Նարեն տուն էր վերադառնում... Վերադառնում` հայրական օջախ... Ավելի ու ավելի մոտենալով տանը, երիտասարդ կնոջ հոգում նրա տեսքն արդեն հեռվից` մեքենայի միջից, փոթորիկ առաջացրեց, սիրտը սկսեց արագ-արագ բաբախել... Ներսում հույզերի ու հուշերի ալիք բարձրացավ: Նա վերադառնում էր այնտեղ, որի պատերի ներսում միշտ ջերմ ու տաք մթնոլորտ էր ու ինքը` անչափ երջանիկ: Այդ տանն իր ընտանիքն էր, իր ծնողները. իրեն սիրող մարդիկ... Լսվում էր խոսք ու զրույց, ծիծաղ ու լաց... -Ինչո՞ւ չես ցածրացնում երաժշտությունը,- լսում էր մոր ձայնը: -Մամ, այսպես ավելի լավ է: Ախ բարձր եմ սիրում լսել, ցածրից բան չե~մ հասկանում,- նեղվում էր Նարեն: