Librairie-Bibliothèque
+374 55 50 90 52 Devise : AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ Մանուշակ Տիտանյան
Էջ / 5
The text of this work is presented in the original language.
Article

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Մանուշակ Տիտանյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 5

1989թ. Հայաստանի նախարարների խորհրդին կից պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանման եւ օգտագործման գլխավոր վարչությունը ոտք դրեց Արցախ աշխարհ՝ ի դեմս նախագծողների եւ շինարարների։ Վերջիններս շատ մեծ պատասխանատվությամբ էին մոտենում ինչպես նախագծման, այնպես էլ շինարարական աշխատանքներին։ Հուշարձանների ուսումնասիրման, չափագրման եւ էսքիզային փուլերը կատարվում էին վարչության նախագծային ինստիտուտի կողմից, հաստատվում վերջինիս տեխնիկական խորհրդում եւ, ապա, անցնում աշխատանքային փուլին։ Հարկ եղած դեպքում, եթե հուշարձանի վերականգնումը շատ բարդ էր եւ վիճելի, նախագիծը էսքիզային փուլում ներկայացվում էր գլխավոր վարչության գիտա-մեթոդական խորհրդին, որն էլ տալիս էր վերջնական եզրակացությունը։ Այսպիսով, հուշարձանը վերականգնվում էր ոչ թե պատվիրատուի կամայական ցանկությամբ, կամ էլ նախագծողի լավ կամ վատ ճաշակին համապատասխան, այլ միայն եւ միայն ելնելով տվյալ հուշարձանի օբյեկտիվորեն գոյություն ունեցող վիճակից եւ պայմաններից։ Այսպիսի սկզբունքային մոտեցումով են աշխատել Արցախում մինչեւ 1992թ.։ Այդ ընթացքում կատարվել են որոշակի թվով նախագծային եւ, մասամբ, շինարարական աշխատանքներ։ Վերականգնվել են Հադրութի շրջանի Վանք գյուղի, Ամարասի Վանքի եկեղեցիները, մասամբ Խնածախի, Վերիշենի (Շահումյանի շրջան) եւ Բալուջայի եկեղեցիները։ Մի շարք հուշարձաններում կատարվել են մաքրման հողային աշխատանքներ, որոնք թույլ են տվել ոչ միայն ավելի լավ ուսումնասիրել բուն հուշարձանը, այլ նաեւ շրջակա տարածքը եւ պահպանված բեկորները։ Այս տեսակետից շատ հետաքրքիր եւ բեղմնավոր աշխատանքներ են կատարվել Գանձասարի, Ամարասի, Գտչավանքի վանական համալիրներում, Հերհեր գյուղի եկեղեցում։ Այս հուշարձանների համար կազմվել են նախագծեր, որոնք անցել են գիտա-մեթոդական խորհրդով եւ արժանացել հավանության։ Կազմվել են նաեւ որոշ նախագծեր, որոնք սակայն ընդհանրապես մնացել են դարակների վրա՝ գտնվելով վտանգավոր շրջաններում։

Էջ 1 ընդհանուր 5 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Partager le Livre

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով