Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Տատս Նաիրա Փիրումյան
Էջ / 10
The text of this work is presented in the original language.

Տատս

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 10
Պատմություն պատմում են շատերը, բայց ես արժեւորում եմ ոճ ունեցողին...
Քամյու

Ամառ էր... Չնայած շոգին, տան վրա թեքված խաղողի որթերն ու ծեր ծառերի ճյուղերը, երանելի զովություն էին տվել մաքուր ու հարթ բակին: Միայն մի քանի չորացած տերեւ էր այստեղ այնտեղ երեւում: Կեսօր էր, շուրջբոլորը` լռություն: Ոչ ոք չէր երեւում: Ու հանկարծ այդ լռության մեջ պայթեց մի ձայն, հետո` մյուսը: Հարեւաններն էին` հարս ու կիսուրի հերթական կռիվը: -Ըհը, «թատրոնը» սկսվեց... Բայց սօր ուշ սկսեցին: Ոչ ամոթ ունեն, ոչ այիբ,- տնից դուրս գալով, ինքն իրեն սկսեց բարձրաձայն խոսել տատս: -Էդ ի՞նչ էս ասըմ, ձալո ջան,- հարցրեց պատկից ապրող տեգոր հարսը, որն այդ պահին բակն էր ավլում: -Է~, Սոնիկ ջան: Ի՞նչ պետք ա ասեմ: Մի տըրանց ծեները լսի: Ախր հարսին էլ ասա` հիմի իշխանությունն էլ ա քու ծեռին, փողն էլ, էլ ի՞նչ ես ուզում էդ խեղճ կընգյանից: Բոլ լավ, էլի~,- բացականչեց տատս: -Է~, գիտե՞ս սաղ քու ու քու հարսների նմա՞ն են,- գործը շարունակելով` գլուխը կախ, ասաց Սոնիկը` մեզ համար Սոնիկ մաման: -Վա~, մենք մեր ու աղջիկ ենք,- նեղսրտած ավելացրեց տատս ու մտավ հավանոց` թխսին կերակրելու: Իմ եղեցիկ տատը, որին մենք Կեցիկ էինք կոչում, բարի, ժպտերես, խելացի ու գեղեցկատես մի կին էր` իր անվանն արժանի եւ նույնիսկ ութսունին մոտ տարիքում խիստ կանացի չափերով ու շարժուձեւով, վարդագույն այտերով, կապույտ աչքերով : Այժմ որքան էլ փորփրեմ մանկությանս հուշերը, որքան էլ փորձեմ ուղեղիս ծալքերում մի փոքրիկ վեճ կամ բարձրաձայն խոսակցություն հիշել նրա ու իր հարսների միջեւ, չեմ գտնի: Միշտ ապրեցին հաշտ ու համերաշխ, հիմքում պահելով սերն ու հարգանքը միմյանց հանդեպ: Նա հազվագյուտ մի մարդ էր` սիրված կին. մահից հետո, երբ զրույց էր գնում տատիս մասին, առանց ձայնի ու խոսքի, պապիս կնճիռներից ակոսված դեմքով սկսում էին դանդաղ հոսել մեծ ու տաք արցունքները... Հոգատար մայր էր: Հասուն տարիքում անգամ իր երեխաներին նայում էր որպես փոքրերի.

Էջ 1 ընդհանուր 10 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով