Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բելա Սահակյան
Էջ / 25
The text of this work is presented in the original language.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելա Սահակյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 25

ԻՄ ՏՈՒՆԸ Երազում տեսա ես մեր տունն ավեր, Նստեցի քարին, լացեցի անկար, Նա իմ պես լուռ էր, օտարված, անտեր, Ներսում հարազատ ոչ մի շունչ չկար: Կամաց բացեցի դռները մեր հին. Կտուրի ներքո ցավ էր ու անդորր, Ո՞վ էր կողոպտել հուշերն իմ անգին, Ասես զարկվեց իմ սիրտը անզոր: Լուռ հավաքեցի փայտիկներն արնոտ, Սրբազան դողով կրակ վառեցի, Թոնիրը ծխաց իբր— հին կարոտ, Ու թախտի վրա հանդարտ մարեցի: Աչքս բացեցի ծանր երազից, Մորս գիրկն ընկած՝ լացի կարեվեր, - Մայրիկ,- ասացի,- այսօր ես նորից Երազում տեսա մեր տունը ավեր: 1999 թ. ԵՐԱԶ Վառվում է վերջին կանթեղը սրտիս, Աշնան մի թախիծ իջել է վրաս, Մարել են բոլոր հույսերը անծիր, Ամեն բան կարծես դարձել է անհաս: Իմ արցունքները թափվում են կաթ-կաթ, Այտերիս վրա կարոտն է խամրած, Աղջամուղջի մեջ քո դեմքն է վհատ, Աչքերիդ խորքում լույս է, լուսաբաց: Այդ հույսը ծփաց հրաշքով անգին Ու լուսավորեց ճամփան իմ անձուկ, Ես փյունիքի պես հառնեցի նորից՝ Ետ—ում թողած հուշերս տամուկ: Վառվում է դարձյալ փարոսը ճամփիս, Սիրո զեփյուռն է խաղում իմ սրտում, Զարթոնք է ապրում վշտաբեկ հոգիս. Շուրջս գարուն է, ծաղիկ ու խնդում... 2000 թ.

Էջ 1 ընդհանուր 25 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով