Հրաժեշտ պատրանքներինaaa
Հրաժեշտ պատրանքներինaaa 

Հրաժեշտ պատրանքներինaaa

  • Price:

  • $6.29

  • $7.54

In Stock



Ալեքսանդր Բարսեղյանի դեբյուտային այս գրքում ամփոփված պատմությունները հիմնված են մեկ դար առաջ տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։ Սա խորը և անձնական հայացք է հայ ժողովրդի ճակատագրին, որում արտացոլվում է հետեւանքը սին պատրանքների։

Հեղինակը՝ ոգեշնչված իր և իր կնոջ նախնիների ողբերգական պատմությունից, պատմում է, թե ինչպես է ժողովուրդը միամտորեն վստահել թշնամու հետ համաձայնեցված գործող դաշնակից պետությանը, եւ որքան է պաշտպանական թվացող այդ միությունը իրականում եղել նենգ։

Անցյալի իրադարձություններն ընկալելով որպես նախազգուշացում՝ գիրքը ժամանակակից ընթերցողին կոչ է անում չապրել պատրանքների մեջ, այլ սթափ գնահատել ներկա իրողությունները և վերջապես դասեր քաղել անցյալի սխալներից։

Այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է ոչ միայն հեղինակի և նրա տիկնոջ նախնիներին, այլև խաբեության ու դավաճանության փորձառած ողջ ժողովրդին։

General
Language: Armenian

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good

Tags: Հրաժեշտ, պատրանքներինaaa,