարավանք,- ասացի ես, մի փոքր հեռանալով քայլող թափորից: -Բոլորդ միասի՞ն ու այսպես ոտքո՞վ,- զարմացած հարցրեց ճամփեզրի կինը: Հետո ձեռքը դրեց ճակատին` ավելի լավ դիտելու անցորդներին: -Հա,- այս անգամ պատասխանեց ինձնից մի փոքր հեռու քայլող պապս: -Մի՞գուցե դուք էլ գաք մեզ հետ,- հարցրեց հորեղբայրս: -Սիրով, բայց հիմա, հենց այնպես վեր կենալ ու գալ ձեզ հետ` չեմ կարող,- ժպտալով պատասխանեց կինը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը, կինը մնաց հեռվում, մեր ետեւից նայելով:
Էջ 1 ընդհանուր 16 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով