Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ Արմեն Հախնազարյան
Էջ / 4
The text of this work is presented in the original language.
Հոդվածը

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ

Արմեն Հախնազարյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 4

Դադի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափից 500 մ վեր, Խոթ կամ Խութավան գյուղի եզրին (այժմ՝ ԼՂՀ, Քարվաճառի շրջան)։ Հիմնադրվել է առաջին դարում, քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Դադի (Թադեոս առաքյալի աշակերտներից էր) գերեզմանի տեղում։ Ճիշտ այս պատճառով էլ պատմական աղբյուրներում վանքը հաճախ կոչվում է Առաքելոց կամ Առաքելադիր։ Ներկա վանքի տեղում, հավանաբար, նույնիսկ ավելի վաղ քան IV դարը, շինություններ են եղել, բայց պահպանված կառույցները վերաբերում են հետագա շրջաններին։ Գրավոր աղբյուրներում վանքը հիշվում է միայն IX դարի դեպքերի առնչությամբ։ Տեղում մեծածավալ շինարարական աշխատանքներ իրականացվել են XII դարի վերջերից, բայց հատկապես XIII դարի ընթացքում։ Որոշ նորոգություններ էլ կատարվել են XVII եւ XIX-XX դարերում։ Վանական համալիրը բաղկացած է 10 պաշտամունքային կառույցներից, որոնցից 4-ը՝ եկեղեցի, 6-ը՝ մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից։ Արցախյան ճարտարապետական դպրոցի հարազատ ու բնորոշ շենքերից են «Տաճարը» (1211թ.), Կաթողիկե եկեղեցին (1214թ.), ժամատունը (1224թ.), զանգակատունը (1283թ.), միանավ եկեղեցին եւ գավիթը (1283-1293թթ.), սրահը եւ խուցերը, սեղանատունը եւ խոհանոցը (1211-ից հետո,) հյուրանոցը, հնձանը, մառանը, իշխանական ապարանքը եւ մատուռը (բոլորն էլ XIIIդ.), սյունասրահը եւ գմբեթավոր փոքր եկեղեցին (XIII-XIVդդ.), շրջապարիսպը, դարպասները եւ այլ սենյակներ (XIII-XIVդդ.)։ Կառույցների հիմնական մասը մեզ են հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում։ Դադի վանքի ամբողջական համալիրը հայկական ճարտարապետության կարեւորագույն նմուշներից է եւ ունի ապագայում գործող դառնալու բոլոր հնարավորությունները։ Տարածքի ազատագրումից հետո, ինչպես պարզվեց, վանքի բազմաթիվ շինություններից մի քանիսը թեեւ կանգուն, սակայն քայքայված վիճակում էին, որոշները մինչեւ իսկ վթարային։ 1993-1996թթ.

Էջ 1 ընդհանուր 4 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով