Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Օրը Նաիրա Փիրումյան
Էջ / 5
The text of this work is presented in the original language.

Օրը

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 5

Լսե՞լ ես, ասում են, կյանքը նման է օրվան:

Նրա նման գեղեցիկ ու քնքուշ արեւածագ ունի, շոգ կեսօր եւ զով ու խաղաղ մայրամուտ: Ու դրանցից յուրաքանչյուրը՝ մեկը մյուսին հաջորդելով, գեղեցիկ պահերով, ակնթարթներով չկրկնվող է իր ժամանակի մեջ:

Տես, նոր օր է բացվում: Արեւը հորիզոնում սկսում է կամաց-կամաց բարձրանալ: Ոսկեշող ճառագայթներն անցնելով թափանցիկ օդի ու ծառերի սաղարթների միջով, մխրճվում են հողի մեջ, հասնում ծառ ու ծաղկի արմատին եւ քնից արթնացնում նրանց: Լույսը հասնում է բոլորին: Շուրջդ լցվում է քնքուշ ջերմությամբ: Լույսը, օդում իշխող անուշ բույրերը ներ են խուժում ներսդ ու քանդում հոգուդ խաղաղությունը: Ականջիդ է հասնում առվի մեղմիկ քչքչոցը, որը քաղցր ղողանջի նման շոյելով լսելիքդ՝ շշնջում է քեզ անուշ խոսքերգ

-Քոնն է այս ամեն գեղեցիկը: Տիրիր, վայեիր: Երջանիկ եղիր լուսաշող առավոտով:

Սիրտդ սկսում է ուռչել քո ներքին ուրախությունից, շուրջդ տիրող ամեն մի շարժից, ձայնից: Նկատում ես անգամ տերեւի վրա հավաքված ցողը, որի մեջ արեւի ժպիտն է խաղում ու ճյուղերին նստած մանանան:

Դառնում ես մի խենթ, որը թեւերը պարզած գոռում է, ճչում, պարզապես ասում աշխարհին ու մարդկանց, որ սիրում է այս ամենը, իրենց:

Մի' կաշկանդվիր: Մի' պահիր ոչինչ քո մեջ: Մի' ծածկիր զգացմունքդ, ցավդ ու ուրախությունդ: Հոգիդ բաց, լույսը ներս թողգգգ

Կանչիր բարձր ձայնով քեզ սիրելի ու հարազատ մարդկանց: Իմացի'ր, որքան էլ հեռու լինեն նրանք` ձայնդ անպայման կլսեն ու կշրջվեն քեզ փնտրելու: Չգտնելով` միայն կժպտան ու կասեն միմյանցգ

-Դեռ շատ երիտասարդ է, խենթ:

Ու այս ամենը միայն առավոտ ծեգին` կյանքի արշալույսին, արեւի դեռեւս քնքուշ, ջերմացնող ճառագայթների ու վաղորդյան ցողի ժամանակ:

Էջ 1 ընդհանուր 5 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով