Librairie-Bibliothèque
+374 55 50 90 52 Devise : AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Թափառող հոգին Նաիրա Փիրումյան
Էջ / 12
The text of this work is presented in the original language.

Թափառող հոգին

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 12
Վրեժխնդրության ու սիրո մեջ կինն ավելի բարբարոս է, քան տղամարդը: Ֆ. Նիցշե

Օրեր շարունակ այդ տանը կռիվ էր, վեճ... -Հասկացի'ր, դու հիմի չես կարա էդ էրեխուն ունենալ: Թող այս փոքրիկը մի քիչ մեծանա, նոր կմտածենք երկրորդի մասին: Չես տեսնո՞ւմ մեր վիճակը. հազիվ ա աշխատածս փողը հերիքում, - բարկացած ասում էր ամուսինը կնոջը: -Բայց ես հղի եմ եւ չեմ ուզում հրաժարվել իմ էրեխից, չեմ ուզում ազատվել նրանից... Երբեք չեմ մոռանա, ոնց էին իմ նախկին ընտանիքում տարիներով երեսիս շպրտում, որ չբեր եմ, չոր ծառի նման եմ, կին չեմ ու հանկա՞րծ...հղիանալուց հետո չունենամ էս էրեխին, որի սրտիկի զարկն եմ արդեն զգում իմ կրծքի տակ: Մահվան գնով անգամ կունենամ...Ու հետո էլ, փողը պատճառ չի. մենք վատ չենք ապրում: Թող մեկի փոխարեն երկու էրեխա մեծանա: Պատճառն էն ա, որ դու ինձ չես սիրում եւ չես ուզում, որ ես էլ էրեխա ունենամ...Դու դեռ սիրում ես քո Անուշին, դա յա իմ դժբախտությունը... -Հիմարություններ ես խոսում, վերջ տո'ւր,- գոչեց ամուսինը: -Ճշմարտությունը դառն ա, հա՞: Բայց ես մեղավո՞ր եմ...- հարցրեց կինը: -Իսկ դու սիրո՞ւմ ես էս էրեխուն, ասա` սիրում ե՞ս,- հանկարծ խոսքը փոխեց ամուսինը: -Սիրում եմ, բայց ինքս էլ եմ ուզում մայր դառնալ,- ասաց կինն ու ավելացրեց,- դու ինձ չես հասկանում... -Հետո կունենաս, հետո...Էլ ոչ մի բան չեմ ուզում լսել` գնա բժշկի,- ասաց ամուսինն ու դուրս ելավ տնից: Երկաթգիծը ձգվում էր լեռների ստորոտով: Շատ ու շատ տարիներ առաջ, աչքից հեռու, զուտ պաշտպանական նպատակով, մարդիկ լեռները պայթեցնելով ու ճեղքելով, ճանապարհ են գցել այս քարքարոտ վայրերով: Փոխվեց մեծ աշխարհը, բայց ժամանակի զարկից ու շնչից կտրված մնացին հայոց այս խաղաղ ու հանգիստ վայրերը: Հեռուներից քամու բերած սերմերը` ընկնելով ժայռերի խոռշերը, անձրեւի ջրով, արեւի լույսով սնվելով, ճեղքելով քարերը` ծլեցին, աճեցին ու դարձան թփեր: Իսկ թփերը մեծացան ու խտացան...

Էջ 1 ընդհանուր 12 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Partager le Livre

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով