Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Նամակ Արթուր Ղուկասյան
Էջ / 5
The text of this work is presented in the original language.

Նամակ

Արթուր Ղուկասյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 5

. . . ''Հոգին բանավեճի բռնվեց զսպվածության հետ: Ցավ եղավ: Արցունքներ թափվեցին քո աչքերից: Հավատացիր, թե դա օգնեց քեզ: Արցունքաթերապիա՞: Ոչ բոլորը գիտեն դրանց բուժիչ հատկությունների մասին: Իսկ ինչո՞ւ պետք է բոլորն իմանան: Նրանը չէիր` ոչ մեկինը չլինելու համար: Հաշտվում էիր` հաջորդ վեճին նախապատրաստվելու համար: Վիճում էիր ... զիջելու նպատակով: Ընտրում էիր, իմանալով հանդերձ, որ չես ունենա: Կողք կողքի կանգնած՝ բաժանող հսկա տարածություն էր չափվում: Կողք՝ կողքի, բայց... բաժան: Ի՞նչ ես կամեցել նման պահերին: Համբյուր... Ապտակ... Թռիչք... Անշարժություն... Բարձդ ես գրկել: Թե բարձի ճերմակ երեսի վրա ամբողջը գրի առնվեր՝ մի ամբողջ գիրք կստացվեր: Աղաչել ես, որ անհնարինը հնարավոր դառնա: Որ անհնարինը հնարավոր դառնա: Անհնարինը՝ հնարավոր: Գտնել` փնտրելո՞ւ համար: Մի՞թե լինում է այդպես: Կորցնել, չիմանալով, որ այլեւս կգտնվի եւ չիմանալով, թե գտածն ի՞նչ է լինելու: ''Ո՞վ,-հուշում էին քեզ.- ոչ թե ի՞նչ, այլ ո՞վ'': Իսկ դու չէիր ընդհունում ուղղումը, որովհետեւ գիտեիր, որ քո հարցադրումն է ճիշտ ու որովհետեւ ... ոչ ոք մեղավոր չի: Ինչո՞ւ է այդ դեպքում ամբողջ աշխարհին մեղադրելու ցանկություն առաջացնում: Դրա մասին նամակի շարունակության մեջ կխոսենք.... ****** Աշխարհն ընդհանրություն է, սակայն վեր է անձնական ամեն տեսակ պահանջների բավարարման ու անպատասխան մնացած խնդիրներից: Այդ դու ես տիեզերքի մի մասնիկը, մի ատոմը` քո միլիոնավոր բջիջներով : Դու ես, առանց սիրելու նույնիսկ, հակումդ սեր անվանում, կիրքդ կուռք դարձնում քեզ համար, իսկ երբ արձագանքը թույլ է, կամ ընդհանրապես չի լինում, շրջադարձ ես կատարում միանգամից: Սկզբից մտովի՝ քեզ ներքնապես նախապատրաստելու համար, հապա նաեւ՝ գործնական: Մի պատկեր է հիշողության ծալքերից մեկի մեջ պահեստավորվում, եւ մերթ ընդ մերթ ասես ալբոմի մի նկար դիտես՝ լուսաբացը դիմավորելու ժապավենի միջոցով անմահացրած գեղեցիկ պահը: Եվ շշնջոցները՝ ոչ մի բանի եւ ամեն ինչի մասին: Երանելի օր էր...

Էջ 1 ընդհանուր 5 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով