Книжный магазин-библиотека
+374 55 50 90 52 Валюта: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Религиозное понимание нации в контексте армянской теоретической мысли

Религиозное понимание нации в контексте армянской теоретической мысли

Электронная книга
📱 Электронная книга
Գիտական հոդված / Աշխատություն
Աշխատությունը հասանելի է ամբողջական տեքստով օնլայն ընթերցման համար:
Жанр: Философия
Издательство: «Ноян Тапан» Издательство
Язык книги: Армянский
Год издания: 2003
Просмотры: 0

О Книге

Ազգային ինքնության, եկեղեցու և կրոնական գիտակցության տեսական ըմբռնումները հայ փիլիսոփայական ժառանգության մեջ:


Читать онлайн

Հայոց միջնադարյան պատմության, մշակույթի եւ գաղափարախոսության մեջ, հատկապես՝ Ավարայրի ճակատամարտից հետո, Հայ եկեղեցու գոյությունն ու նշանակությունը իմաստավորվել է իր ազգահավաք ու ազգապահպան մեծ գործունեությամբ, որը իրականանում էր կրոնական- գաղափարախոսական, կազմակերպական ու մշակութային բնագավառներում: Հայոց եկեղեցին վերջնականորեն ինքնահաստատվեց որպես ազգային կառույցի ամենակարեւոր հաստատություն: Փոփոխվող պատմական պայմանների ազդեցությամբ՝ եկեղեցու գոյությունը հավասարազոր էր դառնում ազգային գոյությանը: Բնականաբար, քրիստոնեությանը բնորոշ ընդհանուր աշխարհաքաղաքացիական գաղափարախոսությունը, վերացական բարոյաարժեքային ըմբռնումներն ու մարդասիրությունը Հայոց եկեղեցին ձգտում էր հաղթահարել՝ իր դավանաբանության մեջ ներառելով ազգային մտածողության, հոգեբանության ու գաղափարախոսության որոշ տարրեր, երանգներ, որոնք ծիսապաշտամունքային համակարգի մեջ ամրապնդվում էին հեթանոսական ավանդույթների ու բաղադրիչների ուժեղացմամբ: Աստիճանաբար հասարակության տարբեր շերտերում ավելի ընկալելի ու համոզիչ էր դառնում այն մտածողությունը, որ ազգային գոյության երաշխավորը Հայոց եկեղեցին է: Այսպիսով՝ կարող ենք նշել, որ V – VII դարերում, ազգային ինքնությանը սպառնացող վտանգի պայմաններում, ձեւավորվում է քաղաքական ու կրոնական նոր իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս հայոց ազգի հիմնական բնորոշիչը եւ գոյության նախապայմանը համարել Հայոց եկեղեցին: Ժողովուրդը պատմականորեն ու հոգեբանորեն իր գոյության հիմնական հատկանիշը, ազգապահպանման գործոնը եւ հնարավորությունը տեսնում էր եկեղեցու մեջ ու նրա շնորհիվ:
Հայոց եկեղեցու ազգային քաղաքականությունը ավելի էր ամրապնդում այս մտածողությունը: Եկեղեցին եւ ազգը ըմբռնվում էին որպես միմյանց հետ փոխկապված ամբողջություն: Այս փոխկապվածությունը հիմք էր տալիս, որպեսզի Հայոց եկեղեցին գաղափարական պայքար մղի քրիստոնեական այլախոհ ուսմունքների, հատկապես՝ ուղղափառ Բյուզանդիայի ու կաթոլիկ Հռոմի քաղաքական ու կրոնական այն նկրտումների դեմ, որոնք ծավալվում էին հայ ժողովրդի ու Հայոց եկեղեցու դեմ: Պատմական, քաղաքական իրադարձությունների ընդհանուր համակարգում աստիճանաբար ավելի ակնհայտ էր դառնում Հայոց եկեղեցու ու նրա գաղափարախոսության ինքնակենտրոն մեծ նշանակությունը ազգային կյանքում: Եվ սրանով է պայմանավորված այն, որ միջնադարում հայկականը, ազգայինը չեն զոհաբերվել հանուն մարդկության կամ քրիստոնեության ընդհանրական գաղափարի, վերացական մարդասիրության: Փիլիսոփայական ու քաղաքական նոմինալիզմի դիրքերից՝ Հայոց եկեղեցին համարվել է բարձրագույն ու ինքնատիպ արժեք, քրիստոնեական եկեղեցիների բաղկացուցիչ մաս, քրիստոնեկան ընդհանուր գաղափարախոսության ազգային դրսեւորում: Այս է պատճառը, որ, ինչպես հիմնավորում են ուսումնասիրողները (Ս. Արեւշատյան, Գ.Գրիգորյան, Հ. Միրզոյան, Կ. Միրումյան, Ս. Զաքարյան եւ ուրիշներ), միջնադարյան կրոնափիլիսոփայական գաղափարախոսության ու քաղաքականության մեջ, հատկապես՝ դավանաբանական վեճերում, կաթոլիկության դեմ մղվող գաղափարական պայքարում եւ այլ հարցերում, հայ մտածողները առաջնորդվել են ազգայինի պահպանման գերխնդրով, ազգայինը կողմնորոշիչ է եղել նրանց համար: Հայոց եկեղեցու, նույնիսկ քրիստոնեության գոյության իմաստը հիմնավորվել է միայն ազգայինի համատեքստում: Իսկ սա առանց ազգային նպատակամղված գաղափարական (գաղափարախոսական) հիմնավորման, թեկուզ քրիստոնեական աշխարհայացքի շրջանակներում, հնարավոր չէր լինի իրականացնել: Ուստի, ակնհայտ է, որ Հայոց եկեղեցու քրիստոնեական գաղափարախոսությունը հայկական միջավայրում, մշակութային

Поделиться книгой

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով