Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Համեղ Այբուբեն Հայոց Վարուժան Խաստուր
Էջ / 4
PDF
The text of this work is presented in the original language.

Համեղ Այբուբեն Հայոց

Վարուժան Խաստուր

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 4

Արևի նման ես ունեմ գլխիկ,

Ինձ անվանում են արևածաղիկ։

Ալոճն եմ՝ պտուղ, քաղցր ու կարմիր,

Ուլունքի նման ինձ թելին շարիր։

 

Բալն եմ՝ կարմրաթուշ, բալը՝ լուսերես,

Ծաղիկ եմ հագնում ճերմակ հարսի պես։

Բազուկն եմ հպարտ՝ ուռած ու կլոր,

Ես խոհանոցում շատ եմ կարևոր։

 

Գաթա՜ն եմ, գաթա՜ն՝ բռնեք ինձ քնքուշ,

Ներսումս լցված խորիս է անուշ։

Գազարն եմ՝ տեսքով սուրծայր ու երկար,

Բուժիչ է հյութս ամենքի համար։

 

Դեղձն եմ՝ այտերս տաք ու ծիծաղկոտ,

Քաղցր եմ, սակայն մաշկս՝ փշփշոտ։

Դաղձն եմ՝ առվակի ափին եմ ապրում,

Ինձնից շատ համեղ թեյ են պատրաստում։

 

Ելակն եմ պայծառ՝ տեսքով կարմրուն,

Հատապտուղ եմ համեղ ու սիրուն։

Երիցուկն եմ ես, ծաղիկ եմ նրբին,

Թերթերս՝ ճերմակ, իսկ ներսս՝ դեղին։

 

Զկեռն եմ՝ թթվաշ, զկեռը՝ բարի,

Եվ ունեմ քնքուշ համը անտառի։

Զանգակն եմ՝ շուրթիս ցող է ու շաղիկ,

Դաշտերի զարդն եմ և սիրուն ծաղիկ։

 

Էջն եմ այս գրքի, թերթեք ինձ զգույշ,

Վայելեք համեղ Այբուբենն անուշ,

Այնտեղ կգտնեք բույրեր գույնզգույն,

Շողշողուն մրգեր, ծաղիկներ սիրուն։

 

Ընկույզն եմ՝ ամուր, միջուկս՝ համեղ,

Ես թխվածքների պարծանքն եմ շքեղ:

Ընձախոտն եմ ես՝ սարերին սովոր,

Կապույտ տեսակս շատ է թունավոր։

 

Թուզն եմ անուշիկ՝ սպիտակ եմ և սև,

Անչափ սիրում եմ ես պայծառ արև։

Թութն եմ՝ շողշողուն և համեղ եմ շատ,

Ինձ թափ են տալիս առատ ու առատ։

 

Ժանգալն եմ, չկա բանջար ինձ նման,

Հացին տալիս եմ յուրովի մի համ։

Ժամացույցն եմ ես՝ սլաքներ դեմքիս,

Պտտվում եմ, որ... չուշանաք դասից։

 

Ինքնաեռն եմ ես՝ կրակ իմ փորում,

Տատիկը ինձնով թեյ է պատրաստում։

Իլենին եմ ես՝ թուփ եմ գույնզգույն,

Բակ ու փողոց եմ շքեղ զարդարում։

 

Լոլիկն եմ կարմիր՝ հպարտ, ցնծագին,

Բանջարեղենի փքված թագուհին։

Լավաշն եմ փրփուր՝ բարա՜կ, ծաղկածո՜ց,

Թոնիրից ծնված ես հացն եմ Հայոց։

 

Խնձորն եմ՝ ծառից կախվել եմ պոչով,

Նույնիսկ իմ կանաչ թուշիկն է համով։

Խատուտիկն եմ ես՝ ժպիտով դեղին,

Սերմերս պարող տանում է քամին։

 

Ծիրանն եմ՝ ոսկե լույսով եմ խայտում,

Ինձնից արևի մեղր է կաթում։

Էջ 1 ընդհանուր 4 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով