Սույն գրքույկը նվիրված է Հայաստանի Հանրապետության ներկայիս ճգնաժամային իրավիճակի առաջացման պատճառների վերլուծությանը եւ դրանց հաղթահարման ուղիների մշակմանը: Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվել նորանկախ Հայաստանում սեփականաշնորհման եւ տնտեսական կառավարման օրենքների կիրառման ընթացքում թույլ տված էական սխալներին, առանձնացվել են քաղաքացիական հասարակության բեւեռացման, սոցիալական աղքատության առաջացման, ազգաբնակչության զանգվածային արտագաղթի եւ այլնի պատճառները: Հեղինակը ուսումնասիրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամերից դուրս գալու օրինաչափությունները, մեթոդներն ու սկզբունքները, ինչպես նաեւ դրանց կիրառման հնարավորությունը Հայաստանի արդի պայմաններում՝ հաշվի առնելով Հայաստանի պատմական, մշակութային, ֆինանսական եւ այլ ներուժի առանձնահատկությունները: Հեղինակի կողմից առաջին անգամ փորձ է արվել սահմանել ազգային ներուժի միասնականացման մոդելը եւ դրա կիրառման շնորհիվ Հայաստանը համաշխարհային շուկայական համակարգում որպես «իրավահավասար խաղացող» ինտեգրելու հնարավորությունը:
ISBN 978-9939-9105-1-2
(c) Ագ Միքայելյան, 2014 (c) Նոյյան Տապան, 2014