Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Ցավի գույնը Նաիրա Փիրումյան
Էջ / 86
The text of this work is presented in the original language.

Ցավի գույնը

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 86

Ցավի գույնը

Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:

Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: ԵՎ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:

Վիլյամ Սարոյան

Ֆրեզնոյի հարուստ, կանաչների մեջ կորած հայաշատ թաղամասերից մեկում` Եդեմում, արդեն կես դար, իր երկհարկանի ու գեղեցիկ տանն էր ապրում Արաքս Բաբայանը:

Կինն ապրել ու ապրում էր միայնակգգգ

Այդ առավոտ, հազիվ բացելով անքնությունից ծանրացած կոպերըգ լուսադեմին էր միայն կարողացել աչք փակել, բերանի մեջ չորություն զգալով` ձեռքը մեկնեց եւ վերցրեց մահճակալի մոտ, փոքրիկ սեղանին դրված բաժակը: Բաժակը դատարկ էր:

-Լյուսի~,- կանչեց կինը:

-Դուք արթնացե՞լ եք, տիկին Արաքս,- սենյակ մտնելով եւ մոտենալով պառկած կնոջը, հարցրեց Լյուսին:

-Ծարավ եմ, ջուր բեր, աղջիկս:

-Հիմա:

-Գիշերը լավ չքնեցի, հիմա էլ ինձ վատ եմ զգում: Երեկ դրսում երկար մնացի, մրսեցի հավանաբար: Երբեմն մոռանում եմ, որ արդեն ծեր եմ, էլ առաջվանը չեմգ մի թեթեւ քամի ու անկողնում եմ,- ջուրը խմելով եւ բաժակը մեկնելով աղջկան, ասաց կինն ու ավելացրեց,- ապրես: Իսկ հիմա տրորիր խնդրում եմ ձեռքերս, մատներս այնքան են թմրել, որ չեմ զգում նրանց:

Աղջիկը մի կողմ դնելով ձեռքի բաժակը, իր ափի մեջ առավ ծերացած ձեռքն ու սկսեց մերսել նախ մեկը, հետո` մյուսը: Երբեմն- երբեմն հայացքը գցելով կնոջ դեմքին` նա շարունակում էր մերսել արդեն չորացած, ոսկրոտ ձեռքերը` մատների ծայրերից մինչեւ դաստակներն ու մտովի խոսումգ «Որքա~ն մաշված ու ծերացած են նրանք: Տեսնես ինչե՞ր ունեն իրենց մեջ պահած այս ափերը»:

Իսկ երբ ավարտեց գործը, կնոջ ձեռքերը զգուշությամբ դրեց վերմակի տակ եւ մեղմորեն հարցրեցգ

-Հիմա լա՞վ եք զգում ձեզ:

Էջ 1 ընդհանուր 86 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով