Հրաժեշտ պատրանքներին
- Հեղինակ՝ Ալեքսանդր Բաղրսեղյան
- Էջերի քանակ` 76
- Կազմ՝ Փափուկ
- Ժանր՝ Գեղարվեստական, Պատմություն
- Լեզու` Հայերեն
- Հրատարակման տարի՝ 2024
-
Գինը՝
2700դրամ
- 3000դրամ
Առկա է
ՀՏԴ 821.19-31 Բարսեղյան ԳՄԴ 84(5)-44 Բ 371
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Բ 371
Բարսեղյան Ալեքսանդր. Հրաժեշտ պատրանքներին / Ա.Բարսեղյան.- Եր.: ՆՏ Հոլդինգ, 2024.- 76 էջ:
Ալեքսանդր Բարսեղյանի դեբյուտային այս գրքում ամփոփված պատմությունները հիմնված են մեկ դար առաջ տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։ Սա խորը եւ անձնական հայացք է հայ ժողովրդի ճակատագրին, որում արտացոլվում է հետեւանքը սին պատրանքների։
Հեղինակը՝ ոգեշնչված իր եւ իր կնոջ նախնիների ողբերգական պատմությունից, պատմում է, թե ինչպես է ժողովուրդը միամտորեն վստահել թշնամու հետ համաձայնեցված գործող դաշնակից պետությանը, եւ որքան է պաշտպանական թվացող այդ միությունը իրականում եղել նենգ։
Անցյալի իրադարձություններն ընկալելով որպես նախազգուշացում՝ գիրքը ժամանակակից ընթերցողին կոչ է անում չապրել պատրանքների մեջ, այլ սթափ գնահատել ներկա իրողությունները եւ վերջապես դասեր քաղել անցյալի սխալներից:
Այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է ոչ միայն հեղինակի եւ նրա տիկնոջ նախնիներին, այլեւ խաբեության ու դավաճանության փորձառած ողջ ժողովրդին:
ՀՏԴ 821.19-31 Բարսեղյան
ԳՄԴ 84(5Հ)-44
ISBN 978-9939-870-82-3