Librairie-Bibliothèque
+374 55 50 90 52 Devise : AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ Ռիմա Միրումյան
Էջ / 18
The text of this work is presented in the original language.

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ

Ռիմա Միրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 18

Ազգի հոգեւոր մշակույթի (ժողովրդական բանահյուսությունից մինչեւ փիլիսոփայություն եւ գիտություն) ձեւավորումը հարաբերակցվում է ազգային պատմափիլիսոփայության առաջացմանն ու զարգացմանը: Համապատասխանաբար, ազգի հոգեւոր մշակույթի (եւ անգամ դրա առանձին ոլորտների) ձեւավորման ընթացքի հետազոտումը հնարավորություն է ընձեռում բացահայտել ազգի ներքին, հոգեւոր կյանքի աստիճանական ծավալման սահմանները, դրանով իսկ նաեւ ազգի պատմափիլիսոփայական գիտակցության հիմքն ու միտվածությունը: Լինելով ազգային մշակույթի աշխարհայացքային բնութագրումը` յուրաքանչյուր ազգի պատմափիլիսոփայությունը նույն ազգի ինքնաճանաչման, այն է` սեփական ստեղծագործական, հոգեւոր ներունակության գիտակցման արտահայտությունն է: Ազգի պատմափիլիսոփայությունը բովանդակում է ազգային մշակույթի ներքին խորհուրդը` ազգի գոյության բացարձակ (իդեալական) իմաստի, հետեւապես` նաեւ նրա պատմական հեռանկարի սահմանումը:

Այս առումով ուշագրավ են հայագիտության մեջ դեռեւս սակավաթիվ այն հետազոտությունները, որոնցում թեեւ չի շեշտադրվում հայ հոգեւոր մշակույթի պատմափիլիսոփայական բնույթը, ու առավել եւս հայ հոգեւոր մշակույթը չի արժեվորվում իբրեւ այդպիսին, այնուամենայնիվ, ունեն պատմափիլիսոփայական խոր ներիմաստ, այն է` ազգի գոյապահպանման, գոյապայքարի համար ազգի հոգեւոր մշակույթի նշանակության հիմնավորումը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սեն Արեւշատյանի` «<rus>ՂՏՐՎՌՐՏՉՈվՌպ ՒՌսՏրՏՒրՍՏռ վՈցՍՌ Չ ՊՐպՉվպռ ԸՐՎպվՌՌ (V-VIՉՉ.)</rus>» մենագրությանը: Դրանում Հին Հայաստանում փիլիսոփայական գիտության ձեւավորման հիմնախնդիրը դիտվում է ազգի հոգեւոր մշակույթի այլ ոլորտների եւ հատկապես` հին հայ դպրության եւ գիտության զարգացման համատեքստում, դրանով իսկ այն գնահատվում է որպես V-VI դարերի Հայաստանի գաղափարախոսական կյանքի ըմբռնման բանալի: Նման մոտեցմամբ՝ բացահայտվում է հայ ազգի ողջ ներաշխարհի դրսեւորման չափորոշիչի` յուրօրինակ մշակութային հեղափոխության էությունը:

Էջ 1 ընդհանուր 18 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Partager le Livre

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով