Bookstore-Library
+374 55 50 90 52 Currency: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM EN RU
Վերադառնալ գրքի էջին
The Methodological Concept of David the Invincible Karlen Mirumyan
Philosophy

The Methodological Concept of David the Invincible

Karlen Mirumyan

451 թ. կայացավ Քաղկեդոնի տիեզերաժողովը, որտեղ քննարկվում էր Քրիստոսի բնության (էության) հարցը: Հայ եկեղեցին չմասնակցեց այդ ժողովին՝ պատճառաբանելով, որ զբաղված է պարսիկների հետ պատերազմով: Ավելին, այդ ժողովից երկար ժամանակ հետո դեռեւս հայ եկեղեցին պաշտոնապես չարտահայտեց իր դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ: Միայն, երբ երկաբնակության բանաձեւը վերջնականապես հաղթանակեց Բյուզանդիայում, Հայ եկեղեցին Դվինի երկրորդ ժողովում (554 թ.) պաշտոնապես հայտարարեց, որ պաշտպանում է միաբնակության բանաձեւը: Ընդգծելով դավանաբանական տարբերությունը, Հայ եկեղեցին դրանով իսկ պաշտպանում էր իր ինքնուրույնությունը: Բացի այդ, «կրոնաեկեղեցական հարցերի լուծման միջոցով հայ եկեղեցին համազգային նշանակության հարցեր էր լուծում»1:
Գաղափարախոսական եւ դավանաբանական վեճերում փիլիսոփայության մեջ հմուտ բյուզանդական (այսինքն՝ հունական) աստվածաբաններին հաղթելու համար, հայ մտածողները պետք է օգտագործեին նրանց իսկ զենքը՝ հունական փիլիսոփայության զինանոցը: Անհրաժեշտ էր «յուրացնել այն գիտությունն ու փիլիսոփայությունը, որով զինված էին բյուզանդացի երկաբնակ աստվածաբանները»2: Այդ խնդիրը իրականացրեց հունաբան դպրոցը, որի ուսումնական եւ գիտական գործունեությունը խարսխված էր կրթության անտիկ համակարգի եւ գիտությունների անտիկ դասակարգման վրա: Հունաբան դպրոցի փիլիսոփայական գործունեության գագաթնակետն էր Դավիթ Անհաղթի փիլիսոփայական համակարգը:
Դավիթ Անհաղթի (V – VI դդ.) փիլիսոփայական ուսմունքը նշանավորեց հայ փիլիսոփայական մտքի ձեւավորման գործընթացի ավարտը: Նրա տեսական ժառանգությունը, որն ընդգրկում է ժամանակի փիլիսոփայական խնդրակարգը, դարձել է բազմակողմանի հետազոտության առարկա: Այսօր ընդհանուր առմամբ լուսաբանված են մեծ փիլիսոփայի ընդհանուր փիլիսոփայական, իմացաբանական, տրամաբանական, բնափիլիսոփայական, բարոյագիտական, գեղագիտական հայացքները: Միաժամանակ, հետազոտողները փորձել են բացահայտել Դավիթ Անհաղթի փիլիսոփայության ընդհանուր ուղղվածությունը:
Անհաղթագիտության մեջ չափազանց մեծ է Ս.Արեւշատյանի ծառայությունը: Նա շեշտում է Դավիթ Անհաղթի փիլիսոփայության բարոյական ուղղվածությունը. «Որոշելով փիլիսոփայության նպատակը, Դավիթը տալիս է նրան բարոյական ուղղվածություն»3: Իսկ Գ.Բրուտյանը համարում է, որ Դավիթ Անհաղթի ուսմունքը նախ տրամաբանական ուղղվածություն ունի, քանի որ հայ փիլիսոփայի տեսական ժառանգության մեջ «առաջնահերթ նշանակություն ունեն տրամաբանության հարցերը»4: Միաժամանակ, եւ՛ Գ.Բրուտյանը, եւ՛ Ս.Արեւշատյանը անդրադառնում են մի շարք կարեւոր մեթոդաբանական խնդիրների:
Ժամանակին Ռ.Ջիջյանը կարեւորել է Դավիթ Անհաղթի հայացքների ուսումնասիրությունը մեթոդաբանության պատմության տեսանկյունից: Ըստ նրա, «Դավիթ Անհաղթի մեթոդաբանական հայացքների վերլուծությունը հնարավորություն է տալիս նոր տեսանկյունից լուսաբանել նրա հարուստ գիտական ժառանգությունը»5:
Եթե Ռ.Ջիջյանը առաջադրում է Դավիթ Անհաղթի մեթոդաբանական հայացքների ուսումնասիրության անհրաժեշտության գաղափարը, ապա Կ.Միրումյանը փորձեց դա իրականացնել գործնականում՝ ընդգծելով հայ մտածողի ժառանգության ընդհանուր մեթոդաբանական ուղղվածությունը: Ավելին, Դավիթ Անհաղթի մեթոդաբանական հայացքները նա դիտում է որպես ամբողջական համակարգ6:
Այսպիսով՝ տարբեր հետազոտողներ ընդգծում են Դավիթ Անհաղթի ժառանգության այս կամ այն ուղղվածությունը: Մեր կարծիքով, հայ իմաստասերի համակարգի տարբեր միտումները լրացնում են միմյանց: Ինչպես ինքը՝ հայ մտածողը, տալիս է փիլիսոփայության վեց սահմանում, համարելով, որ դրանք միայն միասնության մեջ վերցրած

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Share Book

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով