Книжный магазин-библиотека
+374 55 50 90 52 Валюта: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
Стихотворения Сона Гаспарян
Поэзия

Стихотворения

Сона Гаспарян

ԻՄ ՏՈՒՆԸ
Երազում տեսա ես մեր տունն ավեր,
Նստեցի քարին, լացեցի անկար,
Նա իմ պես լուռ էր, օտարված, անտեր,
Ներսում հարազատ ոչ մի շունչ չկար:
Կամաց բացեցի դռները մեր հին—
Կտուրի ներքո ցավ էր ու անդորր,
Ո±վ էր կողոպտել հուշերն իմ անգին,
Ասես զարկվեց իմ սիրտը անզոր:
Լուռ հավաքեցի փայտիկներն արնոտ,
Սրբազան դողով կրակ վառեցի,
Թոնիրը ծխաց իբր՝ հին կարոտ,
Ու թախտի վրա հանդարտ մարեցի:
Աչքս բացեցի ծանր երազից,
Մորս գիրկն ընկած․ լացի կարեվեր,
¬ Մայրիկ,¬ ասացի,¬ այսօր ես նորից
Երազում տեսա մեր տունը ավեր:
1999 թ—
ԵՐԱԶ
Վառվում է վերջին կանթեղը սրտիս,
Աշնան մի թախիծ իջել է վրաս,
Մարել են բոլոր հույսերը անծիր,
Ամեն բան կարծես դարձել է անհաս:
Իմ արցունքները թափվում են կաթ¬կաթ,
Այտերիս վրա կարոտն է խամրած,
Աղջամուղջի մեջ քո դեմքն է վհատ,
Աչքերիդ խորքում լույս է, լուսաբաց:
Այդ հույսը ծփաց հրաշքով անգին
Ու լուսավորեց ճամփան իմ անձուկ,
Ես փյունիքի պես հառնեցի նորից․
Ետ՝ում թողած հուշերս տամուկ:
Վառվում է դարձյալ փարոսը ճամփիս,
Սիրո զեփյուռն է խաղում իմ սրտում,
Զարթոնք է ապրում վշտաբեկ հոգիս—
Շուրջս գարուն է, ծաղիկ ու խնդում———
2000 թ—
ԶԱՐԹՈՆՔ
Այսօր ես կայրեմ շղարշը սգո,
Զգեստներ կհագնեմ կարմիր ու կանաչ,
Հմայքներ հյուսող գարնան երգերով
Իմ մեջ կամփոփեմ ժպիտներ ու կանչ:
Ոչ ոք չգիտի կամ ու±մ բողոքեմ,¬
Արյուն է հոսում իմ խոցված սրտից,
Աշունն ու քամին․ միամիտ, անքեն,
Փռել են իմ մեջ թախիծ ու կսկիծ:
Հաճախ ճախրում եմ․ անզուսպ, վերացած,
Մարդիկ կարծում են, թե ուրախ եմ ես,
Սակայն ցավերից, խինդով կախարդված
Իմ առնետներն են ծփում բոցակեզ:
Եվ եթե հանկարծ փխրուն ու անթ՝
Կաթեն արցունքներ․ թախիծով օծված,
Ես մարդկանց կասեմ․ անձր՝ է, անձր՝,
Այդ խինդով, գիտեմ, ամպն է գինովցած:
Ոսկե թռչուն եմ․ կարոտով անդարձ,
Ո±մ պատմեմ սրտիս հեքիաթը անքուն,
Ո±մ առջ՝ բացեմ էջերս ծաղկած,
Այնտեղ իմ սիրո կանչն է մորմոքում:
Սգո շղարշը թող միշտ լինի կույր,
Ես դարձյալ կանաչ զգեստ

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Поделиться книгой

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով