Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Սեյրան Զաքարյան
Էջ / 20
The text of this work is presented in the original language.

ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեյրան Զաքարյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 20

Ակադեմիկոս Ս.Ս. Արեւշատյանը, 1999թ. լինելով իմ դոկտորական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս, իր պաշտոնական կարծիքում ցանկություն էր հայտնել, որ հետագայում շարունակեմ զբաղվել X – XIV դարերի հայ մշակույթի, հատկապես` «Հայկական Վերածնության» տեսությանն աղերսվող հարցերի ուսումնասիրությամբ: Քանի որ այդ ցանկությունը համահունչ էր իմ նախասիրությանը, սկսեցի այդ ուղղությամբ աշխատել: Սույն ժողովածուում տպագրվող հոդվածը այդ ուսումնասիրության շրջանակներում կատարված աշխատանքների նախնական արդյունքներից է:

Որքան էլ դժվար է սպառիչ բնութագրել «եվրոպական Վերածնություն» պատմամշակութային երեւույթը, այնուամենայնիվ, գրեթե բոլոր հետազոտողները նշում են, որ եվրոպական Վերածնության տիպաբանական առանձնահատկություններից մեկը անտիկ հունահռոմեական գիտության, փիլիսոփայության, գեղարվեստական, գեղագիտական, բարոյագիտական սկզբունքների, մտածելակերպի եւ կենցաղավարության, առհասարակ, անտիկ մշակութային արժեքների վերածնությունն է, դրանց ոչ սովորական վերարտադրությունը, այլ ստեղծագործական վերաիմաստավորումը: Այլ խոսքով, Վերածննդի դարաշրջանում անտիկ արժեքների եւ ավանդույթների վերականգնումը ոչ թե ինքնանպատակ բնույթ ուներ, այլ կոչված էր նպաստել աշխարհայացքային նոր սկզբունքների ձեւավորմանն ու հաստատմանը: Եթե եվրոպական մշակույթի համար բնական ու հասկանալի է հունահռոմեական ու հելլենիստական մշակույթին դիմելը, ապա ոչ-եվրոպական կամ Արեւելյան Վերածնության կողմնակիցները պետք է լրացուցիչ հիմնավորեն, թե ի՞նչ է նշանակում «անտիկ» արժեքների վերածնություն, հատկապես՝ այն ժողովուրդների մշակույթի համար, ովքեր չեն ունեցել անտիկ մշակութային շրջան կամ ունեցել են բոլորովին այլ ավանդույթներ:

Էջ 1 ընդհանուր 20 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով