Հայ և համաշխարհային գրականության թվային շտեմարան
+374 55 50 90 52 Արժույթ՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Տատս

Տատս

Ժանր: Պատմվածք
Գրքի լեզու: Հայերեն
Հրատարակման տարի: 2006
Էջերի քանակ: 13
Դիտումներ: 0
ԱՈՒԴԻՈԳԻՐՔ (AUDIOBOOK) Հասանելի է գրանցվածներին
Տատս — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Գրքի Մասին


Կարդալ Օնլայն

Պատմություն պատմում են շատերը, բայց ես արժեւորում եմ ոճ ունեցողին...
Քամյու
Ամառ էր... Չնայած շոգին, տան վրա թեքված խաղողի որթերն ու ծեր ծառերի ճյուղերը, երանելի զովություն էին տվել մաքուր ու հարթ բակին: Միայն մի քանի չորացած տերեւ էր այստեղ այնտեղ երեւում: Կեսօր էր, շուրջբոլորը` լռություն: Ոչ ոք չէր երեւում: Ու հանկարծ այդ լռության մեջ պայթեց մի ձայն, հետո` մյուսը: Հարեւաններն էին` հարս ու կիսուրի հերթական կռիվը: -Ըհը, «թատրոնը» սկսվեց... Բայց սօր ուշ սկսեցին: Ոչ ամոթ ունեն, ոչ այիբ,- տնից դուրս գալով, ինքն իրեն սկսեց բարձրաձայն խոսել տատս: -Էդ ի՞նչ էս ասըմ, ձալո ջան,- հարցրեց պատկից ապրող տեգոր հարսը, որն այդ պահին բակն էր ավլում: -Է~, Սոնիկ ջան: Ի՞նչ պետք ա ասեմ: Մի տըրանց ծեները լսի: Ախր հարսին էլ ասա` հիմի իշխանությունն էլ ա քու ծեռին, փողն էլ, էլ ի՞նչ ես ուզում էդ խեղճ կընգյանից: Բոլ լավ, էլի~,- բացականչեց տատս: -Է~, գիտե՞ս սաղ քու ու քու հարսների նմա՞ն են,- գործը շարունակելով` գլուխը կախ, ասաց Սոնիկը` մեզ համար Սոնիկ մաման: -Վա~, մենք մեր ու աղջիկ ենք,- նեղսրտած ավելացրեց տատս ու մտավ հավանոց` թխսին կերակրելու:
Էջ 1 ընդհանուր 15 էջից

Կիսվել Գրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով