Հայ իրականության մեջ Լաուրա Բալայանը առաջին կին աֆորիստն է: Աֆորիզմների այս գիրքը հանրագիտարան է, որտեղ հեղինակի տեսադաշտից դուրս չի մնացել մարդկային փոխհարաբերությունների, գրեթե, ոչ մի ոլորտ: Նա համարձակ է ստեղծագործական կյանքում ոչ մի բանաստեղծության մեջ, այլեւ արձակի, հանձինս աֆորիզմների: Որպես բնաբան երբեմն օգտագործում է աշխարհի մեծերի մտքերը` կամ շարունակելով նրանց, կամ ընդիմախոսելով: Նա համարձակվել է շարունակել աֆորիզմի եւ հումորի Արարատին` Հակոբ Պարոնյանին: Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին: /Հակոբ Պարոնյան/, իսկ քսաներորդ դարուն մեջ կաթը տակավին անարատ կծախին, վասն զի ջուրին գինը կաթեն անցած է: Հետաքրքրական է նաեւ Լաուրա Բալյանի աստվածը: Նա, կարելի է ասել, իր նման է` չափից ավելի շատ է ազնիվ ու արդարամիտ: Իսկ, երբ նա հումորով քննադատում է, ապա դա ոչ թե աստծուն, այլ աստծո տանը ծառայող այն մարդու որդուն, որն անաստված բաներ է անում: Օրինակ, գողացած խաչը քեզ չի պահպանի: Նույնը կարելի է ասել եւ մանկավարժության վերաբերյալ: Հեղինակն ինքը մանկավարժն է: Սկզբնական քսան տարին դպրոցում, իսկ մինչեւ 2000թ-ը` մանկավարժական ինստիտուտում: Հասկանալի է, որ նրա համակյանքը մանկավարժի կողմն է: Այլ, մի բան է, որ նա արմատահան է ուզում անել մանկավարժության մեջ գոյություն ունեցող արատները: «Ականժդ բեր ասեմ» գիրքը խրատներ են, անեկդոտներ, բանաստեղծություններ: Դատելով խրատներում տեղ գտած վերնագրերից, դժվար չէ կռահել, թե կյանքում ինչն է հուզում հեղինակին, ինչի դեմ է պայքարում, ինչ է ուսուցանում: Խրատները գիրք է, դանդաղ կարդալու համար: Նա նաեւ «պարապ վախտի խաղալիք է», եթե նկատի ունենանք, որ այն կարելի է կարդալ ճամփորդելիս, գնացքում, ինքնաթիռում եւ այլն: Բայց միաժամանակ նաեւ դժվարամարս է այն կերակուրի նման, որից շատ ուտել չի կարելի: Իսկ որպես «ջերմուկ» հեղինակն առաջարկում է զվարճալի պատմությունների շարքը: Այդ
նովելներում, հերոսը փոքր մարդ լինի, թե` մեծ, հեղինակը թեթեւ հարվածելով արատներին, ձգտում է դեպի կատարյալը: Նա իր հերոսին դիտում է գեղեցիկի տեսանկյունից: եղագիտական գրականության մեջ գոյություն չունի մի միասնական եւ մինչեւ վերջ օժտված սահմանում. ըմանք կապում են էսթետիկական իդեալը միմիայն արվեստի հետ, ուրիշները` եւ արվեստի, եւ իրականության: Լաուրա Բալյանը իր ստեղծագործություններում էսթետիակական իդեալը կապում է եւ արվեստի, եւ իրականության հետ: Շան մասին էլ գրելիս լինի, նրան զբաղեցնում է մարդը, իր մեծ ու փոքր թերություններով ու առավելություններով: Լաուրա Բալյանը հավերժ ճամփորդ է: Ճամփորդելիս նա նման է որսորդի, որը դուրս էխ եկել ոչ թե լոր կամ եղջերու որսալու, այլ` մարդկային հոգեբանություն: Հեղինակը հաստատում է, որ մեր կյանքում, որքան մեծ մարդիկ են պետք, նույնքան` եւ փոքր: Ահավասիկ վարորդները /հասարակական փոխադրամիջոց/, որ ոնց հետ շփվում ենք ամեն օր, մինչդեռ, գրեթե ոչ մի անգամ` բարձրաստիճան անձանց հետ: Սակայն նրանք չեն մտնում մի որոշակի խմբի մեջ, քանի որ վարորդ, նկատի ունի վարող: Հետեւաբար նրանք կարող են լինել զանազան զբաղմունքի եւ պաշտոնի մարդիկ: Նա մարդկանց, առհասարակ, չի խմբավորում, չի դասդասում: Յուրաքանչյուր մարդ մի կերպար է, մի անհատ, իր յուրովի բնավորությամբ: Կերպարների այս կարգի բազմազանությունն էլ ցույց է տալիս կյանքի ներդաշնակություն: Զվարճանքներում առկա են նաեւ պետական աշխատանոցները` նախարարություններ, դատարաններ, դատախազություններ, զինկոմիսարիատներ եւ այլն: Նա ոչ թե վերցնում-ոչնչացնում է այդ աշխատանոցները, այլ թեթեւ հարվածելով, վերացնել է ուզում նրանց մեջ եղած փոքրիկ ու մեծ արատները, այն էլ այնպիսի սիրով, որպիսին մայրըկուղղի զավակի սխալը: Բանաստեղծությունները բաղկացած են չորս շարքից` «Պանդխտություն» /«Մոսկովյան շարք»/, «Կարոտի երգեր եւ Արծվաշենիս», «Հայաստանիս» եւ «Ինքնադիմանկար»: Սրանք, սակայն, թեմատիկայի տեսակետից խիստ սահմանազատված չեն: մեկը մտնում է մյուսի
մեջ, նման այն առուների, որոնք հոսում են զուգահեռ: Ժամանակ առ ժամանակ խառնվում են եւ բաժանվում: «Հայաստան» շարքում մենք տեսնում ենք հեղինակին` հավերժ սիրահար Հայաստանին: Երբ պահ է գալիս, որ «թթու խոսք» էլ է ասում, դա նույնպես գալիս է նրա մեծ սիրուց: րքում տեղ են գտել 1998թ-ից հետո գրված գործերը: Այնտեղ պանդխտության վերքը թաց է, հայ աշխարհին սիրահարված է: Հայաստան աշխարհ, Ես նման եմ քո այն սիրահարին, Որ սիրելիի մասին ինչ էլ որ, Ինչ էլ որ ասեն, Մեկ է, սիրում է, Ըրքան վատ խոսեն, իտի որ ճիշտ է ու համաձայն է, Բայց եւ սիրում է, Եվ գնալով էլ դեռ սիրահարվում: 12. 1999թ. իրքը ձեռքդ առնես թե չէ ծալած էջն է միշտ էլ բացվում: ծալած էջ է Հայաստանս Այլ գլխիս մեջ:
. Կեսնես ինչ է անում հիմա Իմ առանց մայր Ու անզավակ Հայաստանը: 1999թ. Մոսկվա «Մայր» ասելով, հեղինակը նկատի ունի իրեն, որպես «Մայրապատում» գրքի հեղինակ, իսկ «անզագակ» ասելով` պանդխտությունը: Ի դեպ, ի նկատի ունենանք Հովհաննես իրազի «Հուշարձան մայրիկիս», Լաուրա Բալյանը, գրականության մեջ հանդիսանում է Շիրազի հետ մայր ու որդի: Մեկից սերն է դեպի մայրը, մեկից` որդեն: «Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղ ու ճարն է մայրս» /Հովհ. Շիրազ/ Կրակս ու ծուխս, որդիս, Օջախս ու տունս, որդիս, րիչս ու թուղթս, որդիս, Կյանքի անցաթուղթս, որդիս: Մայրենիս ու պարըս, որդիս, Հայրենի աշխարհս, որդիս, Որդիս, չգիտեմ էլ, թե ես ինչ էի, Երբ դու դեռ չկայիր կողքիս: Սա թեմատիկ առումով: Ոճի տեսակետից, բանաստեղծական ներշնչանքի բնագավառում անժխտելի է Պարույր Սեւակի մնայուն տեղը Լաուրա Բալյանի բանաստեղծական հենքում: Թերեւս այդ է պատճառը, որ Պ. Խեւակի միեւնույն «Ատում եմ» բանաստեղծությանը Լաուրա Բալյանը շարունակում է երկու «Ատում եմ»-ով: Հեղինակը 1997-2003թ.թ.
-ին հիմնականում ապրելով Մոսկվայում, ծնունդ է տվել «Պենդխտություն» /Մոսկովյան շարք/-ին: Հետամուտ լինելով այդ շարքի բանաստեղծություններում հեղինակի տրամադրությանը, մենք տեսնում ենք, որ Հայաստանում ավելի գունագեղ է նրա հավատը, քան Մոսկվայում` պանդխտության մեջ: Հայրենիքը ինքնավստահություն է: Այս առումով հատկանշական է երկու բանաստեղծություն` մեկը մյուսին դեմհանդիման. «Ոչ մի ահազանգ» եւ «թե չհավատաս»: Երկուսն էլ գրված է, գրեթե, միաժամանակ` մեկը` Երեւանում, մյուսը` Մոսկվայում: Հեղինակը երբեք չի խոսում հայրենասիրությունից: Դա նրա ստեղծագործության հենքն է: Բանաստեղծուհին «Ինքնադիմանկար» շարքում այնպես է բնութագրում ինքն իրեն, որ, կարծես թե, իրենից հետո եկողներին բան չի թողնում փնտրել-գտնելու: Ես չեմ երազել թագավոր դառնալ, Ինձ դա տրվել է, Թագավորի պես եւ հզոր լինել, Բայց եւ միայնակ, Ինձ դա տրվել է: Ես չեմ երազել /թագավորն ի՜նչ է/ Իշխել դարերին, Ինձ դա տրվել է: Դարերին իշխել, Բայց եւ ընկերը լինել դարերի, Եվ թագավորի նման անընկեր, Անընկեր լինել, Ես չեմ երազել, Ինձ դա տրվել է: Ես չեմ երազել թռիչք ու թեւեր, Ինձ դա տրվել է, Ես չեմ երազել, Որ կարելի է եւ անմահ լինել, Ինձ դա տրվել է: «Կարոտի երգեր եւ Արծվաշենիս» շարքում եւ մայրական կարոտն է, եւ` պանդխտությունը, եւ` կորած Արծվաշենի ցավը: Հեղինակի ծննդավայրը, որը զոհ գնաց Արցախի պատերազմին 1992թ-ին, Արծվաշենն է: Թեեւ նա դուրս է եկել Արծվաշենից 1965թ-ին, բայց Արծվաշենին նվիրված բանաստեղծություններում կարոտի ցավը անհավատալի թարմ է, անիմանալի նոր է: Արծվաշենի կարոտը գալիս է 1993-ին լույս տեսած նրա առաջին գրքից` «Առաջինը կուտ է գնում» եւ ծուխը, կարոտի ու ցավի ծուխը, դեռ ծխում է չորրորդ գրքում: Ողբամ զքեզ Արծվաշեն Ես ինչ անեմ արծվաշեն, Որտեղ փնտրեմ լորերդ, Ինչպես կանչեմ, որ ձայնիս Արձագանքեն ձորերդ: Իմ հայրումայր Արծվաշեն, Իմ մանկության խնկի ծառ, Ես ինչ անեմ, որ շիրմիդ ոնե մեկ-մեկ այցի գամ: 1998թ.
Խելք, Բախտ /պատահականություն/, Բանականություն, Իմաստնություն, միտք, խելոք-հիմար, դատողություն, գլուխ, ճանաչողություն (ճանաչել մարդուն) Իմ գրքում կա լավ բան, ինչ-որ բան թույլ է, քիչ չէ նաեւ վատը: Բարեկա՜մս, ուրիշ տեսակ գրքեր չեն լինում: Մարցիալով Մարկոս Վալերիոս /մոտ 40- մոտ 104/ հռոմեացի բանաստեղծ, էպիգրամիստ 1. Մինչեւ հիմա ես կշռում ու թերակշռում եմ. ճակատագիրը մեր խելքի արդյո՞ւնքն է, թե՞ թե մեր խելքն է ճակատագրի արդյունք: Չէ՞ որ ես կարող էի ծնվել ոչ այն, ինչ կամ: Բայց չէ՞ որ բոլոր ինձ ման նվածները չէ, որ կարող են դառնալ
ես: 2. Խելքը, եթե մեղքը գցեց բախտի վրա, բանը բուրդ է: 3. Խելոք շանն էլ շատ են սիրում, ուր մնաց թե` խելոք երեխային: 4. Ավելի լավ է մարդ համր լինի, բայց խելացի, քան` հակառակը: 5. Երբ բախտը ժպտում է, նրանք դա վերագրում են իրենց, իսկ երբ հիմարություն են թույլ տալիս, վերագրում են բախտին: 6. Բախտը երես տալ էլ ունը, բայց չի սիրում, երբ կորցնում են համեստությունը: Նա
վրեժխնդիր լինել էլ ունի: 7. Թշնամու հիմարն է լավ, բարեկամի` խելոքը: 8. Օգտագործել թշնամու խելոքությունը, կամ նրա հիմարությունից օգտվել, օրինաչափ է, եթե նրան հիմնավոր վնաս չես պատճառում: 9. Մեքենա վարելու համար ոչ միայն հարկավոր է վարորդական իրավունք, այլեւ` աստծո հովանավորության իրավունք: 10. Փողը կարմիր լույս է ճանապարհին, խելքը` դեղին: Խելացի վարորդը ուշադիր է դեղին լույսի նկատմամբ: 11. Եթե հիմարը հասկանա, որ ինքը խելոք չէ, նա ոչ թե միայն հիմար չէ, այլ իմաստուն է: 12. Սեփական մարմնի մերկությունից չէ, որ մարդ պետք է ամաչի, այլ` գլխի
13. Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցիր /ժողովրդական/, ցորեն լեզուն ցորեն գլուխը կհասկանա: 14. Վարժեցրած կապիկը դեռ մարդ չէ: 15. Խելոքի հետ կերած հացի համը երկար է հիշվում: 16. Ճակատագիրը ջրի նման է: Կարելի է ընթացքը փոխել.. 17. Բարությունը պետք է գնահատել, բայց ոչ գերագնահատել /խելքից/: 18. Մեռնելիս էլ բախտ պիտի ունենալ, ուր մնաց թե` ապրելիս: 19.
Դիմացինի մտքերը կարդալը կախարդանք չէ, այլ խելացի մտքի վարժանք, դեդուկտիվ մտքի գերակայություն: 20. Խելացի մարդու լեզուն գլուխը չի ծեծում: 21. Ոսկին կուրացնում է, իսկ խելացի մարդու կուրությունը բուժում: 22. Հաճելի է ծառայել խելացի տիրոջը, բայց շահավետ չէ: 23. Խելոքի հետ քար քաշի, հիմարի հետ քեֆ մի քաշի /ժողովրդական/, հիմար գժի հետ քար քաշի, խելոք գժի հետ
աստված մի արասցե: 24. Խելքն ու բախտը նման են այն բույսերին, որոնք նույն բնակլիմայական պայմաններում չեն աճում: 25. Եթե աստված մեկին բախտ է տալիս խելքի փոխարեն, ապա դժբախտացնում է նրա երեխաներին: Բախտը իրեն է պետք, խելքը` երեխաներին: 26. Լուսաբացին գլուխն ավելի թարմ է լինում: - Առողջ գլխի համար լուսաբաց ու իրիկնամուտ չկա: 27. Փոքր ուղեղը բոլորովին չունեցողից վատ է: 28. Բուժիչ հաբ չէ ընկճվելը: Մինչեւ անգամ ճակատագրին էլ կարելի է ձեռնոց նետել: 29. Ճակատագիրը չի սպասում հանցանք գործես, հետո պատժի: Նա պատժում է նաեւ անմեղին, եթե ոչ հիմնականում անմեղին: 30. Ճակատագրին պետք է չանսալ: 31. Հիմարն էլ կարող է խելոք հարցեր տալ, բայց խելոքը սպասում է պատասխանին, իսկ հիմարը իրար հետեւից բազմաթիվ հարցեր կտա, չսպասելով եւ ոչ մեկի պատասխանին: 32. - Ափսոս, որ երիտասարդ ժամանակ մենք չենք իմանում, թե ինչ ունենք: - Դու հիմա` հիսուներեք տարեկանում էլ չես իմանում, թե ինչ ունես,- ասում է ութսուներեք տարեկանը: 33. Կարդացած հիմարը հաճախ է ունենում մեծ հիշողություն: 34. Հիմար գլուխ ունեցողին աստված ամուր ոտքեր է տալիս: Հաճախ է կարիք լինում արագ վազքի, գլուխն ազատելու համար: 35. Ով չի գնում գերեզմաններ, նա չի կենտրոնանում ու չի իմաստնանում, սակայն չի հետեւում, որ ով գնում է գերեզմաններ, իմաստնանում է: Իմաստունն է իմաստնանում: 36. Մարդ, որ խելոք բաներ է անում, ճշմարտացի եւ արդարացի, բայց ոչ իր տեղում, այնքան էլ խելացի չէ: 37. Ողջ կյանքի ծառայություն է /Սենեկա կրտսեր Լուկիոս Աննեոս (մ.թ.ա. մոտ
-րդ - մ.թ.
65), հռոմեացի փիլիսոփա եւ գրող/, միայն թե հիմարին ծառայելն է տանջալի, իմաստունին` հաճելի: 38. Երբեք չեմ սպասում բախտի վերադարձին, միշտ գործունեություն եմ ծավալում, բայց մինչեւ բախտը չի գալիս, գործունեությունս պտուղ չի տալիս: 39. Եթե մարդը երբեմն ֆիզիկական աշխատանք է կատարում, ուղեղին արձակուրդ է տալիս, իսկ, եթե մշտական ֆիզիկական աշխատանք է անում, նրանից շատ բան մի պահանջիր: 40. Ամեն ինչ մուրում են, բացի խելքից: 41. Ձկնորսը ձկնորսին հեռվից է ճանաչում /ռուսական/, խելացին խորամանկին ավելի շուտ է ճանաչում, քան խորամանկը` խորամանկին: 42. Խելացի մարդու մտրակը թաքցնելու կարիք չկա: Այն իր գլխի մեջ է: 43. Արքայի վիճակից ծառայի վիճակին անցնելուց հետո դիմակայել կարող է լոկ իմաստունը: Իսկ արքայից արքա լինելով հանդերձ ծառա լինելը կարող է լոկ բանաստեղծը: 44. Խելառ հորից էլ են լինում խելոք երեխաներ: 45. Իմաստնությունը ցույց է տալիս ամենալավ նպատակներին հասնելու լավագույն եղանակները /Հատչեսոն, Ֆրանսիա /1694-1747/ հոլանդացի փիլիսոփա/, բացի հարստանալուց: 46. Ամենաթանկ իմաստնությունը սեփական մաշկի վրա փորձածն է: 47. Օղին խելոքին դարձնում է ավելի խելոք, անխելքին` բոլորովին անպետք: 48. Բախտի գալուն կարելի է սպասել, բայց բանականության կապը ձեռից չգցել: 49. Խելացի գաղափարներ արտահայտելը, բայց խելացի մարդ չլինելը նման է այն խոհարարին, որը համեղ կերակուրներ է պատրաստում, բայց ինքը դրանից չի ուտում: 50. ՈՒղեղը մարմնի միակ օրգանն է, որ չի ծերանում: 51. Մարդ կա, որին մի այգի տաս ու մի խնձոր ուզես, չի տա: ՆՐան հանդուրժել կարելի՞ է: - Իհարկե, - ասում է իմաստունը,- եւ ոչ միայն, այլեւ կարեկցե՜լ է պետք: 52. Հիմարը խելոքի հետ ամուսնանալով չի խելոքանում: Հիմարը ինչ-որ չափով կխելոքանա մի դեպքում` եթե ամուսնանա իրենից ավելի հիմարի հետ: 53. Խելոք մարդն էլ կարող է ասել այն, որը պետք չէր, բայց դա երբեմն, իսկ հիմարը` միշտ: 54.
Խելքը մտքի ֆիլտրն է: Մտքով անցած ամեն բան չէ, որ կարելի է ասել: Խելքն է ֆիլտրում, մաքրազտում ասելիքը: 55. Եթե ճակատագրով մեծարանքն է ընկած, պարտադիր չէ մեծարանքի արժանի գործեր անել: 56. Իմացությունը ձեռք է բերվում ոչ միայն կարդալով, այլեւ զրկանքներում: 57. «Բախտ» կոչվածը ամենից շատ շոշափելի տեսք է ստանում ամուսնության մեջ: Ամուսնություն կա` դրախտ է, ամուսնություն կա` կատակլիզմ: 58. Բախտը միշտ էլ անարժանին է բաժին ընկնում: Չեմ հասկանում` աստված ի՜նչ է անում այդ պահերին: 59. Բատից բողոքողն ավելի դժբախտ է, քան այն չունեցողը: 60. Ով չի կանգնում մազե կամրջին, նրա ճակատագրի մեջ գետում խեղդվելը չի գրված: 61. Նա, ով անվերջ կրկնում է. «Բախտի տերը մեռնի» , նա երբեք չի համտեսի երջանկությունը: 62. Զգացմունքները թաքցնել չկարողանալը ոչ թե անկեղծություն է, այլ` անխոհեմություն: 63. Հարստության եւ բարեկեցության սահմանը որոշում են միայն խելամիտ մարդիկ: 64. Խղճում եմ անտակտի եւ հիմարի կնոջը հավասարապես: 65. Բարեհամբույր լինելը հավասար է կես մասնագիտության, հատկապես կնոջ համար: 66. Լրջմտությունը պետք է թաքցնել ինչպես մեծ փողը: 67. Լրջմտությունը պետք է թաքցնել այնպես, որ հեղինակությունը չվնասվի: 68. Ասելիք չունենալը այն եզակի աղքատությունն է, որից ոչ ոք չի բողոքում: 69. Ես իմ հեղինակած աֆորիզմներից էլ եմ սովորում: Պարզապես կամ բաներ, որ մարդ գիտի, բայց մոռանում է, իսկ երբ կարդում է, հիշում է: 70. Մեր խելացի մտքերը, խելամիտ խոսքերը ավելի շատ ուրիշներին են պետք,պ քան` մեզ, քանզի այդ բոլորը եզրահանգումներն են մեր բոլոր սխալների: 71. Չի կարելի ողջ կյանքում գնել խաղատոմսեր, ինչ է թե, մի օր կշահես: 72. «Սա ձեր առաջի՞ն ամուսնությունն է» հարցին կարող են պատասխանել բոլորը, իսկ «սա ձեր վերջի՞ն ամուսնությունն է» հարցին` ոչ մեկը: 73. Ես ամեն տարի օգոստոսի երեսունին աստծուն խնդրեցի, որ իմ դասարանում հիմար չլինի, բայց մոռացա խնդրել, որ իմ հարսների մեջ հիմար չլինի: 74.
Հիմարությունը չարիք է, բայց ոչ հիմարի համար, այլ նրա հետ ապրողի: 75. Հիմարի եւ հիվանդի տարբերությունն այնքան էլ մեծ չէ` երկուսն էլ պատասխանատվություն չեն կրում իրենց արարքների համար: 76. Բախը չի տրվում ըստ արժանվույն: Այն ավելի շատ նման է ծաղկեփնջի, որը հարսանիքի ժամանակ նետում է հարսնացուն: Ով բռնեց, բռնեց: 77. Դժբախտություն է ոչ միայն խելապակասությունը, այլեւ չափից ավելի խելացիությունը: Օրինակ, եթե մեկ տարեկան երեխան նայում է երեսուն տարեկանի հայացքով: 78. Ճակատագիրը, անշուշտ, կա, այլապես մարդիկ ո՜ւմ վրա էին դնելու իրենց սխաները: 79. Անոհեմ մարդն էլ անխոհեմության զոհ է դառնում: Ահավասիկ Եզոպոսի վախճանը: Միշտ չէ, որ ճշմարտությունն ասելը խոհեմություն է: 80. Երբեմն չկա ավելի խելացի բան, քան չհասկանալու տալը: /Բ. րասիան, Բալտասար /1601-1658/ իսպանական գրող, փիլիսոփա/, երբեմն չկա ավելի խելացի բան, քան ձեւացնել, թե չես հիշում: 81. Մարդիկ ավելի շատ ձգվում են դեպի այն, ինչը անհասկանալի է ու անբացատրելի: Կարելի է ներառել սրա մեջ նաեւ կրոնը: Մարդիկ կարող են հիսուն դոլլար տալ խոստացած հաջողության համար /Մերկուրին ուղղում են/, իսկ հաջողությունը կգա, թե չի գա, կարեւոր չէ: 82. Միտքը խելք է, խելքը դեռ միտք չէ: 83. Խելքը բեղմնավորման պատրաստ, առողջ կինն է, միտքը` երեխան: Խելք ունենալ, չի նշանակում միտք ունենալ: 84. Խելք, կարծես թե բոլորն ունեն, բայց միտք, դժվար է ասել` ումը ինչ որակի է: 85. Աշխարհում ամենաթանկ ապրանքը միտքն է, իդեան: 86. Ամուսնությունը եւ լոտոն- միայն մեկ հատ: Բախտ ունենաս, մեկից էլ կունենաս: 87. Հիմարությունը թաքցնելը ավելի հեշտ է, քան խելոքությունը թաքցնելը: 88. Բոլորն էլ գոհ են իրենց խելքից, միայն թե խելոքները արդյունքից ելնելով, հիմարները արդյունքը չտեսնելով նաեւ: 89. Պատահականությունը, երբեմն ավելի է հարցեր լուծում, քան մշակած ծրագիրը: 90. Խելքը յուղն է, օղին` ջուրը: Խմելուց հետո խելքը ջրի երես է դուրս գալիս: 91.
Ողջախոհությունը թաքցնելն ավելի խելացի է, քան այն արտահայտելը: 92. Որտեղ դատողությունը առաջանում է, այնտեղ սիրտը նահանջում է: 93. Մեծաքանակ մարդիկ այնան են մտածում աղիքների մասին, որ գլխի մասին մոռանում են: լխացավ չեն ունենում
94. Կրքերը մարդու ոչ թե սեռական օրգանների մեջ են, այլ` գլխի: Որքան գլուխը ազատ է դատողությունից, այնքան կրքերը, մոտախոտի նման, գրավում են նրա տեղը: 95. Եթե հարբեցողը դատողություն ունենար,թեկուզ օղու հարցում /փողը տնտեսեր վաղվա օղու համար/, նա հարբեցող չէր լինի: 96. վ փորձանքի, աղետի մեջ մնում է դատողական, նա մեծաթիվ մարդկանցից չէ: 97. Առողջությունը կարդացած լինելո՞ւ մեջ է, մարմինը կրթելո՞ւ, ճիշտ սնվելո՞ւ, թե՞ ճակատագրի: Երեւի չորսն էլ մի ընտանիքից են: 98. Հեռու ճամփա գնալու համար կանգնածդ տեղը չէ, որ պետք է հարմար լինի մեքենա կանգնելու համար, այլ պատահականությունը, որը աստծո կեղծանունն է: 99. Երջանիկ պատահականությունը հանկարծակիի է բերում եւ քչերը կլինեն, որ, նույն պահին դատողականություն հանդես կբերեն եւ կծառայեցնեն իրենց օգտին: Մեծ մասամբ դա հանդիպում է մարդուն եւ այդպես էլ անցնում-հեռանում է: 100. Պատահականությունը բախտն ինքն է, որ կա: Նրան միշտ էլ կարելի է սպասել, բայց ոչ ձեռքերը ծալած-նստած: 101. Երջանիկ պատահականությունը բոլորին է հասկանալի եւ բացատրելի` ինքն արժանի է դրան, իսկ դժբա՞խտ դեպքին: Միշտ նույն հարցն է հաջորդում` տեր աստված, ո՞ր մեղքիս համար: 102. Ճակատագիրն էլ կա, խելքն էլ: Ով չի կարողանում խելքով կարգավորել իր գործերը, մեղքը գցում է ճակատագրի վրա: 103. Ով ինձնից ինչ-որ բան է գողանում, ես նույնքան հարստանում եմ: Ես ձեռք եմ բերում իմացություն, որը մինչ այդ չգիտեի: 104. Ամուսնական զույգի երկարակեցությունը, դժվար է ասել, իրար նման լինելու մե՞ջ է, թե՞ իրարից իստ տարբեր լինելու մեջ: Վախենամ, թե այստեղ էլ ճակատագրի մատը խառը լինի: 105. Ղսմաթն էլ կարելի է ձեռք բերել, անգամ ուժով: 106.
Բախտը տրվում է միայն անարժանին: Մեկ-մեկ էլ սխալվում, ընկնում է արժանիին: 107. Խելքը եզներն են` լծված սայլին, առողջ դատողությունը` սայլապանը: Վերջինս կարող է կամ սայլը ձորը գցել, կամ տանել դաշտ, հերկելու: 108. Դանակը դանակով են սրում, խելքը` խելքով: 109. Բնական խելք չունեցողն էլ կարող է կրթություն ստանալ, այն էլ` բարձրագույն: 110. Բնական խելքը կրթության հետ միասին գումարվելով չարությանը- ժանտախտ է, համաղետ, համակործանում: 111. Մեզ հաճախ թվում է, թե սիրտը խելքից անխելք է, բայց պարզվում է, որ գործը անողը սիրտն է, ոչ թե խելքը: 112. Հիմարի համար խելոքը տարօրինակ է: 113. Եթե մարդը կարողանար ճակատագիրը զանազաներ իր թույլ տված սխալներից, ավելի քիչ կմեղադրեր ճակատագրին, ավելի քիչ դժբախտ կզգար: 114. Խոսել հարգանքից, քաղաքավարությունից ու համեստությունից հիմարի մոտ, երբեք չի խոսում քո խելամտության մասին: 115. Ես մերժում եմ այն աստծուն, որը բախտը տալիս է անարժանին: 116. Ամենուրեք եւ ամեն ինչը որոշողը բանականությունն է, խելքը, բայց կան պահեր, որ պետք է լուռ լսել սեփական ներքին ձայնին եւ ավելի ճիշտ կկողմնորոշվես, քան բանականությամբ, խելքով: 117. Մենք շատ հաճախ փորձում ենք ճակատագրի առաջն ընկնել, բայց իզուր են լինում մեր ջանքերը: Ինչ-որ բան կա, որ կախված չէ մեզնից: Բանը միայն սահմանի մեջ է` սահմանագծի` որտեղ է վերջանում խելքը եւ որտեղից է սկսում ճակատագիրը: 118. Խելքը չափելու գործիքը նույնպես խելքն է: Խելքը խելք, բայց պան է որոշում: Նայած ինչ իրադրության մեջ ինչ վերաբերմունք ես ցուցաբերում: 119. Միտքը լավ է հասունացնել, քան իրագործել: Անհաս միտքը անհաս խմորի ման
հացը կարող է չուտվի: 120. Միտքը հասունացնել, նույնն է, ինչ իրագործել: 121. Հաց տալու համար չէ, որ պետք է աստծուց շնորհակալ լինել, այլ անլաց ուտելու: 122. Ամեն ինչից քիչ-քիչ պետք է ունենալ, մինչեւ անգամ` դժբախտությունից: Հատկապես վերջինս է, որ մարդուն ստիպում է մտածել: 123.
Չլիներ ճակատագրի գործոնը, մարդը կգտնվր շատ ավելի վատ վիճակում: Շատ սխալներ, երբ ինքը իրեն չի ներում, գցում է ճակատագրի վրա եւ մի քիչ թեթեւացած է զգում: 124. Մի խելացի սուտ կա, որ տասը ճիշտ արժե: 125. Խելքն է լոկոմոտիվը, ճակատագիրը` կցորդը, նրա կցորդը` վագոնը, որտեղ տեղադրված է վառելիքը
հաճախ կցորդը առաջ է ընկնում լոկոմոտիվից
126. Խելքն էլ է ճակատագիր: 127. Հաջողությունը նույնպես աստծո օգնությունն է: 128. ոսքի հմայքը, խոսքի աղը, խոսքի խելքը
այն է, որ, երբ պետք է լռել: 129. Երբ մեզ հետ ինչ-որ բան է պատահում, մենք տարակուսած հարցնում ենք ճակատագրին` տեսնես ի՞նչ եմ արել, ո՞ր մեղքիս համար: Մեզնից ոչ մեկը չի հարցնում` տեսնես ի՞նչ չեմ արել, որ կարող էի անել: 130. Արա այն, ինչ կուզեիր, որ վերադառնա քո զավակին եւ ճակատագիրը բարեհաճ կլինի քո նկատմամբ: 131. Բոլորն ասում են` աստված ջան, ինձ փող տուր: Ոչ մեկը չի ասում` աստված ջան, ինձ խելք տուր: 132. Ամենադժվարը այն մարդու հետ է լինում հարմարվելը, որը, ոչ շաշ է, ոչ խելոք: 133. Եթե ճանապարհին ես մնացել, աստծուն թող հաջողությանը խնդրիր, կամ հաջողությանը թող, աստծուն խնդրիր: 134. Երբ ճակատագրի գործոնն է, մի մեղադրիր քեզ: Երբ դու ես, մեղքը մի գցիր ճակատագրի վրա: 135. Մտքին արգելել չես կարող: 136. Քո փողով ապրանք առնելիս էլ ղսմաթ պիտի ունենալ: 137. Եթե խելացի ոսել չգիտես, բայց գիտակցում ես ու լռում, դա էլ խելացիություն է: 138. ողի աչքը կուշտ չի լինի: Ինչքան էլ գողանա, նույն սովածն է: Կա միայն մի գողություն, որից հարստանում են: Դա գեղեցիկ միտքն է, գեղեցիկ խորհրդածումը, որը եթե քոնն ես դարձնում եւ օգտագործում, եւհարստանում ես, եւ` հարստացնում: 139. ջի դժբախտությունն այն չէ, որ գիժ է, այլ այն, որ հետն էլ սիրահարված է: 140. Պահեր կան, որ փողն էլ չի օգնում: Ճակատագիրը իրենն է անում: 141. Երկու մարդու հետ չի կարելի վիճել` խմած մարդու հետ, մեկ էլ` զայրացած: 142.
Մենք շատ անգամ ենք մեղքը գցում ճակատագրի վրա, երբ դիտողական չենք լինում, չենք նկատում վտանգը: *** 143. Ճակատագրի անեծք է` գետին նստես, ալյուր մաղես : *** 144. Ճակատագիր է ամուսնությունը (ոչ հաշվարկով): Հարբած քնել այգու նստարանին, ձմռան ցրտին, մի շապիկով ու քնած մնալ
ճակատագիր չէ: Ճակատագիր է այն, ինչ մենք փոխել չենք կարող: *** 145. Խելքը նետն է, միտքը թիրախը: Նետ ունենալ եւ արձակել օդում, ոչինչ բան է, եթե թիրախը չկա: *** 146. Մարդը, երբ լուռ է, նման է բերանը փակ կաթսայի` չգիտես, ինչ է եփվում: Իսկ նրա ված հարցերից կամաց բացվում է կաթսայի բերանը
*** 147. Տարիների հետ մարդը չի խելոքանում: Տարիների հետ խելոքն է խելոքանում: *** 148. Այլ ազգի մեջ ապրելու համար, լեզու իմանալը բավական չէ, խելք էլ պիտի ունենալ: *** 149. Խելոք-հիմար հասկացությունը եւ հակասական է, եւ` հարաբերական: Հիմարի համար խելոքը հիմար է: *** 150. Պատահականությունը հենց բախտն ինքն է: Եթե պատահականությունը հնարավոր չէ վերափոխել, ապա հմուտ դարբին լինելու դեպքում հետեւանքը կարելի է վերափոխել: հսցփՈռ Ռ պրՑՖ ցՊպս. ժրսՌ վպՉՏջՎՏՋվՏ տՐպՊցրՎՏՑՐպՑՖ, ՑՏ ոցՊՖ ցՎպսօՎ ՍցջվպՓՏՎ, ՎՏՋվՏ տպՐպտՐՈՉՌՑՖ րսպՊրՑՉՌպ. *** 151. Խոհեմությունը, իմաստնությունթ երկու տարր է պարունակում` կրթություն եւ տարիներ: ԾցՊՐՏրՑՖ րՏրՑՏՌՑ Ռջ ՊՉցւ ֆսպՎպվՑՏՉ: ՏոՐՈջՏՉՈվՌպ Ռ չՏՊօ. *** 152. աղափարը, միտքը ջրի նման է, որ կողմը փորես, այնտեղ կլցվի: *** 153. Ինչքա՜ն մարդ կա, որ ինքն իր ձեռքով իր տունը քանդում է, մեղքը աստծո վրա գցում: *** 154. Մարդուն խղճալը, կարեկցելը շատ խրախուսելի հատկանիշ է, բայց մարդուն ճանաչելը (կարողանալ)` շատ ավելի: *** 155. Անալիտիկ միտքը սեփական անձի «Ազգային Անվտանգությունն է». ԸվՈսՌՑՌփվօռ ցՎ Խթը րՏորՑՉպվՏչՏ տպՐրՏվՈ. ՍԵՐ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ, ԽԱՆԴ, ՎՐԵԺ, ՀԱՄԱԿՐԱՆՔ, ԿԻՐՔ 1. Սերը միակողմանի առեւտուր է: Տալիս ես ամեն ինչ, փոխարենը չպահանջելով ոչինչ: 2.
Սերը թերակշռում, թերագնահատում է սեփական անձը եւ հակառակը` գերակշռում, գերագնահատում սիրո էակին: 3. Սերը հաճելի կանդալ է (կանդալներ): 4. - Ե՞րբ է սերը բացում աչքերը եւ առաջին անգամ տեսնում իր սիրո առարկային: - Երբ հավաքվում է հեռանալ: 5. Սերը հայելի է, որտեղ մարդ տեսնում է իր հոգու պատկերը, իր իդեալին: 6. Հանրահայտ ճշմարտություն է` արվեստը որքան էլ գեղեցիկ լինի, չի կարող գերազանցել արվեստի առարկային: Այսինքն վարդի նկարը որքան էլ գեղեցիկ լինի, չի կարող գերազանցել ցողոտ, շաղոտ, հոտավետ, կենդանի վարդին: Իսկ սիրո հարցում սերը միշտ էլ գերազանցում է սիրո առարկային: Սերն է գեղեցիկը, ոչ թե` սիրո առարկան: 7. Սերը ուշագնացության պես մի բան է, որ երբ ուշքի ես գալիս, տարիներն արդեն անցած են լինում: Իսկ կողքիդ ընկած է լինում մի դատարկ պարկ, որ մեջ ոսկի էիր կարծել: 8. Սերը հավատի պես մի բան է: Նա ցանկացած քարայր եկեղեցի է կարծում ու աղոթք անում: 9. Ատելությունը ավելի խոր արմատներ ունի, քան` սերը: 10. Ատելությունը այնպիսի սառույց է, որին չի կպչում փողի ջերմությունը: 11. Աշխարհի ամենամեծ թակարդն այն է, երբ մեկը սիրում է, մյուսը` սեր խաղում: 12. Աստծո եւ սիրո տարբերությունն այն է, որ աստված ներում է, առանց արդարացնելու վատ արարքը, իսկ սերը ներում է, արդարացնելով ամենավատ արարքը: 13. Խանդը
եղածը մի բան չի, բայց տուն է քանդում: 14. Խանդը ենթագիտակցական զգացում է, հետեւաբար անդաստիարակելի: 15. Վրեժը քաղցր զգացում է, բայց ոչ մի լավ բան չի խոստանում: 16. Սերը գալուց առաջ հեռագիր չի տալիս: Հայտնվում է հանկարծակի, մեկի կյանքը փրկելու կամ
կործանելու: 17. Սերը նյարդային հիվանդության նման է` շատ դանդաղ է անցնում: Այնպես, որ, ոչ բժիշկը, ոչ հիվանդը չեն կարող ասել, թե մեկ օրում հիվանդը ո՞ր չափով է ապաքինվել: 18. Սերը մրցավազք է վայրէջքի վրա: Կործանումն ավելի հավանական է, քան հաղթանակը, վրեժը նույնպես: 19.
Կան պահեր, երբ դժվարանում ես ասել՝ սե՞րն է ուժեղ, թե՞ ատելությունը: Բայց երկուսն էլ դժվար է թաքցնել մինչեւ անգամ դեսպանի համար: 20. Սերը կամ խաբեություն է, կամ՝ ինքնախաբեություն: Իսկ եթե փոխադա՞րձ է: Բայց ո՞վ արող է հաստատել այն: 21. Սերը ընդունակություն է , որից բոլորը չէ, որ ունեն: 22. Ասում են՝ չկա ավել կույր, քան նա, ով չի ուզում տեսնել: Դա սերն է: 23. Վրեժը եւ հաղթանակը ընդոծին եղբայրներ են: 24. Վրեժը ոչ միայն կորուստը ետ չի բերում, այլեւ կարող է նոր կորստի աղբյուր դառնալ: 25. Վրեժը վայրէջքի վրա թափ առած վազք է: Որ ուզես էլ, չես կարող կասեցնել: 26. Վրեժը հաճույք չէ, այլէ գաղաձար, նպատակ: 27. Վրեժտը կարելի է հաղթանակ համարել այն դեպքում, երբ հետեւանքում մարդկային զոհ չի եղել: 28. Վրեժը մարդկային կրքերից այն միակն է, որը արհամարհում է մահը: 29. Վրեժը անյպիսի սլացք է, որին զիջում է ցանկացած հրթիռ: 30. Ոչ ոք չի կարող ասել, թե ինքը վրիժառու մարդ է, թե՝ ոչ: Պատճառն է թելադրում հետեւանքը: 31. Վրեժը լուծելու համար միշտ չէ, որ ընտրում են զենքի որեւէ տեսակ: րիչը նույնպես զենք է, այն էլ անվտանգ... 32. Վրեժխնդրությունը խաղ է, որը պարտություն չի ճանաչում: 33. Նա, ով սիրո ծածկոցի տակ փող է փնտրում, նա չի սիրում: 34. Սերը կշեռք չունի: 35. Սերը կարծեցյալ երջանկություն է: 36. Սիրո, ոչ լավից պետք է ուրախանալ, ոչ վատից տխրել, քանի որ երկուսն էլ անցողիկ են: 37. Սերը քաղցր է, թե՝ դառը, կորցնողը գիտի: 38. Սիրո մեջ փիլիսոփայություն չկա, քանի որ սերը սրտի մեջ է, իսկ փիլիսոփայությունը՝ գլխի: 39. Սերը անկառավարելի զգացում է: Դժբախտաբար, թե բարեբախտաբար նաեւ անցողիկ, թե չէ, շատերին կկործաներ: 40. Եթե մարդիկ սիրեին, բայց չամուսնանային, ապա ատելությունը այդքան թանձր գույներ չէր ունենա: 41. Սերը արժանապատվություն չունի: 42. Ատելությունը դիմակներ ունի, իսկ սերը դիմակ չունի: Որքան էլ թաքցնես, թե չես սիրում, միեւնույնն է նա մատնում է: 43.
Սիրահարված մարդը իր սիրո իդեալը կարող է դնել, մինչեւ անգամ գորտի կաղապարի մեջ ու սկսել փայփայել, փաղաքշել, նրա մեջ տեսնելով իր երազանքի դիցուհուն: 44. Սերը ծայրահեղ է: 45. Մեծ սիրահար լինելու համար համալսարան ավարտել պետք չէ: 46. Սերը անգաղափար ցանկություն է: Երբեմն, քիչ է մնում չհարգեմ այն: 47. սերը նման է պատահաբար մի իր գտնելուն: Այն կարող է ոսի լինել, կարող է` ադամանդ, կարող է` ժան մետաղ: 48. Սերը որքան անգաղափար, այնքան էլ հիվանդագին գաղափարական է, համոզմունք, մանիա: 49. Սերը նման է հերախոսային ծանոթության, որի հետ խոսում ես, բայց դեռ չես տեսել: Այսինքն խոսում ես քո իդեալի հետ: 50. Սերը բարեկիրթ ուսուցիչ չի սիրում: Նա սովորում է աքացիների հարվածներից: 51. Սերն անժամկետ ազատազրկում է` կամավո՜ր, սիրով: 52. Զարմանալի բան է սիրո աչքը, երբ տգեղը տեսնում է գեղեցիկ: 53. Երկու սեր ունենալը նույնն է, ինչ` երկու կրոնի դավանելը: 54. Սերն անկանխիկ առեւտուր է: Միշտ չէ, որ «գումարդ» ետ ես ստանում: 55. Սերը պայմանագիր է` անկնիք, անստորագիր, որի խախտումին միշտ պետք է պատրաստ լինել: 56. Սիրելու համար ոչ ոք չի ամաչում, բայց բոլորն են ամաչում, երբ անցած է լինում անհաջող անցյալ: 57. Սերը ենթագիտակցություն է, սակայն երբեմն իշխում է ոչ միայն գիտակցությանը, այլեւ` վերգիտակցությանը: 58. Սերը թռչունի նման է: Մի տեղ երկար նստել չի սիրում: 59. Սերը բույսի նման է: Մի տեղ երկար նստել չի սիրում: 60. Սերը սրտի գործ է, բայց գիտակցությունն էլ անպետք իր չէ: Պետք է սիրել, բայց ոչ գիտակցությունը կորցնելու աստիճանի: 61. Սիրո ավերն ավելի շատ է, քան` օգուտը: Բայց ո՜վ չի ուզում ավիրվել: 62. Հեռացող սիրո հետեւից չեն կանչի: 63. Հացի փշրանքներ կարելի է ընդունել, երբ շատ ես քաղցած, սիրո փշրանքներ` երբեք: 64. Եթե սիրո անունը փոխեք, դնենք` հոգատարություն, կստանա մշտական անձնագիր: 65. ոչ ոք չգիտի իր սիրո տարիքը (թե որքան կապրի): 66. Սերը վայելք չէ: Սերը ձգտում է, անհասանելի ձգտում: 67.
Զարմանալի է, որ սիրո դեղատոմսի մեջ մտնում է նաեւ հոշոտելն ու արյունոտելը: 68. Սիրո մեջ էլ շատուքիչ կա: Կա, որ քուն է խլում, կա, որ մեղմիկ երազում ես, որ կարողանաս քնել: 69. Հին թշնամությունը նոր սիրուն չի վերաբերում: 70. Եթե սիրում են, չի նշանակում, որ պետք է կռվեն: Իսկ եթե էլ չեն կռվում, նշանակում է արդեն չեն սիրում: 71. Չսիրահարված մարդը սիրող ակադեմիկից խելացի է: 72. Սիրահարված մարդը լուսնոտի նման է, որը նի մեջ կարող է քայլել քիվերով, իսկ երբ արթնացավ, ընկնել, ջախջախվել: 73. Սիրո հիմքի վրա ամուսնացած զույգերը կապրեն այնքան ժամանակ, մինչեւ նրանցից մեկն զգա իր սիրո իդեալի ու իր սիրո առարկայի նառարկելի հակադրությունը: 74. Սերը ուժով չես նվաճի: 75. Սերը հաղթում է ամենուրեք, ամեն ինչում, բացի դեսպանատնից: 76. Մեկը մյուսին հասկանալը,- ահա սիրո ամենակարճ ֆորմուլան: 77. Սերն ու կիրքը նույնն է, ինչ սկիզբը եւ ավարտը: Յուրաքանչյուր սկիզբ ավարտ է ունենում: 78. Սերը հավատ է, իսկ հավատը` սեր: Առանց մեկի, մյուսն անթեւ թռչուն է: 79. Որքան խորն է սերը, այնքան խորն է հիասթափությունը: 80. Թող երիցս գետնի տակն անցնի այն սերը, որը մոռացնում է մայրամուտի կարմիրը, թռչունների երգը եւ գիրք կարդալու սերը: 81. Ատելությունը հիվանդության նման է, նույն ցուցանիշի վրա չի մնում: Եթե չբուժես, այն սուրամուտ է, խորանալու հատկություն ունի: 82. Ատելությունը պահելով քո ներսում, ավելի շատ քեզ ես վնասում, քան նրան, ում ատում ես: 83. Անսեր ամուսնությունը, ինչ է, ըե սերը հետո կգա, նման է անկանխիկ առեւտուրի: 84. Սերը առագաստ է` ուղղված քամիների դեմ, ցանկացած գործի նավը առաջ մղելու համար: 85. Սերը համր է: Զրույցը չի երաշխավորում սեր: 86. Սերն անչափելի է: Սիրո չափը, ինչպես բնորոշում են երեխաները, չեն ւարող մեծերը. - Դու նժ ինչքա՞ն ես սիրում: - մպի չափ,- ձեռքերը տարածելով ինչքան կարող է, պատասխանում է երեխան: 87. ուցե մենք համաձայն չենք, որ սեր, նշանակում է հարգանք, բայց բավական է հանել «հարգանքը», կմնա զրո: 88.
Այնքան դառն է լինում սիրո վերջը, որ սկզբի մասին հիշել չես ուզում: 89. Սերը կամ պիտի ապրի միշտ երիտասարդ, կամ վթարի ենթարկվի: Նա չի սիրում երջանիկ ծերություն ու բնական մահ: 90. Վերժխնդրության մեջ կինն ավելի բարբարոս է, քան տղամարդը,- ասում է Վիլհելմ Նիցշեն` գերմանացի փիլիսոփա (1884-1890???????): Դժվար է ասել վրեժխնդրության մեջ կինն է ավելի բարբարոս, թե տղամարդը: Դա կախված է մարդու ներքին կառուցվածքից: 91. Նախ սերը հետո մնացածը: Նախ մնացածը, հետո
հարգանք: 92. Ատելության լավն այն է, որ ծնում է ատելություն ատելության նկատմամբ: 93. Սերը խրոնիկ հիվանդության նման է: Այն, կամ տարիների հետ բուժվում-անցնում է, կամ կրկնվում ավելի անհուսալի-անբուժելի: 94. Սերը կարճ կտեւի, եթե սիրող զույգերը նայում են մեկը մյուսի եւ ոչ նույն ուղղությամբ: 95. Սերը դանդաղ ինքնասպանություն է` մաս-մաս ինքնանվիրման ձեւով: 96. Սերը լեզու չունի: Սերը արտահայտություն է առանց խոսքի: 97. Եթե շարունակ հիշես, թե կյանքում ով է քեզ վատ վերաբերվել եւ որոշես պատժել նրան, ապա կյանքդ միայն դրան հատկացնես, չի հերիքի: 98. Սերը տեր լինել չի սիրում: Սերը սիրում է շղթաներ: 99. Սիրո այբուբենը չսիրողը գիտի, քանզի այբուբենը գլխի գործ է, սերը` սրտի: 100. Ամենահեշտը սիրահարվածին խաբելն է: Ախր, դա ինքն է ուզում: 101. Բարեգործություն ամեն բնագավառում կարելի է սպասել, բացի անկողին խնդրելուց: 102. Մեկ սիրո գիշեր կարելի է անցկացնել վերջին կնոջ հետ, բայց ոչ մեկ կյանք: 103. Միայն սովորություններն են սիրո առաջն առնում, հատկապես ազգայինը: 104. Սերը այնպիսի հիմար բան է, որ թշնամի ու բարեկամ չի ճանաչում: 105. Սերը այն եզակի պատերազմն է, որտեղ պետք է տիրել առանց պայքարի: Սերը խաղաղություն է, ոչ թե պայքար: 106. Պայքարել, որպեսզի ունենալ, դա շահն է, ոչ թե սերը: 107. Սերը եւ սիրահարվելը հակադարձ բեւեռներ են: 108. Սերը
երբեմն վտանգավոր բան է: 109. Հանուն ազգի անկողմին չեն ուզի: 110.
Երբ սերը անցնում է, անցնում է նաեւ հասկանալու, մխիթարելու, կարեկցելու, խղճալու, օգնելու, հարգելու, ընկածին բարձրացնելու մարդկային վսեմագույն հատկանիշները: 111. Խղճալը ոմանք համարում են վիրավորանք, մոռանալով, որ դա ինքը սեր է: 112. Վրեժ լուծելուց հետո էլ հայտնի մի դարձրու քո ատելությունը: Բառերդ ավելի կխոցեն, քան խոցածդ վերքը: 113. Քաղաքական կալանավորը, թեեւ լինում է խիստ ռեժիմի պայմաններում, բայց չի վախենում վրիժառությունից: Նույնը չի կարելի ասել քրեական կալանավորին: 114. Սերը, ոչ միայն կույր է, այլեւ, պարզվում է, որ հոտառություն էլ չունի` վատ հոտին էլ կարող է սիրահարվել: 115. Արյան վրա ցանած երջանկությունը ծիլ չի տա: 116. Խանդն ավելի շատ արտահայտվում է առանց խոսքի, քան բառերով: 117. Սերը, դա անտեսանելի այնպիսի բաղադրանյութ է, որ բոլոր գույները կարմիր է ցույց տալիս: 118. սերն ավելին է, քան` անկողինը, բայց անկողինը շատ ավելի հարցեր է լուծում: 119. Խանդը սիրուց երկարակյաց է: Երբեմն սերը մեռնում է, իսկ խանդը` դեռ ապրում: 120. Երբ մենք նայում ենք սիրող զույգերին, մեզ այն
մերկ է թվում: 121. Սիրահարի եւ խելակորույսի տարբերությունը նրանում է, որ սիրահարը, ինչ-որ ժամանակ կգտնի բանականությունը, երբ դադարի սիրելուց: 122. Կարեկցել կարելի է հավասարապես` խելագարին եւ սիրահարին: 123. Սերը անցաթուղթ չունի, բայց քարի միջով էլ կանցնի: 124. Որքան ուժգին է սերը, նույնքան թույլ է համոզվածությունը: 125. Ես ատում եմ այն սերը, որը հիմարությունը չի նկատում: 126. Ժամանակը լռեցնում է ցավը, չի լռեցնում վրեժը: 127. Սրտի դավաճանությունից չեն նեղանա: 128. Սերը մեռնելուց հետո ցավ չի պատճառում: Սերը ապրելիս է լաց պատճառում: 129. Երբ սիրում են, նաեւ խղճում են: Երբ չեն սիրում, խիղճն իսպառ բացակայում է նույնիսկ ամենախղճով մարդու մոտ: Խղճալուց չեն սիրի, սիրելուց կխղճան: 130. Պետությունից վրեժ չեն լուծում, լուռ հեռանում են: 131.
Սերը եւ սեքսը այնքան հեռու են իրարից, որքան որ մոտ են: Նրանք եւ ծայրահեղ բեւեռներ են, եւ բխում են միեւնույն աղբյուրից: 132. Արյունն արյունով չի լվացվի: Յուրաքանչյուր վրեժ հղի է պոտենցիալ արյունահեղությամբ: 133. Վրեժ լուծելով չես հանգստանում, այլ վախենում ես հակառակորդի նոր հարձակումից: Վրեժ չլուծելով նա է միշտ վախենում քեզանից, իսկ դու միշտ հանգիստ ես լինում: 134. Եթե մարդը ուրախանում է, որ ինչ-որ մեկին դժբախտություն է պատահել ու ոչ առանց պատճառի, դա էլ վրեժի պես մի բան է: 135. Ատելությունը այնքան ահարկու չէ, եթե ստիպված, չես ապրում ատելի մարդու հետ: 136. Սիրո առավելությունն այն է, որ սառելու հատկություն ունի: Քանզի, դժվար է ասել` սառե՞լն է լավ, թե՞ տաք մնալը
137. Սեր կա, եթե շուտ սառած լիներ, կյանքի լավագույն տարիները խլած չէր լինի: 138. Երբ սիրում են, շատ են պահանջում, երբ չեն սիրում, միայն պահանջում են: 139. Խոստանալով ինչ-որ մեկի փոխարեն վրեժ լուծել, չիմանալով գոնե պատճառը, ոչ միայն դժվար է, այլեւ` անհնար: Վրեժը միջնորդավորված չի լինում: 140. Ժամանակի սղությունը բոլոր բնագավառներում էլ պրոբլեմ է, բացի մեկից: Նա, ով սիրում է, անհնար է, որ ժամանակ չունենա սիրելու: 141. Բազմաթիվ սերեր ունենալը եւ այն փոփոխելը մեկը մյուսով, կանանց մոտ է, որ կոչվում է անառակություն: Տղամարդկանց մոտ այն, ընդամենը կոչվում է փոփոխականություն սիրո մեջ: 142. Մշտականությունը սիրո մեջ, որը, անշուշտ, կոչում ենք հավատարմություն, մարդու կամքից անկախ գոյություն ունեցող մի բան է: Ոչ ոք չգիտի, թե երբ կդադարի սիրելուց եւ երբ, հանկարծ, կհատնվի նոր սեր: 143. Սիրահարվածը եւ հարբածը նույնն են: Երկուսն էլ մարդու կողմից անկառավարելի են: 144. Սերը խոշորացույցի նման է, տարօրինակ խոշորացույցի: Լավը խոշորացնում է, վատը ցույց չի տալիս: 145. Հարգանքը պարտադիր բաղադրամասն է կազմում սիրո, բայց համեմունքի տեսքով` պարտադիր համեմունքի: 146.
Ատելությունը անբարյացակամությունից լավ է, քանզի ատելությունը պարզ է, անկեղծության նման, իսկ անբարյացակամությունը սառն է, ահամարհանքի նման է: 147. Եթե ատելությունից ինչ-որ մեկի հանգն անում ես ու ոչ այնպես ինչպես նա է, ապա դու քո հանգն ես անում, ոչ նրա: 148. Սերը չափող գործիք չկա, բայց շատն ու քիչը այնպես հստակ է երեւում: 149. Աշխարհի ամենամեծ պարգեւը փողն է: Երեւի այս մտքին բոլորն են համաձայն, բացի
սիրուց: 150. Մենք մէլ այն կարծիքին ենք, որ բոլոր գործերի լոկոմոտիվը փողն է: Բայց իրականում բոլոր գործերի լոկոմոտիվը անձնական համակրանքն է: 151. Անկողինն անգամ, այքան մեծ դեր չի կատարում, որքան անձնական համակրանքը: 152. Համակրանքը հոգեւոր է, ոչ մարմնավոր: 153. Համակրանքը եւ սեր է, եւ սեր չէ: Համակրել կարող է ծերը երիտասարդին, երիտասարդը` ծերին, նույն սեռի մարդիկ մեկը մյուսին: Համակրանքը վեհ է սիրուց: 154. Եթե սերը, խմած մարդու նման շատախոս է, ապա համակրանքը համր է: 155. Չի կարելի ասել` ինչու ես սիրում, կամ ինչու ես ատում: Ծերեւս երկրորդը պատճառ ունենա, բայց առաջինը` ոչ: 156. Աշխարհի ամենավտանգավոր մարդը ոչ թե նա է, ում դու սիրում ես, այլ նա, ով քեզ է սիրում: Նրան երբեք վստահել չի կարելի: 157. Սեր չունեցող մարդը չի տառապում սեր չունենալու համար, այնպես ինչպես երբեք երեխա չունեցած կինը չի տառապում այն չունենալու համար: 158. Սերը եզներն է /սայլի/, փողը` սռնին: 159. Սերը, ինչ-որ չափով բռնատիրություն է: 160. Ցուրտը եւ քաղցը մտերմացնելու հատկություն ունեն: Այն չի կարելի շփոթել սիրո հետ: 161. Սիրել, չի նշանակում համբուրել
սիրել, նշանակում է կերակրել: 162. Եթե ամուսինները սկսել են կատել մեկը մյուսի սխալները, նշանակում է սերը կամաց-կամաց հեռանում է: 163. Սերը գետի նման է, լճի նման չէ: Նա հոսել է սիրում: Կամ վարարում է, կամ ընկնում ծանծաղուտ, կամ երկար է հոսում, կամ շուտ գտնում հանգրվան ծովը: 164. Մահացու ատել, նշանակում է մահը մոտեցնել քեզ: 165. Սերը անթաքույց թակարդ է: 166.
Երբ սիրում են, չեն տեսնում, երբ տեսնում են, չեն սիրում: Սիրելու համար երեւի պետք չէ տեսնել: 167. Երբ սիրում են, սարի գագաթին մի խրճիթում ապրելիս, մենակ չեն զգում, չեն մտածում, որ իրենց շուրջը մարդ-շունչ չկա: 168. Սիրո շաղախն է` վրեժ, խանդ, մոլուցք, ատելություն: 169. Սիրել թերություններով հանդերձ,- դա է իսկական սերը: 170. Սերը ողջ մարմին դարձնում է գարշապար: 171. Սերը հիվանդություն է: «Բուժվելուց» հետո ես զգում, որ հիվանդ էիր, հոգեկան հիվանդության նման: 172. Վրեժխնդրությունը արդարացվում է միայն պատերազմում` երկու հակառակ երկրների միջեւ: 173. Կոկետությունը (կոտրատվելը) հրաշալի սուտ է: 174. Սիրախաղ կարող է անել նա, ով չի սիրում: Ով սիրում է, սիրում է եւ ուրիշ ոչինչ: 175. Առողջ ատելությունը հիվանդ սիրուց լավ է: 176. Վրեժը մի դեպքում է արդարացվում` երբ դաստիարակության միջոց է հանդիսանում: 177. Կոկետությունը (կոտրատվելը) սուտ սիրո համար է: 178. Երբ որ սիրո սեղանն է ահվաքած, պետք չէ հավաքել փշրանքները
179. Սերը հիվանդության պես մի բան է, ողջախոհություն չունի, չի ենթարկվում սիլլոգիզմի կանոններին` եթե-ի եւ ապա-ի տրամաբանական եզրահանգմանը բխու՞մ է, թե՞ չի բխում: 180. երը ցույցեր չի սիրում, սերը ներկայացում չէ: 181. Վրեժդ լուծելուց առաջ պետք է մտածել` բացի վրեժիդ զգացումը բավարարելուց, մի բան փոխելու՞ ես, մի բան փոխվելու՞ է: 182. Կիրքը ոչ դրական հասկացություն է, այնքանով, որ չի ենթարկվում բավականությանը: Բայց ինչպես հասկանալ, որ գրելը, կարդալը գրողի համար նույնպես կիրք է: 183. Սերն էլ ստվերի նման միտ բան է: Կա խիտ, հուսալի, ապահով, կա որ, ստվերում էլ կարող ես արեւահարվել ու վառել մեջքդ
184. Սերը սխալի նման մի բան է, որ երբ արդեն անցած է լինում, դասվում է հերթական սխալների շարքը: 185. Բոլոր դեպքերում էլ մարդ պետք է հաշվի առնի համակրանքը: Թշնամուդ համակրանքն էլ պետք է վաստակես: 186.
Որքան ատում ես, այնքան սիրալիր եղիր: Ատելությունդ բացահայտ արտահայտելը չի խոսում քո խելամտության մասին: ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՈՆ, ՔԱՇՔՇՈՒԿ, ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՑՔ (տեսակետ քաղաքական իմաստով) 1. Քաղաքականությունը երկնագույնանի գլխարկ է, երեկ կարմիրներն էին, կարմիր էր դնում, այսօր սեւերն են, կշրջի սեւ կողմը: 2. Ոսկին շխանության նման է, ձեռքից ձեռք է անցնում: Մեկ-մեկ էլ նվիրում են, հազվագյուտդեպքում նվեր ստացած պաշտոնի նման: 3. Պաշտոնն էլ է ապրանք, որը գնտում եւ վաճառվում է: Իսկ քանի որ ապրանք է, երբեմն նաեւ գողացվում է, որպես զենք օգտագործելով զրպարտանքը: 4. Քաղաքական գործչի համար ինչ-որ մեկի հետ հանդիպելը /վերջինիս խնդրանքով/ ավելորդ անգամ կասկածի տակ է դնում իր անձը, քանի որ ինքը չգիտի, թե իր հետ հանդիպողը ում կողմնակիցն է: 5. Խելացի պրեզիդենտը խորհրդական ընտրելիս կնայի իր շանը: Եթե շունը «կողմ» է քվեարկում, կընդունի: Շունը ձեռնպահ չի լինում: 6. ողության համար, եթե դատում են, ապա պետք է դատեն ողջ արքայական պալատը: 7. ողունը իշխանությանն է, իսկ բանտը` ժողովրդինը: 8. Դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական բոլոր երկրների թեզը մեկն է` հանուն ժողովրդի ընդդեմ ժողովրդի: Միայն թե առաջինն ասում են, երկրորդը կատարում: 9. Ում փորը ցավում է, ժողովրդի անունն է տալիս : 10. Բոլոր հասարակարգերի իշխանությունները նույնն են: Որտեղ կա զենք եւ գործածելու իրավունք, ի՞նչ նշանակություն ունի կոմունիստակա՞ն է, թե՞ կապիտալիստական: 11. Դժվար է ասել` անկիրթ թագավորն է լավ, թե` կիրթը: Եթե անկիրթ է, պիտի ծիծաղի գիտնականների վրա: Իսկ եթե կիրթ է, կամ պիտի վերացնի, կամ` աքսորի: 12.
Սպանում են ստրուկին, հանուն ժողովրդի, տանջամահ են անում անվարձ մշակին, հանուն ժողովրդի, սպանում են կարմիրներին, հանուն ժողովրդի, սպանում են սպիտակներին հանուն ժողովրդի: Բանտերը լցվում են դաշնակներով, հանուն ժողովրդի, բանտերից ազատվում են, հանուն ժողովրդի: Բոլոր իշխանություններն են` հանուն ժողովրդի, ընդդեմ ժողովրդի: 13. Այն երկիրը, որն ունի կառափնարան
քիչ գլխատվողներ կունենա: 14. Եթե քաղաքագետն ընտրվել է ինչ-որ հարուստի փողերով, ապա դա դժբախտություն է, իսկ եթե այդ հարուստը իր կնոջ հայրն է` ողբերգություն: 15. Կան երկրներ, որտեղ փռշտալիս ասում են` առողջություն, որպես հարգանքի տուրք: Կան նաեւ այնպիսի քաղաքակիրթ երկրներ, որտեղ փռշտալը համարում են անձի կողմից թույլ տրված անկառավարելի երեւույթ, եւ չնկատելու են տալիս, որպեսզի փռշտացողը չամաչի: Այդպիսի երկրներում քաղաքապետը հարկադրված չի լինի հայտնվել այնտեղ, որտեղ հարուստն է փռշտում /որի փողերով ընտրվել է/, որպեսզի ասի` առողջություն: 16. Սուտը պաշտոնի հավատարիմ շունն է, որն ամուր շղթայով կապված պահպանում է տիրոջը: 17. Քաղաքականությունից պետք է վախենալ ավելին, քան ամեհի գազանից, քանի որ գազանը կհոշոտի միայն քեզ, իսկ քաղաքականությունիը նաեւ ընտանիքիդ ու գերդաստանիդ: 18. Մահապատժի օրենքը ոչ մի երկրում չեն հանում: Հանում են բացահայտ մահապատժի օրենքը: 19. Քաղաքականությունն ու բիզնեսը այն բնագավառն է, որտեղ ամեն անբարոյական բարոյական է, եթե օգտակար է նշված բնագավառին: 20. Քաղաքականությունը աճպարարություն է, իսկ աճպարարության գաղտնիքը քողարկելու համար ժողովուրդը` գլխաշոր-շղարշ: 21. Պետությանը ձեռնոց չեն նետի: 22. Երկու հակառակ կուսակցության ծառայողը ոչ մի կուսակցության չի ծառայում: Նա էլ իր հաշիվներն ունի: 23. Քաղաքական խաղերը չեն ավարտվում կողմերից մեկի հաղթանակով: Նրանք ավարտվում են երկուսի պարտությամբ, միայն թե ոչ միաժամանակ: Քաղաքական խաղերում հաղթում է նա, ով դեռ չի պարտվել: 24.
Աշխարհի ամենավտանգավոր խաղը քաղաքականությունն է: Այնտեղ պարտություն, նշանակում է ոչ թե զրկվել դրամից, այլ` կյանքից: 25. Քաղաքականության հաղթանակից չեն ուրախանա, քանի դեռ դուրս չեն եկել քաղաքականությունից: 26. Քաղաքականությունն այնպիսի բամբասանք է, որ ինչ հարսուսկեսուր, մորումանկանն էլ կբաժանի: 27. Պաշտոնը այնպիսի կաշառք է, որ հարազատ եղբոր արյունն էլ է մոռացնում: 28. Նախորդ իշխանության հանցագործը հաջորդ իշխանությունում «սուրբ հայր» կարող է դառնալ: 29. Արքայական պալատում բարեհոգի, ազատ վարվելաձեւը կարող է վնասել սեփական անձին ավելի, քան թրի հարվածը: 30. Քաղաքականությունը այնպիսի մի գիտություն է, որը շարունակ կատարելագործվում է սրիկայության մեջ: 31. Սարդ-ստրուկի ամենաէժան շուկան քաղաքականությունն է: 32. Քաղաքականությունը մի խաղ է, որտեղ առանց խոսքի պետք է իմանալ` ում հավին քվա չանել, ում շանը սիրել եւ ամենակարեւորը` ում առաջ պոչը շարժել
33. Մարդ կա, որ իր պաշտոնավարման ընթացքում այնպիսի հեղինակություն է ձեռք բերում, որ եթե իր ենթականերին հանձնարարի մարդ էլ սպանել, չեն հապաղի, առանց մտածելու, որ իշխանությունը փոխվե
ձմեռն անցավ, ձյունը կհալվի եւ ամենը կբացվի: 34. Արքայական պալատի պարահանդեսում հարկավոր է հետեւել ոչ միայն սեփական միմիկային, այլեւ սեփական աչքերի արտահայտությանը` ում է պետք ժպտալ, ում առաջ խոնարհվել եւ ում չի կարելի նայել, այլ փոխարենը նայել չեզոք ուղղությամբ: 35. Պարադոքս.- եթե փող ունենաս, պաշտոն կառնես, թե պաշտոն ունենաս, փող կունենաս: 36. Յուրաքանչյուր նախարար պետք է սեփական ինքնաթիռ ունենա, որպեսզի իշխանությունը հենց փոխվեց, փախուստն ապահովի: 37. Կառավարական ապարատում պաշտոնների ռակիրովկան նույն անհրաժեշտությունն ունի, ինչ` շախմատում: 38. Քաղաքականությունը թղթախաղ է, որին մասնակցելու համար բավական չէ խաղի կաոննների իմանալը: Այն պետք է կամ չխաղալ, կամ վարպետ խաղալ: 39. Պետության հետ խաղաքարտ չեն խաղա: 40.
Ամենաեկամտաբեր առեւտուրը քաղաքականությունն է: 41. Ժողովրդի տեղը, որ նեղվում է, աստծու անունն է տալիս, քաղաքագետի տեղը, որ նեղվում է, ժողովրդի անունն է տալիս: 42. Հերոսների փառքն էլ է ժամանակավոր: Նայած թե ո՞ր իշխանության, ո՞ր կուսակցության համար է զոհվել: Իշխանությունը փոխվեց, հերոսն այլեւս հերոս չէ: Չնայած հանգուցյալի համար մեկ է
43. Սուվերենությունը տվյալ երկրի իշխանների համար է, ոչ ժողովրդի: Ժողովուրդը այսպես թե այնպես, կախյալ է իր անմիջական իշխաններից: 44. Պետությունը էմոցիայի լեզուն չգիտի: 45. Կաշառքի քննադատումը պետության կողմից կաշառք է ժողովրդին: 46. Քաղաքականությունը ազգային առանձնահատկություն չունի: 47. Կաշառքի վերաբերյալ օրենքի հոդվածը նրանց համար է, որոնց պետությունը պաշտոն է տվել ու փոշմանել: 48. Տերը կովին ոչ թե հարգում է, որ լավ է պահում, այլ, որ շատ կաթ տա: Իսկ այն իշխանությունը, որը չի մտածում իր «կաթի» մասին, այնքան էլ խելացի չէ: 49. Շունն ու կատուն կարող են ընկերներ դառնալ, քաղաքականությունն ու արդարությունը` երբեք: 50. Տղամարդու իմ իդեալը դուրս է գտնվում քաղաքականության արվարձաններից: 51. Ով անձնական պրոբլեմներ չունի, խոսում է քաղաքականությունից: 52. Քաղաքականության երեսը աստառն է: 53. Օրենքը ժողովրդի համար է, ոչ թե` օրենսդիր մարմինների: 54. Շքանշանի երկարակեցությունը կախված է այն պարգեւող իշխանության երկարակեցությունից: 55. Բարձրակարգ պաշտոնյան թնամի է համարում իր այն ենթակային, որը մտավոր գերազանցություն ունի իր նկատմամբ: 56. Եթե մեռելները հարություն առնեին, իրենց ետմահու պարգեւատրվողին կասեին` տուր պահեմ, որ մեռնես, կտամ քեզ: 57. Ետմահու դատելը սերունդների համար է, ւչ թե` հանգուցյալի: 58. Ներքին գործերն ու Ազգային անվտանգությունը ժողովրդի համար նույնն է ինչ` յա հասան քեչար, յա քեչար Հասան : 59. Բոլոր իշխանություններն էլ պատվերով սպանության բաժին ունեն, որը բացահայտվում է իշխանափոխությունից հետո: 60.
Ազգային անվտանգությունը ամենավտանգավորն է իր աշխատակիցների համար: 61. Քաղաքագետը մտքում կարդալ չգիտի: Նա կարդում է միայն ժողովի ժամանակ: 62. Քաղաքագետի համար բարոյական չափանիշները թանգարանի իրերն են, որը պետք է դեն նետել: 63. Մարդկանցից միայն քաղաքագետը չունի սեփական կարծիք
64. Իզուր ենք մենք մտածում, թե քաղաքագետը եսասեր է, միշտ իր հարազատների բարեկեցության մասին է մտածում: Ամենեւին ոչ: Հանուն քաղաքականության նա կարող է դավաճանել, անգամ, սեփական ընտանիքին: 65. Աստվածաշնչյան այն միտքը, թե` առաջ քո այգու ծառը ջրիր, քաղաքագետի համար` առաջ ուժեղ մեծամասնության այգու ծառը ջրիր
66. Պաշտոնաթողին նչ մնում է, մեդալն է: Միայն բարի գործն է, որ անցնում է մաղի անցքերից: Մնացածը մնում է մաղի մեջ, պաշտոնի հետ միասին
67. Յուրաքանչյուր պետական դռան հետեւը օձ է թանված: Հաճա թիկնապահն էլզերծ չի լինում վնասվելուց, եթե
օձի դերը իրենը չի լինում: 68. Ժողովուրդը մի հայելի է, որը դրված է շխանական ապարատի դեմ, Նրա մեջ տեսնում են ժողովրդի ամեն ինչը, բացի նրա կարծիքից: 69. Անզեն ժողովուրդը զենքի դեր է կատարում քաղաքագետի համար, քաղաքական հարցերը լուծելու ճանապարհին: 70. Ազատ խոսքի իրավունքը որոշակի նպատակ է հետապնդում, օրինակ սովետմիության փլուզումն սկսվեց ազատ խոսքի իրավունքով: 71. Կատվի խաղը մկան մահ է (ժողովրդական), քաղաքականությունը կատվի խաղ է: Այդ խաղի մեջ մտնողը միշտ պետք է հաշվի առնի «մկան մահը»: 72. Նախարարություններում մեր երկրի փողատերերն են, դեսպանատներում` այլ երկրների: Այն տարբերությամբ, որ դեսպանատներում խելացի, կրթված ու դաստիարակված հարուստներն են: 73. Պաշոնը ալկոհոլի նման , հարբեցնում է: 74. Եզոպոսը իր ժամանակին է ստրուկ եղել, մենք` մեր: 75. Քաղաքականությունը համաշխարհային ապարատ է, որից օգտվում են բոլոր ազգերը, մասնակի փոփոխություններով: 76. Նախարարը, եթե ծառա է եղել որոշ ազդեցիկ պաշտոնյաների, ապա հետո էլ չի հրաժարվում իր նախկին պաշտոնից
77.
Ով է ասում, թե իշխանությունները չեն սիրում ժողովրդին: Չսիրեին, սովամահ չէին անի: Սոված մարդն է, որ չի կարող գնալ եւ կմնա իր կողքին: 78. Մեծ պաշտոն ունեցողները երկու պատճառով չեն ընդունում ժողովրդին (իրենց առաձնասենյակում)` այցելուի նտոնացիան համոզի եւ հանկարծ օգնեն, բ) անջատված է ուղեղի ետադարձ սիգնալիզացիան: 79. Մեկ ստրուկն է անազատ, մեկ էլ` գերիշխանը: 80. Միապետություն, եթե նշանակում է միանձնյա ղեկավարություն, հանրապետություն, չի նշանակում ընդհանուրի` ժողովրդի ղեկավարություն: Ուղղակի անվանումն է փոխվում, մեկ էլ` գերիշխանը: 81. Քաղաքականությունը գիտություն չէ, այլ` արվեստ: Բիսմարկ, Օտո Էդուարդ Լեոպոլդ ֆոն լյոհաուզեն (1815-1898) գերմանացի պետական գործիչ եւ դիվանագետ, պրուսական (հետագայում գերմանական կայսերական) կանցլեր: Եթե քաղաքականությունը արվեստ է, չլինի՞ թե արվեստն էլ սրիկայություն է
82. Հավասարությունը արդար է եւ գեղեցիկ, երբ մայրն է վերաբերվում իր զավակներին: Պետության մեջ, ժողովրդի մեջ հավասարությունն անհնար է : 83. Փոխզիջումը եւ մեծահոգությունը քաղաքականության համար չէ, ոչ էլ` առեւտրի: 84. Ինչպիսի քաղաքական հոսանք էլ լինի, եթե ժողովրդին խոստումներով տանում են, պետք է, թեկուզ մասնակի, այն կատարեն: Այլապես երկար չի տեւի այդ կուսակցության կյանքը: 85. Քաղաքական հարցերում խիստ գաղտնի գործերի աշխատակիցը ծառայում է որպես «պահեստամասեր», որոնցից մեկը փչանալու դեպքում, փոխում են, նորը դնում: Այդ գործում, առաջինը, պետության գործն է, ոչ թե մարդը: 86. Պետության ներկայացուցիչը, եթե կինը այլազգի է եւ ինքը լավ է նրա հետ, սիրում է նաեւ այդ ազգին: Իսկ եթե վատ է, վայ այդ ազգին: 87. Ո՞ր կուսակցության անդամ ես ուզում դառնալ: - Ոչ մի, իսկ եթե շատ ես հորդորում, ցանկացած, բացի կրոնից: 88.
Երկրի պրեզիդենտիհայտարարած «ազատ խոսքի իրավունքը», «ժողովրդականությունը» ընդամենը ոտ տալ է նշանակում: Ոչ ոք չգիտի, թե Ազգային անվտանգության ներքնահարկերում քանիսը կան, որոնք բռնել են այդ խայծը: 89. «Ազատ խոսքի» իրավունք ունի նա, ում ցուցում է տրված ուրիշների ազատ խոսքը դուրս քաշելու: Սա կոչվում է խոսքի տեռոր: 90. Պաշտոնների սանդղակը չի երաշխավորում երջանկություն: 91. Թագավորն էլ կկռանա, եթե միակ ճանապարհն է, որով պետք է անցնի: 92. Ամենադժվարը քաղաքական ճառերը գրող այն գրագիրների գործն է, որոնց հանձնարարված է գրել
անհասկանալին: 93. Հնաոճ բառեր են համարվում նախորդ իշխանության ժամանակ ստեղծված բառերը: Նորաստեղծ բառեր են այն, որոնք ստեղծվել են նոր կուսակցության ժամանակ, հատուկ նպատակով` մթագնելու համար իր խոսքի իմաստը: Մինչեւ սովորական ունկնդիրը կամ ընթերցողը կփորձի մքում վերծանել: Ճառասացը կավարտի իր ելույթը: Դրանցից են կարգավիճակ, հայեցակարգ, դիրքորոում, գործընթաց, արհեստավարժ, օպտիմալացում եւ այլն, եւ այլն: 94. Պետական բարձրաստիճան պաշտոնյայի գերեզմանին այցելում են ոչ որպես հարգանքի տուրք, այլ նրա համար, որ նրա պաշտոնը ստանձնել է նրա եղբայրը: 95. Հանուն պաշտոնի ոչ միայն այլակրոն կմկրտվեն, այլեւ կկրտվեն: 96. «Ժողովուրդ» բառը իր մեջ ներառում է դրականը, գեղեցիկը, վսեմը, բարին: Դրա համար էլ քաղաքագետները թաքնվում են նրա քողի տակ: 97. Քաղաքականությունն առանց ժողովրդի, նույնն է, ինչ դերասանն առանց հանդիսատեսի: 98. Քաղաքական հարցերում երբեմն խոսելն ավելի է վնասում, քան գրելը: րածը քչերն են կարդում: 99. յուղապետը պետք է հիշի, որ երեք տարի հետո ինքը եւ իր ընտանիքը պետք է շարունակեն ապրել այդ գյուղում, մի բան, որ քաղաքապետը չունի այդ հոգսը: 100. Իշխանությունը, եթե տրվում է, ուրեմն նաեւ վերցվում է: Պետք է այնպես իշխել, որ վերցնելուց հետո ոչ միայն փող մնա ձեռքիդ, այլեւ ենթականերիդ սիրալիր «բարի օրը»: 101.
Իշխանության օգուտը նյութական է, վնասը` բարոյական: Նա զրկված է հասարակ մարդ լինելու երջանկությունից: 102. Իշխանությունն իրենց վրա, մարդիկ, ավելի են սիրում, քան` կենդանիները: 103. Երաշտը ողջ գյուղի դժբախտությունն է, բայց ոչ գյուղապետինը: Դեռ ավելին. գյուղին օգնություն է գալու, իսկ դա իրենն է
104. Մի քանի խորհուրդ երկրի պրեզիդենտին. ա) եթե ուզում ես ժողովրդին սիրելի լինել եւ հեղինակություն ունենալ, պարտադիր չէ քո աշխատասենյակում ընդունես քաղաացիներին: Քո անունով գրված դիմումներին արդարացի լուծում տալն էլ բավական է: բ) կազմակերպիր հանրապետական սպորտային մրցույթ եւ ընտրիր այն սպորտաձեւը, որով երբեւէ ինդք զբաղվել ես ու ինքդ էլ մասնակցիր: Իսկ, եթե պարտվես, հաղթողին մեծ պատվի արժանացրու: գ) եթե ուզում ես հեղափոխություն չլինի քո երկրում, շատ տոնախմբություններ կազմակերպիր եւ ինքդ էլ մասնակցիր: Ժողովուրդը դրանից լիցքաթափվում է: 105. Քաղաքականությունը գլոբալ բամբասանք է: 106. Մեծ քաղաքական դեմքի փոքր գործերն անգամ, քննարկվում է, ասվում-խոսվում-եզրահանգվում: Նրա յուրաքանչյուր փոքր քայլն անգամ, մեծ իրադարձություն է, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած: 107. Ալեքսանդր Դումային կարելի է համարել օրենսդիր գրող, այն առումով, որ Ֆրանսիայում կախաղանի վերացման օրենքը բացատվում է նրա «Լուիզա Սան Ֆելիչի» վեպով: Լուիզան կախաղանի վերջին զոհն էր: Միայն թե հարց է` կախաղանը հանվեց, հետո՞ գրվեց վեպը, թե՞ դրանից առաջ: 108. Քաղաքական կորուստը շուտ է մոռացվում: Ընդ որում ոչ միայն զոհված մի զինվորի, այլեւ մի ողջ ցեղասպանություն: 109. Քաղաքականության մեջ պատվերով սպանությունը ոչ միայն բնական երեւույթ է, այլեւ` անհրաժեշտություն,- ասում է քաղաքագետը: 110. Երկրի պրեզիդենտը նույնպես ազատ չէ կյանքի պրոզայից: Նա հաճախ դրանից վատ է զգում, բայց արժանավայել եւ արագ է կատարում անցումը առօրյայից պրեզիդենտին: 111. Պատգամավոր Պ. Բ-ին.
Ես առաջին անգամն եմ հանդիպում այդքան գրագետ, 80 տարեկանում այդպես ողջախոհ, այդքան խելամիտ
սրիկայի: 112. Երբ մեծամասնությունը հաղթում է, չի նշանակում, որ հաղթում է ճշմարտությունն ու արդարությունը: 113. Մեր ժողովրդի մեծ մասի դժբախտությունն այն է, որ ամբողջ օրը հաշվում են կառավարության անդամների անձնական եկամուտները, առանց դեբետ-կրեդիտի` թե այդ եկամուտը ծածկո՞ւմ է նրանց տվածին այդ պաշտոնի համար, թե՞ վնասով են դուրս գալիս: 114. Իշխանությունից ամենից շատ դժգոհում են նրանք, ովքեր աշխատում են այդ ապարատում: Քանի որ միայն իրենք գիտեն, թե ով ումից շատ կերավ: 115. Երիտասարդի ու գեղեցիկի առաջ չէ, որ խոնարհվում են, այլ` պաշտոնի: 116. Երբ քո պաշտոնի առաջ խոնահվում են, մի կարծիր, թե նաեւ գեղեցիկ ես: 117. Քաղաքագետներից բոլորն ունեն կարծիք, բայց միտք` ոչ բոլորը: 118. Թագավորի հետ շախմատ քաղալն էլ է վտանգավոր: Չգիտես հաղթե՞ս, թե՞ պարտվես
119. Ամենակախյալ թերթը անկախն է: 120. Պետության մեջ վերահսկողը զենքն է եւ գործածելու իրավունքը: 121. Երս ես պաշտոն եմ ունենում, մինչեւ անգամ ես եմ ինձ ուրիշներից բարձր տեսնում, ուր մնաց թե ուրիշները: 122. Քաղաքական գործիչները, երբեմն, կանխամտածված, իրենք են բարդացնում իրենց վիճակը, որպեսզի այդ վիճակից դուրս գալը լինի սենսացիա ժողովրդի աչքում: 123. Եթե մի երկրի քրեածին աշխահի երկու խումբ պատերազմում են իրար դեմ, հետեւում է, որ կառավարական ապարատում որոշ փոփոխություն է լինելու: 124. Նա, ով ասում է` ժողովուրդն ինձ հետ է, չարաչար սխալվում է: Նախ կառավարությունը պետք է քեզ հետ լինի, որպեսզի ժողովրդի ձայնը քեզ հասնի: 125. Ի՞նչ է ուզում տղամարդը, որը փող ուն: Կի՞ն: - Ո՜չ, ամբիոն, հետո միայն
126. Ինչո՞ւ մենք կանոնադրություն ստեղծենք սերունդների համար: Ի՞նչ են արել մեզ համար սերունդները: Րոշ Բոյլ (1743-1807) բրիտանական քաղաքագետ, իռլանդական արլամենտի անդամ 569, ինչո՞ւ մենք կանոնադրություն ստեղծենք սերունդների համար: Ի՞նչ են արել մեզ խեղճ սերունդները: 127.
Կոմունիստական կուսակցության ժամանակ կուսակցության անդամ ընդունվելիս էին տալիս 1000 ռ. (կաշառք), կապիտալիզմի ժամանակ` պատգամավոր ընտրվելիս (պատգամավորական վարձավճարը): Ընդ որում այն ժամանակ փողը տալով (կաշառքը) հաստատ ընդունվում էիր: Հիմա կարող է փողը տաս, եւ չընտրվես էլ: 128. Կոմունիստների ժամանակ գրողը ավելի շատ մեկենաս էր, քան` գրող: Կապիտալիզմի ժամանակ, որոշակի ազատ է: 129. Քաղաքականությունը սկսվում է խոստումով եւ վերջանում
խոստումով (թեկնածուն խոսատնում է, ժողովուրդը` հավատում): Քաղաքականությունը ընդամենը խոստում է: 130. Եթե մի տղամարդուց մյուսի գիրկն է ընկնում, պոռնիկ է: Եթե մի կուսակցությունից մյուսը` քաղաքագետ: 131. Ն-ի երեւի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի չեն ուղարկում երեկո կազմակերպելով, բարեմաղթանքներով եւ ժամացույց նվիրելով: 132. Ժողովրդի անունից չի կարելի խոսել: ործնականում դա անհնար է: 133. Սխալ է զենքը տալ մեկի եւ խստագույնս պատվիրել` շարժվիր այնպես, ինչպես ես կասեմ: 134. Շքանշաները նման են փողին` փողը փոխվեց, նախորդ փողը այլեւս պիտանի չէ: Իշխանությունը փոխվեց, նախորդ շխանության շքանշաններն այլեւս
նույնպես: 135. Իզուր է ժողովուրդը բողոքում, որ կառավարությունն իրեն չի ահսկանում: Լոկոմոտիվն ինչպես հասկանա ամոլի եզանը: 136. Հեղափոխության առաջնորդը խոստումներ է տալիս հեղափոխականներին, որ հաղթելուց հետո պաշտոններ է տալու: Բայց քանի որ պաշտոններն ավելի քիչ են լինում, քան հեղափոխականների թիվը, ստիպված է լինում հավասարեցնելու
137. Որեւէ քաղաքական գործիչ, եթե դուրս է եկել խաղից ու չի ոչնչացվել, ուրեմն դեռ խաղի մեջ է (հլը կա
): 138. Կոմունիստական հասարակարգի եւ կապիտալիզմի ամենակարկառուն տարբերությունն այն է, որ «բաց դռների օրը» վերածվեց փակ դների հավերժության: 139. Ամենակասկածելի ներդրումը քաղաքականն է: 140.
Կոմունիզմի ժամանակով քաղաքացիությունից հրաժարվեր, Սիբիր էին քշում (գնալդ լինի, գալդ չլինի): Կապիտալիզմի ժամանակով քաղաքացիությունից հրաժարվեց, (փող ունենալու դեպքում) տալիս են «Պատվավոր քաղաքացի» ոկչում: 141. Եթե մարդը ման է գալիս թիկնապահներով, ավելի աննախանձելի վիճակ, քան նրանն է, չեմ պատկերացնում: 142. Վախենում եմ կարիճից ու քաղաքականությունից հավասարապես: 143. Բարձրաստիճան պաշտոնյան չի ունենում չորս տեղակալ: Ունենում է մեկ տեղակալ: Մնացածը երեքը մեկը մյուսի տեղակալն է: 144. Յուրաքանչյուր իշխանություն ստեղծում է մի աղմկահարույց գործ եւ ժամանակ առ ժամանակ քննում դատարանում, հեռուստատեսությամբ ցույց տալով: Ժողովուրդը սիրում է տեսարաններ: Ֆրանսիայում դա կատարվում էր մասսայական մահապատժի միջոցով, կախաղանի տեսքով: 145. Կոմունիստական գաղափարախոսությունը նման է անդրշիրիմյան կյանքի գոյության գաղափարին, երբ մարդիկ ավելի շատ հավատում են լսածին, քան` տեսածին: 146. Մասնակցել որեւէ ընտրապայքարի նշանակում է կանխիկ ժամանակը փոխանակել անկանխիկ պաշտոնի հետ: 147. աղափարի համար չէ, որ դառնում են որեւէ կուսակցության անդամ, այլ` նայած ում ինչ է խոստացված: 148. Եթե մի պետական խոշոր գործչի ուզում են արժանացնել մեծ պատվի, խոսում են նրա մայրենի լեզվով եւ իր երկրի որեւէ բանաստեղծի երկտողով: Այնտեղ նա շոյված է զգում, բայց իր երկրում նույն այդ պաշտոնյան, նույն այդ բանաստեղծին չի ընդունում իր աշխատասենյակում, որ երկու րոպե լսի: 149. Արքաները չեն սիրում բանաստեղծին, քանի որ նրանք ունեն «մեծ-մեծ ականջներ» եւ «մեծ-մեծ աչքեր»: 150. Պատերազմում կամ քաղաքական որեւէ պայքարում հաղթանակ տանելուց հետո գլխավոր զինակիրները պետք է հեռանան երկրից: Քանզի նրանց հետեւում մարաղ է մտել հարազատ կառավարությունը: 151. Չկա ավելի անբարոյական բան, քան քաքշուկը: 152. Քաշքշուկը անառակ է: 153. Քաքշուկը անբարոյական սպանություն է: 154. Քաշքշուկը պետական պաշտոնյաների հիմնական նշանաբանն է: 155.
Քաշքշուկը իրավապահ մարմինների հիմնական մասնագիտությունն է: 156. Քաշքշուկը հագնում է գեղեցիկ, ինչպես մարդմնվաճառ կանայք: 157. Քաշքշուկը անեծք է եւ քաշքշողին, եւ քաշքշվողին: 158. Ճիշտ են անում այսօրվա մեծաքանակ պաշտոնյաները, որ կրթություն չեն ստանում: Միեւնույն է, այնտեղ քաշքշուկը չեն սովորեցնում: 159. Որոշ քաղաքական գործիչներ ժողովրդին կողոպտելութ եւ քաղաքական դաշտից հեռանալուց հետո էլ չեն մոռանում ժողովրդին: Երբ արդեն կոմերցիայով են զբաղվում, իրենց ապրանքը գովազդելիս էլ են ասում` ժողովուրդը երբեք չի սխալվում: 160. Ժողովուրդը մոռացկոտ է լինում: Նախորդիշխանության «Դրոյի գործը» չի հիշում, հիշում է այս իշխանության «Հունանյանի գործը»: Իսկ գալիք իշխանությունում ում «գործը» կլինի, կհետեւի նրան: 161. Անախրոնիզմ. 1915թ-ին օսմանյան թուրքի սերունդները գեղեցկացան (Մեծ եղեռնի ժամանակ գեղեցիկ հայ կանանց չվերացրին
) դարավերջին ռուսների մազերն ու աչքերը սեւացան (աշխատանք որոնելու նպատակով պանդխտեցին հայ տղամարդիկ), Կովկասի ադրբեջան-թուրքերի սերունդները խելոքացան (նրանց տղամարդիկ նույնպես պանդխտեցին եւ բնականաբար չամուսնացան մոտ հարազատների հետ): 162. Եթե կոմունիստական հասարակարգում ասում էին` ամբողջ իշխանությունը սովետներին, ապա ինչ-որ բան էլ տալիս էին, հավատացնելու համար: Հիմա որոշ քաղաքական գործիչներ էլ հեռուստաամբիոնից փորձում են նույնն ասել: Միայն թե այս դեպքում նրանք ստիպված են փողոցային աղբարկղերի շուրջ թրեւող թշվառներին հեռացնել իրենց սննդի հիմնական աղբյուրից: 163. Եթե պատժի առավելագույն չափ, ապա դա պետք է իրագործել քաշքշուկ առաջացնող պետական պաշտոնյաների նկատմամբ: Քաշքշուկը այնպիսի մարդասպան է, որ մարդու մեջ ոչնչացնում է արժանապատվությունը, ոտնահարում այն, տրորում, ձեռ առնում, մարդու մեջ սպանում այն, առանց որի մարդը չի կարող մարդ կոչվել: 164.
Յուրաքանչյուր իշխանություն ստեղծում է մի վիճահարույց գործ դատարանում, եւ այն քննում մինչեւ իր իշխանության ավարտը: Դա հիմնականում նրա համար, որ մասսաների ուշադրությունը շեղի իրենից: 165. Ժողովուրդը մսամթերք է քաղաքական մսաղացի համար: 166. Ոչ միայն պաշտոնն է գտվում-վաճառվում, այլեւ ելույթը բարձրակարգ ատյաններում: 167. Քաղաքական մեծ ժողովների ժամանակ լիդերը ունի նաեւ իր ծափահարողները (վարձած), որոնք միշտ ժամանակին սկսում են
168. Շան հետ ընկերացիր, փետը ձեռիցդ մի գցիր (ժողովրդական), քաղաքականության հետ ընկերացիր
169. Քաղաքականությունը մարդու համար նույնն է, ինչ կինը ամուսնու համար: Որքան էլ քաղցր խոսքեր ասի, ամուսինը միշտ պետք է կնոջը նայի որպես պոտենցիալ ոտ տվողի
170. Երկրի յուրաքանչյուր նոր նախագահի ընտրությունը համաներում է նախկին նախագահի հակակիրների համար: 171. Կառավարության հասցեին ինչ էլ ասելու լինես, միայն թե կառավարության անդամներից ոչ մեկի անունը չտաս, թշնամի չես ունենա: 172. Հնարավոր չէ գրող լինել եւ կառավարության հետ ընկերություն անել: Փետը ձեռին մարդը շան համար այնքան էլ հուսալի ընկեր չէ: 173. Ով ձկնորսությամբ չի զբաղվում, կարթը նրա մատը չի ծակի: 174. Քաղաքականությունը նման է թղթախաղի: Ինչքան կրում ես, այնքան գրգռվում է խաղալու ցանկությունը, մոռանալով, որ ողջ շահածդ կարող ես տանուլ տալ: 175. Եթե մայրը աղանդավոր է, ամուսինն ու երեխան էլ պետք է դառնան աղանդավոր, այլապես խաղաղ ապրել չեն կարող: Մի՞թե քիչ նմանություն ունի քաղաքականությանը: 176. Խիղճն է ղեկավարում, ոչ պաշտոնը: 177. Եկեղեցին կառավարության ամոլն է: 178. Եթե որեւէ ազգի մասին ինչ-որ ոչ հաճելի բան ես ասում, ժողովուրդը չի վիրավորվում, վիրավորվում է կառավարությունը: 179. Քաղաքականության մեջ էլ են լինում պարզասիրտ, բարեհոգի մարդիկ: Միայն թե նրանք ամենից շուտ հեռացողներն են լինում: 180. Պետական գաղտնիքը նման է ռումբի, որը մշտապես քեզ մոտ է գտնվում: 181.
Պետական գաղտնիքը իշխանափոխությունից հետո նման է փողը փոխվելուն: Այլեւս արժեք չի ներկայացնում: 182. Հեռուստատեսությունը կառավարության լսափողն է: Նա ամեն տեղ իրավունք ունի մտնելու (քննադատելու), բացի կառավարական ապարատից: 183. Կնոջ ձեռքը համբուրելը բոլոր ժամանակներում էլ ընդունված է, եթե պաշտոն ունի: 184. Եթե եղբայրը սրբազան է, ինքը ավազակ էլ լինի, սրբազան է: 185. Ազգային Անվտանգությունը ոչ թե ազգի անվտանգությունն է ապահովում, այլ տվյալ իշխանության, տվյալ կառավարության: 186. Կառավարությունը լավ է, թե` վատ, չհայտնվես Ազգային Անվտանգության ցուցակում: Թեկուզ էլ անմեղ լինես, հաճելի չէ, որ քո բոլոր քայլերը գտնվում են տեսադաշտում: 187. Մեծահարուստը, երբ մեծ պաշտոն է ունենում եւ պահում է գրագետ խորհրդական, նրան կարելի է հարգել: Նա գիտակցում է իր չիմանալը: 188. Կար ժամանակ, որ ով եկեղեցի էր գնում, հարցը դնում էին կուսակցական ժողովում եւ գործից հեռացնում: (1917-1990): Ժամանակներ էլ կան, որ երբ հումոր են պատմում եկեղեցու մասին, ոչ ոք չի ծիծաղում: Դա նույնն է, ինչ պետությանը քար նետեն: Վտանգավոր է: 189. Ժողովուրդը ամենուրեք մատուռ է, իսկ կառավարությունը` ամենուրեք, ոչ սուրբ հայր: 190. Հայաստանի տարբեր շրջաններում ժողովուրդը տարբեր համի, տարբեր գույնի բարություն ունի: Իսկ կառավարությունը` բոլորն էլ երեւանցի են: 191. Ոչ մի պետություն միապետական չի լինում: Այն անվանում են իրենից հետո եկողները: Կոմունիստական իշխանությունը եղել է միապետական (1917-1990), բայց ով կարող էր Ստալինին ասել դա: 192. Որպեսզի հավատանք մեր տեր Հիսուս Քրիստոսին, պետք է աղոթենք նրան, իսկ ի՞նչ ենք անելու, որպեսզի հավատանք մեր կառավարության ղեկավարներին: 193. Եթե չլիներ նոր ընտրություններ, չլիներ իշխանափոխություն, ապա երբեք չէին մարդկայնանա պաշտոնանկները: 194. Ոչ ոք չի կարող ասել, թե պաշտոտանկը կրկին պաշտոն ձեռք բերելով, ինչի կվերածվեր` քայլող վրեժխնդրությա՞ն, թե՞ շարժվող խղճի` մանանայի նման եկող վերեւից: 195.
Ինչքան մեծ պաշտոն, այնքան մեծ սրիկա: 196. Կառավարությունը ժողովրդին ավելի շատ է շողոքորթում, քան ժողովուրդը` կառավարությանը: Օրինակ կաշառքի քննադատումը կառավարության կողմից: 197. Ժողովուրդը ամբոխ է, ժողովուրդը քաղաքականապես զարգացած չէ, նրա կարծիքը մանկական է, անկայուն եւ փոփոխական: Վ. Կորոլենկո Կորոլենկո Վլադիմիր ալակտիոնովիչ (1853-1921) ռուս գրող, կոմունիզմի գաղափարախոսները «ժողովուրդ»-ը անջատում էին «ամբոխ»-ից: Ժողովուրդ-ը, իբր, դրական էր, ամբոխ-ը` բացասական: Սա նույնպես շողոքորթություն էր ժողովրդին, կեղծ մեծարում: 198. Քրիստոնեությունը հնազանդության, ներողամտության ու սիրո իր դոկտրինայով անհաեմատելի է պետությանը իր ամբարտավանությամբ, իր բռնությամբ, իր պատիժներով ու իր պատերազմներով: Լեւ Տոլստոյ Տոլստոյ Լեւ Նիկոլաեւիչ (1828-1910) ուս գրող, ինչպես եղավ, որ մի անգամ
քրիստոնեության 1700-ամյակին քրիստոնեությունը դարձավ պետության աջ թեւը
199. Բոլոր իշխանությունները ինչքան սպանություններն են կատարել, կարող են ազատ ման գալ փողոցում, երբ այլեւս իշխանությունն ուրիշի է անցել: Նրանց չեն պահանջում դատի տալ: 200. Չեզոքությունը քաղաքականության մեջ ամենաերկարակյացն է: Շատերը բուռն հարցեր քննարկելիս ոչ միայն «կողմ» կամ «դեմ» չեն քվեարկում, այլեւ այդ օրը հիվանդանում են: 201. Հալն էլ քաղցր բան է հարսի համար, եթե տալն էլ, տալոջ ամուսինն էլ մեծ պաշտոն ունեն: 202. Երկրի նախագահի լավ եւ վատ աշխատանքի մասին կարող է ասել մի մարդ միայն` նա, ով նրանից հետո նախագահ է դառել, այնպես ինչպես ուսուցչի լավ եւ վատ աշխատանքի մասին կասի նա, ով նրանից հետո դասղեկ է դարձել նրա դասղեկական դասարանում: 203. Եթե մեկի ձեռը զենք են տալիս (իշխանություն), միայն զենքին չէ, որ պիտի նայի: Մեկ-մեկ էլ վերեւ` Աստծուն պիտի նայի: 204. Զոքանչի մասին անեկդոտները վարչապետի զոքանչին չի վերաբերում: Նրա թաղմանը երկրի պրեզիդենտն էլ է մասնակցում: 205.
Եթե Սայաթ-Նովան կարդացած լիներ Դեյլ Կարնեգի , կմնար արքունիքում եւ ինչքան երբեր դեռ կգրեր մեզ համար: 206. Քաղաքագետը, որը խոսում է ամբիոնից, ես նրա փոխարեն ամաչում եմ. ինչպե՞ս կարող է պահանջել իր նկատմամբ ճշմարիտ հարգանք, այդքան սուտ խոսելուց հետո: 207. Քաղաքագետը, երբ խոսում է, կարեւոր չէ, թե ինչ է խոսում, եւ ինչպես, նրան պիտի ծափահարեն: Պարզապես նրան տրված է խոսելու իրավունք, իսկ նստածներին հանձնարարված` ծափահարել: 208. Պետությունն է իր վարքագծով դաստիարակում ժողովրդին եւ ոչ հակառակը: 1994 թ-ին 384 Բանկ Աղավնիների նման թռան գնացին: Նրանցից հետո թռան-գնացին իրավապահ մարմինների առաջնորդները: Անցան տարիներ: Երբ վերադարձան, նոր բանկեր ունեին նույնիսկ նախկին անուններով: 209. Ոչ ոք չիմացավ, որ Պարույր Սեւակի «ավտովթարը» ավտովթար չի եղել: Ոչ ոք չիմացավ, բացի
ժողովրդից: 210. Յուրաքանչյուր պետական բարձրաստիճան պաշտոնյա իր թիկնապահի մեջ պետք է տեսնի իր պոտենցիալ դահիճին: Թե որոշեցին վերացնել, պատվիրելու են նրան: 211. Ընդհանուրին, բազմաթիվին, շատին կկառավարում է ուժը եւ ոչ թե բարությունը կամ ինտելեկտուալ վերաբերմունքը: 212. Կառավարական իրավական համակարգում աշխատող բարձրաստիճան մի այր բավական է, որ իր կոմերցիոն ամսագրի վերնագիրը դնի «Օրենք եւ իրավունք» նրան անմիջապես կհեռացնեն իր պաշտոնից: Նա պետք է որ դներ «Օրենք եւ իրականություն», որպեսզի մնար իր պաշտոնում: 213. Երկրի նախագահը ժողովրդի մեծագույն ուսուցիչն է: Այն ինչ նա ասում է հեռուստատեսությամբ, ժողովուրդ-աշակերտը ընդունում է առանց կասկածելու, անմիջապես, եթե նույնիսկ այն լինի վատ խորհուրդներ: 214. Սոված շունն էլ կատուների վրա այնպես ագրեսիվ չի հարձակվում, ոչ էլ մոված կատուներն են ուզում պաշտպանվել փութով: Նրանց երկուսի խնդիրն էլ մեկն է` գտնել ուտելու բան: Մարդկանց աշխարհն էլ նույնն է: Սոված մարդը քաղաքականությամբ չի զբաղվի: Նա առաջինը հացի մասին է մտածում: 215.
Ուրախանալ իշխանափոխության համար կամ առավել եւս, պայքարել դրա համար, նույնն է, ինչ ուրախանաս, որ դրախտ ես գնալու: Իսկ դրախտը կա, թե չկա, կընկնես, թե չես ընկնի, դա դեռ հարց է: 216. Ով է ասում, թե միայն հրացանի գնդակն է սպանում, հապա քաշքշո՞ւկը: Միայն թե դրա համար հոդված չի նախատեսվում: 217. Բարոյականը եւ անբարոյականը, բովորաբար, մարդիկ հասկանում են մարմնական իմաստով: Մոռանում են քաշքշուկը, որի մոտ մարմնավաճառությունը սրբություն է: 218. Բացասական պատասխանն էլ է հարցի լուծում: 219. Ընտրություններից առաջ թեկնածուն նույն ձեւով է խոնարհվում, ինչպես խելոքի առաջ, այնպես էլ` հիմարի: Ձայնը ձայն է: 220. Եթե հարցը չես լուծելու ու ձգձգում ես, դա սադիզմի ամենասուր արտահայտությունն է: 221. Ցանկացած հարցի պատասխան գտնվում է ժամանակացույցի մեջ: Երբ չի նշվում հարցի լուծման ժամանակը, պատասխան չէ: 222. Անորոշությունը վատ է բացասական պատասխանից: 223. Մարդու, գրեթե բոլոր պրոբլեմները կապված են պետական ապարատի հետ: 224. Երկար կտեւի այն իշխանությունը, որը կարող է այնպես խաբել ժողովրդին, որ նա նրա արեւով կերդվի: 225. Պետական շատ հարցեր լուծողն էլ է անկողինը: 226. Եթե պաշտոն ես ունենում, հարեւաններդ էլ են լավը լինում: 227. Ամեն մարդ իր աշխատանքի, իր պաշտոնի ստրուկն է: 228. Հանուն պաշտոնի ոչ միայն տված խոսքից, այլեւ սեփական կնոջից էլ կհրաժարվեն: 229. Կառավարությանը հղած նամակ-դիմումների վրա երբեք որոշակի ոչինչ չի գրվում: Նրանք չեն գրում այնպես, որ հասցեատերը հասկանա, այլ որ իրենք հասկանան: 230. Հեղափոխությունն իրագործում են ֆանատիկները, որոնք կապ չունեն հայրենասիրության հետ: 231. Բոլոր հեղափոխության առանցքը ողովուրդն է (թերեւս այդպես են ասում): Իրականում այն իշխանությունն է` պաշտոնափոխություն, որը չի վերաբերվում զոհված հեղափոխականներին: 232. Հեղափոխությունը բումերանգի նման է: Անհաջողության դեպքում ետ է վերադառնում: 233.
Ես առանձին կասկածամտությամբ ու անվստահությամբ եմ վերաբերվում այն ռուս մարդուն, որը ոչ վաղ անցյալում լինելով ստրուկ եւ ձեռք բերելով գերիշխանություն, դառնում է ամենասանձարձակ բռնակալը իր մերձավորի հանդեպ: Մ. որկի, որկի Մաքսիմ (Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով (1868-1936)) ռուս գրող, իշխանության գլուխն անցնողի մոտ չկա ազգային առանձնահատկություն: 234. Քաղաքական հումորներ գրելը նման է կրակի միջից խորոված մթերք հանելուն: Միշտ ձեռքերդ վառելու վտանգը կա: 235. Պաշտոնը չէ մեծարում մարդուն: Մարդն է մեծարում պաշտոնը: 236. Նախարարությունը չի զարդարում նախարարին: Նախարարն է զարդարում նախարարությանը: 237. Լավ կամ վատ հիմնարկ ասելով, մենք հասկանում ենք հիմնարկի ղեկավարին: Զարմանալի է, բայց երկրի, երբեմն նաեւ ազգի մասին էլ են նույն կերպ դատում: 238. Քաղաքականությունը աշխարհի ամենասրտխառնոց առաջացնող կերակուրն է: Երբեմն այնքան է սիրում իր ժողովրդին, որ ջարդ է կազմակերպում այնտեղ, դեպի ուր հոսում է իր ժողովուրդը,
որպեսզի նարնց ետ վերադարձնի: 239. Ընտրությունները քաղաքական շղարշ է: 240.Իշխանավորները նվեր ստանալիս երբեք չեն մտածում, թե ինչի համար է նվեր տալիս: Նրանք կարծում են, թե իրենք, պարզապես արժանի են դրան: 241. Աշխարհի ամենաբարոյական մարդը երկրի պրեզիդենտն է: Նա ոչ մի կնոջ հետ չի կարող հանդիպել, որովհետեւ նրա բոլոր քայլերը ակնառվում են: 242.Որքան պաշտոնը մեծ, այնքան լուծը ծանր: Որքան լուծը ծանր, այնքան պետք է շատ ուտի, լավ ուտի, որ դիմանա
243. Քաղաքականությունը ռումբի նման է: Այն ապրիորի չի լինում: Նախ փորձարկվում է հետո գործարկվում: 244. Հայրենասիրության մասին խոսք լսելիս իշխանավորներն ավելի շոյված են գզում, քան ժողովուրդը: 245. Երկրի նախագահի հանդիպումը ժողովրդի հետ եթերում ճշմարիտ ուղիղ եթեր է: Միայն թե ժողովրդի տված հարցերը մեկ օր է լինում, նախագահի պատասխանը` մեկ ուրի, օր: 246.
Եթե գրողը մահացել է ու իշխանական ապարատը խառնվել է` մեծ շուքով թաղում է անում, դա խոսում է ոչ թե գրողի ժողովրդականության մասին, այլ նա, իշխանական ապարատում կամ մոտ հարազատ ունի, կամ բարեհաճ է վերաբերվել այդ իշխանություններին: 247. Բոլոր երկրների բոլոր պետություններն էլ տոտալիտար են, միայն թե տարբեր դիմակավորումներով: 248. Երկրի պրեզիդենտ նշանակելու համար պետք է ճշգրտել երկու բան` նրան մա՞յրն է պահել, թե՞ դայակը, եւ նրա որդուն ի՞նքն է պահում, թե՞ դայակը: 249. Պաշտոնաթող գեներալի կյանքին գույն տվողը ճանապարհին պատահական հանդիպած սերժանտի պատիվ բռնելն է: 250. Երբ տեսնում ես դիմացինդ չի հասկանում եւ դու տեղի ես տելիս, դա չի նշանակում, որ հայացքդ (տեսակետդ) փոխում ես: 251. Կառավարել կարելի է երկու մեթոդով` տիրապետելով կառավարման արվեստին, եաւ մարդատյացությամբ: 252. Պաշտոնատար անձի ընտանեվարությունը վնասում է սեփական անձը: Ենթակաների աչքին նա դադարում է հեղինակություն լինելուց: 253. Պաշտոնավարման ընթացքում, եթե ընտանեվարություն, ապա ստորադրյալներից ոչ նրա նկատմամբ, ով արյունակից է, այլ նրա, ով զարգացած է, կարդացած է, հոգով հարուստ եւ ունի նրբին ճաշակ, հարգալիր է եւ բարեկիրթ: 254. Իշխանությունների հետ հարաբերությունները լավացնելը պայմանավորված է ոչ թե անձնական շճմամբ` ընկերակցությամբ, այլ գաղափակրական միասնությամբ: 255. Կառավարությունը ժողովրդին հիշում է միայն պատերազմի ժամանակ, մեկ էլ ընտրությունների: 256. Ինչպես թույլ կարողությունների տեր ուսուցչի համար ուժեղ դասարանը անկառավարելի է եւ անհարմար, այդպես էլ թույլ կառավարությանը ձեռնտու չէ ժողովրդի լուսավորությունը: Իսկ գիտնականների բանը վատ է լինում: 257. Ֆաշիզմը գոյություն ունի յուրաքանչյուր երկրում: Յուրաքանչյուր երկու պատերազմող եninnyերից պաշտպանվող կողմը այն ֆաշիզմ է անվանում: 258.
Փողը օղու նման է: Արթնացնում է քնած
հատկանիշները: Լավ ու վատը իր հերթին, հիմնականում փող ունենալու դեպքում, առաջինը, երեւան է գալիս իշխանատենչ հոգին: 259. Ընդդիմությունը կառավարության առաջին օղակն է, ամենաանհրաժեշտը, որին օղակվում են մյուսները: 260. Ընդդիմությունն էլ է կառավարության որոշմամբ: Դա դեր է, որը հատկացնում է «ռեժիսորը» դերաբաժանման ընթացքում: 261. Չկա վերադաս: Յուրաքանչյուր վերադաս իր վերադասի ստորադասն է: Հապա թագավո՞րը: Չլինի՞ թե նրա վերադասն էլ չերեւացող կառավարության մեջ է` հանցագործ աշխարհի
մեղա Աստծո: 262. Բոլոր ժամանակներում էլ լինում է «ցարական կառավարություն», բոլոր ժամանակներում էլ լիոնւմ է Արթին պապի-ներ : Կառավարությունը կառավարություն է: 263. Ընդդիմության անդամների պաշտոններ ստանալը նման է սուրբ հայրերի ամուսնությանը: Նրանք պաշտոն չեն ունենում բացահայտ: 264. Իշխանությունը գրողին այնպես է հարգում,
ինչպես շունը
փայտը
265. Որ երկրում ազգային փոքրամասնության ղեկավար նշանակվեց (համայնքի նախագահ), նա` այդ նախագահը, ոչ թե իր ազգի շահերն է պաշտապնում, այլ այն ազգի, որի կողմից նշանակվել է: 266. Իշխանություններցի հարցում շատ չպեստ է տխրել, թե որեւէ ղեկավար իր տեղում չէ: Նրանք շուտ-շուտ են փոխվում: 267. Պետական այրերի երկսեր լինելը ամբողջովին բացատրելի է: Նրանք օրվա մեծ մասը (երեկոն ներառյալ) անց է կացնում աշխատավայրում: Հավանաբար կին էլ է լինում աշխատելիս: Եթե չլինի էլ, քարտուղարուհին միշտ կա: Հետեւաբար, սերն էլ «ձեռի հետ» անց են կացնում աշխատավայրում: ԱԵրբ տուն են գալիս, կինը իր առօրյա գործերն է ավարտած լինում, ամուսինն` իրենը
268. Մեծ պաշտոնի դեպքում ավելի քիչ ինքնավստահություն ես ունենում, քան` մեծ փողի: Մեծ պաշտոնը միշտ էլ սպասում ես, որ կկորցնես: 269. Մի իշխանությունը երկու խիղճ արժե (եթե իշխանությունը քոնն է, իսկ խիղճը սպասում ես ուրիշից): 270.
Խիղճը փափուկ մուրճ է: Այն, փողը վերցնելու լավագույն միջոցը չէ: Այլ է իշխանությունը: ԱՆյս դեպքում «փող չկա» չկա: 271. Ես խղճում եմ այն տնօրենին, որին կառավարությունը նշանակել է, որ վերջինս հաշվեհարդար տեսնի 2000 հոգու հետ, որոնք աշխատում են այդ գործարանում 40 տարի: Այսինքն նրանց պետք է կրճատի, որ կառավարության անդամներից մեկը կարողանա հանգիստ սեփականացնել: 272. Հարգանք, քաղաքականության մեջ կոչվում է պաշտոն, քանի որ, ոչ պաշտոն, նշանակում է
ոչ մի հարգանք: 273. Կխոնարհվի ցանկացած մեծ պաշտոնը, ցանկացած իրենից մեծ պաշտոնի առաջ: 274. Հյուրերը (պաշտոնատար այրերի մոտ) թանկ չեն լինում, պաշտոնն է թանկ լինում (հյուրերի): 275. Երբ շատ փող են ունենում, «ամեն խաղ խաղացած են լինում, մնում է զուրնատրնգին», զբաղվում են քաղաքականությամբ: 276. Քաղաքականությունը վերջին հաճույքն է, երբ փողով գնվող բոլոր հաճույքները գնվել են արդեն: 277. Քաղաքականությունը մշտարթուն, հարատեւ հաճույք է: Այն սեքսի նման չէ, որ ինչ-որ մի տարիքում դադարի: 278. Օձին, ոչ քարով խփի, ոչ էլ շոյի, քանի որ զչգիտես, թե շոյանքդ ինչպես կընդունվի: Պարզապես հեռու անցիր: 279. պաշտոն թողնելուց հետո պետք է մեծություն ունենալ` չլացել ու չբողոքել: Նաեւ հիշել, որ քեզնից առաջ էլ ինչ-որ մեկն է թողել
280. Իշխանություն ունեցողը մարդկանցից չի հիասթափվում: Նրա փողը (պարտքը) հեշտ է դուրս գալիս: 281. Իշխանավորը լավ ղեկավար կլինի այն դեպքում, եթե արանքներում մեկ-մեկ հիշի, որ պաշտոնը երկար չի տեւում: 282. Յուրաքանչյուր պետական, կառավարական օրգանի նամակների բաժնի աշխատակիցը, թվում է, թե պաշտոն չունի: Բայց իրականում, նրա բաժին-պաշտոնն ավելի մեծ է, նա ավելին է անում, քան` ամենա-մեծը: 283. Նամակների բաժնի աշխատողին փող տալը ոմանք կարծում են իզուր է: Նա ի՞նչ է անում, որ փող տանք,- ասում են: Սակայն նրան փող տալը (կաշառք) ոչ թե նրա համար է, որ մի բան անի (լավ), այլ նրա համար, որ
մի բան չանի
284.
Մարդու իրավունքների պաշտպանության եւ բարոյական վնասի հատուցման օրենքը որ երկրում լինի, այդ երկիրը զարգացած է: 285. Լումա չարժե այն առարկան (մարդու իրավունքների պաշտպանություն), որը դպրոցում ուսուցանում են, բայց
երեխաները կյանքում այն ոչ մի տեղ չեն տեսնում: 286. Պաշտոնավարման ընթացքում արած լավությունները նման են բանկային հաշվի պաշտոնը թողնելուց հետո, կամաց-կամաց կհանես, կօգտագործես: 287. Երկրի զարգացած լինելը որոշվում է նրա օրենքների գերակայությամբ: 288. Քաղաքագետի միակ անդավաճան բարեկամը իր շունն է: 289. Արհեստական խոչընդոտը անբարոյական արգելափակոց է: 290. Քաղաքականությունը նույնն է, ինչ հանցագործ աշխարհի «օրենքով գողը»: Մեկը անթաքույց, գրելով, մյուսը անգրել` ստանալ ձայները աղքատներից, իսկ հարուստներից փողերը, փոխարենը խոստանալով մեկին պաշտպանել մյուսից: 291. Քաղաքականությունը այնպիսի ծով է, որտեղ լողալ իմանալը դեռ բավական չէ, պետք է վարպետ լողալ: 292. Հասարակական կարծիքը
ոնց ուզում ես, պետության կարծիքը հաշվի չառնել չես կարող: 293. Պաշտոնով չեն հպարտանա: Կհպարտանան նրանով, որը չի կարելի տալ, ոչ վերցնել մարդուց: 294. Պաշտոն ոււնենալով բանաստեղծ էլ են առնում (ություն), բայց ոչ դառնում: 295. Պաշտոնով գրիչը ոսկի է, անպաշտոն գրիչը` քար: Քարն է տուն սարքում: 296.
Ցույցը երկրի ղեկավարի դեմ նման է աղանդավորների հավաքագրմանը: Սկզբից ընտրվում են առաջնորդները, որոնք վարձատրվում են: Սրանք էլ յուրաքանչյուրը իր շուրջն է հավաքում, գուցե եւ փողով, բայց մնացած գործը գնում է այս հերթականությամբ, բայց առանց փողի: «Ուսուցիչները» «աշակերտներ» են պատրաստում եւ ուղարկում ժողովրդի մեջ ագիտացիայի: Սա, իհարկե, ոչ թե երկրի մասին են մտածում, այլ սեփական աթոռի: Կազմակերպողը ոչ թե ժողովուրդն է լինում, այլ մեկ մարդ, որը հավակնում է պրեզիդենտի աթոռին: ԲԱՐՈՒԹՅՈՒՆ« ՉԱՐՈՒԹՅՈՒՆ« ԼԱՎ« ՎԱՏ, ԵՂԵՁՋՏ, ՏԵՂ« ԱՌԱՋԸՆԹԱՑ (ԷՎՈԼՅՈՒՑԻԱ), ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ, (ՄՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ), ՀԻԱՑՄՈՒՆՔ, ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ 1. Ամեն ինչ կարելի է ձեռք բերել, բացի բարությունից: 2. Եթե մարդը բարի է, կարելի է ներել նրա մի շարք թուլությունները: 3. Բարությունը ամենից շատ գնահատում են շները: Նրանք «առաջին հայացքից» են հասկանում այդ: 4. Բարի հավաքարարը լավ է, քան չար նախարարը: 5. Մինչեւ հիմա ինձ չի հանդիպես մի խիզախ մարդ, որ բարի չլինի: 6. Բարին սերմի է նման` եթե չցանես, դուրս չի գա: 7. Ամենաերջանիկ չարը մանկավարժն է: Նա օբյեկտ չի փնտրում իր թույնը դատարկելու համար: 8. Չար մանկավարժը եւ չար միլիցիոները նույն մասնագետն են: 9. Եթե մանկավարժը դաժանության աստիճանի անհանդուրժող է դասը չսերտած աշակերտի նկատմամբ եւ բարոյական ու ֆիզիկական պատիժներ է սահմանում, ապա հարց է ծագում` նա կրթության ու գիտության ջատագո՞վ է, թե՞ միզանտրոպ: 10. Փողը բարի մարդուն չի չարացնում: 11. Եթե օձն իր թույնից չի սատկում, ապա մարդը իր չարությունից ամեն օր է սատկում, ամեն վայրկյան: 12. Չարությունը անսերմ պտուղ է, պառաված օրիորդ: 13. Երբ մարդուն իշխանություն են տալիս, գրիչը նա պետք է օգտագործի ձեռնափայտի տեղ, ոչ թե` խարազանի: 14. Ընդհանրապես մահվան մասին չպետք է մտածել: Իսկ լավ կլիներ, որ մահվան մասին մտածեր յուրաքանչյուր ոչ, չար գործից առաջ: 15.
Խանդի զգացումին անտեղյակ եղա, նախանձին` նույնպես: - Վստահաբար կարող ես ասել, որ դու ազատված ես կյանքը կարճացնող երկու չարիքից: 16. Ճշմարիտ բարությունը քնքուշ խոսքերի կարիք չի զգում: 17. Որքան էլ օձը փոխում է հին մաշկը, բայց թույն արտադրելը չի փոխում: 18. Չափից ավել ուտելը վատ է թերսնումից: 19. Բարությունը ուղիղ գիծ է, բայց ոչ թե` հոծ, այլ ընդհատումներով: Երբեմն կարող է չար էլ լինել ընդհատումների պահերին: 20. Աստծուն ամենից շատ սիրում են գողերն ու ավազակները: Նրանց մեղքերը միայն Աստված է ներում: 21. Լավ մարդը ծաղկի նման է: Որտեղ էլ լինի, բուրմունք է տարածում: 22. Կաթի հետ մտածը հոգու հետ է դուրս գալիս (ժողովրդական), կաթի հետ մտածը ամեն վայրկյան է դուրս գալիս, կամ լուսավորում մարդկության ճանապարհը, կամ խավար տալիս: 23. «Լավ» ածականը ես բառարանում կթարգմանեի «բարի», իսկ «բարին»` «լավ»: 24. Ավելի լավ է վստահությունը նրբագեղորեն ձեւացնել, քան վստահել: 25. Եթե մեկի լավություն ես արել, մի անհանգստանա, որ նա կարող է հակառակը հասկանալ ու մի փորձիր հանդիպել-բացատրել, որ
մածունը սպիտակ է: Եթե լավություն ես արել
26. Ասում են` հանգուցյալների մասին վատ չեն խոսի: Այդ մասին թող մտածի հանգուցյալը կենդանության օրոք: 27. Սուտը կյանքի մշտական ուղեկիցն է: Լավ մարդն էլ կարող է սուտ խոսել պահի անհրաժեշտությունից: Այդ դեպքում ո՞րն է վատ մարդը: Վատ մարդը կեղծ մարդն է, որը նույնն է, ինչ կեղծ դրամը, կեղծ ադամանդը: 28. Լավ երգը նման է գեղեցիկ կնոջ: Միշտ էլ լավից լավը կպատահի: 29. Աշխատանքի մեջ գտնվող սերժանտը թոշակի անցած գեներալից լավ է: 30. Ուրախ սրտով չոր հացը արցունքն աչքին խորովածից լավ է: 31. Լավ խմիչքը արագ չի հարբեցնում: 32. Վատ մարդը նա է, ով մուրացկանին արագ չի մերժում: 33. իրանալու հակում ունեցողները ամեն անգամ սեղան նստելիս լիվ է հիշեն, որ իրենք ուտում են երկու անգամ շատ, քան պետք է: 34. Լավ է ուտել ոչ թե այն, ինչ համեղ է, այլ այն, ինչ օգտակար է: 35.
Լավ մարդը ջանքեր չի գործադրում լավ երեւալու: 36. Չարության դեմ որքան բարություն ես անում, նա դրանից ավելի է կատաղում եւ մտմտում նոր չարություն: Բայց վերջինը նախորդից ուժեղ չի լինում: 37. Բարի մարդը իր բարության դիմաց չի սպասում հատուցում ոչ մարդու կողմից, ոչ` աստծու: 38. Անհիշաչար լինելը լինելը լավ է, բայց կա վիրավորանք, որ բնավ չի բոռացվում: Դա չի նշանակում, որ կրողը հիշաչար է: 39. Ամռան կեսին, նույն ժամին, նույն տեղում, մերժելն ավելի լավ է, քան խոստանալ` աշնան վերջին: 40. Եթե հոգեհաց ես դրել, աչքերդ լայն մի բաց արա, թե ով ինչ կերավ ու ինչքան: 41. Խմբագիր լինելու համար հարկավոր է երեք բան. զարգացած ինտելեկտ, մասնագիտական հմտություն եւ բարություն: Չար խմբագիրը չի ուրախանում լավ տողի հանդիպելիս, այլ զայրույթով ոչնչացնում է: 42. Կաշած «սատանի եղունգը» անտաշ ադամանդից լավ է: 43. Զինվորական պարտադիր ծառայության ընթացքում ում ընկել է ծառայել գնդապետին նրա պարտադիր ծառայությունը երկու տարում չի ավարտվում: Նա ծառայում է շարունակ: 44. Անհիմն լավատեսությունը հիմնավոր հոռետեսությունից վատ է: 45. Մեղսագործ են նաեւ նրանք, որոնք ոչ մի բարի գործ չեն անում: 46. Ալտրուիստի եւ էգոիստի միջինը ոչ թե միջակություն է, այլ` գերազանց: 47. Ալտրուիստը չափազանց էգոիստն է: 48. Բարին նա է, ով միաժամանակ նաեւ ուժեղ է: 49. Եթե արածդ լավությունը հիշեցնում ես, այն վեր է ածվում նողկանքի: 50. Լինել բացարձակ բարի, կարող է լոկ հիմարը: 51. Լինել բացարձակ բարի, նույնն է, թե չճանաչել արդարությունը: 52. Լինել անվերջ բարի, ասել է թե անվերջ մատաղ անել: 53. Բարություն, ասել է թե սեղան նստել ողջ աշխարհի մարդկության հետ: 54. Չարությունը, չգիտեմ, հնարավո՞ր է մարդու միջից հանել, բայց հաստատ կասեմ` նրան միշտ պետք է բարություն անել: 55. Չար փաստաբանը, թեկուզ նրա գործի բուն էությունը գործը շահելն է, բայց միեւնույն է, նա ներքուստ հակված է ոչ երբեք բարիք գործելու: 56.
Ինչ գեղեցիկ ու վսեմ, մենք այն վերագրում ենք մարդուն: Ինչ տգեղ է ու արատավոր, մենք այն վերագրում ենք կենդանիներին, միայն այն պատճառով, որ նրանք լեզու չունեն, որ հերքեն: 57. Ամենագեղեցիկ տալը այն է, երբ դու դրանից, պարզապես լավ ես զգում: 58. եղեցիկը գեղեցիկ է առաջին պահին, եսկ երբ մենք ականատես ենք լինում նրա ոչ նույնպիսի վարքին, այլեւս նրա արտաքինը չի ներգործում մեզ վրա որպես այդպիսին: 59. Չկա ավելի տգեղ բան, քան երկու տղամարդու վալսը: 60. Հոգու գեղեցկությունը, երբ հակադրվում է տգեղ արտաքինին, մենք կարող ենք սիրել նրան, բայց ոչ սիրահարվել: (Վ. Հյուգո «Փարիզի աստվածամոր տաճարը», Քվազիմոդո եւ «Մարդը, որը ծիծաղում է»): 61. Արատավոր վարք ունեցող գեղեցիկ արտաքինը նողկանք է առաջացնում, իսկ հոգու գեղեցկությունը արատավոր արտաքինով` խղճահարություն: 62. Հոգու եւ մարմնի ներդաշնակությունը նման է մշակված ոսկու ապառի` ջուրը տանում է աղացած քարեփոշին, մնում է մաքուր ոսկին: 63. Այնքան կեր, որ ոչ միայն կարողանաս քայլել, այլեւ գեղեցիկ լինես: 64. Երբ ես երեկոյան գրում եմ, առավոտյան զարմանում եմ իմ հանճարեղության վրա, իսկ հաջորդ առավոտյան ցանկանում եմ ոչնչացնել այն: 65. Փնտրիր նոր գանձեր, բայց ունեցածդ աչքիցդ մի գցիր, մի թող խամրի: 66. Յուրաքանչյուր երեկվա օր, եթե մարդ չի համարում սխալ ապրած, նշանակում է էվոլյուցիա չի կատարվում: 67. Մարդ, որ տարիքում էլ լինի, եթե արեւը ծագելուն պես չի որոշում այդ օրվանից սկսել նոր ձեւով ապրել, նա վաղուց մեռած է: 68. Հագուստը երբեմն գերապատվում է տարիքին` վայելուչ եւ ճաշակով հագած տարիքովը երբեմն ավելի է դիտվում, քան անխնամ երիտասարդը: 69. եղեցիկը այն չէ, որ համապատասխանում է միջազգային գիտական ստանդարտին: եղեցիկը անբացատրելին է: 70. եղեցիկը այն միակ փիլիսոփայական ըմբռնումն է, որը եւ օբյեկտիվ է, եւ` սուբյեկտիվ: 71. Չկա ավելի տգեղ բան, քան դռան հետեից լսվող ամուսինների կռիվը: 72. Նազելիությունը առանց գեղեցկության էլ գեղեցիկ է: 73.
եղեցիկը,- այնուամենայնիվ տարակուսում եմ. ի դեպ, ... ամենաակնառու գեղեցկությունը հոգու եւ մտքի ներդաշնակությունն է: 74. Մարդուն բնորոշ չէ ունեցածով գոհանալը: Դժվար է ասել` դա լա՞վ է, թե՞ վատ, եթե հաշվի առնենք էվոլյուցիայի օրենքը: 75. Չարին կարելի՞ է դաստիարակել: Չարին միայն ճակատագրի հարվածը կդաստիարակի (մասնակի): 76. Չարին բարով ուզում է դաստիարակել միայն բարի մարդը: 77. Չարից չի կարելի պահանջել բարին: Ով ինչ ունի, նրանից է տալիս: 78. Ավելի լավ է որդով հորը ճանաչեն, քան` հորով` որդուն: 79. եղեցիկը միջնորդ չի ճանաչում: 80. Ես իմ պարտքը վերադարձնելով, պարտքս չեմ մոռանում: Միայն գումարը չէ, որ տալիս եմ, այլ` նաեւ իմ երախտագիտությունը: Ես երախտամոռ եմ չարի հանդեպ` երբեք չեմ ուզում նույնը ես վերադարձնել: 81. Նա, ով ճանճի գոյությունը սենյակում չի հանդուրժում, բացատրելով, որ ինքը մաքրասեր է, իրականում նա չար է: 82. Նա, ով թշնամանքով է լցված ճանճերի նկատմամբ այնքան, որ ողջ օրը փայտը ձեռքին սպասում է ճանճի հայտնվելուն, նա ոչ միայն հոգեկան հիվանդ է, այլեւ չար տեսակը: 83. Կատվին մի կտոր հաց տալը անօգուտ է, իսկ մարդ կա, մկանն էլ է մի կտոր հաց տալիս: 84. Ըվ կատվի հետ դաժան է վարվում, կասկած չկա, մարդու հետ` ավելին: 85. Հիասթափվել կարելի է, բայցկարճատեւ: Պետք է ուժ ունենալ այն վանելու համար: Բանն այն է, որ հիանալն էլ երկար չի տեւում: 86. Լավ է չունեցածով երեւալ, քան ունեցածով կուչ գալ: 87. Մի եկը ավելի է ավիրում, քան երկու երաշտը: 88. Կված հացը չի կորչի: 89. Ձեռ կա, տված փողը հազար է դառնում, ձեռ էլ կա, որի տված փողը չի ծախսվում, կորչում է: 90. Թերեւս ավելի լավ է տխրությունը կիսել ուրիշի հետ, քան ուրախությունը: 91. Ավելի լավ է մարդուն կենդանության օրոք չնկատեն, իսկ մահից հետո արձան կանգնեցնեն, քան կենդանության օրոք արձան դնեն, իսկ մահից հետո անարգելով հանեն: 92.
Անհաջողությունից ոչ թե պետք է մռայլվել, այլ` գործել, փնտրել, որոնել: Մեկը չեղավ, փնտրիր մյուսը եւ այդ ընթացքում միշտ եղիր կենսուրախ: 93. Մռայլվել, նշանակում է ապրել մեռած: 94. Մռայլությունդ ոչ միայն քեզ, այլեւ ուրիշին էլ դուրեկան չէ, ոչ միայն ուրիշին, այլեւ քեզ էլ դուրեկան չէ: 95. Կենսուրախ լինելը ոգեշնչում է: 96. Ոգեշնչել-հուսադրելն ավելին է, քան` փողը: 97. Մռայլ օրը չպետք է մռայլեցնի: 98. Ամպոտ օրը միշտ պետք է հիշել` երկինքն ամպերից վեր (ինքնաթիռից) կապույտ, կապույտ է: 99. Անձրեւ չլինի, արեւին չենք կարոտի: 100. Երեկվա խմած հրաշալի կոնյակը ոչ միայն կարող է երկու-երեք օր պահել, այլեւ` երկու-երեք տարի: 101. Երրորդ բաժակը միշտ էլ ավելորդ է, բայց դա չի վերաբերում հայկական կոնյակին: 102. Սպասելը անտանելի է, բայց կարելի է տանել, եթե այդ ընթացքում հորինում-ստեղծում-մտահղանում ես մի բան, որի դեպքում ժամանակը կորած չես համարում: 103. Սպիտակը սպիտակ է, երբ առաջին օրն ես հագնում: Երկրորդ օրվա հագածը սպիտակ չէ: 104. Ոչ մի տեսակ գեղեցկություն չի փոխարինի հոգու գեղեցկությանթ: եղեցիկի կնիքը հոգու եւ մարմնի ներդաշնակությունն է: 105. Եթե հոգու եւ մարմնի աններդաշնակություն, ապա ավելի լավ է հոգին գեղեցիկ լինի, մարմինը` տգեղ, քան հակառակը: 106. Ես զարմանում եմ, երբ գեղեցկության մրցույթ են հայտարարում եւ դեռ նրանցից մեկին էլ մրցանակ տալիս: Ինչպես են համարձակվում: Իսկ եթե նա, ով մրցանակ է ստացել, հրեշավոր հոգի՞ ունի... 107. Բարի մարդը փորձեր չի անում ցույց տալու այն, առավել եւս` ահմոզելու: 108. Կան մարդիկ, որոնց, եթե տային օդը` թթվածինը, հայտնի չէ` քանի մարդու կտար շնչելու: ուցե թե ինքը մնար մենակ, աշխարհում: Այդ առումով առեւտրականները ավելի հարմար մարդիկ են. նրանք դա սիրով կվաճառեին... 109. Լավատեսություն արտահայտելը կախված է ոչ թե ալվ տրամադրությունից, այլ` լավ տրամադրվածությունից: 110. Կատարելությունը ասես միրաժ լինի, որքան մոտենում ես, այնքան հեռանում է: 111.
Թար մարդը որքան ուզի բարի լինել, նույնն է, ինչ կաղն ուզի ուղիղ քայլել: 112. եղեցիկ չի լիննում երեք բան` գերեզմանը, մանկատունը, մանկապարտեզը: 113. Լավ է տխուր վաղը, քան երեկ` մեռած: 114. Ամենամեծ հիասթափությունը ամենամոտ մարդուց է լինում: 115. Ամենատգեղ աղբյուրը ամենագեղեցիկ սարքած աղբյուրն է, երբ ջուր չի գալիս: 116. եղեցիկ գիրը (ձեռագիրը) գեղեցիկ հագուստի նման է` առաջին հայացքից մեծ կարծիքի ես լինում նրա մասին: 117. Խելացի անառակը նամուսով խելառից լավ է: 118. Կարծեցյալ դժբախտությունը կարծեցյալ երջանկությունից լավ է: 119. Թար մարդը, եթե որոշի լավություն էլ անել, միեւնույն է, ավարտին չի հասցնի: 120. Հիասթափությունը ամենամոտ հարազատից (մայրը որդուց կամ հակառակը) նման է ճահճի մեջ խեղդվելուն: 121. Հոռետեսությունը մի դեպքում է օգտակար` խաղատուն մտնելուց առաջ... 122. Ամենից շատ չեն ներում այն ամենամոտ մարդուն (մոտ ընկեր, մոտ հարազատ), որից շատ սպասելիքներ են ունեցել: 123. Ավելի լավ է ասեն` քո երեխան քեզնից գեղեցիկ է, քան հակառակը: 124. Ազնիվ խաղը շահութաբեր չէ, բայց հիմնավոր է, ապահով, բարեհամբավ: 125. Ավելի լավ է գողանալ, քան խաղալ անազնիվ: ողությունը բացահայտվի-չբացահայտվի, բայց խաղի անազնվությունը անպայման պիտի երեւա: 126. Ավելի լավ է տանը նվագող ունենալ, դաշնամուր չունենալ, քան դաշնամուր ունենալ, նվագող չունենալ: 127. եղեցիկ արտաքինով մարդիկ, երբ տգեղ արարք են թույլ տալիս, նրանք առաջինը իրենք չեն գնահատում իրենց: Նրանց գեղեցիկ արտաքինը գետին է ընկնում փտած պտուղի պես: 128. Մռայլ օրից ու մռայլ մարդուց լավ բան մի սպասիր: 129. Բարի կամեցողությունը փողից թանկ է: 130. Եթե կա նախապաշարմունք` անհաջող ճանապարհը ոչ հաջող գործի մասին է խոսում, ապա թող լինի նաեւ նախապաշարմունք` դա նրա համար է, որ ես հանդիպեի մի մարդու, որը պատճառ կհանդիսանա իմ գործի հաջող ընթացքին: 131.
Եթե կա նախապաշարմունք, վատ նշան , օրինակ, եթե ճանապարհդ անհաջող է լինում, գործդ էլ, որի համար գնում ես, չի հաջողվում, ապա թող լինի նաեւ հետեւյալ նշանը, որ աստված քեզ ուշացնում է, որպեսզի հանդիպես մի մարդու, որը եւ կանի քո ամբողջ գործը: 132. Մակիյաժը դեմքը չի փոխում (գեղեցկացնում): Մակիյաժը հոգին է փոխում: 133. Կարեւորն այն չէ, որ գեղեցիկ ես: Կարեւորը ինքն անվստահությունն է, ինքնահամոզումը, որ դու գեղեցիկ ես: 134. եղեցիկը, որքան օբյեկտիվ, նույնքան սուբյեկտիվ հասկացություն է: եղեցիկը հոգու զգացողություն է: 135. Բառերով բարություն չես անի: 136. Ամենաարսափելի չարը ամենազարգացած չարն է: Օրինակ հոգեբան-հոգեբույժը, որը մեծանում է վաստակել եւ ունի փող, իր ծառայությունը ներ է դնում միզանտրոպիայի բնագավառում: 137. Չկա ավելի նողկալի բան, քան թթված դեմքով պարելը: 138. Չար աչքի դեմ որեւէ նախաձեռնում, նախապաշտպանության (բնակացանում փուշ պահել կամ «աչք») նախատեսում են նրանք, ովքեր չար հոգի ունեն: Բարի մարդը այդ մասին չի մտածում: 139. Սկեսուրը հարսին,- իմկորած թոռը գտնվեց: Ես շատ բարիք եմ ստեղծել: Իսկ քո կորած թոռը կգտնվի, թե ոչ, կախված է քեզնից, թե որքան բարիք, որքան նողկալիություն կստեղծես: 140. Բոլոր լեզուներով խոսող բոլոր ազգերի մեջ, բոլոր հանրապետություններում կա մի ընդհանուր բան` բարին եւ չարը: Մեր ամբողջ հույսը ոչ թե ազգի վրա է, թե որ ազգն է որից լավը, այլ բարու, այն մարդու, որ բերկրում է բարիք գործելիս, մարդուն երջանկացնելիս: 141. Լավագույն քայլվածքը չձեւացրածն է: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՇ, ԲԱՐԵԿԻՐԹ, ՁԵՌԱԻՐ 1. Եթե մարդը բարի է, կարելի է սովորեցնել նույնիսկ ընդունակությունների բացակայության դեպքում: 2. Աշխարհի բոլոր մասնագիտությունների մեջ մարդը կարող է լինել չար, բայց լավ մասնագետ, բացի անկավարությունից: 3. Մանկավարժությունը գենետիկական է: 4.
Մարդը կարող է տառերը չիմանալ, բայց լինել մանկավարժ (ահավասիկ իմ մայրը): Մանկավարժությունը ինչ-որ տեղ բարություն է, ներողամտություն: 5. Կրթությունը, եւ դաստիարակությունը անհրաժեշտ է մինչեւ անգամ խաբելիս` առեւտուր անելիս: 6. Բոլոր առարկաների ուսուցումը պահանջում է մշակված ծրագիր, մանակավարժությունը ծրագրից զատ` սեփական անձի դրսեւորում: 7. Ուսուցումը լինում է ոչ միայն խոսելով, այլեւ քայլելով, պահվածքով, կեցվածքով եւ... լռությամբ: 8. իտելիքը այն հարստությունն է, որին սնանկանալ չի սպառնում: 9. Դիպլոմը փող աշխատելու միջոց չէ, բայց չկա մեկը, որ այն չակնկալի եւ հոգու խորքում իր որդուն ուսումնական չերազի: 10. Անկրթությունը մեծագույն չարիք է, իսկ կրթությունն էլ իշխանություններին ձեռնտու բան չէ: 11. Մանկավարժ լինելը դեռեւս պատվի գործ չէ: Լավ մանկավարժ լինելն է պատվաբեր: 12. Կրթությունը եւ դաստիարակությունը ամուսինների նման են կապված` երբեմն նրանք հակառակորդներ են: 13. Դաստիարակությունը մայրիշխանություն է: 14. այրը պետք է ա) այնպես բացատրի ավագ որդուն, որ նա ոչ թե նախանձի նորածին եղբորը, այլ հոգ տանի նրա նկատմամբ: բ) Մայրը պետք է այնպես բացատրի ավագ որդուն, որ նա ամուսնանալուց հետո ոչ թե բնակարանն իրեն վերցնի (մանավանդ, որ կինն էլ կասկածելի է), այլ մտածի մոր եւ կրտսեր որդու մասին: 15. Կարելի է հարգել նույնիսկ ամենավատ ոստիկանին, բայց ոչ երբեք` ամենավատ ուսուցչին: 16. Ափսոս այն ուսուցչին, որ տառեր է սովորեցնում այն աշակերտին, որ տառեր կսովորի, բայց կարդացածը չի հասկանալու: 17. Բոլոր մասնագիտությունները սովորում են հինգ տարում (բուհ), իսկ մանկավարժությունը` ողջ կյանքում: 18. Ամբատավան հարուստը կարող է ոչ մեկի հետ հաշվի չնստել, բացի երկուսից` բժկից եւ ուսուցչից: 19. Հավին թռչել չես սովորեցնի: 20. Մանկավարժության մեջ պատիժը կարելի է կիրառել, բայց, ոչ բոլորն նկատմամբ: Կա մարդ, որին պատիժը դաս է հանդիսանում, կա որ` կործանում: 21.
Կարդալը ուղեղի վրա այն ազդեցությունն է, ինչ խսկանը` ձվի վրա: 22. Հեշտ է ասել` սիրով սովորեցնել: Նայած, թե ով է սովորողը: 23. Դաստիարակությունը ժրաղացի նման է, ջուրը չպետք է կտրել: 24. Եթե մեկը բանավոր խոսքի մեջ սխալներ է թույլ տալիս, լավ կլինի չուղղել, կամ էլ ուղղել շատ զգույշ: 25. Կարդացածը նման է սերուցքի: Այն ոչ թե պետք է պարզապես մտապահել, այլ` խնոցի հարել... 26. Կրթությունը, գիտությունը, իմաստնությունը մի այնպիսի զարդ է, որը ամոթ չունեցողին չի զարդարում: 27. Կետադրության նշանները նման են ճանապարհային երթեւեկության կանոնների նշաններին: Ստորակետը դադար է նշանակում, բայց անտեղի դադարը կարող է վթար առաջացնել: Օրինակ. Սովորիր հորդ պես, էշ մի լինիր: Սովորիր, հորդ պես էշ մի լինիր: 28. Եթե սուտ ասողին չոր եւ կտրուկ նետես` սուտ ես ասում, նա կվիրավորվի եւ չի ընդունի: Իսկ եթե ցուցյ ես տալիս, որ հավատում ես, միաժամանակ մեղմորեն նշում, որ ինչ-որ բան այն չէ, նա կարող է նույնիսկ ամաչել ստելու համար: 29. Աշխարհի բոլոր չարիքը անկրթությունից, անլուսավորությունից կգա: 30. Դիպլոմ ունենալով հանդերձ, իրավունք չունի աշխատելու բժիշկը (մասնագիտությամբ), որը միզանտրոպ է եւ մանկավարժը, որը չար է: 31. Մանկավարժությունը առաձգական մասնագիտություն է: 32. Մասնագիտությունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում, բայց երբեմն զենքերը ցած է դնում գենետիկայի առջեւ: 33. Կրթությունը փողի նման է: Շարունակ վեցնելով, հարկավոր է ավելացնել, թե չէ, մի օր էլ կարող է վերջանալ... 34. Մեծ սխալն էլ մարդու կյանքում, նքնուսուցման տեսակետից, մեծ հեղաշրջում է: 35. Մարդուն դաստիարակելու համար ինչից ուզում ես սկսիր, միայն ոչ նրա սխալներից: 36. Աշխարհի ամենաաղքատ մարդը նա է, վո չի կարդում: 37. Ամենից շատ ես ամաչում եմ իմ աշակերտներից ու իմ զավակներից: 38. Եթե աշակերտները չեն լսում ուսուցչին, մեղավոր է ուսուցիչը, ոչ աշակերտներթ: 39.
Փողոցում որեւէ կռիվ, անկարգություն տեսնելիս, անցորդներից առաջինը կմիջամտի միայն ուսուցիչը: 40. Երբ տրամադրված չես կարդալու, բայց կարդում ես, նույնն է, ինչ ապակու վրա ջուր լցնես: 41. Ոչ բավարար կրթություն, բայց մեծ պաշտոն ունեցողը անպաշտոն գրագետի ներկայությամբ իրեն անպաշտպան է զգում: 42. Այն, ինչ չես ուզում լսել երեխայից, ինքդ նրան մի ասա: 43. Եթե հարցի պատասխանը բացահայտել չես կարող, հենց այնպես մի բացատրիր: 44. Եթե ամբարտավան ու պատվազուրկ հարուստը փորձում է իր հեղինակությունը փրկել մանկավարժության բնագավառում, չունենալով, ոչ մանկավարժական կրթություն, ոչ ոհգեբանություն, ոչ բարոյություն, նա ավելի է պատվազրկվում: 45. Տնտեսական պատժամիջոցն ավելի էֆեկտիվ է, քան որեւէ այլ միջոց, մինչեւ անգամ մանկավարժության ոլորտում: 46. Հայտնի է, որ ջուրը, կրակը, հողը եւ օդը աշխարհաստեղծման աղբյուրը լինելով հանդերձ, աշխարհակործան հատկություն ունեն: Այն ով է, որ մոռացել է հինգերորդը` գրիչը: 47. Ուսուցչի արատավորը պետք է պատժվի, բայց չպետք է հրապարակվի: 48. Կրթված մարդը կրթում է նաեւ թշնամու երեխային: 49. Դպրոցի եւ բուհ-ի մանկավարժը եւ նույնն են, եւ նույնը չեն: Դպրոցի գրագետ մանկավարժը կարող է աշխատել բուհ-ում, իսկ դասախոսը, երեւի թե` ոչ հատկապես միջին դասարաններում: 50. Ով չի աշխատել միջին դասարաններում (5-7), մանկավարժ չէ: Իսկ ով աշխատել է ու չի սիրվել, նույնպես: 51. Ուսուցիչը լավ ուսուցիչ է այն դեպքում, երբ աշակերտը պատրաստ է ընկալելու նրա խոսքը: 52. Ուսուցչի դժբախտությունն այն է, երբ աշակերտի դաստիարակությունն սկսում է նրա ծնողից: 53. Խրախուսանքը ոչ մի աշակերտի վնաս չի: 54. Ծիծաղեցնելը, ինքնին, բարի կամքի դրսեւորում է, իսկ եթե ծիծաղեցնում ես, առանց սովորեցնելու, ժամանակի վատնում: 55. Զարգացնում են ընդունակությունը: 56. Սովորելու ցանկությունը ենթագիտակցական է: Ինչպես թունավոր խոտ կերած կենդանին գտնում է իր խոտը (հակաթույնը), այնպես էլ մարդը գտնում է իր գիրը (գիրքը): 57.
Մի լավ ուսուցիչը եկեղեցու երկու կարդինալից լավ է: Քանզի հայր սուրբը լսում է մահացողի վերջին խոսքը, իսկ ուսուցիչը` առաջին եւ ճիշտ ուղու վրա է դնում նրան: 58. Ծայրենի ամբոխի ոչ միայն մարդակերությունը, այլեւ սիրո արտահայտությունն էլ սահմռկելի է: 59. Դպրոցները նույնպես պատպանության նախարարություններ են, միայն թե այնտեղի նախարարները ամենաաղքատներն են: 60. Մանկավարժությունը տեւական պրոցես է, բայց պահեր էլ կան, որ որսի կնմանի: Երբ նշանառուն որսորդ է, ոչ մի գնդակ իզուց չի կորչի, իսկ եթե ոչ, ողջ օրը օդում կկրակի: 61. Աշխարհի ամենադժվար բանն այն է, երբ ստիպես մտածել եւ գզալ նրան, ով դրան ընդունակ չէ: 62. Ուսուցիչը տեսանելի, մարմնավորված, շոշափելի, քայլող աստված է: 63. Ուսուցիչը որքան էլ թույլ դասարան ունենա, եթե նույնիսկ համոզված լինի, որ իր ասածից ոչ մեկը ոչինչ չի հասկանում, այնուամենայնիվ պետք է հավատա, որ հասկանում են: Այլապես չի կարող խոսել: 64. Ուսուցիչը այն եզակի գոյականն է, որը «լավ» եւ «վատ» ածականը չի ընդունում: Եթե ուսուցիչ, ուրեմն լավ, էլ ոչ մի ուրիշ խնդիր: 65. Սովետմիության տարիներին (1917-1990) պարտուսը կիրառում էին 1-10-րդ դասարանում, 2000 թ-ից հետո` վճարովի համալսարաններում: Փողը տվել է, պետք է ավարտի: 66. Թագավորն անգամ, եթե կարիք ունի ու դիմում է ուսուցչին, պետք է նախ աշակերտ դառնա, սովորելու համար: 67. Մանկավարժության մեջ չկա ազգային առանձնահատկություն, իսկ մոտեցման մեջ` որպես համեմունք... 68. Մարդու ամենամեծ ուսուցիչն ինքն է: Եթե նա կարողանա ամեն րոպե դրսեւորել այնպիսի վարքագիծ, որ, ասես իրեն տեսախցիկով նկարահանում են, ապա նա մանկավարժությունից միշտ «գերազանց» կստանա: 69. Ուսուցիչը պետք է հետեւի իր մաներային: եղեցիկ մաներան նույնպես կազմում է մանկավարժության մաս: Իսկ, եթե, այնուամենայնիվ դա չի հաջողվում, գոնե խուսափի չմշակված շարժումներից: 70.
Նստելը մեծ նշանակություն ունի եւ բոլորովին փոքր` սովորելու համար: Սովորելու համար հարկ է կարդալ, մտածել կարդացածի մասին, գնահատել եւ փորձել մտապահել եւ կիրառել: 71. Երեխային դաստիարակելու լավագույն մեթոդը նրա հետ խաղալն է, դառնալով նրա տարիքին: 72. Սխալն ուղղելը նման ց մատից փուշ հանելուն: Ցավ մի պատճառիր: 73. Ինչպես լճի մակարդակը պետք է իջեցնել, լողի եկած նոր սաների համար, այնպես էլ ուսուցիչը 10-րդցիներին ավարտեցնելուց հետո, պետք է իջեցնի սեփական «ջրի» մակարդակը, չորրորդ դասարան իջնելու համար: 74. Օտար լեզու սովորելիս, եթե յուրաքանչյուր անհասկանալի բառի համար մեկը արագ հուշեր, մարդ այնպես չէր սովորի ու մտապահի, որքան բառարանում երկար փնտրելուց հետո: 75. Կարդացածից, թե ով ինչ է հասկանում, կարող են ասել օձը եւ մեղուն, միեւնույն ծաղկին «կարդալուց» հետո: 76. Եթե սովորածդ օտար լեզուն քո ողջ կյանքում պետք գա միայն մեկ անգամ (երբ մի օտարերկրացու հետ երկար ճանապարհ ես գնում ու պետք է հաղորդակցվես), դարձյալ չպետք է փոշմանել, որ սովորել ես: 77. Սովորածդ օտար լեզվի համար մի ափսոսա, նրա համար, որ չես գործածում: Երբ նա քեզ պետք ինի, բավական է մեկ ամիս, որը ողջը կվերականգնես: 78. Դաստիարակության մասին գրքեր գրելուծ առաջ պետք է գրքեր գրել մարդկանց մասին, քանզի յուրաքանչյուր մարդու դաստիարակությունը մի առանձին մեթոդ է: Դաստիարակությունը խիստ անհատական է: 79. Եթե հարեւանի կնոջը բամբասում ես քո երեխաների մոտ, եթե անգամ ճիշտ էլ է, վանսում ես քո երեխային, ոչ հարեւանի կնոջը: 80. Աուդիտորիան, որքան մեծ բավականություն է պատճառում մեծահարուստին (նրան դա էր պակասում), նույնքան փոքր` մանկավարձին (նա ողջ կյանքում ունեցել է այն, կիսաքաղց վիճակում): 81. Երկու վիճողներից վերջին խոսքը անկիրթինն է: 82. Ստնսուն կերակրելու պահին, եթե չսիրի երեխային, կաթը չի գա, երեխան չի կարող ուտել, ստնտուն չի կարող կերակրել: Մանկավարժը ինչ-որ չափով նման է նրան: 83.
20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի մարդագողության վարակը գալիս է մանկավարժության պակասից: Պարզապես փողը չեն կարողանում ծախսել այնպես, որ աչք չծակի: 84. Երբ մարդը կարդում է, ժամանակը չի կորցնում: Ժամանակը կորցնում է, երբ կարդացածը չի հասկանում: 85. Ամենամեծ հանցագործությունը անպատժելիությունն է: (Բեռնարդ Շոու), երեխային շատ փոքր տարիքից սկսած պետք է ոչ թե վարժեցնել պատժի, այլ բացահայտել-ընդգծել իր անթույլատրելի արարքների հետեւանքները: 86. Մեծ մարդ ձեւացնելը ընդգծում է, ընդամենը, կրթության պակասը: 87. Նա, ով կասի` հավատա ինձ, մի հավատա: Նա, ով կասի հավատա քեզ, նրան հավատա: 88. Ըւրիշի վիճաբանությանը խառնվում են մարդկանց երկու տեսակ` հիմարները եւ ուսուցիչները: 89. Ընթերցել, նշանակում է զրույցի նստել մեծերի հետ: Ես թերթեր չեմ կարդում: 90. Անկիրթը նա չէ, ով կրթություն չունի եւ ոչ մեկը չի նկատում այն: 91. Փողով կարող ես դիպլոմ առնել, բայց ոչ կարդացած մարդու քաղաքավարություն: 92. Մանկավարժությունը, եւ ազգի գոյատեւման նախասկիզբն է, եւ` ապագան: 93. իրք կարդալիս չեն շտապում, սովորելիս չեն շտապում: 94. Մարդուն հասկանալը այնքան կրթությունը չէ, որքան բնական հասկացողությունթ խիղճ-աստված ունենալու ընդունակությունը: 95. Կրթությունը երեւում է մինչեւ անգամ ձայնից: 96. Աֆորիզմներ եւ բանաստեղծություններ կարդալը (թող ների ինձ ընթերցողը) պետք է կարդալ երկու եղանակով. նախ կարդալ ծայրից ծայր, էջանշանի հսկողությամբ, իսկ հետո` ցանկացած պահի, ցանկացած էջ: 97. Հիմարությունը եւ անկրթությունը քույրուեղջայր են` հորից տարբեր, մորից` մեկ: 98. Մանկավարժությունը ոչ միայն ձրի է, այլեւ հոգեւոր պահանջմուն է: Ահավասիկ Եզոպոսի օրինակը: Նա ոչ միայն վարձ չի ստացել, այլեւ իր տիրոջը` փիլիսոփա Քսանթոսին դաստիարակելու համար մերկ մարմնի վրա ստացել է բազում հարվածներ: 99. Կյանքի մայրամուտին փողն ավելի է պետք, քան ուսումը: Փողով ծառա կվարձես: 100.
Չպետք է թույլատրել աշխատելու մանկավարժ նրան, ում ընտանեկան պայմաններն անխաղաղ են: Ուսուցչի տրամադրությունը փոխանցվում է աշակերտին, որն աճող սերումն է եւ ոչինչով մեղավոր չէ ուսուցչի ընտանեկան պայմանների համար: 101. Սիրում եմ ծաղիկներ, երբ այն ստացել եմ որդուցս: երադասում եմ ծաղիկները տալ նապաստակներին, եթե այն ստացել եմ աշակերտիցս: Սիրելի ուսուցիչ, սիրիր աշակերտին, բայց ծաղիկներ մի վերցրու: Մի հավատա նրա անկեղծ նվիրելուն, եթե նույնիսկ դա անկեղծ է: Հիշիր` կնվիրեր նա ծաղիկներ, եթե չաշխատեիր: 102. Դպրոցի տնօրենը պետք է հիշի` թոշակի անցնելուց հետո պետք է աշխատի նույն դպրոցում որպես շարքային ուսուցիչ: 103. Կիրթ լինելը չի երաշխավորում մարդ լինելը: 104. Վատ մանկավարժին փողոցում մի բան ուտելիս, եթե պատահաբար աշակերտը տեսնում է, հաջորդ օրը ամբողջ դպրոցի երեխաները գիտեն, իսկ եթե նույն վիճակում հայտնվածը լավ մանկավարժ է, երեխան կարեկցում է` ինչքան քաղցած է, որ փողոցում ուտում է եւ ոչ մեկն էլ դպրոցում չի իմանում: 105. Հայհոյանքի մեջ էլ, եթե դաստիարակություն կա, արժե հայհոյել: 106. Ուսուցչի ամենակարեւոր դասալսողներն իր աշակերտներն են: 107. Մանկավարժությունը հիվանդություն է, մանկավարժությունը թիապարտություն է, մանկավարժությունը թմրադեղ է... 108. Միլիոնատեր կա, որ ավելի լավ է միլիոնների բարեգործություն անի, քան` հեռուստացույցով ելույթ ունենա: Միլիոն ունենալ, չի նշանակում դեռ կարողանալ խոսել: 109. Մանկավարժությունը ալկոհոլային խմիչքի նման է` տարբեր մարդկանց (մանկավարժի) տարբեր ձեւով է ազդում (հոգեկանին), տարբեր ժամանակամիջոցում: 110. Հինգ տարին մեկ ուսուցչին ոչ միայն պետք է ուղարկել վերապատրաստվելու, այլեւ հոգեվերլուծաբանի մոտ` ստուգվելու: 111. րած գիրը չպետք է բանավոր բացատրել: Եթե կարդացածը չի հասկանում, բանավոր ասվածը` հազիվ թե: 112.
Եթե սեփական երկար մազերդ էլ սանրես առանց նրա «կամքը հարցնելու», գլխիդ էլ մազ չի մնա, ուր մնաց թե սեփական երեխայիդ հետ վարվես ստիպելով, բռնատիրաբար: 113. Երեխային ոչ թե պետք է սովորեցնել, որ խաբել չի կարելի (կարճ ժամանակ անց նա կհամոզվի, որ առանց դրա հնարավոր չէ), ո՞ր դեպքում, ինչպե՞ս, ո՞ւմ: Պետք է հասկացնել, որ ինչքան էլ սուտ խոսի, կա մի սրբություն, որին խաբել չի կարելի: 114. Նրան պետք չէ սովորեցնել, ով ի վերուստ ծակ տակառ է: 115. Հաճախ ոչ թե գրագետին են չսում, այլ նրան, ով կամ պաշտոն ունի, կամ` ֆինանսական առավելություն: 116. Ժաշտոնով ապուշի բերանից հակինթ է թափում: 117. Նա, ով փող ունի եւ ուզում է պաշտոն առնել, ոչինչ, թող առնի, բայց ոչ կրթության ոլորտում, որի ենթակաները գրագետ են: 118. Նա, ով չի կարող խոսել, եթե հասկանա ու լռի, մեծ գործ արած կլինի թե իր համար, թե իր ունկնդիրների: 119. Մարդու իրթ լինելը կարելի է որոշել ոչ թե մեքենայից, այլ մեքենայի մեջ միացրած երաժշտությունից: 120. Եսչի սկուպոստ-ժադնոստ, տո սկուկա նի տասկա: ()սա հայերեն չի թարգմանվում, քանի որ բառարանում տասկա բառի դիմաց, հոմանիշների շարքում կա նաեւ սկուկա, բայց հայերենում կարոտ բառի հոմանիշների մեջ «ձանձրույթ» բառը չի դրվի: 121. Բառարանից օգտվելիս ոչ ոք չի մտածում այն ստեղծողի մասին: Իրականում դա դժոխային աշխատանք է, նա` աստվածային մարդ: 122. Ասված խոսքի սխալն ուղղելն ավելի դժվար է, քան` արված գործինը: 123. Ասված խոսքի սխալն ուղղելն ավելի դժվար է, քան` գրվածինը: 124. Եթե քո հեռու կամ մոտ բարեկամից չես կատում հավուր պատշաճի հարգանք, մի պահանջիր, թե ինչու չի հարգում: Հրավիրիր քո տուն եւ ընդունիր այնպես, ինչպես նա պետք է ընդուներ քեզ: ուցե նա դրանից ինչ-որ չափով սովորի: 125. Երեխան սեր է: Երեխան չի խանգարում ոչ ստեղծագորելուն, ոչ էլ կրթություն ստանալուն: Եթե տվյալ պահին չես էլ գրում, կուտակվում է, ամբարվում: լխավորը, որ ամբարդ լիքը լինի: 126.
Դիպլոմը չի զարդարում մարդուն: Մարդն է զարդարում դիպլոմը: 127. Դիպլոմը աշխատելու իրավունք է, այնպես ինչպես վարորդական իրավունքը` վարելու: Մասնագիտական աշխատանքի անցնել, բավարար գիտելիքներ չունենալով, նույնն է, ինչ վարորդական իրավունք ձեռք բերել եւ վարել չիմանալով նստել ղեկին: 128. Դիպլոմը ցույց տալ որպես գիտելիքը հաստատող փաստող գործոն, նույնն է, ինչ տեղեկանք ցույց տաս, որ առողջ ես, սպիդով հիվանդ լինելու դեպքում: 129. եղեցիկ խոսքը ճիշտ կազմած նախադասությունները չէ: եղեցիկ խոսքը գեղեցիկ միտքն է: 130. Կարդալը մտքի համար նույնն է, ինչ հերկելը հողի համար: Հերկած հողում ինչ էլ ցանես, պտուղ կտա: 131. Յուղը եւ կրակը թեժացնում է, եւ` հանցնում: Նայած ինչպես ես լցնում` մանկավարժության նման է,` նայած ինչպես ես ասում: 132. Ամենափոքրիկ չիմացությունը կարող է ամենամեծ դժբախտության պատճառ դառնալ: Օրինակ, օրենքի չիմանալը եւ` դեղի չափը: 133. Որպեսզի սովորես, նախ պետք է գիտակցես, որ չգիտես: 134. Չղջիկի ձագին որքան էլ սովորեցնես-վարժեցնես, միեւնույն է, նա պիտի քնի ոտքերից գլխիվայր կախված: 135. Կարողանալ ուշադիր լսել, չի նշանակում իսկապես լսել: 136. Ուսուցիչը, որպեսզի լսի աշակերտնի, չպետք է լսի աշակետին: 137. Ուսուցիչը դիդակտիկ նյութը (ցանկացած առարկայի) ինքն է: 138. Ուսուցիչը չպետք է աղքատ լինի: Աղքատ ապրելաձեւը ոչ միայն իր կնիքն է դնում նրա աշխարհայացքի վրա, այլեւ ... աշակերտը չի սիրում աղքատությունն ուսուցչի: 139. Եթե երեխան նախադպրոցական հասակում խփում է մորը, մայրը ոչ թե պետք է պատժի նրան նույն կերպ, այլ ետ վերադառնա նույն ճանապարհով այն մարդու նման, որն ինչ-որ բան է կորցրել: 140. Եթե կրթված է, բայց դաստիարակված չէ, նշանակում է նա, ընդամենը, դիպլոմ ունի, քանզի կրթությունը եւ դաստիարակությունը անբաժան են: 141.
Ասում են, թե քաղաքականության լավագույն կանոնն է չափից դուրս չկառավարելը: Այս կանոնը նույնքան ճիշտ է նաեւ դաստիարակության մեջ: (Ժան Պոլ): Ոչ պակաս ճիշտ է նաեւ բժշկության մեջ, հատկապես նյարդաբանը (նեւրոպաթոլոգ) իր նյադային հիվանդին: 142. Դաստիարակել, բայց ոչ երբեք օձին, որ, էլ թույն չարտադրի, չթունավորի: 143. Բուժման րոցեդուրան եւ կրթությունը ոչ միայն չպետք է ընդհատումներով իրականանել, այլեւ ժամը չպետք է փոփոխել: 144. Սառը արհամարհանքը եւ չնկատելը մարդու չի փոխում: Մարդուն փոխում է, երբ նրան փոշմանեցնում ես` վատ արարքի դիմաց լավություն անելով: 145. Սխալները (հատկապես աշակերտի) պետք է ուղղել այնպես, որ նա քեզ չատի եւ ընդունի հիմնավոր: 146. Բանվորը իր շեֆից կախում ունի` աշխատավարձ է ստանում: Աշակերտը իր ուսուցչից կախում չունի: Աշակերտի կախումը իր ուսուցչից, ուսուցչի արդարացիությունն է, արդարամտությունը, գրագիտություն, սիրալիրությունը, որոնք աշակերտի մեջ ծնում են երախտագիտություն, որը եւ կախման մեջ է պահում ուսուցչից: Հրաշալի կախվածություն: 147. Ուսուցիչը ոչ միայն պետք է գիտելիք ունենա սովորեցնելու համար, այլեւ սովորեցնելիս, աշակերտից առաջ, պետք է խանդավառվի, ոգեւորվի եւ առաջինը այդ փոխանցի աշակերտին: 148. Ուսուցիչը պետք է ոչ միայն սովորեցնի աշակերտին, այլեւ սովորելու սերը փոխանցի նրան: Հետեւաբար ինքը նույնպես պետք է սովորել սիրի: 149. Երբեք մի արհամարհիր նրան, ով մեծամտում է ու մի հեգնիր` ինքը իրեն մեծ բան է կարծում: Փորձիր ինքդ մեծարել նրա եւ նա իր մեծամտությունից կփոխվի 180 աստիճանով: Կսկսի համեստորեն առարկել` ինչ եք ասում, դուք չափազանցում եք: 150. Եկեղեցին չէ սուրբը, մանկավարժությունն է սուրբը: Եկեղեցին փող է եվրցոնմւ, չի քնադատվում, մանկավարժը փող վերցնի... աստված մի արասցե... (սա կոմունիստական դպրոցին էր վերաբերում, բայց բոլոր ժամանակների դպրոցը այսպիսին պիտի լինի): 151. անկավարժությունը գեղեցիկ գաղափարների արտահայտիչ է, իսկ փողը տգեղացնում է այն: 152.
Ցանկացած գիր կարող են մեկնաբանել հակառակ տեսանկյունից, ահավասիկ Սոկրատեսը , որին իր ժամանակի կառավարությունը մահապատժի ենթարկեց: 153. Տգետ մարդը շատ ավելի կասկածամիտ է: Դա, ավելի շատ վախ է, չիմանալուց: 154. Կարդալը եւ հասկանալը քիչ է: Կիրառելն է կարեւորը: 155. Կրթությունը ոսկի է, բնական խելքը` ադամանդ: (Հրայր Սարգսյանի հետ հանդիպման առիթով) 156. Աշակերտնի, եթե ճիշտ մանկավարժական մոտեցում ցուցաբերես, նա ստրուկի նման կհնազանդվի քեզ, իսկ եթե` ոչ մանկավարժական, նա առյուծի նման կհոշոտի քեզ: 157. Ուսուցչի քյարը աշակերտից սիրված լինելն է: 158. յուղի մարդը, սարի մարդը իր մաքրությամբ, անկեղծությամբ նման է ալմազի հումքի` մաքուր է, բայց` անտաշ: 159. Աշակերտի մասին ուսուցիչը քարացած կարծիք չպետք է ունենա: Նրա կարծիքը ամեն օր պետք է փոփոխվի: Չկա «3»-ի աշակերտ եւ չկա «5»-ի աշակերտ: Երեկ «3» էր, այսօր` «5»: 160. Մարդու ուղեղը ջրի նման է: Նա հոսում է եւ անպայման պիտի լցվի մի տեղ: Եթե բարեխիղճ մանկավարժ է լինում, փոքրիկ մի արխ է փորում եւ ջրի ուղղությունը փոխում: 161. րիչը ճիշտ բռնելը ուղեկցվում է մարդու ողջ կյանքի ընթացքում: Այն միայն եւ միայն ուսուցչի գործն է, քանի որ ծնողը գրել չգիտի: 162. Բարեգործությամբ պարապվող դասընթացը միշտ էլ ավարտին չի հասնում, կիսատ է մնում: 163. Որքան էլ անընդունելի լինի մարդու հակումները, այն պետք է ընդունել: Վերացնելու համար նախ պետք է ընդունել, հատկապես հարազատինը: 164. Եթե ուսուցիչն անցնում է եւ նրա նախկին աշակերտները ինչ-որ զվարճալի դեպք են հիշում դասից, թեկուզ այն չի էլ կպչում ուսուցչի հեղինակությանը, այնուամենայնիվ ուսուցիչն այդ, իր տեղում չի եղել: Պետք է, պարզապես, երեխաները չնկատեն նրան: Դա է լավագույն ուսուցիչը: 165. Անկիրթ, տգետ ընտանիքից հարս բերելը կես դժբախտություն է, իսկ նույն ընտանիքը հարս ուղարկելը` ողբերգություն: 166. Կոր տարածքի վրա ձեռագիրը չի երեւում: Ոչ մի էքսպերտիզա չի կարող որոշել, թե ում ձեռագիրն է: 167.
Կրթված մարդ, չի նշանակում, որ խոսում է գեղեցիկ եւ համոզիչ: Կրթված մարդ, նշանակում է` կիրառել կրթվածությունը համապատասխան իրավիճակում: 168. արդ կա, որին բացի պատժից, ոչ մի միջոց չի դաստիարակում: 169. Դաստիարակելիս դաստիարակվում ես, սովորեցնելիս` սովորում: 170. Դաստիարակելիս, գլխավորը սիրելն է: 171. Դաստիարակության մեջ մի մտավախություն էլ կա` չափազանց անձնազոհությունը: Երբ երեխան չափահաս է դառնում, իր քայլերի մասին մոր հետ չի խորհրդակցում, քանի որ , ինչ էլ լինի, մայրը համաձայն է, եթե իր (որդու) համար լավ է: Ուստի, պետք է ցույց չտալ չափազանց անձնուրացությունը, կամ էլ երբեմն-երբեմն «նեղանալ» որդուց, մինչեւ չափահաս դառնալը: 172. Անգամ քո երեխային, մի կարծիր, թե ավելի շատ գիտես, քան նա ու մի փորձիր շարունակ խրատել ու դաստիարակել: պարզապես սիրիր, ապրիր եւ երբեմն սովորիր նրանից: 173. Դաստիարակությունը ազգային առանձնահատկություն ունի հեզ իմաստով. լուս ազգը երեխային վերաբերվում է խիստ, մինչեւ չափ դառնալը: Այնուհետեւ միանգամից տալիս է ազատություն 16-18-ից հետո: Հայ ազգը հակառակը` մինչեւ չափահաս դառնալը մեղմ եւ լիբերալ, չափահաս դառնալուց հետո` խիստ: 174. Դաստիարակությունը այն չէ, որ արատավորը թաքցնես երեխայից, այլ այն, որ ցույց տաս եւ բացատրես, որ վատ է: 175. Երեխային չպետք է արգելել հեռուստացույց նայել, հեռուստացույցն անջատելով կամ կոսանքազրկելով: Այլ պետք է բացատրի, որ հաղորդումը նայի, որը պետք չէ եւ ինչու: 176. Դաստիարակությունը հոգեկան հիվանդության նման է: Այդ ուրիշներն են անդաստիարակ, ոչ ես: 177. Աստծուց չի կարելի պահանջել, աստծուն միայն խնդրում են: Ուսուցչին` նույնպես: 178. Ունենալ իմացությունների հարուստ շտեմարան եւ չօգտագործել կյանքում ու չկիրառել այն, նույնն է, ինչ ունենալ հարուստ գրադարան, բայց ոչ մի գիրք չկարդալ: 179. Յուրաքանչյուր սխալի ուղղելը նման է ատամ հեռացնելուն: Լավագույն բժիշկ է համարվում նա, ով հեռացնում է առանց ցավի: 180.
Յուրաքանչյուր ճիշտ-ի, ճշմարնիընդունելը կախված է մատուցելուց: Մարդը կարող է համոզված էլ լինել քո ասածի մեջ, բայց չընդունել: 181. Ագռավը, որքան էլ «կրթություն» ստանա, որքան էլ ինքն իրեն «դաստիարակի», փետուրները ներկի, սիրամարգ չի դառնա: 182. Կրթությունը նա չէ, որ ստանում են պատանեկության տարիներին (դպրոց, բուհ): Կրթությունը այն է, որ մարդ ստանում է ամեն օր, մինչեւ իր կյանքի վերջը: 183. Նախադպրոցական երեխայի մոտ, առաջին հերթին երկու որակ պետք է զարգացնել` կարեկցել-խղճալ եւ երախտագիտության: Իսկ տառերը հետո կսովորի: 184. Հաոմզելը, դաստիարակելը պետք է լինի ոչ թե ուղղակի, այլ կողմնակի կարգով, իբր հենց այնպես, զրույցի կարգով, ինչ-որ չափով փակագծերում: 185. Ուսուցչի գնահատականը (թե ինչպիսի ուսուցիչ է) երեխայի սիրելն է: ԽՈՍՔ ԼԵԶՈՒ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՎԵՃ ԲԱՌ ՐԻՉ ԽՈՍՔՈՒՈՐԾ 1. Լեզուն, որի սիգնալիզացիան անջատված է գլխից, մեկ իրեն է կրակը գցում, մեկ էլ` լսողին: 2. Երկաթը տաք-տաք կծեծեն (ժողովրդական), իսկ խոսքը` սառած... 3. Խոսքին ավելի խնայողաբար պետք է վերաբերվել, քան` փողին: 4. Ժպիտը, քրքիջը, ծիծաղը եւ քմծիծաղը նույնանոմն բառեր են: 5. Խոսքն էլ է սպանում մարդուն, միայն թե ավելի դաժան, ավելի ցավոտ: 6. Բառախաղ.- եթե կեղծելը քրեկանա պատասխանատվության է ենթարկվում, ապա կեղծամը, նույն այդ դատական վարույթի ընթացքում կարող է արժանանալ հատուկ ուշադրության: 7. Ովքեր լեզու ունեն, չի նշանակում փող ունեն, իսկ ովքեր փող ունեն, լեզու ունեն (նրանց լսում են): 8. Փողի լեզուն մարդուն էսթետիկական եւ հոգեւոր հաճույք չի պատճառում: 9. Հոգու աշխարհը զարմանալի աշխարհ է: Փողն այնտեղ թեւերը (փետուրները) հանած թռչուն է: 10. Եթե ուզում ես քիչ սխալներ թույլ տալ, քիչ խոսիր: 11. Եթե քո բանավոր խոսքը ձայնագրեն ու քեզ տան, այն ժամանակ կտեսնես, թե որքան ավելորդ ես խոսել: 12. Ոչ տեղին օգտագործած բառերը նման են ոչ իրենց տեղում աշխատող մասնագետների: Ունքը սարքելու տեղ աչքն էլ կհանեն: 13.
Շատ խոսողից շատ բան մի սպասիր: 14. Ծատ արարքը երբեմն մոռացվում է, վատ խոսքը չի մոռացվում: 15. Խոսքը գործի կեսն է, բայց ոչ ավարտը... 16. Ինտուիցիան հետեւանք է ոչ առանց պատճառի, հեռազգացողությունը (տելեպատիա) պատճառ չունի: 17. Խոսքն ու կապակցություններն էլ են մոդայիկ: Դրանք երեւում են քաղաքական շահերն արտահայտող բառերում ու բառակապակցություններում: 18. Խոսքի ընկալման համար, անշուշտ, ձայնն էլ նշանակություն ունի, բայց գլխավորը խոսքի կառուցվածքն է, տրամաբանական թելի ձգունություւնը, ամրությունը, հետո միայն խոսքի ելեւէջներն ու նրբերանգը: 19. Երբեմն ֆիզիկական ճնշումը (ծեծը) ավելի շուտ է մոռացվում, քան ասված ծանր խոսքը: 20. ործունեությունը հերկելն է ու ծառ տնկելը, իսկ բառը` պտուղը: 21. Ամենից շատ պետք է զգուշանալ այն ճարտար լեզվից, որը խոսքով է կրթված, որ գործով: Նա բառերով վարպետորեն առեւտուր է անում: Իսկ առեւտուրի նպատակն ով չգիտի: 22. Ճռճռան, աղմկարար բառերն էլ իրենց տեղն ունեն, ինչպես ծանր հրետանին` պատերազմի դաշտում: Բայց երբեմն փոքր հրազենից արձակված գնդակը կանի ավելին, քան` տանկը: 23. Ավելի լավ է տանը խոսեն երեք լեզվով, քան` երեք տարբեր հորումորից երեխա` մեկ լեզվով: 24. Խոսք, որ պետք է ասվեր, բայց չի ասվել, նման է հիվանդի: Իսկ խոսք, որ չպետք է ասվեր, բայց ասվել է` հրացանի գնդակի, որի մեռած կամ կենդանի լինելը դեռ չի իմացվի: 25. Խոսքը նման է արջաորսի: Պետք է այնպես կրակել, որ կպչի: Եթե չկպավ, կամ կպավ ու չսպանեց, այլ վիրավորեց, ... արջի ձեռից չես պրծնի: 26. ողերը, եթե ունենային խոսքի բանալին, դեն կնետեին բազմաքանակ բանալիների խուրձը եւ կբացեին ցանկացած դուռ` սեզամ բացվիր... 27. Համոզիչ խոսքը կախված է տվյալ պահի ինքնավստահությունից: 28. Լեզու իմանալը բավական չէ աֆորիզմներ թարգմանելու համար: լուխ է պետք: 29. Խոսքի բանալին միշտ (պատահաբար) համըակնում է խելացի մարդու կողպեքին... 30. Զենքը այնպես չի լռեցնում, ինչպես` խոսքը: 31.
Նույնիսկ «հրաշալի» բառը, եթե շատ է կրկնվում միեւնույն բառի մեջ, այնքան էլ հրաշալի չէ: 32. Աղքատը նա չէ, ով փող չունի, այլ նա, ով լեզու չունի: 33. Շատախոս չեն ասում նրան, ով շատ է խոսում: Շատախոս ասում են նրան, ով շատ խոսում է, քիչ` ասում: 34. Խոսելու եւ չխոսելու տեղը ավելի հեշտ է որոշել, քան` կարճ եւ երկար խոսելու տեղը: 35. Համոզիչ խոսքը նաեւ կախված է աստծո միջնորդությունից ()պահի հաջողությունից: 36. «Հետաքրքրասիրություն» բառը նման է երկսեռ մարդու` մեկ` արվեստի նկատմամբ, մեկ էլ` շրջապատի մանր մարդկանց, մանր կյանքի մանրուքների: 37. Ինչպես ճանապարհային երթեւեկության կանոնները, այնպես էլ կետադրության նշանները բոլոր լեզուներում, գրեթե նույնն է, գրեթե չեն փոխվում: 38. Լավագույն խոսքը ամբիոնից չնախապատրաստվածն է: 39. «անպայման» եւ «անշուշտ» բառերը եւ նույնանիշ են եւ սարեր ու ձորեր կամ նրանց միջեւ: 40. Հրապարակից ասված խոսքը, լինի դա հեռուստաէկրան, ուսուցչի ամբիոն, կառավարական ամբիոն եւ այլն, պետք է լինի չշեշտադրված, մանավանդ, երբ շեշտադրում են բաղաձայնները: Դա հոգնեցուցիչ է եւ չընկալվող: 41. Ձանկացած հրապարակախոս, եթե իր խոսքում աշխատում է իր անձը ցույց տալ, ոչ միայն տպավորություն չի առաջացնում, այլեւ վանում է: 42. Խոսքը օղու նման է: Մեկ-երկու բաժակը լավ է, իսկ ավելին` պատվից, հարգանքից գցում է: 43. Բառերն առանձին վերցրած ունեն դրական եւ բացասական հատկանիշներ: Օրինակ, «անեծք» բառը բացասական հատկանիշ է, բայց ասենք` անեծք նրան, ով կտրում է մորը որդո՞ւց... 44. Հրապարակային խոսքի մեջ ավելի լավ է մեջբերումը ասել օտար լեզվով (եթե կարդացել ես ոչ մայրենի լեզվով), քան նույն պահին, հայրենասիրությունդ բռնի, փորձես թարգմանել: 45. րիչը չմի զենք է, որը առաջին հերթին վնասազերծում է տիրոջը: րիչով կարող ես եւ քեզ փառավորել, եւ` փառազրկել: 46.
Եթե բառը մի լեզվից մյուսին չի թարգմանվում մեկ բառով, լավ կլինի վերցնել եւ օգտագործել: Օրինակ մաներա բառը կող հայերեն էլ լինի մաներա, դիմացը բացատրելով այն, ինչ բացատրված է ռուսերենի դիմաց, մանավանդ որ ռուսերեն բառի դիմաց գրված է հայերեն ի (ի հոլովման): Դա նշանակում է, որ Արարատ Ղարիբյանը նույնպես համաձայն է ինձ հետ, իսկ ավելի ճիշտ, ես եմ համաձայն իր հետ: Նույնը եւ կարիերա, ժեստ, պրոբլեմ բառերը, որը Արարատ Ղարիբյանը ընդունել է եւ օգտագործում է նաեւ հայերեն: 47. Հայերեն լեզվին քաղցր խառնել չի կարելի: Նա ինքը քաղցր է, խառնես, չի ուտվի: 48. Լեզուն գեղեցկացնում է մարդուն, տգեղացնում, երբ խոսքը հակասում է գործին: 49. Լավ է խաբել մարդուն, քան ասել` դու սուտ ես ասում: 50. Եթե ժողովրդական, խոսակցական խոսքի մեջ մատնընտիր գրական բառ է օգտագործվում, նման է լինում հին շորի վրա նոր կարկատանի: 51. Շատերն են կարծում` փողը խոսքից զորեղ է: Իրականում խոսքը փողի գործակիցն է: 52. ործը մարմինն է, խոսքը` հագուստը: Հաճելի է, երբ հագուստը սազում է մարմնին: 53. Խոսքը դիմակ է, գործը` դեմք: Դեմք ու դիմակ Երբ են իրար Մոտ ու նման` Ասպ ու հենք: 54. Հայերեն լեզվի քաղցրությունը իր քաղցրություն չսիրելու մեջ է: Բանավոր խոսքի մեջ, զուտ խոսողի քմահաճույով «քաղցրացնելը» մոտավորապես ինչպես երեխաները կխոսեին, ընդամենը, զզվանք է առաջացնում: 55. Բանավեճի մեջ մի մտիր այն մարդու հետ, որը չունի բավարար գիտելիքներ: Բանավեճդ կռվի կվերածվի: 56. Բանավեճի մեջ մի մտիր նաեւ քեզնից տարիքով շատ ավելի փոքրի հետ: Քեզ սազում է խորհուրդ տալ նրան` մի բառով, քիչ, տեղին, բայց ոչ բանավիճել: 57. րիչը ոսկյա է, թե` հասարակ, միեւնույն է: րիչը չի գրողը, գլուխն է գրում: 58. Շներին բաց թողեք (արձակեք), լեզուն կապեք: 59. Բայց-ը ընդդիմախոս է, եւ-ը պաշտոնավոր, ու-ն ընտանեվար: 60. Բավարարը գերազանցից ցածր է, չափացանց վատից` բարձր: 61. Ավելի լավ է գնահատել մարդուն, քան ասել` ես գնահատում եմ քեզ: 62.
Բառերից պետք է օգտվել այնպես, ինչպես լարախաղացը` իր լարից ու իր ձողից` ճկուն, ուշադիր եւ վարպետ: 63. Մի քանի ձայնավորների կուտակումը լեզվի մեջ, դժվար է արտասանվում, բայց դժվար չի հնչվում: Մի քանի բաղաձայնի կուտակումը եւ դժվար է արտասանվում, եւ` դժվարահունչ է: 64. Ասվածը տեղ հասցնելու համար ոչ միայն մեծ նշանակություն ունի տոնը, այլեւ` ասելու ձեւը` ասել, ոչ թելադրել: 65. Դանդաղ խոսքը ուշադրության չարժանանալ չի կարող: 66. Աշխարհն սկսում է խոսքից, շարունակվում ուժով, ավարտվում խոսքով: 67. Ուժի գործադրումն արդարացվում է այն դեպքում, երբ հակառակորդի մոտ ուժն է առաջնայինը, ոչ խոսքը: 68. Խոսքը հարգող ու հասկացող մարդու նկատմամբ ուժի կիրառումը ավելի շատ նողկանք է առաջացնում, քան ֆիզիկական ցավն է: 69. Բառը, որքան էլ թանկ է, որքան էլ «մի բառը մի աշխարհ արժե», լռել կա, հազար բառ արժե: 70. րողը նոր բառեր ստեղծելիս կամայական չպետք է լինի: Այն պետք է կամ բառականում լինի, կամ բարբառային բառ լինի, կամ հնացած, կամ արմատը բացատրելի: Այլապես, բառն այդ, կնմանվի վիժվածքի` եւ կստեղծվի, եւ կկորչի: 71. Խոսքի ուժը թուղթն է: 72. Լավ է մարդու խոսքը հիշեն, քան` մարդուն-իրեն: ԱՐՎԵՍՏ ԱՐՎԵՍՏԱԵՏ ԴԵՐ ԴԵՐԱՍԱՆ ԻԴԵԱԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆ 1. Մանրախնդրությունը շատերին է սազում, բացի արվեստագետից: 2. Հասարակ դեր խաղալու համար հատուկ տաղանդ է պետք: 3. Արվեստը հայրենիք չունի: 4. Արվեստի մարդը հոտավետ ծաղկի է նման: Նա չի մտածում, թե իր բույրը արժանի՞ մարդ է շնչում, թե՞ անարժան: Նա բույր է արձակում: 5. Միաժամանակ երկու հակադիր դերեր խաղացող դերասանից եմ վախենում: Ոչ ոք չգիտի, թե այդ երկու դերերից որն է խաղում, որը` իր տարերքի մեջ է: Ես կարծում եմ Վյաչեսլավ Տիխոնովը չի կարող խաղալ փոքր մարդու դեռ, ոչ էլ նողկալի ու քստմնելի դերեր: 6. Բեմում ծերությունը չի երեւում: 7. Յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստագետի դիմանկարն է: 8.
Արվեստի ստեղծագործությունը, եթե նույնիսկ ժամանակը ափ է նետում, այն մատենագրի դեր է կատարում: Այնտեղ նկարագրված են լինում հեղինակի ապրած ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձությունները: 9. Ժամանակը երկաթ էլ է մաշում, բայց փշմարիտ արվեստը` երբեք: 10. Հեռուստասերիալների միակ օգուտն այն է, որ մենք ավելի լավ ենք ճանաչում մեր շրջապատի մարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը ընդօրինակում է հերոսների մաներան, պահվածքը, սանրվածքը` դրականը դրական, բացասականը` բացասական: 11. Բոլոր դերասաններն էլ ընդունակ են տանելու բոլոր դերերը, միայն ըթե ոչ միատեսակ հաջողված: 12. Փողը տվյալ ժամանակի համար է, արվեստի ստեղծագորությունը` դարերի: 13. րվեստագետը փող կունենա այն դեպքում, երբ պատահաբար փողոցում մի պարկ ոսկի գտնի: 14. Արվեստը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է փողը: 15. Կյանքում չարը թող որ հաղթի, Բայց արվեստում նա չի պիտի: 16. Չեմ հարգում այն դերասանին, որը միայն բացասական դերեր է խաղում: Ինչ-որ ներքին կապ եմ տեսնում: 17. Արվեստը եւ փողը լավ սեղանակից լինել չեն կարող: 18. Միայն արվեստում է ագահությունը բարիք բերում: րողը, արվեստագետը, որքան շատ է ցանկանում իր ստեղծագործությունը տպագրված տեսնել, այնքան բարիք է ցանում աշխարհին, այնքան շատ է ցանկանում, որ մարդիկ կարդան, բարիանան, դաստիարակվեն: 19. Արվեստի հրաշքը այն է, որ անսիրտ դատավորն էլ է ատում բեմի վրա, անսիրտ դատավորին էլ: 20. Նա, ով ոչ մի բանի չի հավատում, հիմք ընդունելով հարաբերականության տեսությունը, նա ոչ տեսություն ունի, ոչ համոզմունք: 21. Արվեստը հիերարխիա չի ճանաչում: Նրա նպատակն է հիացմունք պատճառել բոլորին, դաստիարակել բոլորին: 22. Ինքնամոռաց սերը արվեստի նկատմամբ, ինքնահաստատման երաշխիքն է: 23. Խտրուկին կարող են չընդունել, բայց չեն կարող չընդունել ստրուկի ստեղծած արվեստը: 24.
Արվեստը ինքնին գեղեցիկն է: Դրա համար էլ հնարավոր չէ համեմատել արվեստի տեսակները մեկը մյուսի հետ: Եվ ով կարող է ասել` բանաստեղծությունն է լավ, թե՞ երաժշտությունը, նկարչությո՞ւնն է լավ, թե՞ քանդակագործությունը: Բոլորն էլ մեկը մեկից հիասքանչ են: 25. Եթե մի դերասան խաղացել է արքայի դեր, ապա անմիջապես հաջորդ րեպերտուարում դժվար է նրա համար վերցնել ծառայի դերը: 26. Կինոն բազմահամադրական արվեստ է, իսկ էրոտիկ ֆիլմը` դժբախտություն: 27. Երբ սիրելու համար երգչին ճանաչելը անհրաժեշտ պայման չէ, բանաստեղծությունը նույնպես: 28. Եթե երգը մարդու մեջ է, նա չի սպասում նրան խնդրեն, հետո երգի: Նա երգում է: 29. Դերասանի աշխատավարձը հանդիսատեսի ծափահարությունն է: 30. Մնջախաղը ոչ թե խուլուհամրերի լեզուն է, այլ արվեստներից արվեստի: 31. Դերասանը, որքան էլ մշակված մաներա ունենա, պետք է ներքին բարձր ինտելեկտ ունենա: Մաներան չի ծածկում թերուսությունը: 32. Դերասանի մաներան, որը չի բխում հոգուց ու սրտից, թվում է ուրիշի է կապկում, սիրելի չի լինում: 33. Փոքր մարդը արվեստի մեջ չի տեղավորվում: 34. Արվեստը բարեկամ ու թշնամի չի ճանաչում: Արվեստի առջեւ կարող է ծունկ չոքել նաեւ նա, ով թշնամի է այն ստեղծողին: 35. Արվեստը համի նման է: Այն ռեկլամի կարիք չունի: 36. Արվեստագետը չի կարող երես թեքել իր այն թշնամուց, որը կասկանում է արվեստը: 37. Արվեստագետին գնահատելու համար, եթե ոչ արվեստագետ, գոնե մեծ պետք է լինել` գեղագիտորեն զարգացած մարդ: 38. Չար դերն էլ հոգու վրա կնճիռներ է առաջացնում: 39. եղեցիկ արվեստը, եթե նույնիսկ թշնամունն է, չես կարող չսիրել: 40. Դերասանը, որի ներքին ես-ը դրական չէ, բայց խաղում է դցական դեր, մինչեւ վերջ էլ հանդիսատեսը կասկածում է` նա դրակա՞ն կարպար է, թե՞ բացասական: 41. Մարդկային զգացումները բոլոր ժամանակներում նույնն են: Այն են տարբեր ժամանակների տարբեր արվեստագետների ռեակցիան: 42.
Ժարը նման է ծովի: Ինչպես ալիքն ալիքին է փոխանցում հուզմունքը, այնպես էլ պարողն է իր հուզմունքը փոխանցում հանդիսատեսին: 43. Ի՞նչ է նշանակում պրոֆեսիոնալ պար: Եթե այնպես է պարում, որ «ոտներդ է ընկնում», պրոֆեսիոնալ է: 44. Բնակարան գնելիս պանարաման գնահատում են, բայց փող չեն տալիս: 45. Պարը գեղեցցակնում է բոլորին: Մինչեւ անգամ չար, կախարդ պառավն է գեղեցկանում պարելիս: 46. Իդեալի կորուստը դրամի կորստից ծանր է: 47. Մուսան մտքի վազանքն է: Այն վեր է գետնատարած առօրյայից: 48. Ասում են` մարդը պետք է գեղեցիկ լինի եւ հոգով, եւ մարմնով: Բայց ով կարող է առարկել, որ, թող Արաքսյա յունզադյանը լինի ամենատգեղ կինը, ով կարող է չհիանալ: 49. Հիանալու համար քչերն են վճարում: 50. Չեմ հարգում կանացի լավագույն դեր կատարող տղամարդ դերասանին: 51. Երկու հարուստ իրար սիրում են արտաքուստ, իսկ երկու արվեստագետ իրար պաշտում են ու հիանում, օրըստօրե, մեկը մյուսի ստեծղաղով: 52. Դուդուկը սրտի լեզուն է: 53. Արվեստը կաթի նման է, ոչ աղ է սիրում, ոչ` շաքար: Մաքրություն է սիրում ու անարատություն: 54. Նոտաներով դուդուկ չեն նվագի: Նոտաներով չես կարող քանդել հայ հոգու բոլոր կապերը, չես բացի հայ հոգու բոլոր դռները: 55. Դուդուկը շուրթերով չեն նվագում: Դուդուկը սրտով են նվագում: 56. Ով ազգային ժողովրդական երգը կարողանում է երգել այնքան, որ մի կերպ գուշակում ես մեղեդին, ասում են` էստրադային է երգում (2001թ.) 57. Ես հրաժարվում եմ ժո-ովրդականությունից, եթե տեքստը, որի հեղինակն եմ եւ որը վեր է ածվել երաժշտության, չի կատարվում ժողովրդական համուհոտով, այլ կատարվում է էստրադային կոչվող աղմուկ-աղաղակով եւ անհասկանալի ծափուդոփյուններով: 58. Եթե ժողովրդականությունը նույնպես գնվում է, ապա ես փող չունեմ: 59. Արվեստը խաղաղեցնում է աշխարհի բոլոր պատերազմները: 60. Արվեստը միակ ընդհանուր լեզուն է աշխարհի բոլոր ազգերի միջեւ: 61. Արվեստը մարդկային հոգու սեպարատոր է: 62.
Հեռուստահաղորդումների որակը կախված է ոչ թե տնօրենի ճաշակից, այլ եթերը գնողի փողի քանակից: 63. Արվեստի հաջողության գրավականը, կարելի է ասել, ընկալման մեջ է: 64. Արվեստագետի ստեղծագործությունը նույնպես հեղինակի որդին է, բայց կեղծանուն-որդին: Այդ երկուսը անհամեմատելի են: 65. Ռեկլամը բիզնեստ համար է, ոչ թե` արվեստի: 66. Ասմունքողը անեկդոտ կամ աֆորիզմ կարդալուց հետո պետք է որոշակի դադար տա, սպասելով ունկնդրի ռեակցիային (ծիծաղ, մտորում), հետո միայն սկսի կարդալ հաջորդը: 67. Թատրոնը հենց ինքը կյանքն է, մի տարբերությամբ. թատրոնում գեղեցիկ է նաեւ տգեղը: 68. Ազգը սիրելի է դառնում իր մշակույթով: 69. Իդեալը որքան օգնում է ապրել, նույնքան էլ խանգարում է: Իդեալ փնտրողը երբեք չի ապրում, նա միայն փնտրում է: 70. Ըչ մեկը իդեալ չէր ունենա, եթե չհավատար, որ այն պիտի իրականացվի: 71. Բեմում էլ, ինչպես կյանքում` եւ անտաղանդներ են լինում, եւ` տաղանդավորներ: 72. Դերասանի վատը նա է, որ երբեք չես տարբերի` որտեղ է անկեղծությունը, որտեղ` կեղծը: 73. Արվեստը սովորեցնում է ոչ թե ինչպես ապրել, այլ ինչպես դիմանալ կյանքի հարվածներին: 74. Արվեստում չպետք է մտածել լինել առաջինը: Արվեստը սպորտային մրցույթ չէ: Արվեստում բավական է, երբ դուր ես գալիս ընթերցողին, հանդիսատեսին, ունկնդրին: Երբ քեզ կարդալիս նրանք նաեւ երազում են (երգ, պար, գիրք, նկար), ուրեմն դու պրոֆեսիոնալ ես: 75. Ասմունքողը, որը քիչ առաջ հիացնում էր իր արվեստով, հրապարակախոսությամբ, սակայն իր, եւ մեկնությամբ, հիասթափեցնում է: Ամեն մեկն իր բնագավառը պիտի ընտրի: 76. Ասմունքողը, եթե երգելու տաղանդ չունի, թեկուզ երկու բառ երգելով, փչացնում է իր ասմունքով հիանալու տպավորությունը: 77. Ասմունքողը իրավունք չունի հեղինակի միեւնույն խորագրի տակ գտնվող բանաստեղծությւոնները արտասանել առանց մեկը մյուսից տարանջատելու, քանի որ այդ բանաստեղծությունները գրված է տարբեր վանկերով եւ երաժշտականությունը խախտվում է: 78.
Ժողովուրդը ամբոխ է, ժողովուրդը քաղաքականապես զարգացած չէ, նրա կարծիքը մանկական անկայուն է եւ փոփոխական: Վ. Կորոլենկո Կորոլենկո Վլադիմիր ալակտիոնովիչ (1853-1921) ռուս գրող, քաղաքական հարցերում չպետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը, բայց արվեստի բնագավառում, հատկապես երգը, պարը, բանաստեղծությունը, պետք է հաշվի առնել բացառապես ժողովրդի կարծիքը: Եվ երբեմն շատ ավելի, քան` մասնագետինը: 79. Ժարի էլեմենտներից կարելի է փոխադրել մարմնամարզության մեջ, բայց ոչ հակառակ: Մարմնամարզությունն ու պարը նույնն են, ինչ մարդն ու ռոբոտը: 80. Հարգում եմ նմանակող դերասանին, բայց ինքս չէի ունի լինել այն: 81. Աղջիկ-արվեստագետը փողային նվագարանների վրա նվագելիս հիացմունք է առաջացնում, բայց եթե նա ուզում է նաեւ երգել, փչացնում է իր արվեստի հմայքը: Լավ նվագել կարողանալը դեռ չի նշանակում նաեւ լավ երգել: 82. Սիմֆոնիկ երաժշտական արվեստը, կարծում եմ ավելի դժվար է, քան` ժողովրդականը: Բայց երբ սիմֆոնիկ երգիչը ուզում է ճայլել նաեւ ժողովրդական երգի ասպարեզում... կորցնում է նաեւ ունեցած ճայլը: 83. Երբեք գրքի հեղինակ լինելը այնքան ժողովրդականություն չի առաջացնում, որքան մեկ անգամ հեռուստացույցով ելույթ ունենալը: 84. Հեռուստատեսությունը կառավարության խոսափողն է, իսկ եթե որեւէ ալիք մասնավոր է, կոմերցիոն, չի նշանակում, որ կառավարության խոսափողը չէ: 85. Ըրքան էլ քաղաքական մեծ գործիչ լինի, դարերը չեն հիշում: Դարերը հիշում են արվեստը, արվեստի մեծերին: 86. Արվեստագետը կարող է բացատրել կրոնը, կրոնական զգացումները, բայց ոչ երբեք ներըմբռնելով: Կրոնը չի կարող ոչ բացատրել, ոչ հասկանալ արվեստը: 87. Եթե գրողը եւ նկարիչը կարող են գոնե վաճառել իրենց արվեստը (գիրք, նկար), ապա դերասանի արվեստը աննյութական է: Նա «վաճառում է» իր անշոշափելի արվեստը: 88. Երգիչը որքան էլ փող ունենա, նա պիտի երգի, իսկ հետաքրքիր է, ամբոխի հռետորը, եթե շատ փող ունենա, կճառի՞... 89. Երեւակայությունը արվեստում կամուրջ է սերունդների համար: 90.
Միեւնույն մասնագիտությունը այնպես չի մոտեցնում սիրող զույգերին, որքան արվեստի նույն ճյուղը` երգն ու պարը: 91. Ամուսինները, որոնք պարազույգ են, ամուսնալուծվեն էլ, պիտի միասին պարեն: 92. Էսթետիկա կարող է ունենալ նաեւ բառն այդ չիմացողը, բայց էսթետիկա չունեցողը, բառն այդ երբեք չի իմանա: 93. եղեցիկ արտաքինը բեմում կարեւոր է, բայց եթե բեմ է բարձրացել, արվեստ մատուցելու եւ դա չկա, նրա գեղեցիկ արտաքինը նմանվում է գեղեցիկ արձանի: 94. Եթե մեծատաղանդ դերասանը խաղում է բացասական դեր, նա այդ դերի մեջ էլ վեհ է մնում, ինչ-որ չափով, առանց խոսքի, բացատրելի: 95. Կառավարությունը կարող է չընդունել գրողին, բայց կառավարությունը անցնող է, գրողը` մնացող: 96. Երաժշտության մեջ չգիտեմ ինչ է կոչվում, բայց ես ատում եմ երկու տարբեր ձայնով խմբերգը (բարձր-ցածր, դո-ռե): 97. Հարուստի թոռան փռշտալն էլ են ցույց տալիս հեռուստացույցով: Իսկ չորս գրքի հեղինակին ելույթ չեն տա: Նա փող չունի: (2003թ.) 98. Մարդիկ աներկբա հավատում են երկու բանի` տպագիր գրին ու հեռուստատեսությանը:ֆ 99. Արվեստագետը, երբ ասում է` ես դա կարող եմ անել, եթե պետք լինի, հարգանք չի ներշնչում: Երբ անում է, ցույց է տալիս արվեստ, տարակուսում ես` ինչո՞ւ էր ասում: 100. Հարցերից է կախված խելամիտ պատասխանները, հատկապես հեռուստաէկրանից: Հարցերը պետք է լինեն ծրագրված, մշակված եւ ուսանելի: Այնպես որ ուղիղ եթեր-հարցազրույց չի նշանակում ինչ խելքին փչեց, հարցնի: 101. եղեցիկ սուտը ոչ պակաս արվեստ է, որքան գեղեցիկ բանաստեղծություն գրելը: 102. Եթե ժամանակի մեծահարուստներից մեկը ուզում է կանգնեցնել արվեստի մի ներկայացուցչի արձան, ապա փողն է իրենը, իսկ գաղափարը` պետական առաջարկություն է: 103. Արվեստագետը, եթե իր ժամանակի իշխանությունների կողմից չի ընդունվում, նա չի վայելում իր արվեստի պտուղները: 104. Նկարիչը նայում է բնորդին, նկարում իր ներսի մարդուն: Այդ է պատճառը, որ 50 տարեկանին կարող է դարձնել 80: 105.
Ժարը, հատկապես սիրում է գեղեցիկ գզեստ: Բայց երբ ցույց են տալիս մեծ արվեստ, դադարում ես նկատես հագուստը: 106. Ասմունքողներին.- Բանաստեղծության տողի մեջ բառի մեջտեղում ոտդ կախ գցի մի քիչ, որ թռիչք առնի երաժշտությունը, որ պար գա, պարի բանաստեղծությունը: 107. Ասմունքողներից է կախված բանաստեղծության հաջողությունը: Ասմունքողի շեշտերը, դադարներն ու ընդգծումները պետք է լինեն այնպես, ինչպես առանց գիր, գրված են բանաստեղծության մեջ: 108. Խոնարհվելուց փոքրանում են: Մեծանում են միայն նրանք, ովքեր արվեստի առաջ են խոնարհվում: 109. Արվեստը անշահախնդիր է: Թագավորն էլ է խաղում բեմում, եթե թատրոնի սեր ունի (դերասանական արվեստի): Ոչ միայն արքան վարձի չի սպասում, այլեւ իշուկի դերն էլ կխաղա, հաճույքով, թատրոնի օրենքով: 110. Եթե ասում են` դու լավ լեզու ունես, դա վերաբերում է բանավոր խոսքին:... Լավ լեզու ունեցողը կարող է անգամ գրել չիմանալ: 111. Բանավոր խոսքը հռետորական արվեստ է, որը կարող է ունենալ եւ տառեր չիմացողը, իսկ յուրաքանչյուր գրագետ մարդ, թեկուզ բարձրագույն կրթությամբ, կարող է բանավոր խոսքի մեջ չփայլել: Դրանք տարբեր արվեստ են: 112. Հանուն արվեստի, հանուն գիտության, մինչեւ անգամ հանցագործությունն է արդարացվում: 113. Արվեստը օդի, Ջրի նման է, Ամենաէժանն, Ամենաթանկն է: 114. Արվեստը զենքից ուժեղ է: Եթե պարողը այնպես է հմայում իրեն նվաստացնողին, որ վերջինս մոռանում է ամենը եւ հմայված-վերացած-սիրահարվածնայում, ապա զենքով սպաներ, հաղթանակն այդպիսին չէր լինի: ԱՂԱՓԱՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ ԿԱՐԾԻՔ ԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ 1. Խոսողը պետք է հետեւի, թե ինչ ազդեցություն է գործում լսողի վրա: Նույնը չի կարելի ասել լաց լինողին: 2. Հարբեցողին չի կարելի հանդիմանել հարբած ժամանակ: Բայց սթափ վիճակում էլ չի կարելի, քանի որ նա ինքն էլ այդ կարծիքին է: 3. ործի մասին նախապես խոսել պետք չէ, իսկ վերջում խոսել, բոլորովին պետք չէ: Այն երեւում է: 4. Եթե զայրացած ես այնքան, որ զգիտես ինչ անել, հաշվիր մինչեւ տասը: 5.
Եթե շատ ես սիրում ծառայիդ, մի թող հարստանա: Հարստացավ, էլ չի ծառայի, որքան էլ քեզ սիրելիս լինի: Հարստությունը թույլ չի տալիս խոնարհվել: 6. Կարելի է խաբել հակառակորդին եւ հասնել ուզուդին (հատկապես կռվի մեջ դա օրինաչափ է), բայց նույն վայրկյանին հպարտանալով չհայտնել իսկությունը: Թշնամի կվաստակես, հակառակորդդ վրեժխնդիր կլինի: 7. Մարդուն հարգում են ըստ պաշտոնի, գրաված դիրքի, ում բարեկամը լինելու թագավորի, թագուհու, թե՞ թագվորի ծառայի խնամու, բացի ըստ արժանվույնից: Մարդուն ըստ արժանվույն գնահատում են միայն... շները: 8. Ավելի լավ է մայրը ծաղիկներ ստանա որդու ընկերոջից, քան` ընկերոջ որդուց... 9. Ուրիշների վրա բոլորը կարող են ծիծաղել: կարողացիր ծիծաղել ինքդ քեզ վրա: Ես ծիծաղում եմ իմ հիսունմեկ տարվա վրա: 10. Անկեղծությունը ոսկու նման է, ճանաչողը կգնահատի: 11. Օրիորդի ջահելն է լավ, կնոջ` հասունը: 12. Հիսուն տարեկանից հետո կինը ամեն օր պետք է ուրախության զգացում ունենա, որ այսօր ավելի երիտասարդ է, քան վաղը: 13. Ըւրիշների ցավը հնարավոր է համեմատել մեկը մյուսի հետ: Սեփական ցավն անհամեմատելի է: 14. Ժառաված օրիորդը գուցե սարսափելի չէ, բայց մեղմ ասած, առնչվելը հեշտ չէ: 15. Եթե մոտդ մեծ գումար կա ու երկար ճամփա պիտի գնաս, լավ կլինի մենակ, քան` ընկերոջդ հետ... 16. Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հագուստը կնոջ համար առաջին տեղն է գրավում: Առաջինը գլուխն է, երկրորդը` մարմնի ավելորդ մասերից ազատվելը, երրորդը հագուստը: 17. Քրիստոնյա եղիր, աստվածասեր եղիր,. բայց գիշերը դուռդ փակ պահիր: 18. Հառենկարը գնահատում են, բայց չեն գնում: 19. Մարդ ինքը իրեն պետք է տեսնի էկրանին: Նա արդեն իրեն նայում է ոչ իր աչքերով ու կարող է ինքը իրեն փոխել: 20. Մի նեղացիր մարդուց, ով քեզ չի կարող կշռել: Կշռելու համար, ախր կշիռ է հարկավոր: 21. Եթե չկա աշխարհում գեթ մեկը, որին մարդ հավատա ու վստահի, նրա վոր... ապրելն իզուր է: 22.
Հակառակորդիդ, զայրույթի պահին մի ասա այն, ինչը չես կարող ապացուցել: Այլապես ոչ միայն նրան չես վնասի, այլեւ կարող ես վնասել քեզ: 23. Մարդը որեւէ չար բան կամ խախտում անելիս չպետք է անի ոչ թե խուսափելով հետեւանքից, պատասխանատվությունից, այլ սեփական, ներքին դատավորի «չի կարելի»-ից: 24. Եթե մեկի մասին չարախոսում են, ապա լսողն է մեղավոր, ոչ թե չարախոսը: Նա է թույլ տալիս: 25. Երբ հիմնարկն աշխատում է, տնօրենն է փայլում, իսկ երբ լուծարվում է, պահակն է փայլում (միայն նա աշխատանք ունի): 26. Ոչ տեղին ասված անեկդոտը նման է տեսանագնիտոֆոնային սեքսի`կոճակը սեղմում ես եւ սկսում է աննախաբան սեքս: 27. Էկրանի վրա աննախաբան սեքսը պետք չէ ոչ առողջ մարդու (նա առանց դրան էլ կարող է), ոչ իմպոտենտին (նա դրանով հանդերձ էլ չի կարող): 28. Մարդու կյանքում մեծ եւ փոքր անախորժ դեպքերի թիվը կարող է պակասել, եթե գիտակցի, որ միշտ ինքն է մեղավոր` կարող էր դա կասեցնել: 29. Մարմնական ցանկությունների մեջ զուսպ լինելը վսեմագույն հատկանիշ է, հատուկ մեծերին, մի բան, որը չի կարելի ասել ծիծաղի վերաբերյալ: Ով զսպում է ծիծաղը, նա չի ապրում: 30. Շատ դերեր եմ կյանքում տարել, միայն մի դեր չեմ հաջողում` գիտունությունս թաքցնելը: 31. Եթե տանը դարձել ես ետնորտարվա տոնածառ, դուրս գալ է պետք: 32. Պղտոր գետից պարզ ջուր չես վերցնի: Ծարա՞վ ես, հեռու գնա: 33. Դժվար է ապացուցել գիշերով տուն մտած գողին, որ դու ոչինչ չունես: Լավ կլինի տեղիք չտալ սխալմունքի: 34. Պետք է կիսվել այն բարդու հետ, որին չասես` ոչ մեկի չասես: 35. Այնպես պետք է սրամտել, որ մարդիկ ծիծաղեն քո ասածի վրա, ոչ թե քեզ վրա: 36. Հանկարծակի ձեռք բերած պաշտոնը հանկարծակի էլ կկորցնես, հետքեր չթողնելով որեւէ հարգանքի: 37. Կոր մկրատով ուղիղ կտրել չի լինի: 38. Ով շատ է խոսում, քիչ է մտածում (Դոսսի), Կարլո, իսկական անունը Ալբերտո Պիգանի Դոսի (1849-1909) իտալացի գրող եւ քաղաքական գործիչ, ով քիչ է խոսում, չի հետեւում, որ շատ է մտածում: 39.
Մարդ, ինքը իրեն մխիթարելու ավելի մեծ դիապազոն ունի, քան ան կանի մեկ ուրիշը: 40. Հանցագործությունը, անգամ հանցագործի գլխում, միանգամից չիծագում: 41. Տիրոջ հիմարությունից կարելի է օգտվել: 42. Հավ կա, ձու է ածում, հավ կա` ոսկեձու: Ավաղ, երկուսն էլ նույն կուտն են ուտում: 43. Ծարավ մարդը ջրամանի ծանրությունը չի զգում: 44. Պառաված օրիորդ ասելը այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես նրա ամուսնական կյանքը վարագույրի ետեւում է: 45. Հարվածդ տեղ չի հասնի, եթե զգուշացնում , հետո ես խփում. դեռ ավելին` հնարավոր է դու այն ստանաս: 46. Մաքրասերը ջանասիրաբար չի ջատագովում մաքրասիրությունը: 47. Հաց մի կեր այն մարդու հետ, որի հետ առեւտուր պիտի անես: Հացը կեր, առեւտուրը վերջացնելուց հետո: 48. Անծանոթ միջավայրում հումոր ասելուց առաջ պետք է րաագ վերցնել (նվաճել) միջավայրը: Այլապես դա կարող է ընդունվել ոչ թե հումորի տեղ, այլ` հիմարի: 49. Եթե շատ ես տխուր ու ոչ մի կերպ այն թոթափել չի լինում, այ ցելիր հարազատներիդ գերեզմանին: 50. Ցույցը, եթե պետության կողմից թույլատրված է, ցույց չէ, այլ ներկայացում, պետական որեւէ հարց լուծելու համար, որը մինչ այդ արդեն լուծված էր: Իսկ, եթե թույլատրված չէ, կարող է վերածվել սպանդի: Բոլոր դեպքերում խմբված ամբոխին շրջանցելն է լավ: 51. իշերը փողոցում մնաս ավելի լավ է, քան գնաս այն տունը, որտեղ քեզ չեն սիրում: 52. Բրատու (բերքատու) ծառին քար կգցեն: (Արծվաշենի ասացվածք) 53. եղեցիկ գիրը (ձեռագիրը) կապ չունի խելքի, հոգու եւ ճաշակի հետ: 54. Պահ կա, եթե մերժում ես, հարգելով նրա խնդիրքը, կարելի է ասել` չես մերժում: 55. Խաղա թե կազինոյում, թե` լոտո, միայն մեկ անգամ: 56. Խպասումն ավելի քաղցր է, քան` վայելելը: 57. Եթե ինչ-որ բան անհնար է վերադարձնել, թափ տուր վրայիցդ, ինչպես ալյուրը, խմարը հունցելուց հետո, ձեռքերդ լվա ու առաջ անցիր: 58. Միեւնույն տեսակի ծառից կարող է լինել թեեւ նույն տեսակի պտուղներ, բայց տարբեր համերի: 59. Խպանվածին չեն սպանում: 60. Դրամանենգը դրամասեր չէ: 61.
Մեր բոլոր արարքները անելու պահին են ճիշտ: 62. Ինքնակառավարում ունենալը (ինքն իր բաժնի վարիչը) բավական չէ: Պետք է ինքնավերահսկում ունենալ (ինքը իր դիրեկտորը): 63. Մեծ հավաքույթի ժամանակ սեղանի շուրջը երկար ճառելը հաճելի չէ, իսկ կնոջը` անտանելի: 64. Աշխատանքը կապիկին մարդ դարձրեց (Չարլզ Դարվին), աշխատանքն է մարդուն մարդ դարձնում: 65. այն, ինչ վարպետորեն է արվում, դեռւես հիացմունքի արժանի չէ: 66. Մարդը իր մահից առաջ կարող էր փրկել մեկի, բայց չփրկեց: Շահ չուներ: Իսկ գուցե փրկեր եւ չմահանա՞ր... 67. Ճորձը վճարովի դպրոց է, երբեմն շատ թանկ վճարով: 68. Խեւագրության մեջ առաջին դասարանցին ավելի լավ է գրումշ քան մաքրագրության մեջ: Հարկավոր չէ շատ սեւագրություն անել սխալներից խուափելու համար` մեզ` մեծերիս համար էլ: 69. Այլոց հիմարություններին չպատասխանելու համար, որպես դեղատոմս, ոչ արհամարհանք եմ առաջարկում, ոչ աստվածաշնչյան ներողամտություն ու սեր: (ինչպես կարելի է սիրել հիմարին), այլ, պարզապես` նա այդպես է մտածում: 70. Ամենադժվար իրավրության մեջ անգամ պետք է հիշել` ոչինչ անփոփոխ չէ: 71. Անորոշությունը դանդաղ սպանող թույնի է նման: 72. Անձնագիրը փոխելով մարդը չի փոխվում, իսկ պսիխիկան փոխելով, նշանակում է սպանել նախկին մարդուն եւ «կառուցել» նորը: Ուշադիր պետք է լինել հոգեբանությանը վերաբերող գրականության նկատմամբ: Այն պետք է ունենա պետական ինդեքս եւ անոտացիա, այլապես կարող է քաղցր թույնի դեր կատարել: 73. Չես նայի թխվածքիդ բաղադրատոմսին, թխածդ ինքդ կուտես: 74. Պարզվում է, ոցր սպանելու մեջ էլ մարդասիրություն կա` ծեծելով ոտներից հասնել գլխի՞ն, թե՞ գլխից սկսել... 75. Խոստանալ եւ չանելը ավելի է նսեմացնում սեփական անձը, քան այն կարող է անել որեւէ մեկը: 76. Ինքնավստահությունը էլեկտրական լապտերի նման է: Լիցքավորվելու եւ լիցքաթափվելու հատկություն ունի: 77. Յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի բան, հանուն որի նա պատրաստ է ամեն ինչի: Դա հենց ինքը` կյանքի իմաստն է: 78.
Նա, ով թաքցնում է իր դեմքը, կարող է, բայց ոչ երկար: Կաղն իր քայլվածքը չի փոխի: 79. Իր կոորդինատները չհայտնող մարդը, անկասկած, կասկած է հարուցում, որը երբեմն կարող է այնքան աննշան-անվտանգ լինել, որ ծիծաղ կարող է առաջացնել: 80. Ըւրիշները կճանաչեն քեզ եւ կընդունեն այն դեպքում, երբ դու քեզ ճանաչում ես ու հաստատում: 81. Ինչ-որ մեկի մասին ուրիշից ստացած կարծիքը հիմք է ծառայում նրա մոտ, ով սեփական կարծիք չունի: 82. Լռությունը տաքն է, խոսելը` ցուրտը: Տաքից վնաս չկա... 83. Դարդերդ մի պատմիր նրան, ով այդ մասին չի հարցնում: 84. Սեղանը առանց խմիչքի, ալափ է: 85. Մի թող շատանա, մեկ` լվածքդ, մեկ էլ` պարտքդ: 86. Եթե ախորժակով թույն էլ ուտես, վնաս չի տա: 87. Եթե մեկի ընկերակցությունը ոչ աղի է, ոչ` անալի, ոչ` դառը, ոչ` քաղցր, կորած ժամանակ է: 88. Ես չեմ կարող ընդունել մի դեղ, որի անունը չգիտեմ: 89. Ասել է թե հիշաչար է, ավելորդ է ասել, թե փոքրոգի է: 90. Խոշորացույցը մեծացնում է մատի փուշը, բայց չի փոքրացնում հանելու ցավը: 91. Լազմագերիներին եւ ձեռագրերին նույնկերպ պետք է վերաբերվել` չվերացնել: Պահել ու փոխանակել: 92. Ոչ ոք չի կարող ընտրել երկուսից մեկը` գեղեցի՞կը, թե՞ բախտը: Բոլորն էլ կցանկանան երկուսին էլ: 93. Ծագումով ազնվականը դեռ չի վկայում ազնվական լինելու մասին: 94. Սարսափելի է աշխարհում փորձած չլինել անհամար զրկանքների համերը, բայց ավելի սարսափելի է, որ ողջ կյանքում ոչ մի զրկանքի համը: 95. Շատերն ասում են` հին, բարի ժամանակները, իսկ ես ասում եմ` լավ է այն ժամանակը, երբ դու ապրում ես: 96. Ճաշոտ ամանի վրա ավելի շատ ճանվեր են հավաքվում, քան ճաշի վրա: 97. Ինչ են մտածում եղանակի տեսաբանները, երբ զբաղեցնում են հեռուստաէկրանը: Չէ՞ որ այն կարող է փոխվել, անգամ, հաղորդման սկզբից մինչեւ ավարտը: 98. Նվերը միշտ դուր է գալիս նվիրողին, ոչ ստացողին: 99. Ըրքան էլ փող ունենաս, ադամանդից շիրմաքար կառուցելն անիմաստ է: 100. Զրոն զրո է, որ լեզվով էլ լինի: 101.
Մաթեմատիկան, ինչպես մարմնավաճառությունը, նույնն է բոլոր ազգերի համար: 102. Հեշտ է նվիրել այն, ինչը քեզ չի պատկանում: 103. Մեկի հետ, թե հաց ես կերել, ավելի թանկ է, քան, եթե անկողին ես կիսել: 104. Եթե քեզանից գողացել են իր կամ դրամ եւ 99 տոկոսով համոզված ես, թե ով է տարել, հենց այն մեկ տոկոսի պատճառով, կասկածանքդ մի հայտնիր: 105. Նամակով մեղադրելը խոր հետք է թողնում, նամակով ինչ-որ բան խնդրելը` բացարձակապես` ոչ մի: 106. Լավագույն զգեստդ մի պահիր երբեք ուրիշ օր հագնելու համար: «Ուրիշ օրը» կարող է չլինել: 107. Ես միշտ պետք է ներքեւ նետեմ սիգարետիս մնացորդը լուցկու վառած հատիկը: -Ինչու՞,- զարմացավ հարեւանուհին: - Եթե դա չանեմ, դու նոր բան ես հորինելու: 108. Նա, ով շուն է պահում իր այգում, շունն է իրեն ծառայում, իսկ նա, ով տանը, ինքն է շանը ծառայում: 109. Ով արթնանում է վաղ, օրն է լինում նր տրամադրության տակ (գործը շուտ է ավարտում): Իսկ ով` ուշ, ինքն է օրվա տրամադրության տակ (ոչ մի գործը չի հասցնում): Ժամանակ չի մնում խորհելու, ապրելու: 110. Ես չեմ կարող համաձայնվել «էրոտիկ պար» բառակապակցությանը: Պարն ուր, էրոտիկան ուր: 111. Տաքսու վարորդը ինչ-որ տեղ «սուրբ հայրի» դեր պետք է ստանձնի: Ուղեւորը կարող է նրա մոտ սիրտը բացել, բայց ոչ հակառակը: 112. Երբեք չես հոգնի այն ճանապարհից, որը քեզ խիստ անհրաժեշտ է: 113. Մերժելու համար պատճառը հազար է: 114. Լավ է, երբեմն ինքդ քեզ հիմարի տեղ դնես, քա` ուրիշներին: 115. Սկիզբը եւ ավարտը անհնար է ճշգրտել երեք բան, անչափահասի անցումային տարիքը, քաղաքական կյանքի անցումային ժամանակաշրջանը եւ հոգեկան հիվանդությունը: 116. Ամենաշքեղ աղբյուրն անգամ, որը կառուցված է ինչ-որ մեկի հիշատակին, եթե ջուր չի գալիս, ոչ աղբյուր է, ոչ` հիշատակ: 117. Երգը կնոջ նման է: Շատ դուր գալու դեպքում ձեռք են բերում ձայնահոլովակը: Բայց շատ լսելուց հետո էլ... դառնում է անլսելի: 118.
իշերային ժամերին երկու լույսի գոյությունը (սեղանի լամպ եւ ընդհանուր ջահ) նման են մի տան մեջ երկու կնոջ գոյության: Ավելի շատ խանգարում են իրար, քան օգնում-լուսավորում: 119. Լավ սեղանակիցը նա չէ, ով միայն ինքն է խոսում, այլ նա, ով նաեւ լսում է: 120. Թրի կտրածը կլավանա, թղթի կտրածը` միայն թղթով: 121. Մկրատն ավելի: շուտ թելը կկտրի, քոն պողպատե հարթաշուրթը: 122. Մարդկանց արյուն-քրտինքը յուրացրու, եթե հնարավորություն ունես, բայց հիշիր նաեւ, որ ուրիշներն էլ քո երեխայի արյուն-քրտինքն են յուրացնելու: 123. Սխալներ կան, որ չպետք է ուղղել: ՈՒղղելով ավելի վնաս ես պատճառում, քան նույնը թողնելով: 124. Սպասումից վատթարը սպասելն է: 125. Մարդուն քեզ ենթարկելու համար հարկավոր է երեք բան. պաշտպանել նրա օրենքները, չոտնահարել նրա իրավունքները, չպակասեցնել հարգանքը նրա նկատմամբ: 126. Կան անօրինական բաներ, որոնք ավելի գեղեցիկ են ու օգտակար, քան օրինականը: Օրինակ, անօրինական հորից ծնված հրաշամանուկը: 127. Եթե ուզում ես հարեւաններիդ հետ լավ հարաբերության մեջ լինել, պետք չէ ճանաչել նրանց: 128. Բռնածդ գործին նայելով հավատա ապագային: 129. Ցուրտը շուտ է մտերմանում տխուր մարդկանց հետ: 1964թ. 130. Հարգանքից, թե ինչից, մերժել չկարողանալը եւ գործը ձգձգելը նման է ոչ միայն խաբերության, այլեւ բարբարոսության, քանզի ամենաթանկը, ամենասուրբը հույսն է, իսկ դա բռնաբարվում է: 131. Քանի անհայտ ուզում է լինի, գոնե մեկ հայտնի պետք է լինի, ոչ միայն լուծելու համար, այլեւ հավասարում կոչվելու համար: 132. Ոչ միայն բժիշկը, այլեւ մար ինքն էլ իրեն կբուժի, եթե ճարպերի կուտակումը չշփոթի աղերի կուտակման հետ: 133. Ոչ ճիշտ տեղում կաշառք տալը (երբ փողը տեղ չեն հասցրել) ավելի է սովորեցնում, քան` լավագույն գիրքը: 134. Չհարդուկված զգեստից ավելի են ամաչում, քան` դեմքի կնճիռներից: 135. Սպիտակ մազերը զգեստի վառ գույնը չեն սիրում: 136. Ավելի շատ հագուստին են նայում, քան` դեմքին: 137.
Ամենավտանգավոր սննդամթերքը սննդի անբաժան մասը կազմող հացն է: 138. ուսանի, աշուղի գուսանական, ժողովրդական երգը իր մահից հետո դարձնել էստրադային, նույնն է, թե գրագողություն թույլ տալ: Էստրադային երգը ավելի հաջողված կլինի, եթե այն ստեղծի համապատասխան ոճի կոմպոզիտորը: 139. Չպետք է գրոծածել միտքը խտացնող բառեր, մանավանդ ժխտողական (երբեք չեմ անի, կյանքում չեմ անի եւ այլն): Կարող է պահը գա, ամաչես ասաթիդ համար: 140. Այն, ինչ հասարակ ավելն է մաքրում, չի կարող հավաքել-մաքրել ոչ մի հատուկ տեխնիկական միջոց: 141. Լավ է մազերը բոլորովին չներկած, փերմակ, քան վաղուց ներկած, ոչ թարմ, ներկը թափած, արմատի սպիտակը բացված: 142. Այն, ինչ մարդ բարձրակարգ գիտակցությամբ կատարում է իր պարտքը, ուրիշներն այն անվանում են համառություն: 143. Ժամանակը առանց որոշակիության նույնն է, ինչ զրոները` առանց թվի: 144. Վայրի խոյերի կռիվը որքան էլ ահարկու լինի, նրանք իրար հարվածի դիմանում են: 145. Ադամանդը ցեքի մեջ չի հալվում: Վ. Հյուգո, Վիկտոր Մարի (1802-1885) ֆրանսիացի գրող, ադամանդը ցեխի մեջ չի հալվում, բայց կորչում է: 146. Ով բեմ բարձրանա, կծափահարեն: 147. Բոլոր մարդիկ գիտեն, թե ինչը վայել չէ ուրիշներին, բոլորին, բացի իրենցից, այլապես ոչ մի անվայել արարք թույլ չէին տա: 148. Եթե դուք կարողանաք վերահսկել ձեզ, ինքնակառավարման ձեր խորհրդին ուրիշները մի կերպ կսպասեն: 149. Մարդուն խորհուրդ մի տուր, քանի դեռ նա չի խնդրել: 150. Ջրի գինն զգում են այն ժամանկա, երբ ջուր չի լինում: 151. Եթե մի միտք ես արտահայտել, սպասիր զրուցակիցդ արձագանքի, հետո հաջորդն սկսիր: Դա ոչ միայն հոգնեցնող է, այլեւ նման է հոգեկան հիվանդի: 152. Պատժի առավելագույն չափը ոչ թե գնդակահարելն է, այլ չհայտնելը, թե երբ են սպանելու ու այդպես էլ չսպանել... 153. Ծխախոտը ծխելով է քաղցրանում, չծխելով դառնանում է: 154. Բանտի մեջ էլ բանտ կա: 155. Եթե սպասում ես, որ ճաշը եփի, նա անպայման համեղ է լինելու: 156.
Եթե կտորի երեսն աստառից չես տարբերում, երկար նայում ես, համեմատում ցերեկվա տարբեր լույսերի տակ, ապա դարդ մի արա զգեստդ հակառակ երեսի վրա կարած լինելուդ համար: 157. «Ծով» հասկացությունը ավելի մեծ է, քան` օվկիանոս... 158. Շատ խոսողից շատ չեն վախենա: 159. Ըսկին (ոսկե մեդալը) մեդալի մեջ չէ, գրելու մեջ է: 160. Եթե սրտիդ դեմ գնալով գովել չես կարող, գոնե լռելն է լավ: 161. Մինչեւ կոյուղու խորքը չմտնես, չես իմանա որտեղից է պայթած: 162. Ավելի շատ պետք է հագնվել շրջապատի համար, քան քեզ համար: Շրջապատից է կախված մեր գործերի ողջ ընթացքը: 163. Յուրաքանչյուր մեկ խաբվելը չի երաշխավորում հաջորդ անգամվա չխաբվելը: Այն, պարզապես որոշակի միտք է հաղորդում նախազգուշացման: 164. Աշխարհում ամենածանր բանը սեփնկան մեղքի գիտակցումն է: 165. Վատ չեն խոսի, չեն փոշմանի մեկ տպագրված գրքի համար, մեկ էլ` ծնված երեխայի: 166. Այն, ինչ կա մեր կյանքում, բոլորը բումերանգ է: Այն, ինչ մենք նետում ենք, մեզ է վերադառնում: 167. Մազերը, կատարյալ հրաշք է կնոջ մազերը: Այն կարող է դեմքը դարձնել անճանաչելի գեղեցիկ, տարիքը ոտքի տակ տալ, դարձնել ազնվական եւ նույնիսկ դարձնել... կրթված: 168. Երբեք մի ասի այն, ինչ լսել ես: Լսածդ կարող է ճիշտ չլինել: 169. Լսածդ երբեք մի պատմի առաջին դեմքով: 170. Աշխատանքը չի ոտնահարում արժանապատվությունը, այլ` շրջապատի մարդկանց գնահատականն ու վերաբերմունքը այդ աշխատանքի նկատմամբ: 171. Կորուստ կորցնողը աչքը գետնից չի կտրում: 172. Ուրախությունդ մի պատմիր ուրիշի: Քո հաջողությունից դու ես ուրախացել, ոչ թե նա: Միշտ պետք է հիշել` ինչեր կարող է անել նախանձը: 173. Եթե շեֆը քարտուղարուհու փոխարեն քարտուղար է պահում, ապա նրա հարազատները լուրջ անհանգստանալու պատճառ ունեն... 174. Ճանեճերի հայտնվելը ոչ միայն ինձ չի բարկացնում, այլեւ նույնիսկ ուրախացնում է: Չէ՞ որ դա էլ է ավետում գարնան գալը: 175. Ինձ դուր է գալիս նույն եւ հեզ կինը, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ միշտ նուրդ եւ հեզ կին լինել: 176.
Ուրիշի փողը անեծքոտ է, չի ուտվի: Թեկուզ նա լինի մոտ հարազատ, որին խաբել պարտքի ձեւով ես վերցրել, դարձյալ ուրիշի փող է: 177. Հասկանալդ խնամքով թաքցնելդ ոչ պակաս կարեւոր է, որքան չհասկանալդ թաքցնելը: 178. Կատակ կա, չարախնդում է: 179. Շատախոսը ամեն ինչից էլ ուշանում է: նա ժամադրվել չի կարող: 180. Բանալին գրպանիդ մեջ է, տունդ գրպանիդ մեջ է: 181. Ինչ-որ բան խնդրելիս պետք է խնդրել շեշտակի ու երկար-բարակ չբացատրել: կարող է հիմարություն դուրս տաս ու գործը փչացնես: 182. Աշխարհի ամենասարսափելի կենդանին մարդն է, հատկապես ուղեղի հանգարումով: 183. Ինչ-որ մեկից եթե նեղանում ես, մի պահ նրան պատկերացրու քո տեղը, գուցե թե արդարացնես: 184. Այնպես փող աշխատիր, որ ոչ միայն որդիդ, այլեւ թոռդ ու ծոռդ էլ ուտի: 185. Տեսնես օրը քանի անգամ է մարդ ինքը իրեն հիմար անվանում, բայց բավական է այն մի անգամ ուրիշն ասի` պատերազմ է: 186. Երբ բոլորը գրեթե մերկ են քայլում, փակ հագնելը դառնում է նոր մուտք գործող մոդա: 187. Վաղվա գործերի մասին երեկոյան մի ծրագրիր: Հոգնած ես: Թող առավոտյան: 188. Անհնար է, որ մարդ երբեք չփոշմանի իր որեւէ արաքից: Դրանք, անշուշտ, մանր գործերում, իսկ ճակատագրական արաքները այնպես չափուկշեռք արա, որ չփոշմանես: 189. Ագռավն իր ձագին սեւ չի ասի: (Արծվաշենի ասացվածք) 190. Խիստ շքեղ, թանկարժեք դագաղը հանգուցյալի համար չէ, այլ նրա հարազատների: 191. Խառը համբույրը թեժ ծեծկռտուքից վտանգավոր է: 192. Շարժվող ատամն ինչ էլ անես, չի ամրանա... 193. Լողանալ պետք է ոչ միայն մարմնով, այլեւ մտքով, ոհգով: Առաջին դեպքում մարմինն է շահում, եկրորդ դեպքում` աշխարհը: 194. Հավին ինչ գույն էլ ներկես, ահվի ձու է ածելու: 195. Մի ուրախանա փող ունենալուց: Հիշիր` ինչպես ձեռք ես բերել, այնպես էլ ծախսելու ես: 196. ԸՐպեսզի հայելու մեջ դուք ձեզ տեսնեք-ճանաչեք, դրեք ձեռ դեմքին մոտիկ մի էջ գիր ու փորձեք կարդալ: 197. Թագավորն իր կյանքի համար պարտական է երեք մարդու` վարսավիրին, խոհարարին, դերձակին: 198.
Եղիր ամուր պողպատի պես, ճկուն` եղեգի պես: 199. Վերջին խոսքը դատավորինն է, դատարանում: Մարդկային հարաբերություններում` խորհուրդ չէի տա: 200. Եթե զրուցակցիդ ձայնի մեջ բողոքի երանգ կա, բողոքի արտահայտություն, եթե այն վերաբերում է նույնիսկ ոչ քեզ, այլ` մեկ ուրիշ անձի, փոքրացնում է նրան լսելու ցանկությունը: 201. Եթե մեծ մարդկանց մասին (մեծահարուստ, մեծ պաշտոնով) ինչ-որ ոչ փոքր միջավայրում վատ ես խոսում, եթե ճշմարիտ էլ է, միեւնույն է, դա ընդունվում է որպես հերյուրանք: Դա ոչ միայն կարող է վտանգավոր լինել քեզ համար, այլեւ կորցնում ես այդ պահին քեզ շրջապատող մարդկանց համակրանքը: 202. Պրոբլեմի մասին կարելի է խոսել այնտեղ, որտեղ լուծում ես ակնկալում: 203. Ավելի լավ է մտածել, թե ինչպես լուծել պրոբլեմը, քան շարունակ, պատեհ-անպատեհ, արժող-չարժողին խոսել այդ մասին: 204. Մարդը խոսում է իր պրոբլեմի մասին, եթե նրա լուծումը չի տեսնում: 205. Եթե ուզում ես դուրս գալ քո վիճակից, բողոքել պետք չէ, աշխատիր: 206. Աշխատանքը չի լինում, աշխատանք գտնում են, այնպես ինչպես փող չի լինում, փողը ձեռք են բերում, փող գտնում են: 207. Եթե բողոքում ես անանուն, անհասցե, երրորդ դեմքով ու հոգնակիով, կամ բողոքում ես ժամանակից` առաջ լավ էր, հիմա... էլ դիագնոստիկ կենտրոն գնալ պետք չէ: Դու հիվանդ ես: 208. Ում սիրում ես, նրա սխալները մի ասի հրապարակավ, ասա միայն իրեն: 209. Աշխարհում միայն մեկի մեղադրանքին չես կարողանում դիմադրել, հակաճառել. երբ ինքդ ես քեզ մեղադրում: 210. Նա, ով հաճախ է ինքը իրեն մեղադրում, սակավ կարժանանա այլոց մեղադրանքին: 211. աղտնի ագենտի համար չկան բարոյական նորմեր: Նա անում է այն, ինչ պահանջումէ գործը: 212. Որքան էլ դու առաքինի ես, պետք է հիշել` դիմացինիդ մեջ տեսնել գողի, ավազակի, ծախու էակի: Դրանից դու երբեք վնաս չես կրի: 213.
Եթե ինչ-որ գործում դու քեզ անհասկացոծի տեղ ես դրել ու գործը շահել, մնա նրա մտապատկերում հենց այդպիսին: Մի ցույց տուր, որ խաղացել ես, այլապես ձեռք կբերես վտանգավոր թշնամի: Մի առավելություն եւս` հետագայում էլ նա ավելի ազատ կգործի, կարծելով, որ դու չես հասկանում: 214. Հարկավոր է մեկ-մեկ ետ նայել: Մեր անցած կյանքը մեր լավագույն դասն է: Բայց առաջ նայելն ավելի անհրաժեշտ է, որովհետեւ նոր եկող փոսերն առջեւում են: 215. Ըրտեղ շատ լույսեր, այնտեղ աստղերը չեն երեւում: 216. Ինչքան ֆանատիկ հեղափոխականներն են հայրենասեր, այնքան էլ ֆանատիկ աղանդավորները` հոգեւորական: 217. Որքան կործանարար է մտածել, թե մեզ ոչ ոք չի խաբի, նույնքան կործանարար է մտածել, թե մեզ բոլորն էլ խաբում են: 218. Հիշիր բարեկամներիդ ոչ թե այն ժամանակ, երբ տեղդ նեղ է, այլ այն ժամանակ, երբ տեղդ լավ, լավ է: 219. Զանազան մարդկային նողկալի, ստոր արարքներ մենք կոչում ենք խոզություն, մի բան, որ խոզը ընդունակ չէ դրան: 220. Արտահայտել սեփական կարծիքը, երբ քեզ խնդրում են, երկու անգամ տպավորիչ, քան` առանց խնդրելու: 221. րիչի շարժվող միջուկը նույն տհաճությունն է պատճառում, ինչ` սեղանի կաղացող ոտքը: 222. Երգը (երգելը) եւ հեղինակային գիրքը, եթե չեն խնդրում, մի նվիրիր: 223. Բիրտ աշխարհում չպետք է լինել այնքան նուրբ ու կիրթ, որ չկարողանաս ապրել: Ավելի ճիշտ կիրթ-ը եւ նուրբ-ը պետք է կողքի դնել ժամանակավորապես: 224. Ուզո՞ւմ ես տարբերել թշնամուդ բարեկամից: Հագիր գեղեցիկ զգեստ եւ երեւա, նախ մեկին, հետո մյուսին: Նրանք հակառակ կարծիքներ են արտահայտելու: 225. Եթե քո մտերիմներից մեկի ինչ-որ բանում նեղացրել ես, եկեսիր նրանից խորհուրդ հարցնել ինչ-որ բանի վերաբերյալ: 226. Ամենատհաճ խորհուրդը նա է, երբ փող ես պարտք ուզում, իսկ նա, «խորհուրդ» է տալիս: 227. Եթե տասը պնդուկ ուտես, մեկը` դառը, այդ մեկը դառնացնում է մնացած իննին: 228. Լավ է վաստակել արցունքով, քան` ուտել արտասուքով: 229.
Անիմաստ է մի մարդուց խնդրել մի բան, որը նույն պրոբլեմն ունեցել է երկար ժամանակ: նա դա կարողանա էլ, չի անի: 230. Որքան էլ տգետ, անգրագետ, անտաշ լինի հակառակորդդ, վարվիր նրա հետ քեզ նման, ոչ թե` նրա: 231. Ամենավտանգավոր թշնամին ոչ թե նա է, ով կռվում է քեզ հետ երես երեսի, դեռ մի հատ էլ ապտակում, այլ նա, վո գաղտնի քո դարմանի տակը ջուր է կապում: 232. Մի հավատա քո այն հերավոր բարեկամի երախտիքի արտահայտությանը, (որին դու տարիներ առաջ օգնել ես), երբ դու հարուստ ես ու ապահով: Նրա երախտագիտությունը կերեւա, երբ դու ակրիքի մեջ լինես ու իրեն դիմես: 233. Ամբոխին պետք է ուժով խելքի բերել եւ մտրակել նրան հանուն նրա սեփական շահի: Նիցշե, Ֆրիդրիխ (1844-1900) գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, որոշ կարգի կանանց` նույնպես: 234. Եթե պետական այրերին ցույց ես տալիս, որ շատերին ես ճանաչում, նրանք խուսափում են քեզնից, հետդ գործ ունենալ չեն ուզում: 235. Չպետք է տրտնջալ, երբ աղն ու շաքարը հավասար են թեյիդ մեջ: Չե՞ որ կարող էր շաքարն ընդհանրապես չլինել: 236. Եթե ճակատագրով քեզ է ընկել ապրել հիմարի հետ, մի փորձիր համոզել, որ նա հիմար է: Անօգուտ ջանք է: Այլ` ընդհակառակը` ահմոզիր, որ նա խելամիտ է: Կյանքի դառնությունը, դառը դեղահաբի նման, որոշ չափով կմեղմացնես եւ կուլ տալը հեշտ կլինի: 237. Անհնար է անհնարը դարձնել հնարավոր` հիմարին համոզել, որ նա... խելոք է: 238. Բարեկամիդ նեղ օրին համնելը հացի փոխ է (հաց վերցնես, հաց թխելուց հետո փոխը տաս): Բարեկամդ «փոխ»-ը չտա էլ, աստված կտա: 239. Արքայազնը մայր չի ունենում: Նրա մայրը դայակն է: 240. Ոչ միայն թանկարժեք իրեր, այլեւ թանկարժեք գրիչ էլ պետք չէ գործածել: Կամ կորցնում ես, կամ գողանում են: 241. Երեք բան մարդ պետք է օգտագործի մեկ անգամ` թմրադեղ, թմրանյութերի գործով զբաղվող օրինապահ տեսուչը, (որ տարբերի կեղծը ձեւականից), մեկ անգամ գողություն եւ մեկ անգամ ուժգին հարբել: Վերջին երկուսը` որ խուսափի կյանքում երկրորդ անգամ կրկնելուց: 242.
Եթե ճակատագրով քեզ է ընկել ապրել հիմարի հետ եւ ոչ մի կերպ հնարավոր չի դեղել, դարձիր պատշար` պատ քաշիր քո հոգեկան ապարատի առջեւով: Վերջիվերջո դա էլ կանցնի: Այդպես չի մնա: 243. Զիջիր խելամիտին, անտեսիր հիմարին: 244. Ցուպը եւ հույս է (հենվում ես), եւ` հուսահատություն` երբ ձեռքդ ես առնում ու ճամփորդում աշխարհում ոչինչ չունեցողի ճամփորդությամբ: 245. Ջուրը, միշտ էլ բարձր է լինում այն մարգագետնից, որի մեջ այն ահլվում է, ներծծվում, կորչում: Այսինքն ջրում է: Մարգագետինն այդ, չպետք է մոռանա: 246. ՈՐդը, ճիճուն ոչինչ չի անում, բացի նրցանից, որ մարդ զզվում է նրանից: 247. Բժիշկը ոչինչ չգիտի, համենայն դեպս քո մասին: Այդ դու պետք է բուժես քեզ: Իսկ բժիշկը նման է այն անցողդին, որը բեռը օգնում է, բարձրացնում, դնում քո շալակին: 248. լավագույն կիրակին` երբ ոչ մի տեղդ չի ցավում եւ ոչ մի դժբախտ դեպք չի պատահել: 249. Թի կարելի ասել (որեւէ մեկի մասին), թե ես նրանից այդ չէի սպանում (վատ առումով): Ամեն մեկից էլ ամեն ինչ էլ կարելի է սպասել: Հանգամանքներն են թելադրում: Միաժամանակ չի կարելի ապրել, եթե չկա գեթ մեկը, որ ասես` ես նրանից դա չեմ սպասում (վատը): 250. Անհնար է սիրել մարդուն եւ միաժամանակ վախենալ նրանից, կամ հակառակը: 251. Լողալ չիմացողը չի խեղդվի: 252. Տհաճ հոտը զենքի կարիք չի ունենում: Նրանից, պարզապես փախչում են: 253. Սիրիր ինքդ քեզ ծառայի պես, տիրիր տիրով նման, պատժիր դատավորի պես: 254. Ընկածը քամակ չի խաղացնում : 255. Այնպես արա, որ վեճի ժամանակ ոչ թե վերջին խոսքը քոնը լինի, այլ հակառակորդը մնա պարտքի տակ` պարտքի զգացումով: 256. Տված փողը ասված խոսքի նման է: Եթե փող ես վերցրել, հետագայում տասն անգամ ավել էլ վերադարձնես, վերցրածը մնում է վերցրած: Այն չի փոխարինի մեծագոհի, անշահախնդիր փող չվերցնելուն: 257. Բաց գույները բոլորն էլ իրար հետ ներդաշնակում են: Այդ մուգ գույներն են խիստ քմահաճ` ոչ բոլորն են իրար ներդաշնակում: 258. Պոռնկանոցում հայրենիքի մասին երգեր չեն երգում: 259.
Ծովի համար ծնվածին ցամաքում չես պահի: 260. Երբ քո տանից ինչ-որ մեկին ճանաարհում ես, դուռը փակիր գողի պես` անաղմուկ: 261. Հեռախոսազրույցից հետո, հատկապես նրա հետ, որից կախում ունես (գործի առումով), առաջինը մի դիր լսափողը: 262. Ձի կա` արորի համար, ձի կա` արշավի: Տերը չէ ձիուն կարգում այդ պաշտոնին...: Ձիան ինքն է ընտրում: 263. Ձի էլ լինի, եթե հոտի հետ է արածում, հոտի անդամ է, ինքն էլ է ոչխար: 264. Կռվելիս այնպիսի բառեր ասա, որ հաշտվելուց հետո չամաչես: (մորս խոսքերից) 265. Կռվելիս վերջին բառը սկզբից մի ասա: 266. Մարդիկ առաջին հայացցիք իրար վանում են, կամ իրար ձգում: Դա հետեւան է, առանց պատճառի: 267. Մոտդ երկու հագուստ պահիր` շքեղը ցերեկվա համար, «ինչպիսին սանրվածքդ է, այնպես էլ քեզ կլսեն», իսկ աղքատիկը գիշերվա համար (եթե ուշացած ճամփորդի վիճակում լինես), որպեսզի անվնաս տուն հասնես: 268. Ձեռքին բռնած պայուսակն ավելին է ասում մարդու մասին, քան` հագնվածքը եւ սանրվածքը միասին վերցրած: 269. Ենթարկելու եզակի գաղտնիքը ենկարկվելու մեջ է: 270. Մեռելը սեղանին էլ դրած լինի, արտաշատցին առեւտուրը չի թողնի: 271. Մարդու կշիռը միակ ապրանքն է, որը, որքան թերակշռում են, այնքան շատ են փող տալիս: 272. Եթե մեքենայով անցնում ես, վերցրու ձեռքը բարձրացրած ուղեւորին, որ չմնաս ճանապարհին, որ անվնաս տեղ հասնես: 273. Անլիարժեքության, թերարժեքության զգացումն ավելի վատ է, քան` ինքը` ֆիզիկական արատը: 274. Եթե մի բարձրաստիճան պաշտոնյա իրեն ցած է դասում իրենից ցածր մի մարդուց, դրանից նա ավելի է բարձրնում: 275. Ափսոս, որ մարդիկ իրենց զավակների մասին չեն մտածում` չեն անում այն, ինչը կուզեին, որ վերադառնար իրենց զավակին: 276. Օղին տուր (նվիրիր) նրան, ով օգտագործում է Ով երբեք չի խմել, նրան նվիրած-չնվիրած, մեկ է: 277. Զգեստիդ վրայի փոքրիկ «վթարը» այնպես ուղղիր, եւ ոչ թե այնպես, որ ավելի քիչ կերեւար, եթե չուղղեիր: 278.
Երկու բան կա, որի համար չի կարելի դիմել դատարան` երբ վերեւի հարեւանը ջուր է թափել եւ տնօրենդ անիրավացի քեզ ազատել է աշխատանքից: 279. Նվեր տալուց առաջ պետք է իմանալ, թե նա ինչ է սիրում, ինչ է նախընտրում: 280. տածդ վերադարձրու, կորուստդ դուրս կգա: 281. Եթե շատ կծու տաքդեղ ուտես ու բերանդ մրմռա այնպես, որ արցունդներ երեւա, ու դու տաքդեղը հայհոյես, հիշիր` այն քո բերանիդ մեջ է: 282. Որքան էլ նիհար լինես (ավելորդ կշիռ չունենաս), մինի շրջազգեստ մի հագնիր: Սպիտակ մազերիդ հետ չի նայվում: 283. Եթե մոտեցել ես մեկի խորհուրդ հարցնելու համար, մի ներկայացիր (մանավանդ, եթե նրանից բարձր դիրք ունես), այլ պարզապես հարցրու: 284. Հայհոյանքից տհաճ է այն խորհուրդը, որը տալիս են խնդրածդ օգնության փոխարեն: 285. ԱԵթե քեզնից խորհուրդ չեն հարցրել ու տալիս ես, նմանվում է կշռալիցի : 286. Բոլոր հարաբերություններն էլ փչանալու հատկություն ունեն, հատկապես ամենալավը: 287. Լավ հարաբերություններն ավելի շուտ են փչանում, քան` վատը` վերականգնվում: 288. Այնպես մեռիր, որ վրադ լացող լինի: 289. Քո դագաղին լացող կլինի այնքան մարդ, որքանի ծիծաղեցրել ես: 290. Միշտ չէ, որ պետք է պատասխանել քեզ հասցրած վիրավորանքին: Հաղթանակ չես տանում, այլ գրգռում ես: Փոխարենը, չհասկանալու տալով, դիմիր որեւէ հարցով եւ նա, անպահճառ կօգնի: Եվ դուք կդառնաք բարեկամներ: Այնքան հեշտ է թշնամիներ դառնալը... 291. Խուսափիր բացատրություն պահանջելուց: ործը չի հաջողվել, հաշվիր զանգել ես մի տեղ ու սխալ ես ընկել ու շարունակիր ճանապարհդ: 292. Եթե մի խմիչք կա, որը դու ես ուզում խմել, մի դնիր սեղանին եւ ասա` սրանից միայն ես եմ խմելու: 293. Ամենից լավ օծանելիքի հոտը մաքրության հոտն է: 294. Տեր հայրը կնոջը համբուրելու համար փող չի տա: Սովոր չի: Ընդհակառակը` նա սպասում է, որ իրեն փող տան` խաչհամբույրի փող: 295. Մարդը որոշում է, եղանակը` վճռում: 296. Մեկ, հիվանդի մոտ դատարկ չեն գնա, մեկ էլ բանակ ծառայող զինվորի մոտ: 297.
Երեք բան տարիք չի հարցնում` սերը, բիզնեսը, սեքսը: 298. Մարդուն հեշտ է սպանել, բայց այ, համոզմունքը փոխել, արժանավայել գործ է: 299. Հետին թվով շնորհակալությունը եւ հետին թվով ցավակցությունը օդ կրակած հրացանի կնմանի, նպատակին չի հասնի: 300. Ինքնաներշնչում դրական առումով` լավատեսություն է, ինքնաենրշնչում բացասական առումով` հոգեկան հիվանդություն: 301. Ճանապարհը չի բնորոշում մարդուն (ո՞ր ճանապարհի վրա է գտնվում): Ճանապարհը մեկն է եւ նրանով անցնող յուրաքանչյուր մարդ իր ձեւով է գնում-գալիս, իր նման: 302. Եթե ես հարուստ լինեի, եկեղեցի` աստծո տուն չէի սարքի: Տուն կսարքեի կարիքավորի համար: Աղոթելու համար աստծո տունը պարտադիր չէ: Իսկ այս դեպքում աղոթել էլ պետք չէ: Բարի գործը մարմին առած աղոթք է: 303. Եթե ես հարուստ լինեի ու որոշեի աղքատի համար տուն սարքել, նախապես կհետաքրքրվեի` հո տունը չի՞ ծախել, կերել: Նման մարդու համար տուն սարքել պետք չէ: Նույն ճակատագիրն է ունենալու: 304. Աշխարհում երկու բան կա, որ կիսով անել չի լինի` դա պարն է ու սեքսը: Երկուսն էլ պետք է լինեն բուռն: 305. Հարվածը ամենամոտ մարդուց կգա (մոտ կանգնած, մեկ կանգուն հեռավորության) 306. Մարտին, ինչ թանկարժեք մատանի էլ լինի, մատը պիտի գեղեցիկ լինի: 307. Ժահեստային անիվը չորսից կարեւոր է: 308. Որքան ուրիշի համար խոր փորես փոսը.. այնքան քեզ համար դժվար կլինի դուրս գալը... 309. Երբ ծառը կտրում են, թույլ չտալով նրա վերընձյուղվելը (ինչպես են սխալվում), նա արմատով է հզորանում: 310. երանը մի ծայրից բարձրացնել չես կարող: երանը երկու ծայրից կարելի է բարձրացնել: 311. Բանտը նստածներինը չէ, այլ ազատության մեջ գտնվող նրա հարազատներինը: 312. Հայաստանում աղբարկղերը չեն ծառայում առեւանգված մարդկանց փրկագինը դնելու տեղ: Աղբարկղերում փորփրողները չափից ավելի շատ են: 2003թ. 313. Մարդուն մեկ անգամ կշահագործեն: Իսկ խելացի լինելու դեպքում կօգտագործեն շատ անգամ: 314.
Զայրույթդ ցույց մի տուր թշնամուդ: Իսկ եթե կարողանաս քեզ էլ, նրեսից, ցույց չտալ, պաշտպանած կլինես առողջությունդ: 315. Բոլորի հետ կարելի է լիզու գտնել, բացի սեփական սրտից: 316. Որքան էլ գեղեցիկ լինի ծաղիկը, եթե անդուր հոտ ունի, տանդ մեջ չես աճեցնի: 317. Յուրաքանչյուր ոք իր մեջ պետք է աճեցնի ինչ-որ չափով նաեւ կոնսպիրատորի, հատկապես գրողը, որ անկեղծ է, մաքուր, անխառն: 318. Մարդու զգայարաններից ամենաթույլը եւ անպաշտպանը ախորժակն է: Մի ճանճն էլ բավական է... (ճաշի մեջ ընկած): 319. Մինչեւ կապացուցես հոգեկան հիվանդի հիվանդ լինելը, դու էլ... 320. Լավագույն դպրոցը մարդու` վաստակել սեփական հացը սեփական ուժերով: 321. Ըչինչ չարժող ասեղի կորուստը ամենամեծ ցավն է պատճառում: Այն վտանգավոր է: 322. Որբանոցը եւ բանակը մանկավարժություն չէ, ուժավարժություն է: 323. Վարժեցրած առյուծը կատու է: 324. Չպետք է խնայել փողը ուսուցչին, փաստաբանին, բժշկին: 325. Բոլորն էլ այն կյանքում վճարում են, հատուցում ըստ իրենց արաքների: Կա որ սկզբից են վճարում, կա որ` վերջում... 326. ողեգող սերն է քաղցր ու գողեգող ծխելը: 327. Պատահաբար գտնված դիակի մասին մի հաղորդիր: Դա կանի ինչ-որ մեկ ուրիշը: 328. Բոլորի ամփոփումը նույնն է, հաշիվն է տարբեր: 329. Ցամաքի վրա լող չեն սովորում: 330. Աշխարհի շառավիղը, երկրագնդի շառավիղը (մեծությունը) մեր աչքի, մեր տեսողության (ֆիզիկական) երկարությունն է: 331. Դարի մասին խոսք ասելը նույնքան դժվար է, որքան ազգի մասին: Քանզի յուրաքանչյուր տասնամյակը մեկ մի դար է իր սովորություններով, փոփոխություններով, քաղաքական կյանքով, գաղափարախոսությամբ ու մոդայով: 332. Սառած ծովի վրայով մի քայլիր, որքան էլ համոզված լինես սառույցի ամրության վրա: Այն միտքն էլ բավական է, որ սառույցը կարող է կոտրվել: 333. Ամենավրդովվեցուցիչ զգացումը խաբված լինելու զգացումն է ամենամոտ մարդուց: 334.
Ինչքան ստրուկ ունես, այնքան թշնամի ունեսպ Իսկ եթե նրանց հետ հաց ես ուտում, թեկուզ մեկ անգամ, նրանց աղքատիկ սեղանից, նրանք դառնում են ոչ միայն քո ընկերները, այլեւ քո հավատարիմ շները: 335. Դիմահարդարման դիմակի արդյունքը (գեղեցկանալը) ավելի շատ տերն ինքն է զգում, քան ուրիշները: Այն ավելի շատ ինքնազգացողություն է: 336. Փոքրիկ նվիրատվությունները այնքան են սատարում բարեկամությունը, որ ինտուիցիայով զգացած անբարյացակամությունը (իսկ ինտուիցիան չի խաբում) վեր է ածվում բարեհաճ վերաբերմունքի: 337. Ուշացած շնորհակալությունը շնորհակալություն չէ, մեկ էլ` ուշացած օգնությունը: 338. Ում ինչ անում են, ինքն է մեղավոր, ոչ անողը: Ինքն է թույլ տալիս իր նկատմամբ անպատշաճ վարվել: 339. Բոլոր կամուրջների այրվելուց հետո ներողություն խնդրելն ավելորդ է: 340. Որքան էլ հարուստ լինես (շատ փող ունենաս) տունդ վերանորոգել տալիս (կամ հետո) ինչ-որք բան պիտի քո ձեռքով անես: Այն մի քփոքրիկ բանը, որը ինքդ ես արել, դիլետանտորեն, նա է քեզ հրավիրելու տուն: 341. ծողը կարկինի անշարժ ոտքն է: 342. Անլաց մեռել համարյա թե չկա: Բայց բոլոր մեռելի համար չէ, որ պետք է լաց լինել: Մեռել կա, որ ոչ թե լացել, այլ պարել է պետք: 343. Կրնկի վրա բաց դուռը գող չի մտնի: 344. Ադամանդին ադամանդ կասեմ այն դեպքում, եթե նա փայլի արժանիի մասին: 345. Սուրճը երկար եռացրած է համով: Բայց եթե սուրճը ցույց ես տալիս (քիչ ես լցնում) ինչքան էլ երկար եռացնես, մեկ է: 346. Չես ուզում լսել տհաճ խոսեր, մի ասա ինքդ... 347. Շունն էլ նման է ամուսնու (ամուսին ընտրելու): Կա որ գեղեցիկ է, գոնե էսթետիկադ բավարարում է, կա որ նայել էլ չես կարող, բայց պահում են: 348. Նա, ով թաքցնում է իր ազգությունը այլազգերի մեջ, հավանաբար խնայում է իր ազգին... 349. Ըւրիշի պատշգամբից համայնապատկերը (պանորաման) գեղեցիկ չի լինում: Սեփական պատշգամբից երեւացող քարերն էլ են ծաղիկներ: 350. Մազերի արմատը, կարծում եք գլքի մաշկի՞ մեջ է: Մազերի արմատը սրտի մեջ է: 351.
Չի կարելի շնորհակալություն հայտնել, արանց աչքերին-երեսին նայելու: 352. Չկա տգեղ կառուցվածք: Կա տգեղ հագուստ, որը չի ծածկում թերությունները: 353. - Ինչպե՞ս փոխել հագուստը փողոցում, որ ոչ մեկը չնկատի - Ոչ մեկի մի նկատիր, ոչ մեկը չի նկատի: 354. Ցանկացած ամենափոքր մասշտաբի հավաքույթն էլ (ծնունդ, կնունք) նման է քաղաքական ելույթի: Խոսքը տալիս են նրան, ով գովասանքով պիտի խոսի հոբելյարի հասցեին: 355. Հոգեկան հիվանդի կյանքում էլ պետք է լինի մեկը, որը մեծ հեղինակություն ունենա նրա մոտ, որպեսզի նրան լսի: 356. Դեղի ծգտակարությունը արժեքի մեջ չէ: ՄԻՏՔԸ ԺՊԻՏԻ ՍՈՈՒՍՈՎ 1. Հարսանիքը... վերջում կանեն: Սկզբից պարելը վաղ է, ասա` վերջում պարեն: 2. Ամենավտանգավորը չքավորությունից դեպի հարստություն ադապտացիան է: Պարզվում է, որ «խալք» կոչվածը այստեղ էլ է պետք գալիս: 3. Շողոմքոր գառը երկու մայր կծծի (հայկական ժողովրդական), իսկ շողոմքոր դեսպանը` երկու պետություն: 4. Մանկավարժը այն մարդն է, որ ողջ կյանքում լսում է` շնորհականություոն: Հետո էլ ասում են` շնորհակալությունով տուն չի պահվի: 5. Դատավորը միակ մարդն է, որին ծիծաղը վնաս է
6. Դիստանցիան, պարզվում է, որ ոչ միայն ճանապարհային անվտանգ երթեւեկության կանոններից մեկն է, այլեւ անվթար հարեւանության կանոններից գլխավորը: 7. Խելացի շուն ունենալը պակաս կարեւոր չէ, որքան` խելացի երեխա: Երկու դեպքում էլ մոսկվացին հպարտության զգացում է ունենում: 8. Լավ հարեւանը հեռու բարեկամից լավ է (հայկական ժողովրդական), իրավ է, երբ տանը մարդ չի լինում, շատ արագ է մաքրում
քանի որ հեռու բարեկամից լավ գիտի` ինչը որտեղ է: 9. Եթե ամեն հայցվոր գործը դատարան տալուց առաջ հասկանայիր սխալը, ապա
ինչ պիտի անեին խեղճ դատավորները: 10. Դատավորի ամենաչսիրած օրենքը այն է, որի դիմաց մեկ թիվ է գրված որպես պատժաչափ: Այսինքն ոչ թե 4-14, այլ` 4: 11. Խելացի գրողը չի ցանկանա իր կենդանության օրոք իրեն կարդան: Մեկ էլ տեսար մի հասկացող եղավ
12.
Սերը ոչ համ ունի, ոչ` հոտ, ոչ ձայն է տալիս: Էլեկտրական հոսանծքի նման է: Որ կպավ, միայն հողը կփրկի
13. Մենակյացներին .- Դուռդ փակ պահի, հարեւանիդ գող մի բռնի (հայկական ժողովրդական), Դուռդ փակ պահիր, որպեսզի դագաղով, շնորհքով թաղում ունենաս, դիակդ չնեխի տան մեջ: 14. Յոթ պատվիրան քաղաքագետներին.- առաջին, եթե քաղաքագետը ուզում է մեռնել մնական մահով, պետք է սեփական մտածելակերպը թողնի, ծխելը թողնելու պես եւ ամբիոնից կարդա այն, ինչ կհանձնարարեն: Երկրորդ. ծափահարելիս երբեք առաջինը չլինել: Երրորդ. երբեք չգնալ առջեւից: Չորրոդ. (Այս խորհուրդը չկատարողը թեեւ կյանքից չի զրկվի, բայց կզրկվի շեֆի բարյացակամությունից, որը նույնն է, ինչ, կրիային սպանած, թե մեջքի վրա գցած) Եվ այսպես, չորրորդ. Խայան չնայել շեֆի քարտուղարուհուն: Հնգերերով. Արագ հաշվելու ընդունակություն ունենալ եւ քվեարկելիս չհայտնվել փոքրամասնության մեջ (մենշեւիկների): Վեցերորդ, Ինքնակամ ելույթ չունենալ (ինչ իմանաս, մեկ էլ տեսար մի : ստորակետ բաց թողեցիր: Ուրիշի գրածը դժվար է կարդացվում) Յոթերորդ. Թմոռանալ, որ մածունը սեւ է եւ հառաջ, դեպի թագադրում: 15. Ժողովրդի մասին բոլորն են մտածում, մինչեւ պատգամավոր դառնալը: 16. Թե ուզում ես երգդ լսեն, պարիր նրանց դուդուկի տակ
17. Սերը նման է պոեզիայի համաշխարհային սիմվոլ մտրուկի, որը թեւեր ունի, բայց սմբակ էլ ունի
18. Սերը մի գնացք է, որը նստելուց հետո ես իմանում, թե ուր էր գնում: 19. Սերը թեւեր է տալիս մարդուն, բայց շատ բարձր թռչելու խորհուրդ չի տալիս
20. Նախնադարյան համայնական հասարակարգում մարդիկ խմբավորվում էին, որ որսի գնան, գելուգազանի որս չդառնան: Իսկ հիմա, մեր փոքրիկ Հայաստանում, 21-րդ դարի սկզբին 121 կուսակցություն կա: Երեւի սրանք էլ են որոշել որսի գնալ: 21. Փողն ու սրիկան հին ընկերներ են: Անհրաժեշտության դեպքում չեն մոռանում իրար: 22. Օրենքը երկուծայրանի, երկուգույնանի մատիտ է: Մի ծայրին դեպքն է, մյուսին` «մեղմացուցիչ դեպք հանցանաց մը»: 23.
Ուսումի ձգտելը կոմունիստների ժամանակից մնացած հիշուղություն է: Դեռ չեն մոռացել: (1917-1990) 24. Ուսուցիչը կարող է հանձնարարել աշակերտին` գտնել տվյալ ասույթի տրամաբանական բառը, բայց ինքն էլ պետք է գտնի
25. Սերը նման է լեթարգիական քնի: Կա, որ զարթնում են, կա, որ քնած էլ մնում են
26. Ոսկու նկատմամբ պետք է վարվել նույնպերպ, ինչ` թույնի` բաց տեղ չդնել, աչքից հեռու պահել: 27. Աղանդավորներին.- Ովքեր սեր չունեն երկրի վրա, փնտրում են այն երկնքում: Եվ ճիշտ են անում: Երկրի վրայինը կարող է մի օր էլ ցավ պատճառել
28. Մարդուն պետք է ընդունել այնպես, ինչպես նա կա,
եթե հետը չես ապրում: 29. Ոսկին կուրացնում է: Բայց այն ով չի ուզում խարխափել
30. Սիրո գլխին խելք չկա: Եթե մի բանի գլքին խելք չկա, նրանից ինչ նեղանաս: 31. Անհաջող ամուսնությունիը անհաջող առեւտուրի կնմանի: Լավագույն ելքը ետ տալն է: 32. Ամուսինների ինչպես հանդիպումն է պատահաբար, այնպես էլոսկե կամ արծաթե հարսանիքը: 33. Անբարոյական է չիմացող երեխային «գերազանց» նշանակելը,
եթե փող չկա: 34. Մտավորականն ու քաղաքագետը նույն չափի իրավազուրկ են. մտավորականը գրում է, քաղաքագետը կարդում է ժողովուր: Քաղաքագետը չի կարող գրել, մտավորականն էլ չի կարող կարդալ ժողովում: 35. Կաշառք տվողին պետք է դատել, ոչ թե` վերցնողին: Նրան ով էր ասում «Աստվածաշունչը» չկարդացած կաշառք տա: Մի ձեռքով տալու դեպքում մյուս ձեռքը չիմանալու փոխարեն, արա աշխարհն է իմանում: 36. այլի գլխին ավետարան են կարդում, ասում է` շուտ արա, ոչխարը սարն անցավ
(հայկական ժողովրդական), այլի գլխին ավետարանը նույնն է, ինչ արվեստի գլխին` քննադատությունը: 37. Ընկեր ունենալու համար, հարկավ, լսել պետք է կարողանալ, պայմանով, որ խոսելու հերթը մեկ-մեկ էլ քեզ հասնի: 38. Հակոբ Պարոնյանի մոտիվներով.
- ա) «Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին» Հակոբ Պարոնյան, իսկ քսաներորդ դարուն մեջ կաթը տակավին անարատ կծախին, վասն զի ջուրին գինը կաթեն անցած է: բ) Անոր դեմքը կնմաներ անոթի դերասանի մը, որըն արքայի դերըն կխաղար: եղեցիկ օղիի կնմանի: Չափավոր ախորժակ կբանա, չափազանցը կգինովցնեպ (Հակոբ Պարոնյան)-, խանդը օղիի կնմանի, չափավորը ախորժակ կբանա
չափազանցը կխելագարեցնե: գ)Անոր դեմքը կնմաներ արքայի մը, որըն ծառայի դերըն կխաղար: դ) Խանդը աղի կնմանի: Չափավորը անհրաժեշտ է, չափազանցը` անտանելի: ե) Քաղաքականությունը ծովում լողալու կնմանի: Եթե մարդը չափել գիտի իր ուժերը, չի շարունակում խորանալ ծովի խորքը: 39. Սիրո մեջ ենթագիտակցության ձայնին ավելի շատ պետք է լսել, քան գիտակցության, քանի որ գիտակցությունն այդ պահին սառեցված է լինում: 40. Սիրով ապրելու նախապայմանը,- փակել աչքերը ամուսնու, ընդհատումներով գծի հաճախականությամբ, հիմարության պահին: Իսկ եթե հիմարությունը հոծ գի՞ծ է: 41. Եկեղեցին մշտապես պատրաստակամություն է հայտնում տրամադրել դրախտային բարիքներ կանխիկ դրամի դիմաց: Ինգերսոլլ, Րոբերտ րին (1833-1899) ամերիկացի իրավաբան, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ: Այժմ բոլոր տղամարդիկ են խոստանում դրախտային բարիքներ,
կանխիկ կնոջ դիմաց
42. յուղապետը ողջ գյուղը իրենն է կարծում, մոռանալով, որ գյուղը իրեն են տվել թալանելու ընդամենը երեք տարով: 43. Օղին արթնացնում է ուղեղի քնած բջիջները: Մարդ կա, սակայն, որին ոչ թե պետք է արթնացնել, այլ արթուններին էլ` քնեցնել: 44. Սկեսուրը իզուր է անհանգստանում, որ հարսը որդուն չի սիրում: Չսիրող կողմն է միշտ էլ հեռացողը լինում: 45. Էշի համար փուշն ավելի լավ է, քան` նուշը (հայկական ժողովրդական), դարդ մի արա տվածդ նոււշի համար: Մեկ է, չի ուտի: 46. Եթե գրողը շողոքորթում է իր ժամանակի կուսակցությանը, բա նա դարերի դատից չի վախենո՞ւմ: 47.
Սերը հայ ու արաբ չի հարցնում: Եթովպիա էլ կհասնի, բայց սովորությունները վազեցնելով նորից կբերեն Հայաստան: 48. Կոմունիստների ժամանակ ում վրա դատվածություն կար, իրավունք չուներ պետական պաշտոն ստանձնելու (1917-1990), իսկ կապիտալիստների ժամանակ ով դատված չի եղել, իրավունք չունի պետական պաշտոն ստանձնելու: 49. Դուռդ փակ պահիր, մեղքը աստծու վրա մի գցիր: 50. Սակավամարդ, մեծ ճանապարհներին շներից ու վարորդներից նույն կերպ են պաշտպանվում. երբ շները հարձակվում են, պպզում ես, փախչում են, վարորդնեարը` նույնպես` կռանում ես ու մի մեծոտ քար վերցնում ու նայում մեքենային: Շներից շուտ են փախչում: 51. Կրոնի միակ լավը այն է, որ նա բացառում է վաղեմության ժամկետը: Այսինքն մարդը ոչ միայն այս կյանքում, այն կյանքում էլ պիտի պատասխան տա իր արարքների համար: 52. Մուրացկանության երկու տեսակ կա. մեկը նստում է փողոցում, գլխարկը դնում դեմը, մյուսը` աշխատասենյակում` ատրճանակը դնում դարակում: Միայն թե այս երկրորդին մի քիչ ուրիշ անուն են ասում` չտվողները կաշառք են ասում: 53. Սիրո եւ ընտանեկան
հիվանդությունների հարցում գերապատվությունը տալիս եմ վիրաբուժական միջամտությանը
54. Կտակը եւ աբորտը նույն բանն են: Երկուսն էլ կյանքը արհեստական ընդհատելու միջոց են: 55. Ագռավը դիմեց դատարան (փող ուներ), նրան դասեցին կռունկների երամի շարքը: Ինչ պիտի անի, երբ գա չվելու ժամանակը: 56. լխացավն էլ անհրաժեշտ է, որ մարդ գլխի տեղը չմոռանա, հարկ եղած տեղը գլխին դիմի, ոչ այլ տեղին
57. Դատավոր ամուսին ունեցողը պետք է մի հատ էլ փաստաբան ամուսին ունենա: 58. Աղանդավորներից շատերը իրենց կյանքը կապում են աստծու հետ: Դա լավ է, միայն թե նրանից երեխա չեն ունենա: 59. Դժոխքի հասկացությունն էլ է հարաբերական: 20-րդ դարավերջի «բնակիչները» 19-րդ դարի «բնակիչներին» կամաց քշում են
դեպի դրախտ: Բռնագաղթ է: Որ դարում ասես չի եղել: 60. Նեվրոտիկ. իմ ամբողջ պրոբլեմը նրանում է, որ չեմ կարող չմտածել: Պսիխիոտիկ. իսկ իմը` որ չեմ կարող մտացել: 61.
Կիսատ լավությունը նման է կիսատ սեռական հարաբերության: 62. Քաղաքական կուսակցություններին մասնակցում են նաեւ նրանք, որոնց մերձավորները այլեւս չեն լսում: Նրանք խոսելու տեղ են փնտրում: 63. Քաղաքակոնւթյունից սկսում են անմիջապես խոսել հատկապես նրանք, որոնք այլեւս կանանցից խոսել չեն կարող: 64. Ինչքան էլ թանկ լինի ճշմարտության գինը
թանկից էժանը չկա: 65. Աստվածաշնչյան այն միտքը, թե պետք է մեղքերը խոստովանել մեռնելուց առաջ, չի կարելի երկու պատճառով. մեկ որ, մեկ էլ տեսար չմեռար, երկուս. մեռնես էլ, էն աշխարհում էլ դատավոր-դատախազ հետեւիցդ կընկնեն` դոլար բեր, թե չէ կդատենք: 66. Ամենից շատ արժանի է հարգանքի այն ազնիվ գործը, որը կատարվում է գաղտնի: Բ. Ժասկալ Պասկալ Բլեզ (1623-1662) ֆրանսիացի գիտնական, գրող, մաթեմատիկ. Լսի, չլինի՞ թե դա կաշառքն է
67. Տղամարդկանց. Ավելի լավ է ոչ թե ամուսնանալ, այլ հայտարարություն տալ, որ պահանջվում է աղախին: Ապահովվում է բնակվելու վայրը, աշխատավարձը բարձր: Կարելի է հետագայում որոշ գումար էլ տալ «գիշերային ծառայության» համար: կարելի է նաեւ որոշ գումար էլ ավելացնել երեխա ունենլու համար: 68. Կաշառքի հոդվածը այն մասին, որ ոչ միայն վերցնողին, այլեւ տվողին են դատում, ասում է այն մասին, որ օրենքն այդ ասում է. «մի ձեռքով, որ տալիս ես, այնպես արա, որ մյուս ձեռքդ չիմանա, թե չէ
»: 69. Սուրբ հայրն էլ ամեն ինչը չի դնում աստծո վրա: Տեղը երբ շատ է նեղվում, դիմում է հանցագործ աշխարհի օգնությանը: 70. Սուրբ հայրն էլ է զբաղվում կարատեով: Քի՞չ է պատահում, որ հարձակվեն քեզ վրա ու աստված ուշանա
71. Մենք բոլորս էլ այն կարծիքին ենք, որ առանց փողի ոչինչ չի լինում: Բայց իրականում առանց փողի լինում է այն, ինչ փողով էլ չի լինում: 72. Եթե մտքովդ անցնում է գնալ բարեկամիդ տուն, մի կտոր հաց ուտել, մի բաժակ բան խմել,
հետդ տար: 73. ողացված համբույրը միակ գողությունն է, որը բացահայտելուց հետո չեն պահանջում գողունը ետ վերադարձնել: 74.
Մարմնավաճառի համար շատ դժվար կլինի ամուսնական կյանքը: Ամեն անգամ նա պետք է վիրավորվի` ինչո՞ւ փողը չի տալիս: 75. Երբ տղամարդիկ հետապնդում են ինձ, ոչ մի միջոց այնպես արագ չի ազդում, որքան իմ հեղինակային գիրքը, որը հանում եմ եւ առաջարկում գնել: Այնպես արագ են հեռանում, ինչպես հարձակվող շները քո պպզելուց: 76. Միշտ հանդիպում ես դժվարության երկու դեպքում. երբ նոր դասարան ես մտնում եւ երբ սկսում ես ապրել հարսի հետ: Միայն թե առաջինը շուտ է անցնում: Երեխաները սովորում են նոր ուսուցչին, իսկ երկրորդը երբեք չի անցնում: 77. Փառք աստծուն, որ տղադ քո ճիշտը չի ընդունում, այլ իր կնոջ սխալն է ընդունում: Հենց որ ճիշտը ընդունեց, իր կնոջ հետ էլ չի ապրելու: 78. Պետական բարյրաստիճան այրերի կանայք հավերժ մոռացած են լինում երկու բան` մեկ որ իր ամուսնու փաստաթղթային կինն է, մեկ էլ, որ լինեն բարեհոգի, աստված այդ փաստաթղթայինն էլ ձեռքից չվերցնի: 79. Ավելի լավ է ֆերմերի մոտ ընդունվել որպես տնային ծառայող, քան` ամուսնանալ նրա հետ: Առաջին դեպքում նա պետք է վճարի եւ աշխատանքի համար, եւ` գիշերային ծառայության: Իսկ երկրորդ դեպքում` ձրի է
80. Միայնակությանը շատերն են կարեկցում: Նրանք չգիտեն` ինչ բան է հարսի հետ ապրելը: 81. Արվեստագետը պետք է շատ շնորհակալ լինի իր ժամանակի իշխանություններին, երբ իրեն չեն ընդունում: Կա որ բանտարկում էլ են, կամ գլխին տալիս
82. Պատահում է աստված տալիս է աշխատելու հնարավորություն, բայցեւայնպես մարդը դեռ խնդրում է` աստված ջան, ինձ փող տուր: Նման մարդը պարզապես ուզում է առանց աշխատելու փող: Այլ կերպ ասած աստծուն ռեկետ է անում: 83. Մեծարումը հաճախ է անարժանին բաժին ընկնում: Արժանին դրա համար չպետք է բարկանա: Ախր նա
խեղճը ոչնչի ընդունակ չէ
84. Վարորդը լինի երիտասարդ, թե` հասուն, պետք է ճանապարհին ձեռք բարձրացրած ուղեւորին վերցնի, որ
թե ջահել էլ է, ինքն էլ հասուն տարիքի դառնա: 85.
Հարուստը բանաստեղծություն չի կարդա: Բանաստեղծություն ոչ միայն գրելը, կարդալն էլ է տառապանք: Բայց հարուստը չի սիրում տառապել: 86. Թեթեւաբարո կինը նույնպես կին է ու ավելի շատ է պետք հասարակությանը, քան` բանաստեղծուհին, քանզի բանաստեղծություն բոլորը չէ, որհասկանում են: 87. Արվեստը կնոջ նման է: Շատերն են սիրում, բայց փող չեն տալիս: 88. Շատերն են նախանձում պաշտոնով մարդկանց: Նրանք չգիտեն, թե վերջիններս կռացած քանի ծակով են անցնում: 89. Պարելու համար, ասում են , սիրտ պիտի ունենալ, բայց սիրտը քիչ է: Օղի պիտի ունենալ: 90. Եթե սուրբ հայրերը հասկանային մեռոնի փոխարեն մի քիչ օղի տային, մարդիկ ուշքի կգային, մանավանդ սովածները` աչքերը կբացվեր: (Մեղա աստծո): 91. Ամուսնանալիս չէ, որ պետք է գնան եկեղեցի, ստանան աստծո օրհնությունը, այլ ամուսնալուծվելիս: Իսկ եթե խելոք լինեն, եկեղեցուց տուն գալուց հետո կսկսեն հարսանիքը: 92. Մեծ պաշտոն ունեցող այրը կնոջ համար ամեն ինչ առնելուց հետո պետք է նկատի ունենա` մի հատ էլ
տղամարդ առնի: 93. 1920 թ-ին երբ դեռ նոր էր հիմնվում կոլտնտեսությունը, հավասարության անվան տակ սկսվեց կուլակաթափությունը, հավասարության անվան տակ սկսվեց կուլակաթափությունը` ով 10 կով ուներ, մեկը պիտի թողներ, 9-ը դներ ւոլտնտեսության մեջ: 1994-ի կողմերը պետությունը հեռուստատեսության հետ ձեռք ձեռքի տված հիմնեց բանկեր եւ «ով 10 կով ուներ, մեկը իրեն պահեց, 9-ը դրեց բանկում»: Բանկերն էլ փախան ու չգտան: Համա այդ բանկերը վերադարձել են արտերկրից ու մեծ ներդրումներ արել, ձեռնարկություններ բացել, աշախտատեղեր բացել ու մարդիկ «փառք աստծուն» թողել են ու «փառք ձեռնարկատիրոջս» են ասում: 94. Եկեղեցին Ազգային Անվտանգության «Ազգային Անվտանգությունն է»: 95. Աստված նիսյա օգնություն է: 96. Մարդու փողին մի կպիր, ինչին ուզում ես կպիր, վատ մարդու համբավ չես ունենա: 97. Ինչպես պրեզիդենտ լինելն է ճակատագիր այնպես էլ պրեզիդենտի շուն լինելը: Կենդանիներն էլ ճակատագիր ունեն (2003թ.
դեկտեմբերի ութին Պուտինի շունը ութ ձագ էր ունեցել, երկուսը սեւ, վեցն` սպիտակ): 98. Վարագույր առնելը ամուսին առնելուց դժվար է: Պետք է լինել ընտրության մեջ խիստ պահանջկոտ, քանզի ամուսինը միշտ մոտդ չի լինում (աշխատանք, գործ), իսկ վարագույրը միշտ աչքիդ դեմն է: 99. Հյուրերիդ քանակն այնքան քչացրու, որ տունդ գող մտնի, շատ մարդու մեղքը չառնես: ՄԻ ՔԻՉ ԷԼ ԺՊԻՏԱԽԱՌԸ ԲԱՌԱՐԱՆ 1. Պետություն- իշխանական ապարատի յուրաքանչյուր անդամ, որն ունի իրավունք եւ ազդեցության լծակներ 2. Պաշտոն- ձախորդ օրեր, կուգան ու կերթան
3. Այրի- յոթ թակարդի պանիր կերած 4. թուղթ- ամենասուր դանակը: Թուղթն է դանակ կտրում եւ ոչ հակառակը 5. Հավատարմություն- գործվածք, որի երեսն աստառից անհնար է տարբերել (կեղքը անկեղծից) 6. Քաղաքական հայացքներ սեփական համոզմունք 7. Վարսավիրանոց- կանանց տարիքի լաբիրինթոս 8. քննություն պատմությունից- հիշողության ստուգում 9. Քրիստոնեության 1700-ամյակը Հայաստանում- հարուստները զվարճանում են 10. Երկրապահների միություն-զոհված ազատամարտիկների գեղեցիկ այրիների էքսպլուատացիա 11. 52 ԱՏՍ- բոզի տղերքի հեռախոսակայան (կենտրոնի համարներ) 12. 28 ԱՏՍ- մամ-Ռոզաների հեռախոսակայան (մարզերի ուղիղ հեռախոսակապեր) 13. չամուսնացած կին- կին, որը չունի ոչ մի ահարկու թշնամի 14. հայրենիք- մանկության կարոտ, կարոտ ու կանչ, որտեղ ծնվել է մարդը: 15. համաներում (ամնիստյա)- նոր եկամուտ քրեական աշխատակազմին (նոր մանրումեծ հանցագործություններ, նոր եկամուտ) 16. Հովանավորություն- միշտ չէ, որ ակնկալում են շահ: Կա նաեւ կարիերա 17. ծաղիկներ ուսուցչին- լավություն, որը փոխանակ մյուս ձեռքդ չիմանա, արա աշխարհն է իմանում 18. ընտրություններ- ուրիշի թերմածքը ուտելը (վերեւում արդեն կերել են) 19. հեղինակություն- հավատալ խոստումների 20. կուսակցություն- մեկ կանխիկ պաշտոն (նախագահ) եւ բազմաթիվ ապառիկ պաշտոններ (մյուս մասնակիցները) 21.
կոմունիստական կուսակցության անդամավճար- չթաքցրած կաշառք երբեւէ պաշտոն ունենալու ակնկալիքով, երբեմն մինչեւ կյանքի վերջը 22. սիրահարվածություն- հրաշալի խելագարություն 23. գրող- մշտաձեւ շարժիչ, հավիտենական շարժում 24. աֆորիզմ-սեփական սխալի գնահատականը 25. անբարոյականություն- ուղեղի ոչ անալիտիկ վիճակ 26. ալկոհոլային խմիչք- երկու բաժակ 27. «կարմիր խաչ»- տուն, ուր դիմում են աղքատության վերջին աստիճանին հայտնվածներրը եւ դուրս գալիս թալանված` այնտեղ թողնելով միակ ունեցվածքը` հույսը 28. «կարմիր խաչ»- փող չվերցնող մարմնավաճառ 29. ձեռնպահ-ծայրահեղություն (կամ ամենախելոքն է, կամ` ամենահիմարը) 30. տեղական ինքնակառավարում- ինչ ուզում ես արա, միայն քաղաքապետարանի չգրած օրենքով հարկը տուր, քաղաքապետարանի կողմի պրոբլեմ չես ունենա: 31. հումոր- պաշտպանիչ ակնոց կյանքի ճղճիմ առօրյայից 32. օպոզիցիա- գործ տվող (կառավարությունում) 33. անաշխատ եկամուտ- 1. կաշառք, 2. մարմնավաճառ, 3. մուրացկան 34. Մայր աթոռ սուրբ Էջմիածին - փարաջայով ՆՆ 35. իդեալիստ-գրող (նախ իդեան առաջանում է, հետո այն գործողության մեջ դրվում) 36. պարտք հայրենիքի հանդեպ- կռվել եւ մեռնել հանուն նրա, ով սկսել է պատերազմը սեփական գրպանի ու պաշտոնի համար: 37. իրավացիություն- աշխարհի ամենախճճված կծիկը 38. կոմունալ հարմարությունները միասին բնակարան-հանրակացարան փոքրաթիվ հասարակությամբ 39. երջանկություն- չափի զգացում 40. դատարան- միեւնույն խնձորի երկու կեսը մեկը դատապարտում է (դատավոր), մյուսը պաշտպանում (փաստաբան) 41. անառակ կին-արգելված պտուղ 42. աքսիոմա- նորածին երեխա, որը կապ չունի իր գոյության ոչ պատճառի հետ, ոչ` հետեւանքի 43. Կրթված, բարեկիրթ կրոնավոր- թույլ ուղեղներ հավաքագրող պատրաստված ագենտ 44. Պատգամավորուհի- նախկին երեկոյան քարտուղարուհին 45. Հարսուսկեսուր- շունն ու կատուն 46. Ամենալավ սկեսուրը- աչքին չերեւաս (հարսի) աչքին չընկնես 47. Հետախույզ- համատարած սուտ 48. րող- պաթալոգիկ անկեղծ 49.
Կրոն եւ աղանդ- կառավարությու եւ օպոզիցիա 50. Մանկապարտեզ- կարճաժամկետ որբանոց աշխարհի ամենահարուստ եւ նույնիսկ ամենաինտելիգենտ երեխաների համար: ՀԱՃՈՒՅՔ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՑՈՒՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՁԱԽՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻԵՐԱ ՈՐԾ (ԱՇԽԱՏԱՆՔ) ԱՇԽԱՏԱԲԵՆՅԱԿ ՀԱՆԻՍՏ 1. Աշխարհի երջանկությունը մայրերի ձեռքին է: Թե լավ մայր է, լավ մարդ է դաստիարակում 2. Երջանկությունը հարստության մեջ չէ, բայց հեռու էլ չէ նրա սահմաններից: 3. Ամենամեծ երջանկությռունը աչք ունենալն է, իսկ ամենամեծ դժբախտությունը նույնպես աչքը` ինչ տեսնում է, ուզում է: Աչքին սանձ պետք է դնել: 4. Ամենադժբախտ հոգեկան հիվանդը նա է, ով գիտակցում է իր հիվանդ լինելը եւ ամենաերջանիկը` նա դիմում է բժշկի: 5. Երջանկությունը ոչ միայն անհատական է, այլեւ` տարիքային 6. Երջանկությունը անհամ, անգույն, անհոտ նյութ է, որի ներկայությունն զգում ես այն դեպքում, երբ բացակա է: 7. Աշխարհում ոչ թե կա երջանկություն եւ դժբախտություն, այլ` կարծիք: Կա մարդ, որ իր կարծիքով ինքը երջանիկ է, իսկ մեկ ուրիշի կարծիքով` դժբախտ եւ հակառակը: 8. Եթե մարդը չի գիտակցում իր դժբախտությունը, ապա չի նշանակում, որ երջանիկ է: 9. Անվիճելի դժբախտ է նա, ով ծառայում է հիմարին: 10. Երկու գիժը մի տան մեջ (ամուսիններ), դժբախտություն չէ: Դժբախտություն է, եթե նրանցից մեկն է գիժ: 11. Հաճույքն ու փողը նման են իրար, ինչպես երկվորյակներ: Երկուսից էլ մարդ որքան ունենա, բավական չէ, երկուսին էլ մարդ ձգտում է անվերջ: 12. Կանգնած դժբախտությունը ծնկած երջանկությունից լավ է: 13. Երջանկության դեղատոմս` գնահատիր ունեցածդ: 14. Երջանկությունը գաղափար է, սոսկ, իդեա: Այնպես որ դժբախտ մարդն էլ իրեն կարող է երջանիկ համարել եւ հակառակը: 15. Ես չգիտեմ` կա՞ աշխարհում ավելի մեծ դժբախտություն, քան երեխաների մուրացկանությունը: 16. Երկու դժբախտներից առավել դժբախտը նա է, ով գիտակցում է այդ: 17.
Դժբախտության մեջ գտնվող մարդը ավելի լավ է ինք իրեն մխիթարի, քան փնտրի այն ուրիշների մոտ: Հատկապես անթույլատրելի է, երբ ինքն է գնում նրանց տուն, մխիթարվելու ակնկալիքով: 18. Անսերմ ծաղիկը ինքը իրեն տեսնում է մահացած: 19. երիշխանը զրկված է մայիսյան կանաչի եւ աշնան դեղին խաշամի վրա քայլելու հաճույքից: 20. Եթե յուրաքանչյուր դժբախտ կարողանա այդ պահին մտքում փնտրել-գտնել մեկ այլ ավելի դժբախտի, դժբախտների թտիվը նկատելիորեն կնվազի: 21. Երջանկությունը ուղեղի արձակուրդն է: 22. Դժբախտություններ կան, որոնց մասին լսելիս, մարդ կարող է ծիծաղը չզսպել: 23. Դժբախտություն է նաեւ այն, երբ մարդ ապրում է այնպիսի մարդու հետ (ամուսին), որն այնքան տգեղ է, որին նայել չես կարող: Բայց առավել դժբախտություն է գեղեցիկ հիմարը: 24. Երջանկություն է բավարարվել ունեցածով (նյութական իմաստով) եւ չբավարարվել ունեցածով (մտավոր առումով): 25. Մայրությունը այնպիսի երջանկություն է, որ մարդուն կարող է փոխել 180 աստիճանով: 26. Հաճույքներից օգտվելու համար ոչ միայն փող է պետք, այլեւ
խելքի բացակայություն: 27. Արեւածաղկի սերմեր ուտելու հաճույքը մեկիկ-մեկիկ մաքրելու մեջ է եւ ոչ թե մաքրած պատրաստի, բռով ուտելու մեջ: 28. Եթե մարդ որեւէ գործով դիմում է քեզ, դու հյուրասիրում ես բարձր մակարդակով, ամենայն նրբանկատությամբ ու ուշադրությամբ, բայց գործը չես անում, նա, դա, կարելի է ասել, չի նկատում: Իսկ եթե գործը անւոմ ես ու ոչ մի մարդկային վերաբերմունք, ոչ մի ուշադրություն, նա այդ էլ չի նկատում: 29. Որքան փոքր տարիքում ամուսնանան, այնքան երկար կապրեն միասին, որը, դժվար է ասել, երջանկությո՞ւն է, թե՞ դժբախտություն: 30. Արագ եկած երջանկությունը մեծ ճնշումով ջրի ծորակի կնմանի: Ուժգին հոսքից ամանի մեջ ջուր չի մնա: 31. Երջանկությունը այն չէ, ոց մարդ իսկապես երջանիկ է, այլ այն, թե մարդ իրեն երջանի՞կ է զգում, թե՞ոչ: 32.
Երջանիկ լինելու համար աշխարհում, ասում են, կա երեք գործոն` տուն, կին (ամուսին), առողջություն: Սակայն ես երջանիկ եմ չորրորդով` ունեմ հրաշալի երեքաներ: 33. Ուզո՞ւմ ես ապրել, քիչ կեր
34. Հաջողությունը, երջանկությունը եւ օղին արթնացնում են ուղեղի քնած բջիջները: 35. Անհաջողությունը պերճախոս չէ: Այդ հաջողությունն է, որ խոսեցնում է: 36. Բազմաթիվ անհաջողությունից հետո, եթե գտել ես անհաջողության պատճառը, կարելի է այն համարել հաջողություն: 37. Անհաջողությունից արագ հուսահատվելը մարդու մեծության մասին չի խոսում: 38. Եթե ամեն անգամ ձախորդության հանդիպելիս մարդ ինքը իրեն հարցներ` տեսնես ո՞րն էր իմ սխալը, գնալով նրա ձախորդությունների թիվը կպակասեր: 39. Հաջողության վրա շատ հույս մի դիր, եթե դուրս չես գալիս առավոտ շուտ: 40. Հաջողությունից հարբում են, դժբախտությունից խորասուզվում ինքն իր մեջ: Իսկ հարբած խելոքն էլ կարող է հիմարություններ դուրս տալ: 41. Որքան ձախորդության եմ հանդիպում, ուրախանում եմ: Դա նրա համար է, որ խելոքանամ: 42. Բոլոր հաճույքներն էլ ունեն երիտասարդություն եւ ծերություն: Միայն ընթերցելու հաճույքն է, որ չի ծերանում: 43. Երջանիկ է նա, ով անցած օրին երանի չի տալիս: Դուրս է գալիս` մեր բոլոր տառապանքները մեզ անո՞ւշ լինի
44. Մարդը հաճախ է իր ձեռքով ջարդում երջանկությունը եւ սպասում երջանկության վերադարձին: 45. Հաջողությունը մարդու համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար: Երբ ջուր չի լինում, բույսը թոռոմում է: 46. Երբ իմ գործերը հաջող են լինում, նույնիսկ ես եմ ինձ հարգում, ուր մնաց թե` ուրիշները: 47. Հաջողության հետեւից չեն վազում: 48. Մարդիկ բոլորն են երջանիկ, միայն թե իրենք այդ մասին չգիտեն: Բացարձակ դժբախտ է նա, ով իրազեկ է իր մոտալուտ մահվանը: 49. Զարմանալի բան է հաջողությունը: Այն չի պահանջում ջանքեր: Նա ինքն է քեզ գտնում: 50. Կարիերան վեր է ամեն տեսակ զգացումից: Երբեմն այն վեր է լինում որոշ մայրերի մայրական զգացումից: 51.
Մեծահարուստները փորձելով բոլոր հաճույքները, գալիս են մի եզրակացության` պետք է խոսեն մեծ լսարանում: 52. Խմիր ու հիշիր` մի անկեղծացիր: 53. Եթե աշխարհում կա մեկը, որի հետ անկեղծ կիսվում ես, ուրեմն դու երջանիկ ես: 54. Մեզնից ամեն մեկս պետք է մեզ զգանք Ազգային Անվտանգության աշխատող եւ խուսափենք անկեղծ կիսվելուց: 55. Երբ սարերում ձյուն է գալիս, եղանակը ավելի ցրտաշունչ է լինում, քան այն գար մեր գլխին: Նույնն է եւ դժբախտությունը` երբ ուրիշի հետ է պատահում, մեզ այն ավելի անտանելի է թվում, իսկ տերն այնուամենայնիվ տանում է: 56. Ճիշտ չէ, որ մի մարդու մասին ասում են` լեզվին մի նայիր, սրտին վատ բան չկա: Բերանը գլխի դարպասն է, ոչ թե` սրտի: 57. Երբ հիվանդը գտնում է իր դեղը, հիվանդությունն այլեւս չի վախեցնում նրան: 58. Այս աշխարհից մարդ երկու բան է իր հետ տանում` այն, ինչ անցնում է կոկորդով ու տակով (նկատի ունի նաեւ շքեղ մեքենաներ): 59. Հաջողությունից ավելի շուտ են հարբում, քան` օղուց: 60. Մեր ամբողջ երջանկությունը կարելի-ն չի կարելի-ից զանազանելու մեջ է: 61. Յուրաքանչյուր դժբախտ մարդ ինքը մի քիչ երջանիկ է ուրիշներից: Եվ սա կոչվում է հույս: 62. Մի տեղ գնալու համար պետք է սրտով ցանկանալ: Եթե չես ցանկանում ու գնում ես գնացած-չգնացած, մեկ ղ, գործդ չի հաջողվում: Դա կոչվում է ներըմբռնում (ինտուիցիա): 63. Երջանիկը նա է, ով գիտակցում է աստծո տված երջանիկ պահը: 64. Հաջողությունը կախված չէ ոչ տարիքից, ոչ գեղեցկությունց: 65. Մարդկային բնույթը ինքնարտահայտման կարիք ունի: Դա կարող է լինել պարի միջոցով, քաղաքականության, արվեստի եւ այլն: Այս բոլորը միասին կոչվում է կարիերա: 66. Առավոտյան դուրս ագլուց առաջ ոչ թե պետք է շտապել, այլ` հակառակը` նստել, կենտրոնանալ, ուղղել բոլոր մեր ներսի ճառագայթները այդ գործի իրագործման ուղղությամբ: Երբ արդեն «պատրաստ է» հետո միայն դուրս գալ: 67.
Ես գնահատում եմ իմ երջանկության յուրաքանչյուր վայրկյանը` երբ երեխաներս առողջ են, աշխատում են, օգնում են կարիքավորներին, ատում են հանցագործությունը, հարգում են օրենքը: 68. Եթե բեռը շալակիդ ջուր խմես, խմածդ ջուրը ասես մեջքովդ գնա, ծարավդ չի անցնում: 69. Երջանիկ է նա ում հաճույքը մտավոր է եւ հոգեւոր: 70. Հաճույքը, որից հագենում են, դադարում է հաճույք լինելուց: 71. Խորամուխ եղիր քո դժբախտության մեջ, բայց ծիծաղիր արցունքների միջից: Դժբախտությունն ամոթից գետինը կմտնի: 72. Ժերենովսկուն, ի պատասխան իր հեռուստաեթերի.- ես դեմ եմ ցանկացած բռնության ամուսինների կողմից մեկը մյուսի նկատմամբ: Իսկ այն, որ կարիերայի ձգտելը զրկում է կնոջը կին լինելուց, նույնպես համաձայն չեմ: Կինը կարիերային հասնելուց չէ, որ չի նկատում ամուսնուն, այլ` սերն անցնելուց: 73. Երջանկությունը կորցնելու համար է, ոչ վայելելու, քանզի կորցնելուց հետո ես զգում, որ ունեիր: 74. Աշխատանք չսիրող մարդը չպետք է պանդուխտ գնա: Քանի որ հայրենիքից դուրս մարդ աշխատում է ստրուկի նման` ժամ ու պատարագ չհարցնելով: 75. Յուրաքանչյուր անհաջողություն համարիր անցած ու, եթե կարող ես, դասեր քաղիր նրանից: 76. Հաջողությունն ու անհաջողությունը նման են լացնուծիծաղի: Լացի միջից կարող ես ծիծաղել եւ ծիծաղի միջից` լաց լինել: 77. Ծանր իրերով դժվար է ճանփորդելը: Առանց իրերի, իհարկե հաճելի է: Բայց այս բոլորը չի վերաբերվում հաջողոււկթյանը, հաջող ճամփորդելուն: 78. Տեսնես ինչ կասեին աշխարհի յոթ հաճույքները, եթե համտեսած լինեին ստեղծագործելու հաճույքը, եթե համտեսած լինեին ստեղծագործելու հաճույքը: 79. Կյանքդ ամբողջ թերի լինի, աչքդ` արցունք, բայց հագուստդ թող որ լինի անթերի: ործիդ հաջողության առաջին նախապայմանն է: 80. Զինվորական գործը մասամբ նման է կրոնին: ՈՐքան ուժգին մտցնի հայրենիքի համար կռվելու գաղափարը, այնքան զինվորը կկռվի անձնուրաց: 81. Կոլեկտիվ շփումը հաղորդակցվել չէ: Նա դասի նման մի բան է, ինչ-որ մի միսիայի իրագործում: 82.
Ինչպես քաղցրից հետո մարդ սիրում է դառը, կծու, թթու, այնպես էլ միշտ երջանկության մեջ ապրող մարդն է (չեղած տեղից) դժբախտություն փնտրում: 83. Շարունակ դժբախտության մեջ գտնվող մարդը հաճախ ծիծաղում է անառիթ: Ոմանք կարծում են խելագարվել է, բայց իրականում նա դրա կարիքն ունի: 84. Եթե մարդիկ մտածեին` ինչ լավ է, որ ես հիմա ողջ եմ, աշխարհում դժբախտներ չէին լինի: 85. Արցունքները կնոջից խլում են քիչ, տալիս` շատ: (անանուն հեղինակ) Լինում են մեզ խաբող արցունքներ, այն բանից հետո, երբ արդեն խաբել են ուրիշների: Լարոշֆուկո, Ֆրանսուա դը (1613-1680) ֆրանսիացի գրող: Ոչ մի արցունք տինձ չի խաբել, ոչ մի կաթիլ արցունք ինձնից չի հոսել դերասանաբար: Չլինի՞ թե ես կին չեմ: 86. Տխրությունը, վիշտը վերապատմելիս վերապրում ես, նույնիսկ արտասվում: Երջանկությունը վերապատմելիս չես ուրախանում: 87. Երջանկությունը ամնեզիա է: Նա չի արձագանքում անցյալին: 88. Եթե շարունակ նայես շուրջդ եւ համեմատես, թե ում երջանկությունն է քոնից շատ, ումից ես դու պակաս, ապա երջանկության երեսն էլ չես տեսնի: 89. Դժբախտության մեջ, եթե մարդը նայում է, թե ում վիշտն է իրենից մեծ, մխիթարվում է: 90. Մարդուն հատուկ է ինքը իրեն մխիթարելը: Այն դեպքում, երբ ուրիշները մխիթարանքի խո սքեր չեն գտնում: 91. Եթե չափազանց դժբախտ մարդը ասում է` փառք աստծո, քանի որ
նա դեռ այնքան էլ դժբախտ չէ: 92. Երջանկությունը ադամանդի նման է: Շատերը կգնեն, կկրեն, բայց քչերին կլինի պրիմ-քար
93. Չափավորությունը ադամանդ է: Մայց մեկ-մեկ հարկավոր է լինում սմի քիչ խմելու բան: Այն կարճատեւ երջանկություն է: 94. Հանգիստ չի նշանակում ոչինչ չանել: Հանգիստ, նշանակում է բաղմունքը փոխել: 95. Հարուստները կարող են լավ դայակ ընտրել, բայց երջանիկ է այն աղքատի երեխան, որին սիրասուն մայրն է պահում: 96. Հաջողությունից հարբում են նրանք, ում վրա թանկ չի նստել այն: 97. Չափից ավել երկար սպասված երջանկությունը կորցնում է իր երջանկություն-հմայքը: 98.
Աշխարհում այն ամենը, ինչ արվում է, արվում է հանուն բավականության, հանուն երջանկության: Միայն թե աղբյուրներն են տարբեր` թե ով ինչից է ստանում բավականություն: 99. Անհաջողությունը ձախորդություն չէ: 100. Հաջողությունը մայրամուտի ու այգաբացի հետ կապ չունի: 101. Դժբախտության դեպքում քիչ մասն են ճչում: Մեծ մասամբ դժբախտությունը լռեցնում է: Այ, ուրիշ է երջանկությունը: Նրա ճիչը դժվար է զսպել: 102. Մենք հաճախ մեծ տեղ ենք հատկացնում փողին, ընկերական հարաբերությունների հարցում: Բայց իրականում ոչ թե փողն է հիմնաքարը, այլ` երբ մեզ ուշադիր լսում են: 103. ՈՒտելը ոչ միայն մարմինը բավարարող միջոց է, այլեւ հաճույք: Եվ ոչ միայն: Մարդու բոլոր հաճույքները ուղեկցվում են ուտելու հաճույքի հետ: Մինչեւ անգամ սեքսը, հյուր գնալը: Պատկերացրեք, գնում եք հյուր ու չեք ուտում: Երեւի չեք գնա: 104. Թագուհին էլ է ձեռագործ անում (ասեղնագործում): Աշխարհում ամենաթանկը աշխատանքով ձեռք բերածն է: 105. Երջանկությունը դրամի նման է: Կա որ կեղծ դրամից էլ ես ուրախանում, չիմանալով, որ այն կեղծ է: 106. Աշխատասենյակը ոչ պակաս դեր ունի մարդու կյանքում, որքան բնակարանը: Նույնիսկ դժվար է ասել` որն է առաջնայինը: ԿՐՈՆ ՍՈՒՐԲ ԱՆՍՈՒՐԲ ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ ԱՂԱՆԴ 1. Եթե եկեղեցին (աղանդավորական) դավանում է իր հավատավորներին` ուրիշ գիրք չկարդալ, բացի սուրբ գրքից, ապա եկեղեցին հանցագործ է: 2. Երբ մտնում ես տաճար եւ ստորին ծառայողից մինչեւ սրբազան հարաբերություններում տեսնում ես կառավարության կառավարման շունչը, մոմ վառելդ չի գալիս: 3. Նա, ով քանդում է հին եկեղեցին եւ նրա տեղը նորը կառուցում, նա եկեղեցի չի կառուցում, բիզնես է անում: 4. Ո՜վ կարող է ասել, թե սրբությունը խաչքարի՞ մեջ է, թե այն կառուցող արվեստագետի ու արվեստի մեջ: Արվեստի առա՞ջ են մարդիկ խոնարհվում, թե՞ հավատի
5. Կրոնը (մոլուցքը) հիվանդություն է, իսկ սնոտիապաշտությունը` հիմարություն: 6.
Ոչ խելամիտ են նրանք, ովքեր յանքը տալիս են, բայց կրոնափոխ չեն լինում: Կրոնը ոչ թե եկեղեցու մեջ է, այլ` հոգու: Մի՞թե չի կարելի ցանկացած եկեղեցում աղոթել սեփականին: 7. Կրոնը մի կուսակցություն է, որըյուրաքանչյուր նոր իշխանության աջ թեւն է: 8. Սուրբը, ոչ խաչքարի մեջ է, ոչ` եկեղեցու: Այն մարդու մեջ է: 9. Եթե կրոնի հիմքում ընկած է ներողամտությունը եւ բարությունը, ապա այն ո՜ր բնագավառում է, որ այս երկուսը ամենահարգելի հյուրերը չեն: 10. Արդյոք կրոնը չար եւ կռվարար մարդուն կարո՞ղ է դարձնել բարի: 11. Կրոնը հետեւանք է, առանց պատճառի: 12. Կրոնի թերություններից մեկն էլ այն է, որ ներում է նա եւ աններելին: 13. իտության զարգացմանը հատուկ է երկխոսությունը: Կրոնի մեծագույն թերությունն այն է, որ մեկը միշտ խոսում է, մյուսը` միշտ լսում: Չկա երկխոսություն: 14. Երդում կա, ուխտ է, երդում կա` սուրբ: Երդում էլ կա` արեւածաղկի սերմեր
15. Դրախտն այնտեղ է, որտեղ երականացվում է մարդու երազանքը: 16. Դժոխքի անունը երկրային բառով կարելի է անվանել պարտություն: 17. Բոլոր կրոններն էլ առանձին-առանձին դավանում են` սիրեցեք զմիմյանս, բայց իրենք միմյանց չեն սիրում: 18. Աստված սիրում է բոլորին եւ ներում բոլորի մեղքերը.- սա կրոնի գաղափարախոսությունն է: Բայց իրականում արդարամիտ մարդու աստվածը սիրում է արդարությունը եւ պատժում անարդարին: 19. Աստված էլ ազատ չէ իշխանությունից, քանզի հոտի առաջնորդ ընտրողն էլ իշխանությունն է: 20. Կրոնը նույնպես պետական կառավարման օղակներից մեկն է, եթե ոչ գլխավորը
21. Մոլեռանդի (կրոնական իմաստով) եւ հոգեկան հիվանդի բոժումը մեկն է` կտրել-անջատել դեպի գլխուղեղ տանող կենտրոնական ներվը: 22. Բոլոր կրոններն էլ հրատարակվում են աստվածաշնչեր եւ բոլորն էլ խոսում են աստծո անունից, սակայն բոլորի աստվածներն էլ տարբեր են ճիշտ այնպես, ինչպես բոլոր կուսակցություններն էլ խոսում են ժողովրդի անունից, բայց բոլորն էլ տարբեր են պայքարում ժողովրդի
դեմ: 23.
Մարքսի «սխալն» այն էր, որ կրոնը համարում էր ժողովրդի հաշիշը: Արթուն ժողովրդին դժվար է ղեկավարել: 24. Կրոնը թույլ ուղեղի եւ թույլ հոգու ուժեղ սնունդն է: 25. Բոլոր կրոնական ուսմունքները կարելի է կարդալ, բայց չի կարելի խորանալ: Խորանալ կարելի է գիտության մեջ, արվեստի: 26. Եթե դժոխքը չլիներ, ինչո՜վ էին ապրելու եկեղեցականները
27. Մտավոր հասկացությունները եւ կրոնական համոզմունքները հակադարձ համեմատական են: Որքան մեկը թույլ է, նույնքան մյուսը մոլեռանդ: 28. Եթե աստված կարողանար պատասխաներ մարդկանց բոլոր հարցերին, նրա անունը կդնեինք գիտություն: 29. Դժոխքը մեծերի համար նույնն է, ինչ` բոբո-ն երեխաների համար: 30. «Աստվածաշունչը» երբեմն այնպիսի մարդկանց բերանից ես լսում եւ այնքան հաճախ, որ աստծուն էլ ես մոռանում, աստծո շունչն էլ: 31. Եթե աստվածաշունչն ասում է` աղոթիր մեղքերիդ համար, ապա ես ասում եմ` կատարիր աստվածահաճո գործեր եւ մի աղոթիր: 32. Եկեղեցին բաց դռներով դեսպանատուն է, իսկ պահակը` գաղտնի ագենտ: 33. Եկեղեցին սատանա է հրեշտակի հանդերձանքով: 34. -Սրբազանը թիկնապահներ չի պահում: -Ո՜վ է ասում
35. Ֆինբաժնի պետը, լինի դա եկեղեցու, թե արքայական գանձարանի, նույնն է: 36. Սրբազանի քարտուղարուհին էլ է երիտասարդ, բարետես եւ գեղեցիկ
37. Եկեղեցու ստորին ծառայողները նույն ձեւով են խոնարհվում իրենցից բարձր պաշտոն ունեցողների առջեւ, ինչ կառավարական ապարատում: 38. Ինչ շինության մեջ էլ մոմ վառես, սուրբ կդառնա: 39. Ուրիշի չար աչքը ավելի քիչ վնաս կտա քեզ, քան քո մտածողությունն այդ մասին: 40. Կրոնը չի հանդուրժում բազմաստվածությունը, կառավարությունը հանդուրժում է բազմակուսակցությունը: 41. Կրոնը կառավարության աջ ձեռքն է` սուրբ աջը: 42. Ինչքան շատ եկեղեցիներ, այքան շատ թշվառություն: 43. Եկեղեցին եւ սրբությունը նույն հարաբերությունն ունեն, ինչ` արեւելքը եւ արեւմուտքը: 44.
Հանուն որդու կարելի է անել ամեն ինչ, հանուն աստծո` ոչ: Հանուն աստծո կարելի է անել ամեն ինչ, հանուն որդու` ոչ,- ասում է ֆանատիկը: 45. Այն, ինչ անում ես հանուն հոգու, հանուն խղճի եւ ունի հասցեատեր, դա է սուրբը: 46. Եթե մատաղ ես արել ու տալիս ես յոթ հոգու (անշահախնդիր), որոնք քաղցած չեն եւ դրա կարիքը չունեն, դա այնքան էլ սուրբ չէ: Իսկ, եթե տալիս ես կարիքավորին, դա է սուրբը: 47. Եկեղեցում էլ է միլիցիոները հերթապահում, միայն թե փարաջայով: 48. Եկեղեցու պաշտոնյա լինի, թե` կառավարության, ժողովրդի բարօրությունը անձնական բարօրությունից հետո: 49. -Եկեղեցու պաշտոնյաների մեջ հարգում եմ նրանց կրթությունը, զարգացածությունը, հռետորությունը: - Իսկ բարությո՞ւնը: - Անձամբ շփում չեմ ունեցել: 50. Փող ունենալու դեպքում համեստության չափանիշները փոխվում են: Հայր սուրբն էլ է նախընտրում «Վոլվո», «Ջիպ», «Կադիլլակ»: 51. Եկեղեցու հույսն էլ է ժողովուրդը, կառավարության հույսն էլ: Դրա համար էլ երկուսն էլ հոգ են տանում` իրենք ճարպոտվեն էլ` ոչինչ, միայն թե սիրելի ժողովուրդը չճարպոտվի: 52. Եկեղեցին ավելի հին է, քան` կառավարությունը, ինչպես հայրը նախորդում է որդուն: Բայց հարց է` որդի՞ն է լսում հորը, թե՞ հայրը` որդուն: Ընտանիքը մութ անտառ է, ինչ իմանաս
53. Սովորական մարդիկ ավելի շատ աստվածավախ են, քան աստծո տան (եկեղեցու) ծառայանիներից շատերը: 54. Ես հետաքրքրասեր չեմ, բայց կուզեի իմանալ` ինչպես են պաս պահում սուրբ հայրերը, որոնք այդքան ճարպոտ են: 55. Պատվիրան 11-րդ. Եթե դիմել են քո օգնությանը ու եթե չես օգնում, գոնե մի վնասիր: 56. Կառավարության համար ավելի լավ է եկեղեցիներ սարքել, քան զենքեր: Մաքուր սպանություն է: 57. Եթե եկեղեցու սաները ոչ պատերազմի են մասնակցում, ոչ պարտադիր զինծառայության, ապա լավագույն ապաստարան, քան եկեղեցին է, անհնար է գտնել: 58.
Չեմ հասկանում` ինչու աստված ստեղծել է գինին եւ խմելուց հետո, երբ պատք է պարեն, անուղղակիորեն խանգարել: Մի՞թե նույնը չէ, թե ստեղծեր Ադամին ու Եվային եւ արգելեր սերնդի շարունակվելը: 59. Աստված որդեծնությունը տվեց կնոջը որպես պատիժ, Ադամին գայթակղեցնելու համար: Իսկ հետաքրքիր է, ուրիշ ինչպե՞ս էր ընթանալու ծննդաբերությունը: 60. Եկեղեցին զսպաշապիկ է ժողովրդին: 61. Եկեղեցիներ կառուցելը մասնավոր անձանց կողմից, բոլորովին էլ սեփական հոգու համար չէ, այլ յուրահատուկ բիզնես է, պայմանավորված իշխանությունների հետ: 62. Հայտնի չէ` քանի՞ մարդ կգար եկեղեցի, եթե այն անջատվեր կառավարությունից: 63. Շունը կատվի հետ կհամակեցվի, կրոնը գիտության հետ` երբեք: 64. Կրոնը նման է հիպնոսի` երբ քնեցրել են, բայց արթնացման ծրագիրը չեն հաղորդել: Նա ամեն ինչ լսում է, բայց «արթնանալ» չի կարողանում: 65. Հայրենական տան, երբ պատերն էլ չեն մնացել, տան տեղն անգամ, սրբավայր է: 66. Աղանդները եկեղեցու համար նունն է, ինչ որսը խլեն որսորդից: 67. Եթե ուտելու բան չի լինում, ծոմ են պահում
68. Ոչ մի անգամ մի փոշմանիր արածդ լավության համար: Եթե նա չգնահատի էլ, աստված տեսնում է: 69. Փողը մաճն է, աստված` մաճկալը: Առանց մաճկալի գութանը չի վարի հողը: 70. Աստվածապաշտ է այն աստվածամերժը, որը չի փորձում ուրիշի ունեցվածքը յուրացնելով հարստանալ: 71. Միեւնույն եկեղեցին, եթե ունի երկու սրբազան, մեկը կարգալույծ, բայց գործուն, մյուսը` անունով, ապա մոմավաճառը երկակի ագենտ է: 72. Սուրբ հայրն էլ վերջին պահին խոստովանության կարիք ունի: 73. Աստված, սխալդ ուղղիր ուսուցչի պես, ոչ թե քեզ պես (Լիլիթի օրինակով): 74. Աստծո թույլ տված սխալը միայն ինքը կարող է ուղղել: 75. Աստված պետությանը չի օգնում: Աստված մարդուն է օգնում: 76. Իրենց իսկական անունը չեն հայտնում երկու մարդ` գաղտնի գործակալը եւ սուրբ հայրը: 77. Սուրբ հայրը ժողովրդի կարծիքով է սուրբ, իսկ իրականում
աստված իր հետ: 78.
Այն մոլի կրոնավորը, որ մարդկային բոլոր առաքինի հատկանիշները աստծու վրա է դնում, թե իբր, աստված հուշեց, նա անտեսում է մարդուն, իր բոլոր հիասքանչ ու վեհանձն հատկանիշներով: 79. Լողալ չիմանալով հանդերձ ծով մտնես, ինչ է թե աղոթք ես արել, հիշիր. աստված խելացի աղոթքներն է միշտ ընդունում: 80. Աստված լինելը- կա: Բայց թե նրա անվան տակ այնքան բաներ են անում, որ աստված ինքն էլ է մնում մոլորած եւ երբեմն ինքն էլ է իր գոյությանը կասկածում: 81. Կոմունիզմի ժամանակ, եթե աստված, ապա կոմունիստական կուսակցություն (1917-1990), հեթանոսական կրոնի ժամանակ, եթե աստված, ապա դա բազմաստվածությունն էր: Քրիստոնեության ժամանակ, եթե աստված, ուրեմն Քրիստոս: Զայրույթդ իրականացնելուց առաջ խորհուրդ են տալիս հաշվել մինչեւ տաս: Իսկ եզրակացությունդ անելուց առաջ մինչեւ քանի՞սը հաշվել
82. Միայն գողերն ունեն մականուն, մեկ էլ` սուրբ հայրերը: 83. Եկեղեցու միակ լավն այն է, որ միջոց է հանդիսանում, որ ժողովուրդը հավաքվեն մի տեղ: Իսկ եթե եկեղեցին երկփեղկվա՞ծ է: Բնականաբար ժողովուրդն էլ երկու մասի է բաժանվում: 84. Ես սնահավատ եմ, բայց երբեք ետ չեմ դառնա ճանապարհից, վատ նախանշանի պատճառով: 85. Մեր բոլոր սխալները հոգեւորականի լեզվով կոչվում են մեղքեր եւ քավում են, ընդամենը, խոստովանելով: Իսկ ես իմ բոլոր «մեղքերը» «քավում եմ» առանց խոստովանելու, անձայն, ամեն անգամ անհաջողության հանդիպելիս, լուռ, ինքս ինձ հարցնելով` որտե՞ղ սայթաքեցի: 86. Եթե նախանձելով, քար ես նետում այլոց գործին ու գալիս խոստովանում սուրբ հայրին եւ հետո նորից գնում «շարունակում նախկին գործդ», ապա սուրբ հայրը այստեղ քեզ օգնել չի կարող: Խոստովանես, թե չէ, մեկ է, քո արարքը քեզ է վերադառնալու: 87. Որքան էլ փող աշխատես, որքան էլ փող սիրես, մի սրբություն պետք է ունենաս, որ վրայով անցնել չի կարելի, հանուն փողի: 88.
Կրոնին պետք է թույլ ուղեղներ, գիտությանը` ուժեղ: Կրոնը թույլ ուղեղներից պատրաստում է հրաշալի կրոնավորներ, գիտությունը զտում-հեռացնում է (մոտախոտի սերմերի նման) թույլ ուղեղները: 89. Մոլեռանդ կրոնավորի եւ թմրամոլի միջեւ քիչ տարբերություն կա: 90. Կրոնը չեմ արհամարհում, եթե նա հակված է պայքարելու հանուն ճշմարտության: Բայց հատկապես հենց դա էլ պակասում է նրան: 91. Կրոնը հենափայտեր է կաթվածահար հոգու համար: 92. Աշխարհի ամենասարսափելի մարդը նա է, որի սրբությունը իր ստամոքսի մեջ է: 93. Շահը մարդկային է, բոլորին հասկանալի, բոլորի մեջ էլ կա: Միայն թե, բացի շահից մարդ ունի՞ այլ սրբություն, թե՞ հենց դա է նրա սրբությունը: 94. Սրբությունը այն է, որ ոչ մի տեսակ փողով չի փոխանակվի: 95. Երբ եկեղեցու հավատացյալը հեռանում է եւ միանում աղանդավորներին, դա նշանակում է աղանդավորների առաջնորդը ինչ-որ չափով կերակրում է իր հոտին, իսկ եկեղեցին բոլորը ինքն է ուտում: 96. Եթե եկեղեցին ավանդում է պաս պահել, ապա ինքը (սպասավորները) պետք է կրտած խոզի գիրություն չունենան: 97. Ես գիտեմ Քրիստոսի մեծությունը, նրա ներելու ընդունակությունը: Բայց կուզեի իմանալ` ի՞նչը եւ ո՞մ չի ներում: 98. Եկեղեցին,- ասում են,- աստծո տունն է: Համաձայն եմ: Բայց այն տունն է, որից աստված արտաքսված է լինում եւ երբեքի այնտեղ չի բնակվում: 99. Եթե եկեղեցում մոմ են վառում, ապա համոզված եմ, որ այդ պահին աստված շրջվել է քամու կողմը, որ ծխախոտը վառի
100. Հարկավոր է որեւէ գործով գնալիս լսել քո ներքին ձայնին, իսկ եթե «նա» համաձայն չէ, միեւնույն է, գնա: Ճիշտը գործելն է: Ոչ գործունեությունը նման է նախապաշարման: 101. Սուրբ հայրը ատրճանակի կարիք չունի, որ հարմար պահի հանի ու` կյանքդ կամ դրամապանակդ: Նա առանց դրան էլ վերցնում է երկուսը միասին` գաղափարը եւ դրամապանակը: 102. Աշխարհի ամենատաղանդավոր գողը սուրբ հայրն է: Նա ոչ թե կողպեքն է ջարդում, այլ հոգու դռները: Մարդիկ իրենք են դատարկում նրա մոտ իրենց գրպանները: 103.
Կրոնը եւ գիտությունը նույնն է, ինչ` սատանան եւ աստված: Եվ հակառակորդներ են, եւ գործում-գոյատեւում են միասին (կողք-կողքի): 104. Ժողովուրդը սրբազանի աջն է համբուրում, սրբազանը` կառավարության: 105. Աղանդը կրոնի ճաշի միսը թռցնողն է: 106. Եթե տեր հայրն ատրճանակ է պահում, նշանակում է քիչ փող չունի: 107. Ժողովուրդը` սոված, աղքատ, չորացած, նիհարած, երբեք չի մտածում` այդ ինչպե՞ս որ տեր հայրը այդպես պարարտ է, կերած-խմած: Հող է փորե ՞լ, թե՞ քար է քաշել: 108. Սուրբ հայրի եւ գողի տարբերությունն այն է, որ մեկը համոզելով է վերցնում, մյուսը` զոռով (ուժով): 109. Եկեղեցին եւ կառավարությունը միեւնումն կռվի երկու տերերն են: - Կթեցեք, ինչքան ուզում եք, միայն թե չթողնեք գա մեր բոստանը,- ասում է կառավարությունը եկեղեցուն: 110. Կրոնը լուսավորություն չէ: Կրոնը մութ-ավորություն է: 111. Չարի դեմ չարություն անելով, քեզ ես ավիրում, ոչ նրան: 112. Սուրբ հայրի վրա ապրանք չծախես: Ապրանքդ կվերցնի, բայց փողը
նա տալու սովոր չէ: Նա վերցնելու սովորություն ունի: 113. Կրոնը սանձ է մարդու ուղեղի աներեւակայելի սլացքին: 114. Եթե փող մանրելու լինես, սուբր հայրի մոտ չտանես: Մեծ դրամդ կվերցնի մանրոնի փոխարեն կտա քեզ «աստված օրհնի քեզ»-ը: 115. Աստծուն բոլորն են սիրում, բայց քչերն են հանուն սուրբ հոգու ինչ-որ բան անում: 116. Աստծուն բոլորն են հավատում, եթե նրանից խնդրելու բան ունեն, մարդուն նույնպես
117. Քչերն են աստծու հետ բաժակ խփում ու ասում` ողջ լինես, առանց որեւէ բան խնդրելու: 118. Աշխուրհում ամենաեկամտաբեր բիզնեսը եկեղեցականներինն է: ՆՐանք վաճառում են աստծո օրհնությունը, որը ոչ հալում է, ոչ մաշում, ոչ պակասում: Աստված անվարձ օրհնում է, իրենք «ջիպ» են քշում: 119. Եկեղեցու հեռախոսահամարները ճիշտ նույն հաճախականությամբ են փոփոխվում, ինչ Ազգային Անվտանգության (ԱԱ) հեռախոսահամարները: 120.
Շատերը գիտեն, թե ՆՆ ավտոմեքենաների համարները ինչով են սկսվում, բայց քչերը գիտեն, թե հոգեւորականների ավտոմեքենաների համարները ինչով են սկսվում: 121. Աղանդավորներին դոնոր կազմակերպությունն է վարձատրում, եկեղեցականներին` ժողովուրդը: 122. Երբ աստված ամուսիններից մեկին պատժելու համար նրա երեխային է պատժում, գտած է լինում համապատասխան «հանցավոր» մի կին այդ ամուսնու համար: 123. Կրոնը եւ սնոտիապաշտությունը քույր-եղբայր են, մորից մեկ, հորից տարբեր: Եթե մարդը երեւույթը գիտականորեն չի կարողանում բացատրել, կամ մեկն է առաջանում, կամ` մյուսը: 124. Եկեղեցու աստիճանավորումն էլ նույն կարգն ունի, ինչ` կառավարությնա: Մի տեղ նախագահ է, մի տեղ` կաթողիկոս, մի տեղ թիկնապահ է, մի տեղ` մոմավաճառ
125. Ինչպես թագավորը ֆինանսական նախարարին է
ենթակա, այնպես էլ սուրբ հայրը` մոմավաճառին: 126. իտակցական «նա»-ն, եթե ույլատրում է ենթագիտակցական «նա»-ին, «ապրելու», ապա դա անում է վարագույրի ետեւում: Սա մեծ մասամբ կրոնավորների կյանքն է, ինչո՞ւ ոչ նաեւ սովորական մարդկանցից շատերի: 127. Կան բաներշ որ ոչ մի ժամանակներում չի բացահայտվում: Օրինակ աղանդավորական շարժումը: Մի մի կերպ չես կարող իմանալ` ով է հովանավորում, որտեղի՞ց է գալիս եւ ինչ նպատակով (շահը չհաշված
): 128. Կան ժամանակներ, որում կրոնը չի խրախուսվում, օրինակ կոմունիստականը (1920-1990): Երբ կրոնը ետ է մղվում, ետ է մղվում նաեւ աղանդավորությունը
129. Չլիներ կրոնը, մարդիկ չէին դադարի մարդու միս ուտել: 130. Ազնվություն կա, ազնվություն է, ազնվություն կա` հիմարություն: Միշտ պետք է նկատի ունենալ տեղն ու ժամանակը, հանգամանքներն ու իրադրությունը: 131. Եկեղեցու զանգերը բոլոր ազգերի, բոլոր կրոնի մարդու մեջ էլ խորհրդավոր զգացում է առաջացնում, սուրբ ու մաքուր, հավատի զգացում: ԽԻՂՃ ԱՆԽԻՂՃ ԱՍՏՎԱԾ ԱՆԱՍՏՎԱԾ ԱԶՆԻՎ ԱՆԱԶՆԻՎ ԿԵՂԾ ԱՆԿԵՂԾ ԱՐԴԱՐ ԱՆԱՐԴԱՐ ԿՈՊԻՏ ԹՈՒՅԼ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՈՒԺ ՆՈՒՐԲ 1. Առեւտրականը նույնպես աստծո վարձքի կարիք ունի: 2.
Արդարությունը ոսկի է, իսկ անարդարությունը` փող
3. Ավելի լավ է խաղի մեջ փորձել ընկերոջ ազնվությունը, քան` փողի: 4. Ազնվությունն ու պաշտոնը այն կերակուրների նման են, որոնք իրար հետ ուտելիս վնաս է տալիս, չի մարսվում: 5. Հողոտ ոտներով ու մաքուր խղճով քունն ավելի անվրդով է լինում, քան` հակառակը: 6. Ով ամոթի զգացում չունի, նա ոչինչ չունի: 7. Բոլոր մարդկանց հույսը, այդ թվում նաեւ անազնիվների, դիմացինի ազնվության վրա է: 8. Ամոը եւ խիղճը նման են երկվորյակ քույրերի, որոնք ծնվում են իրար կպած: 9. Ազնիվ թշնամին անազնիվ բարեկամից լավ է: 10. Հարուստ հարսնացու ընտրող տղան հարուստ չի դառնա, եթե ամուսնանում է զգացմունքով, ոչ հաշվարկով: 11. Յուրաքանչյուր մարդու աստվածը նրա չերեւացող «ես»-ի արտացոլումն է: 12. Յուրաքանչյուր մարդու աստված իր թիմից է: 13. Հանցագործի երեխան կարող է իր նման չլինել, բայց հանցագործի աստվածը իր նման է: 14. Ազնիվ իլնելդ եւ քո օգուտն է, եւ` ընկերոջդ, բայց անազնիվ լինելդ մեծապես քո վնասն է: 15. Սուտը ազնիվ մարդու մոտ նման է այն զենքին, որն օգտագործում է ծայրահեղ վտանգի պահին, իսկ անազնիվ մարդու մոտ` արեւածաղկի սերմերի, որը, կամա թե ակամա ձեռքը գրպանն է տանում: 16. Ազնիվ ոչ-ը անազնիվ այո-ից լավ է: 17. Ես հավատում եմ իմ աստծուն, որն ինձ նման է, բայց չեմ ընդունում այն ուսմունքը, որն ապրիորի է: 18. Ազնվությունն է քույր ու եղբորը քույր ու եղբայր պահողը, ոչ արյունը: 19. Չափազանց ազնվությունն էլ օգտական չէ: 20. Իմ ազնիվ, հոգով մաքուր թշնամուն ավելի եմ սիրում, քան` իմ խաբեբա, հոգով առեւտրական եղբորը: 21. ողության գնալուց առաջ էլ մարդ աստված է կանչում, աստված օգնական: 22. Սատանան եւ աստված ոչ թե հակառակորդներ են, այլ` նույն կառույցի աշխատողներ: Մեկը թեկնածուն է, մյուսն ընդդիմախոսը: 23. Աստված չի սիրում երկխոսություն: Չլինի՞ թե աստված միապետական է: 24. Փողով էլ որդի չես առնի, եթե աստված չկամենա: 25.
Աստված էլ է ուզում, որ իրեն գնահատեն` իր տվածից ուրիշին էլ բաժին հանեն: Այլապես նա տալ էլ ունի, վերցնել էլ
26. Ամենակարճատեւը խղճահարության զգացումն է, եթե պատճառը դու չես եղել: 27. Աստված մեկն է, հազար տուն ունի, բայց ինչքա՜ն մարդ կա, տե՜ր աստված, որ մեկ տուն էլ չունի: 28. Ասում են աստված ստեղծել է երկիրը: Բայց ինչ կաներ աստված, եթե մարդը շարունակաբար չնորոգեր, չվերաստեղծեր: Աստված մարդու տեսքով ամեն օր է ստեղծում երկիրը: 29. Եթե մրջյունին չես խղճում, մարդուն չես խղճա երբեք: 30. Խղճահարության զգացումը երբեմն ատելությունից ուժգին է լինում: 31. Եթե աստված առողջություն է տալիս, չպետք է գլուխ գովել, թե ճիշտ ես ապրում, կամ էլ ճիշտ ես սնվում: 32. Եթե ասված տալիս է ինձ մի թանկարժեք իր (գտնում եմ), ապա ինձնից պետք է գաղտնի պահի նրա տիրոջը: Թա չէ, ես այն պետք է վերադարձնեմ տիրոջը: 33. Աստված չի սիրում, որ իրեն հավատում են` ձեռքերը ծալած-նստած: 34. Աստված չի սիրում, որ ուրիշի համար փոս փորելիս, հույսը իր` աստծո վրա դրած, շատ խորն են փորում
35. Աստված ինձ ավելի հավատարիմ է, քան` ես` նրան: Երբ ես մոռանում էլ եմ նրան, միեւնույն է, նա իմ ձեռքը բաց չի թողնում: 36. Ունեմ մի կասկածանք` աստծո անունը ազնվությո՞ւն է, թե՞ ազնվության անունն է աստված: 37. Ազնվությունը արեգակի նման է` բոլորին ջերմացնում է: 38. Անազնիվ մարդը հին ընկերներ չի ունենում: Բոլոր ընկերները նոր են (նոր պիտի խաբի) : 39. Խաբելու մեջ էլ ազնվություն է պետք: 40. Այն սպորտաձեւի հաղթանակն է արդարացի, որն ակնհայտ է, դատավորի միջամտության կարիքը չունի: 41. Չեմ ընդունում, գաղափարապես, աստծո բարությունը, երբ թշնամին չի զանազանում բարեկամից: 42. Ազնվությունը ուրիշների մեջ հարգում է նաեւ նա, ում մեջ մի կաթիլ էլ չկա դրանից: 43. Արդարությունը նման է այն գեղանկարին, որը այնքան թանկ է, որ ոչ ոք գնել չի կարող: Մնում է նայել եւ հիանալ: 44. Հալալ ապրանքը չի կորչիպ Հարամն է գալիս հալալը տանում: (բրբռն.) 45.
Ավելի լավ է բացահայտ անվստահություն հայտնել, քան անարվեստ ձեւացնել: 46. Ազնվությունը եկամուտ չի ստեղծում: Այն մարդուն մարդ է պահում: 47. Շահն ու արդարությունը թշնամիներ են: 48. -Կա՞ աշխարհում ազնվության դպրոց: - Այո, երբ մարդ խաղում է ինքն իր հետ, իր խաղընկերոջ տեղը դնելով իր երկրորդ ես-ը: 49. Անարդարությունը այն կշեռքն է, որը, սովորույթի ուժով, իրեն էլ է խաբում: 50. Արդարությունը գտնելու բան չէ, այլ` կորցնելու ու միշտ փնտրելու: 51. Ազնվություն եւ անկեղծություն բոլորն են ուզում տեսնել, սակայն ոչ իրենց մեջ: 52. ինովության լավն այն է, որ մարդուն տեսնում ես հոգով մորեմերկ: 53. Անկեղծությունը եւ թերություն է, եւ` առավելություն: Նայած չափի: 54. Անկեղծությունը այնպիսի դեղահաբ է, որ ոչ թե խմողին է օգնում` բուժում, այլ` չխմողին: 55. Չափազանց անկեղծությունը նույնպես, խելացիության մասին չի խոսում: 56. Անկեղծությունը բնական հարստություն է, ի վերուստ տրված, որից պետք է օգտվել: 57. Մեղրը, ոսկին, մուրացկանը, մինչեւ չստուգես, կեղծն ու անկեղծը չես իմանա: 58. Մի զարմացիր, որ քո փողը գելուգազանի բաժին չի դառնում: Այն դու վաստակել ես արյուն-քրտինքով: 59. Անհարմար երազն անգամ, չեն պատմի, ուր մնաց թե` նմանատիպ իրողությունը: 60. Արդարացի հանդիմանումը դեղի է նման` դառնահամ է, բայց` բուժիչ: 61. Վատ է ստացվում այն երգը, երբ պատրաստվում են երգել, եւ ոչ թե, պարզապես երգում են: 62. Խաբելը երկուկողմանի սուր է` մեկով իրեն է հարվածում, մյուսով` խաբվողին: 63. Անկեղծությունը եւ ազնվությունը կողք-կողքի հոսող առվի են նման` երբեմն-երբեմն իրար մեջ թափվող, նորից բաժանվող, նորից միացող: 64. Արդարությունը շների նկատմամբ էլ է պետք, ուր մնաց թե` մարդկանց: 65. Արհեստական ծաղիկները, որքան էլ գեղեցիկ լինեն, խաբեություն են հիշեցնում, կեղծ ծաղիկ: 66. Ավելի լավ է անարդար ճանապարհով հասնել արդարության, քան հակառակը: 67.
Արդարություն շատ սիրելն էլ մի բան չէ: Ողջ կյանքդ կանցկացնես վեճուկռվի մեջ, ապրելու ժամանակ չի մնա: 68. Արդարությունը հնարավոր չէ չսիրել: 69. Անկեղծությունը հասարակ մերդու մոտ ավելի շատ է, քան` ուսյալի: 70. Կեղծ դրամը, որքան էլ արվեստով նմանակած լինի, հիացմունք չի առաջացնում: 71. Լավ է, երբ մարդ, թե կյանքում, թե արվեստում, ինչ մտածում է, ասում է: Միայն թե շատ կարեւոր է, թե ինչպիսին է նրա մտածողական ապարատը` արժե՞, որ իր արտադրանքը դուրս հանի առանց վերամշակման: 72. Անկեղծությունը ազգային առանձնահատկություն չունի: 73. Կեղծ ադամանդը այնքան էլ վատը չէ, եթե չեն վաճառել իսկականի տեղ: 74. Կեղծ ժպիտը (ատամները ցույց տալով) նույնն է, ինչ ձիու շրթունքները կտրեն եւ ասեն` ձին ծիծաղում է: 75. Բացսրտությունը բաց դռան նման է, որքան բաց պահես, այնքան` անվտանգ: 76. Մինչեւ անգամ կովն էլ է կարող վրեժ լուծել, եթե տերը կթում է հայհոյելով: Նա կատաղած, կապը կտրում է ու ոտքի տակ տալիս տիրոջը: Բայց հայտնի չէ` կո՞վն է պատժողը, թե՞ աստված: 77. Կեղծ հարգալիր վերաբերմունքը անկեղծ կոպտելուց լավ է: 78. Խոհանոցը հյուրասենյակից անկեղծ է: 79. Արդարացի պատիժը հեշտ են տանում եւ սպասում ժամկետը լրանալուն: Անարդարացի պատիժը մահը նախընտրում են կյանքից: 80. Աստված, ասում են, մահակ չունի, բայց ես ասում եմ` այն պարզապես չի երեւում: 81. Ինտելեկտը առանց խղճի, անվավեր թուղթ է: 82. Մինչեւ վերջ անկեղծ լինել հնարավոր չէ, մինչեւ անգամ լավագույն ընկերոջդ հետ, բայց լավագույն ընկերը քո, որը ոչ մեկ անգամ անկեղծ չէ քեզ հետ, նա քո ընկերը չէ: 83. Անկեղծությունը գնահատում են, բայց չեն գնում: 84. Մի արդարացիր ուրիշի առաջ, եթե ինքդ քո առաջ արդար ես: 85. Եթե մայրը ամեն ինչ անում է, որ աստված իր որդու դեմը բերի, (գթասրտություն, բարեգործություն), իսկ որդին չարագործ է, ապա աստված, որքան էլ գթասիրտ, դժվար թե կարողանա կատարել մոր խնդիրքը: 86. Ամենաազնիվ մարդն անգամ չի կարող ասել, որ իր կյանքում չի արել երբեք հաճոյակատարություն: 87.
Անկեծղությունը, մարդկային բազմաթիվ որակների հետ միասին, հարարբերական հասկացություն է: Մարդու բացարձակ անկեղծությունը կտեսնենք այնտեղ, եթե միայնակ ապրող մարդու սենյակում տեսախցիկ դրված լինի, նրա բոլոր գործողությունները նկարահանվի` ուտելը, նստելը, կանգնելը եւ այլն: 88. Անկեղծությունը, որքան էլ հարաբերական հասկացություն է, բայցեւայնպես խայծի նման է: րավում է: Մենք, հատկապես հավատում ենք հեռուստատեսային խոսքին, հստակ գիտակցելով հանդերձ, որ ոչինչ այդտեղ անկեղծ չկա: 89. Երբ ականջիս է հասնում, որ իմ մասին բամբասում են, գլխի եմ ընկնում, որ միջակություն եմ դարձել, քանզի չեն բամբասում ոչ շատ թույլին, ոչ էլ` ուժեղին: 90. Ճակատագրի պարգեւած ալեկոծումները նրա համար են, որ մենք, երբեմն-երբեմն տեղեկանանք մեր ուժի մասին: Ախր, հարվածի դեպքում է հայտնի դառնում հակազդեցության ուժը: 91. Բառերով հեշտ է նմանեցնելը (նմանվելը), բարությամբ` ոչ: 92. Ոչ թե պետք է աղոթել աստծուն, որ հանապազօրյա հացը տա, այլ, որ տվածը քթիցը չգա
93. Որքան էլ մենք գնահատում ենք անկեղծությունը, որքան էլ մենք այն գնահատում ենք ուրիշների մեջ, այնուամենայնիվ ավելի շատ ուրիշների մեջ, քան մենք ենք
94. Ինչպես կովը, որքան էլ կթում ենք, այնուամենայնիվ մենք թաքցնում ենք գլխավորը: 95. Մաքուր խիղճը թանկ բան է, եթե չկա մեծ գումար կորցնելու վախ: 96. Շատ փող աշխատելը չէ, որ խոսում է մարդու տաղանդի մասին, այլ` փող աշխատելու նուրբ, կիրթ ձեւը: 97. Արդարությունը բոլորի երազանքն է, բայց ինչպես հասնել դրան, դա է խիստ տարբեր բոլորի մոտ: Պարզվում է, որ արդարությունը չի սիրում, այլեւ երկարացնել, նույնիսկ շրջադարձել: Դուրս է գալիս, որ երբեմն արդարությանը հասնելու համար ճշմարտությունը թաքցնել: 98. Եթե քեզ բռնաբարում են, մեղավորը դու ես: Ամեն գիշեր կարող են քեզ բռնաբարել, եթե թույլ ես: 99. Կարելի է կեղծ բարկանալ, բայց ոչ կեղծ կարմրել բարկությունից: 100. Խաղալիս էլ ազնիվ եղիր, ծեծելիս էլ, սպանելիս էլ ազնիվ եղիր: 101.
Եթե աստված քեզ զավակ է տվել, դա դեռ բոլորը չէ: Այնպես ապրիր, որ զավակիդ էլ զավակ տա
102. Մարդկանց իրար մոտեցնողը, առաջինը անկեղծությունն է: 103. Շատերը կարծում են, որ ապրանքը տվին, փող վերցրին, վաճառքը իրականացված է: Քչերը գիտեն` այնպես վաճառել, որ փողը վերցնելուց հետո
ուտել լինի: 104. Աստված ոմանց փող չի տալիս, քանի որ հայտնի չէ, թե ինչի կվերածվեր: Ոմանց էլ փող է տալիս ու սպասում, թե ինչի են վերածվելու: 105. Նախապես մի կարեկցիր մարդուն, հատկապես մտքումդ զայրանալով աստծո վրա: Միգուցե ճանաչելուց հետո զարմանա՞ս, աստծո բարեգութ լինելու վրա, որ այդքան էլ տվել է: 106. Դու ամեն ինչ ունես` եւ ինտելեկտ, եւ մասնագիտություն, եւ պաշտոն, սովորեցնելու մեջ սիրով ես եւ համբերատար: Միայն մի բան չունես` դու աստված չունես, անաստված ես
107. Խիղճը ոչ մեկի առաջ հաշվետվություն չի ներկայացնում: Խիղճը մարդը ինքն է իր ներքին ես-ի հետ: 108. Ցույց տալը մի բան է (խիղճը), ունենալը` մեկ ուրիշ բան: 109. Կեղծ ցույցը (որ ինքը լավն է ու բարին) ընդամենը սպիտակ աղվես է: Աղվեսն աղվես է, սպիտակ լինի, թե` գորշ: 110. Ոչ միայն դատելուց (դատապարտելուց) առաջ պետք է լսել մեղադրյալին, այլեւ խղճալուց առաջ
111. Ոչ ոք չի կարող ասել` աստված արդարադա՞տ է: Եթե այո, ապա շատերի լեզուն կկտրեր, շատերը լեզու չէին ունենա, բայց քչերիս է կտրում: 112. Երբեմն մարդիկ ստանում են ըստ արժանվույն այնպես, որ գերագույն դատարան էլ չէր կարող այդպես դատել: ԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԿՑԱՆՔ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՕՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՀԵԶՈՒԹՅՈՒՆ ԽՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԿՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՈՔ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 1. թաստությունը չի խանգարում առեւտրին, ինչպես դառը, կծու, թթուն ախորժաբեր է, բայց բերանը քաղցրավենիք, քաղցրացնել էլ է ուզում: 2. Բարեգործությունը հարուստի բանը չէ: 3. թասրտությունը գրպանից կախված չէ
4. Ավելի շատ, քան մուրացկանին, խղճում եմ այն մարդուն, որն իր ապրանքը վաճառում է խնդրելով: 5.
Նեղված մարդուն, մի հատիկ սիգարետ, թե տալիս ես, այնպես տուր, որ քո մեկը տաս դառնա, եւ ոչ թե այնպես, որ լավ է չտայիր: 6. Եթե մարդուն բաժին է ընկել տառապանքը, ապա այդ մասին խոսելն ավելորդ է, գրելն` անհրաժեշտ: Ընթերցողը կարեկցանք է զգում սեփական անձի նկատմամբ: 7. Չպետք է շարժել այն մարդու գութը, որը դրանից չունի: 8. Չպետք է արտասվել այն մարդու մոտ, որը ոչ միայն չի կարեկցում, այլեւ ուրախանում է: 9. Երբ բարեգործություն են տալիս, ոչ ոք չի հարցնում` փողն այդ, որտեղի՞ց: 10. Խղճալն ավելի հեշտ է, քան` օգնելը: 11. Եթե մի գործ գթասրտությամբ է լինում, այն էլ պետական գթասրտությամբ, ապա
12. Խնդիրք ու պահանջ խույր ու եղբայր են, բայց ոչ հորից են մեկ, ոչ` մորից: 13. Եթե մարդ ոչ մեկին չի օգնել ու չի վայելել մարդուն օգնելու բերկրանքը, նա չի ապրել: 14. Աշխարհը, բոլոր զենքերը փորձելուց հետո, վերջում անդրադառնում է գթասրտությանը: 15. Պերճախոսությունը ավելորդ է կարեկցելիս: Նախ պետք է լռել, հետո մտածել, թե ինչպես օգնել: 16. Մուրացկանի պերճախոսությունը գութ չի հարուցում: 17. Մուրացկանիմխիթարությունը նրանում է, երբ կերպարանափոխվում է, չես ճանաչում: 18. Ոմանք կարծում են, թե մուրացկանը չի նկատում, թե ով ինչպես է տալիս: Տալ կամ չտալուց վատ է: 19. Մերժելիս, մեծը, ինքն իր աչքին փոքրանում է: 20. Մուրացկանության մեջ էլ հաջողության առաջին գրավական համակրանքն է: 21. Մերժելուց էլ է երեւում մերժողի ազնվությունը: Դա արագ մերժելն է: 22. Կարեկցել նրան, ով ծառ է տնկել, խնամել, աճեցրել, բայց բերքը չի կերել, բայց ոչ նրան, ով ծառ է տնկել, բայց բերքը չի կերել: 23. Մերժելու ձեւերի մեջ գեղեցիկը չպետք է փնտրել, ոչ էլ` դիվանագիտական լեզու: Այն պետք է ուղղակի: Նշդարի նման սուր ցավ է պատճառում, բայց շուտ էլ անցնում է: 24. Ինչպե՞ս տարբերել պրոֆեսիոնալ մուրացկանին, իսկականից: - եցվածքից: 25. Բարեգործությունը պետք է խնդրել անձամբ, եւ ոչ երբել ինչ-որ մեկի միջոցով: 26.
Աշխատանքով վաստակած տասը դրանմ ավելին է, քան` բարեգործությամբ` հազարը: 27. Մարդիկ ավելի առատաձեռն կլինեին մուրացկանի հանդեպ, եթե հավատային, որ նա իրոք մուրացկան է: 28. Մուրացկանը, եթե ամաչում է, դեռ մուրացկան չէ, դեռ կարելի է փրկել: 29. Մարդու մեջ, առաջինը հարգում եմ ճշտապահությունը: 30. Բարեգործությամբ չի կարելի ընդունել դեղորայք ոչ հարեւանից, ոչ հարեւան երկրից: 31. Բարեգործությունը հաճախ անում են ոչ թե բարությունից դրդված, այլ այլ հաշվարկով: Դա նման է առեւտրի, միայն թե փողի դիմաց ոչ թե ապրանք են վերցնում, այլ` փառք, հեղինակություն, կամ էլ անում են որպես կաշառք: 32. Մասնակի զոհաբերություն չի լինում: 33. Ձեւական զոհաբերությունն էլ եթե մնում է անտեսանելի, անգնահատելի, դադարում է: 34. Բոլոր հասարակարգում էլ գթասրտությունը հատուկ ծրագիր չի ներկայացնում, բայց բոլոր հասարակարգում էլ առաջին պլանում է: 35. «Ոսկե օրենք».- զարմանալին այն է, որ մարդիկ մարդուց պահանջում են այն, ինչ իրենք պետք է անեին շատ տարիներ առաջ, բայց չեն արել: 36. Դժվար է մուրացկանին փող տալը: Նա քեզնից խնդրում է փող, բայց խնայում է իր անվճար ժպիտը: 37. Եթե փոսի մեջ ընկած մարդուն ուզում ես օգնել (պիտի ձեռքդ տաս, որ բռնի, դուրս գա), մի աստիճան իջնելու ես: 38. Բարեգործությունը նա է, որ ոչ «եթե» ունի, ոչ` «ապա»: 39. Մարդը, եթե ի վիճակի է, պետք է օգնի իր կարիքի մեջ գտնվող բարեկամին, եթե ոչ անշահախնդիր, ապա գոնե մտածելով, որ մի օր կարող է տեղերը փոխվեն: Իսկ, եթե անշահախնդիր, ապա գոնե մտածելով, որ մի օր կարող է տեղերը փոխվեն: Իսկ, եթե դա էլ չէ, ապա մի օր իր լավությունը կվերադարձնեն իր զավակին: 40. Երբ մարդ նեղն է ընկնում, պետք է հիշի իր ո՞ր մի բարեկամին է օգնել ու դիմի նրան: 41. Մեզնից ամեն մեկս մերձավորին օգնելը սկսում ենք ոչ ամենեւին մեզնից: 42. լուխըշոյելով սիրտը չես մխիթարի: 43. Մարդուն, եթե չեն օգնում, բայց լսում են, ինչ-որ չափով կարեկցում, դա էլ է օգնություն, բարոյական օգնություն է: 44.
«Խնդրիր եւ կստանաս» աստվածաշնչյան խորհուրդը անեծքի կվերածվեր, եթե ասեր` հարյուր անգամ, հազար անգամ մերժվելուց հետո: 45. Եթե լսում ես մարդուն, դա էլ է ողորմություն: Այնպես, ինչպես երբ գնում ես մեկի մոտ, որ նա քեզ լսի` արգահատանքի նման մի բան, որի ծարավն ունես դու: 46. Խղճալ եւ կարեկցել գրեթե նույնն են, բայց հարազատիդ էլ թույլ տուր, որ քեզ խեղճ կարծելով խղճա: 47. Եթե մի մարդուց սպասում ես բարեգործություն, նշանակում է դու այն տեսնում ես նրա մեջ: 48. Ողորմություն տուր հատկապես այն մուրացկանին, ով ամբոխի մեջ մոտենում է քեզ: Նա այն տեսնում է քո մեջ, հուսախաբ մի արա: 49. Ապահովագրական վարչությունում ապահովագրում են քո տունն ու մեքենան, իսկ ողորմություն տալով` զավակիդ: 50. Ինքնահրաժարում, ինքնուրացում բառերը այլ խոսքով կարելի է անվանել մայր, սեր: 51. Ինքնասպանությունը, եթե նպատակ ունենար, կկոչվեր անձնազոհություն եւ կգեղեցկանար: 52. Մարդ կա, որ գալիս է իր աղքատ հարեւանից աղ ու շաքար ուզում, որը եւ առատորեն իր վերջինը տալիս է, բայց պարզվում է, որ այդ օրը նա ոչխար է մորթել (մատաղ է) ու այդ իր հարեւանին չի էլ տալիս: Մատաղը
ընդունելի լինի
53. Ինչ էլ մտածելիս լինի բարեգործություն անողը (ինքնասիրահարվածություն, փառասիրություն, թե ինչ) արարքն ինքնին արժանի է գնահատանքի: 54. Ամենամեծամիտ մարդն էլ, վշտի մեջ, զգում է այն մարդու կարեկցանքի կարիքը, որին ինքը մարդ էլ չի համարել: 55. Հնազանդվելը շատ նուրբ բան է: Մի կաթիլ արբերանգ դրականի կամ բացասականի եւ ինքնահարգանքը կարող է փոխվել ինքնաստորացման, ինքնաոչնչացման: 56. Խստությունը, պահանջկոտությունը ցրտություն է: Նրանից ոչինչ չի ծլի, եթե չապահովվի մեղմ, բարեխառը եղանակ: 57. Նա, ով տալիս է, վերցնողի աչքից արցունքը կաթեցնելով, արցունքով էլ ինքը կուտի: 58. Եթե սերը կարողանար իրենից հեռացնել պահանջկոտությունը, հազար տարի կապրեր: 59. Մի տուր ոչինչ, փոխարենը սպասելով` ինչ-ինչ: Չէ՞ որ դա կլինի առեւտուր, ոչ թե նվիրաբերում: 60.
Հեզությունը, լինելով հանդերձ հիացմունքի արժանի հատկություն, ինչ-որ տեղ անպատասխանատվություն է, ինչ-որ տեղ անարդարությունը անտրտունջ կերպով տանող ու ներող: 61. - Հեզությունը դրակա՞ն հատկանիշ է, թե՞ բացասական: -Եթե կրոնին է վերաբերում` դրական, եթե գիտությանը` բացասական: 62. Հեզությունը ինտելիգե՞նտ է: - Չեմ կարծում: 63. Շատերը կասեին` աստված ջան, տուր ինձ առողջություն, ես բարեգործություն կանեմ, եթե անհուսալի հիվանդ են: 64. Դա նրանք են ասում` այս աշխարհում առանց փողի ոչինչ չի լինում, ովքեր առանց փողի ոչինչ չեն անում: 65. Եթե մի մարդու կին եւ գեղեցիկ է, եւ աշխատասեր, եւ կրթված, բայց կամեցող չէ` փակձեռ է, ապա այդ մարդու բախտը այնքան էլ չի բերել: Հաջողությունը նրանից երես կթեքի եւ ոչ միայն. երես կթեքի նաեւ նրա երեխաներից: 66. Եղիր առատաձեռն ոչ միայն ունենալու դեպքում, այլեւ` չունենալու: Եթե ոչինչ չունես էլ, տալու կամեցողություն ունեցիր: «Տուր եւ կստանաս»-ը ինձ համար անհասկանալի է, թեկուզ էլ աստվածաշնչյան է: Ինձ հասկանալի է «տուր»-ը, իսկ «կստանաս»-ը կարեւոր չէ: 67. Ով տալիս է ստանալու ակնկալիքով, նա չի տալիս: Ով տալիս է, փոխարենը ոչինչ չակնկալելով, նա է տալիս: 68. Քո լայն օրին տված հացն է, որ քո նեղ օրին դեմդ է գալիս: 69. Նեղ օրն են հիշում, թե ինչ լավ օրեր են ունեէել: 70. Նվերը տալուց հետո ես զգում` արժանի՞ էր դրան, թե` ոչ: 71. Մարդ, նվերն առնելիս ինքն է ուրախանում: 72. Մարդուն պետք է գթություն, ողորմություն տալ, եթե նույնիսկ նա փողոցում կանգնած երգում է, բայց ոչ նրան, ով, պարզապես ձեռքը պարզած մուրում է: Վերջինիս էլ ենք տալիս, բայց ոչ հաճույքով: 73. Հեղինակային գրքի վաճառքն էլ է մուրացկանություն, ողորմություն, միայն թե հեղինակը չափազանց շատ է տալիս իր ստացած ողորմության դիմաց: 74. Անողոք է լինում եւ ամենաբարի մարդը, երբ օգտագործում են նրա վստահությունը: 75. Առաջին անգամ օգնում են անշահախնդիր, յուր սրտի չափով, երկրորդ անգամ` չափով, որ չափով հայտնել են երախտագիտությունը: 76.
Տալիս, կամ մի տուր, կամ այնպես տուր, որ տվածդ չկորչի: 77. Մարդուն կարեկցելու առաջին պայմանը նրա անկեղծությունն է: Երբ սկսեցիր կասկածել, որ ինչ խոսում է, բոլորը սուտ է, մոտ հարազատ էլ լինի, սկսում ես չհարգել ու չկարեկցել: 78. Մարդը, անգամ ամենաբարի մարդը անողոք է անխելք մարդու նկատմամբ: Ոչ ոք չի խղճում, չի կարեկցում հիմարին: 79. ուցե զարմանալի է, բայց մուրալ էլ պետք է կարողանալ: Մուրացկանը շեշտակի նայելու եւ հարցեր տալու իրավունք չունի: ՏՈՒՆ ՕՋԱԽ ՀԱՑ ԵՐԵԶՄԱՆ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ԿԱՐՈՏ ԼԱՑ ԾԻԾԱՂ ԾԱՂՐ ԺՊԻՏ 1. եղեցիկտունը այն չէ, որն իսկապես գեղեցիկ է, այլ այն, որ այնտեղ երջանիկ են զգում: 2. Այլազգի կին ունեցող տղամարդը, անկախ կրոնի եւ պետական թույլտվությունից, երկու կին պիտի պահի: Մեկը իր ազգից, օջախի ծուխը վառ պահելու համար: 3. երեզմանը շքեղ լինի, թե` աղքատիկ, անխնամ, լքված չլինի, այցելող ունենա: 4. Լավ է տուն ունենալ օտար երկրում, քան անտուն լինել հայրենիքում: 5. Տան գեղեցկությունը կառույցը չէ, այլ նրանում ապրող մարդիկ, նրանց հոգին: 6. Ծիծաղը ամենահուսալի կարկատանն է, շատ ծակուծուկ փակում է: 7. Ծիծաղը մարդուն այնքան է պետք, որքան` փողը: Պետք է ծիծաղել կարողանալ: 8. Հայտնի է, որ աչքը հոգու հայելին է: Ծիծաղելիս հոգին չի երեւում, ինչպես լճակի մեջ պատկերդ պարզ չես տեսնի, եթե ալիքվում է: 9. Ծիծաղը ներշնչում է բարին: Հանցագործն անգամ, ծիծաղելիս բարիանում է: 10. Ինչու՞ է մեզ դուր գալիս, որ խոսակիցը ծիծաղում է: - Այդ պահին հույս է հայտնվում, որ նա մեզ ցավ չի պաճառի: 11. Չկա ավելի ծիծաղելի բան, քան այն, երբ անուսը ուսյալ է ձեւանում: 12. Ծիծաղը ելքի հաճույքն է («խելքի կայֆը»): Այն պարտադիր չէ դեմքի վրա էլ երեւա: 13. Ծիծաղն էլ ունի իր քմայքները, ինչպես` ողջույնը: 14. Որեւէ գործով գնալիս, ինչքան էլ սիրտդ տխուր լինի, ժպտալով ավելին ձեռք կբերես, քան` արցունքն աչքերիդ: 15. Զվարճասեր, չի նշանակում ծաղրող: Ծաղրողը, մարդկանց մեջ, դաժանագունն է: 16.
Ծիծաղելուց չպետք է ամաչել, իբր ատամներդ գեղեցիկ չեն, կամ երիտասարդ չես: Ծիծաղն ինքնին գեղեցիկ է: 17. Նա, ով ծաղրում է ու ծիծաղում է կյանքի հատակում հայտնվաօ մարդու վրա, նրանից ավելի ստորին վիճակում է գտնվում ինքը: 18. Ծիծաղը դուր չի գալիս այն դեպքում, երբ նրա մեջ նկատվում է շինծու երանգ: 19. Կարոտը հոգու համար այն անոթն է, որը կոմպրոչիկոսները նախատեսում էին մարմնի համար: 20. Կարոտը խլացնող միակ միջոցը զբաղվածությունն է: 21. Կարոտից շունն էլ է ոռնում, ուր մնաց թե` մարդը: 22. Ծաղր ու ծիծաղ, որքան նման են, նույնքան տարբեր: Ծիծաղը բարին է, ծաղրը` չարը: 23. Տունը, արեւի պես, էներգիայի աղբյուր է: Տունը հույս է ու բարոյական նորմա: Տանից զրկելը, գրեթե հավասար է կյանքից զրկելուն: 24. Որ տանը մեկից ավելի ին եղավ, այդ տունը մաքուր, կարգավորված չի լինի: 25. Որ տանը կռիվ ու վեճ կա, այդ տանը հաջողության այցին մի սպասիր: 26. Քանի տուն ուզում ես ունեցիր, տունը նա է, որի մեջ ապրում ես: 27. Անտուն մարդը նման է տնից դուրս արած շան: Ով մի քիչ մեղմ է խոսում, հետեւից ընկած գնում է: 28. Տուն առնելը ավելի դժվար է, քան` տուն ծախելը: 29. Տուն առնելը սիրահարվելու նման է: Հենց որ մտար, «առաջին հայացքից» պիտի սիրես, որ առնես: 30. Նա, ով ապրում է իր տանը անթափանց վարագույրի հետեւում, որից ոչ մի կերպ երկինքը չի երեւում, նա այս կյանքում նույնպես ապրում է դագաղում: 31. Վարագույրը որքան էլ գեղեցիկ, թանկարժեք, ծաղկանկար լինի, երկնքի կապույտին չի փոխարինի: 32. Տված փողը չի կորչի, տված հացը չի կորչի: 33. Ժպիտը, որ տարիքում էլ լինի, տուն չի քանդում, տուն է շինում: 34. Կնոջը գեղեցկացնում է, ոչ թե երկար հասակը, գեղեցիկ արտաքինը, կամ երիտասարդ լինելը, այլ ժպիտը: 35. Խնայողության մասին չեմ մտածում միայն տուն առնելիս: Որքան տերն է ուզում, ես, մտքիս մեջ, ավելին եմ տալիս: 36. Ասելէ տուն, դեռ չի նշանակում բնակվելու տեղ: 37. Անկեղծ ծիծաղն է հարթենում երբեմնի ձեր միջեւ եղած անհարթ հարաբերությունը: 38.
Ամենից շատ զգուշանում եմ այն մարդուց, ով, իմ հումոից ծիծաղը գալիս է, բայց զսպում է: Նա անշնորհակալ մարդն է: Ոչինչ լավություն նրան պետք չէ անել: 39. Ինչպես մեծահարուստների երեխային, երբ դայակն է պահում, հետագայում մայրուորդի ավելի սառն են լինում, քան` որ մայրը պահեր, այնպես էլ գյուղական աղքատիկ խրճիթը, ուր ննջասենյակը, հյուրասենյակը, խոհանոցը նույն սենյակն է լինում, ավելի ջերմ է, քան` քաղաքակիրթ տունը: 40. Տան մեջ ամեն ինչ կարելի է ծախել, երեա պահելու համար, բացի տանից: 41. երեզմանը պետք է մոտ լինի ոչ թե վաղուց մահացած հարազատներին, այլ ողջերին: 42. Ծաղրողը բարի լինել չի կարող: Ծաղրը չարի զավակն է: 43. Ծաղրում եւ ծիծաղում է երբեմն մի մարդ, որը կյանքում ոչինչ չունի ծիծաղելու, ուրախանալու: 44. Մի պահ թվում է, թե մանկան լացը ամենաթեթեւն է բոլոր լացերից, բայց քչերը կդիմանան այդ լացին: 45. Ծաղրը հիմնականում անում են կատակով, այն էլ ոչ այն պահին, երբ դու մենակ ես: 46. Մեծ տները, ապարանքները, վերջիվերջո, դատապարտված են լքման եւ մենության, մենակույունից քայքայման: Որդին չէ, թոռը, անպայման կվաճառի: նողը, անշուշտ, մեծահարուստ պետք լինի, եւ նույնպես պիտի գնի որպես կապիտալ: Փողը վերջանալու հատկություն ունի: Նույն բախտին է արժանանալու: Սա հոռետեսություն չէ, այլ` իրատեսություն: Տունը, պետք է ապրելու համար նախատեսված լինի: 47. Հաճելի մարդու հետ կերած հացը կրկնակի հաց է` մեկ որպես սնունդ, մեկ որպես բավականություն: 48. Ջուր չեկող հուշաղբյուրը ծաղր է հիշեցնում հանգույալի նկատմամբ: 49. Մարդ տասը տուն էլ ունենա, տասը շքեղ ապարանքներ, պետք է ապրի մի տան մեջ: Դա հայրական տունն է: Այնտեղ կա իր մանկության հետքերը, որքան էլ այն աղքատիկ լինի: (Ռուբիկ Հայրապետյանի մեծ տան վերաբերյալ) 50. Անշուք քողտիկը, որում մարդիկ են ապրում, ավելի գեղեցիկ է քան շքեղ ապարանքը, որը լքված է: 51. Կարոտը նոպայի նման է, մեկ-մեկ սուր ցավ ես ունենում եւ հետո, մոռանալու պես, կամ արցունքը կուլ տալու պես, անցնում է: 52.
Մի մարդ «24»-ը բարձած հոգեհաց էր տանում: Եվ իր խնամին էր մահացել, եւ իր վաղամեռիկ աղջկա ծննդյան օրն էր: Կողքը մի մարդ սովից մեռնում էր, մի կտոր չտվեց: Հոգեհաց էր տանում
53. Աստված հաց տվողի ոչ միայն հացը չի պակասեցնի, այլեւ` որդին: 54. Ծիծաղելի դառնալ, նշանակում է գործը տանուլ տալ: Վ. Բելինսկի, Բելինսի Վիսարիոն րիգորեւիչ (1811-1848) ռուս գրաքննադատ, փիլիսոփա, հասարակական գործիչ, ծիծաղեցնել լուրջ գործերում, նշանակում է գործը շահել: 55. Տուն ասելով, հասկանում ենք դուռ, բանալի, հաց ասելով` օջախ: 56. Եթե քաղցած մի մարդ հաց է ուտում ու դու նրան ապտակում ես, հետո հաց տալիս,
բայց
հացը մոռացնում է հոգու վիրավորանքը: Հացը մխիթարում է
57. Թշնամուդ երկրում էլ տուն ունենաս, հայրենիլ ես համարում, թեկուզ երբեք չարտահայտելով, թեկուզ անգամ ինքդ քեզ չխոստովանելով: 58. Հայրենիքում անտուն լինելով, հայրենիքիդ քաղցրությունը չես զգա: 59. Երբ երիտասարդ ես, բոլոր գեղեցիկ կանանց տունը քո կինն է: Երբ ծեր ես, քո տունն է քո կինը: 60. Տունը նման է նավահանգստի: Այնտեղ ոչ թե պետք է միշտ մնալ, միշտ ապրել, այլ` երբեմն-երբեմն վերադառնալ: 61. Հացն ու շաքարը չպետք է ոչ դեն նետել, ոչ մերժել, երբ տալիս են: 62. Ադամանդը շատ ավելի թանկ կվաճառեին, եթե հացը շատ ավելի անհրաժեշտ չլիներ: 63. Եթե մի տան մեջ երկու կաթսա դրվեց կրակին (առանձին ճաշ եփել, առանձին ուտել), ճաշն էլ է հարամ, տունն էլ: 64. Տունը, որ պատերը շարել են, բայց դուռ, լուսամուտ չի դրված, նման է անտեր, անթաղ մեռելի: 65. Տունը, որքան էլ մեծ լինի, շքեղ, եթե միայն դու ես մտնում-դուրս գալիս, տուն չէ: 66. Որքան էլ մեծ արվեստագետ լինես, արվեստի գլուխգործոց ունենաս, ամենից առաջ տուն պիտի ունենաս, որպես սովորական մահկանացու: 67. Տունը տուն է, երբ մութն ընկնելուն պես ներսի լույսերն են վառվում, ոչ թե ներսը մութ, դրսի շուրջ բոլոր լույսերն ու լուսարձակներն են վառվում: (Ռ.Հ.-ի մեծ տուն) 68.
Ժպտալը կնճիռներ է առաջացնում, բայց հարթում է շատ կնճռոտ հարցեր: 69. Եթե մի անծանոթ քաղաքում դուրսն ես մնացել ու գիշերելու տեղ չունես, դիմիր ամենաաղքատ տունը, որտեղ գիշերն էլ դուռը չեն փակում: 70. Եթե պատահել է, որ մարդ քո դուռն է եկել, հաց տուր նրան, թող նա չգնահատի, դու հաց տուր նրան: 71. Տունն ավելի շատ գիտակցություն է, հոգու զգացողություն, քան տուն` բնակվելու տեղ: 72. Օջախ ասելով գյուղացին ավելի շատ գոմ է հասկանում, քան` տուն: 73. յուղական աշխարհում, ովքեր ունեն գոմ, ավելի ամուր են կպած հողին, քան` ովքեր ունեն տուն: 74. Կովը գյուղացու համար ավելին է, քան`
կինը: 75. Ինչքան էլ տունը գեղեցիկ լինի, եթե երեկոյան ներսում լույսը չի վառվում, տուն չէ: 76. Եթե հացը տվիր, մտքումդ ափսոսալով, տված հացդ կորավ: 77. Նոր կառուցած տունը տիրոջ դիմանկարն է: 78. Եթե մարդու սիրտը իր տան վրա տաք չէ, նչքան էլ մեծ տուն լինի, գեղեցիկ, այդ տունը տգեղ է եւ անհրապույր: 79. Միայնակ ապրող մարդը պալատներ էլ ունենա, տուն չունի: Տունը տան պատերը չեն, այլ ներսում ապրող հարազատները: 80. Այն տունը չէ խորհրդավոր եւ սիրելի, որտեղ որդիներդ ծնվել են, այլ այն, որտեղից թեւ են առել-թռել: 81. Եթե հուշաղբյուր է, այաջինը ջուր պիտի գա, իսկ հետո խնամված պիտի լինի շուրջը, նչպես գերեզմանը: 82. Որ տունը տանիք են կապում, թշնամունս էլ լինի, ուրախանում եմ: 83. Քաղցը, մութը, ցուրտը կարոտը եռակի են դարձնում: 84. Տունը երեխայի նման է, ամեն մարդու պահ չեն տա: 85. Լքված գերեզմանի շիրմաքարը, որքան էլ թանկարժեք լինի, ոչինչ գերեզման է: 86. Նա, ով ծիծաղում է ուրիշներին ցույց տալու համար, թե, իբր իր տրամադրությունը բարձր է, նա ապրում է ուրիշների համար, ոչ իր: 87. Եթե ծիծաղն անկեղծ է, ինչպիսին էլ այն լինի, վատ չի ընդունվում: 88. Մահվան մասին էլ, որ ծիծաղելով պատմես մահն էլ սարսափելի չի լինի: 89. Կիսաշեն տունը կիսավեր տուն է: 90. Անտուն մարդը, աչքը բաց, մեռած է: 91.
Տուն չունեցողը վերեւից չի նայի ուրիշի տանը: Թեկուզ այն հյուղակ էլ լինի: Նա արհամարհանքով նայելու որեւէ տան իրավունք չունի: Նա այդ հնարավորությունը չունի: 92. Յուրաքանչյուր ամենամաքուր տուն ունենում է իր ամենակեղտոտ անկյունը: Դա կոչվում է այդ տան «Ներքին գործերը»: 93. Տունը կնոջ նման է: Որքան էլ գեղեցիկ լինի, եթե հավաքած չեղավ, չի երեւում: 94. Կարոտը ինչքան փող ուզի, կտաս, չես խնայի: Կարոտին խորթ է շահի զգացումը: 95. Կարոտը վիշտ չէ, բայց հեշտ էլ չէ: 96. Մինչեւ անգամ երեխան, կապվում է այն լողաճի հետ, որտեղ ավազից տուն է սարքել: 97. Ով տունը գրավ կդնի, որեւէ բան վերցնի, տանից թանկ բան չի վերցնի: ՎԱԽ ԶՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՆԱՆՔ ՆԱԽԱԶՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՌԻՍԿ 1. Միշտ վախենում է նա, ով չար բան ց մտադրվել: 2. Եթե վախվխելով հեռախոսահամարն էլ հավաքես, հեռախոսն էլ չի միանա: 3. Մարդը, ժամանակ առ ժամանակ պետք է մտածի, որ իր վրա բզեզիկ (ժուչոկ) է դրված: 4. Վտանգավոր մարդու գաղտնիքը ավելի խնամքով պետք է թաքցնել, քան սեփականը: 5. Աշխարհի ամենավակոտ մարդը մարդասպանն է: Վախենալուց է, որ սպանում է: 6. Մի ընդունիր այն մարդու հյուրասիրությունը, ով քեզ փող է պարտք: Մի խմիր նրա հետ: 7. Վախից են սողում
ոչ թե հարգանքից: 8. Ավելի շատ հարկ է զգուշանալ այն մարդուց, ով շարունակ պատրաստակամություն է հայտնում հարգանք ու ծառայություն մատուցելու: 9. Նա, ով պաշտոնավարության ընթացքում ոչնչացնելու աստիճանի հպատակեցնում է ենթականերին, ահուսարսափի մեջ պահելով նրանց, հոգով աղքատ է, վախկոտ ու թերզարգացած: 10. Որպեսզի թակարդից զգուշանաս, պետք է որեւէ անգամ մեջն ընկած լինես: 11. Վախը նման է գիոսցիամին կոչվող ըույնի: Ոչ մի հետք չի թողնում, ոչ մի բժիշկ չի կարող ախտորոշել մահվան դեպքը: 12. Խիզախություն է նաեւ վիրավորանքը լուռ տանելը: 13. Ռիսկը խիզախություն է, բայց խիզախությունը ռիսկ չէ: 14. Համարձակությունը ռիսկի փոխտնօրենն է: 15.
Վտանգը կարելի է չհամարել վտանգ, եթե իմացել ես, թե որտեղից է գալիս: 16. Ռեակցիան բոլորին է պետք, բայց վարորդին ու գողին` օդի նման: 17. Եթե համոզված չես, թե ում կողմից ես սպասում հարվածի, մի վախեցիր, մանավանդ որ ոչ մի վատ բան չես արել: 18. Հոգեկան հիվանդություններից ամենատանջալին վախի պաթալոգիան է: 19. Ամեն ինչ կտամ, չվախենալու համար: 20. Հարամ է այն փողը, որը ձեռք է բերվում վախով: Փողը ծախսվում է, վերջանում, իսկ վախը` շարունակվում: 21. Ոչ միայն նապաստակն է վախկոտ, այլեւ գայլն էլ է վախկոտ, եթե իր ետեւից է ընկել վագրը: 22. Ոչ ոք չի կարող չհարգել անվախությունը: 23. Վախն ավելի սարսափելի է, քան այն, որից վախենում ես: 24. Պայուսակիդ մեջ փող էլ չլինի, անփույթ մի գցիր: Ոչ միայն կարող են փող չհանել, այլեւ
մի բան գցել
25. Ավազակի եւ առեւտրականի տարբերությունն այն է, որ երկու ավազակ ընկեր կարող են թալանել, գողանալ, բայց ոչ` մեկը մյուսին: Իսկ երկու առեւտրական ընկեր
առեւտրականը ընկեր չունի
26. Մեր բոլոր անհաջողությունները գալիս են մեր անզգուշությունից: 27. Պետք է ռիսկ անել` հանկարծ ու ստացվեց: Իսկ եթե ռիսկ չարիր, ոչ մի բան, ոչ մի անգամ չի ստացվի: 28. Եթե նույնիսկ խորաթափանց չես, բայց միշտ էլ աչալուրջ, զգոն, սրատես աչքը երաշխավորում է կանխատեսել վտանգը: 29. Փողի կորուստը միշտ էլ ցավ է պատճառում թե հարուստին, թե աղքատին: Բայց եթե համեմատելու լինենք վախի հետ, դատարկ բան է: 30. Ռիսկը ոչ միայն գործի կեսն է: Այլեւ ամբողջ գործն ինքն է, բայց միշտ պետք է հիշել` հաջողությամբ չպսակվելու դեպքում ինչ է սպասվում քեզ: 31. Ռիսկը խաղի նման է. միշտ պետք է ինչ-որ բան գրավ դնել, հետո սկսել խաղը: Միայն թե պետք է զգոն լինել եւ հիշել` ինչ ես գրավ դնում: 32. Պայուսակիդ մեջ փող էլ չլինի, անփույթ մի գցիր: Այնտեղ կա բնակարանիդ բանալին: ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔ ԾՆՈՂՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ՀԱՐՍՈՒՍԿԵՍՈՒՐ ԲԱՐԵԿԱՄ ՀԱՐԱԶԱՏ 1. Բանահյուսական օրհնանք. - դու քո որդու բարն ուտես.
- Աշխարհի ամենաքաղցր վայելքը որդու աշխատանքն է: Ով չի վայելել, նա չի ապրել: 2. Աշխարհի ամենաարդար դատավորը մայրն է զավաների նկատմամբ: 3. Բոլոր սերերի հիմքում սերը կրեդիտային քարտի դեր է կատարում, բացի մայրականից: 4. Որդին, թեկուզ թոռ էլ ունենա, եթե ծնողը կենդանի է, նրան են դիմում, որդուց բողոքելիս: 5. Օձի կյանքն էլ իւմաստազուրկ չէ, եթե մայր է: 6. Մեկ աշակերտի հետ չի կարելի անձնական կարգի խոսակցություն ունենալ, կենսագրական տեղեկություններ, մեկ էլ` հարսի: 7. Փառասիրությունը դրական հատկանիշների շարքում չէ, բայց իրավունք ունի բնակվելու յուրաքանչյուր մարդու մեջ, բացի մորից իր որդիների նկատմամբ: 8. Սերը ողջամտություն չունի, իսկ սկեսուրը ողջամտությունն է որդու, որը ձեռնտու չէ հարսին: 9. Հարազատների միջեւ թուղթուգրիչն ավելորդ է: Պարտավորությունը գաղափարի մեջ պետք է լինի, ոչ թե թղթի վրա: 10. Ամենախոր ու ամենաանանց ցավը հարազատի տված վերքից է լինում: 11. Ծնողն ավելի հեշտ է տանում զավակի սխալը, քան` զավակը` ծնողինը: 12. Ծնողի պարտականությունը շատերի մոտ նման է հոգեկան հիվանդության, որը չի գիկակցում իր հիվանդ լինելը եւ կարծում է, զավակին տալիս է այն, ինչ անհրաժեշտ է: 13. Մայրությունը այդքան վեհ չէր լինի, եթե նրանից հեռացնենք հոգատարությունն ու անձնուրացությունը: 14. Աշխարհի ամենածանր մեղադրանքը որդունն է: 15. Աշխարհի բոլոր մարդկանց, փողը պետք է ապրելու համար, մայրերին` որդուն տալու համար: 16. Մարդկային բոլոր հարաբերություններում բացասականը ընդունելի է, թեկուզ քննադատելի, բացի մայրականից: Մայրությունը կաթի նման է` չափից ավելի մաքրություն է սիրում: 17. Բնության բոլոր աղետների պատճառը (երկրաշարժ, փոթորիկ, ջրհեղեղներ), եթե ինձ հարցնեին, ես կասեի` մայրը նեղացել է որդուց: 18. Արյունը ջուր չի դառնում (հայկական ժողովրդական), արյունը ժուր չի դառնում, բայց ուղեղը
ջուր է դառնում: 19. Աշխարհի ամենախոնարհ ծառան մայրն է: 20.
Եթե փողը հաշվել է սիրում, ապա բոլորովին հաշվել չի սիրում մոտ համազատի թերությունները: 21. Տեսնես աշխարհում քանի ամուսնական զույգեր կմնային միասին, եթե նրանցից յուրաքանչյուրը սոցիալապես կարողանար գոյատեւել առանձին: 22. Ամենավտանգավոր ամուսնությունն այն է, երբ ամուսինը սիրում է, իսկ կինը` խաղում: 23. Ամենաանվտանգ ամուսնությունը քաղաքացիականն է: 24. Արյունակցական կապը զրո է առանց թվի, եթե չկա սերը, պատասխանատվությունը եւ փոխըմբռնումը: 25. Եթե բարեկամները չեն օգնում դիմիր թշնամուդ: 26. Եթե երկու եղբայր բաժանված են, բայց ամբարը մեկն է, նրանք բաժանված չեն: Իսկ եթե ապրում են միասին, բայց խիստ սահմանազատված է նրանց ֆինանսական դաշտը, նրանք բաժանված են: 27. Բարեկամությունը երեք խնձոր է,- ասում են,- մեկը մի բարեկամի մոտ է լինում, մյուսը` մյուս: Իսկ երրորդը, կամ մեկի մոտ է լինում, կամ` մյուսի: Նա է սկական բարեկամը, ով չի սպասում երրորդ խնձորի վերադարձին: 28. Անհաջող ամուսնությունը հիվանդության նման է: Որքան շուտ բուժես, այնքան լավ: 29. Դառնացած հոգին ելման գետի կնմանի: Ինչպես գետը, ափերից ելնելով, հարազատ ափերն է ավիրում, այնպես էլ մարդը` իր դառնությունը թափում է մոտ հարազատի վրա: 30. Ավելի լավ է խաղաղ բաժանվելշ քան` կռվով ապրել: 31. Ամուսիններ կան, որոնք ապրում են հակառակ բեւեռների օրենքի նմանությամբ: 32. Ամուսինների խաղաղ ապրելու նախապայմանը ոչ այնքան սերն է, որքան` նպատակի միասնությունը: 33. Մի գաղափարակից օտարը լավ է երկու սերը պաղած բարեկամից: 34. Զարմանալի բան է մայրը: Քանի երեխա էլ ունենա, յուրաքանչյուրին սիրում է այնքան, որքան` եթե մեկն ունենար: Աշխարհի ամենեն դժբախտություններից մեկը աշխարհաստեղծման այս հրաշագեղ երեւույթի խախտումն է: 35. Մարդուն չի կարելի սիրել` հաշվելով նրա թերությունները: 36. Այն ամուսնալուծվածը, որն ամուսնանում է երկրորդ անգամ, ուրեմն նախկին ամուսնիը այնքան էլ վատը չի եղել: 37.
Երբեմն աստված ամուսնիններից մեկի կյանքը երկարացնում է, մյուսինը կարճացնելու համար: 38. Նա, ով զայրանում է ու չար է մնում, նա մայր չի դարձել: 39. Բոլոր մայրերն են եսասեր, եթե այդ ես-ի մեջ մտնում է որդին: 40. Աշխարհի ամենահետաքրքին գիրքը, որից ոչ հոգնել կա, ոչ` հագենալ, թոռն է: 41. Կողակցից կամ հեռացիր, կամ մի պահանջիր այն, ինչ նա տալ չի կարող: 42. Ամուսնական կյանքում, անցածը թեեւ անցած է, բայց գրանցված է հիշողության մեջ, ինչպես ձայնահոլովակ: Այն պետք է կամ աչքից հեռու տեղ դնել, կամ, պարզապես, նետել: Իսկ, եթե շարունակ պետք է «միացնես», հիշես ու շարունակես կռվել, ապա լավ կլինի հոլովակի հետ միասին դեն նետես եւ
ամուսնուն: 43. Երեխան, որ ծնվում է, էլ չեն ասում` հայրը ով է (ապօրինի է, թե՞
), այլ սիրում են: 44. Շան հետ ընկերացիր, փետը ձեռիցդ մի գցիր (հայկական ժողովրդական), որքան էլ սիրես քո ամուսնուն (կնոջը), մի մոռացիր նրա մեջ տեսնել քո պոտենցիալ թշնամուն: 45. Երկու պետության դեսպան լինելն ավելի հեշտ է, քան երկու հարս մի տան մեջ պահելը: 46. Հարսը կարող է որդուն զրկել մորից, բայց մորը չի կարող զրկել որդուց: 47. Վերջնահաշվարկը, որքան անհրաժեշտ է առեւտրին, նույնքան ոչ անհրաժեշտ հարազատ եղբայրների փոխհարաբերությանը: 48. Աշխարհում ամենաքաղցր բանը զավակի սերն է, իսկ ամենադառը` անանց դառը` զավակի դավաճանությունը: 49. Երբ երեխաներն ամուսնանում են, մայրերը հավասարակշռությունից ընկած կշեռքի են նմանվում: 50. Ամուսնալուծված ամուսնուն.- եթե սիրում ես երեխայիդ, նրան իր մորից մի գողացիր: 51. Կան մայրեր, որոնք դժգոհելով իրենց մեկ երեխայից, օրինակ են բերում մյուսներին, որ իբր, իրենք միեւնույն մայրն են նաեւ մյուսների, բայց այդ մեկն է հանցագործ, մեկընդմիշտ մոռանալով, որ հենց այդ մեկին են խնայել իրենց սերը, ի տարբերություն մյուսների: 52. Ծնողը պատասխանատու է երեխայի սխալի համար, բայց ոչ` հակառակը: 53. Երեխան պատասխանատու չէ ծնողի սխալի համար, բայց պետք է ընդունի նրա սխալը (որ նա սխալ է): 54.
Տագնապը մայր է, պատրանքն` ամուսին, իսկ հույսը` որդի: 55. Ծնողների դաստիարակությունը կնիք է երեխաների ճակատին: 56. Անգետ երեխայի հետ չէ դժվար պարապելը, այլ տգետ ծնողի երեխային: 57. Երեխան նա չէ , թե ում արյունն է, երեխան նա է, ում դու պահել ես: 58. Զոհված որդու համար դրամական օգնությունը կնոջ համար է, ոչ թե` մոր: 59. Ավելի լավ է լավ ծնողներ ունենալ, թեկուզ հանգուցյալ, քան` հակառակը: ոնե լավ ծնողի հուշ կունենաս: 60. Երեխան աստծո տված է: Մարդ կա` աստված երեխա է տալիս որպես պարգեւ, մարդ կա` որպես պատիժ: 61. Երբ երեխաները ոչ միայն մեծացել, այլեւ մեծահարուստ են դարձել, մանկությունում ապրուստադրամ (ալիմենտ) չտված հայրն էլ է դառնում առատաձեռն
62. Ամուսնությունը այնպիսի անդունդ է, որի խորությունը իմացողը չի ցատկի նրա մեջ: 63. Հին թշնամության անթեղի վրա նոր բարեկամության դեզ չեն դնի: 64. Ամենալավ ամուսնուն անգամ, գաղտնիքը հայտնելը նման է սառույցով պատված ծովի վրայով քայլելունպ Սառույցը կոտրելու դեպքում փրկության հույսը մեծ չէ: 65. Խղճում եմ Աննա Ավստրիյսկայային , որն իր ամուսնուն` Ֆերդինանդին, տառերը սովորեցրեց ամուսնանալուց հետո: 66. Բավական չէ ունենալ որդիներ: Պետք է ունենալ նրանց հետ սրտակցություն: 67. Սրիկան էլ կարող է մայր դառնալ, անառակն էլ: Մայրությունը չէ գնահատելին, այլ լավ մայր, լավ մարդ լինելը: 68. Մայրությունը, որքան էլ հարգելի, չի վերացնում թերամտությունը: 69. Մայր դառնալը, դեռ սրբանալ չէ: Երկու հսկաներ կարող են կողք-կողքի ծննդաբերել, մեկը` չարության Արարատ, մյուսը` բարության: 70. Եթե դիմում ես մեկի օգնությանը եւ նա օգնելու փոխարեն հանդիմանում է քեզ այդ վիճակում հայտնվելուդ համար, նա քո թիմից չէ, հեռացիր նրանից: 71. Բարեկամիդ հետ վարվիր այնպես, ինչպես կվարվես թշնամուդ հետ` զգուշությունը չմոռանալով: 72. Չպետք է ապրել զավակիդ հետ նույն հարկի տակ, եթե նա արդեն ամուսնացած է: 73.
Հարսի մեջ սկեսուրը պետք է կարողանա գտնել մի գիծ, որի համար կարելի լինի նրան հարգել, եթե նույնիսկ, հարսն ինքն էլ չկարողանա գտնել այն: 74. Երեք տարեկանին ավելի քիչ է պետք մայրը, քան` երեսուն տարեկանին: Երեք տարեկանը ինքնասպանություն չի գործի: Մայրը կարող է միջամտել, մինչեւ անգամ, ճակատագրին: 75. Ժամանակը թուլացնում է բոլոր սերերը, վշտերը, միայն ոչ մայրականը: 76. Ամուսինները, որպեսզի երկար ապրեն միասին, պետք է քիչ սիրեն: Իսկ որպեսզի շատ սիրեն, պետք է ճանաչեն միմյանց: 77. Ամենաերկարակյաց ամուսնությունը ֆիգուրիստինն է, երկու պատճառով` նախապես ընտրված է լինում բոլոր իրար համապատասխանող որակները եւ պարտնյորությունը: 78. Չի կարելի ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնու երեսով տալ նրա թերությունները, հատկապես ծաղրել այն: Դա նաեւ քոնն է: 79. Երբեմն երկրի պրեզիդենտի ներկայությունն են մոռանում` խոսում բարձր, ուր մնաց թե` սկեսուրինը: 80. Երեխան մինչեւ չափահաս դառնալը մոր ազդեցությունն է կրում: Հետո, երբ նա աշխարհն ընդունում է առանց մոր միջնորդության, կարող է փոխվել: 81. Ընտանիքում ապրող չարը կարիճից վատ է: 82. Երեխային հանդիմանելիս ասա այն, ինչ կուզեիր, որ նա դառնար: 83. Բոլոր մայրերը գիտեն երեխային ասել` կարելի է եւ չի կարելի: Միայն որոշները փոթում են տեղերը` ինչն է կարելի-ն, ինչ` չի կարելի-ն: 84. Թոռանը, երբ սիրում ես, քո երեխան է, երբ պահում ես` ուրիշի (եթե մինչ այդ դու չես պահել): 85. Եթե օջախում խաղաղություն է ամուսիններից մեկի կուլ տալու հաշվին, ապա ես հրաժարվում եմ այդ կարգի խաղաղությունից: 86. Օջախի խաղաղությունը կապ չունի ամուսինների նտելեկտուալ զարգացման հետ: Դա, ընդամենը, փոխըմբռնում է` երջանիկ պատահականություն: 87. Եթե ուզում ես լավ հարս ունենալ, նրա հետ մի տան մեջ մի ապրիր: 88. Ախարհում մարդ ունի երկու հարազատ` մեկը մայրն է, մյուսն իր որդին: Մնացած բարեկամները հարազատ են դառնում, երբ պաշտոն ես ունենում: 89.
Երկրի պրեզիդենտն էլ ամուսնանալիս պրեզիդենտուհի չպետք է փնտրի: 90. Անամուսին գիտնականը չի հարգվի ու չի ընդունվի շրջապատի կողմից: Նա
մտավոր գերազանցություն ունի: 91. - Ամուսինների խաղաղ ապրելու պայմաններից մեկն էլ այն է, որ կինը կարողանա ամուսնու իմարության պահերին փակի աչքերը կետգծի նման: - Իսկ եթե հիմարությունը հոծ գի՞ծ լինի: 92. Ուզո՞ւմ ես ունենալ ամուսին, մի նկատիր նրա թերությունները: Նույնը` եւ քույր, եղբայր, հարեւան, որդի եւ հարս: 93. Եթե ուզում ես սիրել եւ քեզ ենթարկել, պահիր շուն, ոչ ամուսին: 94. Եթե բարձրահասակ ես եւ ուզում ես քիզ կռանալ(որ չերեւաս) , ապա դա ոչ թե շեֆիդ մոտ, այլ` կաթնեղբորդ հետ զլուսանկարվելիս: 95. Մայրը, որքան էլ բարկանա զավակների վրա, որպես պատիժ, չպետք է պակասեցնի սերը: 96. Հայրը պետք է լինի միշտ ճիշտ եւ անսխալ վերաբերվի երեխաներին, իսկ մայրը պարտավոր է: 97. Եթե հարսանիքներն անեին ամուսնության տասներորդ տարում, ապա նրանց թիվը ոչ թե տասն անգամ կկրճատվեր, ապա «հարսանիք» բառը բառարանից կբռնագաղթվեր եւ կվերաբնակեցվեր կարմիր գրքում: 98. Լավագույնը, ինչ մենք կարող ենք տալ մեր երեաներին, դա այն է, սովորեցնել նրանց, որ սիրեն իրենք իրենց,- ասում է Լուիզա Խեյը: Իսկ ես սիրում եմ իմ երեխաներին ավելին, քան` ինքս ինձ: 99. Ոչ միայն երկու վատ մարդ (ամուսիններ) չեն կարող ապրել միասին, այլեւ` երկու լավ մարդ: 100. Սեռական կապը մարդկային փոխհարաբերությունների հարցում ավելի շատ խանգարում է, քան` մոտեցնում: 101. Եթե ամուսիններն ամանային, որ նրանք մեկը մյուսին ոչնչում պարտական չեն, նրանք պարտական կլինեին ամեն ինչում: 102. Ամուսինները մեկը մյուսի գեղեցկությունը չեն նկատւմ, տգեղությունը` նույնպես: 103. Հոգեորդու եւ զավակի տարբերությունն այն է, որ երբ հոգեորդին մեծանում է եւ ցավ պատճառում, ծնողը, բացի դառնանալուց, նաեւ փոշմանում է իրանձնուրաց պահելու համար, իսկ զավակին` չի փոշմանում: 104. Ամուսինը կնոջ եւ ամենամտերիմ բարեկամն է, եւ` ամենաոխերիմ թշնամին: 105.
Մեղրամիսին, ինչ ասացիր ամուսնուդ (գաղտնիք), կարող է մեղրամիսով էլ ավարտվի կյանքդ: 106. Սխալ է այն արտահայտությունը, թե` երեխան պետք է ծնողին լսի: Այդ ծնողը պետք է վաստակի այն: 107. Երբ երեխաները մեծանում են, տեղերը փոխվում են` նողները դառնում են երեխաներ, իսկ երեխաները` ծնողներ: 108. Եթե ուզում ես երկար ապրել ամուսնուդ հետ, պետք է համատեղ չապրել: 109. Ամուսնու հետ պետք է վարվել ինչպես շների հետ` արձակիր ու էլ մի սպասիր, թե երբ գա: 110. Ամուսնու հետ պետք է վարվել, ինչպես շների հետ` մի կապիր: Կերակրիր, բայց մի ստիպիր բակից չհեռանա: Եթե սիրալիր լինես, նա բակից հեռացած տեղն էլ, աչքի պոչով նայում է տանը: 111. Ամուսնու հետ պետք է ապրել ամեն ինչը միասին, բացի ֆինանսականից ու սեռականից: 112. Ամուսնական զույգերը լավ է հարսանիքից առաջ իրար հետ առեւտուր անեն, որից հետո կորոշեն` ամուսնանա՞ն, թե՞ ոչ: 113. Ամուսինների փոխհարաբերության մեջ մինչեւ անգամ մայրերը չպիտի խառնվեն, ուր մնաց թե` ուրիշները: 114. Կինը ամուսնու թարգմանիչն է: 115. Թե ինչ կարծիքի է կինը քո մասին, կիմանաս ամուսնու վերաբերմունքից: 116. Մարդ իր կնոջից (ամուսնուց) ավելի շատ պետք է վախենա, քան` դատախազից: 117. Օձին անգամ, եթե պահես, կապվում ես հետը, դառնում է սիրելի: 118. Դժվար է ասել, թե նողը իր զավակին սիրում է որպես իր զավակի՞, թե՞ որպես իր նմանի «զի նմանն զնմանն կսիրե»: Քիչ ծնողներ կան, որոնք զավակին սիրում են նաեւ երբ իր նման չէ: Նրանք են իսկականները: 119. Նա, ով մայր է դարձել, բայց կրծքով չի կերակրել, նա կիսով չափ է մայր դարժել: 120. Նա, ով ստնտու է վարձել իր նորածնի համար, ստնտուն է նրա մայրը, ոչ թե` ինքը: 121. Լավագույն ամուսինը (կինը) հաշմանդամն է, որը իր անձնական կարիքներն էլ ի վիճակի չի հոգալու: 122. Ման եկող կնոջից (անառակ) իր ամուսինն էլ չի դժգոհում
123. Զավակ չունենալն ավելի ծանր չէ, քան` զավակ ունենաս ու քեզ չսիրի: 124. Ոչ մի մայն իրավունք չունի անցած օրերին երանի տալու, եթե որդին ողջ է: 125.
Երեխադ քեզ վկերաբերվի ոչ թե այնպես, ինչպես դու ես վերաբերվել նրան, այլ այնպես, ինչպես դու վերաբերվել ես քո ծնողներին: 126. Հարեւանով (ընդհանուր) բնակարանում ավելի հանգիստ կապրես, քան` հարսի հետ: 127. Ընկերոջ հետ գնալ բարեկամի տուն, երբ նրանք տանը չեն, բացել սառնարանը եւ կերուխում սարքել, կարելի է մի դեպքում, եթե բարեկամդ գեթ մեկ անգամ քո տուն եկել է այդ ձեւով: 128. Մաքուր օդն այն քաղաքում է, որտեղ որդիդ մոտդ է, անխռով քնած է` ողջ ու առողջ: 129. Եթե մարդ ուզում է ամուսնությունը երկար տեւի, սեփական բառարանից պետք է հանի «ինչու» բառը: 130. Կա աշխարհում մի հիվանդություն, որից ոչ միայն չի տառապում հիվանդը, այլեւ զարդարում է հիվանդին եւ շրջապատող աշխարհը: Դա մայրությունն է: 131. Աշխարհի ամենալավ դեղը որդուց կարոտն առնելն է: 132. Երեխան, որ տարիքում էլ լինի, ծնողի համար, սիրելու ժամանակն է: 133. Երկարատեւ միասին ապրող ամուսիններից ամուսնու ճակատին դրոշմված է լինում կնոջ մտավոր զարգացման աստիճանը, քաղաքավարությունը: 134. Ամենահիմար մոր արցունքն ու ամենախելոք մոր արցունքը նույն ծանրությունն ունեն: 135. Եթե անսալ, ապա միայն զավակին: 136. Աշխարհում չկա ավելի հեղինակավոր զբաղմունք, քան` մայրությունն է, մինչեւ անգամ երկրի պրեզիդենտը: 137. Հարսի միակ առավելությունն այն է, որ ինքը ծնում է, դու որդի ես ունենում: 138. Պատշգամբից տեսադաշտը գեղեցիկ է, եթե որդիներդ մոտդ են: 139. Եթե հաշտուխաղաղ ամուսիններ են, կամ ծեր են, կամ էլ չեն սիրում: 140. Ամուսինները ոչ այնքան նրա համար են, որ մեկը մյուսի մարմնական պահանջները բավարարեն, որքան նրա համար, որ, եթե մեկը խելք չունի, մյուսինը երկուսին էլ բավարարի: 141.
Ամուսինների անհավասարությունը, աններդաշնակությունը, անհամապատասխանությունը բնության երեւույթներից մեկն է: Նրանցից մեկը պետք է զիջի մյուսին թե ֆիզիկապես, թե մտավորապես: Եթե հավասար խելացի են, անհաշտ պայքար է գնալու, եթե հավասարապես ոչ խելացի են, հայտնվելու են փողոցում, անտուն, անօթեւան: 142. Եթե լուսամուտից էլ եմ լսում որեւէ բնակարանից, մանկան լաց, ես ինձ կորցնում եմ: 143. Մայրությունը, եթե ինչ-որ տեղ բնազդ է, ապա մարդու մոտ, խառնվելով գիտակցությանը, վեր է բարձրանում մինչեւ վերգիտակցության աստիճանի, ինչպես խնոցին հարելուց հետո յուղը վերեւն է բարձրանում: 144. Մայրը, երբ դիմահարդարման դիմակ է դնում, ուրեմն որդու մոտ ամեն ինչ կարգին է: 145. Ով երդվում է (թեկուզ ոչ սուտ) մի փոքր, աննշան բանի համար երեխաների ոչ միայն արեւով, այլեւ զանազան տեսակ զարդարելով նրանց դագաղները, նա ոչ միայն արժանի չէ մայր կոչվելու, այլեւ դժոխքի արժանի է: Իսկ ով տեղի-անտեղի երդվում է որդու գերեզմանով, նա արժանի է իր բախտին: 146. Մայրությունը սեռի մեջ չէ, սրտի մեջ է: Հայրն էլ կարող է մայր լինել (հոգատարության, զգայական առումով): 147. Քո երջանկությունթ քո զավակին երջանկացնելու մեջ է: Եթե քո երջանկությամբ նա իրեն ճնշվա, ընկճված ու դժբախտ է գզում, կոպեկ չարժե քո երջանկությունը: 148. Մի արդարացիր ուրիշի առաջ, եթե քո զավակի նկատմամբ սալ ես թույլ տվել: Նայիր քո ներսը, եթե հնարավոր է, ուղղիր այն: 149. Եթե կինը երեխաներ ունի, նա այլեւս կին չէ: Նա մայր է: 150. Սխալը մարդկային է, սակայն զավակի նկատմամբ սխալ թույլ տալը նման է ավիովթարի: Անուղղելի է: 151. Մայրը որդուն ադամանդներ, հարստություն կուտակելը անպետք բան չէ: Բայց կա մի բան, որը թանկ է այդ ամենից` ամեն անգամ սիրով անկողին դնել, համբուրել, «բարի գիշեր» ասել: Առավոտյան համբուրելով արթնացնել, կերակրել, դպրոց ուղարկել ու լուսամուտից հետեւից նայել: 152.
Եթե այն կարծիքին ես, որ բավական է որդուդ ոտը տրորել եւ նա քեզ չի ճանաչուն, նա առանց տրորելու էլ քեզ չի ճանաչում: 153. Ես չեմ հավատում, որ անառակ մորդի (ապերախտ, անշնորհակալ) լինում է: Ես հավատում եմ, որ լինում է անառակ ծնող: 154. Ով հայր չի ունեցել, նա մոր մեջ նաեւ հայր է տեսնում: 155. Մանուկ հասակից ծնողներն ինչ ասում են, ինչպես վերաբերվում են երեխային, ձայնագրվում է նրա ուղեղի ենթագիտակցական հատվածում: Հետագայում, աստիճանաբար, նա այն վերադարձնում է իր որդուն ու իր ծնողին: 156. Աստված, ի տարբերություն կենդանիների, թոռ ունենալու երջանկությունն էլ է պարգեւել մարդուն: 157. Որքան էլ դժվար է բաժանումը, բայց, եթե որդիդ ամուսնացավ, մինչեւ չբաժանես քեզանից, տուն չի դառնա: 158. Եթե ոչինչ չեղած տեղը կինն է խանդում եւ մանր ու մեծ կռիվներ սարքում, այդ ընտանիքը ավելի շուտ կքայքայվի, քան` որ ամուսինն է խանդում: 159. Երեխայի մայրը նա չէ, ով ցերեկը հոգ է տանում, այլ նա, ով երեկոյան նաեւ նրա հետ պառկում է քնելու, հեքիաթ պատմելով կամ որեւէ հանգիստ, խաղաղ զրույց: 160. Եթե մայրը երեխա է ունենում ու տալիս է մանկապարտեզ կամ դայակ է վարձում, դա նույնն է, ինչ շատ փող ունենաս, բայց չծախսես, դնես բանկում, ինչ է թե, հետո կծախսես` «ծերության օրերին մի բաժակ ջուր կտա»: 161. Միայն մարդու մեջ է բացակայում մայրական բնազդը (լքում է, կամ վաճառում): Մնացած բոլոր կենդանիների մոտ այն մշտական ներկա է: Նույնիսկ արծիվը, որ թռչունների ձագեր է գողանում, լսելով նրանց ծվծոցը, արթնանում է բնազդը եւ սկսում է, ուտելու փոխարեն, կերակրել նրանց: 162. Աստված, եթե պատժում է մարդու որդուն, դրանով իսկ ծնողին է պատժում: 163. Եթե նա լինի աշխարհի ամենավատ մրդը, ես կսիրեմ ու կհարգեմ նրան, եթե նա հրաշալի զավակ ունի: Եթե նրա որդին ապրում է ապշարհի բերանը քացրացնելու համար: 164.
Ծնողի «ոչ»-ը ուղեփակոցի գերանի նման, ողջ կյանքում ըանգնում է երեխայի ճանապարհին: Ծնողի «ոչ»-ը ինքնավստահության կորուստ է երեխայի մոտ, հավատի կորուստ իր անձի նկատմամբ: 165. Երեխա կա, որ լավ է որբանոցի դաստիարակություն ստանա, քան` հարազատ մոր: 166. Ավելի լավ է լավ հայր լինել, վատ ամուսին, քան` հակառակը: 167. երազանցություն.- դրական բառ է, բայց չկա մոր սրտի բառարանում: Նրա զավակները մեկը մյուսի նկատմամբ գերազանցություն չեն ունենում: 168. Առողջ ամուսնությունը նա է, որ մեկը ուղղի մյուսի սխալը մոր նման, քրոջ նման, մանկավարժի, եւ ոչ թե մեկը կուրորեն հետեւի մյուսի արատին: 169. Կինը, որքան էլ գեղեցիկ լինի, հմայիչ, հոգով ներդաշնակ, կրթված, զարգացած, եթե երեխա չունի, նման է շամամի կամ սիրամարգի: 170. Երեխա ունենալը չի վերացնում կնոջ մտավոր եւ արտաքին թերությունները: 171. Ամուսինը պետք է ձեւացնի, որ կնոջը ենթարկվում է: Դրանով նա կպահպանի ընտանիքում խաղաղություն, միաժամանակ ինքն էլ չստրկանալով: 172. Կինն այնպես կարող է փոխել տղամարդուն, որ մայրն էլ չի ճանաչի: 173. Պարզվում է, որ այն ընտանիքներն են գոյատեւում, որտեղ կինը փոխում է ամուսնուն այնպես, ինչպիսին ինքն է: 174. Ո՞րն է այն թռչունը, որն իր ձուն ածում է ուրիշի բնի մեջ: Մի՞թե քիչ նմանություն կա այն մարդու հետ, որն իր զավակին տալիս է որբանոց: 175. Ում տանից մանկան լացի ձայն չի գալիս, այդ տանն ուրախություն չկա 176. Կան որոշ մայրեր, որ, եթե մարմնավաճառ դառնային ու երբեք ամուսնացած չլինեին, շատ ավելի օգուտ կտային հասարակությանը, քան` ամուսնանալով ու երեխաներ ունենալով: Նրանք, եւ իրենց երեխաներին են դժբախտացնում, եւ աճեցնում են պոտենցիալ դժբախտացնողներ: 177. Կան ամուսնական հարաբերություններ, որոնց, եթե ասենք, ստորացնում է մարդուն մինչեւ կենդանու աստիճանի, կենդանիները կբողոքեին: Աստված օրհնի նրանց ամուսնալուծությունը: 178. Բոլորն էլ գեղեցիկ են լինում եկեղեցում, երբ ասում են` այո: Համա, տեր աստված, ամուսնալուծվելի՞ս, դատարանո՞ւմ
179.
Լավ կլիներ, որ տեր հայրը ոչ թե ամուսնանալիս օրհնի զույգերին, այլ ամուսնալուծվելիս միջամտի, որ գոնե քաղաքակիրթ բաժանվեն: 180. Ամենամոտ մարդու մասին ամենավատ բաներն է մտքովդ անցնում, երբ լուր չես ունենում: 181. Մայրը հասկանում է որդու միտքը առանց խոսքի, առանց գրքի: 182. Ամուսնական կյանք պիտի ունենաս, որպեսզի չունենալու դեպքում չափսոսաս: 183. Ամուսնական զույգերը, որքան շատ են սիրում իրար, այնքան շատ են վիճում, որքան շատ են վիճում, այնքան շատ են հեռանում իրարից: 184. Ամուսնական կյանքում, հաճախ, կենսական պայմաններն առաջ են ընկնում հոգու ներդաշնակությունից: Մանավանդ որ, եթե արդեն երեխա կա, որի համար, հատկապես մայրը, իրավացիորեն, մեծ տեղ է տալիս կենսական պայմաններին: 185. Եթե ամուսնական կյանքում չկա հոգու ներդաշնակություն, սեր, այլ կա միայն բարենպաստ կենսական պայմաններ, վաղ թե ուշ, նրանցից մեկը պետք է փնտրի
սեր: 186. Հաշվարկով ամուսնության դեպքում, հարկավ, մեկը սիրում է, մյուսը` հանուն ինչ-նչ բաների: Սա նման է օդում կախված պալատների: 187. Ամուսնական կյանքում, եթե երեխա կա, կինն է պակասեցնում ուշադրությունը ամուսնու նկատմամբ, իսկ եթե երեխա չկա (հատկապես երկար տարիներ)` ամուսինը: 188. Քանի երեխաները փոքր են, նրանք են մեզ պահում, երբ մեծանում են, թոռներն են մեզ պահում: 189. Հարսուսկեսուրի վեճը արդարությունը անտեսելու մեջ է: Եթե հարսը իրեն մի պահ զգա սկեսուրի դերում, սկեսուրը` հարսի, վեճը կբացակայի, արդարությունը կհաղթանակի: 190. Երեխաների երջանկությունը կայանում է նաեւ նրանում, որ իրենց մայրը կռվարար չէ: 191. Լավ ծնող կարելի է անվանել նաեւ նրան, ով եթե չի օգնում զավակի կայացմանը, գոնե չի խանգարում: 192. Աշխարհի ամենավատ կերակուրը ամենալավ հարսի հետ կերածն է
193. Ով ապրում է հարսի հետ, նրան հանդիպելիս, բարեւ-ի փոխարեն, պետք է ասել` ցավակցում եմ, աստված օգնական: 194. ՈՐպեսզի չկորցնես որդուդ, հաճախ պետք է կրկնես` ես վատն եմ, իսկ դու հրաշալի կին ունես: 195.
Հարսի հետ միշտ էլ կարելի է կռվել, եթե տղադ չի սիրում: 196. Նա, ով տղա չի ամուսնացրել, չգիտի հիասթափության համը: 197. Տղադ, եթե ամուսնացավ, ինչքան կարող ես հեռու ապրիր: Նա արդեն քո թիմից չէ: 198. Տղայի ճիշտ-ը իր կնոջ սխալն է, եւ ոչ թե` իր մոր ճիշտ-ը: 199. Մայրությունը, դաստիարակությունը նման է ծառի: Պտուղները հետո ես քաղելու: 200. Եթե ուզում ես հարսդ ներողություն խնդրի, սովորեցրու` ինքդ ներողություն խնդրելով: 201. Եթե տղադ խնդրում է` մի քիչ էլ մնաս, շուտ չնեկնես, ուրեմն կինն է խնդրում: 202. Հարգել մարդուն նշանակում է հարգել այն, ինչը նրան ոգեւորում է, ինչմվ նա հրապուրվում է, հետաքրքրվում, ինչով հաճշտակված է: 203. Մայրը երեխային կարող է վարժեցնել նախադպրոցական հասակում, որ իրեն հարգի, րաժեշտին համբուրի, հանդիպելիս բարեւի եւ այլն: Բայց, եթե հոգու կապը չկա, վարժանքը երկար չի տեւի: 204. Աշակերտի եւ որդու տարբերությունն այն է, որ աշակերտը դպրոցն ավարտելուց հետո շնորհակալություն է հայտնում եւ ամուսնանալուց հետո ցավ չի պատճառում: 205. Մարդիկ կենդանիներից տարբերվում են իրենց մի դժբախտությամբ եւս. կենդանիները իրենց ձագերին մեծացնում են ու էլ չեն ճանաչում: Իսկ մարդիկ, որքան քաղցրություն են զգում մինչեւ մեծացնելը, նույնքան դառնություն են ստանում մեծացնելուց հետո: 206. Ծերության օրերին, ով մի բաժակ ջուր է ակնկալում իր որդուց, մանկությունում ինքը պիտի մի բաժակ ջուր տված լիներ նրան: 207. Մազերը գլխին ոչ մի հարցում չեն օգնում, բացի գլխացավից: Շատ ամուսիններ էլ մազերի նման են
208. Կինը, որքան էլ հիմար լինի, եթե հակված չէ վիճելու, այլ հակված է ավելի շատ լսելու, թեկուզ լսածից բան էլ չի հասկանում, երկար կտեւի այդ ամուսնությունը եւ նույնիսկ երջանիկ: 209. Ոչ գեղեցկությունը, ոչ կրթությունը, ոչ տարիքային համապատասխանությունը չեն երաշխավորում երջանկություն: Պարզապես պետք է երեք բան. կնոջ պես սիրել, մոր նման ներել եւ ամեն աստծո առավոտ սկսել նորից: 210.
Խելոք կինը չէ, որ երջանիկ ամուսնություն է ունենում, այլ, ավելի շատ, հիմարը: 211. Ամեն ինչը կարելի է ներել ամուսնուն, եթե այն չի հարվածում ընտանեկան բյուջեին: 212. Զավակ չունենալն ավելի ծանր չէ, քան` զավակի կորուստը: 213. Եթե որդին դավաճանում է մորը, ապա դա, միայն կնոջ մատն է խառը: Ուրիշ ոչ մի դեպքում որդին մորը չի դավաճանի: 214. Մայրը որդուն պետք է սիրի, խնամի անձնուրաէ, եթե նույնիսկ, էս գխից, իմանա էլ, որ որդին իր ծերության ժամանակ մի կտոր հաց էլ չի տալու: 215. Ամենասարսափելի դժոխքը երկրի վրայինն է` բաժանված ամուսինները, որոնք ապրում են նույն հարկի տակ: 216. Սիրո խոստովանությունը եւ պատգամավորի խոստումները նույն բնավորությունն ունեն` երկուսն էլ բանավոր են ու կնիք չունեն
217. պայրերի պարը որդիների առողջությունն է ու հաջողությունը: 218. «Որդի ունեմ»-ը ոչ փող է, ոչ` հարստություն, ոչ` հույս: Այն վեր է այդ բոլորից: Այն մի ամբողջ աշխարհ է, եւ աշխարհի մեջ, աշխարհ գալդ, ոչ իզուր: 219. Այնպես պետք է ապրել, որ, եթե ասեն` քո արածը աստված երեխաներիդ դեմը բերի, չսարսափես: 220. Կարելի է թաքցնել արտամուսնական կապը, բայց ոչ երբե` արտամուսնական որդին: Որդին որդի է: 221. Կնոջդ անկողնում գիշերը կսիրաշահես, բայց մորդ արժանացրու առանձին հարգանքի եւ ուդաշրության, սեղանի շուրջ: 222. Բոլորին թվում է, թե իրենք փնտրում են երկու բան` փող եւ սեքս: Բայց իրականում ամրդուն հարկավոր է մի բան` հարգանք: Հատկապես սա է պակասում բոլորին: Հատկապես սա է փնտրում մարդը` հարգանք իր անձի նկատմամբ: 223. Ոչ ոք չի մտածում, թե եթե աստված մարդուն զավակ չի տալիս, սիրու՞մ է նրան, խնայո՞ւմ, թե՞ չի սիրում: Քանզի ոչ բոլոր զավակներն են քաղցրացնում ծնողի բերանը եւ` աշխարհի: 224.
Մայրությունը եւ մայրության բնազդը տարբեր բաներ են: Մարդ կա, որին մայրանալու հատկություն է տրվել, բայց մայրական բնազդ, գոնե կենդանիների չափ չի տվել: Մարդ էլ կա, որ մայրանալ աստված չի տվել, մարության բնազդ` այնքան ընդգծված, որ ուրիշի երեխա էլ կվերցնի կպահի: 225. Վերցնովի զավակը սուրոգատ է: 226. Բիզնեսի աշխարհում փողը, հատկապես դժվար է բաժանվում հարազատների միջեւ, եթե նրանք գործընկերներ են: 227. Հարսն ու տալը երկու դեպքում են իրար հետ սիրալիր ու լավ` եթե միասին բիզնես են անում (կամ էլ իրենց ամուսինները), կամ իրար հետ ձախ են գնում
228. Եթե մարդ` իր երեխաների վրա թքած ունենա, թոռներին` ավելի հեշտությամբ: 229. Ինչ հնչյուն, ինչ բառ ուզում ես մայր բառի փոխարեն ասա, նույն քաղցրությունն ունի: 230. Եթե փող է լինում, որոշ ծնողներ իրենք իրենց չեն հարցնում թե` որտեղի՞ց: Ախորժակով ծախսում են, եթե դա լինի նույնիսկ իրենց որդու արյան փողը, կյանքի գինը: Որոշ մայրեր էլ կարող է պատահել, դեռ ադամանդե մատանի էլ են առնում, ֆրանսիական օծանելիք էլ
Մայր էլ կա, մայր էլ: 231. Ես, ավելի շատ անառակին եմ հարգում, ով փող է բերում իր երեխային պահելու համար, քան` նրան, ով (իբր) նամուսով է ու երեխաները սովից մեռնում են: 232. Թվում է, թե երեխան չի տեսնում, երբ մայրը զգույշ, ոտների ծայրին, վերմակը ուղղում է: Նա, եւ տեսնում է, եւ զգում է: Դա է հոգեւոր կապ ստեղծողը: 233. Երեխայի մանկության հուշերը, մեծ մասամբ, կապված է լինում այն բանի հետ, թե մայրը քնելուց առաջ ինչ է պատմել, ինչպես է քնեցրել: 234. Եթե երեխայիդ ցերեկն ես տեսնում, իսկ գիշերը մոտդ չի քնում, չես արնանում, մի քանի անգամ ծածկում, վերմակը ուղղում, չես ապրում: 235. Նա, ով շոյել է իր երեխային այնպես, որ երեխային հաճելի լինի, ոչ թե` իրեն, նա մեծանալուց հետո էլ կշարունակի շոյել: 236. Ամուսնությունը մշտարթուն, իշխանատենչ պատերազմ է: Ընդ որում, որ կողմը թույլ է, նա է ձգտում իշխանության: 237.
Եթե մի մարդ չի ամուսնացել կամ ամուսնացել է, երեխա չի ունեցել, նա կիսով չափ է ապրել: 238. Ամուսնալուծված ամուսինները երկար տարիներ անց, իրարից ավելի են ամաչում, քան նրանցից յուրաքանչյուրը մեկ այլ հակառակ սեռի ներկայությամբ: 239. Իմ հարսը նա է, որից թոռ ունեմ, եւ ոչ թե նա, որին սիրում է իմ որդին, կամ որի հետ ապրում է: 240. Երեխան այնքան չի տառապում, երբ ծնողները մահացած են ու ինքը որբ է, որքան, երբ ողջ են, բայց
իրենից խելացի չեն
241. Երեխաները հեշտ են տանում ծնողների բաժանվածությունը: Բոլորովին չեն տանում նրանցից մեկի ամուսնությունը: 242. Քանդված ամուսնությունը քանդված դեզի նման է: Որքան էլ ուղղես, նոր սարքած դեզի տեսքը չի ունենա: 243. Մարդու հումորն ու հումորի զգացումն իմ որդիներն են: Եթե առողջ են, հումորը ողջ է: 244. Բոլորովին չտեսած հորը, չտեսած տատին, կարող են կամ աստվածացնել, կամ, գնդակահարել: 245. Ուզո՞ւմ ես իմանալ` ինչպես ես ուտում: Նայիր երեխայիդ: 246. Հարցրու քո երեխայի կարծիքը քո հագնվելու, արդուզարդի վերաբերյալ, եթե անգամ նա դեռ չի խոսում: Դրանով դու ձեռք ես բերում բանկային հաշիվ, հետագայում նրանից օգտվելու համար: 247. Երեք խնձորը, երբեք երկուսի չի բաժանվի: Այդպես էլ ընտանիքում երբեք ամուսինները հավասար լինել չեն կարող: Դա հնարավոր չէ: Եվ չափել էլ պետք չէ: Եթե կա սեր ու հարգանք, պարտականությունները չափելու կարիք չկա: Նրանք արդեն հավասար են: 248. Երեխան բնական ենք ընդունում, եսը թոռը, ոնց որ չտես լինենք, երեխա տեսած չլինենք: Հիացմունքից մենք մեզ կորցնում ենք: 249. «Թոռն իրենից քաղցր է» արտահայտությունը սխալ է: Որդին եւ թոռը, նրանց սերը անհամեմատելի են: Պարզապես մարդ այնքան է սիրում թոռանը, որ չգիտի ինչ ասի: 250. Մայրությունը գլխից պիտի իջնի սիրտ: Եթե գլխում չեղավ, սրտինը կարող է պետք չգա
251. Մարմնի համար ամուսնանում են, գլխի համար բաժանվում: 252. Մեր ամբողջ կյանքի բոլոր պահերը «կանգ առ ակնթարթ, որքան չքնաղ ես», երբ որդիդ ողջ է: 253.
Ապրում է նա, ում որդին ողջ է: Ումը` ոչ, նա գոյություն է ունենում այնքան ժամանակ, մինչեւ մահանա: 254. Այգաբացների գեղեցկությունը, նոր օրվա բացվող նոր առավոտի ամեն մի պահը սկիզբ է կյանքի, երբ որդիդ ողջ է: 255. Մարդուց (բարեկամից), թե սպասել, ապա միայն քո արածի պատասխանը: 256. Բարեկամ ունենալու համար բարեկամ պետք է լինել: 257. Այնպես ապրիր, որ բարեկամդ չասի` ?????: Ճանաչեցի քո դուռը: 258. Անորդի մայրը պալատներ էլ ունենա, կոպեկ չարժե: 259. Հանուն «սուրբ հոգու», չգիտեմ, հանուն «հոր»` նույնպես, բայց հանուն որդու զոհիր ամեն ինչ: 260. Մի սպասիր որդուցդ ոչինչ: Միայն տուր: 261. Երեխան չափահաս դառնալուց հետո հարցնի քո կարծիքը այն դեպքում, երբ դու մինչ այդ հարցրել ես նրա կարծիքը: 262. Լավ մայրը եւ լավ կինը գրեթե անհամատեղելի են: Որտեղ շատ է մայրը, այնտեղ կինը քիչ է: 263. Որբանոցը աղետ է, համակործանում, հատկապես աղջկա համար: Ոչ միայն ինքն է որբանոցի երեխա, այլեւ իր որդին, որդու որդին, եւ ո՜վ գիտի քանի՜ սերունդ հետո երեխան դուրս կգա որբանոցից (որբանոցային դաստիարակությունից): 264. Մեկ երեխա ունենաս թե երկու կամ երեք, մեկ է: Թե փայ ունենաս, մեկից էլ կունենաս: 265. Երեխա ունենալ եւ մանկատուն հանձնել, նման է կենդանական աշխարհին: Հետագայում մարդ կարող է իր երեխայի հետ էլ սեռական կապի մեջ գտնվել, չիմանալով, որ իր երեխան է, ինչպես կենդանական աշխարհում: 266. Երեխա ունենալը բավական չէ: Երեխային պետք է պահես, ինքդ դաստիարակես, որ քոնը լինի: Այլապես քո գեները կլինեն, բայց սիրտն ու հոգին քեզ հետ չի լինի: 267. Արեւն էներգիա է, բայց արեւից շատ եւ արեւից մեծ, մարդուն պահողը իր որդու սերն է: 268. Ամեն մարդու երեխայի աստված տալիս է այնքան, որքանի ծնողն արժանի է: 269. Կյանքից թանկ բանը մարդու զավակն է: 270.
Որտեղ կտեսնես «դաստիարակված» երեխա, որ իրեն ձգված է պահում մոր ներկայությամբ, իրեն պահում է մեծի պես, իմացած եղիր, որ նա ամենավատ մայրն ունի: Սիրող մոր երեխան «դաստիարակված» չի լինի: Երեխան պիտի իր երեխայությունն անի: 271. Կնոջդ հետ վարվիր որպես թշնամու` զգուշաբար, հիմնական գաղտնիքդ չասելով, հատկապես թաքցնելով ֆինանսական կարողության չափը եւ կապրես նրա հետ հարյո՜ւր տարի: 272. Յուրաքանչյուր ատամ ունի համի իր զգացումը: Ծամիր սնունդը ծամիչ ատամներով եւ առջեւի` կտրիչ ատամներով: Սնունդը տարբեր համի է լինում: Այդպես էլ զավակներդ` յուրաքանչյուրը տարբեր համի է լինում: 273. Նավով ճամփորդել երազում է նա, ով երբեք չի ճամփորդել: Ով չի համտեսել տեւական սրտխառնոցը, որը կարող է մահ առաջացնել: Ամուսնությունը նման է նավով ճամփորդության: 274. Երեխան, ցանկացած չխոնարհվող մարդու, ծնկի կբերի: 275. Զավակ ունենալով կհպարտանաս այն դեպքում, երբ նա երես չի թեքել քեզանից եւ սիրում է քեզ: 276. Մայրը, թե առանձին-առանձին, թե միասին լինելու դեպքում, պետք է զավակներին ցույց տա եւ հավաստի, որ բոլորին սիրում է հավասար: Զավակներից մեկին առանձնահատուկ ուշադրություն դարձնելիս պետք է բացատրի, թե դա ինչի համար է: Այս դեպքում, մյուս երեխաները ոչ թե կխանդեն, այլ իրենք էլ հոգատարություն կցուցաբերեն: 277. Ամուսնությունը վիճակահանություն է: Մեկին ոսկի է ընկնում, մեկին` երկաթ: Հետաքրքիրն այն է, որ ոսկին երբեք արժանիին չի ընկնում: 278. Որտեղ փողի գործոնը բացակա լինի (խոսքը ամուսնական հարաբերությունների մասին է), այնտեղ միասին երկար կապրեն: 279. Տանը կին պիտի լինի, որ աղը աղի վրա լցնի, բիբարը` բիարի: 280. Կինը, տանը, առաջին հերթին տնտեսություն է (տնտեսում), հոգատարություն է (հոգածում), հետո միայն` կին: 281. Ամուսին ունենալու համար պետք է առաջին հերթին դառնալ նրա մայրը` սիրել այնպես, ինչպես նա կա եւ ներել բոլորը: 282. Խոչընդոտ հանդիսանաս, սեփական զավակդ էլ կշրջանցի քեզ: 283. Երեխան, ով պահում է, նրանն է: 284.
Թոռն էլ է երեխա, թոռան երեխան էլ` թոռ: 285. Եթե կինը սկսեց շարունակ իր մոտ կուտակել ամուսնու փողերը, զարդեր գնելու տեսքով, դրանից լավ հոտ չի գալիս: Շուտ-ուշ կբաժանվեն: 286. Եթե երեխային դայակն է պահում, նա մոր մոտ իրեն պահում է ոչ այնքան ազատ, ոչ հարազատորեն, քաշված: 287. Եթե զավակդ հեռացել է քեզանից, նրա զավակը, էլ արդեն թոռ չէ: 288. Հինգ երեխա ունենալ մի կնոջից, նշանակում է լինել հինգ երեխայի հայրը: Հինգ երեխա ունենալ հինգ կնոջից, նշանակում է ոչ մեկի հայրը չլինել: ՓՈՂ ԿԱՇԱՌՔ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎ ՊԱՐՏՔ ՑՈՒՐՏ ԿԱՐԻՔ ՄԱՏԱՂ 1. Փողը երկու երես ունի, մեկը բարեկամության երեսն է, մեկը` թշնամության: 2. Փողն ավելի ամուր կամուրջ է ամուսինների միջեւ, քան` երեխան: 3. Կաշառքը մի ձեռքով ապտակում է սեփական գրպանին, մյուսով սրբում սեփական արցունքները: 4. Հարստությունը երջանկացնում է մարդուն, համենայնդեպս, բոլորն են այդպես կարծում: 5. Փողն ավելի է բարձրացնում տրամադրությունը, քան` ալկոհոլը, կինը, նույնիսկ թմրադեղը: 6. Շատ փող ունենալն ավելի վտանգավոր է, քան բոլորովին չունենալը: 7. Կրակի հետ խաղ չեն անի (հայկական ժողովրդական), փողի հետ` առավելեւս: 8. Փողը կարելի է սիրել, բայց ոչ երես տալ: Նա համեստություն չունի: 9. Փողն այնպիսի ախորժաբեր կերակուր է, որից կշտանալը չես զգում: Խելացի ուտողը ժամանակին կանգ է առնում: 10. Փողի հարգանքն ունեցողը գիտի, չունեցողն` անարգանքը: 11. Չքավորության հետ ավելի հեշտ են ապրում նրանք, ովքեր արքայական գահից չեի գլորվել: 12. Ավելի լավ է աղքատ հարեւան ունենալ, քան` հարուստ: Վտանգը հարուստից կգա: Աղքատից վնաս չի գա: 13. Եթե չքավորությունը մարդու մեջ դարձել է հոգեբանություն, ապա «ծաղիկ» հիվանդության նման, հարստանա էլ, չի անցնում: 14. Փողով ամեն ինչ կարելի է գնել, բացի սիրուց: 15. Աղքատությունը նույնպես հանցագործություն է` անհանցագործ հանցագործություն` զոհը կա, հանցագործն է բացակա: 16.
Հարստության վնասն ավելի շատ է, քան օգուտը, բայց չկա մեկը, որ նրան չձգտի: 17. Մեծ հարստությունը վնաս չէ, բայց վտանգ է: 18. Աղքատը չունենալուց չի ուտում, հարուստը` հոգու խաղաղությունից: Վերջնահաշվարկում երկուսն էլ չեն ուտում: 19. Աղքատությունը դժբախտություն է, բայց հարուստ լինելն էլ չի երաշխավորում երջանկություն: 20. Սովը մոռացնել է տալիս ամոթը: 21. Սովը մարդուն ստիպում է ճանաչել ինքն իրեն: 22. Սովը գեղեցիկ գաղափարների արտահայտիչ չէ: 23. Սովն էսթետիկական չէ: Սովն ինքնին տգեղն է: 24. Սովն ու փողը քույրեր են, մի մորից, երկու հորից: 25. Փողը երկուկողմանի սուր է: Մի կողմով մարդասպանին է պաշտպանում, մյուսով զոհին: 26. Եթե փողն է թշնամության պատճառը, ապա նույն փողը կարող է պատճառ դառնալ բարեկամության: 27. Փողը չի ապականում մարդուն, այլ խտացնում է նրա մեջ եղած ապականությունը: 28. Արվեստը հայրենիք չունի, փողը` նույնպես: 29. Արվեստը տարածություն եւ ժամանակ չի ճանաչում, նա հավերժ է: Իսկ փողը, ոչ ժամանակ ունի, ոչ` տարածություն, ոչ` անցյալ, ոչ` ապագա: Այն ներկայինն է: 30. Փողը զորեղ հատկություն ունի: Փողով կարելի է գնել ամեն ինչ, մինչեւ անգամ մարդ (նայած ինչ հասարակարգ է), բայց ոչ երբեք արվեստ: 31. Դժբախտաբար, թե բարեբախտաբար, փողը կարող է հենակ դառնալ նաեւ արվեստի համար: 32. Փողը երկսեռ հատկություն ունի: Երկու սեռի մեջ էլ կատարյալ է: Սարսափելի է: 33. Մարդը հաճախ է դառնում փողի ստրուկը, արվեստը` երբեք: 34. Փողը նաեւ անզոր հատկություն ունի: Նա արցունք չի սրբում, եթե այն կապված է մարդու կորստի հետ: 35. Փողը շողում է ծիածանի բոլոր գույներով մարդու կենդանության օրոք, իսկ երբ մահացավ, այն գունազրկվում, արժեզրկվում է: Փողը մահ չի սիրում: 36. Փողից լավ հոտ չի գալիս, բայց ախորժաբեր է: 37. Չքավորությունը ընտանիքի անդամներին մերձեցնում է հոգով, իսկ հարստությունը` փողով: Ավելիորդ է ասել, որ փողը կարող է մի օր պակասել
38. Փողը մեղմացնում է ցավը: 39.
Հարուստի համար բարությունը ծիծաղելի է, իսկ հոգու հարստությունը` անհասկանալի օտար լեզվի բառ: 40. Հարուստն աղքատին կհասկանա այն ժամանակ, երբ ինքն էլ աղքատանա: 41. Հարուստի աչքը աղքատի մի հավի վրա է լինում: 42. Հարուստը չի տարբերում փողի մինիմումի եւ մաքսիմումի սահմանը: 43. Հարուստի եւ աղքատի միակ նմանությունն այն է, որ իր մահից հետո իր ունեցվածքը մնա իր զավակին: 44. Հարուստն է շատ սիրում իր երեխային, թե աղքատը, դա արդեն գենետիկական է: 45. Հարուստի եւ աղքատի մրմուռը նույնն է զավակի կորստի դեպքում: Երկուսի համար էլ աշխարհը սեւ է: 46. Հարուստի համար պատժի առավելագույն չափը փողի տուգանքն է: 47. Եթե երկու դինոզավրեր խնամի են դառնում, երկուսի ոչնչացման վտանգն էլ առկա է: 48. Փողը չի ծածկում թերությունները: Պարզապես մարդիկ են աչքերը փակում: 49. Փող ունենալով շատ բանի կարող ես հասնել, բայց ոչ ամեն ինչի: 50. Մարդը ապրում է փողով, եւ ոչ փողի համար: 51. Փող տալ (կաշառք) կիրթ ձեւը չի սիրում: Նա սիրում է պոպուլյար ձեւը: 52. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա (հայկական ժոողվրդական), լեզվի կտրածը կլավանա, փողի կտրածը չի լավանա: 53. Անաշխատ փողը հարբեցնում է, բայց քուն չի տալիս: 54. Փողը հրաշագործ ուսուցիչ է: Նրան ճանաչում է նաեւ խաթարված գիտակցությունը: 55. Աղքատությունը չի չարացնում, այլ արթնացնում է քնած չարությունը: 56. Փողը հավատարմության ցուցանակ չէ: 57. Համեստ փող ծախսելը եւ ժլատությունը նույնքան տարբեր են, որքան կաքավը եւ ագռավը: 58. Փողը հրաշագործ հատկանիշներ ունի, բայց հոգի չի բուժի: Անառակին առաքինի կդարձնի, բայց բորոտությունը չի բուժի: 59. Փողը նման է երկրաշարժի: ետնի երեսն է հանում ողջ ընդերքը մարդու: Եթե գեղեցիկ է, գեղեցիկ ն է հանում, եթե տգեղ` տգեղը: Փող չունենալու դեպքում մարդու բուն էությունը չի երեւում: 60. Քաղցը սկզբից թուլացնում է մարդուն, հետո վեր է ածում այնպիսի բողոքի ժայթքումի, որ հրաբուքի կնմանի: 61. Քաղցը աչքի լույսը խլում է տալիս ուղեղին: 62.
Փողը նման է ֆենոլֆտալեինի, որը չեզոքացնում է ամոթի կարմիրը: 63. Եթե ուզում ես քեզ ծառա ընտրել, շատ փող տուր եւ հետեւիր, թե ինչպես է ծախսելու: 64. Թագուհու համակրանքը առաջին տեղն է, բայց վերջին խոսքը թագավորինն է: 65. Այն ավերը, ինչ փողն է անում, ի զորու չէ անելու, անգամ, միջուկային զենքը: 66. Հարստությունը, ոչ հանգիստ քուն է տալիս, ոչ` հոգու խաղաղություն: Դա բավական չէ, դեռ մարդու սեփական թշնամին է: Ոչ կտակել է պետք, ոչ նվիրելու է, ոչ նետելու է, ոչ` պահելու: Մարդուց միշտ անբաժան ռումբի նման է: 67. Անաշխատ փողը վառ գույն ունի, աչքի է ընկնում: Քրտինքոտ փողը համեստ գույն ունի, աչքի չի ընկնում: 68. Փող ունենալ ու չծախսել, նույնն է, թե կինը զարդեր ունենա ու չկրի, ինչ է, թե կգողանան: Պարզապես պետք է կրել ոչ միայն չցուցադրելով, այլեւ ինքդ էլ անգամ մոռանալով, որ ունես: 69. Եթե պարտքով փող ուզեն, տուր նրան, ումից ետ վերցնելու ակնկալիք չունես: 70. Փողն այնքան գույներ ու համեր ունի, որքան նրա ձեռքբերուման եղանակները: 71. Փողը սեփական գերեզմանափորն է, եթե ցույց ես տալիս: 72. Փող աշխատելն ավելի հեշտ է, քան` ծախսելը: 73. Փողն ամեհի գազան է, որ հոշոտում է սեփական տիրոջը: Պետք է լավ սանձած պահել: 74. Փող աշխատելիս, եթե հնարավոր է առանց կրթության, ապա ծախսելիս պարտադիր «դիպլոմ» է պետք: Սխալ ծախսելը անձդ կվնասի: 75. Անմաքուր փող աշխատելն ավելի վտանգավոր չէ, քան ծախսելը: Ձեռք բերելիս կարող է չբռնվեն, բայց ծախսելիս հաճախ են բռնկվում: 76. Սովն ավելի սարսափելի է, քան` սուրը: 77. Կուշտ գայլին հեշտ է բռնել: Սոված գայլն է վտանգավոր: 78. Կաշառքը կոմունիստների ժամանակ նման էր այն զենքին, որը կրակելիս, ետհարվածով հարվածում է կրակողին : 79. Կաշառքը այն թակարդն է, որով, եթե մարդուն չեն ուզում բռնել մեռած, բռնում են կենդանի: 80. Կաշառք տալու լեզուն գիտեն նրանք, ովքեր փող ունեն: 81. Փողը բոլոր ժամանակների հանցագործության զինանշանն է: 82.
Որքան էլ հարուստ լինի պարտքատերը, պարտապանին չի վերաբերում: Նա պարտավոր է իր պարտքը վերադերձնել: 83. Թեեւ ստամոքսով է գլուխը սնվում, բայց ստամոքսը գլխից ներքեւ է գտնվում: 84. Արքան ընչազուրկ պիտի դառնա, որպեսզի համրի, ըե քանի բարեկամ ունի: 85. Փողը ինտելեկտի հենափայտն է: Իսկ եթե ծագումով ազնվական է, նույնպես հենափայտ է պետք
86. Աղքատությունը նման է այն հոգնած ճամփորդին, որը այլեւս հազիվ է շարժվում եւ իր հետ վերցրած իրերը կամաց-կամաց նետում է: Հենց այդ իրերի նման աղքատության ճամփան ընկած մարդը կամար-կամաց նետում է մարդկային առաքինությունները, բարոյական հատկանիշները: Աղքատության այն որ աստիճանում գտնվող մարդն է, որ այլեւս ազատվել է իր թանկարժեք բեռից
87. Հարստությունը ծույլ է: 88. Ծանր բեռով գնացողը դատարկ գնացողից շուտ տեղ կհասնի: 89. Հարուստի տունը հյուրընկալ, համեցող չի լինի: 90. Հարուստի տանից ասեղ էլ չի դուրս գա: 91. Հարուստին դաստիարակելու եզակի միջոցը նրա աղքատանալն է: 92. Մուրացկանին աղքատն է ողորմություն տալիս, ոչ հարուստը: 93. Հարուստն էլ է հանուն հոգու, ինչ-որ զոհաբերություն անում, միայն թե նա հատուցում է ակնկալում աստծուց, ոչ աղքատից: 94. Մեծ գումար տանը պահելը ճիշտ չէ, իսկ մոտը պահելը` հիմարություն: 95. Քաղցն է փնտրում բարեկամներ: 96. Այն, ինչ մեռած կապիտալ է, նույնն է, թե չունես: 97. Շատ փող ունեցողի հոգսերն այնքան շատ են (կարիքները), որ երանի է տալիս աղքատին: 98. Աղքատների թերություններն են թերություններ, արքաներինը դիտում են որպես առավելություն: 99. Փողը ամենահավատարիմ ծառան է խոր ծերության, երբեմն նաեւ ամենահավատարիմ ընկերը: 100. Հարստությունը կարող են քննադատել, բայց արհամարհել չեն կարող: 101. Հարուստի հետ բոլորն են հաշվի նստում: Անկախ նրանից, թե ինչպես է կուտակել: 102. Հարուստ անուսներն այնքան ուսյալ չեն, որ հասկանան, հեռուստացույցով ելույթ չունենան: 103. Հարուստ կույրի առաջ էլ են խոնարհվում: 104.
Շատ մտածելով փող չես աշխատի: Փողը գործունեություն է սիրում: 105. Մեծ փողի մեջ մեծ վտանգ կա: 106. Հարուստից, աստված, սովորաբար, այնպիսի բան է վերցնում, որ նա մտքում երանի է տալիս աղքատին: 107. Ոսկին արյուն է սիրում: 108. Օրհնվի փողը. միայն նրանով ես տարբերում բարեկամը թշնամուց: 109. Փողը մանկավարժ ու գիտնական չի ճանաչում: Նա բոլորին պարտադրում է իր օրենքները: 110. Փողի հոտը հաճելի է բոլորին, առանց բացառության: Բայց քայլ անել ամեն ինչի վրայով դեպի այն, առանց բացառության, ոչ բոլորին է հատուկ: 111. Ոսկին երբեք հավաասր չի բաժանվի: Ոսկին միայն մեկինը կլինի: 112. Խիղճն ու փողը նման են շուն ու կատվի: Որքան էլ ծառայեն միեւնույն տանը, մեկ է, չեն հաշտվի: 113. Հարուստի գրպանն իր աչքի նման ծակ է, որքան էլ լցնես, չի լցվի: 114. Փող չունենալու դեպքում է մարդ փնտրում զիգզագ ճանապարհներ: Փող ունենալու դեպքում ուղիղ է քայում: 115. Երկու տիրոջ ծառայելը, կամ մեծ տաղանդի մասին է խոսում, կամ մեծ սրիկայի, բայց ոչ փող ունեցողի: 116. Չքավորությունը կապում է լեզուն, բայց փողն էլ չի բացում: Լեզուն պետք է ունենալ: 117. Փողը ինդիկատոր է մարդկային հարաբերություններում: 118. Անկողինդ վստահիր, փողդ մի վստահիր: 119. Քաղաքավարությունը առեւտրում սպեցիֆիկ կատեգորիա է: 120. Աշխարհի ամենալավ ուսուցիչը փողն է: 121. Պարտքով փող նրան չեն տալիս, ումից երբեւէ իրենք էլ են վերցրել, այլ նրան, ով իրենից մի անգամ էլ է պարտք վերցրել: 122. Ավելի լավ է գիշերով փակ դուռ բացել գողություն անել, քան պարտխով փող վերցնել ու չվերադարձնել: Առաջին դեպքում միայն փողի կորուստն ես ունենում, երկրորդ դեպքում` նաեւ հավատի: 123. Ծպտյալ հարուստը, տեսնես, օրը քանի անգամ է անիծյալ անվանում իր փողը: Բայց ընդհանրապես լինո՞ւմ է այդ: 124. Փողը նման է ալկոհոլի: Շատ օգտագործելու դեպքում դիմակն ընկնում է եւ երեւում իսկական ես-ը: 125. Եթե փողն է բարեկամության պատճառը, նրանք բարեկամներ չեն: 126.
Ուզում ես ինպոտենտ եղիր, ուզում ես մի եղիր, բայց փողը միշտ պետք է լինի, ասում է հնագույն արհեստով զբաղվող կինը: 127. Առանց մարդկային շատ արժեքների կարող ես ապրել, առանց փողի` ոչ: Առանց փողի կարող ես ապրել, բայց կան արժեքներ, առանց որի չես կարող ապրել: 128. Հարուստի տանից մարդահոտ չի գա: 129. Աղքատը թշնամիներ չի ունենում, բայց բարեկամներ էլ չի ունենում: 130. Պաշտոնը եւ փողը նույնանիշ բառեր են: 131. Միայն վրեժն է, որ կաշառք չի ընդունում: 132. Կաշառքի հոդվածը կոմունիստների ժամանակ (1917-1990) մարդասիրական էր
(կաշառք տվողին էլ էին դատում): Դա նշանակում է, որ կաշառք տվողը, երբեք, չպիտի բողոքի
133. Փող չունեցող մարդը ամաչում է, հանկարծ, կաշառք առաջարկի, փոխանակ ամաչի, որ չի տալիս: 134. Ով պարտք է տալիս, ձեռք է բերում թշնամիներ: 135. Աղքատը, թեեւ գիտի, որ ոչ մեկը իրեն փող չի տալու, սպասում է բոլորի բարեւ-ին: Հարուստը ոչ մեկի բարեւին չի սպասում: 136. Փողն ու կինը նույնն են: Երկուսին հասնելու համար էլ պետք է աշխատել եւ ոչ թե երազել ունենալ առանց որեւէ ծառայության: 137. Մեծարանքն էլ է փողով: Ով շատ է ուզում, առնում է: 138. Կաշառքից ոչ ոք չի հրաժարվում: Հրաժարվում են առիթից ու հանգամանքներից: 139. Փողը չի վերացնում անկրթությունը: 140. Կաշառքը այն եզակի կետն է կառավարական ապարատում, որը ոչ մի տեղ չեն գրում: Այն բոլորն են հիշում, բանավոր: 141. Քաղաքագետներից, ով ոչինչ արժանահիշատակ գործ չի անում, տրիբունայից կրակոտ քնանդատում է կաշառքը, ի լուր ժողովրդի: Բայց կաշառք տվողն էլ է ինքը, վերցնողն էլ: 142. Փողը, մարդու մոտ, ներքին ցներգիայի դեր է կատարում: Եթե փող չկա գրպանումդ, աչքերիդ մեջ լույսը կարծես մարած լինի: 143. Փողը երիտասարդ պահելու հատկություն էլ ունի: 144. Մեծահարուստների դիպլոմը չեն ստուգում: Մեծահարուստի կրթական մակարդակը երեւում է նրա, կրթության, լուսավորության համար հատկացրած գումարի չափիչ: 145.
«Վստահություն» բառը հնչում է վեհ ու վսեմ, բայց այն փողին չի վերաբերում: 146. Կաշառքը միջնորդ չի սիրում: 147. Սովածը գեղեցիկ չի տեսնում: 148. Կաշառք կա` մատաղ է, կաշառք կա` որոգայթ: Մեր բոլոր արարքները բումերանգի նման մեզ են վերադառնում: 149. Մեծ մարդկանց ծաա լինելն էլ, թեեւ շահավետ է, բայց հպարտանալու չէ: Ծառան ծառա է: 150. Աստծուն էլ չեն աղոթում առանց շահի: 151. Կարիքի ծեծածը ավելի է խեղճացնում, քան` մահակինը: 152. Աղքատությունը արժանապատվություն չունի: 153. Փող ունենալ բոլորն են երազում, միայն թե չափերն են խիստ տարբեր: 154. Մարդ ասելով հաճախ ենք հասկանում փող, բայց փող ասելով, չենք հասկանում մարդ: 155. Բոլոր ժամանակների եւ բոլոր հասարակարգերի ամենահաստատումն փողը եղել է ոսկին: Սակայն ոսկին ապառիկն է, իսկ թղթադրամը` կանխիկը: 156. Փողը շատ չի լինում: 157. Թվում է, թե բոլոր ասպարեզներում բոլորի վերջնական նպատակը փողն է: Բայց այդ դեպքում Նապոլեոն 1-ինը չպետք է շարունակեր ռազմարշավը: 158. Նապոլեոնը իր առանձնասենյակում չէր ընդունում մասնավոր անձանց, բայց հույսը դնում էր, այնուամենայնիվ, մասնավոր անձանց վրա (ժողովրդի): 159. Կոմունիստական գաղափարախոսության մեծագույն առավելությունն այն էր, որ մասնավոր անձանց ընդունում էին իրենց աշխատասենյակում եւ լսում: 160. Որտեղ փող, այնտեղ
անազատություն: 161. - Ասում են իշխանությունը փոխվում է, նոր նախագահ են ընտրելու: - Դա հարուստների խնդիրն է,- պատասխանում է աղքատը: 162. ործից առաջ տված փողին, եթե կաշառք եք ասում, ձեր գործն է, բայց գործից հետո տված փողը մատաղ է: 163. Կան շատ մեծահարուստներ, որոնք իրենց երեխային ոչինչ չեն խնայում, բացի մի մասնագետ-գրագետ-մանկավարժ-ծնող վարձելուց: 164. Հնում, թեկուզ մեկ հարյուրամյակ առաջ, գյուղական աշխարհում, շատ փող ուենցողը (շրջապատի համեմատ) ընդամենը ծունկը կարկատած էր հագնում, թեկուզ կարկատանի տակը բոլորովին էլ ծակ չէր եւ թիկնապահներ պահելու կարիք չէր ունենում: 165.
Եթե կառավարական ապարատում ես աշխատում, մի գործ ես անում ու փող վերցնում, դա, ճիշտ է, կաշառք է կոչվում, բայց մարդիկ տալիս են ու մոռանում-գնում: Իսկ, եթե գործ չես անում ու փող ես վերցնում, հիշիր, դա չի մոռացվում: 166. Եթե գար մի պահ, որ հարուստները գիտակցեին, որ պետք է մանկավարժ վարձել ոչ միայն իր երեխայի, այլեւ իր կնոջ համար, աշխարհը դրախտ կդառնար: 167. Փող կա, բարիք է ստեղծում, փող կա` չարիք: 168. Փող ունենալու մասին, ի դեպ, անուղեղն էլ է մտածում: 169. Փողը մտածել տալու ընդունակություն ունի, եթե գլքի մեջ, ուղեղի պես, մի բան կա: 170. Ոչ ոք չի մտածում, որ կերակուրը թափելը նույնպես մեղք է: Չէ՞ որ աշխարհում շատ քաղցածներ կան: 171. Հարուստները կարող են թափել այնքան կերակուրներ, որի կեսը կափսոսեին տալ աղքատին: 172. Տեր աստված, ինչ ես մտածում, երբ փողը տալիս ես մեկի, որը պետք է վճարի վարձու մարդասպանին: 173. Մատաղը աստծո նկատմամբ արտահայտած երախտագիտությունն է, բայց լավ կլինի մարդու նկատմամբ էլ արտահայտել երախտիքը: Մարդիկ սրան կաշառք են ասում: 174. Հայտնի չէ, թե, եթե մարդ խաղցած չլիներ, քանի՞ մարդու «բարեւ» կտար: 175. Փողը մտքում չեն հաշվի, փողը ձեռքում կհաշվեն: 176. Փողը զենք է, ոչ զինավոր: 177. Զենքն ու ձեռքին է, խոնարհվում են նրան: Քչերն են գիտակցում, որ իրեն չեն խոնարհվում, այլ` զենքին: 178. Փողի անունը շատ անգամ է փոխվում, բայց փողը չի փոխվում: 179. Ամենասուր կտրող մետաղը
փողն է: 180. Փողը լավագույն թաշկինակ է արցունքները սրբելու համար: 181. Սպասեցնելու չափը ուղիղ համեմատական է կաշառքի չափին: 182. Երբ մեզ թվում է, թե մեր տված փողը (կաշառքը) քիչ է հարուստ չինովնիկին, չարաչար սխալվում ենք: Հարուստի համար քիչ փողին ավելի շատ է, քան` աղքատի: 183. Մեր տված կաշառքի ձեւը գեղեցիկ է, թե` տգեղ, կասի նա, ով հաճախ է կաշառք ստանում: 184. Կաշառքը, իրականում, այնքան անօգտական ու պախարակելի չէ, քան այդ մասին ասվում-խոսվում է: 185.
Կաշառքը, իրականում, ամենագնահատելի գործարքն է: Այն հիմնվում է միայն փոխադարձ վստահության վրա, ընդամենը բանավոր խոսքի վրա: 186. Կաշառքը օրենքի երկրորդ ծայրն է: 187. Քաղցը սրում է հուսահատությունը: 188. Քաղաքավարի կենցաղավարելը ոչ թե գյուղում կամ քաղաքում ապրելուց է, այլ` փողից: 189. Քաշքշուկի միջոցով փող աշխատելը նույնն է, ինչ կնոջ փող աշխատելը հասարակաց տանը: Շատ դժվար է: 190. Պարզվում է, որ մարդուն ճանաչելու համար էլ է փող պետք
191. Ապրել ծայրահեղ աղքատության մեջ, նույնն է, թե ապրել մեռած: 192. Սովը մոռացնում է զգուշավորությունը: 193. Եթե մեկը, որտեղ կանգնեց, սկսեց բողոքել քաղաքականությունից, ասել է, թե բողոքում է աղքատությունից: 194. Հարստության վնասներից մեկն էլ այն է, որ մարդ կորցնում է համի զգացողությունը: Ինչ ուտում է, համով չէ: Իսկ աղքատի համար հում կարտոֆիլն էլ է համով: 195. Փողն արժանապատվության պատվանդանն է: 196. Չհարգված փող չկա: 197. Աղքատի ստորաքարշությունը (փողի վրա դողալը) այնպիսի նողկանք չի առաջացնում, որքան` հարուստինը: 198. Ադամանդը չի սիրում վստահություն: Նա քույր-եղբայր չունի: 199. Հարուստի սեղանին աղքատին չեն հրավիրի, որը քաղցած է եւ ուտել է ուզում: Կհրավիրեն հարուստին: 200. կանխիկ հինգ դոլարը անկանխիկ 50-ից լավ է: 201. Փողը ատամի նման է: Մինչեւ չցավացնես, դուրս չի գա: 202. Ամեն մարդ մի բանից է գայթակղվում, փողից` բոլորը: 203. Ինձ մեկ օր շփոթել են մի մեծահարուստի հետ ու մեկ օր անց ես ես էի: Այնքան ակնհայտ էր վերաբերմունքի տարբերությունը, որ, եթե մեծահարուստն իմանար, այնքան էլ լավ չէր զգալու իրեն մատուցած մեծ պատվի համար: 204. Վճարովի բուժհիմնարկներում անվճար կոնսուլտացիան թակարդ է առողջ մարդուն մի որեւէ հիվանդություն կպցնելու եւ հետո փողով բուժվելու համար: 205. Շրջապատը մարդուն, հիմնականում, հարգում է փող ունենալու համար, եւ ոչ թե` խելք ունենալու: 206. «Մի գողանար, մի շնանար, մի սպաններ» աստվածաշնչյան պատվիրանները քաղցածը չի հասկանում: 207.
Մարդ, որն ապրում է անկարիքուծյան մեջ, նրա ուղեղը աշխատում է մի բնագավառում` որտեղ որոնել հաճույք, որն է հաճույքներից լավագույնը, փորձել-համտեսել հաճույքներից բոլորը: Կարիքավոր մարդու համար, այդ օրը, իր որդուն կերակրելն էլ մեծ հաճույք է: 208. Նոր ճաշատեսակ երբեք չի ստեղծվի այն մարդու կողմից, որը ծառաներ ունի եւ առաջնակարգ խոհարար, ով ամեն անգամ սեղան է նստում եւ պատրաստի ուտում: Այլ կստեղծվի նրա կողմից, ով ունի քիչ սննդամթերք, փող էլ չունի եւ պետք է մի այնպիսի բան պատրաստի, որ իր որդուն կերակրի: 209. Կարիքը շատ անախորժությունների պատճառ է դառնում, եթե ասենք` կռվի, բայց քիչ գլխացավանքների պատճառ չի դառնում նաեւ անկարիքությունը: 210. Կուշտը չի պատկերացնում, մինչեւ անգամ հարազատի քաղցած լինելը: 211. Փողը մութ տեղը լույս է տալիս (հայկական ժողովրդական), փողը մեկ-մեկ էլ լույս տեղը լույսն է մարում, մթնեցնում
212. Առեւտրականն իրեն շոյված է զգում, երբ արժանանում է այն մարդու ուշադրությանը, ով իրենից հարուստ է: 213. Քիչ փողը երբեք վանդակավոր արեւայրուկ չի ընդունում: 214. Փող պահելը փող աշխատելուց դժվար է: 215. Փողն ավելի է հարբեցնում, քան` ալկոհոլը: 216. Ամեն անգամ փողին ձեռք տալիս պետք է հիշել` ես փողից շուտ եմ հարբում: 217. Եթե ճամփորդելիս մի ասեղ պետք է գա, երբեք չեմ մոտենա մեծահարուստ, շքեղազարդ տանը: Մեծ տանը ասեղ չի գտնվի: 218. Փողը մի դիր պայուսակիդ մեջ, ժամանակավոր տեղում, ինչ է թե մի քիչ հետո կկարգավորես: Մի քիչ հետո կարող է ուշ լինել: 219. Փողն այնքան է հեռացնում հարազատներին, որ ստիպում է նույնիսկ անիծել: 220. Աղքատ հարազատը միշտ էլ սիրում ու հարգում է հարուստ հարազատին ճիշտ այնքան, որքան վերջինս անտեսում է նրան: 221. Կոռուպցիայի վերաբերյալ առանձին կառույց ստեղծելը նույնն է, թե կոռուպցիայի թիվը մեկով ավելացնել: 222. Փողը, շատերի մոտ, մոռացնել է տալիս ցանկացած սրբություն: 223.
Խիսկ աղքատ մարդուն խղճալուց եւ օգնելուց առաջ պետք է մտածել` ինչպիսին կլիներ նա, եթե փող ունենար, միաժամանակ չընկրկելով օգնելու ցանկությունից: 224. Փողն ու բարոյականությունը որքան հակոտնյա են, նույնլան` հարակից: Որքան շատ փող, այնքան անբարոյական, եթե փող ունի, անբարոյական չէ: 225. ող լինի, թե ավազակ, եթե աջ ու ձախ իր շուրջը հյուրասիրություններ է անում, սուրբ է
226. Ինչով ուզում ես զբաղվիր մեծ մարդ դառնալու համար, ներկա պահին շտապ փող է պետք: Նախ այդ մասին հոգա: 227. Եթե պարտքով բենզին կառնես, լավ կլինի մեքենա չքշես (չունենաս): 228. Ավելի լավ է փող տալ ճշմարտությունն ապացուցել (կաշառք), քան քան դատուդատարան, աղմուկ-աղաղակ անել: 229. Երբ փողդ չեն տալիս, ոչ միայն փողի կորուստ ես ունենում, այլեւ` արժանապատվության: 230. Փողը կնոջ նման է` հարգում-պատվում ես նրան, ումից պիտի վերցնես: Աշխարհը, կարծես կենտրոնացած է նրա մեջ: Վերցնելուց հետո այնպես արագ ես հեռանում, այնքան շատ գործեր ու հոգսեր ես ունենում, որ ետ նայելու ժամանակ էլ չի մնում: 231. Փողը, ոչ ցույց տալ է պետք, ոչ էլ շարունակ լաց լինել, թե չունես: Առաջինը, եթե վտանգ է ներկայացնում, երկրորդը նողկանք է առաջացնում: Պարզապես այդ մասին պետք չէ խոսել: 232. Հարստությունը կոպիտ է, անտաշ: 233. Եթե պարտքդ հիշեցրել ես հետո են տվել, պարտքդ չեն տվել: 234. Եթե քաղդ հագենա, մինչեւ անգամ քոր եկող գլուխդ էլ կդադարի քոր գալուց: 235. Փողը ցեցի նման է մարդու ներքնաշխարհում` որքան շատ փող, այնքան մեծ ցանկություններ, որքան մեծ ցանկություններ, այնքան մեծ հոգսեր եւ երբեմն էլ անհնարինություն կատարելի դարձնելու գործում: 236. Փողը երազանքներ չի ունենում: Փողն ունենում է ցանկություններ: 237. Փողը վերցնելու պահին մեղմությամբ են վերցնում: Փողը կոպտությամբ չեն վերցնում, նույնիսկ, եթե այն քոնն է, ոչ ուրիշինը: 238. Եթե պարտքդ փոքր գումար է, մի վերցրու: Թող նա քեզ հավերժ պարտք մնապ 239.
Կաշառքը մինչեւ անգամ հավատի մեջ կա: Որպեսզի եկեղեցին դեպ իրեն դարձնի ժողովրդին, պետք է ավելի շատ տա, քան տալիս են աղանդավոր առաջնորդները: 240. Կառավարության անդամ լինել, թե` եկեղեցու, նույն բանն է: Երկու դեպքում էլ պետք է պահպանել այն տունը, ով քեզ կերակրում է, եւ ոչ թե ուտել այս տանը, հաչել-պահպանել ուրիշի դռանը (բակում): 241. Եթե, գրեթե, բոլոր առաքինություններն արտահայվում են փողով, ինչպես չպատվել փողին: Եթե, գրեթե, բոլոր առաքինություններն արտահայտվում են փողով, ինչպես չատել
առաքինությունները: 242. Ցանկացած մարդու հետեւից գնացող շունը արժանի չէ նույնիսկ հայհոյանքի: . Շոու, Շոու ենրի Ուիլեր (1818-1885) ամերիկացի գրող, սատիրիկ, սովն ստիպում է շանը գնալ ցանկացած մարդու հետեւից: 243. Բոլոր տեսակի կաշառքը չէ, որ անբարոյական է: Եվ, ընդհանրապես, կաշառքը չի կարելի համարել անբարոյական, քանի որ շատ անբարոյական բաներ կան
244. Եթե ադամանդ ես առնում, վերցրու մասնագետ, որը քո ամենամոտ բարեկամն է, բայց իրենը մի գնիր, գնիր ուրիշից: 245. Հարուստի տանը մանր կռիվներ, կենցաղային վեճեր չեն լինում: 246. Աշխարհում երկու բան կա, որից ոչ ոք չվախենալ չի կարող: Դա ցուրտն է ու սովը: 247. Աղքատությունն էլ իր լավ կողմերն ունի` դուռդ չես կողպում, սիրտդ միշտ հանգիստ է: 248. Հարուստն աղքատի մասին` անխելք է, անուժ, անընդունակ: Աղքատը հարուստի մասին` անսիրտ, անհոգի, անմարդկային: Ընդհանուր հայտարարի կգան այն դեպքում, երբ տեղերը փոխվեն: 249. Տոները (նոր տարի, զատիկ եւ այլն) աղքատների համար է, ոչ հարուստների: Հարուստի համար բոլոր օրերն էլ տոն է: 250. Արքայական պաքատում ֆինանսական գործերի նախարարը կարող է մերժել նույնիսկ թագավորին: Այդ իրավունիքը նա ստացել է թագավորից: 251. Թագավորի մոտ (թագավորի աչքին) ֆինանսական գործերի նախարարը բարձր է թագավորից: 252. Չափից դուրս մանր գողությունը աղքատության նշան է: 253. Ոսկին ոչ մեկինը չի լինում: Ոսկին փոխանցվում է: 254.
Ոչ ոք չգիտի թվի (փողի) այն զրոների քանակը, որն ինքը կուզենար ունենալ: 255. Փողը հարթուկում է կնճիռները: 256. Ավելի լավ է չգնաս ոչ այնքան մոտ հարազատի թաղմանը, քան գնաս ու փող չտաս: Առաջին դեպքում, ընդամենը, կնեղանան, երկրորդ դեպքում արհամարհանքի ես արժանանում: 257. Այն հարստությունն է ոչ պիտանի, երբ տանդ մուտքի մոտ պահակախումբ ես պահում, ինչպես Ներքին գործերի կամ Ազգային անվտանգության նախարարությունների մուտքի մոտ: 258. Ինչքան ուզում ես գրագետ եղիր, կիրթ եղիր, վրադիր փող է պետք, հավուր պատշաճի հարգանքի արժանանալու համար: 259. Մեծահարուստի այգեպանն էլ փոքր մարդ չէ: 260. Դատարկ ստամոքսը ոչ հայրենիք է ճանաչում, ոչ էլ` Մասիս սար: 261. Եթե քեզանից փող են պարտք վերցրել ու երկար ժամանակ է անցել, չի վել, դու մեծահոգաբար մոռանաս էլ, նա չի մոռանալու, դու բարեկամ էլ դառնաս, նա թշնամի է մնալու: 262. Փողը դեր չի խաղում ընտանեկան սիրո, հարգանքի հարաբերություններում: Բայց բավական է ամուսիններից մեկը, ստիպված, փողը թաքցնի մյուսից, հաշվիր, որ նրանք արդեի բաժանված են: 263. Ամուսինները փողի (ընտանեկան բյուջեի) նկատմամբ ավելի հոգատար պիտի լինեն, քան մեկը մյուսի նկատմամբ: 264. Եթե տան մեջ (ընտանիքում) փողը բաժանվեց (սա քոնն է, սա իմն է), հաշվիր, ամուսիններն էլ են բաժանված: 265. Աշխարհն աշխարհով, իսկ փողը պետք է լինի: 266. Փող ունեցողի հույսը փողի վրա է, չունեցողինը` մարդկանց բարեսիրության: 267. եղեցիկ գաղափարները ոչ միայն լավ է, այլեւ անհրաժեշտ: 268. Աղքատի լվածքն էլ մաքուր չի լինում լվացված: 269. Աղքատը, որքան էլ գրագետ ու բարի լինի, չի ընկալվում որպես այդպիսին ու առանձին հարգանքի եւ ուշադրության չի արժանանում: 270. Աղքատը որքան էլ անթերի լինի, աղքատությունն ինքնին թերությունն է նրա: 271. Աղքատը որքան էլ անմեղ լինի, հարուստի անմեղությանն ավելի են հավատում: 272. Փողը չի սիրում շատ քնել; Փող ունենալու դեպքում այնքան էլ քնելը չի ձգում: 273.
Փող վերցնելը (պարտք) եւ շարունակել նմալ բարեկամ այդ մարդու, տաղանդավոր ասելը քիչ է, հանճար է: 274. Փող, որ ունենում են, այնպես հպարտ ու ինքնավստահ են լինում, որ հաճախ են մոռանում, թե ինչպես են ձեռք բերել: 275. Շատ փողը այն ամենաքիչն է, որը վաստակել ես ուրիշին ցավ չպատճառելով: 276. Առեւտրականը կշեռքին չի դնում եւ գնապիտակ չի կպցնում մարդկային այնպիսի արժեքներին, ինչպիսիք են բարությունը, անկեղծությունը, ազնվությունը, հավատարմությունը, անշահախնդրությունը: Դրանք նրա համար, պարզապես, ոչինչ գին չունեն: 277. Հարուստի տուն ավելի շատ բեռով-բարձով են գնում, քան` աղքատի, որի կարիքը վերջինս ավելի շատ ունի: 278. Փողը մեծ դեր ունի, կարելի է ասել ամեն ինչ է, քանի որ գնացել ես այն վերցնելու: Բայց ոչ պակաս նշանակություն ունի, թե ինչպես են տալիս: 279. Հարուստներն իրար ուրիշ տեսակ են բարեւում, մեկը մյուսի նկատմամբ ավելի ակնածանքով, քան` աղքատը` աղքատին: Նրանք, բացի հարգանքից նաեւ ակնկալիք ունեն մեկը մյուսից: 280. Հարուստները նաեւ խոսում են ցածր, դանդաղ. ինքնավստահությունից է: Համոզված են, որ իրենց լսում են ուշադիր: 281. Փողը նաեւ զսպաշապիկ է (իրեն մեծ մարդ է կարծում եւ շատ բան իրեն թույլ չի տալիս): 282. Փողը մի դեպքում է իր տեղը զիջում` գաղափարական միասնությանը: Եծե գաղափարական տարաձայնություն կա, փողը լավագույն օգնականը չէ: 283. Լավագույն փողը սեփական քրտինքով ազնիվ ու արդար վաստակածն է: 284. Փողն ավելի շատ մարդուն է մանրում, քան ինքն է մանրվում: 285. Եթե բոլոր ուղիները փորձել ես, փողդ (պարտքդ) վերցնելու համար, գտիր նրա գարշապարը: 286. Կաշառքը... թանկ է նստում մարդու վրա: Նա նույնքան ստրեսներ է տանում փողը վերցնելիս, որքան գողը` գողանալիս: 287. Ավելի քաղցր փող, քան այն, երբ վաճառվում է նկարչի նկարը կամ հեղինակի գիրքը, չկա աշխարհում: Դա ոչ միայն փող է, այլեւ գնահատանք: 288. Ասում են` կաշառքը անաշխատ փող է: (Ես այնքան էլ համաձայն չեմ), բայց նա էլ դառը չէ... 289.
Նկարչին տված փողը (երբ գնում ես նկարը իրենից) եւ հեղինակին տված փողը(երբ գիրքը գնում ես հեղինակից) ոչ միայն ապրանք ես առնում, այլեւ սրբի փող է, մատաղի փող, մատաղ. բարեգործություն, գթասրտություն. խովալլուկ երեխային տված հաց է... 290. Բոլոր գեղեցիկ գաղափարներն էլ գեղեցիկ են, եթե չեն կպչում գրպանին: 291. Կյանքի անագորույն հարվածները ամեն մարդ մարմնի վրա չէ, որ տանում է: Շատերը գլխի վրա են տանում... Սա պետք է հիշեն նրանք, ովքեր աստծուց միշտ փող են ուզում: Փողից մեծ բան կա` երբ գլուխը մնում է տեղում, չի խելագարվում: 292. Ճողը ամենավտանգաբեր զենքն է աշխարհի բոլոր զենքերից: 293. Մեծահարուստը, լինի դա գավառական քաղաքում, թե` մեծ, նույն քայլվածքն է ունենում: 294. Ճողը, հեշտ վերցնում են մեզնից, բայց մեզ հեշտ չեն տալիս: 295. Բոլորն են ուրախանոմւ փող վերցնելիս, կապ չունի, թե ինչ աշխատանքի դիմաց: 296. Երբ տալիս ես ու չես խնդրում, ամենահարուստից հարուստն ես լինում: 297. Ես չեմ սիրում ոչ ազնիվ մետաղ, ոչ ազնիվ քարեր: ՆՐանք արյունոտ են ու ցավոտ, վտանգաբեր են ու վտանգաշատ: 298. Որքան էլ հիացած լինես մի մարդու ինտելեկտով, բարությամբ, մանկավարջժությամբ, անձնազոհությամբ, այդ պահին դոլար փոխանակիր նրա հետ: Տես, ճարպկությամբ, քեզ էշի տեղ դնելով, 66-ը չի՞ դարձնում 75: 299. Աղքատի ծառն էլ բերքի առատությունից ճղակոտոր չի լինում: Բռնած տանձն էլ` մեկումեջ, մեծուփոքր, չորուկ-մորուկ: 300. ողը եւ խաղամոլը (լոտո կամ կազինո) նույն մարդիկ են: Երկուսն էլ ուզում են հարստանալ առանց որեւէ ծառայության, առանց աշխատելու: Քաղցրը աշխատանքի պտուղն է: 301. Ոչ ինտելեկտը, ոչ բարությունը, ոչ խոսքը, ոչ մեղմությունը, այլ միայն այն, թե ինչպես է փողը տալիս: 302. Ով փող ունի, փողով է հարցերը լուծում, ով փող չունի` «խաբարբզիկությամբ»: Օրհնվի կաշառքը... 303. Շահը կույր է ու մերկ: Նա իր մերկությունից չի ամաչում: 304.
Չգրած օրենքով հարկ վերցնողները պետք է նկատի ունենան` վերցնեն երեք անգամ քիչ: Քանզի բոլորը չէ, որ փողով է լինում: Մեկը փողով է լինում, մեկը` խղճով, մեկը` խաթրի : Մինչեւ անգամ մարմնավաճառը բոլորը... փողով չի անում: Մեկը փողով է լինում, մեկը` սիրուց, մեկը` հարգանքից: 305. Դրամաշորթությունը գողությունից վատ է: 306. Եթե որեւէ հիվանդություն ունես, փորիր հիշողությունդ` պա՞րտք ես վերցրել որեւէ մեկից ու չես վերադարձրել... 307. Ոչ ոք չի կարող ասել, թե ո՞ր փողն է քաղցր` գողացա՞ծը, կաշա՞ռքը, աշխատանքի վա՞րձը, թե` պարգեւը: Եթե հաշվի առնվի, որ առաջին երկուսն էլ աշխատանքի արդյունք է: 308. Փողդ այնպես ծախսիր, որ վերջում պատիվդ հետը չծախսես: 309. Այնպես կեր, որ վերջում պատիվդ էլ չուտես: 310. Փողդ այնպես ծախսիր, որ պատվիցդ պարտք չվերցնես: 311. Եթե ուզում ես մեկի վերցնել քեզ մոտ աշխատանքի. ըրը ֆինանսական պատասխանատվություն պիտի կրի, գնա նրա հետ ճանփորդության մի քանի օրով կամ շաբաթով: Քո փողը միացրու իրենին ու տուր իրեն: Տես` տո՞ւն ես հասնելու, թե՞ ճանապարհին անձնագիրդ ես թողնելու ճանապարհածախսի գումարի փոխարեն: 312. Եթե փողդ (պարտքդ) ուզել ես հետո են տվել, փողդ չեն տվել: 313. Եթե ես փող չունենամ (պարտքը վերադարձնելու) պարտք չեմ անի: 314. Քաղցածը ուտելիս մերկ է լինումպ Նրա ամեն ինչը երեւում է (հոգեւոր առումով): 315. Փողով ջերմություն չես առնի (հոգու), փողով կարծիք ու համոզմունք չես առնի: 316. Փողը երբեք ուշացած չի լինում: Երբ էլ լինի, երբ էլ տան, ճիշտ ժամանակին է: 317. Ոչ մի փող վերցնող (կաշառք) չի փոշմանի, եթե չի բռնվել: 318. Ցուրտը հիսունից հետո տերիքը կրկնապատկում է: 319. Երբ աղքատ ես լինում, տնային աշխատող պահելու մտքից անգամ ծիծաղդ գալիս է: Երբ հարուստ ես լինում, այն անհրաժեշտ է հաց ուտելու նման: 320. Այն հարուստը, որ փողը ծախսում է քամուն տալու պես, նա հարուստ չէ, չի էլ լինի: 321. Փող ունենալ, դա դեռ բոլորը չէ,- ասում են... չունեցողները: 322.
Եթե փողը կա, դժոխքում էլ վատ չես զգա: 323. Աղքատի սեղանը ավելի ահրուստ է լինում տեսականիով, քան` հարուստինը: Աղքատը աշխատում է ավելի քիչ մթերքներից ավելի շատ կերակրատեսակներ պատրաստել եւ ախորժաբեր, իսկ հարուստը առնում է ամեն ինչը թանկ, պատրաստի եւ ոչ այնքան ախորժաբեր, մանավանդ, ոչ այնքան ջերմ է լինում: 324. Ես դեռ չեմ տեսել այսքան տխուր միլիոնատեր, որպիսին ես եմ... 325. Փողի գոյությունը արվեստին վնաս է: 326. Փողը համբերություն չի սիրում: 327. Սենեկան մտածում է, որ հարստությունը պետք է արհամարհել: Ես կարծում եմ, որ հարստությունը ոչ թե պետք է արհամարհել, այլ ծախսել աղքատի նման: 328. Փողն ու արցունքը նման են իրար: Արցունքի կեղծն ու անկեղծը եւ փողի: Փողի միջամտությամբ ցանկությունների առաջացումը, արցունքի պատճառների բազմազանությունը: Երկուսն էլ եւ ստահակ են, եւ` կիսաստված: 329. Շատ փող ունեցողի կարիքները շատ են լինում: Շատ փող ունեցողի ցանկությունները միշտ էլ իր փողից առաջ են ընկնում: 330. Շատ փող ունեցողը ուրախանալու ավելի քիչ առիթներ է ունենում: Քիչ փող ունեցողը ամեն մի փոքրիկ բանից մեծ ուրախություն է ապրում: 331. Ճողը վերացնում է, մինչեւ անգամ, վատ հոտը: 332. Հարուստի հանդեպ բարեկամները ավելի առատաձեռն են լինում: Հարուստը ոչինչ չտա էլ բարեկամներին, միեւնույն է, նրանք անվերջ դրա ակնկալիքն ունենում են: 333. Հարուստը, եթե ինքն է ստեղծում իր հարստությունը իր ջանքով, իր խելքով, իր աշխատասիրությամբ, ինքը իրեն հարուստ չի համարում եւ ծախսելիս, առանձնապես աչքի չի ընկնում: Հարուստ է իրեն զգում նա, ում բաժին է ընկել կամ որպես ժառանգություն, կամ, համենայնդեպս` ոչ իր աշխատանքով: Նա ոչ թե ծախսում, այլ վատնում է: 334. Երբ երեխան խաղալիք չի ունենում, ստիպված, խնդրում է ընկերներից: Հետեւաբար եւ լինում է միշտ ներողամիտ նրանց նկատմամբ: Վաղ հասակից նա ծանոթանում է աղքատության չարիքին: 335. Փողը (փող տալը) եւ սիրելի է դարձնում, եւ նույնիսկ հավատարիմ: 336. Փող չունենալը...
միշտ էլ արժանապատվության կորուստ ես ունենում, ամեն անգամ, մաս-մաս: 337. Ֆիզիկական ծեծին կարելի է դիմանալ: Աղքատության ծեծն անտանելի է: ՊԱՐԾԵՆԿՈՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ 1. Ով պարծենում է գիտելիքներով, նա... այն չունի: 2. Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցիր (հայկական ժողովրդական), ցորեն լեզուն անպատկառին, նույնն է, ինչ որ, խոզը դնես խալիչային: 3. Որքան էլ մեծ պաշտոն ունենաս, մեքենա վարելիս, զիջիր անպաշտոն, հասարակ, չքավոր վարորդին: 4. Ամբիցիան նման է ադամանդի: Ցույց տալը վտանգավոր է: 5. Հպարտության մասին շատ խոսողը հաստատում է այն ունենալու ձգտումը: 6. Եսասիրությունը անզարգացած ինտելեկտի, կամ էլ նրա բացակայության նշան է: 7. Հպարտությունը ծանր եւ թանկարժեք բեռի նման է: Երբ մարդ ցած դրեց այն ու թեթեւ հեռացավ... այլեւս կորցնելու ոչինչ չունի: 8. Հպարտությունը մասնավոր սեփականություն է: Այն միայն տիրոջը կպատկանի: Ուրիշին ցույց տալու բան չէ: 9. Հպարտությունը սեփական հոգին պահպանող կեղեւն է, ինքն իր նկատմամբ հարգանքը չկորցնելու պատվավոր պատյան: 10. Ինքը իրեն արհեստական բարձրացնելը, թեկուզ վարպետորեն, խրախույսի ենթակա չէ: 11. Ինքնասիրությունը եւ ամոթխածությունը զույգեր են: 12. Մեծամիտը եւ գոռոզը նույն մարդն է, որը չգիտի եւ չգիտի, որ չգիտի: 13. Լավ է, երբ մարդը գիտի գւ գիտի, որ գիտի, բայց չպետք է դրոշակ դարձնի: 14. Երբ մարդը փորձում է ցույց տալ մի բան, մի որակ, որը չունի, նա կորցնում է նաեւ ունեցածը ցույց տալու հնարավորությունը: 15. ոռոզությունը եւ հպարտությունը թեեւ հականիշ են, բայց ինչ-որ մի տեղ, մի խոր խորքում ազգակցություն ունեն, համանիշ են: 16. Եթե ինչ-որ բարի արարք կատարվում է գոռոզությունից դրդված, նույնպես խրախուսելի է: 17. Հպարտությունը հակադարձ համեմատական է գոռոզությանը: Հպարտը ինտելիգենտ է, գոռոզը ինտելիգենտ լինել չի կարող: 18.
ոռոզը արհամարհելով ուրիշին, արհամարհում է միայն իր անձը: 19. Հպարտությունը մի զգացում է, որի մասին մարդ չի խոսում, չա արտահայտվում: 20. Հպարտությունը, որքան էլ գնահատելի հատկանիշ է, բայց խանգարում է ավելի շատ, քան օգուտ տալիս: 21. Հպարտությունը կեցվածք չէ, վիճակ է` հոգու արտահայտություն: 22. Անհամեստությունը զգեստի բացակայության մեջ չէ, աչքերի մեջ է: 23. Պարծենալ, եթե կարելի է, ապա գոնե մարսելուց հետո, ոչ թե ուտելուց հետո: 24. Արդարամտությունը նման է ճանապարհաշինության: Ինքը անցնում է փոշոտ անհարթ ճանապարհով, եկողները` հարթ: 25. Արդարամիտը բավականություն է ստանում, երբ արդարությունը հաղթում է, թեկուզ էլ դա իր անձին չի վերաբերում: 26. Ուղղամտությունը բոլորովին էլ ուղիղ ճանապարհ չի խոստանումպ Խորամանկն ավելի է արագ, ուղիղ ճանապարհով հասնում իր ուզածին, քան` ուղղամիտը: 27. Երջանկությունը, որը մարդուն ընկել է վիճակահանության նման, որի համար չի պայքարել, զրկանքներ չի կրել, թունդ գինու պես հարբեցնում է: Անարժան լինելով հանդերձ, ինքը իրեն արժանի է համարում եւ դեռ պարծենում էլ է: Սկսում է արհամարհել իր ունեցածը եւ փնտրում է նորերը: Դրանք, հիմնականում լինում են սահմանափակ մարդիկ: 28. եղեցիկ ժպիտը նույնիսկ սիրահարեցնում է, բայց սիրում են, երբ տեսնում են արդարամտություն: 29. Անհամեստը կարող է համեստի դեր խաղալ, համեստը չի կարող անհամեստի դեր խաղալ: 30. Մարդը, որքան սահմանափակ մտածողություն ունի, այնքան շատ է ձգտում արտաքին արդուզարդի (ոսկի, ադամանդ եւ այլն): 31. Հպարտության զգացումը վեր է ամեն տեսակ զգացումներից: 32. Դժվար բան է կորցնել հարգանքը իր անձի նկատմամբ: Բայց առավել դժվար է այլ ձեռք բերել: 33. Մասնագիտական արժանապատվությունը վեր է ամեն տեսակ զգացումից: Այն կարող է կոչվել, երբեմն, հպարտություն: 34. Եթե իմ որդին էլ խարխլի իմ մասնագիտական հեղինակությունը, նրան էլ չեմ ների: 35. Համեստությունը գնահատելի հատկանիշ է, բայց երջանկություն չի խոստանում: ԻՐԱՎԱԿԱՆ.
ԴԱՏ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՆՑԱՆՔ ՊԱՏԻԺ ԿՏԱԿ ՕՐԵՆՔ ԿԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ 1. Իրավունքը օրենքի գործակալն է: 2. Աշխարհի ամենակարծր մետաղը... օրենքն է, իսկ ամենաառաձգականը, նույնպես օրենքը: 3. Դատավորը այն մարդն է, որը, ինչքան էլ փող տաս, շնորհակալություն չի ասում, այլ փող տվողն է ասում` շնորհակալություն, իսկ նա մեծահոգաբար լռում է: 4. Աշխարհում ամենաշատ հայհոյանքներ լսած մարդը դատավորն է: 5. Դատավորը միակ մարդն է, որթ թշնամի է դատողության, բանականության, երբ այն տեսնում է հայցվորի մեջ: 6. Ազնվությունը դատավորի համար ապրիորի հասկանություն է,... հաեմանյնդեպս մեծ մասի համար: 7. Սուբյեկտիվությունը, թերեւս, ամենայուրահատուկ հատկանիշն է մարդու, որից զրկված են դատավորները իրենց պարտականությունը կատարելու ընթացքում, ... եթե փող չկա: 8. Անհնար է լինել դատավոր եւ չսպանել... կանխամտածված: 9. Օրենքը ժողովրդի համար է, ոչ թե` օրենսդիր մարմինների: 10. Դատավորի եւ գրողի տարբերությունն այն է, որ մեկը գողանում է դիմակով, ատրճանակը ձեռքին, մյուսը` առանց դիմակ, գրիչը ձեռքին: 11. Չկա հետեւանք առանց պատճառի, բայց միշտ չէ, որ պատճառն արդարացնում է հետեւանքը: 12. Կտակթ անկանխիկ փող է: Որպեսզի այն կանխիկ դառնա, կտակակալն արագացնում է կտակակարի ուղեւորությունն այն աշխարհ: 13. Ժատճառը չի արդարացնում հետեւանքը, բայց կարող է մեղմացնող դեր կատարել, եթե դատավորը ակմենա: 14. Ժատկառելի տարիքը չի մեղմացնում անպատկառ արարքը: 15. Եթե կտակարարը իր հարստությւնը կտակի իր հարազատներին իր մահից առաջ, այսինքն նվիրի նրանց, ապա նա կապրի այնքան, որքան ցանկանում է աստված: Իսկ, եթե իր մահից հետո, կապրի այնքան, որքան ցանկանում են նրա հարազատները... 16. Մարդու ամենավտանգավոր թշնամին սեփական ձեռքով գրած կտակն է: Այն նման է սեփական ձեռքով գրած մահախոսականի: 17. Թագավորի սահմանած մահապատիժը պետք է արդարացի լինի ոչ թե ի շահ զոհի, այլ ի շահ իրեն: Այլապես նա կլինի ոչ թե թագավոր, այլ` մարդասպան: 18.
Հանցագործությունը նման է արյան մեջ թմրանյութի առկայության: Եթե փոքր քանակություն է, մի կերպ դիմադրում է: 19. Կաշառքը կաշառք է, երբ ժողովրդի մեջ մեկը տվել է մյուսին, իսկ դատավորի համար` աշխատավարձ: 20. Օրենքի երկու սայր ունենալը դատավորի օգտին է: 21. Օրենքի առաձգականությունը դատավորի աշխատավարձն է: 22. Կաշառքի մասին օրենքի հոդվածը դատավորի հանդիմանությունն է, մեկ ուրիշից այն ստանալու նպատակով: 23. Ամուսիններից մեկը, եթե ուզում է ամուսնալուծվել, նրանցից մեկի անհամաձայնությունը ոչ միայն անիմաստ է, այլեւ` վտանգավոր: 24. Սպառնացող մարդուն օրենսդրությամբ պատիժ է նախատեսվում, փոխանակ պարգեւատրելու: Չէ՞ որ նա վտանգն զգուշացնում է: 25. Անտեղի շնորհակալությունը ավելի մեծ վտանգ ունի իր մեջ, քան` անտեղի մեղադրանքը: 26. Երբեմն օրենքը վրա է հասնում այն պահին, երբ փողն ուշանում է: 27. Պատճառն է արդարացնում հետեւանքը, եթե նրանք հավասարակշռվում են: Բայց այդ ում ձեռքին է կշեռքը... 28. Դատախազի աչքը փողոցում արեւածաղկի սերմեր ծախող աղքատի փողի վրա էլ է լինում: 29. Այն, ինչ մարդ չի կարող անել, օրենքով արգելելն իզուր է: 30. Չորս որակ է պատկանում դատավորին` հարգալիր լսել, խոհեմ պատասխանել, սթափ դատողություն անել, օբյեկտիվորեն որոշել: (Սոկրատ) , բա փողի գործո՞նը... 31. Դատավորի համար փաստն է փաստ, գրականագետի համար` տեղեկությունը, դիվանագետի համար` կռահողականությունը: 32. Օրենքը պետք է ստեղծել հանուր մարդկության համար, չմոռանալով, որպես համեմունք ազգային առանձնահատկությունները: 33. Դատավորը ոչ միայն օրինապահ մարմին է, այլեւ օրինախախտ: 34. Յուրաքանչյուր երկու օրենքի միջեւ ընկած տարածությունը (պրոմիժուտկա) բացառություն է: 35. Ըրդեսպան մորը պետք է սպանել այն եմթոդով, որով նա սպանել է որդուն: 36. Եթե սպանվածը ծերունի է, մարդասպանին պետք է փնտրել հարազատների մեջ: Քանի որ ծերունին իր ունեցվածքը չէր կտակի օտարին: 37.
Մարդ, որ երկիրը գնա, նախ պետք է սովորի տեղի օրենքներին, քանի որ մինչեւ իր վերադարձը հայրենիք, պատասխան է տալու այդ երկրի օրենքի առաջ: 38. Դատավորը, որքան էլ ահվատացնի, թե կաշառք չի վերցնում, ոչ ոք չի ահվատա, որովհետեւ մասնագիտությունների մեջ ամենից շատ նա ունի այդ հնարավորությունը: 39. Սուտը եւ հանցագործությունը նման են զույգերի` ավելի շատ գենետիկական են, քան` ձեռքբերովի: 40. Յուրաքանչյուր մարդու ծակում է ասեղի պես այն բառը, որի իմաստը իր մեջ է: Հանցագործի մոտ, եթե օգտագործես հրացան, մարդասպան բառերը, նա դեմքն աղավաղում է եւ արտահայտում անխոս անհանգստություն: Ջղաձգվում է: 41. Դատարանն ու դժոխքը նման են իրար` երկուսն էլ երկու դուռ ունեն: Մեկով մտնում են, մյուսով դուրս գալիս: 42. Զինվորական զորամասում երբեմն գործ են սարքում ճիշտ այնպես, ինչպես ինֆորմացիա են ստանում գողերը, թե ում տուն մտնեն, որ տանելու բան լինի: Մեկ-մեկ սխալ տեղեկատվություն էլ է լինում: 43. Ամեն ինչ անողը թուղթն է, ոչ օրենքը... 44. Դատավորը պետք է կաշառք վերցնի միայն նրա համար, որ լսում է, բացի հայցվորից հակառակ կողմի անհրապույր խոսքը: 45. Արդարությունը եւ արդարադատությունը հականիշ բառեր են: 46. Բոլոր օրենքներն էլ թույլ են տալիս փող աշխատել (անօրինական), հատկապես օրինապահ մարմինների կողմից բռնվելու համար: 47. Ժողովուրդը պետք է ոչ միայն ենթարկվի օրենքին, այլեւ համոզված լինի նրա արդարացիության մեջ: Օրենքը պետք է անօրեն չլինի: 48. Մրեական հանցագործությունների, սպանությունների բաժնի աշխատակիցը պետք է յուրաքանչյուր ամենաանմեղ եւ անկասկածելի մարդու մեջ տեսնի այն հանցագործին, որը գտնվում է հետախուզման մեջ, որին չեն կարողանում բռնել երկար տարիներ: 49. Անձնական համակրանքը դատավորի համար ապրիորի հասկացություն է: 50. Թագավորի նկատմամբ էլ կարելի է հայց հարուցել, եթե հանցանշանն ակնհայտ է: 51.
Հաճախ, երբ ասում ենք օրենք, հասկանում ենք իրավունք: Սա մասամբ ճիշտ է: Բայց պատահում է, որ երբ ասում ենք իրավունք, հասկանում ենք օրինախախտում: 52. Օրենքը եւ իրավունքը տարբեր բաներ են: Մեկն օբյեկտիվ է, մյուսը` սուբյեկտիվ: 53. Ինչպես կնոջ երկար մազերը չլվացված ու գզգզված տգեղ է այնքան, որքան գեղեցիկ է ու հմայիչ լվացված, սանրված ու հարդարված, այդպես էլ օրենքը: Այն գեղեցիկ է բացահայտվելուց հետո: 54. Օրենքը եւ փողը հակոտնյա են, եւ` հարակից, եւ` հակընդդեմ, եւ` համախոհ: 55. Կտակ. աստվածաշնչյան պատգամ.- մի ձեռքով, որ տալիս ես, այնպես արա, որ մյուս ձեռքդ չիմանա: Ոչ աստվածաշնչյան.- որ կյանքդ չկարճանա: 56. Կտակ.- միակ բանը, որ տալիս ես ոչինչ չակնկալելով (կյանքից զրկվելը չհաշված): 57. Ավելի լավ, քան իրավապահ մարմինները կարող են ստեղծագործել, ոչ մի գրող չի կարող: Ցանկացած սպանություն կարող են դարձնել` «սիրիր թշնամիներիդ»: 58. Օրենքը բոլորն են հարգում, բայց բոլորն էլ բոտենում են բացառության ակնկալիքով: 59. Բացառությունթ դրականի ակնկալիքն է: 60. Մահապատժի օրենքը օրենսդրության մեջ, դժվար է ասել` մարդասիրակա՞ն է, թե` մարդատյաց: 61. Դատավորի միակ հույսը փաստերի վրա է: Դրանք էլ, պարզվում է, որ փափուկ մետաղ են, ճնշման ազդեցության տակ ձեւափոխվում են: 62. Հայաստանում, քրեական օրենսգրքում բացակայում է մի օրենք, որով պետք է փրկել երեխաներին իրենց ծնողներից: Չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ: 63. Օրենքը իր աստծուն միշտ ուղարկում է դատավորի մոտ, իսկ սա էլ` փողի մոտ: 64. Օրենքը մանձն է, ժողովուրդը` ձին, կառավարությունը` հեծյալը: Ոսկե սանձը դեռ ոչինչ չի նշանակում: հեծյալն է կառավարում, ոչ թե` սանձը: 65. եղեցիկը միայն դատարանում չեն նկատում: Այնտեղ նկատելու այլ բան կա` փողը: 66. Եթե դատարանում գործ ունես, առանց փողի աստված կանչես, չի լսի: 67. Հեղինակային գիրքը իրավապահ մարմիններին նվիրելը կոպեկ չարժե, եթե մեջը 100 դոլար չես դրել: 68. Ըր երկրում սով լինի, դատավորի գործը պակաս չի լինի: 69.
Երդումը, թեկուզ «ազնիվ խոսք», ինտելիգենտ մարդուն հատուկ չէ, իսկ դատավորին` առավել եւս: 70. Արդարությունը դուր է գալիս մինչեւ անգամ այն խախտողին: 71. Հետախույզը հակահետախույզի հետախույզն է, իսկ հակահետախույզը` հետախույզի: 72. րված օրենքի մեջ էլ կա «չգրված օրենք»: 73. Աշխարհի բոլոր օրենքների մեջ պետք է լինի օրենք` պարգեւատրել այն մայրերին, որոնց որդիները պիտանի են մարդկության համար: 74. Աշխարհի բոլոր օրենքների մեջ պետք է լինի օրենք` ազատել զավակին բռնակալ, ուղեղի խանգարում ունեցող մորից: 75. Կյանքի մայրամուտին մարդ պետք է ծառայի հետ ապրի, իսկ ունեցվածքը կտակի զավակին: 76. Ես նամակ կգրեմ, կամ դիմում այն մարդու համար, որի պահանջը ճիշտ է եւ իրավացի: Ես փաստաբան լինել չեմ կարող: 77. Փաստաբանը ավելի վտանգավոր մարդ է, իր էությամբ, քան դատավորը, քանզի փաստաբանը կարող է պաշտպանել նաեւ այն հանցագործի շահերը, որը ներում չունի ոչ օրենքի կողմից, ոչ մարդու, ոչ աստծու: 78. Օրենքը օրենք, բայց եթե մեղադրյալի բացատրության մեջ բոլորը ճշմարիտ է, սուտ չի հայտնաբերվում, շահում է համակրանք: 79. Կանոնը նրա համար է, որ բացառություններն ունենա: 80. Եթե նկատի ունենանք, որ շատ հանցագործություններ կատարվում են օրենքի չիմացության պատճառով, (սա կիսատ է, գլուխս չի աշխատում) 81. Օրենքը ծնողն է, իրավունքը` զավակը: Միշտ չէ, որ զավակը հարազար է մնում ծնողին: 82. Մարդուն տալիս են իրավունք, օգտագործելու օրենքը: Բայց հաճախ մոռանում, օգտագործում է միայն իրավունքը: 83. Ճշմարտությունն անգամ, որն ասվում է անշահախնդիր, պետական կառավարման ելույթում, թեեւ հաճելի չի լինում ունկնդիրներին, բայց ասողի հետ դժբախտ դեպք չի կատարվում: 84.
Հայաստանում երկու լավ օրենք կա` մեկը Սեկանի ձկան որսի արգելումն է ձվադրման շրջանում, մյուսն էլ գունավոր մետաղների ընդունումը: Միլիցիոներ, փոխանակ կանգնի Սեւանի ափին, չթողնի ձուկ բռնեն, կանգնում է ավտոմայրուղուն, վաճառողներից քիչ հեռու: Կանգնեցնում է մեքենաները եւ մարդկանց ձեռքից վերցնում երկու-երեք ձուկ, որը գնել են ճանապարհից, տուն են տանում: Հաջորդ օրենքը.- փոխանակ վաճառակետում բռնեն, թե ինչը որտեղից է, կանգնում են... Ով կգողանա գերեզմանի ցանկապատը, եթե իմանա հանձնելիս բռնելու են: 85. Ճաստը կանգնեցված հեռագրասյուն է, որին ոչ ոք հերքել չի կարող: 86. Ճաստը խնամի, ծանոթ, բարեկամ չունի: 87. Ճաստը ոչ մեկի օգնության կարիքը չունի, որ մոտեցնեն աչքին: Նա ինքն է աչքը մտնում: 88. Ճշմարտությունը կարող են խեղաթյուրել, բայց փաստը` ոչ, թեեւ փաստը ինքը ճշմարտությունն է: 89. րքում գրված կա, թե ինչ հանցանքի դիմաց, ինչ հոդված է նախատեսվում, բայց գրված չկա, թե, եթե հանցանք չկա, ո՞նց սարքեն, ո՞նց գործ սարքել... 90. Ինչքան էլ բանիմաց լինես, իրավաբանության ներքին խոհանոցի մասին չես կարող իմանալ, որովհետեւ ոչ մի գրքում գրված չկա: 91. Խատանան եւ աստված նույն հարաբերությունն ունեն, ինչ դատավորը եւ փաստաբանը` միեւնույն կառույցի անհրաժեշտ արմատուրան են: 92. րելով են պահանջում, ոե թե` սրերով: 93. Բժիշկը եթե իմացավ միայն հիվանդության դիագնոզը, պատճառը չիմացավ, չի կարող բուժել: Այդպես էլ դատավորը` հետեւանքով չպիտի դատի, այլ պատճառով: 94. Զարմանալիորեն հանցանքն էլ բացարձակ հասկացություն չէ, հանցանքն էլ հարաբերական հասկացություն է: Հանցանքը մեկի համար հանցանք է, իսկ մյուսի համար` փրկություն: 95. Բացարձակ հասկացություն է հոգեկան հիվանդությունը: Նրանից ազատվելու ոչ մի միջոց... մեղադրելու չէ... 96. Օրենքը նախատեսում է բոլորը` եւ թե ինչպես փրկել մարդուն, եւ` թե ինչպես կործանել: ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ՊԱՏՐԱՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ուրիշին հուսադրելը սեփական վերքին էլ դարման է: 2.
Հուսահատ պահն է ծնում համարձակություն: 3. Ամենահուսահատ մարդն է դիմում ամենաանչափելի խիզախության: 4. Հույսն էլ հարաբերական է, ինչպես հարստությունը: Հորդառատ անձրեւ: Մի անտուն մարդ պառկած է ծառի տակ: Տակը ստվարաթուղթ է, որն արդեն ջուր է, վրան` պոլիէթիլեն: Ըսն նրա, կարող է լինել մեկը, որը պոլիէթիլեն էլ չունի: 5. Հույսը դրախտում աճող ծառի նման է: Նա էլ պիտի հող ունենա: 6. Հույսը... ինչպես ունենալ, եթե հույսն էլ է փողով: 7. Դատարկ ստամոքսը խտացնում է հուսահատությունը: 8. Տաք լոգանքն էլ է օգնում հուսահատությունից դուրս գալու համար: 9. Ախարհում ոչ ոք չունեցող մարդը իրենից հեռու մի սյուն պետք է կանգնեցնի, որ կարողանա նրան նայելով ապրել: 10. Հույսը փթթում է անհույս հողում, քանզի անհույս վիճակն է ծնունդ տալիս հույսին: 11. Նպատակը սուրբ է, եթե այն չի վերաբերում մարդասպանությանը: Իսկ եթե սպանվողը նա է, որով փրկվում է մարդկությո՞ւնը: Ասել է, թե մարդասպանությունը նու՞յնպես սուրբ է: 12. Կույրը միաչքանին է երանի տալիս, միաչքանին՞ երկուաչքանիին, սա էլ լաց է լինում, որ փող չունի: 13. Խաբելը առեւտրում օինաչափ է, պատերազմում՞ նույնպես: 14. Բարոյական հասկացությունը անբարոյականի համար անբարոյական է: 15. Սեփական սխալի վրա սովորածը ավելի հիմնավոր է, քան` ուրիշի: Դուրս է գալիս, որ մարդ որքան սխալվում է, իր օգտի՞ն է... 16. Երջանկությունը ոչ միայն հարաբերական հասկացություն է, այլեւ` խիստ անհատական եւ տարիքային, միաժամանակ այնքան փոփոխական, որ կարելի է ասել` անգոյ է: 17. Լաց էլ կա, լաց էլ: Եթե լացը որդիների համար չէ, ապա դա կարելի է հարսանիք էլ համարել: 18. Եթե մարդը անցել է կյանքի դժվար ուղի, անցած օրին երանի չի տալիս, այլ ուրախ է ներկայի համար: Ասել է, թե տառապանքով ապրած մարդը դեպրեսիա չի՞ ունենում: Չլինի՞ թե կեցցե տառապանքը... 19. Մի սպաններ, մի գողանար, մի շնանար (աստվածաշչյան), մի սպանիր, եթե նա չի սպանել դաժանորեն ու անգթաբար... 20.
Առանց հավատի ապրել չի լինի, իսկ կասկածանքը ապրելու զենքն է: 21. Սուտը, եթե խիստ անհրաժեշտ է, նա սուտ չէ: 22. Աշխարհում չկա ծեր մարդ, քանի որ յուրքանչյուր տարիք իրենից մեծի համար ինքը ջահել է: 23. Եթե վերեւից ես նայում, թռչունները այնքան էլ բարձր չեն թռչում: 24. Մի մարդ սպանելու համար դատում են, մի ազգ սպանելու համար... չեն դատում: 25. Աեմն ոք իր պաշտոնի ստուկն է: Ասել է, թե ստրուկը թագավո՞ր է... 26. Բարոյականությունը հարաբերական հասկացություններից ամենահարաբերականն է: Այն կախված է եւ ժամանակից` մի երեւույթ մի հարյուրամյակում կարող է լինել բարոյական, մյուսում` հակառակը, եւ անհատական է` երկու մարդ նույն կարծիքն ունենալ չեն կարող: 27. Եթե քեզ խաբում են, ասենք ութ անգամ եւ ստիպված, իններորդ անգամ դու ես խաբում, քո խաբերությունը մի՞թե սուրբ չէ: 28. Ազնիվ-անազնիվ... Մոսկվան նման է մի հսկա օվկիանոսի, որից դուրս գալու համար միջոցների մեջ խտրականություն... երեւի չեն դնում: 29. Հույսը այն հավատարիմ ընկերոջ նման է, որ մարդու մոտ մնում է այն դեպքում, երբ այլեւս ոչ ոք նրա հետ չէ: 30. Կրամադրվիր եւ ցորենդ դուրս կգա (ցանած): 31. Դեղը չի բուժում մարդուն, այլ` դեղի նկատմամբ հավատը: 32. Արդարությունը շատ անգամ կախված է տեղից եւ ժամանաից: 33. Երազելը եւ հուսահաիությունը թեեւ կանգնած են հակադիր ծայրերում, բայց հակընդդեմ չեն, այլ բարձրացնում են միեւնույն գերանը երկու ծայրից: 34. Երկու մարդասպաններից մեկին տալիս են հերոսի կոչում, մյուսին` 15 տարի: Մեկը մարդ է սպանել պատերազմի դաշտում, որին չի ճանաչում, մյուսը` իր երկրում, որին ճանաչում է: 35. Համաներումը չի տարածվում մարդասպանի վրա (որը մի մարդ է սպանել), բայց տարածվում է նրա վրա, որը բազմաթիվ մարդ է սպանել (աշխատել է իշխանության պատվերով սպանության բաժնում: 2001թ.) 36. Սխալն էլ են, երբ հաստատում, դադարում է սխալ լինելուց: 37.
Ես չեմ հավատում բժիշների այն վարկածին, թե վնասված նյարդերը չեն վերականգնվում: Ես կարծում եմ վերականգնվում են, եթե ցանկանում ես ու հավատում: 38. Բոլորովին այլ գույն ունի մատնությունը քաղաքականության մեջ. իր կուսակցությանը, իր ջոկատին, իր իմին մատնելը մատնություն է, իսկ այլոց գաղտնիքը տեղեկացնելը իր թիմին` անհրաժեշտություն, դիվանագիտություն, հայրենասիրություն, ... պաշտոնի բարձրացում: 39. Ինչքան էլ քիչ հույս ունենաս, այն պետք է ունենաս: 40. Բոլոր իզմ-երը դնում է բարդը ըստ իր մտածելակերպի եւ հատկապես, ժամանակի թելադրանքով: Կոմունիստները տոտալիտար ռեժիմ անվանում էին կապիտալիզմինպ Իսկ, երբ կոմունիստական հասարակարգը փոխվեց կապիտալիզմի, այժմ կոմունիստականն է համարվում ... տոտալիտար: 41. Քառասունը քսանի համեմատ է ծեր, վաթսունը` քառասունի: 42. Հարյուր չար մարդու հանդիպես, հույսդ մի կորցրու մեկ բարի մարդու հանդիպելուց: 43. Հույսը հացից ավելին է, բայց հացին չի փոխարինի: 44. Հույսն ստվերի նման է: Կանգ ես առնում, կանգնում է, շարժվում ես, գալիս է: 45. Ամեն մարդու համար իր ցավը մեծ է: 46. Կան բացարձակ բախտավոր ծնվաներ էլ: Միայն թե նրանց մենք ենք այդ ասում: ուցե մեզ էլ ուրիշնե՞րը: 47. Եթե շատ ես դառնացած, շատ հուսահատ, քայլում ես մենակ մեծ ավտոմայրուղով եւ անվերջ կրկնում` «ինչ անեմ, ոնց անեմ», հիշիր աստծուն, լսիր նրա խոսքը` «դու լավ չգիտես, ես ամեն ինչ նախատեսել եմ, ամեն ինչ լավ կլինի»: 48. Աշխարհի ամենաանչափելի հարաբերական հասկացությունը երջանկությունն է: Իմ սենյակում 4 աստիճան է: րելիս ձեռքերիս փչում եմ եւ ուրախությւնից ներսից պարում: Անցած տարի նույն այս վիճակում էի եւ պրոբլեմ ունեի շխանությունների հետ, կապված որդուս հետ: Իսկ այս տարի այն հարթված է (8 12 2002թ. Երեւան) 49. Կարելի է հուսալ, եթե ունես երեք բան` երբ ունես տուն, երբ կրակի վրա ինչ-որ բան է եփում, եւ երբ պարանին ինչ-որ բան է փռած, լվացքի նման բան: 50.
Ժաամնակը, թե որքան թանկ արժե, գիտակցում ես, հատկապես անցանկալի մարդու հետ անցկացնելիս: 51. Ինչ ասել է սուրբ. խրբի համար սուրբն է սուրբ, գրողի համար` գրողը, գրողի հաամր արվեստն է սուրբ, անկեղծությունը: 52. Հաջողությու՞նը,- առաջին հերթին պետք է հավատալ նրան: 53. Աստված մարդու համակենտրոնացումն է: Աղոթիր նրան: Կենտրոնացիր ինքդ քո մեջ, տրամադրիր քեզ եւ հավատա, որ լինելու է այն, ինչ դու կրքոտ ցանկանում ես: Եվ կլինի: 54. Եթե մի կնոջ, աստված, ամեն ինչ տալիս է` լավ ամուսին, փող, երեխաներ, նրա ամուսինն անպայման մանեկող է լինում: Եվ այդ կնոջ վիշտը, ըստ իրեն, անչափելի է: ԱՌԵՎՏՈՒՐ ԲԻԶՆԵՍ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՎԱԶԴ ՈՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 1. Ամենաանշահախնդիր առեւտուրը հեղինակային գրքի վաճառքն է: Հեղինակը այն եզակի առեւտրականն է, որը չի սպասում եկամուտ: Իսկ ինչո՞ւ է վաճառում: Պարզապես պետք է հեղինակ լինել հասկանալու համար: 2. Բիզնեսը մարդկային հոգու աղավաղված ձեւն է: Այն պետք է, գոնե, ժամանակ առ ժամանակ ընդհատել: 3. Առեւտուրը միակ բանն է, որտեղ եւ խաբելն է օրինաչափ, եւ աչնվությունն անհրաժեշտ պայման: Խաբելն օգտագործում են հաճախորդ-գնորդի դեմ, ազնվությունը` գործընկերոջ: 4. Խաբելն ամենից շատ հատուկ է առեւտրականին, բայց ամենից շատ նա չի հանդուրժում այն, եթե խաբողն իր գործընկերն է: 5. Մարդը մի ջրհոր է, որի հատակը տեսնելու համար պետք է միայն առեւտուր անել նրա հետ: 6. Ըվ է ասում` բարեկամի հետ առեւտուր մի արա... հապա ինչպե՞ս ճանաչել բարեկամին: 7. Լավ ընկերը դժբախտության մեջ է երեւում (հայկական ժողովրդական), լավ ընկերը առեւտրի մեջ է երեւում: 8. Ճառքը ռեկլամն է, ռեկլամը` բիզնեսը, բիզնեսը` առեւտուր: Առեւտուրից փախչում եմ ինչպես ժանտախտից: Առեւտուրի մեջ միշտ խաբված եղած եմ: 9. Խաբելը, թույնի նման դեղաչափ ունի (դոզա): Մի դեպքում բուժում է, մյուս դեպքում` սպանում: Ինձ խաբել է նա, Վեր չի գցել դեռ... (Հովհ. Թումանյան) 10.
Մարդը, ինչ մասնագիտություն էլ ունենա, կյանքում, որոշ ժամանակ պետք է զբաղվի առեւտրով, որպեսզի խելոքանա (առեւտուրը պրակտիկ խելոքություն է): Չխաբեվլու համար պետք է առեւտուր անել: 11. Յուրաքանչյուր տուն առնող առնելու պահին պետք է մտածի ծախելու մասին: Այսինքն տունը պետք է հարմար լինի ոչ միառն ապրելու համար, այլեւ հարկ եղած դեպքում` վաճառելու: 12. Դիվանագիտությունը առեւտրի աղն ու համեմունքն է, բայց առեւտուրը համեմունք չի սիրում: Նրա ոսկե կանոնը նրա բաց եւ ամենակարճ ճանապարհն է: 13. Առեւտուրը համեստություն չի սիրում: 14. Առեւտուրը կրոնական պատկանելություն չի սիրում: 15. Առեւտուրը չի սիրում ամաչկոտ մարդու: 16. ովազդ կա, որ այնքան է հնչում, որ դադարում է ընկալվելուց: Ուղեղի վրա այլեւս ոչ մի ազդեցություն չի գործում: 17. Երկար տարիների ամուսիններն էլ իրար չեն ճանաչում, եթե իրար հետ առեւտուր չեն արել: 18. Առեւտրում, վրեժը, ոչ թե կյանքից զրկելն է, այլ` փողը վերցնելը: 19. Բիզնեսում, գաղտնիքը պարտնյորին սովորեցնելը, նույնն է, ինչ մեկի կրակել սովորեցնես, թիրախում կանգնած լինելով ինքդ: 20. Պարտքը այնպես պետք է վերադարձնել, որ ողջ կյանքում չհոլովվի: 21. Եթե ես գրքեր չգրեի ու չվաճառեի... այսքան խելացի չէի դառնա... 22. Բիզնեսներից ամենավտանգավորը եւ դժբախտագույնը հասարակաց տների կանանցն է: 23. Ցանկացած մարդու բնութագրելուց առաջ պետք է հիշել` դու նրա հետ առեւտուր արե՞լ ես: 24. Հացի տրածը թուրն էլ չի կտրի (հակական ժողովրդական), հացի վնասը առեւտուրը գիտի: 25. Չտեսած ապրանքի գինը չեն հարցնի: 26. Մի անգամ առեւտուր անելով, մարդուն ավելի լավ կճանաչես, քան տասն անգամ հետը ուտել-խմելով: 27. Առեւտուրը եւ պատերազմը նույնն է: Փողը պակաս վտանգավոր չէ գնդակից: 28. Ամուսնական զույգ գտնելը ավելի հեշտ է, քան բիզնեսում գործընկեր գտնելը (ներդրող, պարտնյոր): 29. Առեւտրականի համար իրենից գնումներ կատարող անառակն ավելի սուրբ է, քան իրենից գնումներ չկատարող սուրբը: 30.
Ամենաճարպիկ բիզնեսմենը հավատացյալ-բիզնեսմենն է: Նա աստծո անվան տակ է անում իր բիզնեսը: 31. Բիզնեսմեն-հավատացյալը նույնն է, ինչ աստվածապաշտ դիվանագետը: 32. Բիզնեսմեն-հավատացյալը ոչ թե հավատում է աստծուն, այլ հավատացնում է: 33. Բիզնեսմեն-հավատացյալը իր ապրանքի հետ միասին, հանգիստ կարող է վաճառել նաեւ իր տեր աստծուն, հանուն աստծո սիրո: 34. Իշխանությունները գիրք վաճառելու համար կարող են, նույնիսկ, մի ողջ հանրապետությունում նոր առարկա մտցնել: Բիզնեսը ավելորդ անգամ հաստատում է, որ դեպի շահը տանող միջոցների մեջ խտրականություն չկա: 35. Տղամարդն առեւտուրի մեջ է ճանաչվում, ոչ թե` անկողնու: 36. Աշխատանքն ազնվացնում է մարդուն (Վիսարիոն Բելինսկի), ... մատնիչը, գաղտնի ամբաստանելը նույնպես աշխատանք է... 37. Անքաղաքավարի մարդն էլ կարող է քաղաքավարի առեւտուր անել: 38. Աշխարհի ամենաչերեւացող բիզնեսը մոմն է (եկեղեցու): 39. Ծխախոտի հակագովազդը յուրահատուկ գովազդ է: 40. Յուրաքանչյուր բիզնեսմեն կարող է լինել դիվանագետ: Յուրաքանչյուր դիվանագետ չի կարող լինել բիզնեսմեն (վաճառական): 41. Բիզնեսմենին.- բացի բիզնեսից ինչ-որ բան էլ կա... 42. Ամենաբուռն զգացումը (աշխատանքի առումով) բիզնեսն է: Նա իր մեջ ներառում է գրեթե բոլոր զգացումները: 43. Բոլորն էլ գովազդում են, թե ինչ նոր մաքրող միջոց է դուրս եկել եւ թափված սուրճը, որն արդեն չորացել է, ինչպես շուտ է մարքրում: Բայց ոչ մեկը չի գովազդում, որ լավագույն մաքրող միջոցը թափվելուց անմիջապես հետո մաքրելն է, ընդամենը թաց շորով: 44. Աշխատանքը աղբյուրի նման է : Եթե չես աշխատում, հոգուդ խորքում ապրուստի վախ է առաջանում: 45. Աշխարհում չկա մի մասնագիտություն, որտեղ մի որակ ընդհանուր լինի նույն բնագավառի աշխատողների համար, բացի բիզնեսից, առեւտրից: Դա խաբեությունն է, ստախոսությունը: 46. Բիզնեսի միակ լավն այն է, որ այնտեղ չես խնդրում, շահն է ամեն ինչ անողը: 47.
Միեւնույն երեւույթը, եթե այլ բնագավառում կարող է որակվել` նպատակահարմար չէ, բիզնեսի աշխարհում միայն` եկամտաբեր չէ: 48. Չի կարող պատահել, որ մի մարդու գովեն եւ ինքը դրան համաձայն չլինի, թեկուզ ոչ յայնիվ, գոնե մտքում չասի` բա ո՞նց... 49. Չափից ավել գովասանքը նման է չափից ավել քաղցր սուրճի: Չի խմվում: 50. ովաբանությունը նման է գինովության: Ինչպես ոչ ոք չի խոստովանում իր հարբած լինելը, այնպես էլ ոչ ոք չի խոստովանում, որ ինքը սիրում է, երբ իրեն գովում են: 51. Եթե մտնես եկեղեցի ու մոմ չառնես, մոմ վառես, սիրելի չես լինի... աստծուն: Բիզնեսը կտուժի: 52. Առեւտրականի եկեղեցին իր վաճառասեղանն է: 53. Աշխատանքի բնույթը կաղապարում է մարդուն: Եթե անվտանգ աշխատանք է կատարվում, կյանքում լինում է ավելի քիչ զգուշավոր, ավելի շատ վստահող: 54. Աշխատանք, աշխատանք... շախարտի ամենալայն հասկացությունը: Վարձու մարդասպանն էլ է աշխատանք, բանաստեղծություն գրելն էլ: Տիեզերագնաց եւ հանքափոր, հանքափոր եւ տակափոր (տակը փորող), ջրասույզ եւ օդագնաց, հավաքարար եւ երկրի պրեզիդենտ, առեւտրական եւ գրող: Կարելի է անվերջ թվարկել: Պարզապես մարդիկ ընտրում են այն, ինչի համար եկած են աշխարհ... 55. Սուրճի տուփի մեջ ինչպիսի շահում էլ խոստանան, առաջինը սորճը պետք է լավը լինի: Նույնը եւ օղին: Մարդ առաջին հերթին մթերքը գնում է օգտագործելու համար, ոչ թե` շահելու: 56. Առեւտրականն էլ է անկեղծության պահեր ունենում: Առեւտրականի ամենաանկեղծ պահը խաբելու պահն է: 57. Օտար ազգի մեջ առեւտուր անելու համար լեզու իմալը բավական չէ: Ամենից առաջ պետք է առեւտրի լեզու իմանալ: 58. Եթե հանուն բիզնեսի մտնում են անկողին, նույնպես աշխատանք է,- ասում է բիզնեսմենը: 59. Եթե գովազդի նպատակով անգլուխ մանեկենին զգեստ են հագցնում, մարդիկ չեն նայում, չի նայվում: Ընդհանրապես, մարդիկ նախ դեմքին են նայում, հետո` մարմնին, լինի դա մարդ, ըե` մանեկեն: 60.
ովեստի խոսքերը ավելի լավ է ասել ուղղակի իրեն, քան ինչ-որ մեկի միջոցով: Դա նույնն է, թե բժիշկը հիվանդին բուժի ինչ-որ մեկի միջոցով: 61. Եթե դու օրվա մեջ չես ստանում հաճոյախոսություն, ավելի ճիշտ, անկեղծ գովեստի խոսքեր, նշանակում է դու դա չես արել ուրիշներին: 62. Մեծ եւ փոքր գործեր չկան: Ամեն մարդու գործ իր համար մեծ է: 63. Յձի եւ առեւտրականի ընկերությունը նույնն է: Ինչպես օձը, ինչ էլ անես, միշտ խայթելու վտանգը կա, այնպես էլ առեւտրականը, ինչ էլ անես, միշտ խաբելու վտանգը կա: 64. Եթե առեւտրականը ինձ հյուր է կանչում, արդեն չեմ կասկածում` ուզում է վրաս ինչ-որ բան ծաել: 65. Ողջ մարդկությունը մի պրոբլեմ ունի, որն ընդհանուր է բոլորի համար` բոլորին էլ փողը չի հերիքում: 66. Առեւտրականը կարող է քեզ օգնել նաեւ անշահախնդիր, բայց դա իր համար հավասար է բանկային հաշվի: Օր մի օր կհանի կծախսի: 67. Առեւտրականը նույնպես կարող է լավ ընկեր լինել, բայց հենց առիթը ներկայանա, կասկած չկա, որ մոռանալու է ընկերությունը: Օգտագործելով քո վստահությունը, այնպիսի բան է վաճառելու վրադ, որ ոչ կարողանալու ես օգտագործել, ոչ էլ վաճառել: 68. Մեծ օֆիսի պրեզիդենտը իր դրամական պատասխանատու աշխատողին շատ զգույշ պիտի ազատի աշխատանքից: Նախ մեկը պիտի ընդունի որպես նրա օգնական: Սա կյուրացնի նրա «արհեստը», իսկ հետո նրան կտեղափոխի ավելի «լավ» պաշտոնի... 69. Բանաստեղծությունը բոլորին չէ, որ հետաքրքրում է, իսկ բիզնեսը հետաքրքրում է բոլորին, այն անձնական շահագրգռում է, որը ամենամարդկայինն է: ՏԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ 1. Պետք է զգույշ լինել, ցույց չտալ խելոքությունը, տխմարների շրջանում: 2. Կիսագրագետի հետ, երբ հաց ես ուտում, նա ոչ թե իրեն շոյված է զգում, այլ քեզ իրենից ցածր է դասում: 3. Անվտանգությունում աշխատելու համար լռակյացությունը բավական չէ: Տխմարների մեջ էլ է երբեմն լինում լռակյացներ: 4. Միամիտը եւ հիմարը հոմանիշներ են: 5.
Հիմարն էլ է սխալվում, ճիշտ բան ասում: 6. Եթե հիմարը կարողանում է թաքցնել իր իմարությունը, նա այնքան էլ հիմար չէ: 7. Խելոքի եւ խելառի տարբերությունն այն է, որ խելառը չար բան անելիս, նախ ասում, հետո է անում: 8. Տգետին փողն էլ չի օգնի բարեկամներ ունենալու համար: 9. Հիմարությունը ծածկում է բոլոր առավելությունները: 10. Հարկ է հեռանալ այն յուրայինից, ով ճաշը դրել է գրքի վրա, ուտում է: 11. Նա, ով ասում է` ես շատ գրքեր եմ կարդացել, նա ոչ մի գիրք չի կարդացել: 12. Հիմա ով է գիրք կարդացողը,- սա տխմարների բացականչությունն է բոլոր ժամանակներում: 13. Ինձ ամենից շատ զայրացնում է կարդացած տխմարը: 14. Եթե կարճատեւ ես ապրում հիմարի հետ, փիլիսոփա ես դառնում, եթե երկարատեւ, ինչ-որ չափով դու էլ ես հիմարանում: 15. իտունը չի վախենում հարցեր տալուց, «չեմ հասկանում» ասելուց: Անգետը դրանից խուսափում է: 16. Հաճախ արյունն էլ չի օգնում երկու արյունակից հարազաների միջեւ, եթե նրանցից մեկը տգետ է: 17. Խորամանկ մարդը նա չէ, ում բոլորն են ասում` խորամանկ, այլ նա, ում չեն էլ կասկածում: 18. Խորամանկ մարդը շատ արագ է հանդերձափոխվում, նայած տեղի, ժամանակի: Միայն մի բան նա չի կարող փոխել` աչքերը: 19. Ոմանք կարծում են, թե խորամանկությունը անհրաժեշտ է դիվանագետին, բայց այն ԲՈՒՀ-ը, որից դուրս են գալիս դիվանագետներ, «խորամանկ-ություն» չեն անցնում: 20. Որպես կանոն, թերամիտն ու խորամանկը ազգականներ են լինում: 21. Թերամտությունը ոչ թե արատ է, այլ` ողբերգություն: Ընդ որում, ոչ թե իր համար, այլ նրա հետ ապրող հարազատների: 22. Ուսյալը խորամանկ չի լինում: Նա, ավելի շատ, անուսի հույսն է: 23. Շահ կարելի է սպասել նաեւ հիմարից, բայց սեղան նստել նրա հետ, չի կարելի: 24. Խորամանկությունը չարանենգ է: 25. Խորամանկ մարդը մարաղ մտած կատվի է նման, որին զոհը ոչ մի անգամ չի սպասում: 26. Խորամանկը մարմնական եւ նյութական վնաս չի հասցնում: Նրա վնասը բարոյական է: 27. Խորամանկին հատուկ են ծախու դերերը: 28.
Զրպարտանքը խորամանկի համար լավագույն հատկանիշ է: 29. Խորամանկի համար աշխարհի յոթ հաճույքները ոչինչ են: Այնտեղ չկա զրպարտելու հաճույքը: 30. Խորամանկությունը աղավնու հանդերձանք ունի: 31. Երանի նրան, ով ապրում է հիմար գժի հետ: Ոչ երանի նրան, ով պարում է խելոք գժի հետ: 32. Տգիտություն ու գիտությունը դիպլոմ ունենալ-չունենալը չէ: 33. Աղքատ հարեւանի ներկայությամբ խոհանոցում ինչ-որ կերակրանման բաներ թափող հարեւանուհին, որն ուզում է ցույց տալ իր հարուստ լինելը, ցույց է տալիս իր մտավոր աղքատությունը: 34. Ամենաանկապ խոսքը կարող է լավ ունկնդիր կապել, այնպես, ինչպես ամենաջնջված գիրը (դամբարաններ, տապանաքարեր) լավ վերծանողը կարող է վերծանել: 35. Եթե հագուստի տակ կարողանում են թաքցնել մարմնի թերությունները, ապա խոսքի մեջ չեն ակրողանում թաքցնել գլխի թերությունները: 36. Կոտրատվել հեռուստաէկրանից. ինքնավստահության ինչիսի կորուստ: Նա կարծում է, թե իրեն չեն տեսնի, թեկուզ հեռուստաէկրանում է: 37. կոտրատվելը, եթե տգիտություն չէ, ոչ էլ թերամտություն, ապա չի էլ խոսում բարձր ինտելեկտի մասին: 38. Թերամտությունը կես ողբերգություն է, թեթեւամտությունը` մեկ քառորդ: Այն որ մաթեմատիկը կարող է ասել, թե 1/2-ը մեծ է (լավ է) 1/4-ից... 39. Կան իմարներ, որոնք աշխատասեր են: Դա կես ողբերգություն է: Իսկ եթե եւ մարմնով են ծույլ, եւ` գլխով, աստված հեռու պահի: 40. Աշխատասեր հիմարը, բացի արժեք ստեղծելուց, կարճաժամկետ արձակուրդ է տալիս շրջապատի մարդկանց (հատկապես հարազատների) ուղեղին: 41. Եթե ոչ մի բան չմատնի թերամտությունը, ապա ժպիտը բավական է: 42. Մեծ խարդախությունն էլ մեծ մտավոր ընդունակություն է պահանջում, սակայն հիացմունքի ենթակա չէ: 43. Թակարդով որս անելը նման է թիկունքից հարվածելուն: 44. Եթե խորամանկ է, պետք է ասել` նաեւ ստախոս է: 45. Խորամանկությունը ոչ թե խելացիության նշան է, այլ, հատկապես, դրա բացակայույան: 46. Ժետք է պարզ խոսել, եթե այն ղոտրելու կարիքը չկա: 47.
Քաղցրալեզու եւ խորամանկ մարդը անհամ, անհոտ, անգույն թույնի է նման: Խմելիս ոչինչ չես զգում: 48. Անկիրթի համար կիրթը եւ անկիրթ է, եւ` անդաստիարակ: 49. Հասարակ լինելը, լինի դա մաներա, թե հագուստ, պահվածք, թե վարվեցողություն, ամենավտանգավորն է: Պետք է այն այնքան հստակ լինի եւ յուրահատուկ, որ չշփոթվի պարզը պարզունակի հետ, հասարակը` միամտության: 50. Խորամանկությունը եւ սուտը կա բոլոր մարդկանց մեջ`: Նրանք արատ են միայն այն դեպքում, երբ ստում են, խորամանկում անընդմեջ եւ բոլորին: Մարդն այդ կեղծ դրամի նման է: 51. Մանկամտությունը հակադարձ համեմատական է հոգու վեհությանը: Որքան մանկամիտ, թերամիտ, այնքան բարձր զարգացած... ստորության մեջ: 52. Խորամանկը նա է, ում ուժը եւ խելքը չի բավականացնում: 53. Հեատաքրքրասիրությունը շրջապատի մանր մարդկանց նկատմամբ, խանդը եւ նախանձը հարազատ քույրեր են: 54. Հետաքրքրասիրությունը արվեստի նկատմամբ, գիտության, աստվածային հատկանիշ է: 55. Կատուն անկեծղությամբ, բաց ճակատով մուկ չի բռնի: Նա պետք է մարաղ մտնի: 56. Ժատերն իմ պարզությունը համարում են կուրություն եւ... այնպես են փոշմանում մերկանալու համար, որ իրենց սխալն այլեւս անուղղելի է լինում: 57. Խորամանկությունը խելացիություն չէ: Խելամտությունը արժանի է հիացմունքի, խորամանկությունը նողկալի է: 58. Խորամանկությունը խելացիություն չէ, բայց մտքի բացակայություն էլ չէ: Երբ բացահայտ չի կարող պայքարել, դիմում է նողկալի անազնվության: 59. Խորամանկությունը, ստախոսության նման, նման է կարկատանի, ինչ-որ բաց ծածկելու համար է: Բայց մեկ, երկու, բոլոր դեպքերում հայտնի է դառնում եւ փառքով չի պսակվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱՆԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԵԴՈՒԿՑԻԱ ՆՐԲԱՆԿԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱՓՈՐՁ ՓՈՐՁԱՆՔ ԱՂԵՏ ԿՌԱՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴԻՐՔ (նամակի տեսքով կամ բանավոր) ՍՏՐԱՏԵԻԱ ԵՎ ՏԱԿՏԻԿԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁ 1. Աչքը այն հայելին է, որի մեջ մարդ պետք է տեսնի ոչ թե իր կերպարանքը, այլ` դիմացինի: 2.
Մարդու աչքի մեջ խոր նայելու համար ակնոց չէ հարկավոր, այլ` գլուխ: 3. Ամենահեշտ բուժվող հոգեկան հիվանդը հոգեբույժն է: 4. Դիվանագետությունը մունջ է, բայց ոչ մնջախաղ: Մնջախաղին մասնակցում է ողջ մարմինը, իսկ դիվանագիտության մնջությունն այնքան զգուշավոր է, որ աչքերն անգամ, իրավունք չունեն որեւէ բան ասելու... 5. նչուների հոտառությունը եւ օձերի ու մողեսներինը իրար նման են: Ինչպես սողուններն են զգում երկրի մոտալուտ երկրաշարժը, եւ հեռանում են, այնպես էլ գնչուներն են զգում տվյալ երկրի մոտալուտ սնանկացումն ու բարգավաճումը: Ըստ այդմ էլ հերանում կամ վերադառնում են: 6. Թագուհնի հրամայել է ոստիկանապետին, որ նա իմանա, թե պարահանդեսում ով ում հետ է պարում: Բայց դա չի նշանակում, թե ոստիկանապետը պիտի իմանա, թե թագուհին ում հետ է պարում... 7. Նույն իրավիճակից նույնկերպ են դուրս գալիս արքան էլ, աղքատն էլ: 8. Հնազանդությունը, եթե բնավորություն է, վայ հնազանդին, իսկ եթե դիվանագիտություն, վայ դիմացինին: 9. Ճողն ամեն ինչ է նպատակին հասնելու համար, հետեւաբար եւ ինքն էլ` նպատակ: 10. Բանասմտեղծության մեջ, եթե եթե-ն չի կապվում ապա-ին, վայ ընթերցողին: 11. Ոսկին... շատ ուտել չի կարելի: Ստամոքսին վնաս է... 12. արարքդ մանրելուց հետո ես զգում «փողիդ» զորությունը: 13. Որքան խոր նայելու նդունակություն ունի մարդ, այնքան դժբախտ է: Բայց ոչ ոք չի զգուշանում այդ «սարսափելի հիվանդությունից»: 14. Եթե նախարարը գող լինի, տեղակալի պարանի վրա ցախ դնելը... 15. Զվարճանալը լավ է, դիտողականությունն ավելի լավ (խնջույքի ժամանակ): 16. Կռանալու համար ճկուն ետք է լինել: 17. Կռանալ էլ պետք է, ինչ-որ ցածր տեղից դուրս գալու համար: 18. Դիվանագիտության բառապաշարի մեջ ընդմիշտ բացակա է երկու բառ` այո-ն եւ ոչ-ը: 19. Կնոջը սիրելիս պետք է խաբել այն խաբեությամբ, որը կիրառում են մանկավարժության մեջ` երեխան չի զգում, որ դասը սովորում է: Իսկ միգուցե այդ սուտը կարելի է անվանել դիվանագիտությո՞ւն: 20.
Անծանոթ դուռը ավելի լավ է երկու անգամ փակել, քան պինդ, մեկ անգամ: 21. Վստահությունը ջենտլմեն է, իսկ դիվանագիտությունը այդ շքեղությունից օգտվելու հնարավորությունը չունի: 22. Տրամաբանության առարկայից հնարավոր չէ բավարար ստանալ դասագիրքը սերտելով, եթե բնատուր տրամաբանություն չունես: 23. Կույր ձեւացողին կարելի է ստուգել քայլվածքից: Որքան էլ ուղեկցող ունենա, որքան էլ` ձեռնափայտ, կույրը միշտ էլ անհաստատ է ոտքը դնում: 24. Խելացի այգեպանը ոչ թե եղինջը արմատախիլ կանի ու դուրս կնետի այգուց, այլ խնամքով կտեղափոխի ցանկապատի երկարությամբ, դրսի կողմից: 25. Զսպվածությունը եւ տակտը ոչ միայն դիվանագետի հացուջուրն է, այլեւ` մեզնից` յուրաքանչյուրի: 26. Նրբանկատ մարդու մոտ մենք մեզ լավ ենք զգում, բայց` անզրահազգեստ: 27. Խաղի կանոնները չիմացած, երբ խաղի մեջ կմտնես, ոչ մի աստծու մի մեղադրիր: 28. Մուրացկանն էլ պետք է տրամաբանություն ունենա` այնպիսի տեղ կանգնի, որ մարդ ձեռքը գրպանը տանելու հնարավորություն ունենա, եւ ոչ թե` մետրոյի շարժասանդուղքի մոտ: 29. Դիվանագիտության մեջ ազգայինը բացակա է, մարդկայինը` նույնպես: 30. Հոսող ջուրը դեռ գետ չէ: 31. Չափազանց նրբանկատ զրուցակիցն էլ հարմար չէ: ՈՐքան էլ նա լավ մարդ լինի, բավական է, որ մենք զգանք, որ նա մեզ տեսնում է միջանցիկ կերպով: Անհարմարություն: 32. Եթե մի քանի անհայտով ու մի հայտնիով մի հավասարում ես լուծում, մաթեմատիկ ես, իսկ եթե մի քանի անհայտով ու ոչ մի հայտնիով հավասարում ես լուծում` դիվանագետ: 33. Տրամաբանությունը եւ հոգեբանությունը քննիչի համար նույնն է, ինչ շան համար` հոտառությունը: 34. Շատ նկատելը վնասակար չէ, նկատածը ասելն է վնասակար: 35. ողունը խաղաղությամբ չի վերադարձվի: Իսկ եթե, երբեմն վերադարձվում էլ է, փառք դիվանագիտությանը: 36. Եթե քո նվերը կայծքար է կրակի մոտ, ապա որքան խելացի պիտի լինի ընդունողը, որպեսզի գնահատի այն: 37.
Հիշեցնելը, որեւէ տհաճ դեպք, նման է կապված վիրակապը խանդելուն: Միշտ նորացնում է վերքը, նոր ցավ է պատճառում: 38. Ոչ բավականաչափ հումորը տափակություն է, բայց մարդիկ նրա ներկայությամբ ավելի լավ են զգում, քան խորաթափանց աչքի ներքո: 39. Չիմանալով երկու բառ ռուսերեն` «կրել» եւ «կրվել», անհնար է կարդալ Դոստոեւսկու «Խաղամոլը»: 40. Դայակի մասին չի կարող գրել այն հանճարեղ գրողը, ով դայակ չի ունեցել: 41. Փորձը փորձանք չէ, բայց փարձանքը փորձ է: 42. Փորձանքը խրատ է, խրատը` փորձ, բայց ոչ փորձանքն է վերջանում, ոչ` խրատը: 43. Եթե զանգահարել ես մեկի (ծանոթ, ընկեր, բարեկամ, պաշտոնյա), նախ լսիր նրան, հետո ասա ասելիքդ: 44. Բարձրահարկ շենքի վերջին հարկը շատ մեծ առավելություն ունի, բայց կգնա նա, ով վերջին հարկում չի ապրել: 45. Եթե քեզ ինչ-որ գործ են հանձնարարում-խնդրում, եթե ինքդ էլ դրանից ինչ-որ ակնկալիք ունես, նախ գործը արա բարձր մակարդակով: 46. Ինչպես մեծ շինության մեջ էլ է պետք գալիս փոքր գործիք, այնպես էլ մեծ գործի մեջ էլ է պետք գալիս փոքր տրամաբանություն: 47. Եթե իմ մասին քեզ չարախոսում են, կիսով չափ դու ես չարախոսում: 48. Խելամիտ է կուլ տալ վիրավորանքը, թշնամիներ չվաստակելու համար: 49. Դիվանագիտության եւս մի սահմանում.- ոչ միայն բարի խոսքերով կարելի է դրությունթ բարելավել, այլեւ` սուր եւ ծոկող խոսքեր չօգտագործելով: (Հռոմի պապի Հայաստան գալու կապակցությամբ, 2001թ-ին, երբ Ծիծեռնակաբերդում 1915 թ-ի զոհերի հիշատակին իր խոսքում չօգտագործեց «թուրք» եւ «ցեղասպանություն» բառերը: Փոխարենը օգտագործեց «Հայաստանի Մեծ եղեռնը...»): 50. Պետական պաշտոնյաները ինչպես տարբերակեն խնդիրքի տեսակները եւ գնահատեն ալվագույնը, երբ ոչ խնդրել են, որ մաշկի վրա զգան, ոչ էլ կիրթ են: 51. Եթե երեկո ես կազմակերպել, աղմուկի համար, նախապես, ներողություն մի խնդրիր վերեւի ու ներքեւի հարեւաններից, այլ հրավիրիր նրանց: 52. Ներում են այնքանով, որքանով հասկանում են: 53.
Ժետք է ունենալ նուրբ հոտառություն նաեւ հեռախոսից օգտվելիս` օգուտ տալու փոխարեն վնաս չտալ մերձավորին: Միշտ պետք է հիել, որ ձեր խոսակցությունը լսվում է: 54. Հետախույզի կյանքում, որքան էլ զգույշ լինես, չես կարող ամեն ինչը նախատեսել, սովորական կյանքում` նույնպես: 55. Մի համաձայնիր, եթե փորձեն քեզ ձեռնակապեր անցկացնել կատակով, կամ խաղի անվան տակ, իսկ եթե համաձայնես, ապա առաջինը միայն խաղավարին: 56. Ինչպես շան կծածը` շան մազով... այնպես էլ` օրենքի խախտումը` օրենքով.... 57. Խեփական շահը պաշտպանելու համար ոչ թե խնդրել, այլ հակառակորդի գարշապարը պետք է գտնել: 58. Քեզնից գողացածը ետ վերցնելը ավելի վտանգավոր է (քեզ համար), քան` գողի համար գողանալու պահը: 59. Դիվանագիտության աղը հոտառությունն է` կռահողականությունը: Հատկապես այդ պատճառով պետք է նրան վերաբերվել ինչպես աղին` զգուշավոր, քիչ-քիչ: 60. Նրբավարությունը, քաղաքավարությունը գեղեցիկ հագնվելու նման է: Միշտ չէ, որ տրամադրված ես լինում գեղեցիկ հագնվելու: 61. Ամենաօգտակար մտամոլությունը հետախուզվելու զգացողությունն է: 62. Հոգեկան հիվանդը տան մեջ կես ողբերգություն է (վնասը կրում է իր ընտանիքը), քաղաքականության մեջ` աղետ, համակործանում` վնասը կրում է մի ողջ ժողովուրդ: 63. Բռնաբարության դատը, որպեսզի արդարացի լինի, պետք է վարի կին-դատավոր: Բռնաբարության դատը որպեսզի անարդարացի լինի, պետք է վարի կին-դատավոր: 64. Եթե ինձ օգնում են օրենսդիր մարմինները (օրինակ դատը շահել եմ), ես ոչ մի երախտագիտության զգացում չեմ ունենում, այլ փնտրում եմ արմատը: Անշուշտ, ինձ հարգելու համար չէ, որ օգնել են: 65. Ձեւվածքը թղթի վրա, նույնն է, ինչ վկայությունը դատարանում, որը դեռ չի ստուգվել: 66. Եթե երկու հարցով դիմում ես մի պետական պաշտոնյաոի, որից մեկը հրատապ է, մյուսը` իմիջիայլոց, ապա առաջինը ասա «իմիջիայլոցը», իսկ հետո` «հրատապը»: 67. Դատավորը.- այո կամ ոչ, դիվանագետը` ոչ` այո, ոչ` ոչ: 68.
Եթե քեզ լավություն են արել ու դու գիտես, թե ինչու են արել, պետք չէ ցույց տալ: Լավ է ասել` շնորհակալություն ու անցնել-գնալ: 69. Անհիմն մեղադրելով կորցնում ես ընկերոջդ, բարեկամիդ, իսկ պետական ատյանին` ձեռք ես բերում ահասարսուռ թշնամի: 70. Եթե բանավոր խոսքի մեջ խոսակիներից մեկն ասում է` վերջակետ, նա ոչ միայն դիվանագետ չէ, այլեւ վտանգավոր քայլ է անում, ինչպես շախմատում: 71. Լինել ծառա դիվանագետին, ոչ թե ինչ-որ չափով, այլեւ ինքն էլ պետք է լինի դիվանագետ: 72. Լինել դիվանագետ, ասել է, թե խոսել ոչ առաջինը, այլ` երբ հարցով դիմում են քեզ: 73. Առաջինը խոսողը հաճախ է փոշմանում: 74. Դիվանագետը իր ծառային, ինչ-որ տեղ, նաեւ խորհրդականի տեղ է ընդունում: 75. Հյուրին ճանապարհելուց հետո դուռը պետք է ծածկել գողի պես, անաղմուկ, այնպես, որ հյուրը դռան փակելու եւ կողպեքը պտտելու ձայնը չլսի: 76. Տրամաբանորեն մտածող մարդը չի ուեննում նմանատիպ ընկեր: Նրանց համար այնքան էլ հաճելի չէ զրուցել իրար հետ: 77. Որպեսզի հավատանք մարդուն, նա պիտի վաստակի այն: Որպեսզի հավատանք աստծուն, պետք է աղոթենք նրան: Ես ոչինչ չեմ հասկանում «աստվածային» տրամաբանությունից: 78. Երեխայի մայրը ստնսուին չպետք է վարվի որպես վարձու մշակի: Նա լուռ կերպով, կաթի հետ մեկտեղ, տալիս է երեխային սեր, բարություն, օրհնանք, որը վարձի մեջ չի մտնում: 79. Փորձը սովորեցնում է մեզ: Հավատը, մեր մեջ, աղբյուրի նման է, այն բխում է: 80. Հավատը, շատ անգամ ավելին է անում, քան` փորձը: 81. Փորձանքը որքան էլ փորձ է, ոչ ոք փորձանք չի փնտրում: 82. Փորձը խելոքին է սովորեցնում, ոչ հիմարին: 83. նա, ով իր նկատմամբ կատարված ոտնձգության համար դիմում է դատարան, նա այդ իրողությունը որպես փորձ չի օգտագործում: 84. Բռնաբարվածը, եթե դիմում է դատարան, նա դեռ շատ անգամ է բռնաբարվելու: 85. Ավելորդ նրբավարությունը, հատկապես տղամարդու մոտ, զզվանք է առաջացնում: 86.
Անտաշ լինելը հաճախ կարելի է անվանել տրամադրություն, եթե նկատի առնենք, որ մտավորական, դաստիարակված մարդը, նույնպես, պահի տակ, կարող է լինել անտաշ: 87. Եթե մեկից փող վերցնելու ակնկալիք ունես, ժպտա եւ ուշադիր եղիր նրա նկատմամբ: Եթե չես ժպտա, ու ճող էլ չես ընծայվի, նեղացիր ինքդ քեզնից: 88. Եթե առաջ կգնաս ու ձեռքդ ետ պարզելով մեքենա կուզես կանգնեցնել, առանց վարորդին նայելու, ոչ մի եմքենա չի կանգնի: Ձեռքի շարժումով չէ մեքենա կանգնեցնելը: Հայացքն է կանգնեցնողը: 89. Ճամփորդելը զարգացնում է կռահողականությունը, խորաթափանցությունը` ճանապարհի որ հատվածն է անվտանգ, որը` վտանգավոր, վայկյանների ընթացքում կողմնորոշվել` որ մեքենան կանգնեցնել, որը` ոչ: Սակայն այս բոլորը վերաբերում է ոչ թե միայնակ ճամփորդելուն, այլ` երբ աստված հետդ է: 90. Ճամփորդելիս քեզ կհանդիպի այնպիսի մեքենա, որին չու արժանի ես: 91. Ոչ թե ասել ու ասել` ներողություն, այլ` չասել: 92. Եթե համաձայն չես զրուցակցիդ հետ, անմիջապես մի հակաճառիր: Լսիր, մի քիչ անց անդրադարձիր այդ մտքին եւ արտահայտիր քո անհամաձայնությունը: 93. Եթե գնացել ես հյուր, թեկուզ էլ ոչ պետական գործով, ոչ հատուկ ծառայության, ոչ գաղտնի ինչ-որ բանով, մեքենադ կանգնեցրու ոչ այն մուտքի մոտ, ոչ այն, ոչ այս շենքի մոտ, ոչ` այն, այլ` չեզոք գոտում: 94. Երբ մարդուն տեսնելիս ուրախանում են, նշանակում է մարդը լսում է նրան, թույլ է տալիս վերջինիս արտահայտվելու: 95. Տրամաբանությունը այն համեմունքն է, որը աղի նման գցում են ամեն տեսակ օրենքին: 96. Ավելի լավ է մարդ ինքը իրեն էշ անվանի, քան` առյուծ: Առաջին դեպքում փորձ է ձեռք բերում, գիտակցում իր սխալը: 97. Կան բաներ, որոնք չի կարելի գնել, վաճառել, ճարել : Դա համոզմունքն է: Այն պետք է «մարսել» կենսափորձից, կրթությունից, սովորելուց, դաստիարակությունից, ինչու չէ նաեւ ժառանգականությունից: 98.
Երբ մարդու մոտ մի քանի անգամ կրկնվում է նույն անհաջողությունը, նշանակում է առաջին անգամը, որն «ուղարկված էր» որպես դաստիարակության միջոց, չի օգնել: 99. Դեսանատանը, գրեթե, կատակ չեն անում: Իսկ, եթե անում էլ են, նշանակում է կատակողը կրկնակի դիվանագետ է: 100. Նրբանկատությունը ավելի շատ խանգարում է հաշտակեցությանը, քան` օգնում: Երբ նկատում ես ու լռում, քեզ ես վնասում, երբ ասում ես` ձեր հարաբերությանը: 101. Անառակի հետ անառակությունից պետք է խոսել, առեւտրականի մոտ` առեւտրից: 102. Եթե մեկի հետ վիճել ես, հաշտվելու լավագույն միջոցը նրանից ինչ-որ աննշան բան խնդրելն է, իսկ, եթե առեւտրական է, նրանից գնումներ կատարելը: 103. Եթե սեղան ես նստել, մի առաջադրիր քո բաժակաճառը: Թող, որ այն քեզ առաջարկեն: Լավ կլինի դու բաժակաճառ առաջարկես ուրիշներին: Իմացիր. լավագույն բաժակաճառն էլ ասես, լավագույնը կլինես այն դեպքում, երբ առաջարկես այն ուրիշին ասելու: 104. հիշիր, ոչ մեկը չի ուզում լսողը լինել: Բոլորն էլ ուզում են խոսողը լինել: Տուր զրուցակցիդ հնարավորություն, որ մեծ մասը ինքը խոսի եւ դու կլինես լավագույն զրուցակիցը: 105. Մարդ գիշերն էլ պետք է հարձակման ենթարկվի, թեկուզ մի անգամ, որ մյուս գիշերներին, դրսում գտնվելիս, տեղեկացված լինի, զգույշ լինի: 106. Խտրատեգիան եւ տակտիկան միայն պատերազմում չէ, որ անհրաժեշտ է: Այն անհրաժեշտ է կյանքի ցանկացած պարագայում, քանզի կյանքն էլ մի յուրատեսակ պատերազմ է: 107. Ըչ թե փող, ոչ թե դիպլոմ, ոչ թե խոսք, այլ առաջինը հոտառություն է պետք, դիվանագիտություն, նրբանկատություն, կարողանալ իրադրությունը շոշափել. ըչ միայն իմանալ` որտեղ ինչ խոսել, այլեւ որտեղ խոսել կամ չխոսել: 108. Երբ նա թույլ է տվել աններելի արարք եւ սպասում է հանդիմանանքի եւ դու գալիս են ու (չես հասկացել) ու բազում շնորհակալություններ, երախտիքի խոսքեր (պարսավանքի փոխարեն) եւ նա, որքան էլ զարմանալի է, հավատում է ու շոյված է զգում եւ փորձում է (այս անգամ անկեղծ) օգնել: 109.
Վիճելիս էլ պաշտպանիր նրա տեսակետը, կռվելիս էլ, եւ հաղթողը դու ես լինելու: 110. Հոգեբանին էլ է հաճելի, երբ իր նկատմամբ ցուցաբերում են հաճելի վերաբերմունք, որում ընդգծվում է իր անձի նշանակալիությունը, թեկուզ էլ դա կիրառվում է որպես հոգեբանական մեթոդ: 111. Երբեմն հեռուն նայելով չեն նկատում ոտքի տակի մեծ փոսը: 112. Ուլտիմատումը, ոչ, մարդկային հարաբերություններում է արդարացվում, ոչ պետությունների միջեւ, ոչ էլ, առավել եւս, մոտ հարազատների: 113. Վատ արարքը չի մոռացվում, մանավանդ հարազատի, բայց չպետք է այն բարձրաձայն հիշել: 114. Միշտ չէ, որ պետք է պատասխանել քեզ հասցրած վիրավորանքին: Չհասկանալու տուր եւ դիմիր մի այլ, թեթեւ հարցով: Նա, անպատճառ կօգնի քեզ եւ կդառնաք բարեկամներ: 115. Հարազատի նկատմամբ էլ են ինչ-որ բան անում հանուն քաղաքավարության, մերժում բարեկիրթ: 116. Մարդուց ինչ-որ բան խնդրելիս չպետք է պարտավորեցնել (սպառնալով կամ բարոյապես): Դրանով նրան ետ ես հրում քո խնդիրքը կատարելուց: 117. Եթե ընկած ես եւ խնդրում ես օգնեն, բարձրանաս, մի ասա, թե` ես քեզ կօգնեմ: Պատասխանը առանց խոսքի սա է լինում` օգնող ես, քեզ օգնիր, վեր կաց: 118. Սուրբ հայրին պետք է ասել` քո աղոթքը ինձ օգնել է: Դա նրան հաճելի է, եթե նույնիսկ ինքն էլ չի հավատում իր աղոթքին: 119. Շեֆը, եթե երբեմն կոպիտ է խոսել ու փոշմանել, նրա «ներողություն»-ը քարտուղարուհու եւ արհմիության նախագահի քո նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ է, նրանց հայացքի մեջ: 120. Ըւմ խնդրանք ես ներկայացրել (կառավարություն, իշխանություւն), թեկուզ նրա կրթական մակարդակը շատ է զիջում քոնին, աշխատիր իրանից հետո դնել լսափողը, հեռախոսազրույցից հետո: 121. Ամեն ինչ անողը տրամադրությունն է, իսկ նա խիստ կախում ունի որկորից: 122. Քաղցած մարդը հիացմունք չի կարող պատճառել: Նա ինքը հիասթափությունն է: 123. Եթե կուշտ ես, աշնան հնձած խոտն էլ մայիսյան կանաչ է: 124. Մարդը, ցրտից չէ, որ մրսում է, այլ` հոգու մենակությունից, տրամադրությունից, հուսահատությունից: 125.
Կռվի պահին վտանգավոր չէ նա, ով ամեն ինչ ասում է: Վտանգավոր է նա, ով լռում է: 126. Յուրաքանչյուր մարդ, ով ընդունակ է ԲՈՒՀ ընդունվելու եւ ավարտելու, հարկ է սովորի եւ ավարտի զինվորական-դիվանագիտական ակադեմիա, ոչ թե հեռախույզ դառնալու-աշխատելու համար, այլ կյանքի համար: Եղիր զգոն, դիտարկող եւ խորաթափանց: 127. Օրը չի ազդում տրամադրության վրա, տրամադրությունն է ազդում օրվա վրա: 128. Թշնամի դառնալուց հետո էլ շարունակվում է բանակցությունը: Թշնամի դառնալու հետո չի ավարտվում հաղորդակցվելը: Թշնամի դառնալիս պետք է հիշել այս մասին` միջանց թողնել բանախոսության: 129. Վատ չեն խոսի երկու մարդու մոտ` նույն ազգության մեկ ուրիշ մարդու մասին (հայի մոտ հայից) եւ նույն մասնագիտության մեկ այլ մարդու մասին (ուսուցչի մոտ ուսուցչից): 130. Իսլամական հավատի մարդը պետք է լինի արդարացի եւ հավասար իր կանանց նկատմամբ հագուստներ եւ զարդեր գնելիս, բայց սիրելիս, յուրաքանչյուրին առանձին-առանձին, համոզի, որ նրան ավելի է սիրում, քան մյուսներին: 131. Այնքան շահը չէ առաջ մղում, այնքան սեքսի քաղցը չէ մարդուն տանջում, որքան նրան լսելու կարիքը, պահանջը: րեթե բոլոր բնագավառներում էլ` պաշտոն ձեռք բերելուց, բարեկեցիկ կյանք ու նյութական բավարարությունից զատ, առաջատար զգացումը այն է, որ ինքը խոսի եւ իրեն լսեն: Հյուր գնալիս էլ, եթե չկա քաղաքական կամ նյութական շահի նպատակ, նույն նպատակն է հետապնդում` ինքը խոսի, մյուսները լսեն: Երբ մեկի զանգահարում էլ են, նույնպես նրան լսելու համար չեն զանգում: Զանգում են, որ իրենք խոսեն, իրենց լսեն: Հետեւաբար, ամեն անգամ, երբ ինքդ կխոսես, հիշիր, որ դիմացինդ լսել չի ուզում, այլ ինքն է ուզում խոսել: 132.
Նրան, որին երկար տարիներ մտմտում ես ծնկի բերել, վրեժ լուծել, որից մահացու վիրավորված ես նրո անմարդկային վերաբերմունքից, որին երկար-երկար տարիներ սպասել ես, թե երբ է գալու պահը, որ երեսով տաս իր արածը, այնպիսի լավություն արա առիթի դեպքում, որ հակադարձ համեմատական լինի իր արածին: Ու երբեք չհիշես ու չհիշատակես նրա երբեմնի անմարդկային արարքը: 133. Մինչեւ անգամ սեփական դուռդ չես կարող բացել, եթե բանալին պտտմու ես ուժով, անտրամադիր, անվերաբերմունք: Բանալին պետք է պտել սիրով, քնքշությամբ, շրջանցելով «բռնող» տեղերը: 134. Եթե ուզում ես ուրիշ ազգը ընդունի քո ազգի առավելությունները, առաջինը ինքդ խոսիր քո ազգի արատներից եւ ընդգծիր նրա ազգի առավելությունները: Քո խոսքից հետո նա կսկսի խոսել-ընդգծել իր ազգի թերությունները, փորձելով խոսել լավ քո ազգի մասին: 135. Որ երկրում ֆուտբոլ ես նայում, ահղթողը «մերոնք» պիտի լինեն` տվյալ երկրի թիմը: 136. Եթե սեղանի շուրջը խմում են ու նրանցից մեկը բաժակ է վերցնում ու ասում` մի բան ասա խմենք, ապա դա չի նշանակում` մի բան ասա (քո մասին), այլ` մի բան ասա (իմ մասին), մի լավ բան: ՐՈՂ ԻՐՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՔՆԱՐԵՐՈՒԹՅՈՒՆ ՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՐՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՃ 1. Զինվորականը սիրում է պատերազմ, բժիշկը` հիվանդ, իսկ պոետը` խաղաղություն, հոգու եւ մարմնի ներդաշնակություն: 2. Բանաստեղծը այրվում է, մոխրանում եւ հարություն առնում իր մոխրից: Դրա անունն էլ դնում ենք բանաստեղծություն: Քրիստոսը` մեկ, իսկ բանաստեղծը հարությւոն է առնում բանաստեղծությունը մեկ: 3. Կյանքի պրոզայից պոեզիան ղաչաղ է դառել, փախել սրերը... 1998թ. 4. Շահի նկատմամբ միայն բանաստեղծը կշառք ունի եւ կշռելու մեծություն: Միայն նա կարող է ասել` բավ է, քանի որ, բացի փողից նա ունի այլ երջանկություն` ստեղծելու, ստեղծագործելու երջանկությունը: 5. րողը նման է մեղվի, որի արտադրանքից բոլորն են «ուտում», բացի իրենից, ոչ միայն սնվում, այլեկ բուժվում են: 6.
Եթե ընթերցողը բացասական հերոսին ատում է այնքան, որքան սիրում է դրական հերոսին, ուրեմն գրողը հասել է իր նպատակին: 7. Եթե դահլիճն էլ է փողով, երենն էլ, ամբիոնն էլ, էլ ինչպե՞ս ճանաչեն բանաստեղծին: Իսկհեղինակային գի՞րքը: Կարդացողն է քչացել, ուր մնաց թե` հասկացողը: 8. րքի վրա հեղինակային մակագրությունը որքան էլ մեծ մարդու ուղղված լինի, հեղինակը պետք է պահի իր պատիվը, չշողոքորթի: Պետք է գիտակցի, որ իրենից մեծը, չկա: 9. Բանաստեղծության շաղախն է սիրտը, միտքը եւ խոսքը: Սրանցից որն էլ պակասեց, նույնն է, ինչ եռոտանու մի ոտքը չլինի: 10. Ինչպես հարբեցողը չի կարող ասել, թե ինչու է սիրում օղին, այդպես էլ հեղինակը չի կարող ասել, թե ինչու է սիրում նրան, ով ներշնչանքով կարդում է իր ստեղծագործությունները: 11. րողը նման է համաշխարհային օվկիանոսի, որը որքան էլ աղտոտվի, որքան էլ աղարտ-անաղարտ գետեր լցվեն իր մեջ, ինքն իրեն մաքրում, վերամաքրվում, մաքրազերծվում է: 12. Թույլ բանաստեղծությունն էլ է պետք, ինչպես թվաբանությունը մաթեմատիկայից առաջ: 13. Ամեն ինչ կարող է արժեզրկվել անգամ ոսկին, բացի գրքից: Իսկ եթե ժամանակը սխալվի ու գիրքն էլ արժեզրկվի, նույն ինքը ժամանակն էլ կուղղի իր սխալը: 14. Բանաստեղծը եւ երգիչը պետք է ունկնդիր ունենան: Ունկնդրի դեմքի, դիմագծերի վրա են տեսնում նրանք իրենց արվեստի արժեքը: 15. Բանաստեղծի վարձը ընթերցողի հուզմունքն է: 16. Բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փիլիսոփայական մտքի գեղարվեստական արտացոլում, որը պրոզայի մի նախադասությամբ գուցե տեղ չհասներ, իսկ գեղարվեստի հետ գիրկընդխառը հիացմունքի է վերաճում: 17. Եթե որեւէ միտք, որեւէ աֆորիզմ համընկնում է մեծեի հետ, պետք է իմանալ, որ դա աստեղային ժամի համընկում է: 18. Հեղինակային գրքի վաճառքը նման է շան վաճառքին: ումարը վերցնելուց հետո էլ «տերը» չի դադարում հետաքրքրվել նրա ճակատագրով: 19. Թարգմանությունը սպանում է միշտ, իսկ կինոնկարում, բոլոր հերոսների փոխարեն խոսող միեւնույն թարգմանը` խոշտանգում: 20.
Մնարերգությունը մարդկային հոգու գաղտնարանների բացահայտումն է: 21. րականությունը, այնքանով, որ մարդկային հոգու ելեւէջներն է ցուցադրում, ընթերցողը միշտ սպասում է գեղեցիկ տեսարանների: Մենք բոլորս էլ ինչ-որ բան կարդալիս, մեր հոգու խորքում ակնկալում ենք բարին եւ անպայման գեղեցիկը: 22. րականությունը, դա մարդն է, մարդագիտությունը, մարդաբանությունը: Ճշմարիտ գրականության վրա ժամանակի փոշին չի նստում: 23. րողը հասարակարգի բժիշկն է: Նա չի կարող փակել աչքերը հասարակական «հիվանդությունների» առջեւ: 24. Վիպասանի բացասական հերոսը նույնպես իր մեջ եղած ես-ն է, որից, ինչպես ամեն ոք, այդպես էլ գրողը, ուզում է ազատվել: 25. Բանաստեղծի ներշնչման պահը նման է հրաբուխի: Ժայթքումի պահը բոլոր բանաստեղծների մոտ նույնն է լինում, միայն ընդերքից դուրս եկածն է լինում տարբեր: 26. րականության տեսաբանները թող հատորներ գրեն, թե ինչպես է գրվում բանաստեղծությունը: Իսկ բանաստեղծը գրում է մի շնչով, ներշնչանքի պահին: 27. Ներշնչանքը աստվածատուր է: 28. Նկարիչը տեսաբանի ու պրակտիկի համադրումն է: (Նովալիս, իրական անունը Ֆրիդրիխ ֆոն Հարդերբերգ (1772-1801) գերմանացի գրող), բանաստեղծը տեսաբան չէ: 29. րականությունը այն սպիտակ մագիան է, որը մարդուն ներշնչում է ապրել: 30. Թեեւ գրողի ստեղծագործությունը չպետք է լինի կուսակցական, բայց արդի քաղաքական իրավիճակը չի կարող չանդրադառնալ գրողի ստեղծագործությանը: Խոսքը այն մասին է, որ գրողը գրող մնա եւ ոչ թե շողոքորթի: 31. Մոդան հագուստի, սանրվածքի համար է, ոչ գրականության: Կան հաստափոր գրքեր, որոնք իշխանափոխությունից հետո, գիրքն այդ, պիտանի չէ: րականությւնը պետք է ծաղկի նման լինի, որից մեղուն մեղր է սարքում, օձը` թույն: 32. Բանաստեղծի անքնությունը աստեղային ժամ է: Այդ տառապանքից նա ստեղծում է: 33. րականությունը գետ է: րող կա ստորին մասում է լող անում, գրող կա` միջին, գրող կա` ակունքում: 34.
Եթե բանաստեղծ մարդը իրական կյանքում անտանելի է, ապա բանաստեղծության մեջ չի կարող լինել սիրելի: Չէ՞ որ բանաստեղծության միջինը ինքն է: 35. Եթե բանաստեղծությունը չի հուզում ընթերցողին, ապա հեղինակն այնքան է բանաստեղծ, որքան ջայլամը թռչուն է: 36. րողը սրբերից սուրբ է: Եթե սուրբ հայրը դավանում է միայն իր կրոնին, ապա գրողը հավասարապես դաստիարակում է եւ իւր ազգին, եւ այլ ազգին, եւ նույնիսկ թշնամուն: 37. Եթե ես կարդալիս չեմ գրում (գրողի մասին է) կարդալն իմ ջուր ծեծել է: 38. Աշխարհում կա մի առեւտուր, որը հարստանալու նպատակ չունի: Դա հեղինակային գրքի վաճառքն էպ Հեղինակը տպագրական պարտքը մարելուց հետո մնացած գրքերը նվիրում է ու հարստանում... 39. Բանաստեղծություն է ոչ միայն բանաստեղծությունը, այլեւ այն կարդալու նվիրումը: 40. Բանաստեղծությունն անպաշտպան է առօրյայի կոշտ ու կոպիտ պրոզայի հարեւանությամբ: 41. Բանաստեղծը ողջ աշխարհի ուսուցիչն է: Նա կրթում է ողջ ազգերին ու դարերին: 42. Յուրաքանչյուր արվեստագետ, գրող իր ժամանակակիցների հիշողության մեջ մնում է նախ որպես մարդ, իսկ հետո միայն որպես արվեստագետ: 43. Պարզ գրելը ոչ միշտ է հաջողվում մինչեւ անգամ մեծ գրողին: 44. Լավ գիրքը հացից էլ է թանկ, սիրածից էլ: 45. րող, չի նշանակում հսկայական գիտելիքներ ունեցող, կամ գիտական աշխատություններ գրող: րող, նշանակում է սեփական միտք ունեցող: 46. Մի հեղինակային գիրքը այնպիսի անուն կարող է վաստակել, ինչ Նապոլեոնը ջարդուխուրդ արեց, գրեթե, աշխարհի կեսը : 47. րքեր հավաքելը դեռ չի խոսում մարդու կարդացած լինելու մասին: 48. Սիրելի գիրքը նման է սիրելի կնոջ` ոչ միայն կարդալ եւ անցնել, այլեւ ունենալ ես ուզում: 49. Ճղճիմ առօրյան պարան է բանաստեղծության համար, իսկ հումորի համար` համաճարակ: 50. Հոգին թռիչք է առնում բանաստեղծություն գրելու պահին, ինչպես թռչունն իր բնից: Հենց դա էլ կոչվում է քնարերգություն: 51.
Բանաստեղծը ջրհորն է, ընթերցողը` ջուր հանողը: Նա պետք է կարողանա այնքան խորանալ, որ դույլը հասնի ջրին... 52. րողը ժխտելով կա-ն, հաստատում է պիտի-ին: 53. Բանաստեղծությունը հոգու լուսանկարն է: 54. Ինձ որքան հարվածում են, ժպիտ է ստեղծվում, երգիծանք: Վախենում եմ չարացնեմ տերերին... 55. րողը չպետք է հուսահատվի, որ իր ժամանակակիցներն նրեն չեն կարդում: Բոլոր ժամանակներում էլ կարդացողները քիչ մասն են կազմում: 56. րողի համար չկա կրոնական սահմանազատում: Նա մարդկության մարգարեն է: 57. Եթե մարդը չարին պատասխանում է բարով, ապա նա աստվածն ինքն է, որ կա: 58. Մամուլը արեւածաղկի սերմեր է, որն զբաղեցնում է, իսկ գիրքը` կերակուր, որը կշտացնում է: 59. եղարվեստական գրականությունը գինու նման է, կա, որ գլխին է խփում, կա, որ հաճելի թմբիր է առաջացնում, առանջորդելով մտորումների ու երազանքների աշխարհը, կատարում այնպիսի եզրահանգումներ, որ «լուրջ» ժամանակ, երեւի չաներ: 60. Պաշտոն ունեցող գրողի պաշտոնաթող արվելու օրից արվեստաթող է լինում նաեւ նրա ստեղծագործությունթ: 61. Սիրածգիրքը սենյակում գեղ չի զբաղեցնում: 62. Խոր զգացողությունը, հատկապես արվեստի, քնարերգության, հոգու փխրունություն չէ: Վերջինս կարելի է պաթալոգիա անվանել: 63. Ժողովուրդը քաղաքագետի համար գոյություն չունեցող մի օբյեկտ է, որի անունից խոսում է անհրաբեշտության պահին: Իսկ գրողի համար, իր ստեղծագործությունների ամենաարդար գնահատականը տվողը, դարերին հանձնող ուսուցիչը եւ ամենաազնիվ քննադատը: 64. Անգամ ամենագեղեցիկ նկարը, երբ գաղափարը չի գտնված, նկար չէ: Այդպես էլ բանաստեղծությունը` բառը կա, վանկը կա, հանգը կա, բայց միտքը չկա: 65. րողը, թեկուզ պաշտոն էլ ունենա, բյուրոկրատ լինել չի կարող: Իսկ, եթե, այնուամենայնիվ բյուրոկրատ է, ուրեմն բանաստեղծ չէ: 66. րքի շապիկը հետաքրքրում է նրեն, ով կարդալու հետ գլուխ չունի: 67. րողը, եթե իր իշխանության շահերն է պաշտպանում, ապա նա կապրի այնքան, ինչքան այդ իշխանությունը: Արվեստը ժամանակի մեջ է թրծվում: 68.
Թույլ բանաստեղծը կուսակցական բանաստեղծից լավ է: Թույլ բանաստեղծությունը աստիճանի սկիզբն է, որով կարող է բարձրանալ առաջին քայլերն անող սկսնակը, իսկ կուսակցական բանաստեղծը ոչ մեկի ոչինչ չի տալիս, բացի իր ստեղծողից... 69. Կյանքի որեւէ երեւույթի ֆոտոլուսանկարահանումը դեռեւս արվեստ չէ, գրականություն չէ, եթե ցույց չի տալիս այդ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը: 70. Ծատ գիրքն էլ է սովորեցնում: Սովորեցնում է թե «ինչ չպիտի գրել»: 71. ատմությունը մեր անցյալն է: Հումորը իրավունք ունի արտացոլելու իր ժամանակը: Ճշմարիտ արվեստը պարտավոր է իր ժամանակից առաջ ընկնել: 72. րքի շապիկը կնոջ նման է: Մի քիչ գեղեցիկ լինի, բավական է: Կարեւորը բովանդակությունն է: 73. րականության կուսակցությունը նույնն է, ինչ` օրապակաս երեխան: Երկարակեցությունը երաշխավորված չէ: 74. Մոդայիկ գրականությունը, որքան էլ աղաղակող, ուշադրություն հրավիրող, նույնքան էլ վաղանցիկ է: 75. Ես դեռ չեմ վերջացրել գրելս, որպեսզի կարողանամ աշխատել գրածներիս վրա... 76. րողը հեռուստացույց նայելիս էլ է գրում, իսկ եթե աղախին չունի, գորգը լվանալիս էլ: 77. Իմ հեղինակային գիրքը ես ինձ հետ վերցնում եմ այնպես, ինչպես զինվորը` իր զրահազգեստը` մարտի գնալուց առաջ: 78. Պետք է գրել այն, ինչ միտքը թելադրում է, սիրտը` գրում: Իսկ թե տաղանդավոր է, թե` հանճարեղ, այդ մասին հետո: 79. Տաղանդը հանճարի ընկերը չէ: Տաղանդը հանճարի տեղակալն է: 80. Որքան վատ է դյուրահավատ լինելը, նույնքան դյուրին չէ անհավատ ապրելը: Անիմաստ է ապրել, երբ չես նվիրվում արվեստին եւ չես տրվում ու վեհանում մի նոր երգով: 81. Քննադատությունը, գրաքննադատությունը տվյալ ժամանակաշրջանի շահն է պաշտպանում, իսկ գրողը քարկոծում է այն: 82. րաքննադատը չի վայելում ընթերցելու հաճույքը, քանի որ ամեն անգամ կարդում է քննադատելու միտումով: 83. րաքննադատը, եթե կյանքում մեկ տող ստեղծած լիներ, չէր դառնա քննադատ: 84. Քննադատություն բոլորն են սիրում, միայն թե ոչ սեփական անձի նկատմամբ: 85.
Թարգմանել բանաստեղծությունը նույնն է, թե մարդ ինքը իրեն ստիպի ծննդաբերել, հղի չլինելով: 86. Շատ անգամ ես նույնքան հարգում եմ քննադատին, որքան հեղինակին: 87. Ընթերցելիս, ավելի լավ է գրքիս տեղը հարմար լինի, քան` գլխիս: 88. իրքը ծաղիկն է, ընթերցողը` մեղուն: Մինչեւ մեղուն գլուխը չմտցնի ծաղկի մեջ, նեկտարը չի ծծի: 89. րողի եւ ընթերցողի տարբերությունն այն է, որ ընթերցողը կամ կարդում է, կամ` գրում, իսկ գրողը, միաժամանակ` եւ կարդում, եւ` գրում: 90. Բանաստեղծը չի կարող պատվերով բանաստեղծություն գրել (աշուղը կարող է), բայց (պատվերով) վերնագիր կարող է դնել արդեն գրված բանաստեղծությանը: 91. Մեղք չէ գողանալ մի գիրք նրանից, ով այն երբեք չի էլ բացելու, իսկ քեզ օդի նման է պետք: 92. րական ստեղծագործության համար հորինած լինելը կարեւոր չէ: Կարեւորը համոզիչ լինելն է: 93. Հորինվածքը եւ սուտը գեղարվեստական գրականության մեջ տարբեր են իրարից այնքան, որքան նման են: 94. րողի երջանկությունը ոչ թե այն է, որ իրեն ճանաչեն իր կենդանության օրոք, այլ այն, որ իր գործերը տպագրված տեսնի: 95. Ժողովուրդը մեռած գրողին է ճանաչում, ոչ թե` կենդանի: 96. Ինչպես կինը չի կարող ասել` աղջիկ է ունենալու, թե` տղա, այդպես էլ գրողը չի կարող ասել, թե ինչ է գրելու: Այն ծնվում է առանց պլանավորելու: 97. Երկաթը չգործածելուց է ժանգոտվում, գիրքը` չընթերցելուց: 98. Սիրելի գիրքը ոչ թե պետք էընթերցել ու պահել, այլ տալ նաեւ ուրիշներիը կարդան: 99. իրքը ապրում է, երբ մաշվում է (կարդացվում է), մեռնում է, երբ նոր է մնում (չի կարդացվում): 100. Եթե Աստվածաշունչը մարդ է գրել, ապա նրանից հետո քանի Աստվածաշունչներ կան, որ նորովի են լուսաբանում մարդկության նորագույն պահանջմունքները: 101. Ամեն մի լավ գիրք մի աստվածաշունչ է: 102. Կրոնն ու հեղինակային գիրքը նույնն է` արժանիին էլ է ընծայվում, անարժանին էլ: 103. Մարդկանցից յուրաքանչյուրը աշխարհ է գալիս իր դերը խաղում ու անցնում: Միայն բանաստեղծն է, որ իր դերը խաղում է, բայց չի անցնում: 104.
Բանագողության համար չեն դատվում: Չկա հոդված ու ժամկետ, բայց կա ավելին. դատվում են անժամկետ, դարերի կողմից եւ դարեդար եկող սերունդների: 105. Հետաքրքիր է. ըղջ գրականությունը, որ գոյություն ունի, գրագողություն է: 106. րագողության մեջ կա մի հետաքրքիր բան, որը չկա սովորական գողության մեջ` գեղեցիկ գողանալ եւ` ոչ գեղեցիկ: 107. Եթե ես գրում եմ, հրացանի գնդակն էլ ինձ չի ընդհատի: 108. Կան տնարար տանտիկիններ, որոնք ոչնչից կարող են սեղան պատրաստել: Նմանատիպ բանաստեղծներ էլ կան... որոնք ոչնչից կարող են բանաստեղծություն սարքել, բայց հաստատապես կասեմ, որ չի ուտվում... 109. րական ժանրերի մեջ... ընդդիամխոսի կարիք չի զգացվի միայն աֆորիզմի հարցում, քանի որ նա նման է այն դատավորին, որը լսում է կողմերից մեկին միայն: 110. Բանաստեղծության մասին շատ-շատ կարող են գրել, թե ինչ է զգում ընթերցողը, ականատես լինելով մարդկային զգացմունքների ամենախոր հույզերին, բայց չեն կարող ասել ավելին, քան` բանաստեղծությունն ինքը: 111. Հեղինակային գիրքը վաճառողի եւ մուրացկանի տարբերությունն այն է, որ մուրացկանը չի ժպտում, իսկ հեղինակը նաեւ ծիծաղում է... 112. Երբ ես գրում եմ, ես գրող չեմ: Պարզապես զրուցում եմ միայնակության մեջ: 113. Ով է ասել` գիրքը ծալել չի կարելի: իրքը պիտի երեւա, որ կարդացվել է, միայն ոչ հեղինակայինը: 114. Ամեն ինչ գնվում-վաճառվում է, ընդհուպ մինչեւ բանաստեղծի բոչումը, բայց ոչ բանաստեղծը-բանաստղեծելը: 115. Վերնագիրը չէ, որ համբավ է բերում բանաստեղծությանը, այլ` հակառակը: 116. Անհեթեթ վերնագիրը, որը ոչ մի կերպ կապ չունի բովանդակության հետ, նման է թակարդի: 117. Ամենաանազատ մարդը գրողն է: Նա դարերի առաջ է պատասխանատվություն զգում ոչ միայն իր կենդանության օրոք, այլեւ` իր մահից հետո: 118. Բանաստեղծը հայրենիք չունի: Նրա հայրենիքը աշխարհն է, նրա ատաղձը մարդն է` անկախ կրոնից ու ազգությունից, նպատակը` մարդու դաստիարակությունը: 119. րողի երջանկությունիը ընթերցող ունենալու մեջ է: 120.
րողի սառը սենյակում ամենաշատը տուժում է աջ ձեռքը: Ձախը թաքցրած է լինում վերմակի տակ... 2001թ. 121. Ամենառոմանտիկը, իմ կյանքում, եմ երազանքների իրականացումն է: 122. Որքան էլ մեծ պաշտոն ունենան, գրողի համակիրը լինելով, ձեռք են բերում հավելյալ համեմունք իրենց հեղինակությանը: 123. Սոկրատեսին, թող որ թույն տան իշխանությունները, իրենք կանցնեն, Սոկրատը կմնա: 124. րողի ստեղծագործությունը ցորենն է, ժամանակը` մաղը: Ինչպես ցորենն են մաղում, տականքը եւ գլխանքը տալիս հավերին, այդպես էլ ժամանակը դուրս է նետում «տականքն ու գլխանքը»: Այն, ինչ մնում է, դասականն ինքն է, որ կա: 125. Եթե մեկը կուզի Պարույր Սեւակին քար նետել, նա պատմության մեջ կմտնի, ընդամենը որպես Հերոստրատ : 126. Չեմ ընդունում երկհեղինակ ստեղծագործությունը, եթե այն լինի անգամ Մարքս եւ Էնգելս: (սա չի վերաբերում դասագրքերին, ոչ էլ մուլտֆիլմին կամ ֆիլմերին): Երկհեղինակ, ես հասկանում եմ, որ նրանցից ոչ մեկը ինքնուրույն մտածողություն չունի: 127. Ավելի խնամքով են վերաբերվում այն գրքին, որը փողով են առել, քան նրան, որը նվեր են ստացել, թեկուզ այն լինի հեղինակից: 128. Կուսակցական գրականությունը ամենից շատ պետք է գալիս բաժակով արեւածաղկի սերմեր վաճառողին... 129. Միեւնույն մարդու երկու թարգմանությունն է տարբեր լինում, ուր մնաց թե երկու տարբեր մարդկանց թարգմանությունները: 130. Երկհեղինակ, ես կանվանեի թարգմանությունը, որովհետեւ բացի հեղինակից, մենք առնչվում ենք նաեւ թարգմանչի մտքի աշխատանքին: 131. րողը մարդկային բնավորության սանիտարն է: Նա զտում է, ինչպես ցորենը. դուրս նետելով մոլախոտի սերմերը: 132. Միանգամայն հասկանալի գիրքը երկրորդ անգամ չեն կարդում: 133. Անառակը, գուցե այնքան ի ամաչում իր անառակությունից, որքան գրողն է ամաչում իր հեղինակային գիրքը վաճառելուց, մանավանդ որ, եթե կառավարությունը ոչ միայն չի օգնում, այլեւ խոչընդոտում է: 134.
Քննադատը (խմբագիրը), որը ոչինչ չի գրել կյանքում, տաս նրան քո ստեղծագործությունը գրախոսելու, նույնն է, ինչ երեխայիդ դայակ դարձես, կամ ուսուցիչ, որը երեխա չի ունեցել: 135. Եթե քննադատորեն տրամադրված կարդաս, լավագույն բանաստեղծությունն անգամ, չես ընկալի որպես այդպիսին: 136. Քնանդաը, լինի դա գրականության, թե արվեստի այլ ճյուղերի, չի էլ կարող վեհանալ, մինչւե անգամ Միքելանջելոյի նկարը դիտելիս: 137. րաքննադատ` երբեմն չարի արտահայտություն, երբեմն` սուր աչք: 138. Թատերական քննադատը պետք է լինի այնպիսի մարդ, որը անչափելի սեր է տածում եւ թատրոնի նկատմամբ, եւ` գրականության: Իսկ միգուցե նա, այդ դեպքում չի՞ կարող լինել քննադատ... 139. Ժողովուրդը ստեղծագործությունն է, իսկ կրիտիկան` սուրբ հայրը... 140. Որտեղ չկա սեր արվեստի նկատմամբ, այնտեղ չի կարող լինել քննադատություն: (Ա. Պուշկին), դժվար է ասել քննադատը ունի մեծ սե՞ր, թե` ատելություն: Մեծ դեր է խաղում, այս դեպքում նույնպես, մարդու չար կամ բարի էությունը: 141. Բանաստեղծ չլինելով գրել բանաստեղծ, նույնն է, ինչ` հղի չլինելով ծննդաբերել: 142. րողը պետք է թուղթուգրիչը ձեռքին լինի, եւ զուգարան մտնելիս, եւ բաղնիքում լողանալիս: 143. րողը, շրջապատի աչքին սովորական մարդ է, իրենց նման: Միայն մի դեպքում կարող է դառնալ անսովոր` եթե նրան կարդում են: 144. Եթե ես գրում եմ, ուրեմն երազում եմ: Եթե երազում եմ, ուրեմն դա` մարդկությանն օգնելու` կարդալ ինձ եւ ուրիշներին, հասկանալու ինքը իրեն եւ հատկապես, իր մոտ հարազատին, քանզի մարդիկ ավելի շատ կռվում-ընդհարվում են մոտ հարազատի հետ, քան` օտարի: 145. Եթե ես գրում եմ, այդ պահը չի կարելի համեմատել աշխարհի յոթ հաճույքների հետ: Դա անբացատրելի զգացում է: 146. Մի՞թե բանաստեղծություն, ասել է, թե` հուսահատություն: Եթե այո, ապա ավելի հրաշալի երեւույթ, քան հուսահատությունն է, դժվար է պատկերացնել: 147.
Երբ ես սկսում եմ աշխատել (գրել), ապա ոչ մի հիվանդություն չկա, ոչ մի դեպրեսիա չկա, ամեն ինչ կարգին է: Իսկ ինձ ասում են` գրելը փող չի վաստակում, ինչու ես գրում... 148. Ինչպես` կրթված լինել, չի նշանակում դիպլոմ ունենալ, այնպես էլ, գրող լինել, չի նշանակում գրողների միության անդամ լինել: 149. Բոլոր գրողների ստեղծագործական հենքը իր կյանքն է ու իր ապրած ժամանակաշրջանը, որպես կարկինի անշարժ ոտք: Իսկ թե ինչպես է մատուցում իր ապրածը սերունդներին, դա էլ կարկինի շարժական ոտքն է, նրա աշխարհայացքն է, գնահատականն ու եզրակացությունը ապրած կյանքի ու ժամանակաշրջանի նկատմամբ: 150. րողը, որը տպագրում է իր գիրքը, որի մեջ, բացի մոլախոտից, ոչինչ չկա, նման է այն ոհգեկան հիվանդին, որը չի գիտակցում իր հիվանդ լինելը, հետեւաբար եւ չի վերցնում իր վրա: 151. Հեղինակի ինքնագրով նվիրված գիրքը կալանավորի վրայից հանում է դատվածությունը: 152. իրք կա, որ փոխում է ոչ միայն ճակատագիրը, այլեւ մարդու կյանքը` մահվան փոխարեն կյանք է տալիս: 153. րողը երեւույթի քամիչն է, զտիչը (սեպարատոր): Ինչպես քամիչի միջով անցնում է պիտանին, իսկ թափոնը մնում, այդպես էլ գրողը` երեւույթը, նյութը լցվում է քամիչի մեջպ Մաքուրը դուրս է գալիս, թափոնը` թափվում: 154. Եթե բանաստեղծը խելագարվում է, նա բանաստեղծ չէ: Խելագարվում է նա, ով չի կարող արտահայտվել: 155. Բանաստեղծները ծեր տարիքում էլ չեն դադարում բժանաստեղծ լինելուց: Պարզապես նրանք բանաստեղծությանը խառնում են ավելի շատ ողջախոհություն: 156. Եթե սուտ լսելուց հոգնում ես, կարդա բանաստեղծություն: Այնտեղ, նժարի վրա անկեղծություն է ու սրտակցություն` անթերակշռել, անգերագնահատել: 157. Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: - Ոչ մի,- պատասխանում է բանաստեղծը: Ոչ մի բանաստեղծ չի կարող ասել, թե երբ կգրի բանաստեղծություն, կամ կգրի՞: 158. Բանաստեղծությունը նման է այգաբացի: Արեւը, նախ հակադիր լեռներն է տաքացնում` արեւմուտքի, իսկ ինքը մնում ստվերում: 159.
Ինչպես արեւին ոչ ոք չի հարցնում, թե` ինչ օգուտ ունես աշխարհը ջերմացնելուց, այդպես էլ սանաստեղծին` ինչ օգուտ ունես դարերին, սերունդներին ջերմացնելուց: 160. Հեղինակային գիրքը նման է երեխայի ծնվելուն: Որքան էլ դժվար լինի ծնունդը, որոշ ժամանակ անց, կինը մոռանում է ցավը եւ սպասում նոր երեխայի: Այդպես էլ հեղինակային գիրքը` որքան էլ դժվար լինի, թե տպագրումը, թե իրացումը, հեղինակը անբռնազբոս ցանկությամբ սպասում է նոր գրքի աշխարհ գալուն: 161. Ես կսիրահարվեմ անգամ այն իննսուն տարեկանին, ով հանկարծակի կարտասանի իմ բանաստեղծության մեկ տողը: Դա փառասիրությո՞ւն է: Դա գիտակցություն է, որ ինչ-որ մեկի հոգեհարազատ է դարձել քո արվեստը եւ դու իզուր չես ապրել: 162. Մարդուն անհրաժեշտ է բժշկական կրթություն, իր մարմինը ճանաչելու համար, մանկավարժական` իր երեխաներին դաստիարակելու համար: Բայց նա չի կարող յոթ եւ վեց տարի նվիրել այդ մասնագիտություններին: Փոխարենը կարող է եւ անհրաժեշտ է կարդալ ողջ կյանքի ընթացքում` կարդալ-ուսումնասիրել-ճանաչել-հասկանալ: 163. Դժվար է տարբերել բծախնդրությունը, մանրախնդրությունը գրաքննադատությունից, բայց հնարավոր է: 164. Բծախնդիր, մանրախնդիր մարդու համար իդեալական միջավայրը գրաքննադատությունն է: 165. Թագավորն էլ բանաստեղծություն կգրի, եթե այն ի վերուստ տրված է: 166. Կյանքի դժվարությունների մասին կգրի նա, ով տեսել է- համտեսել է այդ բոլորը: 167. Կա մեն-միակ մի բնագավառ, որտեղ գիտակցական նա-ն լռում է եւ ասպարեզը թողնում ենթագիտակցական նա-ին: Դա բանաստեղծություն գրելու պահն է: Ինչ գրվում է, դա է ճիշտը: իտակցականը միջամտեց, քար է հանում բանաստեղծության հույզի հիմքից: Հիմքը խարխլվում է: 168. րողի աչքը հեռուստախցիկի նման է: Դրա համար էլ շատերն են խուսափում նրա հետ շփվելուց: 169. րելը նման է ծննդաբերության` չգրել չես կարող: 170. րողը աշխարհի մայրն է: Բոլորին ներում է եւ զգուշորեն ուղղում բոլորի սխալները: 171.
րողը աչքի բժշկի նման է: Այնպես պետք է փուշը հանի, որ աչքը տեղում մնա: 172. Ծառին ջուր է հարկավոր, ընդամենը ջուր: Երբեմն անջուր տեղն էլ բերք է տալիս աշխարհին: Այնպես նման է բանաստեղծին: 173. Ամենադժբախտ մարդը աշխարհում այն պոետն է, որն իր գիրքը առաջարկում է գնել մի մարդու, որը բանաստեղծությունից այնքան է հասկանում, որքան ինքը ձկնորսությունից (կյանքում ոչ մի անգամ ձկնորսություն չի արել): 174. Կիսատ մնացած բանաստեղծությունն ու վիժած երեխան նույնն են: Մի փորձիր բանաստեղծություն դարձնել: Նրանից երեխա դուրս չի գա: 175. րողը փշի թփից արյունոտվելով, վարդեր է քաղում, ցողոտ ու շաղոտ: 176. Եթե գիրքը կարդալիս հիշում ես հեղինակին ու մտովի տեսնում նրան, հեղինակն այդ չպետք է գրի: Իսկ եթե քեզ ես տեսնում, «կարծես իմ մասին գրած լինի» մտածելով հեղինակն այդ հասել է իր նպատակին: 177. Ոճը, մարդու մտքի դասավորությունն է, մարդն է իր սանրվածքով, հագնվածքով, պահվածքով: 178. Ոճը, գրականության մեջ, արվեստում, այն է, որ, եթե հեղինակն ունի մեկ գիրք, երկրորդ գիրքը նրա չեն կարող ոչ գողանալ, ոչ էլ գնել հեղինակային իրավունքը: րքի վրա անունն էլ չգրվի, ընթերցողը կճանաչի իսկապես հեղինակին: 179. Բանաստեղծությունը արժեք չունի, գին չունի, ինչպես կյանքը: Այն ով կարող է ասել, թե այսինչի կյանքը այսքան արժե: 180. Հազվագյուտ երեւույթ է, որ գրողը իր կենդանության օրոք ժողովրդականություն է վայելում, այնպես, որ իշխանությունները չեն կարողանում ընկրկել: 181. ԱԵրկրի նախագահը իր ժամանակի գրողին որքան էլ սիրի, չի կարող դասական անվանել, քանի որ գրողին դարերն են դասական անվանում: 182. Հեղինակային գիրքը առաջին պահին հարգանք է առաջացնում հեղինակի նկատմամբ, բայց այդ հարգնանքը անվավեր է: Վավերացվում է գիրքը կարդալուց հետո: 183. Անձնագիրը անձը հաստատող փաստաթուղթ է, հեղինակային գիրքը` որակը հաստատող: 184.
Մարդ, որն իր կյանքը տալիս է հանուն համոզմունքի, մարդկության համար անում է ավելին, քան հետազոտողը մի նոր մետաղ կամ նոր գազին անվանումը տալով: Լաուելլ, Ջեյմս Ռասսել (1819-1891) ամերիկացի բանաստեղծ, քննադատ, հասարակական գործիչ, իսկ
մի՞թե այդ մարդը գրողը չէ
185. Ով կարդում է իմ հեղինակային գրքերը, նա միեւնույն լուծի իմ զույն է: 186. Երեւակայությունը արվեստում, եթե սովորեցնում է երեւակայել, արվեստ չէ: Իսկ, եթե սովորեցնում է այն իրականացնել, դա է ճշմարիտ արվեստը: 187. Եթե մարդը երգում է, այն էլ` հոգեցունց, էլ բառեր պետք չեն: Այդպիսին է եւ բանաստեղծությունը` թշնամուն էլ ծնկի կբերի: 188. Տարիների հետ գրողը չի ծերանում: Տարիների հետ գրողը իմաստնանում է: 189. րելու պահը գրողի գարունն է: 190. Միայն բանաստեղթություն գրելը չէ, որ աստծո տված է: Բանաստեղծություն կարդալն էլ տվածուրիկ է : 191. Փոքր չափսի գրքերը (փոքր փարմատ) չեն տեղավորվում գրադարանի դարակներում, ինչպես փոքր չափի մարդիկ (լիլիպուտները) չեն տեղավորվում մարդկանց մեջ: 192. Ավելի լավ է մտքերի պատվին հեղինակին ընդունեն, քան` հեղինակի պատվին նրա մտքերը: 193. Մեղուն նեկտարը խաշելիս ես չի նայում, տեսնի` իրեն տեսնո՞ւմ են, թե ինքն ինչ է անում եւ ինչ է ստեղծելու դրանից: Նույնը եւ բանաստեղծը` բանաստեղծություն գրելիս: 194. Բանաստեղծությունն ու բանաստեղծը աստծո պարգեւ է եւ աստծուց վեր է: 195. Հայ ժողովրդի զավակներ, Կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան, եւ տեսեք, թե ով ենք մենք: (Կոմիտաս), Պարույր Սեւակ, Հովհ, Շիրազ, Համո Սահյան, որ լավ տեսնեք, թե ով ենք մենք: 196. իրք կա, որ կարդալը բավական չէ, պետք է ամեն օր կարդալ, ամեն վայրկյան, քիչ դադար տալ, մտածել, խորհրդածել եւ փորձել հիշել ու կիրառել կարդացածը: 197. Ես երջանիկ կլինես այն դեպքում, եթե իմ գիրքը կարդան, ինչպես ես կարդում եմ Դեյլ Կարնեգի : Ես այն կարդում եմ նաեւ այն դեպքում, երբ անգիր գիտեմ: 198.
Չկա լավ եւ վատ գրող, կա միայն գրող: Պարզապես եթե ասելիք չունի, չպետք է գրի: 199. Հեղինակի ինքնագիրը անտիրաժ, եզակի ստեղծագործություն է, հեղինակի ձեռագրով: Հեղինակը ինքնագիրը գրելիս պետք է լինի բացառիկ ուշադիր: 200. Ձորն ու բնությունը խթանում են գրողին, բայց նրանք չեն, որ գրում են: Խելքն ու բանականությունը, անալիտիկ միտքը եւ մարդուն օգնելու ցանկությունն է, որ ստիպում է գրողին գրիչ վերցնել: 201. Բանաստեղծություն գրելու պահը նման է ծննդաբերության, երբ այդ պահին, երկունքի մեջ գտնվող կինը, չի մտածում, թե ինչ զավակ է ունենալու, ոչ էլ դրանով ինքը մի լավ բան է անում կամ վատ: Նա, պարզապես ծնում է: Այդ հետո է պարզվելու թե նրա զավակը ցավ է բերում աշխարհին, թե` ցավը պակասեցնում: 202. Յուրաքանչյուր գրքի տպագրում, անկախ բովանդակությունից, սուրբ գործ է: 203. Ինձ ավելի շատ սովորեցնում է ցանկացած գրողի կենսագրությունը, քան` նրա ստեղծագործությունը: րողը մեծ լինի, թե` փոքր, լուսավոր գաղափարները միշտ էլ հանդիպում են փշալարերի: 204. րական ստեղծագործություններից միայն կենգացությունն է, որ չի ընդունում մտացածինը: Միայն նա է «բռնվում» կեղծիքի մեջ: 205. Հեղինակի ինքնագիրը ավելին է ասում հեղինակի անձի մասին (ուղիղ տողով, թեք, զիգզագ, շեղագիր եւ այլն), քան նրա ստեղծագործությունը: 206. Թարգմանությունը շատ նման է գործվածքի հակառակ երեսի զարդանախշերին: Պյեր Բուաստ, Պյեր Բուաստ Կլոդ (1765-1824) ֆրանսիական բառարանագիր եւ աֆորիստ, ես չգիտեմ իմ աֆորիզմների ո՞ր մասն եմ հայերեն գրում, որը` ռուսերեն: Դուրս է գալիս, թե հայերենս, թե ռուսերենս գործվածքի հակառակ երե՞սն է, տեր աստված, չեմ ուզում: 207. րողի անքնությունը ոսկի է սերունդների համար, գողի անքնությունը սերունդների ոսկին հափշտակելու պահը: 208. Կինը ավելի շատ գիտի, թե երբ է հղիանալու, կամ, ընդհանրապես հղիանալու՞ է, քան բանաստեղծը, թե երբ է գրելու բանաստեղծություն, կամ երբեւէ գրելու՞ է: 209.
Ոչ մասնագետը` սիրողն ապրում է հույսով, իսկ մասնագետն աշխատում է: (Կեյնին արսոն (ծնվ. 1912թ.) Ամերիկյան գրող), գրողը
սիրո՞ղ է
210. Ոչ միայն բանաստեղծելու արվեստն է աստվածատուր, այլեւ գրելու պահը, տվյալ օրը: Եթե մի բան գրվելու լինի, քնիցդ կարթնանաս գիշերվա հազարին եւ կգրվի: 211. Աշխարհը յոթ հաճույք ունի, բանաստեղծը` ութ` ստեղծագործելու հաճույքը: 212. րողը երեխայի նման է: Ինչպես երեխան կոբրայի պոչից բռնած խաղում է, այդպես էլ գրողը` ինչ խելքին գա, կգրի, , մոռանալով, որ «ոկբրան» գլուխը ետ շրջեց, մի թթարս էլ նայի, բավական է
213. իրքը շտապ վաճառելու ապրանք չէ: իրքը կապիտալ է, այն չի արժեզրկվում: Նրա արժեզրկումը պահի տակ է լինում, այսինքն շտապ փող պետք լինի, ոսկին արագ կվաճառես, ոչ գիրքը, սակայն պահ կգա, կիլոյով ոսկի տաս մեկ գիրք չես առնի: 214. իրքը ծախելը (հեղինակային) գիրք գրելու նման չէ: Այն շատ է դժվար: 215. Բոլոր գրողներին չէ, որց իշխանությունները սիրում են: Միայն նրան` ով հոտոտում-լիզում է նրա ոտները: 216. Հայաստանում փող տալու դեպքում ոչ միայն Հայաստանի դեպլոմ կառնես, այլեւ աշխարհի բոլոր երկրների (2003թ.): 217. Յուրաքանչյուր գիրք կարդալու համար, առաջինը, հավատալ է պետք: 218. իրքը թշնամուս կտամ (ոչ բարեկամիս), եթե նա կարդալ, գնահատել ու պահել իմանա: 219. Պոեզիան ազգային անկեղծություն է, որն անթարգմանելի է: 220. Հեղինակի հաջողությունը կայանում է նրանում, երբ իրեն չեն ճանաչում: Փոխարենը ճանաչում են նրա հերոսին: Երբեմն էլ իրեն դիմում են իր հերոսի անունով: 221. Լավագույն անոտացիան, ինչպես կգրի հեղինակը, ոչ ոք այդպես գրել չի կարող: 222. րողի ոճը թղթադրամ չէ, որ կարելի լինի կեղծել: Այն ոսկեդրամ է, որը չի կեղծվում: 223. րողի ոճը երեւում է ոչ միայն չափածո շխոսքից, այլեւ արձակից, անգամ նամակից, եթե չասենք` երկտողից: 224. Ոչ մի բանաստեղծ չի կարող նկարագրել ներշնչման պահը, էլ ուր մնաց ուրիշը: Այն պետք է ապրել: 225.
Աշխարհի բոլոր դպրոցներն էլ մինչեւ անգամ դպրոցը երկրի պրեզիդենտի համար, ուսուցանվում են գրքերով: 226. Ավելի լավ է իշխանավորը մի գիրք կարդա, ասենք` Դեյլ Կարնեգի , քան տասը թիկնապահ պահի եւ դեռ ինչ աշխատավարձ: Թիկնապահը կարեղ է գայթակղվել փողին եւ զենքը ուղղել իր տիրոջը, գիրքը
ուրիշ բան
227. Այնպես գրիր, որ գիրքդ կարդալուց հետո չափսոսան փողը, որով առել են: 228. Այն երկիրը, որը իր գրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, այդ երկրի բարձրաստիճան այրերից ոչինչ լավ բան մի սպասիր: 229. Եթե գրողը, խիստ աղքատ ապրելուց հետո, կյանքի երկրորդ կեսին միլիոնատեր է դառնում, նա էլի կգրի: Իսկ եթե փողը թույլ չի տալիս գրելու, նա գրող չի էլ եղել: 230. րողը քաղցած (աղքատ) պիտի լինի, որ գրի, բայց ծառա պիտի ունենա
231. րողն աշխարհի փոստատարն է, աշխարհի նամակատար աղավնին: 232. Բանաստեղծությունը երաժշտության արձանն է: 233. Լավ գիրքը նախ թշնամուդ տուր կարդա, հետո` բարեկամիդ: 234. րողը անկեղծությունն է: Նա պիտի ասի եւ իրենը (արատը), եւ իր որդունը, եւ իր երկրի` իր պետությանը, եւ այլ երկրի: րողը երեխան է` տեսածն ասում է: 235. Չկարդացվող եւ անտեսված գիրքը գողանալը, կարդալը, սովորելը եւ խնամքով պահելը գողություն չէ, սրբություն է: 236. Աշխարհի ամենաթանկ նվերը գիրքն է, կարդացողի համար: 237. Բանաստեղծությունը գրվում է հոգեկան փոթորկի պահին` ծովի փոթորկի «իններորդ ալիք» : 238. Ընթերցանությունը ինչ-որ մի տեղ սեռական կյանքի նման է` երբ չես զբաղվում երկար ժամանակ, կորցնում ես դրա անհրաժեշտությունը, պահանջը: 239. Կարդալը գրելու գրիչին է (գրողի): 240. Ժողովրդական ասացվածք է` Լավ է մի անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: րողն ասում է` լավ է մի անգամ կարդալ, քան տասն անգամ լսել-տեսնել (գիրքը եւ կինոն): 241. Ամեն ինչ ունենալ հնարավոր չէ, բայց չձգտել տպագրելու հերթական գիրքը (հեղինակային), անհնար է: 242. Եթե «Աստվածաշունչը» մարդ է գրել, ապա աստված հենց մարդն ինքն է, որ կա: 243.
րելը ծննդաբերության նման է: Որքան էլ ջանաս, ոչինչ չի ստացվի: Պիտի ինքը իրեն գա: 244. Մանեկող կինը երբեք չի մտածում, որ տունը մաքրությունից փայլի: Նրա գլխում ուրիշ բան է
բանաստեղծուհին նույպես: Նրա գլխում էլ, ինչ-որ, ուրիշ բան է: 245. Թուղթը ադամանդից թանկ է, բայց ոչ ադամանդի գործարանատիրոջ համար, այլ` գրողի համար: 246. րողը ողջ աշխարհի ուսուցիչն է: 247. րողի «դժբախտությունը» իր անկեղծությունն է: Երբ սովորական մարդիկ գրողին տարօրինակ են անվանում, միայն նրա անկեղծության պատճառով: ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱԼԻԶ ԱՖԵԿՏ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՀՈՅԱՆՔ ԱՆԵԾՔ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՓԻ ԶԱՑՈՒՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՏՈՒՄ 1. Բարոյականությունը աղքատների համար է: Հարուստն ինչ էլ անի, անբարոյական չէ: 2. Եթե միջամտում ես կռվին, բաժանելու, խաղաղության միտումով, կարողացիր կշռել քո ուժերը (հեղինակության իմաստով): Եթե պիտի ինքդ էլ ծեծվես, չարժե միջամտել: 3. Հրացանով սպանելն ավելի բարոյական է, քան` նսեմացնելը, արժանապատվությունը ոտնահարելը: 4. Եթե սուտ չխոսել հնարավոր չէ, ինչո՞ւ է քարկոծվում այն: Ուրեմն խնդիրը տեղի եւ ժամանակի մեջ է: Տեղն ու ժամանակն են որոշում ստի անբարոյականության աստիճանը: 5. Կանխամտածված սպանությունը ավելի բարոյական է, քան`
կանխամտածված սպասեցնելը: 6. Բարոյականությունը աղքատների կողմից հորինված գաղափար է, որպես մխիթարություն իրենց ներկա վիճակի: 7. Խոստումը չկատարելը անբարոյական է (ոչ հարգալիր վերաբերմունք սեփական խոսքի նկատմամբ), բայց խոստանալն էլ հարգանք չի ներշնչում, թեկուզ կատարելով: 8. Ժուժկալությունը դեռ ոչ մի անգամ դատարանի առաջ չի կանգնել: 9. Հայհոյանքը հայհոյում է հայհոյողին: Նա ցույց է տալիս սեփական թուլությունը: 10. Մի դարաշրջանում սեռական կյանքի մասին ընդունված է լռել, մի այլ դարաշրջանում` խոսել-ցուցադրել: Իսկ, թե այս երկուսից որն է ճիշտը, կասի երրորդ դարաշրջանը: Բայց, համենայնդեպս, չպետք է մոռանալ փողի գործոնը` ասել-լռելը գաղափա՞ր է, թե՞ փող
11.
Զարմանալի բան է բարոյականությունը: Շատ տղամարդ սիրող կինը մի դարաշրջանում կարող է համարվել անառակ, մեկ այլ դարաշրջանում` ալտրուիստ: 12. Չափավորությունը ոսկի է: 13. Բարոյականի եւ անբարոյականի սահմանը, ընդամենը, չափի խախտումն է, այնպես ինչպես դեղորայքը, անգամ խոտաբույսը, դափի խախտումը վեր է ածում թույնի: 14. Ոչ ոք չի կարող ասել` պարելու ցանկությու՞նն է բուռն, թե՞ սեքսի: 15. Ընդամենը աղը կարող է փչացնել ամենահամեղ կերակուրը, լցնելով կամ ավելի քիչ կամ ավելի շատ: 16. Կարելի է թույլ տալ իրեն օգտվելու բոլոր հաճույքներից, միայն չափավոր, ինչպես ուտելիս: 17. Անառակությունն անառակություն է, նայած որտեղ եւ երբ: Տեղ կա կարող է սրբություն էլ համարվել (եթե պետք է փրկել ամենաթանկ մարդու կյանքը): 18. Հաճախ մարդուն համարում են անբարոյական, չտեսնելով հանդերձ նրա չերեւացող մարմնավոր կյանքը, երբեմն, պարզապես չափելով սեփական արշինով: 19. Ոչ ոք մարդուն չի կարող ստիպել ճանաչելու իր չափը: Դա պետք է անի միայն ինքը: 20. Ի՜նչ ասել է անառակություն, եթե վերջին անառակը փող ունենալու դեպքում դառնում է առաջին առաքինին: 21. Հարկ է, երբեմն, աֆեկտից դուրս գալու համար, ապավինել ճակատագրին: 22. Անառակությունը, որպես զինամթերք, կարող է ծառայել նաւե, վսեմագույն գաղափարների իրագործմանը: 23. Անառակությունը պարտականությունների կարեւոր մասն է կազմում պետական գաղտնի գործակալի աշխատանքային պրակտիկայում: 24. Բոլորն էլ անառակություն են համարում մարդու չափազանց հակումը դեպի սեռական հարաբերությունները: Բայց ոչ մեկը անառակություն չի համարում չափազանց հակումը դեպի ուտել-խմելը, որկրամոլությունը: Իրականում երկուսն էլ աֆեկտի տարբեր դրսեւորումներ են: 25. Անալիզը կյանքում, որքան անհրաժեշտ է, նույնքան` ոչ անհրաժեշտ: Եթե ամեն վայրկյան մարդ անալիզ աներ իր յուրաքանչյուր քայլը, ոչ միայն կզրկվեր աֆեկտից դուրս գալուց, այլեւ մարդկային ցեղը չէր շարունակվի: 26.
Ազատ վարվելաձեւի դրսեւորումը անծանոթ միջավայրում ենթադրվում է չափազանց հաշվարկված զգուշավորություն, չափը պահպանելու հարցում: 27. Հայհոյանքը, ոչ տեղին է լավ, ոչ էլ` անտեղի: 28. Անկեղծությունն էլ է չափի մեջ գեղեցիկ: 29. Բուռն ցանկությունը, տենչը հատուկ է մարդկային բնությանը: Խրախուսելի է միայն, եթե այն ուղղված է բարի գործերի իրականացմանը: 30. Անկանխատեսելի են երկու բան` բանաստեղծություն գրելու պահը եւ երեխայի ծնվելը: 31. Անծիծաղ կյանքը մարմնացած անեծք է: 32. Ես հիմա կասկածում եմ. կունենայի՞այս ցանկություններն ու բաղձանքները եւ այն իրականացնելու անչափելի ուժը, եթե մայր չլինեի: 33. Չունենալ ոչ մի ցանկությւոն, կոչվում է հիվանդ: Ունենալ բազմապիսի ու բազմաթիվ անվերջանալի ցանկություններ, նույնպես հիվանդ: 34. Ավելի հեշտ է ղեկավարել տիեզերանավ, քան սեփական մարմինը, սեփական որովայնը: 35. Ցանկությունները սովորություններն են մարդու: Չփորձած համը երբեք չես երազի: 36. Կարելի է համարել խելապակաս ցանկացած մարդու, ով իր ունեցած փողի մեջ չի ետղավորվում: Այսօր կա, ծախսեց, վաղը
37. Անեծքը չարի դրսեւորման ստեղծագործական մոտեցումն է: 38. Եթե երկու զրուցակիցների շահերը չեն համընկնում, նրանց զրույցը նման է երկու խուլերի զրույցին` ամեն մեկը չլսելով մյուսին, խոսում է իր պրոբլեմից: 39. Անեծքից մի վախեցիր, եթե չես արել անեծքի արժանի ինչ-որ բան: 40. Ազնվականները մի բառի համար կարող էին մենամարտի հրավիրել: Դա նույնն է, ինչ մահապատժի օրենքի գոյությունը: Դժվար է ասել` դա ֆիլանտրոպիա է, թե` բիզանտրոպիա: Եթե մի խոսքի համար` մենամարտ, ապա մարդիկ պիտի որ մեկը մյուսին վերաբերվեին շատ զգուշությամբ, նույնը եւ մահապատժի օրենքի գոյությունը: Բայց
բայցեւայնպես, ճիշտը այդ օրենքի բացասումն է, նույնը եւ ազնվականական մենամարտի դեպքում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կարող է սպանվել ոչ ամենեւին մեղավորը: 41. Մարդու երջանկությունը կայանում է նրանում, երբ ցանկությունները համապատասխանում են հնարավորության չափին: 42.
Ամենակարճ շփման ընթացքում էլ պետք է հաճելի լինես ու հիշվես: Դա օգտակար է եւ քեզ համար, եւ` շրջապատի: 43. Ավելի շատ անիծում ես նրան, ով քեզ, անմեղ տեղդ, մեղադրել է, թե ինչ-որ բան ես գողացել, քան նրան, ով քեզնից ինչ-որ բան է գողացել: 44. Չափավորությունը, ի տարբերություն կենդանիների, լինում է միայն մարդու մոտ, բայց ոչ բոլորի: 45. Անբարյացակամությունը քննադատվում է, բայց չի դատվում: 46. Բարոյականը խրախուսվում է, բայց չի վարձատրվում: 47. Անմեղ մարդը անեծքից չի վախենում: 48. Դատարանը վերջին խոսքն է մարդու: Դատը կշահես, թե չես շահի, դեռ ոչ մի վերջին խոսք ասողը չի շահել: 49. Վերջին խոսքը, ընդամենը, ասողի զայրույթն է բավարարում տվյալ պահին եւ վերջակետ դնում բռնած գործին: Բայց գործը բռնելիս մեր նպատակը չէր պատնեշ սարքել իրականացման ճանապարհին: 50. Չտաքանացր, չէր եռա ու չէր թափվի: 51. Եթե ճամփա ես գնում մի մեքենայով, վարորդի անթիվ, անհամար, իրար հետեւից, անկետա լրացնելու պես տված հարցերը նույն տհաճությունն է առաջացնում, ինչ` քար-լռությունը: 52. Արվեստը,- զարմանալի բան է արվեստը: Նա քաղցած մարդ չի սիրում: Քաղցածը իրեն չի նկատում: Բայց կուշտ էլ չի սիրում: Կուշտն էլ իրեն չի նկատում: 53. Առանց տեսնելու ասեղն էլ կթելվի, եթե շատ ես ցանկանում: 54. Նշանակություն չունի, թե ով է օրհնում պսակադրությունը` Վազգեն Առաջի՞նը , արեգին Երկրո՞րդը , թե՞ մեկ այլ ոք: Օրհնանքը օրհնանք է: 55. Չափավոր հարստությունն է երջանկացնում: Բայց այն ո՜վ կարող է չափը որոշել: 56. Անալիտիկ միտքը յուրաքանչյուր մարդու սեփական «Ազգային անվտանգությունն է»: 57. Երկու մարդու հետ չի կարելի վիճել` խմած մարդու հետ, մեկ էլ` զայրացած: ՀԱՅՐԵՆԻՔ ՓԱՌՔ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԻՆԵՐ ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՐՈՏ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ 1.
Աշխարհի միակ մարդը, որ փառքի չի սպասում, դա բանաստեղծն է: Նա նույնիսկ կարող է իր անունն էլ չգրել գրքի վրա, միայն թե իր խոսքը մարդկանց հասնի, միայն թե իր բերքը բաժանի: Հոգ չէ, որ տիրոջն էլ չեն իմանա: Ահավասիկ Ֆրիկ , Ագապի : 2. Ոչ, պետական-պաշտոնական փառքն եմ ուզում, ոչ էլ նրա տված լացուկոծն ու աստծու րակը: 3. Փառասիրություն բառից երբեմն ուզում եմ հանել բացասական իմյաստն արտահայտող զգեստը: Մի՞թե այն որոշակի գնահատված լինելու զգացումը չէ: 4. Հայրենիքն այն է, որը չի գնվում, չի վաճառվում: Հույսի նման է: 5. Հացը ապրելու համար կարեւոր հանգամանք է, բայց ոչ ավելին, քան` հայրենիքը: 6. Որտեղ հաց, այնտեղ կաց (ժողովրդական), հացը սուրբ է, բայց հայրենիք չէ: Որտեղ հաց կա, չի նշանակում` հայրենիք կա: 7. Հայրենիքից հեռանալ, չի նշանակում հայրենիքը թողնել: Հանգամանքներից է հառենում մարդ, ոչ հայրենիքից: Հանգամանքները ժամանակավոր են, հայրենիքը մշտական: 8. Փառքը, փորագրված հերոսաբար զոհված հերոսի շիրմաքարին, նույնպես հավերժ չէ: Երբ իշխանությունը փոխվեց, ոչ ոք այլեւս չի նկատում շիրմաքարի վրա գրվածը: Այնպես որ, հանուն հայրենիքի մեռնելն էլ մի բան չէ: Հանուն հայրենիքի ապրել է պետք: 9. Փառասիրությամբ կարելի է հասնել փառքի գագաթին, որից գահավիժելն ավելի արագ կկատարվի, քան նրան հասնելը. հենց փողը վերջանա: 10. Հայրենիքում ապրելը նման է նրան, երբ մարդ սեփական պատկերը տեսնում է հայելու մեջ, օտար ափերում` լճակի
11. Անտաղանդ մարդը փառքի համար ավելի շատ փող կծախսի, քան` մի որեւէ տաղանդավոր մարդու կօգնի: 12. Փառասիրությունը քաղցկեղի նման է, որն ի վերջո տիրում է ողջ մարմինը: 13. Փառասիրության վնասն ավելի շատ է, քան օգուտը: 14. Փառքի արժանի լինելը եւ փառքի արժանանալը տարբեր բաներ են: 15. Ոսկեզօծ դամբարանը ոչ թե հանգուցյալի համար է, այլ ապրողների: 16. Փառասիրությունը չի դաստիարակվում: Այն ի ծնե է: 17.
Երբեմն ետմահու փառքի են արժանացնում մի մարդու, որը ոչ թե արժանի է, այլ` այդ ձեւով սրբում են մատնահետքերը նրան սպանող զենքի վրայից: 18. Լավ է հարգանքն այլ ազգի, քան անարգանքն յուր ազգի: 19. Ողբամ զքեզ հայոց աշխարհ
(Մ. Խորենացի 5-րդ դար): Եթե նախարարը 5-րդ դասարանի կրթություն ունենա, ապա պրոֆեսորի վզին շղթա պիտի անցկացնի եւ այնքան քիչ կերակրի, որ կապված տեղն էլ ուժ չունենա հաչելու: 2000թ. 20. Հայրենիքից հետու առյուծը կատու կդառնա: 21. Հայրենիքը արժանապատվություն է: Առանց ունեցվածքի կարող ես ապրել, առանց արժանապատվության` երբեք: 22. Զարմանալի բան է հայրենիքը: Մոսկվայում կորցնում ես արժանապատվությունդ, Երեւանում գալիս գտնում: 23. Մեծ պաշտոնի տիրոջ շանն էլ են սիրում: 24. Հայրենասերը նա չէ, ով ծառայում է բանակում, այլ նա, ով կարող է չծառայել, բայց ծառայում է: 25. Եթե հայրենիքը վանդակ է դառել, ապա սոխակին մնում է հեռանալ: Առանց հայրենիք կարելի է ապրել, առանց երգելու` ոչ: 26. Հայրենիքից ստացած վերքն ավելի ծանր է, քան` օտարից: 27. Հայրենիքը ապազգային է: Մարդը որտեղ ծնվել մեծանում է, նա է նրա հայրենիքը: Միայն գիտակցության մեջ է մնում ազգային հայրենիքը: Մարդը կարող է պատվիրել, որ իր մահից հետո իր աճյունը տեղափոխեն «գիտակցական հայրենիք», բայց այնտեղ ապրել չի կարող: 28. Փառասիրություն բոլորի մեջ կա, փառամոլություն` ոչ բոլորի: 29. Հայրենիքը մանկություն է ու պատանեկություն: Պատանեկության գույները վառ են: Հենց վառ էլ մնում է ողջ կյանքում հայրենիքի գույները: 30. Այս փոքրիկ Հայաստանի առեղծվածն այն է, որ մի շրջանի հայը այնքան տարբեր է մյուսից, իր սովորություններով, հոգեբանությամբ, աշխարհընկալումով, որքան նման է: 31. Հայրենիքը նման է հացի: Ինչ էլ ուտես, առանց հացի, այն չէ: 32. Հայրենիքում սոված առյուծ եմ, պանդխտության մեջ` կուշտ կատու: Սոված առյուծը կուշտ կատվից լավ է: 33.
Հայրենիքը մեր մեջ չէ: Հայրենիքը մեր հարազատների մեջ է: Իսկ ո՞վ կարող է բացատրել, որ, նույնիսկ, երբ մենք մեր հարազատների հետ ենք, պանդխտության մեջ, հայրենիքի կանչը չի հեռանում մեր ականջներից
34. Հայրենիքը մեր արմատներն է, իսկ մենք, անհայրենիք, ընդամենը` ցողուն: 35. Հայաստանը չեմ սիրում, հայրենիքս չեմ սիրում, բայց սիրտս կտրտում է, երբ Մոսկվայում մուրացկան եմ տեսնումպ Նրանք, ախր, իմ ժողովրդի մարացկանների մոտ միլիոնատերեր են
2002թ. 36. Ես դեռ չեմ որոշել հայտնելու, թե ո՞րն է կոչվում հայրենիք` այնտեղ, որտեղ դու ծնվել ես ու ապրո՞ւմ ես, թե՞ այնտեղ, որտեղ քեզ հարգում են: 37. Հայաստանում ապրելու համար պետք է փոխել քաղաքացիությունը: 2001թ. 38. Փառասիրությունը երիտասարդ տարիքին ավելի հատուկ է, քան` կեսօրնանցին: 39. Փառասիրությունը թմրանյութի նման է: Որքան էլ մարդ դրանից լավ է զգում, բայց իր անձին վնաս է: 40. Ես ոչ թե փառասեր չեմ, այլ վախենում եմ, որ մարդիկ իմ մասին իմանան: Ոչ, ոչ, փող չունեմ: Ավելի մեծ բան ունեմ: Ես վախենում եմ նախանձից: 41. Փառասիրության մեջ, մի տեսակ երեխայական բան կա: Կուռ դատողություն եւ բարձր ինտելեկտ ունեցող մարդը հազիվ թե լինի փառասեր: 42. Ամեն մի բարի գործ, վերջիվերջո, տանում է փառասիրության: Համաձայնվենք, որ բացասական հատկանիշ է, ոչինչ: Թող բոլոր բարեգործներն էլ չինեն փառասեր: 43. Կան մարդիկ, որոնց մոտ եթե հայրենասիրությունից խոսք բացես, երկաթե մահակով էլ չես լռեցնի: Բայց հայրենասիրությունը խոսք չէ, գործ է: 44. Հայրենասերը նա չէ, ով վերադարձել է արտերկրից, ներդրում արել եւ ձեռնարկատեր դարձել: Նա դա թշնամու երկրում էլ կաներ, եթե եկամտաբեր լիներ: Այլ նա, ում այդ ամենով հանդերձ, երբ դիմում է մի արվեստագետ, մի շատ փոքր հարցով, չի պատասխանում` եկամտաբեր չէ: (Հայտնի բիզնեսմեն Մ.Բ.-ին հղած մի նամակից) 45. Անհավատալի բան է ռազմական արվեստը: Նա կարողանում է բազմահազարանոէ կոլեկտիվի հավատացնել, որ «սա իմն է, նա` ուրիշինը» եւ տանուն «սրա» գնալ կռվել եւ զոհվել: 46.
Հայրենիքը ժողովրդինը չէ, այլ` կառավարությանը: Ժողովուրդը երկրագործությամբ է զբաղված, որտեղ էլ լինի: 47. Հայրենիքը` փարոս, ընտանիքը խարիսխ է: Ցանկացած տեղ նավը կարող է խարիսխ ձգել, աչքը չկտրելով փարոսից: 48. Հաճախ ենք լսում` մարդու փորը կշտանում է, աչքը չի կշտանում: խեղճ աչք: Իրականում փառքը կշտում չունի: 49. Շատերը հայրենիք ասելով հասկանում են պաշտոն: Իսկ երկրի պրեզիդենտը հայ լինի, թե` թուրք, կարեուր չէ: 50. Հայ մարդու մասին ավելի հեշտ կարելի է ինչ-որ բնորոշ բան ասել, քան` հայ կնոջ: Կինը մնում է կին, որ ազգին էլ պատկանելիս լինի, իր հանելուկային շաղախով: 51. Եթե ասում եմ` մենք` հայ կանայք, այնքան եմ սխալվում, որքան իմ կյանքի ողջ սխալներն են: Իսկ, եթե չասեմ` մենք` հայ կանայք` նույնպես: 52. Չի լինի մեկը, որ հրաժարվի փառքից: Պարզապես, փառքը փողի նման է: Մարդկանց մի տեսակ կա, որ հանուն նրա, ամեն ինչի վրայով քայլ կանի, իսկ մյուս տեսակը գիտի փառքի «ով լինելը»: 53. Փառքը նման է դափնու տերեւների: Պարզապես մարդիկ ընդունել են, որ նրանից կարելի է պսակ հյուսել (դափնեպսակ) եւ ոչ այլ թփի տերեւներից: 54. Երբ քսան դրամ չտալու համար հրաժարվում է ազգությունից, երկու հարյուր դրամ ստանալու համար, անկասկած կհրաժարվի: 55. Զարմանալի է. կա երկու տեսակ կարոտ, բոլորովին իրարիցտարբեր: Մեկը` հասկանալի է, մյուսը` անբացատրելի: Դա հայրենիքի կարոտն է: 56. Երբ որեւէ ազգի մարդ ինձ ջերմորեն հյուրասիրում է, ես կարծում եմ հայ է: 57. Աշխարհի բոլոր մարդկանց պայքարի նպատակը երկու բան է` փողը եւ անունը: Միայն թե տարբեր են դրան հասնելու ուղիները: 58. Ոչ ոք չի կարող ասել, որ իրեն հաճելի չէ, որ հոլովում են իր անունը (դրական առումով): 59. Հայրենիքը նա է, որտեղ դու քեզ ազատ ես զգում: 60. Հայրենիքը` թխսի հավ է ու թխսի ճուտ: Հայրենիքից դուրս, մարդը նման է ինկուբատորի ճտի` ոչ սովորություններ ունի, ոչ` բնազդներ, ոչ` համ, ոչ` հոտ: 61.
Աշխարհի բոլոր սերերն էլ արտահայտություն ունեն (մայրական սեր, ընկերական եւ այլն): Միայն հայրենիքի սերն է, որ արտահայտություն չունի: Այն զգացողություն է: 62. Բոլոր սերերն էլ մի քիչ եսասեր են` սիրում են փոխադարձը: Միայն հայրենիքի սերն է, որ փոխադարձը չի պահանջում: 63. Մոսկվայի հայերը Հայաստանից եկած հայերին են տնտղում, որոշում խաբել-քցել, Հայաստանի հայերը` Մոսկվայից եկածին: Ի դեպ, վերջինիս մի քիչ հաջողվում է, իրենց մուրացիկ դերի վարպետության շնորհիվ: (սա վերաբերվում էր հարազատներին
) 64. Հայրենիքը ամեն ինչից զատ, նաեւ համ է, համի զգացում: 65. Հայրենիքը նա չէ, որտեղ ծնվել ես: Հայրենիքը նա է, որտեղ անցել է քո մանկությունն ու պատանեկությունը: 66. Հացի համար կարելի է հեռու գնալ հայրենիքից եւ երազել, որ, օր-մի-օր կվերադառնաս, բայց հացի համար չդավաճանել հայրենիքին: 67. Հայաստանը, հայը, հայրենիքը այն քիչն է, որն ապրում է իր հողի վրա, ոչ թե այն շատը, որը մեծ տերության մեծ տարածքի վրա: 68. Հայրենիքը արյան կանչ է: 69. Իմ երկրի գորղն էլ է ինձ ուրիշ տեսակ թալանում` մի քիչ խնայելով, մի քիչ կարեկցելով: 70. Հայրենիքի կարոտն այնքան էլ մեծ չի լինում, եթե օտարության մեջ սեփական տուն ես ունենում: Երբեմն մտածում ես` հայրենիք, ինչ-որ չափով, ինչ-որ տեղ, նշանակում է նաեւ տուն: ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱՄՔ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԶԻՋԵԼ ՀՆԴԱՐՏՈՒԹՅՈՒՆ 1. Տառապանքն այն կարծր մետաղն է, որը, մինչեւ չեն խառնում ոսկուն, զարդ չի ստացվում: 2. Ամեանամեծ վտանգը ամենահամբերատար մարդուց կգա, քանի որ ինչքան շատ է համբերում, այնքան պայթունավտանգ է դառնում: 3. Տառապել-չտառապել հաճախ մեզնից է կախված, մեր մտածելակերպից: Հաճախ մենք մեզ արգելում ենք այն, ինչի մասին ոչ մի տեղ գրված չէ, թե` չի կարելի: 4. Վախը համբերությունը չափելու գործիք է: Հայտնի չէ, թե ամենահամբերատար մարդը, եթե ոչ միայն կորցնելու վախ չունենար, այլեւ ամեն ինչ թույքատրվեր նրան, ո՞ր չափի համբերություն ունենար: 5.
Համբերությունը վերգիտակցական է: 6. Ոչ ոք չի ձգտում տառապանքի, թեեւ տառապանքը այն մետաղն է, որը խառնում են զանգի համաձուլվածքին: 7. Համբերությունից դեռ ոչ ոք չի տուժել: 8. Ներողամտությունը խոչընդոտների մեջ է թրծվում: 9. Երբ գալիս է մի պահ, երբ կյանքը դժոխք ես համարում, պետք է հիշել, որ կյանքը այնքան էլ դժոխք չէ, քանի դեռ չես հանդիպես ավելի սարսափելի դժոխքի: 10. Անհամբերությունից դեռ ոչ ոք չի շահել: 11. Համբերությունը, ինչ-որ տեղ դիվանագիտություն է, դիվանագիտությունը` համբերություն,- ասում էր իմ տառեր չիմացող մայրը: 12. ես շնորհակալ եմ իմ համբերությունից, երբ ամեն անգամ նրանք են ամաչում ինձնից, ոչ թե ես`նրանցից: 13. Պահեր կա, երբ վիրավորանքն անմիջապես պետք է կանխել: Պահեր էլ կան, երբ չես պատասխանում վիրավորանքին, նա էլ որոշ ժամանակ սառչում է, հավերժ մեղավոր է զգում քո առաջ ու փորացած, նույնիսկ աշակերտի նման խառնվում է քեզ հետ խոսելիս: 14. Քաղցը համբերություն չունի: 15. Կարկատանի հին լինելը պետք է հավասար լինի զգեստի մաշվածությանը: Նոր կտորից կարկատան հին զգեստին արկավոր չէ: 16. Աչքին չես արգելի, լեզվին` չես համբերի: 17. Պողպատը ամենաամուրն է, բայց պողպատն է կոտրվողը: 18. Հարբեցողին ոչ մի բժիշկ չի կարող բուժել, բացի իրենից: 19. Հարբեցողին.- չպետք է վախենալ շշից: Թող շիշը վախենա քեզնից: 20. Հարբեցողի խորհուրդը հարբեցողին.- ձերբազատվելու համար իր մոլուցքից, հարկավոր է կամքի ուժ եւ լուսավոր գիտակցություն, որը նրան ձեռք է մեկնում իր
շիշը: 21. Սպասել կարողանալը հավասարազոր է ապրել կարողանալուն: 22. Խելամտությւնը հիմնականում արտահայտվում է համբերության մեջ: 23. Մեկ րոպե համբերությամբ շատ ավելին ձեռք կբերես, քան մեկ տարվա պատերազմով: 24. Ամենահամբերատարը սերը պիտի լինի, բայց ամենաանհամբերն է: 25. Համբերությունթ այնքան էլ զարդարող հատկանիշ չէ, բայց օդի պես պետք է: Առանց դրան չես ունենա ոչ որդի, ոչ մայր, ոչ հարեւան, ոչ ընկեր: 26.
Անսահման համբերությունը այնպիսի վնասարար է, որպիսին այն բոլորովին չունենալը: 27. Ներելով աններելին, ոչ միայն զատվում ես թշնամի ձեռք բերելուց, այլեւ մի այնպիսի տեղ, անսպասելի, քեզ այնպես կօգնի, որ դու դա չէիր նախատեսել: 28. Որքան շատ ես զիջում, այնքան շատ ես ենթարկում: 29. Տեւական տառապանքը դառնում է կենսակերպ եւ վերանալու դեպքում, կարծես թե, մարդ իրեն նորմալ վիճակում չի զգում: 30. Հանդարտությունը կրոնավորի ամուր բերդն է: Եզնիկ Կողբացի , եւ ոչ միայն կրոնավորի: 31. Համբերությունը մարդկային առաքինություններից ամենափառահեղն է, բայց այն շիկացած պահին, երբ ոչ միայն համբերում, այլեւ իրադրությունը վեր է ածում հումորի, այս դեպքում համբերությունը զենքերը ցած է դնում: ԻՏՈՒԹՅՈՒՆ ԻՏՆԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ԵՆԹԱԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1. Ավանակի աքացիին ստիպված է ճիշտ նույն ձեւով պատասխանել մինչեւ անգամ գիտնականը, եթե փող չունի: 2. Մինչեւ անգամ սնվելիս էլ գիտություն է պետք, ոչ սննդամթերք: 3. Թուղթը ափսոս է այն դեպքում, երբ գիտնականը գիտական աշխատություն է գրում, բարձրացնելու համար իր գիտական աստիճանը: 4. Այնտեղ, որտեղ չկա եթե-ից բխող ապա-ն, այնտեղ գիտություն լինել չի կարող: 5. Անհասկանալի հարցեր առաջանում են այն դեպքում, երբ նյութը հասկանալի է: 6. Փոխըմբռնումը ինտելեկտի մեջ է, ոչ ազգության: 7. Բոլոր ազգերի մտավորականներն իրար նման են, իսկ բոլոր ազգերի ամբոխները` խիստ տարբեր` իրենց անկրթությամբ եւ վայրագության բազմատեսակությամբ: 8. Իմ հայրենիքը բարձր ինտելեկտն է: 9. Բարությունը ինտելեկտ է սիրում, իշխանությունը` բարություն, բայց երկու երանին մի տեղ չի լինում: 10. Մարդը ինտելեկտուալ կարող է ձեւացնել, բայց իսկական ինտելեկտը երեւում է մեծ վշտի պահին: 11. Ինտելեկտը եւ բարի կամեցողությունը, երբ միասին են, գունազրկվում են ազգային հասկացությունը եւ արյունակցական կապը: 12. Կռիվը, վեճը օգտական է մի դեպքում` ավելի արագ ես որոշում հակառակորդիդ ինտելեկտի աստիճանը: 13.
Բակում հարսանիք տեսա եւ հարցրի. -ու՞մ հարսանիքն է: - Քո դիմացի հարեւանի: Ես անտարբե՞ր հարեւան եմ: ես այդ պահին բանաստեղծություն էի գրում: 14. Մեծ մարդիկ ուշադրություն չեն դարձնում մանր-մունր կենցաղային չի կարելի-ներին: Դա նրանց գլխում տեղ չի զբաղեցնում: 15. Հոսող գետի առաջը չես փակի (1966-69թ.թ.-ն գործածությունից դուրս բերեցին Արարատ Ղարիբյանի 5-7 դ.դ. հայոց լեզվի դասագիրքը, 1977թ-ին լույս տեսավ նրա ռուս-հայերեն բառարանը, 1433 էջ, շուրջ 10 000 բառ եւ դարձվածք): 16. Մեծամտությունը եւ մտավոր զարգացածությունը միեւնույն մարդու մեջ անհամատեղելի հատկություններ են: 17. Ինտելեկտի դեմ ինտելեկտ, իսկ ուժի դեմ ուժն է հաղթում: 18. Բառարանի հսկայական դերը մի փոքրիկ դետալի մեջ է` այբբենական ցանկի: Չլիներ այբբենական ցանկը, չէր օգտագործվի բառարանը: 19. Մտավորականը ծաղրել չի կարող: 20. Որոշակի աստիճանի (թեկուզ բուհ) մասնագիտությւն ստացածը դեռեւս հեռու է մտավորական կոչվելուց: 21. Մարդու ինտելեկտը երեւում է ոչ միայն խոսելիս, այլեւ նստել-լռել-լսելիս: 22. Շատերը մտածում են, որ ուսումը ոչինչ չի տալիս, որ իզուր է սովորելը փող աշխատելու համար: Որոշ մարդիկ այլ կերպ են մտածում, որ ուսումը այն է, որով կարելի է փող աշխատել: Երորդները ուսում անպայման ստանում են, բայց եւ մտածում են փող աշխատելու եւ լավ ապրելու մասին: 23. Եթե գիտակցական նա-ն խլացնում է անգիտակցական նա-ին, կարող է առաջանալ հոգեկան հիվանդություն: 24. իտակցական նա-ն պետք է որոշ զիջումներ անի ենթագիտակցական նա-ին, բայց սկումը չթուլացնի: 25. իտակցական նա-ի անունը նաեւ բարոյականություն է, ինքնակառավարում: 26. Եթե մարդու մեջ գիտունը կա, ապա նա սիստեմատիկ կրթություն էլ ստացած չլինի, միեւնույն է, կյանքում նա այն կստանա, ձեռք կբերի: 27.
իտակցությւնը բնականաբար վեր է ենթագիտակցությունից: «ենթա» բառն էլ հաստատում է այդ: Բայց իրականում ենթագիտակցությունը` բնազդն է հուշում սովորել, հիշել այնքան, ինչքան անհրաժեշտ է: Եթե մնա գիտակցությունը, նա կջանա իմանալ ավելին, քան անհրաժեշտ է, քան պահանջվում է: ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԿՈՂԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՏ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԼԱՏԱՆ ԱՄՈԹ 1. Պահեր կամ, երբ ճշմարտությունը չասելը ասելուց լավ է: 2. Սուտը միշտ չէ, որ գանակոծման ենթակա է: 3. Ճշմարտություւնը միշտ չէ, որ պետք է ասել ճակատին: 4. Սուտը անառակ կին է, որը իհարկե հարգանք չի նրեշնչում, բայց ավելի անվտանգ է, քան` ճշմարտությունը: 5. Ստի ոտը կարճ է լինում (ժողովրդական), իսկ ճշմարտի էլ գլուխն է ծակ լինում: 6. Ճշմարտությունը եւ անկեղծությունը նման են իրար, բայց նույնը չեն: Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, իսկ անկեղծությւնը, անդավաճան սիրո նման, միշտ դուրեկան ու սիրելի: 7. Ճշմարտությունը խուլուհամր է, այլապես կաղաղակեր ամբիոնից` ամեն ինչ արվում է հանուն գրպանի եւ իշխանության: 8. Ճշմարտությունը մի երես ունի, սուտը` հազար: 9. Ճշմարտությունը միշտ չէ, որ սիրում են, բայց հաճախ բռնաբարում են: 10. Խոսքի մեջ վարպետ չլինողն էլ կարող է վարպետորեն ստել: 11. Շառլատաններ լինում են եւ բժշկության մեջ, եւ մանկավարժության, եւ, մինչւե անգամ, գրականության մեջ: Այնպես որ մարդուն մասնագիտությունը չէ, որ անթերի համբավ է բերում, այլ մարդն է դարձնում մասնագիտությունը անթերի եւ հարգելի: 12. Ճշմարտությանը դատապաշտպան պետք չէ: 13. Ճշմարտությունըաչքի նման է` որքան պարզ է, նույնքան` բարդ: 14. Ճշմարտությունը, մինչեւ անգամ տեղին ասված, միշտ չէ, որ օգտակար է եւ անհրաժեշտ: 15. Սուտը ոչ ոք չի սիրում, եթե այն իրենը չէ: 16. Սուտը թույնի նման է: Չափավորն անվտանգ է: 17. Նպատակային սուտը նման է հանցանքը մեղմացնող դեպքի, աննպատակ սուտը` մանիակի: 18. Երբեմն ճշմարտությունը թանկ է լինում կյանքից: 19.
Ճշմարտությունը պարզ է ու հասարակ, բայց ավելի շուտ է աչքի ընկնում, քան` ադամանդը, ոսկին: 20. Հաղթողին են ծափահարում, ոչ ճշմարտին: 21. Աշխարհի ամենավատ մարդը իմ եղբայրն է,- որքան դառն է ճշմարտությունը, այնքան բուժիչ-ուսանելի: 22. Յուրաքանչյուր նոր ձեռք բերած ճշմարտություն իր սխալի ուղղումն է: 23. Դառը ճշմարտությունը սին պատրանքից լավ է: Այն ստիպում է կատարել եզրահանգում եւ ընտրել կյանքի նոր ուղի: 24. Ստախոսը նույնպես սիրում է պարզություն, թեեւ ինքը երբեք պարզ չի լինում: 25. Ով շատ է քարկոծում սուտը, ամենաշատ ստողն է: 26. Սուտը նողկալի է լսել անգամ ամենամոտ մարդու բերանից: 27. Սուտ խոսողն էլ է վիրավորվում, երբ իրեն չեն հավատում: 28. Ստախոսի պատիժն ավելի մեծ է (նրան չհավատալը), քան` հանցանքը (սուտ խոսելը): 29. Ստախոսը ոչ մեկի կողմից հարգանքի, համակրանքի չի արժանանում, ասել է, թե չի ապրում: 30. Խաբեբայությունը գենետիկական է: 31. Ճշմարտությունը չասելու ճշմարտությունը, տոկոսային հարաբերությամբ ավելի մեծ է, քան` ասելու: 32. Ճշմարտության գույները խառը եւ մուգ լինել չեն ակրող: Ճշմարտության գույները պարզ են ու վառ: 33. Ճշմարտության զենքը արդարացիությունն է: 34. Առաքինությունն ու անմեղությւնը մանուշակի նման են: Այն ճանաչելու համար պարտադիր չէ աչքով տեսնել: Հոտը գալիս է: 35. Աշխարհի ամենասարսափելի մարդը նա է, ով ամոթ չունի: 36. Ամոթը վեր է օրենքից ու իշխանությունից: 37. Ամոթը ամենագնահատելի հատկանիշն է մարդու մեջ: Այն հավասարազոր է երախտագիտությանը: 38. Ամոթը թագավորի համար չէ, այլ` ծառաների: 39. Կարելի է ներել հարազատի սառնասրտությունը, բայց չի կարելի ներել նրա անամոթությունը: 40. Ամոթխած, երկյուղած, անհամարձակ մարդը կարող է փոխվել ճիշտ հակառակը, եթե բախվի լկտի եւ անամոթ մեկի: 41. Ամոթի գույներն այնքան են, որքան մարդկանց տեսակները: ողի համար երեւի, ամոթ է ազնիվը, անառակի համար` անարատը: 42. Մարդուն օգնելու ցանկությունը առաքիոնւթյանց առաքինությունն է: 43.
աղութատիրական երկիրն իրավունք չունի խոսելու առաքինությունից: 44. ամաչել կարելի է ամաչող մարդուց: 45. Սուտը կյանքում նույնքան անհրաժեշտ է, որքան` ճշմարտությունը: 46. Անմեղսակիցը չի վախենում, եթե նույնիսկ վտանգը առկա է: 47. Սեփական ստին, մինչեւ անգամ, ստողն է հավատում: 48. Սուտը շատ տուն է քանդում, բայց ի՜նչ իմանաս քանի՜ տուն է շինում
49. Քեզ խաբողին ոչ թե մենամարտի հրավիրիր, այլ կռվիր իր չենքով: 50. Խաբեբաները պակասում են, երբ խաբվողները բավականաչափ փորձ են ձեռք բերում: 51. Հարյուր դոլլար նվիրեմ, չեմ ափսոսա, տասը սենթ, եթե խաբեն, ամիսներով չեմ մոռանա: Ես հիշաչա՞ր եմ: 52. Ամաչելուց խառնվելը հաճելի զգացողություն է առաջացնում, օգնում է նաեւ գործի դրական լուծելուն: 53. Ամեն ամաչող առաքինի չէ: Նայած, թե ով ինչից է ամաչում: Մարդ կա, որ կարճ զգեստ հագնելուց ավելի է ամաչում, քան` փողոցում, մարդկանց ներկայությամբ, կռվելուց ու բազմատեսակ ու բազմագույն անվայելուչ խոսքեր ասելուց: 54. Խաբելն ավելի պոռնկություն է, ան` պոռնկությունն ինքը: 55. Պոռնիկն ավելի է գրգռվում, երբ իրեն «պոռնիկ» են անվանում, քան` առաքինին: 56. Պատվի եւ ամոթի զգացումը նույնն է բոլոր ժամանակներում: Փոխվում են միայն այն առաջացնող պատճառները: 57. Խաբեությունից էլ է ծնվում հրաշալի մանուկներ: 58. Խաբեբան շահ չունենալու դեպքում էլ է խաբում: 59. Խաբեբայի եւ ազնիվ մարդու տարբերությունն այն է, որ ազնիվ խաբվածը իր խաբեությամբ վազանցում է ախբեբային: 60. Շատ խոսողի մեջ ոչ միայն կարելի է նկատել հիմարություն, այլեւ` միտումնավորություն: Շատ խոսելը, երբեմն մոլորեցնելու միտում ունի: 61. Կեղծ դրամի եկամուտից չեն ուրախանա: Վաղ թե ուշ, քո անկեղծ դրամից էլ կզրկվես, ազատությունից էլ: 62. Եթե ինձ խաբում են, ապա թշնամի է, թե` բարեկամ, միեւնույն է: 63. տախոսին էլ, եթե ուղղակի ասում են` սուտ ես ասում, վիրավորվում է: 64.
Երբեմն դատարան են դիմում ոչ այնքան պաշտպանելու համար իրենց, որքան հանուն սկզբունքի, ճշմարտությունը պաշտպանելու համար, անմեղությունը ապացուցելու համար: 65. Անամոթությունը դուր չի գալիս, մինչեւ անգամ
անամոթին: 66. Ճշմարտությունը իրականացնել բռնությամբ, գեղեցիկ չէ, բայց անհրաժեշտ է: 67. Աչքակապ լինելու համար կրթություն ստանալ պետք չէ: Դա էություն է: 68. Աչքակապությունը, քանի որ էություն է, կրթություն էլ ստանա, չի վերանալու: 69. Սխալվում է նա, ով կարծում է, թե ինքը ճարպիկ խաբեբա է, եւ կարողանում է բոլորին խաբել: Պարզապես շատերը լուռ հեռանում են: 70. Ամենաանամոթ մարդը նա է, ով տեսածդ աշխատում է հերքել: 71. Անկողին կա, ոսկի է, անկողին կա` արծաթ էլ չէ
72. Անկողինը
նաեւ շատ հարցեր է լուծում: 73. Խոստում, կարելի է տալ (հատկապես պատգամավոր դառնալուց առաջ), անկողին չի կարելի տալ,
փոխանակել խոստումով: 74. Անկողինը փողի նման է, վստահելը ճիշտ չէ: 75. Կան ճշմարտություններ, որոնց չիմանալն ավելի լավ է, քան` իմանալը: Այն ճշմարտության իմանալն է լավ, որը փոխում է կյանքը դեպի լավը: 76. Չխաբվող մարդ չկա աշխարհում: Բավականի է իմանալ, թե նա ինչից է գայթակղվում: 77. Ստախոսը նա չէ, ով սուտ է խոսում անհրաժեշտությունից ելնելով, այլ նա, ով սուտ է խոսում նաեւ, երբ դրա կարիքը չկա: 78. Ստախոսությունը, երբեմն սովորության նման է, վատ սովորության, ինչպես ծխելը, երբ մարդ, ակամա, ձեռքը տանում է ծխախոտին: 79. Ճշմարտությունը ոսկու նման չէ, արծաթի նման է: Այն ահսարակ է: 80. Թաքցնելը, շարունակական, տեւական սուտ խոսելը ենթագիտակցական է: 81. Խելացի մարդը նա չէ, որ միշտ ասում է ճշմարտությունը, այլ նա, ով ընտրում է ժամանակը, թե երբ պետք է ասել այն, երբ` լռել: 82. Ճշմարտությունը, թվում է, թե չկա մեկը, որի կողմից սիրված չլինի, բայց երբեք չենք հանդիպի մի դամբանագրի, որի վրա գրված լինի. «նա իր կենդանության օրոք զբաղվել է անառակությամբ»: 83.
Մեզ միշտ թվում է, թե ճշմարտությունը բացարձակ հասկացություն է, բայց ոչ ոք մահախոսականի մեջ չի ասի` նա լավ հայր էր, լավ ամուսին, բայց վատ մարդ: 84. Դժվար է ասել, թե ճշմարհությունն ասելիս թեթեւանում ես, թե կյանքը դառնում է անտանելի: 85. Ով երբեք չի լսում իր զրուցակցին (չի հավատում), նույնն է, ինչ նա, ով ոչինչ ճիշտ չի ասում: Այս երկուսը նույն մարդն են: 86. Անկողինը, մինչեւ անգամ պետական հարցեր է լուծում: 87. Եթե հաց ու սեղանը կա, անկողինն էլ կա
88. աղտնիքը կորզելու ամենահեշտ միջոցը անկողինն է
89. Նա, ով մշտապես կողմնոստյուններով է քայլում, նա չի ապրում: 90. Դրամդ գողանան եւ նույն դրամը տաս աղքատներին, նույնը չէ: Առաջին դեպքում կողոպտվում ես, աղքատանում, երկրորդ դեպքում, նվիրում ես` հարստանում: 91. Մարմինդ էլ պետք է տաս, եթե համարում ես, որ
պարտք ես: 92. Խաբելը,- ահա այն եզակի անդունդը, որը ոչնչով չի լցվում, չի հարթեցվում երկու իրար մոտ ու սիրող մարդկանց միջեւ: 93. Ամոթի զգացումը հատուկ է ուժեղ հոգու տեր, վեհանձն մարդու: Վախկոտը արհամարհում է այն: 94. Եթե ուրիշն է քեզ ամաչեցնում, զգացումը դառն է, բայց շուտ է անցնում, իսկ եթե ինքդ ես ամաչում քո արարքից, երկար է տեւում: Որքան հետագայում հիշում ես, նույնքան` ամաչում: 95. Ավելի շատ կխաբեն ազնիվ, մտավորական, գիտնական մարդուն, որը խաբելու մասին շատ շատ գրքեր է կարդացել, քան` խաբեբային: 96. Իմ նշանաբանը ոչ թե իմ թշնամիներին պատժելն է, այլ` փոշմանեցնելը, ամաչեցնելը: 97. Կարողանալ տեղին, ժամանակին հորինել սուտ եւ դրանով իսկ խուսափել անախորժություններից, դժբախտությունից, կողոպտվելուց, կյանքին վտանգ սպառնալուց, ոչ միայն արդարոցնող սուտ է, այլեւ` խրախուսելի: 98. Ճշմարտությո՜ւն, ճշմարտություն. ը՜ր հոգեկան հիվանդին ասես` դու հիվանդ ես, որ կարողանաս բուժել: 99. Շանտաժի միջոցով փող աշխատելը երկար չի տեւի: 100.
Վախը չի դաստիարակում, բայց անել է տալիս այն, ինչը ստիպում են: Իսկ ինչ-որ բանի շարունակական կրկնությունը դառնում է սովորություն, սովորությունը` բնավորություն: 101. Վախը, դաստիարակության հարցում մարդու համար չէ: Վախը որպես դաստիարակության մեթոդ, ես ենթադրում եմ, հիվանդների համար է (հոգեկան), եւ, վախենամ եւ` վերջին: 102. Դժվար է ասել կեղծ երջանկությունն է լավ, թե՞ անկեղծ դժբախտությունը: Եթե ճշմարտությունն ասելուց տուժում է երջանկությունը եւ ոչ ոք, ոչինչ չի շահում, ապա լռելն է լավ: 103. Այնպիսի սուտ ասա, որ ոչ միայն չհավատան, այլեւ չվիրավորվեն: Պրիմիտիվ սուտը վիրավորանք է առաջացնում, մտածել տալով` կարո՞ղ է ինչ հիմարի տեղ է դրել: ՄԱՐԴ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԾԻՔ ՇՓՈՒՄ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԶՐՈՒՅՑ 1. Հասարակական բաղնիքից երկրի պրեզիդենտն էլ պետք է օգտվի, գոնե տարին մեկ, թեկուզ ծպտված: ոնե տարին մեկ, որ մարդկայնանա: 2. Շունը եւ բարությունը խորհրդանիշ է, եւ` չարուըյան: Չլինի՞ մարդու կերպարն է
3. Մարդը ապրում է հենց այն պահերին, երբ կատարում է «երեւեկության կանոնների խախտում»: 4. Մահապատիժը դեռ պատժի առավելագույն չափը չէ: Առավել մեծ պատիժ է մարդ կոչվածի գաղտնի, նողկալի արաքները հանուր մարդկության ի տես դնելը: 5. Մարդու բնույթը թռչունի կնմանի: Այն միատեսակ չի լինի: 6. Ամեն մարդ ինքն է ստեղծում իր հետ խոսելու, իր հետ վարվելու ձեւը: 7. Ունեւորին հարգում են: Չեն հարցնում` փողն այդ, որտեղից: 8. Կոմունիստների ժամանակ դիպլոմն անցաթղթի դեր էր կատարում: Կապիտալիստների ժամանակ այն թախցնում են
մաոթից: (1920-90) 9. Օգնիր նաւե այն մարդուն, որի հետ մատաղ ունելու էլ չես գնա: Հնարավոր է նա դրանից փոխվի: 10. Մարդուց չպետք է պահանջել այն, ինչ ինքը չունի: 11. Յուրաքանչյուր մարդ իր բազմաչարչար կյանքում փնտրում է մխիթարություն: Մարդ կա` գինու մեջ, մարդ կա` տարբեր սերերի, մարդ կա` արվեստի: 12.
Մարդը իր ողջ կյանքի ընթացքում փնտրում է մի մարդու, մրը պիտի իրեն գնահատի: Դրա կարիքն ունի եւ երկրի պրեզիդենտը, եւ նախարարը, եւ հովիվը: 13. Ամենավտանգավոր մարդը նա է, ով այլեւս մչինչ չունի կորցնելու: 14. Մարդը որքան վեր է բարձրանում պաշտոնի աստիճաններով, այնքան կրճատվում է նրա ազատությունը: 15. Կան մարդիկ, որոնք, եթե ծնվեին համր. ավելի լավ կլիներ իրենց համար, քան` ունեցած լեզուն: 16. Կա մարդկության մի տեսաը, որը դաստարակվելու ընդունակություն ունի միայն մի հանգամանքում` երբ ամեն ինչ կորցնի եւ սկսի զրոյից: 17. Մարդու անթաքույց ես-ը երեւում է այն դեպքում, երբ կամ ամեն ինչ կորցրել է, կամ ամեն ինչ ունի, ինչպես արքան: 18. Կոմունիստների ժամանակ մեկը փողով կարտ էր խաղում, դատում էին: Կապիտալիստների ժամանակ մի ողջ ազգ է փողով կարտ խաղում (լոտո), ոչ մեկին չեն դատում: Կորչի կոմունիզմը, կեցցե կապիտալիզմը: 19. Մարդ ակ, որ իր ընտանիքում ավելի է ձգված, պաշտոնական, քան իր սենեկապետական աթոռին: Նա կենդանի մեռած է: 20. Մարդ, ավելի քիչ է ներում ինքը իրեն, քան ակնկալում է այն ուրիշներից: 21. Մարդն էլ, դերասանի նման, կարող է տանել բոլոր դերերը, նայած նպատակի անհրաժեշտության: 22. Պետական անվտանգության աշխատողի թերությունն այն է, որ յուրաքանչյուր մարդու մեջ չի տեսնում, եթե ոչ իրենից ավելի խորաթափանց մեկի, ապա գոնե իրենից ոչ պակաս: 23. Կան մարդիկ, որոնք շարունակ ստիպված են թաքցնել իրենց ես-ը: Նրանց կարելի է կարեկցել: 24. Ամենավտանգավոր մարդը ոչ դահիճն է, ոչ մարդասպանը, այլ նա, ով ժպիտով, քաղցր խոսքերով, քո լավագույն բարեկամը հանդես գալով, քեզ գցում է իր որոգայթը: Նա, ով մինչեւ վերջ էլ չես իմանում` ով էր քեզ ոտ տվողը: 25. Թեեւ օրենսդրությամբ արգելվում է ամուսիններից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք պատճառելը, բայց ոչ մեկը դա չի ընդունում: 26. Ամեն մարդ իր խոսակցի մեջ տեսնում է իր կերպարի անդրադարձը` ստախոսը տեսնում է ստախոսի, անառակը` անառակի, առաքինին` առաքինուն: 27.
Չպետք է վախենալ այն մարդուց, որը նախ ասում, հետո է անում: 28. Մարդ, որին բնորոշ է դժգոհելու, բոքոքելու վարքագիծը, աստիճանաբար կկորցնի իր բոլոր ընկերներին: 29. Մեծ մարդն էլ կարող է մեծ սխալ թույլ տալ: 30. Մարդու մեծությունը նրա ներել կարողանալու մեջ է: 31. Եթե նա մարդ չէ (մարդ բառի բուն իմաստով) ապա օտար է, թե` յուրային, միեւնյուն է: 32. Աշխարհը գեղեցկացնողը մարկայնությունն է: 33. Մարդ, որը քեզ անհասկացողի տեղ է դնում, իրականում ինքն է գտնվում այդ վիճակում: 34. Միայն բժիշկը չէ, որ բուժում է: Եթե մարդուն լսում են, դա էլ է բուժում: 35. Մարդ կա, որին մի աներեւույթ ուժ դժբախտություն է ուղարկում որպես զգպաշապիկ: Հայտնի չէ, թե նա ինչեր կաներ, եթե լիներ երջանիկ: 36. Մարդու մասին կարելի է դատել ոչ միայն նրա երեխայից, այլեւ` նրա շանից: 37. Խառը գույներ սիրող մարդը պարզ լինել չի կարող: 38. Հումորից զուրկ մարդը կարելի է ասել մարդ չէ: Կամ էլ, մեղմ ասած,
(բառը չեմ ասում): 39. Բարձրագույն կրթությունը չի երաշխավորում բարձրագույն մարդ լինելուն: 40. Բնությունը լավագույն ուսուցիչ է, բայց պակաս ուսուցիչ չէ նաեւ շփումը մարդկանց հետ: 41. Մարդկայնությունը մարդկության համար նույնն է, ինչ գեղեցիկ զգեստը մարմնի համար, որն արդարեւ գեղեցկացնում է: Իսկ մարդկության մի տեսակ էլ կա, որ լաքա է այդ զգեստի վրա: Լաքան պետք է վերացնել, ոչ թե հրաժարվել մարդկությունից: 42. Եթե մի մարդ շատ ընկերներ ունի, նա, կամ ստահակ է, կամ` կիսաստված: 43. Մարդ կա, տարիների հետ ամրանում են ինքնակառավարման օրգաններ, մարդ կա` հակառակը: Երանելի են առաջինները: 44. Տարիները հարստությունն են մարդու: 45. Ես իմ հետախույզին ավելի շուտ եմ նկատում, քան նա` ինձ: Ափսոս, որ հիսունից հետո է դա լինում: Իսկ կրկնակի ափսոս, որ որոշների մոտ հարյուրից հետո էլ չի դա լինում: 46. Մելամաղձոտ մարդը դուրեկան է, բայց կարճ ժամանակով: Երկարատեւ նրա ներկայությունը ձանձրացնող է: 47.
Որքան էլ մարդ խելացի լինի, դիվանագետ, մի որեւէ պատեհ կամ անպատեհ առիթով մի ոչ խելացի միտք չարտահայտել չի կարող: Սրան մենք անվանում ենք մտքի սայթաքում, որը հարիր է մարդկային բնությանը: 48. Աստված աստված է, եթե մարդիկ հաստատում են այդ: 49. Մարդու մեծությունը կայանում է նրանում նաեւ, երբ ընչագրկության վերջին աստիճանում անգամ, չի կորցնում ինքնավստահությունը: 50. Դիմադարձ խառնվածք ունեցողը երջանիկ չի լինի, քանի որ նա յուրաքանչյուր միջավայրում ստեղծում է, եթե ոչ կռիվ, ապա բախման մթնոլորտ: 51. Կան մարդիկ, որոնք օգտվում են ոչ միայն կենդանի մարդու պաշտոնից ու փառքից, այլեւ նրա գերեզմանի փառքից: երեզմանին այցելում են ոչ երբեք հոգու պահանջից, այլ, որ նրա պաշտոնում նրա եղբայրն է: 52. Կան մարդիկ, որոնք, որքան բարի են, նույնքան` չար: Բավական է շրջել այս արտահայտության շարադասությունը, կփոխվի նաեւ մարդը
53. Շատ խոսողից շատ բան մի սպասիր: 54. Երբ նրան ես ընդունում էի ոչ այնպես, ինչպես կար, նա այդպիսին էլ կար: Երբ ես նրան ընդունեցի այնպես, ինչպես կա, նա խելագարվեց
55. Ավելորդ է խնդրել մարդու կարդալ մի գիրք, երբ նա տառերը չգիտի: 56. Անչափելի են մարդակյին մտքի սահմանները: Հուդան, ինչ-որ տեղ, հասկանալի է, իսկ Հերոստրա՞տը
57. Մարդ կա, ո՜վ զարմանք, եմռած մարդու գերեզմանին ու փառքին էլ է նախանձում: 58. Յուրաքանչյուր մարդու համար իր դիմացի մարդը տարօրինակ է, եթե իր տեսակից խիստ տարբերվում է: 59. Մարդու բնույթը նման է ծովի: Ինչպես ծովն է «մարսում» ցավը, հիշողությունը, վիրավորանքը, դժբախտությունն ու հիվանդությունները: Այն որ, պետք չէ երազել ուեննալ, ամնեզիա է: 60. Սատանայի ուժը նրա հրեշտակային համբերության մեջ է: (Սատնիսլավ Եժի Լից), մի՞թե նույնը չի կարելի ասել նաեւ մարդուն: 61. Ոջիլի որդին, էլ չեն հարցնում` աղջիկ է, թե՞ տղա, անիծ է: 62.
Կոմունտիստական հասարակարգում յուրաքանչյուր պետական դռան առջեւ հսկում էր միլիցիան, իր տամազգեստով ու բացահայտ զենքով: Կապիտալիստական հասարակարգում, յուրաքանչյուր մեծ օֆիսի առջեւ, դռնից քիչ հեռու կանգնած է մի երիտասարդ, ոկստյումով ու փողկապով, լինի 0-ից բարձր 50 աստիճան, թե` ցածր, զենքը թաքցրած կոստյումի տակ: 63. Մարդուն հապճեպ կարեկցել պետք չէ, քանզի չես իմանում, թե ինչ է նախորդել նրա այդ ողբերգությանը: 64. Մարդ կա, ոց թմրանյութ է օգտագործում, ինչ ունի-չունի, ուզում է նվիրել մարդկանց, ինչքան փող կա գրպանում, մոմ առնի, եկեղեցում վառի, մարդ էլ կա, որ թմրանյութ է օգտագործում, ինչ ունեն-չունեն մարդիկ, ուզում է, որ նվիրեն իրեն
65. Մարդու հետ խմել կարելի է, բայց բաժակ մի զարկիր ու մի ասա` կենացդ, քան դեռ նրան չես ճանաչում: 66. Եթե մեծ փիլիսոփա է եւ ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, մոտավորապես կարելի ղ հիշել պոռնիկին` միայն իրեն է վնասում, ոչ ուրիշներին: 67. Դիմացինին նսեմացնող, ստորացնող, արժանապատվությունը ոտնահարող մարդը, որն ստիպում է, որ նա ինքնավստահությունը կորցնի, գողից էլ է վատ, մարդասպանից էլ: 68. Նա, ով զայրույթի պահին ասում է բառեր, որին արժանի է մեղավորին, նա իրականում արժանի է իր արտահայտություններին: 69. Ինչպիսի մարդ էլ ձեւացնես, նա, ձեւացրածը քեզնից լավը չէ: 70. Բոլոր մարդիկ են թույլ տալիս սխալներ, բայց ոչ բոլորն են գիտակցում այն: 71. Կայսր Նապոլեոնն էլ էր սպասում, որ իրեն կարեկցեն, երբ մահվան անկողնում էր, թեպետ երբեք չէր արտահայտում: 72. Ես միշտ մտածել եմ, թե նա, ով ունի հումորի զգացում, նախանձ լինել չի կարող: Բայց աստծո ստեղծածը ոչ ոք չի վերծանի: 73. Ցույց մի տուր մարդկանց ոչ ուրախությունդ ( եթե կարող ես), ոչ տխրությունդ: Ուրախությունիցդ նախանձելու են, տխուր լինելուցդ ուրախանալու: 74. Մարդ, որը կորցրել է այն, որից հետո էլ ոչինչ չեն ունենում կորցնելու, միայն նա գիտի` ինչ պիտի անի: 75.
Եթե մարդը ստեղծեր մարդուն, նա կամաչեր ստեղծածի համար: Մարդ Տվեն (1835-1910) ամերիկյան գրող, եթե մարդը ստեղծեր մարդուն, չէր կարողանա դուրս գալ հիացմունքի վեհարանից: 76. Տարիքով մարդուն, կամա, թե ակամա, բոլորն են համարում խելամիտ: Մարդը դառնում է խելամիտ, մեծապես այն դեպքում, երբ «ազատվում է» սեռականի մշտական արթմնիությունից: 77. Ինչո՞ւ է մարդը շուն սիրում: Որովհետեւ շունը խոսել չի կարող: 78. Մեծ մարդու հասարակ լինելը գնահատվում է Մեծի կողմից: 79. նչ էլ ուզում ես դիր մարդկային հարաբերույունների անունը, վերջնահաշվարկում դառնում է բիզնես, բացի մայրականից: 80. Մարդկանցից ամենավտանգավորը երկերեսանին է: Ոչ մի դեպքում չես տարբերում երեսն աստառից: 81. Յուրաքանչյուր մարդու պրոբլեմ իր համար համաշխարհային է: 82. Կոմունիստական հասարակարգի սխալներից մեկն էլ այն էր, որ եկեղեցին արգելեց: Սխալ` իր դեմ
83. Որքան մարդ իր մասին մեծ կարծիքի է, այնքան նա ոչ միայն լավ մասնագետ, այլեւ լավ մարդ լինել չի կարող: 84. Աշխարհում մարդուն ոչ ոք չի կարող պախարակել այն:ես, ինչպես ինքը իրեն: 85. Բոլոր օրենքները անցնում են կատարող անձի հոգու եւ խղճի պրիզմայի միջով: 86. Կա մարդկության երկու տեսակ. մեկը` որքան մոտենում ես, այնքան հիանում, մյուսը` որքան մոտենում ես, այնքան` հիասթափվում: Վերջինս հին ընկերներ չի ունենում: 87. Որքան ցածր է մարդու մակարդակը, այնքան նա ընդունակ է ստոր արաքների: Թերուս, վերջին տեսակի մարդկանցից ավելի շատ պետք է զգուշանալ, քան` զարգացած մարդուց: 88. Կիսվելու ցանկությունը հատուկ է մարդկային բնույթին` երբեմն նույնիսկ անդիմադրելի: Հենց սա էլ պատճառ է դառնում, եթե ոչ կյանքից զրկվելու, ապա մեղմ ասած` բազում գլխացավանքների: 89. Կյանքը ծաղկելու ընթացքի նման է: Միայն թե մարդ կա, ծաղիկները թափելու հետո ավելի բույր է տալիս, քան որոշ մարդիկ` ծաղկած ժամանակ: 90. Ամեն ինչ ասող մարդուց չեն նեղանա` ոչ կառավարություն, ոչ անհատը: Զգուշանալ պետք է նրանից, ով հազվագյուտ է ասում: 91.
Մարդուն լավ ասես, լավ կդառնա, վատ ասես` վատ: 92. Մարդու երազանքի երեք աստիճանը` փող, գործ, համաժողովրդական ճանաչում: 93. Մարդը չստեղծել չի կարող, իսկ եթե նաեւ վարձատրվում է, հաճելի է, եթե նույնիսկ փողի կարիք չունի էլ: 94. Երկրի պրեզիդենտի կինն էլ է ուզում անել մի այնպիսի գործ, որ իրեն ծափահարեն, թեկուզ նրանք, որոնց նա մարդ էլ չի համարում: 95. Հեռացիր նրանից, ով ոք լավության համար ոչ միայն շնորհակալություն չի հայտնում, այլեւ ցույց է տալիս, որ քո լավությունն ընդունելով մեծահոգություն է անում: Դուրս է գալիս` եւ լավություն ես անում, եւ պարտական ես մնում: 96. Մարդը կենսական պայմանների բարելավման կտրուկ դադպտացիային ավելի դժվար է հարմարվում, քան` հակառակը: 97. Շատ դեպքերում մարդը ձգվում է պետ այն տեղը, այն տունը, որտեղ իր անձնական իրերն են: 98. Մարդը, որ տարիքում էլ մեռնի, ջահել է: 99. Հիմա կարծում եմ, թե ես ինչ մտածում եմ, դու այն իմանում ես: Այն երկու մարդու զրույցն էլ երկար չի տեւի, որոնցից մեկը իրեն մերկ է զգում: 100. Եթե մարդու մեկը սկսում է տալ ազդեցիկ մարդկանց անուններ, որոնց ինքը, իբր ծաոնթ է, ուրեմն նա ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում: 101. Հարգանքը մարդ ինքն է ստեղծում իր նկատմամբ, իսկ անհատականություւնը, դա յուրօրինակ մաֆիա է, որտեղ չի կարելի բացառել նաեւ փողի մասնակցության օրենքը: 102. Եթե մարդը գիտի, որ իրեն հետեւում են, հետեւողը շոշափելի արդյունքի չի հասնի: 103. Մարդը չի կարող կանխորոշել, թե ինչպիսին կլինի ինքը, ինչ զգացումներ կունենա, եթե հանկարծակի հայտնվի հաջողության գլխապտույտ գագաթին: 104. Հասարակական կարծիքը եւ ամենաճիշտն է, եւ, կարելի է ասել` ամենաանճիշտը: Հասարակությունը շատ անգամ իր կարծիքը ուղղում է աղքատի կողմը, նետերի նման, ոչ երբեք հարուստի: 105. Շփումը մարդկանց հետ, նույնպես կարելի է ձեւացնել, անջրպետ չառաջացնելու համար: 106.
Հասարակությունը սիրում է շփվող մարդկանց, համարյա պահանջում նրանցից: Բայց պահանջում է ստորին մարդուց: Վերին մարդուց չստանալով այն, համարում է բնական: 107. Հասարակական կարծիքը ավելի շատ զրպարտում է, քան` խրատում: 108. Բոլոր դեպքերում մարդը հասարակության մի մասնիկն է եւ անհնար է արհամարհել նրա կարծիքը: Պարզապես մարդը պետք է այնպիսի արարք թույլ տա, որ եւ հասարակության առաջ տա պատասխան, եւ իր եսփական ես-ի առաջ: 109. Մարդը չի կարող մտածել` ես այսպես եմ ուզում եւ վերջ: Նա պետք է շրջահայաց լինի, թե իր ուզածը ինչպես է անդրադառնում շրջապատի վրա, որից էլ անդրադառնում է իրեն: Բոլոր դեպքում ազնիվ, շիտակ ապրելու դեպքում բամբասեն էլ, չի կպչի: 110. Որքան էլ մենք չնկատենք հասարակական կարծիքը, այնուամենայնիվ հաճելի է, երբ հասարակությունը գնահատում է մեզ: 111. Նա, ով անվերջ, անդադար հակված է անեկդոտներ պատմելու, նա ոչ այնքան բարի մարդն է, որն ուզում է ծիծաղեցնել,այլ նրա արժանապատվությունը ինչ-որ տեղ վնասված է, ինչ-որ տեղ նրան թերագնահատել են, թերարժեքացրել եւ նա ներքին հակում ունի այն վերականգնելու: 112. Ամենախիստ օրենքն անգամ չի կարող արգելել ավանդույթը: 113. Մի շփվիր վատ համբավ ունեցող մարդու հետ: Մի ենթարկիր քեզ հասարակական կարծիքի վտանգին: 114. Մի շփվիր այն մարդու հետ, ով իսկապես արժանի չէ: Մի խարխլիր քո հեղինակությունը կարեկցանքից ելնելով: 115. Հասարակությունը չի սիրում «ոսկե միջինը»: Սիրում է ստորինին եւ բարձրյալին: Ստորինին ավելի է ստորացնում, բարձրին` բարձրացնում: 116. Փոթորկից հետո տիղմը դուրս է գալիս ջրի երես
117. Հարգելի մարդը նա է, ով նույնիսկ հավատդ չի գալիս, որ այդքան մեծ է, այդքան վեհ եւ այդքան հասարակ, հասարակ մարդկանց մեջ, ժողովրդի մեջ: 118. Մարդ պետք է ձգտի ոչ թե մեծ երեւալ, մեծ մնալ, այլ` փոքր չդառնալ, չփոքրանալ: 119. Տեղի-անտեղի, ժամանակ առժամանակ հյուրասիրությունները շրջապատում յուրահատուկ կառաշք է, հասարակական կարծիք ձեռք բերելու համար: 120.
Հասարակական կարծիքը անհրաժեշտ է, բայց ոչ շտապ: Նա, ով ուզում է ձեռք բերել ինչ-որ հրատապ, ինչ-որ կասկածելի մտադրություն ունի: 121. Բնության բոլոր կենդանիներին արարիչը դրել է (բուռ-բուռ) մարդկանց մեջ: Այդ է պատճառը, որ սողուններն ու միջատներն էլ (մարդու մեջ) կարող են խոսել: Այն, ինչ արարիչը բաժանել է հավասար, դա խոսելու ընդունակությունն է: 122. Աշխատել, չի նշանակում հենց միայն աշխատել: Աշխատել, նշանակում է նաեւ հարմարվել կոլեկտիվին, մարդկանց: 123. Օգնիր մարդկանց, բայց մի խղճահարվիր: Հիշիր` ամեն մեկը (ամեն մեկս) իր ցանածի տուղներն է հավաքում: 124. Մարդուն ճանաչելու հատկանիշներից մեկն էլ այն է, թե նա ինչից է ուրախանում: 125. Կոմունիզմը իր հիմնախարն էր ընտրել հավասարությունը, մի բան, որը անհնար է, որը նույնն է, եթե ասես` ինչու բոլոր սարերը հավասար չեն կամ ինչու բոլոր ծաղիկները չեն ծաղկում նույն վայրկյանին, միաժամանակ: 126. Հավասարությունը կարելի է փնտրել միայն դեպի իր զավակները տածող մոր սիրո մեջ: 127. Հավասարություն, թե ասում ենք, հասկանում ենք արդարություն: ութե դա՞ է նկատի ունեցել կոմունիստական կուսակցությունը: 128. Կան մարդկանց տեսակ, որոնք հստակ գիտեն, թե ինչ են պարտավոր անել ուրիշները իրենց համար, բայց չգիտեն, թե ինչ են պարտավոր անել իրենք: 129. Կան մեծ թվով մարդիկ, որոնք բարեգործություն ասելով հասկանում են, որ իրենց պիտի անեն դա
130. Հավասարությունը թույլերի հորինած գաղափար է: Ուժեղները վերցոնմւ են այնքան, որքան պետք է: 131. Ռուս մարդիկ ամենաշատ ստաղներն են ամբողջ աշխարհում եւ ոչինչ այդքան չեն հարգում, ինչպես ճշմարտությունը, եւ ոչինչի այնքան չեն կարեկցում, որքան նրան: Ս. Կուրգենեւ, Տուրգենեւ Իվան Սերգեեւիչ (1818-1883) ռուս գրող, չլինի՞ թե դա հենց մարդն ինքն է, անկախ ազգությունից: 132. Շրջապատը, հասարակությունը շատ քիչ դեպքում է աղքատի մեջ լավ հատկանիշներ գտնում եւ լավ արտահայտվում: Հիմնականում նա լավ հատկանիշներ գտնում է հարուստի մեջ: 133.
Եթե ինչ-որ բան ես ուզում անել, ու մտածում ես` լավ է ոչ ոք չգիտի, ապա լավ հիշիր` ամենակարեւորը կա մեկը, որը գիտի: Դա դու ես: 134. Եթե մարդը ահսկացող է, վատություն էլ ես անում, հասկանում է, իսկ եթե անհաս է, լավությունդ էլ չի հասկանա: 135. Շատ դժվար է դիմանալ ոսկու գայթակղությանը: Մարդուն ճանաչելու փորձերից մեկն էլ այն է, որ քո վերարկուն հոգնի, ձեռքը գրպանը տանի, հանի քո զարդերը եւ
տա քեզ: 136. Զգեստի իրական գեղեցկությունը տեսնելու համար պետք է շուռ տալ, աստառին նայել, մարդուն` նույնպես: 137. Ես չգիտեմ` ոստներենը ուղեղ ունե՞ն, բայց հաստատ կասեմ` աղիքները գլխի մեջ են: (գլուխը հեռացնում ես, բնում է ուտելու մասը): Որքան շատ են մեր շուրջը մարդիկ, որոնք նման են ոստրեների: 138. Երբ մարդ սկսում է նկարագրել, թե ինչ կարծիքի է շրջապատը իր մասին, նա ընդամենը ասում է իր կարծիքը: 139. Ավանդույթը ազդում է նաեւ այն մարդուն, ով գաղափարապես դեմ է դրան: 140. Պետք է հոգ տանել, ոչ նրա համար, թե ինչ են ասելու քեզնից հետո, այլ` թե ինչ ես թողնում քեզնից հետո, մարդկությանը, որ սովորեն քո տվածով նաեւ քեզնից հետ: 141. Կան որոշ մարդիկ, որ կենտրոնացած փնտրում են իշողության մեջ, թե նչ վատ բան են արել իրենց հարազատները վաղո՜ւց, շատ վաղուց: Փոխանակ փնտրելու, թե ինչ լավ բան են արել: 142. Հայելու մեջ ամեն մեկը տեսնում է իր դեմքը, իսկ դիմացի մարդու մեջ` իր հոգին: 143. Մարդ, որն ստիպում է քեզ զգալու մեղավոր, երբ դու մեղք չունես, մարդասպանից էլ վատ է: Իսկ, եթե այդ մարդը հարազատ է, կրկնակի մարդասպան է: 144. Մարդկային բնույթը ծովի նման է, երբեք անշարժ չի լինում: Հետեւաբար եւ անճանաչելի է: Հատկապես դա է պատճառը, որ ամուսիններն ապրում են միասին: Երբ վերջնականապես ճանաչում են իրար, միասին չեն ապրում: 145. Եթե մարդ կյանքի կմաստը գտնում է սպանելու մեջ
պատժել, հարկավ, անհրաժեշտ է, բայց դժվար է մեղադրել: Սպանել էլ անհրաժեշտ է նման մարդուն: 146.
Մարդու էության մասին կարելի է դատել նաեւ նրա եփած ճաշից: Ճաշ կա` մեղմ է, դիետիկ, չկշտացնող, ճաշ կա` հակառակը: 147. Ոչ միայն մարդասպանն է վտանգավոր, այլեւ նա, ով թաղմանը չի արտասվում, հարսանիքին չի պարում: 148. Շրջապատը չի ձգվում դեպի մարդը, մարդն է ձգվում դեպի շրջապատը: 149. Մարդ ավելի լավ է ինքը իրենից ավելի շատ պահանջի, ուրիշներից` քիչ, քան` հակառակը: 150. Մարդ ինքը իրեն շատ հարցերում շատ չպետք է մեղադրի, բայց քիչ էլ չպետք է մեղադրի: 151. Մարդ ինքն էլ չգիտի, թե իր մեջ ինչ ուժեր կան, քանի դեռ չի ներկայացել կրիտիկական պահը: Հենց այդ պահն է երեւան հանում այդ ուժերը: 152. Աստծուն ճանաչելու լավագույն միջոցը շատ սիրելն է (Վան ոգ), մորդուն սիրելու լավագույն միջոցը` չճանաչելն է: 153. Դատարկ զրույց քչերն են ունենում: Հիմնականում բոլոր զրույցներն էլ ունենում են որոշակի նպատակ: Դա կարող է լինել փող (շահ), գործ կամ սեքսի ակնկալիք: 154. Թշնամուդ երեխան էլ լինի, եթե լավ մարդ է, չսիրել չես կարող: 155. Իրականում մարդկային գրեթե բոլոր հարաբերություններն էլ առեւտուր է, կամ փոխանակում
156. Սեղան նստելուց առաջ առանձնացրու այն չափը, որ պիտի ուտես: Եվ նայիր նրան, արժե՞այդքան ուտել: Եթե նայես, կկիսես
157. Երբեք մի նստիր ընդհանուր սեղան, եթե մարմինդ անտարբեր չէ սննդի նկատմամբ: Ուտում ես ընկերոջդ կերածի մեկ հինգերորդը, բայց նա քեզնից նիհար է: Կեր հենց այնպես, ոտքի վրա, բերանդ բան գցելով: 158. ??? համար աղքատությունը բարեբախտություն է: Որովհետեո հայտնի չէ` փող ունենար, ինչի կվերածվեր: 159. Շատերն են մտածում հեշտ ապրելու մասին, քչերնը` հեշտ մեռնելու մասին (այնպես ապրեն, որ հեշտ մեռնեն): Հեշտ մեռնելու մասին մտածեին, աշխարհը դրախտ կդառնար: 160. Մարդը, որտեղ ապրում է, այդ շրջապատում պետք է հարգվի: Դա է իսկական հարգանքը: Շրջապատը շատ մանրազնին է ուսումնասիրում նրա վարքը: 161.
Երբ դուռը ծեծում են եւ ասում` աղ եմ վաճառում, կամ զուգարանի թուղթ, ես ամաչում եմ: Ես ամաչում եմ նրա վիճակից: Կյանքը ինչպես է ստիպում նրան, որ նա ինը հարկը ոտքով բարձրացել է, որ դու մի աղ առնես, կամ չառնես: Նույն վիճակում է լինում նաեւ այն հեղինակը, որն իր գիրքը տանում է վաճառելու: Եվ ովքեր են նրանք, որ վերցնում են մեկ կամ երկու աղ եւ ասում` փողը հետո կտանք, հետո կգաս
Ես ուզում եմ հասկանալ նրանց
162. Ամենախոցելի մարդը նա է, ով մտքով գերհասուն է, հոգով` երեխա: 163. ժի մասին չի կարելի որեւէ բան գրել: Նա մարդ չէ, ոչ էլ` կենդանի, քանի որ կենդանիներն էլ որոշակի «խելք» ունեն: 164. Բոլոր մարդիկ հավատում են հեռուստատեսությանը եւ տպագիր խոսքին: Նրանք կարծում են, որ այնտեղ սխալ լինել չի կարող: 165. Բազմաստվածություն, բազմակնություն, բազմակուսակցականություն: Եվ ով կարող է ասել` որն է ջիշտ, որը` սխալ: Բոլորն էլ մարդն է հորինել: 166. Մի ամաչիր արտասվելուց: Դա ամենամարդկայինն է: 167. Մաքուր մարդը, ինտելիգենտ մարդը նաիվ կլինի, մինչեւ անգամ հետախույզը, եթե նա բարձունքին է հասել ուղիղ ճանապարհով, իր աշխատանքով: 168. Եթե գնում ես հանգստանալու, ոչ միայն տաշ ուտեստներ վերցրու, թանկարժեք կոնյակներ, այլեւ մի մոռացիր ճանապարհվելուց առաջ մեկ շուրջօր քաղց պահել (ջուր խմելով), նախապես մաքրելով հաստ աղիքը (կլիզմա): 169. Ամենաբարի եւ մարդկային մարդն էլ կարող է լինել ամենաանմարդկային եւ ամենաչար, նմանատիպ մարդու հանդեպ: 170. Որքան էլ մեծ արվեստագետ լինի, մեծ գիտնական, չես կարող ասել ինչպիսի մարդ է , եթե համակեցությամբ չես ապրել: 171. Կան մարդիկ, որ չեն կարող լավություն անել բարեգործություն անել: Բարեգործություն անում են, բայց իրենց իսկ ձեռքով նետում ջուրը: 172. արդ կա, որից հեռու մնալու համար, մեկ-մեկ պետք է մոտը գնալ: 173. Եթե քեզ բամբասում են, իմացիր, խիստ աղքատ չես եւ հատկապես բավականաչափ հարուստ էլ չես: 174. Եթե քեզ բամբասում են, իմացիր, բավականին խելացի ես եւ նույնչափ` աղքատ: 175.
Մարդու աչքը դուրս գա, լավ է, քան` անունը (հայկական ժողովրդական), անունը դժվարությամբ, բայց կարելի է ուղղել-վերականգնել, երկարատեւ, համառորեն բարի գործ անելով, անկեղծությամբ: 176. Լցվող կառուցվածք ունեցողը չպետք է ողբա, որ իր կողքինը ութ անգամ շատ է ուտում, քան ինքը եւ տասն անգամ նիհար է իրենից: Այնուամենայնիվ, ուտելը պակասեցնել է պետք: ՀՈԻ ՀՈԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՑԱՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԱՄԱԴԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ 1. Ցուրտը եւ քաղցը արթնացնում են քնած հիվանդությունները, բայց կործանարար չեն: Կործանարար են վիշտը` ջիգյարի , կարոտը: 2. Դեպրեսիայից դուրս գալու ելքը (ոչ միակ) երազելն է: 3. Եթե առողջությունդ գլորովում է, վայրէջքի ճանապարհին շատ քարուխութի է հանդիպում: 4. Յուրաքանչյուր մարդու հարազատ է ու տանելի նույնիսկ իր ամենածանր հիվանդությունը: 5. Խորանալու համար մարդկային այնպիսի հոգեբանության մեջ, որը կոյուղի է հիշեցնում, աղտոտվելուց չպետք է վախենալ, քանզի այն վերացնելու, մաքրելու միակ ուղին է: 6. Ոչնչացնելու համար, հարկավոր է ուսումնասիրել: 7. Եթե մեկը ջանադրաբար իր անմեղությունն է ապացուցում, կասկած չկա, մեղավոր է: 8. Հոգու պահանջները թվաբանական հաշվարկի չեն ենթարկվում, ավելցուկի-պակասորդի տրամաբանական-տնտեսական եզրահագման չեն ենթարկվում: 9. Սուրբ հոգին չգիտեմ, նուրբ հոգու տեր մարդու համար մերժելն ավելի դժվար է, քան` մերժվելը: 10. Հոգու գաղտնարանները նման են փարավոնների դամբարանների` լի են գանձերով, բայց ո՜վ գիտի տեղը: Երանի այն դամբարանին, որ կթալանվի: 11. Ես գնում եմ այն մարդու հետեւից, ստուգելու համար նրա նյարդա-հոգեկան վիճակը, որը ստում է շահ չունենալով: 12. իրք վաճառողը գիրք առնել չի կարող, ձեռը չի գնա
13. Հոգին ինքն իր հետ մնալու անկեղծություն է, իսկ փողը, անպայման, ուրիշների հետ մնալու: 14. Վայրկենական անծանոթ միջավայրը նվաճելը դժվարին արվեստ է: Այնպետ բառերից, կիրառվում է հոգեբանական բազմակի զինատեսակներ: 15.
Որքան էլ հոգեկան ցավը ծանր է, բայց ֆիզիկական ցավի ճիչը երբեմն խլացնում է հոգեկանին: 16. Հիմար է այն ձուկը, որը միեւնույն խայծին բռնվում է երկրորդ անգամ: Թոմաս Ֆուլեր (1608-1661) անգլիացի աստվածաբան, պատմաբան եւ կենսագիր, իսկ ինչ անուն տալ այն ձկանը, որը միեւնույն խայծին բռնվում է երրորդ անգամ: Կամ` երկնակի հիմար, կամ իմաստուն, որն ուզում է խորանալ մարդկային հոգեբանության պայթած կոյուղու խորքը: «Թանկ է նստում մեկ-մեկ վրաս պարզ տեսնելու ցանկությունը»: 17. Չափելու համար մարդկային ոչնչության աստիճանը, հարկ է լինում երբեմն զոհել արժանապատվության որոշ մաս: 18. Եթե քեզ խաբողը ամաչում է քո աչքին երեւալուց, դարդ մի արա խաբվելուդ համար: 19. Կա մարդկանց մի տեսակ, որոնք գնում են պարտքով փող ուզելու այնպես, ինչպես գողը կգնա հերթական գողության: Կահջողվի, կհաջողվի: Չի հաջողվի, հերն անիծած: Տուժում է ազնիվ մարդը: Նա մեծ ցավ է զգում, որ փող չուներ, որ պարտք տար իր բարեկամին: 20. Հոգու երիտասարդ լինելը ոչ թե դեմքից է երեւում, այլ` մարմնից: 21. Հոգու վերքը չի փակվում: 22. Աղքատին հարստանալը այնպես չի ուրախացնում, ինչպես ենթադրվում է: Աղքատությունը նրան մեջ ինչ-որ բան ջարդած է լինում առհավետ 23. Կա մի հիվանդություն, որի համար ոչ թե բուժում են, այլ բանտարկում: Դա գողամոլությունն է: 24. Հիվանդ բժիշկն էլ (նյարդա-հոգեկան) կարող է հիվանդ բուժել: 25. Ճարպակալումը մարդու աշխարհընկալման համար անթափանց վարագույր է: 26. Հոգեկան հիվանդի հետ չպետք է վարվել ինչպես հիվանդի, նա դա լավ է հասկանում, ինչպես երեխայի հետ, որպես երեխայի: 27. Հոգեկան հիվանդներ կամ, որոնց, եթե արգելափակես հիվանդասենյակում եւ նորմալ սնես, ավելի քիչ կբուժվեն, քան, եթե արձակես միայնակ ու ինքը սկսի իր հանապազօրյա հացը վաստակել: Երբեմն կիսաքաղց քնելը ավելի է «բուժում», քան կշտացած ուղեղն է աշխատում: 28. Քաղցը մոլագարին մի դեպքում է օգտակար` երբ կենտրոնացնում է ուղեղը այն բավարարելու մեջ եւ շեղում հիմնական մտասեւեռությունից: 29.
Որեւէ գործով, որեւէ ղեկավարի մոտ գնալու դեպքում պետք է գնալ կամ առավոտյան, կամ ճաշից հետո: Քաղցած մարդուց հարցի դրական լուծում մի սպասիր: 30. Ես հանգստանում եմ ոչ թե քնելով, այլ առավոտյան, արթուն վիճակով: Առավոտյան, դանդաղ, ես հերացնում ես նախորդ օրվա անախորժությունները, սիրալիր, քնքույշ, մոր նման, սեփական անձիս նկատմամբ: 31. Ցանկացած մարդ կարող է դառնալ ֆուտուրոլոգ, կամ, ասենք, գուշակ, քանզի գուշակներին դիմողները կարիք ունեն լավ, բարի խոսքի: 32. Հոգեբանի թերությունը` բոլորին ներելը: 33. Ինչ-որ բան խնդրելիս խնդրիր շեշտակի, թեկուզ վախենում էլ ես, որ չի ստացվի: 34. Ինչ էլ խնդրելու լինես, խնդրիր արժանապատվությամբ: 35. Եթե հոգեբույժը իր հիվանդին դնում է հիմարի տեղ, ապա հիվանդը ինքն է, ոչ պացիենտը: 36. Ես դեռ չեմ տեսել մի հոգեկան հիվանդ, որ բարի լինի մերձավորների նկատմամբ: 37. Հայտարարություն ֆրոյդիզմի դեմ.- նյութականը եւ հոգեւորը միեւնույն շղթայի երկու օղականեր են: 38. Պետական շատ գործիչներ շատ հեշտությամբ կարող են ազատվել իրենց ոչ հաճելի ենթականերից, բայց ոչ նույն հեշտությամբ` սեփական փորի ճարպից: 39. Ո՞ր ցավն է անտանելի,- հարցրեց Նապոլեոնը իր համհարզին: -Հոգու ցավը, սըր: -Ատամի, հիմար: Այդ պահին ցավում էր նրա ատամը: 40. Հիվանդը կարող է դեղի ինստրուկցիան փոխելով օգտագործել այն: Դա կախված է հիվանդի ինտելեկտից եւ սեփական հիվանդությունը, բժշկից առավել լավ ճանաչելուց: 41. Հիվանդությունը շան նման է: Որքան փախչես, հետապնդում է, իսկ, եթե կանգնես, հեռանում է (թող չժխտենք նաեւ ճակատագրի գործը): 42. Մարմինն ու ուղեղը ամուսինների նման են` եւ մի մարմին, մի հոգի են, եւ ամբողջությամբ տարբեր: Երբ մարմինն է հիվանդ, ուղեղը կարող է առողջ լինել, եւ` հակառակը: 43. Ամենաէֆեկտիվ բուժամիջոցը քիչ ուտելն է: 44. Մարմնի ամենաերեւացող օրգանը աղիքներն են` մարսոցությունը: 45. Հիվանդի արագ ապաքինման նախապայմանը քաղցած մնալն է: 46. Ամենավտանգավոր սննդամթերքը սննդի անբաժան մասը կազմող հացն է: 47.
Խաբելը մի դեպքում է արդարացվում` եթե խաբում ես սեփական ստամոքսին: 48. Ոչ թե ստամոքսն է ուտել ուզում, այլ` ուղեղը: 49. Ես ոչ թե խմում, ուրախանում եմ, այլ` ուրախանում, խմում եմ: Խմիչքը` նպատակին հասնելուց հետո, ոչ թե` մինչ: 50. Ստամոքսը պետք է սիրել ոչ թե որդու պես, այլ հոգեորդու: 51. Ես իմ ոչ մի հիվանդությանը առանձին նշանակություն չեմ տալիս: Օրինակ, գլխացավի դեպքում ոչ թե դեղ եմ փնտրում, այլ` պատճառը: Ես առանձին նշանակություն տալիս եմ, երբ առողջ եմ ու ոչ մի տեղս չի ցավում: 52. Դեղը հիվանդին կօգնի, եթե հոգին հանգիստ լինի, սիրտը կրծող վիշտ չունենա: 53. Նա, ով գիրանալու հակում ունի, ամեն անգամ, ուտելուց առաջ պետք է հիշի. դա ես եմ ցանկանում ուտել, ոչ իմ մարմինը: 54. Կարելի է խմել մոռացության համար, բայց այնպես խմել, որ վշտի հետ մեկտեղ իրեն էլ չմոռանա:Եթե շատ ես քաղցած ու երեկոյան ութն անց է, ապա մի նարինջ էլ չի կարելի:: Կարելի է միայն մեկ բաժակ եռացրած ջուր: 55. Եթե չի հաջողվում կշիռ նետել, ապա նույն կշռին մնալն էլ ձեռքբերում է: 56. Թե մարդուն, թե կենդանումն մտերմացնում է ինչ-որ բան տալը (ուտելիքի իմաստով): 57. Ավելորդ կշիռ նետելը շատ դժվար է, եթե ինքդ այդ շատ չես ատում: 58. Եթե կլսեք` ձեր հագուստը ձեր տարիքին չի սազում, ապա հարկ է հետեւել մարմնին: Հագուստը տարիքին չէ, որ չի սազում, այլ` մարմնին: 59. Փողոցում ինչ-որ բան ուտելիս, եթե գեր է, վատ է նայվում, եթե` ոչ այնքան, գրեթե չի նկատվում: 60. Ամենահաճելի հոգեկան հիվանդությունը ծիծաղելն է: Թեկուզ անառիթ, բայց մարդիկ միշտ էլ այն լավ են ընդունում: 61. Պետք է կարեկցել հավասարաչափ` հիվանդին եւ մեծ քանակություն ավելորդ կշիռ ունեցողին: 62. Ծխախոտը կնոջ նման է: Այն, եւ պարգեւում է բավականություն, եւ թողնում անբավական: 63. Մարմնի հիգիենա ասելով բոլորն ցլ հասկանում են լողանալ մաքրվել, բայց քչերն են մտածում մաքրել որովայնը (աղիքները, ստամոքսը) գոնե շաբաթը մեկ անգամ: 64.
Հիվանդությունները նման են բամխտին: Կա, որ ճակատագիր է, կա, որ գալիս է մարդու մտավոր թերզարգացումից: 65. Քչերնը գիտեն, որ հիվանդություններիմեծագույն մասը ուտելուց է, ոչ թե` չուտելուց: 66. Խոշոր, փարթամ մարմինը, չէի ասի, որ իմ իդեալի մեջ է մտնում: Բայց հոգու մեղմությունը, մոտեցման նրբավարությունը չեզոքացնում է մարմնի խոշորությունը: 67. Հոգեբանության ուսումնասիրումը պրակտիկ, անմիջական բնույթ ունի: Այն հնարավոր չէ փոխանցել կամ ստանալ ինչ-որ մեկի միջոցով: 68. Ցանկացած հիվանդության բուժումը պետք է սկսել ավելորդ կշիռը նետելուց: 69. Մինչեւ անգամ ուտելը, որը սեփական մարմինն է սնում, որ ատամդ ցավում է, նրանով չես ծամի: 70. Կարճ կտրած եղունգների ոչ խնամված լինելը չի նկատվում: 71. Աշխարհի ամենաթանկ բանը մարդու արտաթորանքն է: Դա մարսողություն է, առողջություն: Պատկերացնել կարելի է, եթե այն չկատարվի: 72. Ալկոհոլային խմիչքի սիրահարներին.- եղիր կենսուրախ եւ խմելու բան կճարվի: 73. Սեռական հարաբարությունների մասին ամենաանամոթ եւ ամենահամարձակ կերպով արտահայտվում են նրանք, ովքեր սեռական անկարողություն ունեն: 74. Օղին ինձ համար խթանիչ դեր է կատարում, հույս է ներշնչում, հուսադրում է, որոշ կանանց` տղամարդը: Իմ բախտը բերել է, քանզի ավելի դժվար է հարմար տղամարդ գտնել, քան օղի: 75. Ստամոքսը, համարյա ամեն ինչ մարսում է: Չի մարսում, եթե շատ է լիքը: 76. Եթե կարծում ես խմիչքը քեզ չի ազդում, հիշիր. ըչ մի հարբած իրեն հարբած չի համարում: 77. Համի զգացողության միակ գործոնը քեղցն է: 78. Հարբեցողը նա չէ, որ առիթի դեպքում, հյուրեր են եկել, սեղան է բացել ու շիշը դրել, այլ նա, որ սեղանը հավաքելուց հետո մի շիշ էլ է դնում: 79. Եթե հարբեցողը հաշվեր, թե ինչ գումարներ է գնում խմիչքին, նա ապարանքի մեջ կապրեր, ոչ թե երկաթե, ժամանակավոր տնակի: 80. Մարդու կերածը գլխից է դուրս գալիս, ոչ թե
, կեցությունն է որոշում գիտակցությունը: 81.
Մարդ որպեսզի մենակության մեջ կարողանա, գոնե, ինքն իր հետ նստի զրույցի, մի բաժակ պետք է խմի: 82. Ամենադատարկ գլուխն էլ ինչ-որ չափով խորհուրդ ընդունում է: Մայն դատարկ ստամոքսն է, որ խորհուրդ չի ընդունում: 83. Խմելը հոգու ուրաշություն չէ: Խմիչքը միջոց է այն արտահայտելու (եթե նա կա): Հոգու ուրախությունը նպատակին հասնելու մեջ է: 84. Խմիչքը, շատերը կարծում են, սանձարձակություն է: Բայց իրականում այն սանձ է. երամակ, այնքանով, որքանով որ նա լինում է եւ ուրախ սեղանին, եւ` տխուր: Եվ ուրախությունն է սանձում, եւ տխրությունը
85. Տան գները բարձրացել են տուն առնողի համար: Տուն ծախողի համար` բոլորովին. այդպես էլ եղել են: 86. Պոռթկուն հոգին եւ ոպռթկուն բնավորությունը այնքան են տարբեր, ինչպես երկրաշարժը, որը չեռ չի ժայթքել եւ փոթորիկը ծովում: Փոթորիկը ծովում միշտ էլ երեւում է: 87. Ճաշացուցակի մեջ (մենյու) առաջինը հոգու խաղաղությունն է, երկրորդը` համեղ կերակուրը, երրորդը` առողջությունը, որը չեն մատուցում, այլ գալիս է այս երկուսից հետո: 88. Փախչողն ավելի արագ է վազում, աքն բռնողը: 89. Մեզ հաճախ թվում է, թե մենք մարդկանց հետ շփվում ենք լեզվով: Բայց մենք շփվում ենք հոգով: Հատկապես դա է պատճառը, որ մարդիկ սիրահարվում են, չիմանալով մեկը մյուսի լեզվից գեթ մեկ բառ: 90. Յուրաքանչյուր անբուժելի հիվանդություն կարող ես բուժել: Բանը ոչ թե հրաշքի մեջ է, կամ աստծո, այլ` յուրաքանչյուր օրգանիզմի ֆիզիկական եւ հոգեբականան ոլորտը տարբեր կերպ է արձագանքում հիվանդությանը: 91. Լավագույն զգեստը այն մեկն կգ-ն է, որ վերջերս ես նետել: 92. Պետք է կռանալիս դժվարություն չունենալ, կոշիկի ճարմանդը կապելիս չքրտնել, քայլելուց չհոգնել եւ դու ունես իդեալական կշիռ: 93. Մեկ կգ ավելորդ կշիռը հավասար է մեկ տարվա տարիքի: 94. Ով հիվանդության վրա ծիծաղում է, նա հիվանդություն չի ունենա: 95. Լավ կոնյակը լավ կնոջ նման է: Միշտ չէ, որ իսկական է հանդիպում: Հաճախ կեղծն ես առնում իսկականի տեղ: 96.
Օղին միակ բանն է, որ ձրիին չպետք է խաբնվել ու շատ խմել: 97. Եթե կուշտ կերած ես բաղնիք գնացած չլինելդ չի խանգարում: 98. Ցերեկով ինչ կերել ես, քեզ հալալ լինի: իշերը, քնելուց առաջ, եթե քաղցած ես, մի բաժակ եռացրած ջուր խմիր, քնիր: 99. Փողը տալու պահին (ֆիզիկական պահը) երբ իր ձեռքից անջատվում է եւ կպչում քո ձեռքին, երեւում է տվողի ողջ հոգեբանությունը: 100. Փողի արագ տալը եւ ձեռքին բռնած դանդաղելը (թեկուզ մի քանի վայրկյան եւս մնա իր մոտ), եթե ոչինչ չլինի էլ, ապա այդքանը բավական է նրա էությունը տեսնելու համար: 101. Քաղցի դիետան կամ ուրինոտերապիան լավ է, թե` վատ, ոչ գրքին նայիր, ոչ կողքից ասողին: Փորձիր եւ նայիր քո զգացողությանը: 102. Աշխարհի ամենասարսափելի կենդանին հոգեկան հիվանդն է, իսկ առավել սարսափելին, երբ կրթված է եւ ունի բարձր ինտելեկտ: 103. Իմունիտետի տոկոսը աշխարհում ոչ մի բժիշկ չի կարող որոշել, բացի
հոգեկան հիվանդից: 104. Ինչ ուզում ես կեր: Իսկ գուցե` ինչ ունես կե՞ր
105. Բանջարեղեն.- ես մարդու օրգանիզմի բարեկամն եմ, բայց առանց յուղի եւ աղի երկար բարեկամություն չեմ խոստանում: 106. Քաղցած ուղեղը արտադրանք չի տալիս: 107. Քաղցած բարի մարդն էլ կարող է չար դառնալ: 108. Քաղցը ցավի է նման, կարողանում ես զսպել, ցույց չտալ, քանի դեռ չի ուժգնացել: 109. Քաղցը ընդունակ է ամեն ինչի, նայած քաղցածության աստիճանի: 110. Քիչ ուտելը օգտակար է, շատ է օգտակար, բայց մեկ-մեկ էլ պետք է կուշտ ուտել, թեկուզ իմանալու համար կուշտի հոգեբանությունը: 111. Քաղց պահելը (ծոմապահությունը, պաս պահելը) օգտակար է մարմնին, բայց ոչ գրելուն (քաղցի օրը): 112. Սոված շունն է հոտոտում: Շուն լինի, թե` մարդ, եթե սոված է, հոտոտում է: 113. Տղամարդը կնոջ մոտ պետք է առաջինը փնտրի նրա հոգին: Հոգին գտնելուց հետո մարմինը իրենը կլինի: 114. Բոլոր կռիվները, այդ թվում նաեւ պատերազմները, շատ դեպքում թաքցրած, ցույց չտալով, կնոջ համար է, սեռականի համար: 115.
Դատավորները ապահարզանի համար իզուր են դատ հրավիրում: Ամեն ինչ պարզ է: Երկուսի սեռական զուգակցությունը չի համապատասխանում (կոմպլեքսը): Դրանից է սկիզբ առնում մնացած անհամաձայնությունները: 116. Ամենաանկռիվ սեռական կապը փողովն է: Այնտեղ սեռական կազմածո միակցությունը (կոմպլեքս) միշտ է համապատասխանում
117. Ուտելը ինձ համար հաճույք է, եթե մենակ եմ ու տանն եմ, իսկ եթե գործերով վազվզում եմ, ուտելը, գրեթե, պլանիս մեջ չի մտնում: 118. Տարիքը չի մարդուն տապալում: Կշիռն է մարդուն տապալում: 119. Եթե հոգեկան հիվանդի կինը չի բողոքում, ոհգեկան հիվանդը բուժվելու կարիք չունի: 120. Ամեն բաժակաճառ ասող թամադա չի: Թամադան նա է, ով խոսում է բոլորի մասին, բացի իրենից: 121. Թամադան ամենադժվար կացության մեջ գտնվող ուսուցիչն է: Նա ուսուցանում է հարբածներին: ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱՊԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՊԼՈՄԲ) ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱՆԵՐՇՆՉՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ 1. Վայրենի ցեղերի մեջ սպանված առաջնորդի թագը ով շուտ վերցրեց, նա է դառնում առաջնորդ: Մարդը ինքը պետք է իր մեջ տեսնի առաջնորդին: 2. Պահպանիր ինքդ քեզ եւ աստված էլ կպահպանի: 3. Որտեղ էլ լինես, ինչ պայմաներում էլ գտնվես, ինքդ քեզ համար աթոռ ստեղծիր եւ հովանի: Մի մնա պպզած, բաց գլուխդ արեւի ու ձյունի տակ: 4. Սկզբունքը մարդու, եւ սեփական թշնամին է, եւ` պահապանը: 5. Սկզբունքը մերկության նման է, չպետք է ցույց տալ: 6. Նա, ով բարձրաձայն ասում է` ես սկզբունքային եմ, ցույց տալով դա որպես առավելություն, ան ընդհանրապես չգիտի` ինչ է սկզբունքը: 7. Միայն դիվանագետը սկզբունք չունի: 8. Սկզբունքը այն դրական հատկանիշներից է, որը ավելի շատ հարվածում է մարդուն, քան` օգնում: 9. րելիս, երբ ձեռքդ հենարան չունի, ձեռագիրդ չի երեւում: 10. Տվեք ինձ հենման կետ եւ ես աշխարհը շուռ կտամ (Արքիմեդ), իդեպ, ինձ էլ հենց միայն դա է պակասում, որ ճանաչեմ ինքս ինձ: 11.
Ինքնավստահությունը պահելը պետք է լինի ոչ միայն արտաքուստ, այլեւ` ներքուստ: Դա նաեւ առողջա-պահություն է: 12. Հենման կետը կարող է նույնիսկ լոքել (լոք տալ) ճակատագրի վրայով: 13. Ընդգծված համոզվածությունը անխոհեմ է եւ անընդունելի, ինքնավստահությունը` օգտակար եւ հաճելի: 14. Հոգու վիրավորանքը չի մեռնում, այլ` քնում է: 15. Հանցագործն էլ իրեն մեղավոր չի համարում, երբ պատիժը գերազանցում է հանցանքի չափին: 16. Ասում են, թե վիրավորանքը ավելի երկար է ապրում, քան հարգալիր վերաբերմունքը, հարգանքը քո անձի նկատմամբ: Ինձ մոտ երկրորդն ավելի երկարակյաց է: 17. Եթե կուլ ես տալիս վիրավորանքը, դժվար է կուլ գնում, բայց հեշտ է մարսվում, իսկ եթե վրեժխնդիր ես լինում, հեշտ է կուլ գնում, բայց դժվար մարսվում: 18. Հարմարվելը երկսեռ մարդու նման երկու հատկանիշ ունի: Մեկը` ներել-համբերել, լինել դիվանագետ, մյուսը` ներողամտություն-թողտվություն, ծառայել ստամոքսին եւ աղիքներին: 19. Հարմարվելը, այնուամենայնիվ, ներքին վիրավորանք ունի իր մեջ: Բայց եթե դա արվում է հանուն մեծ նպատակի, արժե
20. Վիրավորանքը կուլ տալը կարելի է, բայց ոչ երբեք կուլ գնալ: 21. Վիրավորանքը կուլ տալը ճիշտ է տասից իննի դեպքում: 22. Ազնվականության զանվականությունը վիրավորանքը կու տալու մեջ էր: Անմիջապես մենամարտ: Դրա համար էլ ազնվականությունը չգոյատեւեց: 23. Պահել արժանապատվությունը, երբ քեզ չեն նկատում, չեն նկատում քո ներկայությունը, մեծություն է: 24. Ինքնատիրապետումը այն է, որ բոլորին թվում է, թե իրենք կարող են: 25. Ինքնատիրապետումը կարելի է համարել բախտ, բախտավորություն: 26. Ինքնահավանությունը ավելի շատ բնակվում է քիչ կարդացած, քիչ զարգացած, քիչ իմացող մարդու մեջ: Որքան մարդը գարզացած է, այնքան քիչ է արտահայտվում իր մաիսն, այնքան անկատելի է մնում: 27. Վիրավորվելը լավ հատկանիշ է: Ուրեմն մարդը նրբազգաց է: Բանն ամբողջությամբ, այն ցույց է տալու կամ ցույց չտալու մեջ է: Որքան մեդը կիրթ է, այնքան քիչ է այն ցույց տալիս: 28.
Ինքնավստահությունը, եւ վտանգավոր մերկասառույց է, որի վրա հեշտ է սայթաքել, եւ գլախվոր նախապայման է որեւէ գործ սկսելուց առաջ: Պարզապես, «շրջահայաց» բառը ծառայի նման, միշտ պետք է հայտնվի «ինքնավստահություն» բառի կողքին: 29. Բոլորն էլ իրենց մասին մեծ կարծիքի են: Տարբերությունն այն է, որ մի մասը ցույց չի տալիս այն: Նա լավագույն մարդն է: 30. Այն մարդն է արժեզրկվում, ով իր մասին մեծ կարծիքի է եւ այն ցումց է տալիս: Փոքրանում է, եթե իրականում մեծ էլ է: 31. Ինքնավստահությունը, հենց ինքը` մարդն է, եւ մարդկանց իրարից տարբերողը հենց ինքնասիրությունը: Նայած, թե ում ինքնասիրությունը ինչից է վիրավորմուվ, նայած ով ինչպես է տանում այդ «հիվանդությունը»: Հենց այստեղից էլ սկսվում է մարդու կռվարար եւ ոչ կռվարար վարքը: 32. Ով շուտ է կռվում ինքնասիրությունը վիրավորվելու դեպքում, երբեք չի նշանակում, թե նա դրանից շատ ունի: Ով թաքցնում է այն, նա շատ ունի: 33. Ինքնասիրությունը ոսկու նման է: Պետք է ունենալ, բայց ցույց չտալ: 34. Հաճախ մենք սիրում ենք կենդանիներին նրա համար, որ ինչ էլ անում ենք, նրա ինքնասիրությունը չի վիրավորվում (նա չունի այն) եւ չի չարանում, չի թշնամանում մեզ հետ, այսինքն նա մեզ ներում է: 35. Կրթությունը հոգու դրություն է, ինքնավստահություն, ինքնապավինում: 36. Ներելը մեծերինտրված հատկանիշ է: 37. Ազգային կերակրատեսակը ավելի լավ է փոխանցել բանավոր, սերնդեսերունդ, քան գրավոր:Բանավորի մեջ փոխանցվում է նաեւ ազգային ոգին: 38. Հնարվոր չէ մարդուն ներշնչել, որ նա մահանա, հատկապես տարածության վրա, ասենք` մահ ուղարկել: Բայց մարդը ինքը իրեն ներշնչելով կարող է մահանալ: Ասենք, օրինակ, կարծում է, որ իրեն թունավորել են: 39. Որեւէ գործով գնալուց առաջ մարդ հապաղում է, ինքը իրեն պատճառ բռնելով, որ արտաքինը կարգավորված չէ (մակեյաժը բացակայում է), բայց իրականում, պատճառը ինքնավստահության կորուստն է: Երբ վերադառնում է ինքնավստահությունը, մակիյաժը չի խանգարում: 40.
Փողն է ինքնավստահության պատճառը, բայց նա կարող է եւ հետեւանք լինել: 41. Ինքնատիրապետումով ինքնավստահություն ձեռք չես բերի, ինքնավստահությամբ ինքնատիրապետում ձեռք կբերես: 42. Մուրալիս էլ է պետք ինքնավստահությունը` հավատալ, որ կտան: 43. Երբ ունես ամեն ինչ ու դրա հետ նաեւ ինքնավստահություն, դա զարմանալի չէ: Երբ կորցրել ես ամենը, բացի ինքնավստահությունից, դա է մեծությունը: 44. Ինքնատիրապետումը տրամաբանության նման է: Եթե մարդ բնականից ունենում է, կրթությունը բարեբեր հող է հանդիսանում զարգացման համար: 45. Ինքնատիրապետումը, երբեմն չես հասկանում` կա՞պ ունի կրթության հետ, թե՞ չէ: Բոլորովին կրթություն չունեցողը երբեմն ավելի լավ է տիրապետում այդ արվեստին, քան` ունեցողը: 46. Կրթված մարդ, մենք, առաջին հերթին անվանում ենք նրան, ով ինքնատիրապետում ունի: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՏՆԻՔ ԵՐԱԶ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ 1. այլերն ավելի սարսափելի չեն, քան` շղթաները: 2. Ավելի լավ է առյուծը քաղցած Որս գտնի հանկարծ, Քան թե միս ուտի վանդակում փակված: Ազատությունը համ է Եվ համի զգացողություն: 3. Ազատությունը փող է, փողն` ազատություն, իսկ չափազանց փողը` ստրկություն: 4. Լավ ու վատ ապրելուց չեն դժգոհի, եթե ազատության մեջ ես,- ասում է կալանավորը: 5. Ազատությունդ կորցնում ես, երբ գաղտնիքդ ասում ես որեւէ մեկի: 6. Ոչինչ այնքան չի մտերմացնում, որքան գաղտնիքը: 7. աղտնիքը եզակի թիվ է: Եթե երկրորդը գիտի, գաղտնիք չէ: 8. Բանտի պատերը ոսկուց լինի, ըե` արծաթից, միեւնույն է: 9. Իմաստալից արգելափականքը անիմաստ ազատությունից լավ է: 10. Երազելը լավ է, բայց իրականացնելու շանսը ավելի լավ է: 11. Ազատությունը վայելքի նման է, ստանալուց հետո այն կորցնում է իր արժեքը: 12. Երազանքի իրականացումը եզրափակիչ ինքնահաստատում է, որը ծնունդ է տալիս նոր երազանքի: 13. Երազները, երբեմն լինում են անհեթեթ, ինչպես արթմնի կյանքը, երբեմն անսխալգուշակում են ապագան, ոչ այնպես, ինչպես արթմնի իրականությունը: 14.
Փշալարերը կրկնապատկում են երազանքները: 15. աղտնիքը վստահելու գարկու մարդ կա աշխարհում` մեկը մայրն է, մյուսը` որդին: 16. Լիակատար ազատ կարող է լինել միայն նախամարդը: 17. Ազատությունը ամեն ինչում լավ է, բացի ուտելուց: 18. աղտնիքը պահողը նա չէ, ով հիշում է ու չի ասում, այլ նա է, ով մոռանում է: 19. Կան երազանքներ, որ այնքան են ուշացած կատարվում, որ այլեւս ուրախություն չեն պատճառում: 20. Ոչ մեկից մի նեղացիր քո գաղտնիքը չպահելու համար: Այն դու ինքդ չես պահել: 21. Ազատությունը, թերեւս, ամենահարաբարականն է բոլոր հասկարություններից: Պարզապես ազատություն կա (ազատ վարվելաձեւ), սիրելի է, ազատություն կա` անընդունելի: 22. աղտնիքը պետք է պահել նաեւ այն ժամանակ , երբ նա քոնը հայտնի է դարձրել: 23. աղտնիքը պետք է պահել նաեւ այն այն ժամանակ, երբ վիճել եք եկ հեռացել իրարից: 24. Եթե նա քո գաղտնիքը հայտնում է, ակնչիր նրան առանձին, հիշեցրու, որ դու էլ իրենը կարող էիր ասել, բայց չասացիր: 25. Ստրկությունը հոգեբանություն է: Ստրկությունը ինտելեկտից է գալիս: Ստրկությունը անկրթություն է: Եզոպոսն էլ էր ստրում, բայց ֆիզիկապես: 26. Եթե ստրկանալ, ապա հանուն վեհ նպատակի եւ ժամանակավորապես: Այդ դեպքում կարող ես ներել ինքդ քեզ: 27. Աշխարհի ամենաթանկարժեք ոչ մի զարդ չի փոխարինի ազատությանը: 28. Ազատությունը այն երկրում է, որտեղ օրենքը խիստ սահմանափակում է այն
29. Ծառային չի կարոլի վերբերվել որպես ոչինչության. նա գիտի քո բոլոր գաղտնիքները: 30. Ազատություն, ինչ-որ տեղ կոչվում է արջանապատվություն: Այն թանկ է հացից էլ, ջրից էլ, օդից էլ` ամեն ինչից: 31. աղտնիք, որը դու գիտես շատ վաղուց, մի ասա նաեւ այն դեպքում, երբ նրա տերը քեզ բամբասել է: Ինչքան դա վտանգավոր է նրա համար, կրկնակի կարող է վտանգավոր լինել քեզ համար: ԱԶ ԵՐԿԻՐ ԱՇԽԱՐՀ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՆՀԱՏ 1. Հայ մնալու համար, երբեմն պետք է հեռանալ Հայաստանից: 2. Պատերազմը ժողովուրդը չի սկսում, բայց ավարտում է ժողովուրդը` կռվելով, հաղթելով, զոհվելով: 3.
Բոլոր հասարակարգերը նույնն են ժողովրդի համար: Ինչ տաբերություն, թե ով է շահագործողը: 4. Փոքրիկ հեքիաթ. Թագուհին անառակ էր: Այդ մասին ինչ-որ մեկը համարձակվեց գրել: Ինչ-որ մի խմբագիր էլ համարձակվեց տպագրել: Թագավորը հրամայեց երկուսին էլ գլխատել: Պատիժն ի կատար ածվեց հրապարակում, իսկ ժողովուրդը գոռում էր` կեցցե արդար թագավորը: Ո՜վ կհամարձակվի անաձակին անառակ ասել, եթե նա
թագուհի է
5. Ամբոխը ջրի նման է: Բահը ձեռքին ջրվոր լինի
6. Ամբոխի եւ ժողովրդի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ անհատը ոչ մեկի մեջ է մտնում, ոչ մյուսի: 7. Աշխարհի բոլոր երեխաները մի բանում են իրար նման` չեն ընդունում ծնողների ամուսնությունը: 8. Սառը պատերազմը ավելի սպանիչ է, քան տաք-տաք թափվող արյունը: 9. Որեւէ հասարակարգում որեւէ փոփոխություն մտցնելու համար հանրահավաքները ձեւական բնույթ են կրում: Դա անհրաժեշտ է լինում որեւէ թղթաբանական ձեւակերպումների համար: 10. Ազգը պահողը ոչ թե պետությունն է, այլ` ժողովուրդը: 11. Ժողովրդի անունից խոսողը, անւոնը մի հարցրու, երեք-չորս տառանոց է: 12. Ժողովուրդը, ինչպես շունը, ամեն ինչ հասկանում է, բայց չի խասում
13. Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին: Ստերլինգ Մորիս (1862-1949) բելգիացի դրամատուրգ եւ բանաստեղծ: րում էր ֆրանսերեն: Աշխարհը սկսվում է մեր տան շեմից
14. Ժողովուրդը չէ իշխանություն տապալողը, այլ ժողովրդի մեջ թաքնված այն ուժերը (գայլը գառան մորթիով, հոտի մեջ), որոնք ցանկանում են խլել իշխանությունը նախորդից: 15. Ներումը, մեծ անհատի մոտ, ինքնաձաղկման մեծ ռեզոնանս է տալիս, փոքր անհատի մոտ` հանցանքը կրկնելու հնարավորություն: 16. Անտառի վայրի արջին ավելի շուտ ընտանի կդարձնես, քան ռուսին` հայի հարս: Հիմնական պատճառը ազգային առանձնահատկություններն են, ազգային սովորությունները: 17. Ժողովուրդը ընտրում է ոչ թե դեպուտատին, այլ` արդեն ընտրված պատգամավորին: 18. Ժողովուրդը խելացի է, բայց քաղաքական գործը անհատն է ղեկավարում: 19.
Հանուն ժողովրդի ժողովրդին պետք է զրկել խոսքի իրավունքից,- ասում է քաղաքագետը: 20. Ժողովուրդը սիրով գնում է ցույցի կամ ընտրության, մի ղեկավարին փոխելու մյուսով, բայց ոչ մեկ անգամ չի մտածում իր մասին: Եվ նեղանում է, որ իշխանությունը չի մտածում իր մասին: 21. Ժողովուրդը ավելի շատ է ընկնում մոլորությունների մեջ, քան` անհատը: 22. Ձկան իշխանություններ. կա մարդ, որ ներկայացնում է այդ իշխանությունը: 23. Տարբեր ազգությունների մի խումբ մարդիկ կարող են լինել սեղանակից, զրուցել մի ընդհանուր լեզվով, բայց հենց խմեցին, ամեն մեկը կերգի իր լեզվով: 24. Ժողովուրդը ավելի շատ սիրում է բիրտ ու դաժան իշխանավորին, քան հակառակը` մեղմ ու բարեկիրթ: 25. Աշխարհը փուչ է, փուչ մարդու համար, աշխարհը փուշ է, փուշ մարդու համար: 26. Ազգային արմատը ավելի շատ աչքերի մեջ է, քան` լեզվի, քանի որ լեզուն կարող է փոխել, բայց աչքերը չեն փոխվում: 27. Հողը երեխայի նման է, ցանողը պիտի տեր կանգնի, եւ ոչ թե` մեկը ցանի, մեկ ուրիշը աճեցնի: 28. Միեւնույն երեւույթը մի երկրում ընդունվում է որպես ինտերնացիոնալ պարտք, մյուսում` վարձու մարդասպան, մեկում տեռորիստ, մյուսում` հայրենասեր: 29. Անամուսը աննամուս է, աննամուս ամուսնացածը` նամուսով: Սա է մեր շատ սիրելի ժողովրդի կարծիքը: 30. Բնության գեղեցկությունը պայմանավորված է մեզ համար ամենասիրելի մարդու ներկայությամբ: 31. Մարդկանց աշխարհը ավելի անբարոյական է, քան` շներինը: Բայցեւայնպես, աստվածաշնչում գրված է` մի շնացիր
32. Ում թվում է, թե պատանեկության տարիներին հովիվ եղած լինելը ժամանակի կորուստ է, սխալվում է: Դա բնության դիտարկում է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: 33. ես խոնարհվում եմ Ալեքսանդր Բաշկոյի առաջ, միայն նրա համար, որ այդքան մաքուր եւ գեղեցիկ է խոսում հայերեն, այդքան բարի է եւ այդքան ինտելեկտուալ զարգացած: Ես հայրենասե՞ր չեմ
34.
Ռուս կանայք, հատկապես Մասկվայում, հասկանալի է, շուն պահում են ամուսնու փոխարեն, որ իրենց ենթարկեցնեն, իսկ ռուս տղամարդի՞կ, երբ շուն են պահում
35. Սեփական ազգի մասին որեւէ միտք արտահայտելն է դժվար, ուր մնաց թե` այլ ազգերի: 36. Շունն էլ հայ է, եթե տերը հայ է, տղամարդն էլ համ է, եթե կինը հայ է: 37. Ես չեմ սիրում ոչ թե ռուս ազգին, այլ այն թերությունները, որը հատուկ է ռուս ազգին: Իսկ մի՞թե սիրում եմ այն թերությունները, որը հատուկ է իմ ազգին, հայ ազգին: 38. Ազգային երախտագիտություն.- երբ մեծ մարդ ես դարձել եւ ապրում ես այլ ազգի մեջ, ազգանունդ մի փոխիր: Թույլ տուր քո ժողովուրդը հպարտանա քեզանով, դու էլ` նրանով: 39. Ժողովուրդը սիրում է դժբախտ հարեւանին: 40. Ազգը որդու նման է: Ինքդ կարող ես հանդիմանել, բայց սիրտդ կկտրտի, եթե ուրիշը մի թթու խոսք ասի: 41. Սովետմիության տարիների (1917-1990) մեծագույն սխալներից մեկն էլ միեւնույն րենքի կիրառելն էր 17 հանրապետությունում: Օրենքը, հիմնականում ռուսերեն էր, իսկ 16 հանրապետությունների դատավորները, փողի օգնությամբ, մի կերպ, մոտեցնում էին իր ազգի ավանդույթներին: 42. Ժողովրդի ազգային ոգին չի երեւա, եթե նա քաղցած է: 43. Ժողովուրդը ոչինչ չի անում: Ամեն ինչ արվում, ծրագրվում է անհատի կողմից եւ հաղորդվում մի քանի հոգու, որոնք ժոողվուրդ են հավաքում: 44. Եթե թաագվորի մասին վատ խոսես նրա գահակալության օրոք, թագավորը աչքդ կհանի, իսկ եթե լավ խոսես նրա գահընկեց լինելուց հետո, ժողովուրդը աչքդ կհանի: 45. Սարերում, բնության մեջ, բանկավայրից հեռու ապրելիս պետք է սովորել ճանաչել սունկերին եւ օձերին: Ուղղված, անշարժ պառկած օձը միշտ չէ, որ պետք է սատկած կարծել: Նա զայրացած վիճակում էլ է նույն դիրքը բռնում: 46. Աշխարհը ես եմ: Ես, այդ աշխարհն է: 47.
Երբ ասում ենք անհատ, չի նշանակում, որ մարդ պետք է կղզիանա շրջապատից, արհամարհի բոլոր գրած եւ չգրած օրենքները: Անգամ բանաստեղծը, որը նույնպես ապրում է հասարակության մեջ, տաղանդավոր լինելուց բացի, պետք է կարողանա հարմարվել շրջապատին, որպես մարդ-մահկանացու: 48. Ով շրջապատին (հասարակական կարծիքը) բանի տեղ չի դնում, շրջապատն էլ նրան բանի տեղ չի դնում: 49. Բնությանը քեզ ենթարկելու ամենահեշտ միջոցը ենթարկվելն է նրան: Բեկոն Ֆրենսիս (1561-1626) Անգլիացի գիտնական, հումանիստ,
տղամարդուն նույնպես: 50. Հայ ժողովուրդը այնքան խոր արմատներ ունի ու այնքան ամու է կպած իր հողին, որքան պանդխտություն ունի: 51. Բնությունը բառարանագիրք է, կարդացած հանգույն գրքերի անհասկանալի բառերը բացատրելու համար: 52. Ավելի ամուր ընտանիքի հիմք է կազմում հայ կինը ռուս տղամարդու հետ, քան` հակառակը: 53. «Եղիր մարդկային»-ը ազգային առանձնահատկություն չունի: 54. Ես, ամեն անգամ, ընտրությունների ժամանակ զարմանում եմ ինձ վրա, ինձ` ժողովրդին հարգելու եւ նրա կարծիքը գնահատելու վրա: Մի՞թե նրանց մեջ չկա գեթ մեկը, որ հասկանա, որ իր ընտրելը, ընդամենը «ջուխտ, թե` կենտ» խաղի նման է, եւ որ այդ թեկնածուները արդե՜ն ընտրված պատգամավորներ են, ժողովրդին չեն սպասում, որ ժողովուրդն իրենց ընտրի: 55. Աշխարհի ամենադժվար բանը այն է, երբ դեմ ես գնում բնությանը` կատվին արգելել զուգավորվելու գարնանը կամ պահպանել փոքր կշիռ, քան օժտել է բնությունը: 56. Բնությունը գեղեցիկ է, եթե որդիներդ ողջ են: 57. Ազգը իր հողի վրա նման է այդ մթերքներին, որից ազգային ճաշ են պատրաստում: Իսկ այլ հողի վրա նույն մթերքներն են, որն օգտագործվում է տարբեր ճաշերի մեջ, տարբե անվանումներով, տարբեր համերի` անհամ, անհոտ:Ազգային մտածողությունը ազգային առանձնահատկություն է: Այն երեւում է առածներում, ասացվածքներում: Օրինակ` եթե ռուսը կասի`ՊՐցՋոՈ ՊՐցՋոՈ, Ո ՑՏոՈՍՈ ՉՐՏջՖ , հայը կասի` բա ամոթ չի՞
58.
Ռուս ազգը ավելի է սիրում միլիցիա, քան` հայ ազգը: Ամեն մի փոքրիկ միջադեպի, հարեւանը հարեւանին կամի` զանգեմ միլիցիա, հայը կասի` բա ամոթ չի՞
քեզ
59. Եթե մեծ սեղանի ես մասնակցում մի երկրում, որտեղ դու ապրում ես. առաջինը այդ ազգի կենացը խմիր, երկրորդը ինտելեկտի, որը կապ չունի ազգության հետ, երրորդը միայն` քո ազգի: 60. Եթե ապրում ես այլ ագզի մեջ, ստիպիր նրան, որ նա խոստովանի իր ազգի արատները եւ թնդգծի քո ազգի լավագույն կողմերը եւ ոչ թե ինքդ ասա: 61. Իմ լեզվով ինձ բարեւողը իմ ազգից է: 62. Այլ ազգի մեջ ապրելիս լեզուն փոխում են, հոգին չեն փոխում:Այդ է պատճառը, որ միեւնույն ազգի երեխաները, խոսելով հանդերձ ոչ մայրենիով, միշտ խաղում են միասին: ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՆՁ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ ՇԱՂԱԿՐԱՏԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ ՆԵՆՈՒԹՅՈՒՆ 1. Զրպարտանքի դեմ բոլորն են անուժ: 2. Զրպարտանքի դեմ, ընդամենը պաշտպանվել է պետք, քանի որ նախահարձակ լինել չես կարող: 3. Զրպարտանքը ոչ մի անգամ ընդդիմության չի հանդիպում, քանի որ գործում է ծպտյալ: 4. Պոռնկությունը առաքինություն կհամարվեր, եթե այն համեմատվեր բամբասանքի ու զրպարտության հետ: 5. Մի նեղացիր մարդուց, ով ճանաչելով հանդերձ քո մեծությունը, արհամարհում է այն: Նախանձը չի թողնում: 6. Նախանձ, չար մարդու դիակը պետք է այրել, ինչպես ժանտաքտով վարակված մարդու կամ կենդանու մարմինը, հողը չվարակելու համար
7. Զինված զրպարտությունը անզեն ճշմարտությունից վախենում է: 8. Նախանձը նման է վարակի: Մինչեւ սպանելը սեփական տիրոջը, շատերի է վարակում: 9. Զրպարտանքը, բամբասանքը նման են միջանցիկ քամու: Սկիզբը չես կանխորոշի: Միայն հետեւանքից ես հասկանում կատարվածը: 10. Նախանձ մարդուն չնախանձելու ճառը նույնն է, ինչ գայլի գլխին` ավետարանը
11. Ես ամենից շատ ուզում եմ իմ հեղինակային գիրքը վաճառել նրան, ով նախանձ է ու ժլատ: Կարծում եմ նա դրանից (ընթերցելուց) կփոխվի: 12.
Աշխարհում կա մեկը, որ զրպարտանքի զոհ դարձած չլինի: Միայն չափերն են տարբեր: Որքան մեծ է արժանիքները մարդու, այնքան մեծ է զրպարտանքը: 13. Շողոքորթությունը խաշխաշի թուրմի է նման: Ընդունելուց հետո ես հասկանում կատարվածը: 14. Նախանձ մարդը առաջինը օգտագործում է բամբասանքը եւ զրպարտանքը: Եթե սրանք չեն օգնում իր սեւ գործը կատարելուն, անցնում է երրորդ զինատեսակին` շողոքորթությանը: 15. Վախենալ հարկ է կարիճից եւ զրպարտանքից: Երկուսի հետեւանքը վերացնելն էլ ծայրահեղ աներաշխավոր է: 16. Զրպարտանքից փողով հետք է պաշտպանվել, քան` սիրով: 17. Նախանձը բնական աղետ է: Այն հետեւանք է առանց պատճառի: 18. Բամբասանքից արդարանալու կարիք ունի նա, ում ահսցեին արված բամբասանքի մեջ ինչ-որ ճշմարտություն կա: 19. Նախանձ մարդը նաախնձում է ամենքին եւ ամենին: Նա նախանձում է ոչ միայն երջանիկ մարդուն, այլեւ նրա դժբախտությանը: 20. Երբ շուրջդ բոլորովին խավար է, քո, անգամ փոքրիկ լույսը շողարձակում է: Իսկ երբ շուրջդ մոծակ-մժեղի նման շատ լույսեր կան, քո փառահեղ լույսը ոչ թե շողարձակում է, այլ նախանձ է շարժում: Իսկ մժղուկներից ավելի դժվար է ազատվել, քան` փղից
21. Նախանձը զրպարտանքի մայրն է: 22. Նախանձը սեռային առանձնահատկություն չունի: Նախանձը ունի միայն ուժգնություն: 23. Նախանձը ազնվականի գործը չէ: Նա իր թրի ծայրով է գծում իր ատելությունը: 24. Նախանձը ազնվականի գործը չէ: Նա իր թրի ծայրով է գծում իր ատելությունը: 25. Կարելի է շաղակրատել, սիրաշահել նրան, ով դա ուզում է նա այն մարդն է, որը կեղծ դրամը չի զանազանում իրականից: 26. Նենգություն հատուկ է ավելի շատ կնո՞ջը, թե՞ տղամարդուն: Նենգությունը անսեռ է: 27. Նենգությունը վտանգավոր է դարությունից քանզի չարությունը բացահայտ է, նենգությունը` թաքցրած: 28.
Աշխարհում չկա ոչ մի դեղատոմս, նենգությունը վերացնելու` ոչ մանկավարժություն, ոչ անձնական օրինակ: Օրի նման է, որին ոչինչ չի օգնի, որ ան թույն չարտադրի: Նրան մնում է օձի ճակատագիրը` կամ քարերով գլուխը ջախջախել, կամ` հեռու գնալ: 29. Երեսիդ խոսք անգամ ասել կարողանար, թիկունքից չէր հարվածի: 30. Զրպարտողը ավելի է վախենում, քան զրպարտվողը: 31. Զրտարտվողը ավելի շուտ է ձեռուոտ ընկնում, արդարություն աղերսում, քան զրպարտվողը: 32. Զրպարտողի հոգին պղտորված լճակի նման է: Նա երբեք չի պարզվում: 33. Զրպարտանքը մի բանից է վախենում` արդարությունից: 34. Բամբասանքը չի սիրում առողջ դատողություն: Նա թույլերին է սիրում, միամիտ դյուրահավատներին: 35. Եթե քեզ զրպարտել են` որակելով այնպիսի հատկանիշ, որը դու չունես, ասենք` հիշաչար, աններողամիտ, չար նախանձ եւ դու հաստատ գիտես` ով է ասել, նշանակում է եկել է պահը հաստատելու քո ինքնությունը: Եթե հանդես դերես նրա նկատմամբ աններողամտություն, չարություն, բարկության արտահայտություն, նշանակում է նա ճիշտ է որակել քեզ: Իսկ եթե հակառակը` լինես ներողամիտ, շուտ մոռանաս ինչ եղել է, հաստատում ես, որ նա սխելվել է: 36. Ջուրը վար հոսելու հատկություն ունի, բամբասանքը` նույնպես: Նրանք մարդու վրա չեն մնա երկար: ՀՅՈՒՐ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ 1. Հյուրատունդ մի փոխիր, թեկուզ այն պատճառով, որչես ուզում անհանգստացնել նրանց: Դա ոչ միայն վիրավորականէ տանտերերի համար, այլեւ կարող է թշնամություն առաջացնել: 2. . Երբ հյուրը այնքան մնաց, որ տանտերը հիշեցրեց գնալու ժամանակը, նա այլեւս այդ տանը երկրորդ անգմ չի հյուրընկալվի: 3. Հյուրըանկալությունը չպետք է երկարատեւ լինի, այլապես պյուրը պայտնվում է անհրաժեշտ ուշադրության կենտրոնախույս վիճակում: 4. Մեկ մարդու հյուր ընդունելը մատչելի է բոլորին, իսկ մի քանի մարդ կամ կոլեկտիվ` մանկավարժություն: Պետք է իմանալ ղեկավարման արվեստը: 5. Հյուր ընդունել երկուսի, նույնն է ինչ կռվել երկու տարբեր ճակատում միաժամանակ: 6.
Հյուն ընոդունելը արվեստ է: Հյուրը, ոչ թե պետք է սպասի, որ իրեն զբաղեցնեն, այլ ինքը պիտի զբաղեցնի ընտանիքի բոլոր անդամներին: 7. Եթե հյուրասիրում ես քաղաքավարության համար եւ հարցը տալիս ես այնպես, որ պատասխանը ստենաս «ոչ», ապա ամենաքաղաքավարին կլինի չհուրասիրելը: 8. Տանտերը կարող է ասել` զգացեք ձեզ ինչպես ձեր տանը: Սակայն հյուրը պետք է պահի իրեն հյուրի նման, ոչ տանտիրով: Դրանից տանտերը խիստ վիրավորվում է: 9. Ավելի լավ է հաց ու պանիր դնել սեղանին ու հյուրի հետ նստել, քան մի ամբողջ առատ սեղան դնել, բայց կամ չնստել հյուրի հետ, կամ անընդհատ գնալ-գալ սեղանին: 10. Հյուրը երկրորդ անգամ կհյուրընկազվի այդ տանը, թե ոչ` դա հյուրից է կախված, ոչ հյուրընկալից: 11. Հյուրլինելն ավելի դժվար է, քան հյուրընկալելը, քանի որ ավելի շատ հյուրն է լինում հյուրընկալի քննական աչքի տեսադաշտում, քան հակառակը: 12. Հյունի մոտ խփես քո երեխային, նույնն է, ինչ` խփես հյուրին: 13. Հաճոյախոսելու համար պետք է ասել` դուք լավ ճաշակ ունեք, վատ ախորժակ եւ ոչ երբեք հակառակը: 14. Հաճոյախոսելու համար պետք է ասել` դուք լավ ախորժակ ունեք: Դուրս է գալիս հակառակը: 15. Որ մնա տունը կարգավորես, հետո հյուր ընդունես, ոչ մի անգամ հյուր չես ունենա: 16. Ով մեկի տուն հյուր գնաց ու առանց հարցնելու հերախոսից օգտվեց, նա այդ տանը երկրորդ անգամ հյուր չի լինի: 17. Հյուր գնալուց առաջ հաց կեր, հյուր ընդունելուց առաջ մի կեր: 18. Եթե տունդ հյուր է եկել, հաց տուր, եթե նույնիսկ արժանի չէ: Նրան հաց տալը նրա համար չէ, այլ` քեզ: 19. Տունը հյուր գալուց առաջ, սովորաբար, ամեն ինչ թողնում են, տունը կարգի բերում: Բայց գրողի տուն, երկրի պրեզիդենտն էլ գալու լինի, գրելը չի թողնի, որ տունը ակրգի բերի: 20. Հյուրասիրելը միակ բանն է, որ գեղեցիկ խոսքեր չի սիրում: Ոչ թե պետք է ասել, այլ պարզապես հյուրասիրել: 21. Ձեւական հուրասիրելը հավասար է թույնի: 22. Ուշադիր եղիր այն հյուրի նկատմամբ, որի հետ կուզեիր շարունակել շճվելը: 23.
Հյուրասիրելիս եղիր առատաձեռն, բայց փող մի տուր, հատկապես պարբերաբար: Դրանով ոչ թե օգնում , այլ վնաս ես տալիս մարդուն: Նա ինքը պիտի վաստակի իր հացը: 24. Հարեւանդ հարբեցող է, թե` գտնկանան, պաշտպանիր բարիդրացիական հարաբերություններ: Երբեք չես իմանա, թե ինչում նա քեզ պետք կգա: ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՀՈՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԿԱԾ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 1. Վստահությունը անխոհեմ կնոջ նման է: Միշտ գլխացավանքի մեջ է գցում ամուսնուն, բայց առանց նրան էլ չի կարող ապրել: 2. Վստահությունը ջենտլմեն է, բայց կարող է թանկ նստել վրադ, մինչեւ անգամ կյանք արժենալ: 3. Հավատը սուբյեկտն է, որը չի փոխվում: Փոխվում է օբյեկտը` մարդ, աստված, վաճառական, արվեստ, սեր եւ այլն: 4. Վստահությունը խոսքով չի լիոնւմ, գործով է լինում: 5. Հավատա բոլորին, վստահիր միայն քեզ: 6. Ամենաանհավատ մարդը ստախոսն է: Նա բոլորի մեջ տեսնում է իրեն: 7. Կասկածամտություւնը, չես կարող ասել` ո՞ր տարիքին է հատուկ: Այն գոյանում է աստիճանաբար եւ տարին տարու վրա ավելանում: 8. Դյուրահավատությունը, այլ խոսքով կարելի է անվանել նաեւ երիտասարդություն: 9. Կասկածը նման է անդունդի քիվի: Ավելի շատ կործանումն է մոտ, քան` փրկությունը: 10. Ամենադյուրահավատները ամենակիրթ մարդիկ են: 11. Վստահությունը ռիսկ է, որը հայտնի չէ, ինչով կվերջաան: 12. Հաճոյախոսությունը օգնում է նրան, ով դյուրահավատ է: 13. Հաճոյախոսությունը վնասում է նրան, ով դյուրահավատ է: 14. Հաճոյախոսությունը արտաքուստ թվում է անվճար: Իրականում այն վճար ունի, բայց անկանխիկ: 15. Հաճոյախոսությունը նաեւ անվճար բարեգործություն է: 16. Հաճոյախոսությունը, ինչ- որ տեղ նաեւ ստախոսություն է: 17. Ես այն կանանցից եմ, որոնք սիրում եմ հաճոյախոսություն ոչ խոսքով, այլ` գործով: 18. Ես չեմ սիրում հաճոյախոսություն լոկ այն պատճառով, որ իմ առավելություններն վաելի լավ գիտեմ եւ խորը, քան` մեկնումեկը: 19. Իմ անսահման սերը իմ որդիների նկատմամբ, ոչ թե մայրականի մեջ է, այլ` փոխադարձ վստահության: 20.
Թշնամիդ էլ քեզ կվստահի, եթե փորձել է մի քանի անգամ: 21. Կորցնել ադամանդե մատանի, դեռ մեծ կորուստ չէ, բայր կասկածել մի մարդու, որը այն չի վերցրել
Վստահությունը թանկ է ադամանդից: 22. Երբ տեսնում ես փող չես վերցնելու, այլ միայն լավություն ես անում, արա գոնե այնպես, որ քո արած լավությունը մարդու սրտին նստի: Քիթ-մռութով մի արա: Հետո քեզ է վերադառնալու: Արածդ լավությունը ջուրը բի գցիր: 23. Մարդու տված փողից դեռ մի ուրախացիր: Մարդ կա, տված փողից օգուտ չես ունենա, բավական չէ, քո փողդ էլ հետը կտանի: 24. Տալը չէ կարեւորը, այլ` լավ տալը: 25. Այնպես տուր, որ շպրտածի հավասար չդառնա: 26. Տալիս, մտածիր, որ ինչպես տալիս ես, աստված էլ քո երեխային է այդպես տալու: 27. Փողը տալիս, երբ դանդաղ է հաշվում, (թվում է, թե չի կարողանում հաշվել), կամ յուրաքանչյուր թղթադրամ մեկ-մեկ հաշվելով, հատ-հատ քեզ է տալիս, բացի նրանից, որ խիստ անհարմար վիճակում ես զգում, այդ փողն էլ չի ծախսվում: Ոնց աչքը մեջն է լինում, այդպես էլ կորդում-գնում է: 28. Տված փողի խերը շատուքչի մեջ չէ, այլ նրա, թե ինչպես է տվել: 29. Ինչպես տաս, այդպես էլ քեզ են տալու: 30. Տալուց են ուրախանում, ոչ վերցնելուց: 31. Ինչքան կտաս, այնքան դեմդ կգա: 32. Աստված մարդուն նախ տալու հնարավորություն է տալիս, հետո` վերցնելու: Տալուց է կախված, թե ինչպես կվերցնես:
կաշառքն էլ է տալ: 33. Հացը տալիս. թքդ վրան մի պահիր, թե ոնց կուտի: Հացդ մի կորցրու: 34. «Բարի լույսը» որպեսզի քեզ գա, քեզնից պիտի դուրս գա: Եթե դուրս գա, նաեւ կգա: 35. Կան լավություններ, որ, եթե չանեին, մեծ լավություն արած կլինեին: 36. Կան մարդիկ, որոնք, եթե ինչ-որ բան են տալիս, ապա, կամ ինքը պիտի նետեր, կամ դու ես նետելու: Այդպես էլ աստված իրեն է տալիս: 37. Թուղթուգիր անողը կարծում է ուրիշին վատություն անում
նա վերադառնալու է իրեն, միայն թե մի քիչ ուշ: 38. Քո տալը նրա համար է, լավ տալդ` քեզ համար: 39.
Եթե մարդ իմանար, իր տված մի բաժակ օղին աստված մի շի՞շ է բերելու իր զավակին
(Սա հայ մարդը, իսկ ռուսը կասեր` չէ, չէ, իմ երեխային աստված հարբեցող կդարձնի): 40. Հայաստանում ամենից շատ տուժողները սոկու գործով զբաղվողներն են: Նրանք չափից ավելի են վստահում ընկերությունը, աշպերությանը, բարեկամությանը: 2003թ. 41. Ապրելու համար կասկածելը նույնքան պետք է, որքան` հավատալը: 42. Կասկածը թշնամանք չի առաջացնում: ՊԱՏԵՐԱԶՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԹՇՆԱՄԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՒՆ ՊԱՅՔԱՐ 1. Պատերազմները չեն լինում հանուն հայրենիքի, այլ լինում են հանուն պաշտոնի եւ ահրստության: Իսկ ժողովուրդը զոհվում է հանում հայրենիքի, «Կեցցե հայրենիքը» բերանին: 2. Երբ հաղթում ես կյանքի գնով, դա հաղթանակ չէ: Երբ նաեւ ողջ ես մնում, դա է հաղթանակը: 3. Հաղթանակը մարդկային այն հաճույքներից է, որը զոհեր է պահանջում: 4. Թշնամին դրական հատկանիշներ չունի: 5. Մարաղ կացածից լավ բան մի սպասիր: 6. Հաղթանակի կարճ պահն է լուսավորում տառապանքի երկար ուղին: 7. Պատերազմը բոլորին չէ, որ ձեռնտու է, խաղաղությունը` նույնպես: 8. Մի անթնացրու քնած թշնամուդ: Մի խանգարիր նրա քունը, իսկ քո հանգիստը: 9. Սեփական ուժի գիտակցումը պատրաստի հաղթանակ է: 10. Հուշարձաններ կանգնեցները պատերազմը հրահորղների պալնի առաջին կետեղից է: 11. Թշնամու փափկելուց ու հանկարծակի բարիանալուց ոչ թե պետք է ուրախանալ, այլ ավելի զգուշանալ եւ փնտրել պատճառը: 12. Ես երբեք չեմ պարտվում, որովհետեւ պարտվելս չեմ ընդունում: 13. Թույլ թշնամին էլ կարող է ուժեղ հարված տալ: 14. Թշնամու պարտությունից հետո ավելի զգույշ պետք է լինել ու մարտի պատրաստ, քան` քո պարտությունից հետո: 15. Հաղթանակը բոլորին է հաճելի, բայց պարտությունը բոլորը չէ, որ կարող են տանել: Պետք է նաեւ պարտվել կարողանալ: 16. Հաղթանակի հաճույքը մարդկային յոթ ահճույքներից դուրս է գտնվում: Այսինքն նախ նա է, հետո` մնացածը: 17.
Պատերազմը, սովորաբար փողի համար է: Բայց լինում են առանձին անհատներ, որ ծնվել են ռազմի համար, պատերազմի հաամր, որում փողը նա չի տեսնում: Դա Նապոլեոնն էր : 18. Պայքարելու ցանկությունը եմծանում է հաղթանակի իրականացմամբ: 19. Պայքարը մի դեպքում է անիմաստ` երբ հեղինակն է պայքարում իր ստեղծագործությունները պաշտպանելու համար: 20. Ամենավտանգավոր թշնամին նա է, որին չու ընդունում ես որպես բարեկամի: 21. Մոռացված թշնամության անթեղը անթրոց չեն մտցնի: 22. Պայքարը, որը կյանքը ինքն է, որ կա, ատրբեր է մարդկանց մի տեսակից, որոնք միշտ եւ ամենուրեք հակված են հակառակ ընդդիմաբախ անհամաձայնության: Դա վարքագիծ է ի վնաս իրեն: 23. Թշնամուդ հետ վարվիր այնպես, ինչպես կվարվես բարեկամիդ հետ, եթե ուզում ես հաղթել: 24. Խմիչքը չի ուրախացնում, ուրաքացնում է հաղթանակը: 25. Բախումը մանր գործերում, կոչվում է պայքար, եմծ գործերում` պատերազմ: 26. Թշնամուն հաղթելու ամենահզոր զենքը հարգելն է նրան: 27. Հաղթելուց հետո թշնամին այնքան էլ ատելի չի լինում: 28. Հարձակման ժամանակ պարտվելու մասին չպետք է մտածել: 29. Հաղթանակը քաղցր է, բայց թ,նամանք ես ձեռք բերում: 30. Մի փորձիր հաղթած ճանաչվել զուտ փառքի համար, եթե դա խիստ անհրաժեշտ չէ: Նա` պարտվողը երբեք այդ չի մոռանում: 31. Հնարավո՞ր է թշնամիներ չունենալ: Եթե ոչինչ չլինի, քո մտավոր գերազանցությունն էլ բավական է: 32. Պատերազմը չի կասեցնում մարդու գործունեությունը: 33. Խաղաղություն, աշխարհում, գոյություն ունի միայն մոր ու որդու միջեւ: Երբ չեն վիճում, խաղաղ են եւ անցյալի վեճից` ոչ մի հետք: 34. Խաղաղություն, չի նշանակում, որ երբեք չեն վիճում : Խաղաղություն, ինչ-որ տեղ, նշանակում է անհիշաչար: 35. Այնքան թշնամիներ մի ունեցիր, որ երբ քեզ հետ դժբախտ դեպք պատահի, չիմանաս, թե ում վրա կասկածես: 36. Մի փորձիր այնպիսի բան անել, որը զայրացնում է թշնամուդ: Դա քո օգտին չի խոսում: 37. Մի հպարտացիր հաղթելուց հետո: 38.
Մի պարծենա, թե` «պորտը տեղը դրեցիր»: Լավ կլինի, որ նա կարծի, թե քեզ «պորտը ետղը դրեց»: ՏԵՍԱԿԱՆ` ՀԵՔԻԱԹ ՀՈՒՄՈՐ ԿԱՏԱԿ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ 1. Աֆորիզմը խտացած արվեստ է` խտացրած գրականություն, ինչպես կաթը եւ խտացրած կաթը: 2. Աֆորիզմը բնորոշ առանձնահատկությունը հակիրճությունն է, բայց հակիրճությունն էլ զոհում է համուհոտը, համեմունքը: 3. Չարամիտ կատակը սրամտություն չէ: 4. Հումոր գրողը չի նշանակում նաեւ սրախոս է: Նա գրում է, հետեւաբար նաեւ մտածում է: Իսկ սրախոսությունը պահի տակ է, արագ: Հնարամտություն է: 5. Աշխարհիամենազորեղ եւ ամենադժվար գործածվող զենքը հումորն է: Այն գործածելու համար ոչ միայն հումորի զգացում, այլեւ ուժ է հարկավոր: 6. Հումորը քարքարոտ ճանապարհը հարթեցնող կախարդական ճայտիկ է: 7. Աֆորիզմներ կարդալով աֆորիզմներ չես գրի: 8. Եթե հումորից ժպտում ես ու մտածում, հումորն է շահում, իսկ եթե ծիծաղում ես ու էլ ոչ մի բան չես մտածում, մարդն է շահում
9. Հումորը մանկավարժության ամենաէֆեկտիվ մեթոդն է: 10. Մեկ աֆորիզմը հարյուր ղջ աֆորիզմի մասին նախաբանից լավ է: 11. Հումորը ջրի նման է, դեպի վար կհոսի, ոչ դեպի վեր: 12. Հեքիաթը գրականության արդարադատության նախարարությունն է, աններող է չարի նկատմամբ: 13. Աֆորիզմը դժվարամարս կերակուր է: 14. Աֆորիզմ կարդալիս, եթե այլեւս դադարում ես հիանալ-զարմանալուց, ծածկիր գիրքը: 15. Հումորը անհեթեթ հակասությունն է սպասածի եւ եղածի միջեւ: 16. Աֆորիզմը խրատանի է, խրատ, որը հեղինաի պարած կյանքի հանրագումարն է: 17. Աֆորիզմը-, հումորը եւ բանաստեղծությունը տողադարձել հաջորդ էջը, նույնն է, ինչ սեռական ակտի կեսից մի մաթեմատիկական խնդիր լուծել հետո շարունակել
18. եղարվեստական երիքը երկու-երեք ժամ կարող ես կարդալ, ոչ մեկ անգամ «արգելակելով» խորհելու համար: Իսկ աֆորիզմը, ամեն մեկը կարդալուց հետո, եթե չարգելակես, չխորհես, չես կարող անցնել հաջորդին: 19. Աֆորիզմներ կարդալիս, եթե ուղեղդ երկունքի մեջ չի գտնվում, չպեք է կարդալ: 20.
Եթե երգիչը չհուզվի, ունկնդրին չի հուզի: Այլ է հումոր պատմողը: Նա չպետք է ծիծաղի իր հումորից: 21. Հումորն ամենաճրկիչ է ցանկացած ամենաշիկացած մթնոլորտից չշիկացած դուրս գալու համար: 22. Հումորը քանդում է ապշտոնի կապանքները: 23. Եթե դու ստիպում ես թշնամուդ կռվի պահին ծիթաղել, ապա քեզ ուրիշ եզնք պետք չէ: 24. րական ժանրերից ամենալուրջ ժանրը
հումորն է: 25. Հեքիաթ բոլորն են սիրում, մինչեւ անգամ երկրի պրեզիդենտը, որովհետեւ այնտեղ բարին հաղթում է, իսկ չարը` պարտվում: Միայն թե ոչ մեկ իրեն չի տեսնում չարի դերում: 26. Աֆորիզմը հեղինակի սեփական սխալների եզրահանգումն է: 27. Մի աֆորիզմը ավելի շատ կարող է բուժել հոգեկան հիվանդին, քան բժշկի բազմակի հորդորները (եթե մի քիչ խելոք գիժ է): 28. Աֆորիզմը ինքնին քարոզ է` աստվածաշունչ, աֆորիստը` աստված
29. Աֆորիզմում արտահայտած միտքը չպետք է հասկանալ բացարձակ, այլ` այդպես էլ է լինում: 30. Բոլոր ժամանակներում էլ եղել է իշխող դասակարգ, բոլոր ժամանակներում էլ եղել է գրող: Եվ, քանի որ գրողն էլ մահկանացու է եւ վախեցել է իշխանություններց եւ, քանի որ չգրել էլ չէր կարող, առաջացել է առակը: Անձնավորելով բնության երեւույթները, կենդանիներին, հաղորդել է իր միտքը եւ այդ ձեւով փոխանցել մարդկանց: 31. Հումորը, ում վերաբերում է, նա չի ծիծաղում դրանից: 32. Կատակը պետք է լինի ուղղակի, ոչ միջնորդավորված: Այլապես, միջնորդը, երբ տեղ հասցնի, կատակը կարող է դառնալ դանակ: 33. Հումորի մեջ, եթե ծիծաղ առաջացնող մասը կրկնում ես, վեր է ածվում տափակության: 34. Ինչպես ճաշի մեջ, երբ աղը շատ է լինում, ճաշը չի ուտվում, այնպես էլ հումորի մեջ երբ ցավը շատ է լինում, ժպիտ չի առաջացնում, այլ` ընդամենը դառը քմծիծաղ: 35.
Սրախոսությունը կամ հումորը, երբ պատմում ես երրորդ դեմքով քո մասին, կամ ուրիշի, միաժամանակ նկարագրելով առաջացրած ծիծաղը, այդ պահին բոլորովին էլ ծիծաղ չի առաջացնում: Այնպես, ինչպես մարդը քաղցած ճամփից է եկել, փոխանակ մի կտոր հաց տալու, պատմում ես, թե դու ինչ առատաձեռն բարեգործություններ ես արել: 36. Աֆորիզմ գրելը եւ բանաստեղծություն գրելը նույն հարաբերությունն ունեն, իչն սեռական փոխհարաբերությունը եւ ձեռնաշարժությունը: Աֆորիզմը բանաստեղծության ձեռնաշարժությունն է: 37. Աֆորիզմը առակի վերջին, եզրահանգիչ տողն է, առանց առակի: 38. Հումորը այն ժանրն է գրականության մեջ, որ չի ուսուցանում, բայց ծնվում է: Դա նման է այն բույսին, որ չեն ցանում, բայց ծլում է, բուսնում է: 39. Կատակը հատուկ համեմունք է: Շատ լինելու դեպքում ճաշը չի ուտվում: 40. Մոտ հարազատի կատակը, որի տակ ինչ-որ բան է թաքնվում, նման է տան մեջ օձի գոյությանը, որի ոչ կծելուն ես հավատում, ոչ էլ, առավել եւս` մահաբերությանը: 41. Կատակ կա, որի համար կյանքով կարող ես հատուցել: Կատակի հետ կատակ չեն անում
42. Հումորով ասված խոսքին հարվածը չի հետեւում: Հարվածը չի հետեւում նաեւ իմիջիայլոց ասված ոխսքին, հատկապես, երբ տրամաբանական ավարտը այլ բնագավառ է տեղափոխվում: 43. Ինչպես եհշտանքը մարմնի համար, այնպես էլ` աֆորիզմը` ուղեղի: Մտքի կարճատեւ զվարճանք է: 44. րողի մեծությունը նաեւ նրանում է (սատիրիկ գրողի), որ նրա հումորը ոչ միայն ծիծաղ ռաջացնի, այլեւ ենթատեքստում, ինչ-որ տեղ էլ լուրջ ընդունի: Այսինքն, եթե մեղադրեն նրան երեւույթը ծիծաղի ֆոնի տակ ներկայացնելու համար, նա ենթատեքստ էլ ունենա (երկրորդ դուռ): 45.
րեծե բոլոր ժողովրդական ասացվածքները անանուն հեղինակի բանավոր մտքերն են: Նրանց հեղինակը ապրել ժողովրդի հետ, ժողովրդի մեջ եւ սովորական զրուցել են: Մտքերը եղել են խելացի, սրտամոտ, իմաստուն: Ժողովուրդը այն մտապահել է եւ օգտագործել առիթի դեպքում: Եվ այսպես փոխանցվել է սերնդեսերունդ: ՍԽԱԼՆԵՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՏ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Արժեքներ կան, որոնք գնահատելու համար հատուկ մասնագիտություն պետք չէ: պարզապես պետք է ունեցածը տեսնել կարողանալ: 2. Նվերը գնահատողին տուր, անծանոթ ու օտարին տուր: 3. Եթե շատ ես քաղցած, մի բուռ ցորեն վերցնես ուտես, ամոթ չէ, իսկ եթե
մի բուռ կին
ամոթ է: 4. Հատկապես արժանապատվություն ունեցող մարդը չպետք է խոստանա, քանի որ ում խոստացել է, ան գուցե մոռացել է, իսկ ինքը տանջվում է, մինչեւ կատարի իր խոստումը: 5. Եթե մարդուն հաց ես ողորմում ու վրան թքում հետո ես տալիս, ոտնահարում ես ոչ թե նրա արժանապատվությունը, այլ` քո: 6. նահատելու հատկանիշը մարդու առաքինի հատկանիշներից է: նահատիր, բայց ոչ քո դեռ չարած լավությունը: 7. Մի հիշեցրու քո արած լավությունը, թե, իբր, հանկարծ հիշեցիր, ոչ էլ այն գժտությունը, տհաճ խոսակցությունը, որը եղել է ձեր միջեւ: 8. Բարությունը այն արժեքն է, որը պետք է գնահատի ոչ թե կատարողը, այլ ընդունողը: 9. Եթե զրուցակիցդ չի գնահատումքո արած լավությունը, կամ մոռացել է, մի հիշեցրու: Կարող ես այլեւս լավություն չանել, բայց մի հիշեցրու: 10. Մի հիշեցրու մարդուն այն, ինչը նա քեզ ասել է անկեղծության պահին, ինչը նա չէր ասի բոլորին: 11. Սեփական սխալը մարդու ամենամեծ ուսուցիչն է, թեեւ ոչ ոք չի գնում հատուկ «սովորելու»: 12. Ստրուկները նույնպես արժանապատվություն ունեն, ստրուկների շրջանում: 13. Մի հիշեցրու քո արած լավությունը, եթե դա քո միակ զենքը չէ: 14. Սիրով ուղղած սխալներն են վերանում: 15. անկավարժի թերություններից մեկն էլ այն է, որ անծանոթ տանը կարող է դիտողություն անել տանտիրոջ երեխային: 16.
Ազգային անվտանգության աշխատողի աչքից ոչ մի բան չի վրիպի, բայց դիմացի մարդու մեջ, ոչ թե` իր: 17. Երեւի չկա մի հարբեցող, որսթափվելուց հետո չզղջա: 18. Սխալ կա, որ չպետք է անել, սխալ կա, որ ավելին է, քան` հանցագործությունը: 19. Ով ասում է` ես չեմ սխալվի, նա սխալվում է հենց այդ պահին: 20. Սիրիր նրան, ով քեզ չի գնահատում: նշանակում է նա չի տեսնում քո առավելությունները, հետեաբար չի տեսնում եւ քո թերությունները: 21. Մարմնական թերությունները արատ չեն: Ճարպակալումը արատ է: 22. Ճարպակալած աչքը պարզ չի լինի: 23. Ես դեռ չեմ տեսել մի առողջ, ճարպոտ մարդ: 24. Եթե գնացել ես եկեղեցի, տեր հայրի մոտ ինչ-որ հարցով, ապա տեր հայրի առաջին հարցին` աստծուն հավատու՞մ ես, մի ասա` ոչ, եթե նույնիսկ չես հավատում: 25. Չլինեին իմ սխալները, ի՜նչ կանեի առանց նրանց
26. Լավ է սպանել մարդուն, քան` անարգել: 27. Անգին քարդ մի ծախիր նրան, ով փող ունի, այլ նրան, ով նաեւ հա՜րգը գիտի
28. Ուրիշի սխալը հեշտ է նկատելը: 29. Դրամի հարգանքը արժեքի մեջ է: Երբ դրամն արժեզրկվել է, ի՜նչ հարգանքի մասին է խոսքը: 30. Մարդու հետ որքան երկար ես ապրում, այնքան շատանում են նրա թերությունները: 31. Սխալներ կամ, որոնք մի անգամ են լինում: Նրանք երանելիները չեն: 32. Արժանապատվությունը հայրենիք չունի: 33. Ինֆորմացիան ոսկուց էլ թանկ է: 34. Արժանապատվությունը շատ ծանր է: Ցած դնելու դեպքում, այլեւս «շալակել» չես կարող: 35. Սխալ է, երբ եւ ինքդ ես ներկայանում, եւ ասելիքդ ներկայացնում գրավոր: Տվյալ պահին կարող ես արտահայտել միտք, որը եւ տեղին լինի, եւ` համոզիչ: 36. Ամենաշատը չես ներում քո այն սխալը, որը կատարելու պահին գիտակցում էիր: 37. Որքան աններող ես քո սխալի նկատմամբ, այնքան բացառվում է նրա կրկնությունը: 38. Արժանապատվության մասին նույնպես բարձրաձայն չեն խոսում, անձայն լալիս են ոտնահարվելիս: 39. Արժանապատվությունը լեզվից թանկ է: 40. Կսխալվի նա, ով կասի, թե ինքն ուժեղ է վշտի դեմ, քանի դեռ վիշտ չունի: 41.
Երբ ուրիշն է մեկին հիմար անվանում, վիրավորվում է ու վիճում, երբ մարդ ինքն է իրեն համար անվանում, ծանր կացություն ավելին, չկա: 42. Շլդիկ աղջիկը չպետք է չաքերը սեւ ներկի: Եթե մինչ այդ կար մեկ-երկուսը, որ չէր նկատել, նրան էլ է հարվիրում նկատելու: 43. Ջուրը ոսկուց է թանկ, օդը` ադամանդից: 44. Մեծ եւ առաջ թեքված ականջներով աղջիկը չպետք է ականջօղեր կրի: 45. Ամենից առաջ ուղղվում է այն սխալը, որը ինքդ ես բռնել քո մեջ, ոչ ուրիշը: 46. Նախանձը թաքնված ատելություն է: Ավելի լավ է տխրությունդ պատմես նրան, քան ուրախությունդ: 47. Աշխարհն ամենաօգտական արատը մարմնավաճառությունն է: Եվ ինքն է օգտվում, եւ` ուրիշը: 48. Երբ ուրիշների սխալը տեսնում եմ, ամեն անգամ թեթեւանում եմ ու մխիթարվում: Ամեն անգամ հասկանում եմ, որ սխալը մարդկային է եւ ինձ մի քիչ պակաս եմ մեղադրում: 49. Դեռ չի պատահել խնջույքի մի դեպք, որ ես չափսոսեմ երրորդ բաժակը խմելուս համար: 50. Ես ամեն անգամ, երբ անալիզի եմ ենթարկում ինձ խնջույքից հետո, միշտ գտնում եմ սխալներ, որոնք չէի անի խնջույքից դուրս պահերին: 51. Սխալ քայլ շան նկատմամբ էլ չի կարելի թույլ տալ: Ոտդ կկծի
52. Ամենաշատը մենք չենք ներում նրա սխալները, ում շատ ենք սիրում: 53. Կուզը մերսումով չի վերանում, թերությունն ասելով, վերանում է: 54. Երկրի պրեզիդենտն էլ կունենա թուլություններ: Չե՞որ նա էլ մարդ է: 55. Երկրի նախագահին էլ պետք է նայել որպես մարդու` չզարմանալ թերություններից, չքարկոծել այն: 56. Թուլություններից ամենաօգտաշատը թույլ տեղն է մարդու: Այն գտնել է պետք: 57. Բոլորն էլ կարող են թվարկել իրենց ուժը (ինչից են ուժեղ), քչերը` իրենց թույլ կողմերը 58. Լինել ճիճու, որդ, զուտ նրա համար, որ քեզնից զզվեն, թեկուզ դա թելադրի իրադրությունիը, բոլորը չէ, որ ընդունակ են դրան: 59. Ամենաարժեքավոր իրը փողն է, թղթադրամը: 60. Երբ ինչ-որ բան բաց ես թողել (սխալ), ավելի լավ է դադարես քեզ մեղադրելուց եւ մտածես, թե ինչպես պետք է լրացնես: 61.
Սխալ է լաց լինողին ասել` մի լաց: Դա նույնն է, ինչ գետին ասես` մի հոսի: 62. Սխալներ կան, որ այնքան ընդգծված են ուղղում, որ եթե չուղղեին, ավելի
ոչ սխալ կլիներ: 63. Թագավորը թերություններ չի ունենում, ծառաներն են ունենում
64. Թերամտությունը թերություն չէ: Այն
մի քիչ շատ է անտանելի: 65. Զոհիր ինչ-որ բան քո արժանապատվությունից, եթե դա հաղթանակ է խոստանում: Դա նաեւ կոչվում է համբերությո՞ւն: 66. Եթե ամուսնալուծված կինը իր նախկին ամուսնու մասին խոսք լինելիս ընդգծում է նրա արժանիքները, ցույց է տալիս իր արժանիքները: ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՋԵՆՏԼՄԵՆ) 1. Լավ է, երբ մարդու տարիքը չեն տեսնում, բայց ավելի լավ է, երբ ինքը չի տեսնում: 2. Մարդը երիտասարդ է այնքան, քանի դեռ հակված է կյանքի մրցույթում հաղթելու: 3. Պատանեկությունը կարծես արբածություն է, երիտասարդությունը` տենդացնող ինչ-որ բան: Լառոշֆուկո, Ֆրանսուա դը (1613-1680) ֆրանսիացի գրող, ես, որքան հիշում եմ, արբած չեմ եղել, այլ եղել եմ պարզապես երիտասարդ եւ շարունակում եմ մնալ այդպիսին: 2000թ. 4. Ջահելությունը գեղեցիկ է, տարիքը` հմայիչ: 5. Երիտասարդ լինելը գաղափար է, իդեա, միտք, եսկ ծեր լինելը` վատ տրամադրություն: 6. Եթե մարդ ուրախանում է դեռ մի լավ տողի հանդիպելիս, ուրեմն նա ծեր չէ: 7. Տարիքից չէ, որ ծերանում են, այլ` անկրթությունից: 8. Ծերության մասին երիտասարդները, հավանաբար, աֆորիչմներ չեն կարող գրել, ես` նույնպես: 2000թ. 9. Ես չեմ սարսափում ծերությունից, քանի որ գիտեմ, որ այսուհետ, հարյուր տարի էլ ապրեմ, չեմ ծերանա: 2000թ. 10. Բնությունը չի ծերանում: Ահա թե ինչու է մարդն այդքան կապվում բնության հետ: 11. Ես ծեր չեմ, ուրիշներն են այդ ասում, բայց լավ կլիներ ուրիշներն էլ չասեին, իսկ սարսափելի կլիներ, որ ես ասեի: 12. Ծեր լինելը տարիքի մեջ չէ, գլխի մեջ է, մեկ էլ` կշռի: 13. Տարիքը այն է, որ բոլորն են տեսնում, բացի քեզնից: 14. Ժպտադեմ վաթսուն տարեկանն ավելի ջահել է, քան` թթված դեմքով` քսանը: 15.
Հրապուրիչ լինելը կախված չէ տարիքից: Հրապուրիչ լինելը, կարելի է անվանել նաեւ օրվա տրամադրություն: 16. Ծերությունը վրա է հասնում այն պահին, երբ ինքդ ես հայտնում այդ մասին: 17. Աշխարհում չկա ծերություն: Մեզնից ամեն մեկս մեկ տարով փոքր ենք նրանից: 18. Ծերությունը չի տգեղացնում կնոջը այնքան, որքան իր ծերունական վերաբերմունքը իր արտաքինի նկատմամբ: 19. -Դեմքիդ կնճիռներ են հայտնվել,- խայթելու համար ասաց զրուցակիցը: - Քո դեմքին էլ կհայտնվի, եթե բախտդ բերի
20. Եթե ծերըսրամտում է, մի պահ դադարում ես նայել նրան որպես ծերի: 21. Ո՞ր տարիքից է սկսում ծերությունը: - Որ տարիքից, որ մարդ իրեն ծեր է զգում: 22. Երեխայի լեզու ցույց տալը այնքան ծիծաղ չի առաջացնում, որքան` ծերունունը: 23. Միակ տեղը, որ ծերությունն առավելություն է, դա հարեւանի ծերությունն է ընդհանուր բնակարանում: 24. Եթե տղամարդը բռնում է կնոջ վերարկուն, որ նա հագնի, ուրեմն նա ծեր չէ: 25. Ինչ-որ հերթի մեջ ջենտլմեն տղամարդը լավ է քո հետեւից հայտնվի, քան` առջեւից: 26. Հասուն տարիքում ամուսնությունը, հիմնականում, հաշվարկով է լինում: 27. Աղջկական խունջիկ-մունջիկը մեծ տարիքում ոչ միայն չի նայվում, այլեւ ամոթ է: 28. Երբ երիտասարդ ես, աշխարհը քոնն է, երբ ծեր ես, թեկուզ էլ իսկապես աշխարհը քոնը լինի, ոչինչ էլ քոնը չէ, ոչինչ էլ չունես: 29. Կյանքի մայրամուտին մարդ պետք է ապրի (թեկուզ էլ զավակ ունենա) կամ ծառայի հետ, կամ , եթե փող չունի, կից սենյանը վարձով տա, շատ էժան, սիմվոլիկ գնով
30. Եթե մրդը համարում է, որ իր բոլոր գործերն ավարտված է, քանի որ ծեր է, նա ոչ թե ծեր է, այլ` մեռած: 31. Ասպետությունը վտանգ է ակնկալում, բայց ասպետը մնում է ասպետ: 32. Միայնակ ու ծեր տղամարդը ավելի ինտենսիվ է կին փնտրում (նրա մեջ տեսնելով դայակի), քան երեք-չորս տարեկան անտեր երեխան` խնամատար, նրա մեջ տեսնելով մայրիկի: 33. Կարեւոր չէ, թե որքան կնճիռներ ունես: Պետք է հագնվել գեղեցիկ եւ էլեգանտ եւ քեզ կընդունեն որպես երիտասարդի: 34.
Ծերությունը չէ, որ դատարկություն է ստեղծում մարդու մեջ: Մարդն այդ երիտասարդ ժամանակ էլ լիքը չէր
35. Ծերությունից չէ, որ դատարկություն են զգում, կյանքն` իմաստազրկված, այլ` մոտ հարազատի անտարբերությունից, ասենք` մայրը` որդու: Դա ոչ միայն կարող է տանել դեպրեսիա, այլ ընդհուպ մինչեւ ինքնասպանություն: 36. Մարդը, որ տարիքում էլ լինի, եթե ինչ-որ բանի անձնազոհաբար ձգտում է, ապա նա ոչ միայն ապրում է, այլեւ երիատսարդ է: 37. Երիտասարդության մեջ մարդն է տանում դժբախտությունը, ծերության մեջ դժբախտությունը տանում է մարդուն: 38. Երբեք չի ծերանում այն մայրը, որի զավակները ողջ են, առողջ, աշխատում են, ապրում: 39. Ծերությունը վրա է հասնում եւ երիտասարդ տարիներին, երբ զավակի հետ դժբախտ դեպք է պատահում: 40. Կարիերան, գործը երիտասարդ տարիների համար է: Ծերությունը տարիներին, միեւնույն է, թե անի մեդալ ես ստացել, քանի` պարգեւատրում, աշխարհի չեմպիո՞ն ես եղել, բալետի պարուհի՞, թե սովորական մահկանացու: 41. Երիտասարդությունը եւ ծերությունը, ընդամենը տրամադրություն է, հոգու զգացողություն, երջանկության զգացում: Այնպես, որ երիտասարդը ժամանակ առ ժամանակ կարող է ծեր զգալ եւ ծերը` երիտասարդ: 42. Մասնագետը, հանուն իր որդու էլ չի կարող ոտնահարել իր մասնագիտական արժանապատվությունը: Երեւի թե դա հենց ինքը անւոնն է, որ կա` մասնագիտական անունը: 43. Ծարության մեջ մարդու միակ ուղեկիցն ու բարեկամը մնում է փողը: Միայն փողն է, որ չի նայում կնճիռներին: 44. Երբ բանաստեղծը երիտասարդ է, շատերը կգտնվեն իր գրքին հովանավոր
45. Սպիտակ մազերը որքան էլ երկար լինի, խնամված, գեղեցիկ, թափված չա սազում: 46. Մարդու տարիքը ոչ մի բանում այնքան չի երեւում, որքան` ձայնի մեջ: 47. Տարեց մարդիկ հակառակ սեռի ներկայությամբ ավելի են ամաչում, քան` երիտասարդները: 48. Տարիները շնորհքին շնորհք են ավելացնում, անշնորհքին` անշնորհքություն: 49. Ծերությունը միակ բանն է, որի մասին հոգ չեն տանում: Այն գալիս է ինքը իրեն, առանց ծրագրավորելու: 50.
Կնճիռներ ծիծաղեուց չի առաջանում: Կնճիռներ, չծիծաղելուց է առաջանում: 51. Տասնութ տարեկան ցանկացած աղջիկ գեղեցիկ է: տարիքն է գեղեցիկ: Իսկական գեղեցիկը հիսուն տարեկանում է երեւում: 52. Երբ դեմքը երիտասարդ է, դեմքից չեն իջնում դեպի մարմին: Երբ մարմինն է երիտասարդ, մարմնից բարձրանում են դեպի
դեմք: 53. Առանց ծերանալու չես ունենա ոչ երիտասարդ, գեղեցիկ որդիներ, ոչ հրաշագեղ թոռներ, ոչ զարմանահրաշ ծոռներ: 54. եղեցիկ մանիերան եւ գեղեցիկ ու իմաստալից դիմախաղը սազում է նաեւ կնճիռներով դեմքին: 55. Տղամարդուն այնքան անհրաժեշտ չէ կին, որքան` աղախին: 56. Ոչ ոք չի ասում` ծերությունն արդեն հասել է ինձ: Բոլորն էլ ասում են` եթե ծերությունն այցելի ինձ
57. Տարիները չեն ծերացնում, վիշտն է ծերացնում: ՄԱՍՆԱԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՇՎԱՊԱՀ ՏՆՏԵՍԱԵՏ ԻՐԱՎԱՊԱՀ ԻՐԱՎԱԵՏ ԲԺԻՇԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼՆ 1. Ծիծաղը ինքնամոռաց է: Ծիծաղելիս մոռանում են վիշտ ու ցավ: Միայն հաշվապահն է, որ չի ծիծաղում, այսինքն ծիծաղելիս էլ է հաշվում, ասել է, թե չի ծիծաղում: 2. Տնտեսելը արվեստ է: Տնտեսումը ժշատություն չէ: 3. Ամուսիններից մեկի նյարդահոգեկան խանգարումը նպաստում է մյուսի ավելի խելամիտ դառնալուն: Առողջը դառնում է ավելի խորամիտ, ներողամիտ, համբերատար եւ ողջախոհ: Սա վերաբերվում է կարճաժամկետ շփմանը: Երկարաժամկետ շփման դեպքում առողջը կարող է ինքն էլ հիվանդանալ: 4. Երբ նյարդերը դուրս են գալիս անվերահսկելիությանս սահմանը, ապա հիվանդը եւ առողջը հնարավոր է չտարբերվեն: Տարբերվում են նրանով, թե, հատկապես ինչից են նյարդերը դուրս գալիս անվերահսկելիության սահմանը: 5. Մացդասպանությունը, հոգեւորականի համար, բացի հանցագործություն լինելուց, նաեւ ամոթ է: 6. Փողոցում, որեւէ դեպքի նկատմամբ հասարակական անտարբերությունը անհանդուրժելի է, իսկ իրավապահի համար` հանցագործությւն: 7. Սովորական մարդու հակամանկավարժական արարքը անընդունելի է, իսկ մանկավարժը համար` անհանդուրժելի: 8.
Կա մի մասնագիտություն, որը, որքան ծերանում է, այնքան` ջահելանում: Դա բժիշկն է: 9. Մշտական բողոքը իշխանություննրեից, թե նրանք կերան, պալատներ սարքեցին (եթե իրականում այդպես էլ լինի), պաթոլոգիկ նախանձ է: 10. Կան մարդիկ, որոնք բոլորի հետ կարող են համերաշտ ապրել, բացի մերձավորներից: Բժշիշկները նրանց անվանում են
11. Կնոջ եւ տղամարդու ուղեղի միջեւ գերապատվությունը չեմ տալիս տղամարդուն, բայց կան մասնագիտություններ, որ բնությունը կնոջ համար չի նախատեսել, իր ծնելու, արարելու, դաստիարակելու վսեմ պատճառով: 12. Կան մասնագիտություններ, որում մեկ անգամ էլ չի կարելի սխալվել: 13. Վատ ուսուցիչ կարող է լինել, վատ օդաչու` ոչ
14. Եթե ձեւացնում ես որեւէ մասնագետ, ապա ճիշտը խելոքանման լռելն է: 15. Պատմությունը գլոբան բամբասանք է, երբեմն նաեւ փաստերի վրա հիմնված: 16. Սուրբ հայր.- ամենաանտվանգ եւ ամենավտանգավոր մասնագիտությունը: Նա շատ գաղտնիքներ գիտի: 17. Ավելի լավ է լավ մարդ լինել, վատ բժիշկ, քան հակառակը: 18. Բարությունը բոլոր մասնագիտություններում գլխավորն է, մանկավարժության մեջ` էականը: 19. Ձկնորսությունը ոչ միայն անվնաս զբաղմունք է, այլեւ մարդուն ետ է պահում վնասակար զբաղմունքներից: 20. Բժիշկները խոտաբույսեր չեն սիրում
21. Բժիշկները, եթե քաղցը որպես բուժամիջոց չեն ընդունում, ապա, երբ մի մեթոդ չի օգնում հիվանդին, գոնե մարդասիրկան իրենց պարտականությունից ելնելով, կիրառեն այն: 22. Ինքնաներշնչումը, եթե բուժում է, ինքնաներշնչումով կարելի է եւ չհիվանդանալ: 23. Անբացատրելի, անառնթ ներշնչանքը (ինսպիրացիան) կարելի է շփոթել հոգեկան հիվանդության հետ: 24. Բժիշկը բուժումն սկսելուց առաջ պետք է գտնի հիվանդությունը ծնող պատճառը: Հաճախ մարմնական հիվանդությունն առաջանում է հոգու ծվատումից: 25. Յուրաքանչյուր բժիշկ իր հիմնական մասնագիտությունից առաջ պետք է լինի հոգեբույժ: 26. Աեմնաձանձրալի մարդը բժիշկն է, եթե ոչ մի տեղդ չի ցավում: 27. Լավագույն բժիշկը նա է, որը բժիշկ է դարձել, չվստահելով բժիշկներին: 28.
Եթե պատմությունը կրկնվում է, ուրեմն նա չի օգտվում իր սխալներից: 29. Յուրաքանչյուր բժշկի մեկ օրագիրը, իր ողջ կյանքի ընթացքում, բժշկագիտության մեկ դասագիրք է: 30. Դեպրեսիան գիտակցող մարդու համար էլ դեպեսիայից դուրս գալը պեշտ չէ: 31. Եթե մարդը գտել է իր դեղը, հիվանդ չէ: 32. Մաթեմատիկան ամենակուռ տրամաբանությունն ց եթե-ի եւ ապա-ի միջեւպ Եպե ինչու՞, եթե ներքնաձիգի քաղակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին, ապա ներքնաձիգը հավասար չէ էջերի գումարին: 33. Մաթեմատիկական յուրաքանչյուր ֆորմուլա անձնագիր է ստանում թվաբանության կնիքով: 34. Եթե մաթեմատիկան չի չիմում թվաբանական ապացույցներին, ապա այն կարելի է համարել բամբասանք: 35. Մարսողությունը աղիքների մեջ չէ, գլխի մեջ է: 36. Եկեղեցում չէ, որ պետք է մոմ վառել, այլ գրադարանի նախասրահում: 37. Բժիշկը այն մարդն է, որին ոչ մեկը չի ասում` ինչպես ես: Նա միայն ինքն է ասում: 38. Ինչպիսի աշակերտ էիր, այնպիսի էլ փաստաբան ես դարձել,- ասաց ուսուցիչը աշակերտնի,- միայն թե դպրոցում եթե «3»-ից ցածր գիտելիքներով գոյատեւում էիր, «3»-ից ցածր փաստաբան լինես, սովից կսատկես: 39. Եթե բժիշկը չափից ավելի մեծ կշիռ ունի, նա բժիշկ չէ, ուսուցիչը` նույնպես: 40. Դերասանի մեծագույն խնդիրը մեծ կշիռ չհավաքելն է: 41. Ուղեկցորդուհու ամենաանհրաժեշտ հատկանիշը ժպտալն է: 42. Եթե մարդը հումորի զգացում չունի, ան ոչինչ չունի: 43. Վստահությունը ուսուցչի եւ բժշկի զենքն է: 44. Որքան էլ երկար տարիների փորձ ունենան, դերասանը եւ դասախոսը դահլիճ մտնելուց առաջ են ստրեսս տանում, բժիշկը եւ դերձակը` մկրատ վերցնելուց առաջ: 45. Կա մի մարդ, որին որքան շատ ես սիրում, այնքան քիչ ես ուզում տեսնել: Դա բժիշկն է: 46. Պատմությունը դարի անկետան է: 47. Բժիշկը հոգեբույժ լինի, թե մարմնաբույժ, պետք է հասկանա հիվանդին ոչ միայն կես խոսքից, այլեւ` չասված: 48. Բժիշկը եւ ուսուցիչը պետք է ունենա երկրորդ մասնագիտություն: Երրկորրդով փող աշխատեն, առաջինին ծառայեցնելու համար: 49.
Բժիշկը, երբ հայտնաբերեց, որ պացիենտը հիվանդ չէ, նողկանք է զգում նրանից: 50. Բժշկի համար վարակիչ հիվանդը առողջ պացիենտից լավ է: 51. Դատախազը կարող է չհարցնել իր մեղադրյալի մասնագիտությունը: Այն իր մեղադրյալի մաներայի մեջ է, ձայնի եւ խոսքի: Եթե ուսուցիչ աշխատած է, անպայման պետք է ձայնը բարձրացնի դատախազի ոչ ճիշտ հարցադրման վրա: 52. Աշխարհում կա երկու բնագավառ, որտեղ անհրաժեշտ է մշտապես թարմություն եւ կանացիություն: Դա քարտուղարուհին է եւ մատուցողը: 53. Կոկետություն անելը կեղծ կանացիություն է: 54. Ինչպես բժիշկը հաճույք է ստանում մեռնող հիվանդի հոգեվարքից (սպանելով նրան), այնպես էլ ուսուցիչ կա , որ հաճույք է ստանում երեխային նսեմացնելով, արժանապատվությունը ոտնահարելով, բարոյապես ոչնչացենլով: Երկուսն էլ նույն չափի մարդասպան են: Երկուսին էլ նույն պատիժը պետք է սահմանել: 55. Հռետորը եւ դերասան է, եւ` բանասեր, եւ` քաղաքագետ, եւ` բանաստեղծ (էմոցիոնալ է), եւ` անկեղծ, եւ` հայրենասեր է, եւ` կարդացած, եւ` ճշգրիտ գիտությունների աստիճանի բանիմաց: Հռետորը, որը խոսում է ազգի անունից, այդ ազգի ադամանդն է: 56. Հրապարակախոսի բանավոր խոսքին մասնակցում են եւ տրամադրությունը, եւ արյան շրջանիառությունը, եւ եղանակը (ամպ է, թե` արեւ): Հրապարակախոսը իր երկրի սորտա-պուլսային երակն է: 57. Զինծառայողից բարեգործություն մի սպասիր: Նա սովոր է միշտ ճաշել, առանց վճարելու: 58. Փոստային աշխատանքը նման է բալերինայի անձնական կյանքինպ Ինչպես հանդիսատեսը հիանում է միայն բալերինայի պարով եւ կառուցվածքով եւ երբեք չի մտածում, թե մինչեւ բեմ ինչ ճանապարհ է անցնում, եւ ինչ անձնական կյանքով է ապրում (ինչքան է իրեն զրկում, թեկուզ կառուցվածքը պահպանելու համար), այդպես էլ փոստային աշխատանքը` մարդը ստանում է նամակը եւ այլեւս այլ բան չի մտածում: 59. Ես չեմ հավատում, որ կա աշխարհում գեթ մեկ մարմնավաճառ, որ սրով է կատարում իր «գործը»: 60.
Զինվորական արվեստի մեջ գիտակ, լավ մարզիկը դեռ չի նշանակում, որ կարող է օգտագորել զրահօղակ` օձ բռնելու համար: 61. Ամուրին իրավունք չունի բժիշկ լինելու, ինչպես եւ ուսուցիչ: Յուրաքանչյուր հիվանդի մեջ նա պետք է տեսնի իր որդուն: 62. Բժշկին պետք է փող տալ ոչ միայն բուժելու համար: Նա լսում է մեզ: Չէ՞ որ քչերն են մեր կյանքում ժամանակ հատկացնում լսելու մեջ: Իսկ որոշ բժիշկներ էլ դեռ քաջալերում են, հուսադրում: 63. Բժիշկը պետք է լինի զգայական (էմոցիոնալ), երբ բուժում է օտարին, ոչ զգացմունքային, երբ բուժում է հարազատ որդուն: 64. Մեկ, դերասանի, մեկ էլ առեւտրականի ժպիտի կեղծն ու անկեղծը չես իմանա: 65. Խաղամոլը հարուստ չի լինի: Միշտ էլ կգտնվի իրենից ճարպիկը, խաղի մեջ, իրենից ավելի անազնիվը: 66. Մասնագիտություններից միայն օպերատորն է նման բանաստեղծին: Նա բոլորին նկարահանում, ցույց է տալիս, ինքը մնում ստվերում, անտես: 67. Մանկավարժությունը չէ հարգելի ամսնագիտություն, այլ` լավ մանկավարժը: 68. Յուրաքանչյուր աշխատանքի մեջ կարելի է հարգանքի արժանանալ, եթե, առաջին հերթին բարեխիղճ ես կատարում քեզ վստահված շախատանքը: Ի դեպ, դժվար է ասել նույնը դահճի վերաբերյալ: 69. Ոսկի առնող-ծախողը գիրք չի կարդա: Իսկ, եթե կարդա, հավանաբար կթողնի նախկին զբաղմունքը: 70. Դահիճը, գուցե եւ խիղճ ունի, բայց այնքան, որքան` գիլյոտինը: Նա
կատարող մասն է: 71. Արհմիություն նախագահը, ինչ-որ տեղ գթության քույր է հանդիսանում: Նա պետք է ամենահամապատասխանը լինի իր պաշտոնում: 72. Հաշվապահ, չի նշանակում` հաշիվները պահող: Հաշվապահ, նշանակում է տվյալ երկրի օրենքները իմացող եւ պահպանող: 73. Ամենալավ բժիշկը, որը դուրս գալով իր առանձնենյակից, հերթի միջից մեկին, արտահերթ, ներս է հրավիրում, ոտնահարում է այդ պահին իր մասնագիտական համբավը: Եվ պացիենտներից շատերը թերահավատությամբ թողնում-գնում են: ՇԱՀ ԱՆՇԱՀԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ ՈՂՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ 1.
Շահը ձյունն է, իսկ անշահախնդրությունը` սարը: Ձյունը հալվեց, չկա, իսկ սարը հավերժ է ու կա: 2. Կնոջ անհավատարմության դեո անգամ ամուսինն է աչք փակում, եթե շահ ունի: 3. Եթե կլսես, որ ինչ-որ մեկը բարեգործություն է հիմնել, իմացիր, որ դա մի հիմնարկություն է, որի անունն է
շահ: 4. Եծե ամուսինները ոչ մի հարցում ընդհանուր հայտարարի չգա, բացի շահից, միասին կարող են ապրել: 5. Շահը մարդու կյանքում նույնն է, ինչ շարժիչը` մեքենայի կյանքում: 6. Որքան էլ էությամբ անշահախնդիր լինես, առեւտրում շահ չտեսնել չես կարող: 7. Անսկզբունքային ապրելն անիմաստ է, սկզբունքով ապրելն `անփող: 8. Արհամարհանքը անշահախնդիր է: Երբ շահն է շոշափվում, այլ զենք են գործածում, ոչ արհամարհանք: 9. Ես ավելի շատ շահի թիկնապահն եմ, քան` անշահախնդրության: Ավելի լավ է փող տաս, գործդ անեն, քան` անշահախնդիր ձգձգեն: 10. Շահի հետեւից ընկած մարդը երբեք չի շահում: 11. Անշահախնդիր գործից շուտ են հոգնում: 12. Աշխարհում անշահախնդիր է միայն գերեզմանին այցելելը: 13. Եթե անհատույթ մի հավի չափ լավություն ես արել, փոխարենը, գոնե մի փիղ մի պահանջիր: 14. Անշահախնդրությունը սուրբ է, անշահախնդրությունը մայր է, անշահախնդրությունը սեր է: 15. Շահախնդրությունը, շատ գցած աղի նման է, հաճախ է խանգարում համեղ ճաշն ուտելուն: 16. Շահախնդրությունը ավելի շատ է վնաս տալիս, քան եկամուտ բերում: 17. Շահախնդրությունը գայթակղություն է: Չլիներ շահի ակնկալիքը, ավելի շատ շահ կունենայիր: 18. Յուրաքանչյուր մարդ մի բանից է գայթակղվում, փողից` գրեթե բոլորը: 19. Անշահախնդիր մեթարում չի լինում: Մեծարումը նույնպես ապրանք է եւ փող է պահանջում: 20. Շահախնդրությունը շատ անգամ է զրկում շահից: 21. Շահախնդրությունը հարգանքից բան չի հասկանում: 22. Շահախնդրությունը հեռատես չէ: 23. Շահախնդրությունը կանխիկ բնույթ ունի: 24. Շահախնդրությունը, եթե հեռուն տեսներ, շատ ավելի շահ կունենար, բայց դրա անունը կլիներ անշահախնդրություն: 25.
Ես չեմ քարկոծում շահը: Այն ինձ ազատում է շատ գլախցավանքից: Տուր եւ սիրով տուր: Եվ գործդ կանեն, եւ աստծուց կստանաս: 26. ոյություն ունի շահի ակնկազման որոշ դեպքեր, որ գողության է նմանվում: Հայտնի դառնալու դեպքում երկու անգամ ավել կծախսի, միայն թեվերացնի տպավորությունը: Իսկ լավ չէ՞ր լինի, ոչ մի ծախս էլ չաներ, այլ նախապես մտածեր այդ մասին: 27. Ըստ մեզ մեր տանը գողանալու բան չկա, բայց ըստ գողի` ինչ ձեռքի տակ ընկավ: 28. Չկա, ցավոք սրտի, հոդված օրինաց գրքում, (բացի բարոյականից), այն մարդու նկատմամբ, ով գողանում է հարազատից: 29. Մարդկանցից յուրաքանչյուրը մեկ արատ ունենալը, կարծես թե նորմալ է, իսկ, եթե հետն էլ գո՞ղ է
30. Ես դեռ չեմ ճանաչում մի մարդու, որ գողին հարգի: Միայն թե չգիտեմ` գողը ինքը իրեն հարգո՞ւմ է: 31. ողությունն է սուրբ, եթե արվել է գողությունը բացահայտելու նպատակով: 32. ողացած խաչը քեզ չի պահպանի: 33. Անշահախնդրությունը ամենադատող, ամենամարդկային, ամենախելացի հատկանիշն է, բայց հաճախ են հավասարման նշան դնում նրա եւ հիմարության միջեւ: 34. Անշահախնդրությունթ ամենաթանկ հատկանիշն է, բայց ոչ մեկը գին չի տալիս: 35. Անշահախնդրությունը ամենաշահախնդիրն է դառնում, երբ չի գնահատվումեւ դեռ ավելին` երբ շահագործում են այն: 36. ողությունը հիվանդության նման է: Եթե ժառանգական է, անբուժելի է, եթե ձեռքբերովի է, կարելի է «բուժել»: 37. ողի փորը չի կշտանա: Նա` սիրտը` դող, աչքն ուրիշի գրպանին է: 38. Հեշտ է գողնի դաստիարակել, եթե նա քեզ չի թալանել: 39. Ամեն անգամ, երբ ինձանից ինչ-որ բան են գողանում, ես գողին չեմ մեղադրում: Մեղադրում եմ ինձ: Կամ ես եմ առիթ տվել նրան, կամ` իմ զբաղմունքը: 40. ողի մատներն էլ կտրես, պիտի գողանա, գրողի մատներն էլ կտրես, պիտի գրի: 41. Շարունակական անշահախնդիր օգնության դեպքում հնարավոր է քեզ հիմարի տեղ դնեն: 42. Անշահախնդիր օգնությունը միայն մեկ անգամ է լինում: 43.
Անշահախնդիր օգնությունը շահախնդրից տարբերվում է նրանով, որ մեկը գնահատում է իր աշխատանքը գործն սկսելուց առաջ, պայման կապում, հետո աշխատում: Իսկ մյուսը` գործն անում է եւ սպանում, որ իրեն գնահատեն: 44. ողություն չէ այն գողացված իրը, որին տերը չի էլ նկատել եւ այնպիսի վիճակում է թողել, որ փողոցում ընկած էլ լինի, ոչ ոք չի վերցնի: Իմկ «գողը» խնամքով մաքրում է այն փայլեցնում եւ օգտագործում: 45. Բռնվում են «լիցենզիա» չունեցող գողերը: ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՏ ԶԱՑՈՒՄ ԿՆՃԻՌՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ 1. Մենակությունը կոփում է հոգին: 2. Մենակությունը մատի փուշ է, միշտ ցավ է տալիս: Իսկ ցավին չեն սովորում: 3. Միայնակության լավը նա է, որ մարդ քիչ-քիչ սկսում է ինքը իրեն հասկանալ: 4. Բնությունը մենակյացի եզակի սփոփանքն է: 5. Միայնակ ապրող մարդը, որը չի կորցնում հոգեկան հավասարակշռությունը, արժանի է քաջերից-քաջանց պարգեւ-շքանշանի: 6. Մենակությունիը, ինչ-որ տեղ նաեւ մեդիտացիա է : 7. Փողն ու մենակությունը հեռավոր ազգականներ են: Փողը կարող է, կարճ ժամանակով, փարատել մենակությունը: 8. Սրտից մինչեւ գլուխ այնքան երկար ճանապարհ է, որ տարիներ են պետք: Երբմն երբ տեղ ես հասնում, գնացքը արդեն անցած է լինում: 9. Եթե արհամարհում ես մարմնի «սիրտ» կոչված օրգանը, սրտի ցավ չես ունենում: Եթե արհամարհում ես
10. Նա, ով չի կարող թաքցնել իր էմոցիաները, մեծ սրիկա լինել չի կարող: Սակայն նա, ով ակրողանում է թաքցնել իր էմոցիաները, չի երթադրում, որ սրիկա է: 11. Վարձու մուրացկանը նույնքան քիչ կարեկցանք է առաջացնում, ոռքան մեծ ատելություն` վարձու մարդասպանը: 12. Սիրտը խելքից տարիքով բավականին մեծ է: Երբ խելքը հասունանում է, սիրտը արդեն ծեր է լինում: 13. Ավելի լավ է լինել միայնակ, քան մուրալ ընկերակցություն: 14. Պատերի հետ պաշտ մնալը բարդ գործ է: 15. Միայնակ մարդը չի կարող մերժել տուն եկած, թեկուզ անցանկալի հյուրին: 16. Մենակություն աշխարհում սիրում է միայն գաղտնիքը: 17.
Միայնակության եղանակի առավելությունն այն է, որ ապրում ես քեզ հետ: Ժամանակդ չես կիսում որեւէ մեկի հետ: 18. րողի համր միայնակություն, ասել է, թե ապրել աշխարհի հետ, աշխարհի համար, մարդկության համար: 19. Միայնակությունը, ես բառարաում կթարգմանեի տխրություն: 20. Միայնակությունից, որքան մարդ բողոքի, միեւնույն է, չի կարող ասել այն, ինչ զգում է: 21. Միայնակությունից որքան էլ խուսափես, փակատագրից չես խուսափի: 22. Թեկուզ եւ միայնակ էլ լինես, միայնակ չես, եթե երիտասարդ ես: Ծերությունն ինքնին միայնակություն է: 23. Մարդ, որքան տարիքն առնում է, այնքան ավելի է վախենում մենակությունից: 24. Քայլել բնության մեջ եւ խորհրդածել: Չա ամենեւին չի նշանակում միայնակություն: Միայնակությունը վրա է հասնում, երբ դադարում ես մտորելուց, խորհրդածելուց: 25. Միայնակ կյանքի գեղեցկությունը նման է ձմռան ցրտին սառած պատուհանի ապակու վրայի զարդանախշի: Որքան էլ գեղեցիկ լինի, ցրտաշունչ գեղեցկություն է, հիացմունք չի պատճառում: 26. Մենակ ապրող մարդու համար եղանակը երբեք լավը չի լինում: 27. Երբ լաց ես լինում, թվում է, քեզ կարեկցում են: Ամենասարսափելի լացը մենակության մեջ լացն է: 28. Մեկ օրվա ճամփորդելն ավելին է տալիս, քան մեկ տարվա դպրոցում սովորելը, երկու տարվա արտադրություն ղեկավարելը: ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (ԿՈՒԼՏՈՒՐԱ), ՓԱՓԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՐԲԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԹՄ ՆՐԲԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՆՉԵՐԱՆ (ԻՆՏՈՆԱՑԻԱ), ՏՈՆ, ՏԱԿՏ 1. Քաղաքավարությունը պետք է լինի վարքագիծ եւ ոչ թե ահգուստ, որ հագնեն անհրաժեշտության պահին: 2. Նրբավարությունը, փափկավարությունը անգամ թշնամուն կարող է զինաթափել: 3. Նրբավարության համար բարի լինելը բավական չէ: Պետք է նաեւ բարեկիրթ լինել: 4. Հո-Հո կա, տուն կբերի, հո-հո կա` դուրս (Արծվաշենի ասացվածք): Ինտոնացիան բոլորի լեզուն է, ոչ միայն ազգերի իմաստով, այլեւ` կենդանիների: ործի ութսուն տոկոսն անողը տնտոնացիան է: 5.
Երկարատեւ ընդմիջումից հետո, եթե հանդիպել ես քո ծանոթին, մի հիշեցրու անցյալի մի դեպք, որին դու ականատես ես եղել, եւ, որ նրան մեծ ցավ է պատճառել: 6. Բարեկամ լինի, թե` ծանոթ, մի հիշեցրու անցյալում ձեռ տարակարծության մասին: 7. Եթե երկու կռվողներից մեկն ասում է վերջին խոսքերը, իսկ մյուսը, ահմեմատաբար մեղմ է արտահայտում իր ասելիքը, ապա նա ոչ միայն քաջ է եւ իմաստուն, այլեւ զինաթափում է իր ախոյանին: 8. Արքա լինելով հանդերձ ծառա կարող է լինել միայն բարեկիրթ, ազնվական, ազնվատոհմիկ արիստոկրատը: 9. Համոզիչ ինտոնացիայի հողը ինքնավստահությունն է: 10. Երբ ծաղիկներ ես նվիրում արպես նրա արվեստի երկրպագու, ուշադիր եղիր նրա շնորհակալական խոնարհումին: Իսկ, երբ նվիրում ես ու հեռանում, առանց նկատելու նրա ռեակցիան, լավ կլիներ չնվիրեիր: 11. Եթե երկու մենամարտողներից մեկը մյուսին զիջի առաջինը կրակելու հնարավորությունը, ապա շուտով նրանց վեճը կվերածվի ջենտլմենության` փորձած ընկերության: 12. Ինտոանցիան բառի հետ միասին եւ հոգեբույժ է, եւ` հոգեմետ: 13. Ով առաջինն է բարեւում, նա չի ցածրանում: 14. Ոսկերչություն է ոչ միայն ոսկերչությունը, այլեւ` ցանկացած գործի նրբիմացությունը: 15. Կյանքում մարդուն կարող է օգնել մի անսովոր ու հաճելի երանգ, ինտոնացիայի նման մի բան, գործին վերաբերող, ինչ-որ մեկի կողմիցպ Իսկ շետարը կարծում են, որ օգնությւնը միայն փողով է լինում: 16. Տակտը կյանքում նույնքան կարեւոր է, որքան` սուսերամարտում` սուրը: 17. Առողջ մարմինը եւ ֆիզիկական ուժը, իհարկե առաջին անհրաժեշտությունն են մարդու, բայց ոչ պակաս, քան` տակտը: 18. Եթե մարդը իր հակառակորդին իրենից վեր է դասում, դա չի նշանակում, որ ինքը ցածր է: Դա տակտ է եւ ավելի շատ է խոստանում հաղթանակ, քան` հակառակը: 19. Տակտը դա խոր մտածված վերաբերմունքն է ստեղծված իրադրության նկատմամբ, թե խոսքով, թե առանց խոսքի: 20. Տակտը այն է, թե մարդ ինչպես է արձագանքում, հատկապես անսպասելի, ստեղծված իրավիճակին: 21.
Տակտը կրթությունն է ու դաստիարակությունը միասին վերցրած: 22. Տակտ է, նաեւ վիրավորանքը չհասկանալու տալը: 23. Հանճարեղ տակտը.- վիրավորանքին հումորով պատասխանելը: 24. Հանդիմանող տոնը հոգնեցնող է, ընկերներ չի ունենա: 25. Եթե պաշտոն ունի, հանդիմանող տոնը միշտ զգոն է պահում ենթականերին, եթե չունի, ոչ միայն հոգնեցնող է, այլեւ` ի վնաս իրեն է գործում: 26. Լավ է անծանոթ տարեցին դիմել` տիկին, պարոն, քան` հայրիկ, մայրիկ, քեռի, մորաքույր: 27. Մարդուն կարելի է գնահատել ոչ միայն խոսքով, ոչ միայն գործով, այլեւ ձայնի ինտոնացիայով: 28. Վառ գույնի շրթներկը հազվագյուտ է խաղաղ զրույցի բռնվում սպիտակ մազերի հետ: 29. Այն գեղեցիկ պարն է տգեղ, որ պարելիս ռիթմը չի համընկնում (երաժշտությանը): 30. Երկու հակառակորդներից, երկու թշնամիներից այն զույգն է ներդաշնակ, որոնք, երկուսն էլ, կամ ուժի կողմնակից են, կամ երկուսն էլ` խոսքի: 31. Ցածր ձայնով երգելը (խոսելը) դեռ ցածր տոն չի նշանակում: ԿԻՆ ՏՂԱՄԱՐԴ 1. Սատանա զենքերը ցած է դնում, երբ տեսնում է թագուհուն «թագավորի մայլեն քյանդրբազ» խաղալիս: 2. Չի դավաճանում հատկապես այն կինը, որն ունեցել է շատ վատ ամուսին: Նրա մեջ հիասթափությունը միշտ արթուն է լինում: 3. Կինը պետք է միշտ գնահատի իր ամուսնուն, իսկ, եթե փոխադարձը չի ստոնում, պետք է ոչ թե չարանա, այլ իմանա, որ այդ անգնահատելի արվեստին ինքը տիրապետում է, իսկ իր խեղճ ամուսինը` ոչ: 4. Կինը գերեզմանի ճանապարհին էլ պետք է հրապուրիչ լինի: 5. Վայելքից պետք է օգտվել չափավոր, որ փսխում չառաջանա, կերածդ թիցդ չգա
6. Կին կա, որից պետք է երեխա ունենալ, բայց չապրել նրա հետ: Կին էլ կա, որի հետ կարելի է ապրել, բայց երեխա ունենալ չի կարելի: 7. Լաչառ, կռվարար, անզգամ կինն ավելի վտանգավոր է, քան` խելապակասը, որն ուզում է խելացի ձեւանալ: 8. Տղամարդը առանց փողի հավասար է (՞) ինպոտենտի, իսկ կինն առանց փողի, մինչեւ անգամ (՞) անառակի
9.
Ասում են, թե կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ` աչքերով: Խելացի կինը նույնպես սիրում է աչքերով, միայն թե ոչ թե նայում է արտաքինին, այլ` գործին: 10. Քանի կին ուզում ես ունեցիր, ապրիր նրա հետ, որի հետ փոխըմբռնում կա: 11. Դավաճանում է այն կինը, որի ամուսինը պահում է այնպես, որ նա ոչ մի բանի պակաս չունենա: 12. Արքաները եւ հարուստները չպետք է հպարտանան զառամյալ տարիքում երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու համար: Նա (կինը) պոտենցյալ անհավատարիմ է ամուսնական պարտականությունների մեջ: 13. Երեխա ունենալու հարցում տղամարդը ավելի շատ պետք է մտածի, քան` կինը: Կինը գտի, որ ինքն է պահելու, իսկ տղամարդը պետք է լավ հաշվարկի, թե իր երեխան ում մոտ է մեծանալու: 14. Երբ կինը ոտքի տակով հպվում է տղամարդու էրոգեն հատվածին, հարկավ որոշակի նպատակ ունի, քանի որ ինքը դրանից ոչ մի զգացում չի ունենում: 15. Հետաքրքրասիրությունը, եթե կնոջը ինչ-որ տեղ սազում է, տղամարդուն, մեծմ ասած, տգեղացնում է: 16. Եթե չդաստիարակվող կին է բաժին ընկել տղամարդուն, նա, կամաց-կամաց դառնում է անդաստիարակ: Իսկ, եթե չդաստիարակվող տղամարդ է բաժին ընկել կնոջը, կամ դաստիարակվում է, կամ` բաժանվում: 17. Դիտարկելով կնոջը աշխատանքի վայրում, երբեք չես կարող կռահել, թե նա ինչպիսի կին է իր ամուսնում համար: 18. Նախանձը տղամարդուն ավելի քիչ է սազում, քան` կնոջը: 19. Եթե տղամարդը կնոջ մոտ սկսում է խոսել քաղաքականությունից, նա արդեն կորցրել է իր սեռին պատկանող մենաշնորհը: Իսկ, եթե կինն է խոսում տղամարդու մոտ քաղաքականությունից, նա կին չի էլ եղել: 20. Կինը, ինչ մասնագետ էլ ուզում է լինի, եթե մայր չի դարձել, այնքան էլ մասնագետ չէ, մի բան, որը չի կարելի ասել տղամարդուն: 21. Կնոջ գեղեցկությունը մեղմության մեջ է: 22. Այր եւ կնոջ ընկերությունը երաշխավորում է նման գծերը, իսկ ամուսնությունը, մեծ մասամբ հակառակ բեւեռների օրենքի համաձայն
23. Պարադոքս.- լաչառ կնոջ ամուսնուն.- որպեսզի կին ունենաս, պետք է տուն չգաս
24.
Չարախոսում են ավելի շատ այն կանայք, որոնք ունեն ամեն ինչ` հարստություն, ընտանիք, լավ ամուսին: ՆՐանց պակասում է մի բան, որը ունեն ոչինչ չունեցող կանայք` դժբախտություն: 25. Կեսօրնանց կինը նման է չորամրգի: Հեղուկն է գոլորշիանում, իսկ համը մնում է` խտանում: Թարմ միրգը բոլորովին չորամրգի համը չունի: 26. Ցերեկով չտեսած կնոջից գիշեր չեն ուզի: 27. Ավելի լավ է հարգանքով ծառա ունենալ, քան` անհարգանք ամուսին: 28. Տղամարդուն պետք է վերաբերվել որպես երեխայի: Եվ նա կլինի ավելի հասուն, ավելի ուժեղ, ավելի մեծ: 29. Երբ ականատես ես լինում կանանց թերություններին, ակամա զարմանում ես, թե տղամարդը որքան մեծահոգի պիտի լինի, որ ապրի նրա հետ: 30. Երբ կինը իր մեծահոգությամբ, ներողամտությամբ ու խելացիությամբ հասնում է տղամարդուն, տղամարդն այլեւս չի ուզում ապրել նրա հետ: 31. Կանանց մեծարելիս առյուծի բաժինն ամուսնունն է: 32. Աստծո եւ տղամարդու մասին կարելի է ասել նույնը` երկուսին էլ սիրելու համար ճանաչել պետք չէ: 33. Կանայք եւ շան ձագերը նույնն են: Երկուսին էլ բոլորը սիրում են, բայց բոլորը չէ, որ կերակրում են: 34. Տղամարդու համար հեշտ է կառավարել կնոջը, եթե նա գտել է, թե ինչից է կինը կամովին ստրկանում: 35. Աստված տղամարդուն գերադասում է կնոջից, պատճառաբանելով, որ կնոջը ինքը չի ստեղծել: Ինքը ստեղծել է միայն Ադամին, իսկ Ադամի կողից էլ ստեղծվել է կինը: Իրականում պատճառն այն է, որ Աստված վախենում է կինը նստի իր տեղը, քանի որ մի Ադամ ինքն է ստեղծել, մի ողջ աշխարհ` կինը: 36. Կինը, որն իր մարմինն է վաճառում, ավելի քիչ բան ունի կորցնելու, քան` գնողը
37. Երբ կինը իր կանացի պատվը զոհում է հանուն ամուսնու, նա հեռու է անբարոյական կոչվելուց: 38. Ոչ մի կին չէր ամուսնանա, եթե իմանար, թե ինչ վտանգավոր թշնամի է ձեռք բերում ամուսնալութվելուց հետո: 39. Ամուսնալուծված կինը վատ խորհրդատու է նրո ամուսնացողի համար: 40.
Եթե կինը տղամարդուն դուր է գալիս, նա կարող է այնպիսի առաքինություններ վերագրել կնոջը, որ վերջինս չունի: Իրականում, դա, այլ կերպ ասած, անկողնային հաճույքի արտահայտությունն է, եւ հակառակը: 41. Մեղադրել մարմնավաճառ կանանց, այնքան էլ արդարացի չէ: Չէ՞ որ նրանք դա կատարում են ոչ միայնակ: 42. Եթե մի տղամարդ չի սիրում անառակ կին, նշանակում է կամ փող չունի, կամ ծեր է: 43. Պարզվում է, որ հասարակությանը անառակ կին ավելի է պետք, քան` բանաստեղծ: Բանաստեղծություն բոլորը չէ, որ հասկանում են: 44. Ամուսին չունեցող կինը սկզբունքորեն կարող է իր սանրվածքը չխախտել, քանի որ ամուսին չունի, որ դրա նկատմամբ իմունիտետ ձեռք բերի: 45. Մինչեւ քառասունը կնոջ գարունն է, քառասունից հետո` ամառը: 46. Ինչ տարիքի կին էչ լինի, գիշերն ում մոտ էլ գնա որեւէ գործով
հարց չկա: 47. Յուրաքանչյուր տղամարդ յուրովի է դատում անառակի մասին: Նուրդ, զգայուն, դաստիարակված տղամարդը մտածում է` ինչ հեշտ է ան փող աշխատում: 48. Կինը, որ տարիքում էլ լինի, նրան հաճելի է հակառակ սեռի կողմից ուշադրությունը, հաճելի վերաբերմունքը: 49. Ավելի նողկալի չէ մարմնավաճառ կինը, քան` մարմնավաճառ տղամարդը: Այդ դերը, թերեւս, կոնջն ավելի է տանելի թվում, քան` տղամարդուն: 50. Ինչ-որ տեղ, եթե հասկանալի է, երբ կանայք մարմինն են վաճառում, սեր են վաճառում, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչ են մտածում այն գնող տղամարդիկ: Փողով առած մեկ ժամանոց սերը մարդու ինչի՜ն է պետք: 51. Աշխարհում մարդու վրա ազդելու եզակի միջոցը այն է` խոսալ առն, ինչը նա կուզեր լսել եւ սովորեցնել նրան, ինչպես ձեռք բերել ցանկացածը: Կարնեգի, Դեյլ (1888-1955) ամերիկյան մասնագետ մարդկային փոխհարաբերությունների բնագավառում, Կինը տղամարդու հետ չի կարող խոսել նրանից, ինչը նա կուզեր լսել: Տղամարդը չի սիրում լսել: 52. Կինը պետք է հետեւի ոչ միայն իր արդուզարդին, ներքին զգեստներին, այլեւ` մարմնին: Դա է ոչ միայն գեղեցկացնում, այլեւ պահում երիտասարդ: 53.
Տղամարդը, որն ամեն անգամ կնոջը տեսնելով ասում է` տավ տեսք ունես, կնճռոտվեք ես, ուրեմն աչք ունի վրան ու չի հաջողում: 54. Սապատավոր կնոջը ոչ ոք չի ասում` դու տգեղ ես, որովհետեւ ոչ ոք սի սիրում: 55. Եթե ուզում ես քեզ ոչ մի տղամարդ հայացքով «չանհանգստացնի» սխտոր կեր: 56. Սննդի ներկայությունը հաճելի չէ, եթե կուշտ ես, կնոջը` նույնպես: 57. Որքան գեղեցիկ է կնոճ երիտասարդ, հոլանի թեւերի բացվելը, նույնքան տգեղ է տղամարդու դաստակների բացվելը կոստյումի տակից, եթե վերնաշապիկը կարճ թեւ է: 58. Տղամարդկանց մեծ մասը անառակ է անվանում այն կնոջը, ով հրաժարվել է անառակություն անել իր հետ: 59. Կանայք
առձեռն
պաշտոն չեն ունենում: Քանիսի պիտի իրենց զիջեն, որ մեկնումեկին դուր գան եւ պաշտոն տա
60. Տղամարդկանց,- Կին, որի մոտ որոշել ես գնալ, հաշվիր, որ գնոմ ես հասարակաց տան նոջ մոտ (վճարում կատարելու իմաստով: Պարզապես կարող է վճարելու ձեւը փոխվել է, բայց ոչ բովանդակությունը: 61. Բոլոց տղամարդիկ շատ-շատ կին սիրող են: Բայց դեռ չի պատահել, որ ծանր իրերով գնամ, մի տղամարդ մոտենա ու` մեր գնեմ, մինչեւ ո՞ւր եք գնում
62. Տղամարդը, երբ հանդիպում է կնոջ դիմադրությանը, մերժումին, այնպես է ատում, որ կինն անընդունակ է այդպես ատելու: 63. Տղամարդը կնոջից հեռանալիս, եթե ստորացնում է նրան, ստորացնում է ինքը իրեն: 64. Տղամարդը, նույնիսկ մարմնավաճառին չպետք ց ստորացնի, միայն նրան ահմար, որ, թեկուզ կարճաժամկետ եղել է նրա հետ: 65. Կնոջ գեղեցկությունը նրա խոսքի մեջ է, մեղմության, վարքի կուլտուրայի եւ բարձր ինտելեկտի: 66. Երբ կինը տղամարդու մոտ, գրեթե անդադար, անառիթ ծիծաղում է, տղամարդը երբեք չի հարցնում` ինչու ես ծիծաղում: Դա նրան դուր է գալիս: 67. Խելամիտ կինը աստիճանաբար իր ամուսնուն ձգում է դեպ իրեն: Խստապահանջ ու չոր կինը
իզում է հույսը դնում, որ ամուսինն իր վրա սիրահարված է: 68. Տարիքով կինը հաճախ պարֆյումերիա ղ օգտագործում ոչ թե գեղեցկանալու համար, այլ հիշեցնելու, որ ինքը դեռ կին է: 69.
Տղամարդը նման է շների մի տեսակի, որը շղթայել չի սիրում: Դրեցիր շղթայի տակ, քեզ չի ծառայի: Արձակեցիր` եւ կլինի հավատարիմ, եւ կծառայի հավերժ: 70. Եթե կնոջ տանը գործ ես անում եւ փող վերցոնմւ, իսկ հետո արտահայտում քո համակրանքը, ապա փողը վերցնելու պահից ապահովում ես նրա մերժումը: 71. Որքան էլ հիմար կին լինի, ամուսինը, այն, գիշերը չի նկատում: 72. Կանայք սիրում են, որ տղամարդը քիչ խոսել, շատ լսել կարողանա, բայց իրենք խաճախ չեն հետեւում այդ կանոնին: 73. Երբ ուզում ես շեղել տղամարդու ուշադրությունը քեզնից, խոսիր քաղաքականությունից: 74. Եթե կինը տղամարդուն հարվածելու նպատակով ասում է` դու տղամարդ չես` նա կիսով չափ հարվածում է իրեն: 75. Բոլոր անառակ կանայք անառակ տղամարդկանց արդյունքն են: 76. Կինը.- բոլոր զարդերը երկար մազերից հետո
77. Տղամարդը.- Զարգացած, խորամիտ, խելացի, գեղացիկ կինը ամենահեշտ ձեռքբերվող կնոջից հետո: 78. Մակիյաժը կանայք մինչեւ հիսունը երբ չեն օգտագործում, նմանվում են երեխայի, հիսունից հետո` թափթփվածի: 79. Եթե տղամարդը թեթեւաբարո կնոջը մոտենում է արհամարհանքով, վիրավորական եւ պահի տակ խայթելով, ապա այդ վերաբերում է հենց իրեն: Չէ՞որ ինքը մոտեցել է հենց այդ կոնջը
80. Եթե տղամարդը նրբակիրթ է, նուրբ սիրալիր, ապա նա այն դրսեւորում է եւ թեթեւաբարո կնոջ մոտ, եւ հարգարժան տիկնոջ: 81. Տղամարդը խելացի կնոջ մոտ անելիք չունի: 82. Կանայք խանդելուց առաջ պետք է ողջախոհություն ունենան` իրենք տալի՞ս են այն, ինչ նա փնտրում է դրսում: 83. Ցանկացած գյուղապետի, երեք տարով, հարկավոր է երկու կին` մեկը երեխաներ ունենալու եւ տնտեսությունը տանելու համար, մյուսը` որպես կին: Առաջինը որպես կին ոչնչացված է լինում (գոմ, թրիք, կով, երեխա, բոստան): 84. Կինը եթե հոգեբանության գրքեր կարդալով է տղամարդուն ձեռք բերելու, երկար չի տեւի: Հոգեբանության գրքեր կարդալով կարելի է ձեռքբերածը պահել, ոչ թե` ձեռլ բերել: 85. Բոլոր տղամարդիկ թեթեւաբարո կանանց մասին ուրիշների մոտ են միայն վատ խոսում
86.
Կինը (ինտելիգենտ) երբեք փող չի ուզի իր զուգընկերոջից: ՆՐան պետք է
փողը տալ
87. Բոլոր տանը մնացած աղջիկները ամուսնանալուց հետո մոռացկոտ են լինում:
Նրանք բողոքում են, որ, իբր, ավելին էին արժանի: 88. Երկու կնոջից են տղամարդիկ փախչում, ինչպես ժանտախտից. հոգեկան հիվանդից եւ խորաթափանց, նրբազգաց, խորամիտ կնոջից: 89. Կինն ու ոսկին հավերժական ուղեկիցներ են տղամարդու կյանքում: Միայն թե մեկ մեկն է առաջ ընկնում, մեկ` մյուսը: 90. Ոչ մի տղամարդու հետ ոչ մի տեսակ պրոբլեմ չես ունենա, եթե ոչ մի տեսակ նյութական (փողային) կապ-կապվածության մեջ չես տգնվում: 91. Ինչպես ճանճերը ցրտերն ընկնելուց առաջ են կծում , այնպես էլ տղամարդիկ, պոտենցիայի մասին շատ են խոսում, ու սուր-սուր, նույնպես
ցրտերն ընկնելուց առաջ: 92. Անծանոթ տղամարդու կողմից տրված հյուրասիրությունը ընդունիր որպես հյուրասիրություն շնամուց: Կարող է թանկ նստել վրադ
93. Տղամարդկանց մի տեսակ կա, որ առանց փողի սիրուհի պահելու մասին նույն կերրպ են մտածում, ինչպես առանց փողի քաղաքականության մեջ մտելու հարցում: Մեկ էլ տեսար ստացվեց
94. Այր եւ կնոջ հարաբարությունների հարցում բոլորն են ժխտում փողի գործոնը, հատկապես կանայք: Բայց իրականում, առանց փողը նկատելու, երեւի ամուսիններն էլ չեն մոտենում իրար: 95. Երբ կինն է ամուսնուց փող վերցնում, օրինաչափ է, բարոյական, երբ` օտար կինը` օտար տղամարդուց` մարմնավաճառ: 96. Բոլորն էլ ասում-խսում են, թե տղամարդիկ մարմնավաճառների հետ
ոնց ուզեն: Բայց ոչ մեկը չի ասում, թե այդ նույն տղամարդուն, այդպես, ով է վարժեցրել, եթե ոչ իր կինը
97. Տղամարդիկ շների նման են: Մի թեթեւ «քութիկ» ասացիր փաղաքշանքով, հետեւիցդ ընկած գալիս են: 98. Բոլոր կանայք գեղեցիկ են լինում, եթե ապրում են անկարիք եւ սիրված: Բայց, եթե կինը գեղեցիկ է նաեւ այն դեպքում, երբ ոչ մեկը կա, ոչ` մյուսը, նրանք հրաշալիներն են: 99. Անառակ կինը անառակ է այն դեպքում, երբ մերժել է տղամարդուն: 100.
Թեեւ կին լինելը ավելի հեշտ է, քան` բարեկամ լինելը, բայց շատ տղամարդիկ գերադասում են առաջինը: 101. Բարեհոգի տալը այր եւ կնոջ հարաբրություններին չի վերաբերում: 102. Կանանց մի տեսակ կա, որ ավելի շատ հետեւում են մատանուն եւ ականջօղերին, քան` մարմնին` հասնում են նույնիսկ 200կգ-ի: 103. 40-50 տարեկանը կնոջ ծաղկուն հասակն է (տարիքը): 104. Կնոջ համակրանքը ձեռք բերելու համար, փորձիր լսել կարողանալ նրան: 105. Տան ջերմությունը կինն է: Անկին տունը սառն է, անհրապույր, չկանչող: 106. Կինը ամուսնու եւ ծառան պիտի լինի, եւ` հարճը, եւ` ընկերակցուհին (կոմպանյոնկա): Ընդ որում, երրորդը ավելի մեծ դեր ունի, քան` առաջին երկուսը: 107. Կինն ամուսնու համար ատամի նման է` շատ թանկ: Եթե տաամ է լինելու, թող որ լինի, իսկ եթե ցավեցնելու է
108. Ընտանեկան հարաբերությունների հարցերում կամ հասարակական այլ հարաբերություններում երբ անում ենք` տղամարդուն` ոչինչ, իսկ կնոջը ամոթ է, առավելությունը տղամարդունը չէ, տալիս ենք: Չէ՞ որ կինը ընտանիքի սրբությունն է: Կինը մայրն է, կինը քույրն է, կինը գթասրտությունն է, կինը պատիվն է: 109. Տղամարդու համար ամենահասկացող եւ ամենախելոք կինը այն ամենահիմար կինն է, որն իր հետ անկողին է կիսում: 110. Բոլոր տարիքում էք կոնջը սիրատածողներ են լինում (ուխաժյոր): Բոլոր տարիքում էլ կինը նրանց արհամարհում է, չի նկատում, ինչ ես քսան տարեկանում: 111. Տղամարդու համար պոռնիկ է այն կինը, որի իր հետ չի քնում: 112. Կա կանանց մի ստվար հատված, որ եթե վարսավիրանոցի փոխարեն գրադարան գնային, շատ ավելի կգեղեցանային: 113. Պարադոքս է. ամենա
ոչ կանացին ամենաերկար մազերով աղջիկն է, որը հյուսելուց բացի, ոչինչ չի կարող անել: Նրան երազել կարող են, բայց ոչ ունենալ: 114. Ամենաչնայվողը տարիքով կնոջ կոտրատվելն է, հատկապես քայլելիս: ԵՐԱԽՏԱԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆ ՆԱՀԱՏԱՆՔ ՊԱՐՏՔԻ ԶԱՑՈՒՄ ՄԻՄԻԿԱ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՐԱՆՔ 1. Հացի կտրածը թույն էլ չի կտրի: (հայկ.
ժողովրդական), Հացի դեմ «ոտնձգություն» անողը, չգրած օրենքով, ենթակա է պատժի առավելագույն չափի: 2. Ճակատագրով տրվածը պետք է գնահատել, ոչ թե շռայլել: 3. Մարդ կա , մեկի փոխարեն երկու շուն է պահում, բայց այդպես էլ երախտագիտություն չի սովորում նրանից: 4. նահատելը մարդկային ամենագնահատելի հատկանիշն է: Մինչեւ անգամ մայրական սերն էլ անսահման չէ, եթե չի գնահատվում: 5. Մարդկային բնույը կարոտ է գնահատվելու: Ինչ-որ բան խնդրելուց առաջ կարողացիր գնահատել նրան: Քո գնահատելու ընդունակությունից է կախված քո խնդրի բավարարումը: 6. Երբեմն գնահատելով անգնահատելին (երբ ոչինչ չկա գնահատելու), գնահատվողը ձեռք է բերում արժեք, իսկ չգնահատելով գնահատելին, եղածդ էլ կորցնում ես: 7. Լավ բան, բարի գործ, անշահախնդիր օգնություն անում է նա, ում համար թանկ է երախտագիտությունը: 8. Աշխարհի ամենասարսափելի կենդանին երախտամոռ մարդն է: 9. Մարդու մեջ եղած ընդունակությունը հրաբուխի նման ժայթքում է այն պահին, երբ նրան թերագնահատում են: 10. Երախտագիտությունը նման է հղիության: Որքան էլ հաճելի զգացում է, մարդ ուզում է շուտ ազատվել նրանից: 11. Երախտագիտությունը բոլոր լեզուներով էլ նույնն է, գեղեցիկ է: 12. Պետք է տալ անձամբ երեք բան` հեղինակային գիրքը, պարտքը եւ շնորհակալությունը: 13. Խմածդ աղբյուրի մեջ մի աղտոտիր, ոչ նրա համար, որ մի անգամ էլ կխմես, այլ նրա համար, որ խմել ես նրանից: 14. Երախտիքը հայտնելը, թեկուզ փողի տեսքով, մատաղից էլ սուրբ է: 15. Պարտքի զգացումը հարգանքի տուրք է սեփական անձին: 16. Պարտքի զգացումը մարդուն բնորոշող առաջին հատկանիշն է: Շրջապատի կողմից մարդը հարգանքի է արժանանում, կամ չի արժանանաում, այդ հատկանիշով է: 17. Դաստիարակել երեխայի մեջ պարտքի զգացում վերաբերվել նրան հենց այդպես: 18. Պարտքի զգացումը այն եզակի արտահայտությունն է, որտեղ բառերն ավելորդ են: 19. Պարտքի զգացումը տարիների հետ չի ծերանում: 20.
Մենք միշտ սպասում ենք, որ ուրիշները մեզ գնահատեն, բայց առաջինը մենք պետք է գնահատենք ուրիշներին: 21. Պետք է գնահատել մարդու, թեկուզ մենումիակ մարի գործը, եթե ողջ կյանքում, նույնիսկ զարագործ է եղել: 22. Երբեմն առանց փողի շնորհակալությունն ավելի թանկ է, բայց փողով արտահայտելն էլ, պակաս չէ: 23. Լավությունը չգնահատելը ավելի է թշնամացնում, քան որեւէ հանցանք: 24. Ամենափոքր նվերը չգնահատողը ամենամեծն էք չի գնահատի: 25. Կարեւորն այն չէ, որ չմոռանաս «շնորհակալություն» բառը, այլ` լինես շնորհակալ քեզ արած լավության համար: 26. Հաճախ մարդ լավություն է անում ոչ երբեք շահի սպասելով, կամ փառասիրությունից դրդված: Բայց դա չի նշանակում, որ մյուս կողմը ոչ շահ պիտի ցույց տա, ոչ շնորհակալական զգացում պիտի ունենա, ոչ էլ որեւէ կերպ պիտի արտահայտի իր երախտագիտությունը: 27. Երբ մարդու դեմքին չկա միմիկա ոչ լայրույթի, ոչ խաղաղության, ոչ խռովքի, ոչ ուրախության, նրա հոգին էլ նույնկերպ անտարբեր է: Եթե անգամ քեզ օգնի, նրանից հեռանալիս երախտագիտության, մխիթարության զգացում չես ունենում: 28. Լավությունը ոչ միայն չպետք է մոռանալ, այլ` այն որեւէ կերպ, որեւէ ձեւով (բացի խոսքից) պետք է արտահայտել: 29. Եթե քեզ լավություն են արել (ազատել մեծ պրոբլեմից) եւ դու ոչ միայն երախտագիտության զգացում չեն ունենում, այլ մտքիդ մեջ դեռ ասում ես` քո հերն էլ անիծած, պրծա, ապա աստված երկրորդ անգամ քեզ կուղարկի նույնը: 30. Երախտագիտության զգացումը երախտամոռ մարդու մոտ հիմարություն է: 31. Եթե հոռնկության մեջ էլ հարգանք կա (մեկը մյուսի նկատմամբ), կարելի է երեւույթն այդ ինչ-որ տեղ չնկատել: 32. Խոսել-կիսվել ցանկանում ես ոչ թե նրա մոտ, ով քեզ արյունակից հարազատ է, այլ նրա, ով քեզ հարգում է: 33. Հարգանքը, ոչ միայն խուլուհամր է, այլեւ ձեռքեր էլ չոնի (խուլուհամրերի լեզուն): Հարգանքը, ընդամենը զգացողություն է: 34. Ժպիտը հարգանքի համեմունքն է: 35. Լինո՞ւմ է , արդյոք, որ չեն սիրում, բայց հարգում են
36.
Առանց սիրո չեն հարգի, բայց հարգանքը սիրուց վեր է: 37. Բարի մարդը չար մարդու մոտ էլ կձգվի-կգնա, եթե վերջինս հարգում է նրան: 38. Որքան էլ մեծ լինի ամուսինների միջեւ եղած տարիքային տարբերությունը, այն գեղեցիկ է, եթե կա փոխըմբռնում, հարգանք ու հոգատարություն: 39. Ես մարդուն չեմ հագում նրանով, թե քանի մարդ է նրան հարգում եւ ովքեր են նրանք, այլ նրանով, թե իմ զգայարաններից քանի՞սն են մասնակցում այդ պրոցեսին եւ ովքեր են նրանք: 40. Ում հարգանքի են արժանացնում բազմաթիվ ու բազմատեսակ, նա իրեն աստված է զգում: 41. Մարդուն հարգելու համար համատեղ չպետք է ապրել: 42. Հասարակաց տան կոնջն էլ պետք է ահրգես, թեկուզ կարճաժամկետ բանավականություն ստանալու հաամր: 43. Հարկադրական հարգանքը անթաքույց ատելությունից վատ է: 44. Յուրաքանչյուր մարդ իր շրջապատում վայելու է այնքան հարգանք, որքան իրեն պետք է (որքան նքը ջանացել է ստեղծել): 45. Հարգանքը կոչվում է կախում, կախվածություն: Եթե հանենք կախումը, կախվածությունըեւ դարձյալ մնա հարգանք, դա է իսկական հարգանքը: 46. Հարգելի մարդ են համարում նրան, որին համարում են, եւ ոչ թե նրան, որն իսկապես արժանի է հարգանքի: 47. Մարդը ամենից շատ հարգանք ակնկալում է իր մոտ հարազատից, բայց ամենից քիչն է ստանում հատկապես մոտ հարազատից: 48. Ամուսին չունեցող տխմարն ավելի է հարգանքի արժանանում շրջապատի կողմից, քան` ամուսին չունեցող գիտնականը: 49. Եթե մրդ ոչ մի կողմից չի գնահատվում, մտածում է, որ աստված կգնահատի: 50. Ես թվել եմ այն հարգանքի վրա, որը վայելելում է ամուսնացած կինը, զուտ նրա համար, որ ամուսին ունի: Հարգանքը, մարդ ինքը պիտի վաստակի: 51. Եթե ամուսինը սիրուհի կպահի ու կինը կկռվի, իմացիր, որ սիրուհին, ընդամենը առիթ է: Իրականում ամուսինը կնոջը ըստ պատշաճի հարգ ու պատիվ չի տալիսպ 52. Արտադրամասի պետը շատ ավելի քիչ է ճանաչում ինքը իրեն: նա կարծում է, թե բանվորներն իրեն հարգում են: Նա դեռ պետք է վայելի այն բանվորի հարգանքը, որն այլեւս չի աշխատում: 53.
Ավելի լավ է հարգանքով ծառա ունենալ, քան` անհարգանք ամուսին: 54. Իսկական հարգանքն այն է, երբ ծառան է հարգում տիրոջը, ծառայությունը թողնելուց հետո: 55. Բառերով արտահայատծ շնորհակալությունը չէ շնորհակալությունը, այլ այն, որ բառեր չես գտնում: Լեռնիկ Աթայանի հետ ունեցած զրույցից: 56. Եթե մրդը օրհանք է գրում քեզ ու դու քո իսկական անունը չես ասում, ապա օրհնանքը ետ կվերադառնա գրողին, սխալ հասցեագրված նամակի պես: 57. Միմիկային էլ վրեժ կլուծեն
58. Նա, ով երաշտագիրության զգացում չունի, ոչ թե մրդ չէ, այլ ամենավտանգավոր մարդն է: 59. Եթե մարդ երախտագիտության զգացում ունի, այն արտահայտում է նաեւ բնության եւ կենդանիների նկատմամբ: 60. Մարդասպանությունն էլ հարաբերական հասկացություն է: Մարդը կարող է մարդ սպանել, բայց բարդասպան չլինել: Իսկ երախտամոռությունը բացարձակ հասկացություն է: Երախտամոռ մարդը վատ է մարդասպանից: 61. Քեզ գնահատող շունն ավելի լավ է, քան` չգնահատող զավակը: 62. Եթե քեզ հավատում են եւ վստահում, որն իհարկե անհիմն չի լինում, դա հենց ինքը կոչվում է երախտագիտություն: 63. Յուրաքանչյուր կենդանի ապրում է մարդուն տված իր օգուտի հաշվին` կովը` կաթ, խոզը` միս եւ այլն: Շունն ապրում է բացառապես իր սիրո եւ երախատգիտության հաշվին: 64. Վրեժը տարիների հետ ոչ միայն չի թուլանում, այլեւ կարող է փոխանցվել սերնդեսերունդ: Ո՜ւր էր թե երախտագիտությունն էլ լիներ այդպես: ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԱԵՏ ՆՐԲԱՄԻՏ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՆՈՒՆ «ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ» ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 1. Թշնամու որդուն կարելի է սիրահարվել, թշնամու բարեկամին` ոչ
2. ԻՆչպես թունավորված կենդանին գտնում է հակաթույնի իր խոտը, այնպես էլ մարդ գտնում է իր գիրը: Երբեմն, նույնիսկ ոչ թե ինքն է գտնում, այլ` գիրքն է գտնում իրեն: 3. Սերը կրակն է, ողջախոհությունը` շեղջը: Կրակն անցնելուց հետո է գոյանում շեղջը: 4.
Սերը բոլոր տարիքում էլ նույնն է` փխրուն, անօգնական, լացկան երեխա: Այդ ողջախոհությունն է, որ նույնը չէ բոլոր տարիքում: Դժբախտաբար, թե բարեբախտաբար նրանք երկուսով ճամփա չեն գնում: 5. Բանականությունը ամբողջն է, ողջախոհությունը` մասը: 6. Ողջախոհությունը եւ նախախնմաությունը նման են միշտ անբաժան տերն ու ծառայի: Միայն թե այնքան են տեղերը փոխում, հաճախ չես հասկանում` որն է տերը, որը` ծառան: 7. Այն, ինչ դատարանը ի զորու չէ անելու, անում է նախախնաբությունը: 8. Աչքը արգելակն է, ողջախոհությունը գազը: Խելացտ վարորդը մեքենայի ընթացքը կարգավորում է գազով: 9. Ոչ ոք իրեն չի ճանաչում: Ոչ ոք չգիտի, թե, եթե ասեն` վերցրու այս փողից, որքան ուզում ես, ինքը ե՞րբ եւ որքա՞նի դեպքում կասեր` բավական է: 10. Բանվորը չի պատկերացնում, թե ինչքան մեծ նշանակություն ունի իր կարծիքը իր շեֆի համար, նույնիսկ ավելին, քան նրա ընտանիքի անդամներինը, հարազատներինը, քանզի շեֆը մեծարվել բանվորներից է սպասում, ոչ երբեք իր ընտանիքի անդամներից: 11. Երբեմն մենք կշռադատում ենք ավելի վատ, քան` աստված մեզ համար: 12. Վարձու մարդասպանը պետք է գիտակցի, որ չի էլ հասցնի ծախսել իր
աշխատավարձը: Հանցագործ աշխարհի մարդիկ քայլող արխիվ չեն սիրում: 13. Եղիր աններող ինքդ քո նկատմամբ եւ ներողամիտ` բոլորի: 14. Եթե մեծ մարդ ես, ինքդ մի ներկայացիր, թույլ տուր նրանք քեզ ճանաչեն: 15. 1994 թվականին 384 բանկ փախավ: Ժողովրդի փողերը հավաքեցին ու փախան: Պատգամավոր ընտրվեցին, Ազգային ժողով արեցին եւ քրտնամխած ազգի խնդիրներն են լուծում: «Խելքի աշեցեք»: 16. Մեծ մայրուղու վրա խաշած եգիպտացորեն են վաճառում: Կանգնեցրել են մի 70-ն անց կնոջ: Երեսն այնքան սեւ է, որ ասֆալտից չի տարբերվում, հագուստը` նույնապես: Բերանում, առջեւի մասում մի հատիկ ատամ ունի, ոչ խոսում է, ոչ` լսում: Այդ կինը պիտի առեւտուր անի: իտեն, թե առեւտուրը կատակ բան է: «Խելքի աշեցեք»: 17.
Նեղության մեջ գտնվող իմ բարեկամները, որոնք դիմել են իմ երեխաների օգնությանը-բարեգործությանը, այնպիսի հրաշքներ են պատմում իրենց անցած օրերից, անցած հարստությունից, որ
իմ երեխաները այդ ժամանակ հաց չունեին ուտելու
18. Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե հանճարները տարօրինակություն են ունենում: Պարզապես, սովորական մարդու համար հանճարն ինքը տարօրինակություն է: 19. Աշխարհում երեք բան կա օրենքով արգելվող: Երեքն էլ արգելվում է նույն ձեւով` թույլ են տալիս անցնի սահմանված գոտին, հետո բռնում են: Դա թմրադեղի փոխադրումն է, անմշակ ալմազի անօրինական փոխադրումն է եւ Հայաստանում սիգայի որսի արգելումը ձվադրման շրջանում: Սիգայինը մի փոքր տարբերվում է մյուսերից. թույլ են տալիս որսալ, վաճառել, հետո են բռնում: Ողջ մեղքը գնողինն է
20. Նա է մեծը, ով կարողանում է զրույց սկսել իրենից 40-50 տարի կրտսերի հետ: 21. Համբուրիր ոչ թե տեր հայրի սուրբ աջը, այլ նրա, ով սատարում է արվեստն ու գրականությունը, կրթությունը եւ լուսավորությունը: 22. Եթե բանաստեղծ ես, հոգեբան, տիեզերագնաց կամ գիտնական, ապա քո անգրագետ հարեւանը պետք է զգա դա: 23. Եթե դու մեծ մարդ ես, քո հարեւանը քեզ կընդունի որպես այդիսին այն դեպքում, երբ դու նրան կվերաբերվես որպես նրանից փոքր: 24. Անախրոնիզմ-անարխիզմ . 1992-95 թ.թ. հեռուստատեսության օգնությամբ, հավաքեցին ողջ Հայաստանի ողջ բնակչության ողջ դոլարները: Բանկերը, դե իհարկե, պետական էին ու փախան
2003թ.- Հեռուստատեսության օգնությամբ հավաքում են ողջ Հայաստանի ողջ բնակչության ողջ դոլարները համալսարանները վճարովի: Դե դիպլոմը, իպարկե, պետական է
«Խելքի աշեցեք»
25. Փոքր գործը մեծով մատուցելն է մեծ գործ: 26. Ստրուկները երգելով են դիմավորում այգաբացը աշխատանքի գնալիս, իսկ տերերը հավերժ լացելով, թե փող չունեն, փողը քիչ է
27. Հեղինակությունն էլ հացի նման է: Երբ կուշտ ես, չես ձգտում փշրանքների: 28.
«Հեղիակ» եւ «հեղինակություն» բառերի արմատը թեեւ նույնն է, բայց նրանք նույնանիշներ չեն, իրականում նրանք հականիշներ են: 29. Երեկվա իմ ապրածից հետո, այսօր, մեկ, փիլիսոփան կմնա կենսուրախ, մեկ էլ` հիմարը: 30. Մեծին մեծարելիս դու էլ ես Մեծ-անում: ԱՂԱՓԱՐԱԿԻՑ, ՀՈԵՎՈՐ ԿԱՊ, ՀՈԵՀԱՐԱԶԱՏ, ՍՐՏԱԿԻՑ, ԺԱՌԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՑՔ, ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ 1. Միեւնույն բանակում կռվող զինվորներն ավելի մոտ են, քան` հակառակ բանակում կռվող ամուսինները: 2. Մենք հաճախ, մեզանից գաղտնի փնտրում ենք մեկին, որ մեզ մի փոքր լսեր: Երբեմն մենք այն անվանում ենք սեր: 3. Երկու գլուխ միատեսակ մտածել չեն կարող, բայց միատեսակ ակրող են փոխըմբռնել: 4. Թշնամանքը գալիս է հակադիր աշխարհընկալումից: 5. աղափար ունենալը բավական չէ: Նրան տիրելն է էական: 6. աղափարի հետ նույնքան զգույշ պետք է վարվել, որքան` զենքի հետ: Կրակելու դեպքում ոչ պակաս վտանգավոր է: 7. Ազգայինը անտեսվում է, երբ կա գաղափարական միասնություն: 8. Ստեղծագործական միտքը ջրի նման է, միշտ իրողությունը փոխում է: 9. Փոխըմբռնումը մարդկային հարաբերություններից ամենաարիստոկրատն է: 10. Հացը, որ տանից լինի, երեխա պահելը հեշտ է: 11. Անկեղծությունը մտքի ազատությունն է: 12. Եթե մարդ, իրոք անհաջողակ է, կարեւորն այն է, որ նա իրեն չհամարի այդպիսին: Քանզի անհաջողությունից ավելի քիչ են տառապում, քան` այդ մտքից: 13. Այն ամենը, ինչ առաջանում է, ոչնչանում է, այն ամենը, ինչ աճում է, ծերանում է: Սենտ-Բյով, Շարլ Օգյուստեն դը (1804-1869) ֆրանսիացի գրող եւ գրականության քննադատ,
բացի մտքից: 14. Երկու ամուրի.- Ես ինչ մտածեմ, կյանքը դեռ առջեւում է,- ասում է 25 տարեկանը: «Կյանքը դեռ առջեւում է» ասելով ես դարձա 50,- պատասխանում է մյուս ամուրին: 15. Իմ գաղափարակից ընկերն է իմ քույրը, եւ ոչ թե իմ քույրը: 16. Մտքի խորությունը պարզության մեջ է: 17. Միտքը խելքից տարբերելու համար երկար ճամփա պետք է անցնել: 18.
Շան եւ գայլի ազգակցությունը երեւում է նրանց վարքագծի որոշ նմանության մեջ` կողմնոստյունի , հետքերը խճողելու նպատակով: 19. Արտամուսնական կապի մասին ավելի շատ լռում են, քան` խոսում: Բայց պետք է ունենաս այնպիսի մի մոտիկ, որ այդ մասին էլ նրա՜ն պատմես, նրա հետ կիսվես: 20. Այն, ինչ մայրը համարում է երկրորդական, իսկ իր չափահաս որդիները` առաջնային, ընդամենը այս փոքրիկ տարբերությունից աշխարհը գլխիվայր է շրջվում: 21. աղափարական կապը, հատկապես գաղափարական միասնությունը, արյունակցական կապից ուժեղ է: ԿՅԱՆՔ ՄԱՀ ԱՌՕՐՅԱ ԱՄԲԸՍ ՎԻՇՏ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՊԱՏԱԿ ՀՈՍՈՒՑԱՎ ՊԱՏԱԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 1. Նողկալիներից փոքրագույնը` վարձկան սիրեկանը վարձկան մարդասպանից լավ է: 2. Կիրառական արվեստը կիրառելիս դադարում է արվեստ լինելուց, ինչպես գեղեցիկ կինը «կիրառելիս» իր ամուսնու համար դադարում է գեղեցիկ լինելուց: 3. Խառն ամբոխի մեջ արքա հարցնող չկա: 4. Երանի այն հանգուցյալին, որի գերեզմանը որդին է խնամում: Ոչ երանի նրան
որին մայրն է այցելում: 5. Վշտին մեծ ու փոքր չկա (երեխան մեծ տարիք ուներ, թե` փոքր): 6. Յուրաքանչյուր աննշան մարդու համար իր կյանքը նույնքան քաղցր է, որքան ամենանշաավոր մարդու կայնքը: 7. Նա, ով մահվան մասին չի մտածում, իր կյանքն ապրում է կրկնակի: 8. Անժամանակ մահը մահ է, ժամանակին մահը` հարսանիք: 9. Աշխարհում ոչինչ չեմ երազում, որն ուղեկցվում է մահով: Ինչ երազում եմ, միայն ողջ լինելու պայմանով: 10. Երբ ջոկատն ընկնում է շրջափակման մեջ ու զոհվում, հրամանատար ու շարքային մեկ է: 11. Հանգուցյալն իր հետ տանում է այն օգնությունը, որը, երբեւէ, ոցւյց է տվել որեւէ մեկին: 12. Միշտ պետք է պատրաստ լինել կյանքի հարվածներին ավելին, քան նրա շոյանքին: 13. Լավ է ապրել չսիրված, քան մեռնել սիրված: 14. Արվեստում` իդեալը, իսկ կյանքում ձգտումն է դեպի այն: 15. Հանգուցյալի վրա շատ անգամ լաց են լինում ոչ այնքան մեռնելու համար, այլ
այդքան էլ ապրելու: 16.
Կյանքն էլ նման է առեւտրի, որին անհրաժեշտ է փող, գործունեություն եւ բախտ: Միայն թե լավ կլիներ, որ երրորդն առաջինը լիներ: 17. Կյանքին թեթեւ նայողը թեթեւ կյանքից խույս չի տա: 18. Վիշտը ոչ թե արհամարհելու է, այլ` տանելու: 19. Վշտին հաղթելու համար բոլորովին չի նշանակում այդ պահին ծիծաղել: 20. Կյանք ասածը ոչ թե այն ժամանակահատվածն է, որ մարդ ապրում է, այլ այն պահը, երբ ուրախանում է: Անուրախ կյանքը հավասար է նրան, որ մարդը չի էլ ծնվել: 21. Մարդը պետք է տանի բոլորը, որովհետեւ «բոլորը» մտնում է կյանքի դեղատոմսի մեջ: 22. Ցավի լավագույն դեղը մոռացումն է, իսկ մոռացման լավագույն դեղը` ցավը: 23. Կարդալը
չհիշելու լավագույն դեղն է: 24. Մարդկային կյանքը բաղկացած է հասարակ էլեմենտներից, իսկ երջանկությունը` ավելի հասարակ: 25. Հոգս ու ցավ չի ունենում մի ամբողջ օր 5 մարդ, ծննդկանը, որ նոր է ծննդաբերել, ուսանողը, որ նոր է հանձնել քննությունը, մարդը, որ հենց նոր է փրկվել մահից, կալանավորը, որ հենց նոր է ազատված կալանքից, դատը շահած հայցվորը` հենց նոր դուրս եկած դատարանի դահլիճից: 26. Փոխանակ անվերջ մտածել անմահության մասին, հարկավոր է անել մի գործ, որ քեզ կանմահացնի: 27. Կյանքի առօրյային շփվելիս ամբիցիան պետք է մի կողմ դնել: 28. Որքան էլ վայրենի լին ամբոխը, այնուամենայնիվ, նրանից ստացած հարգանքը չես կարող մերժել, եթե նրանց մեջ են ապրում: 29. Վիշտը ազգություն չունի: 30. Կյանքը հրաշալի է, եթե համեմատում ես ուրիշների, ոչ այնքան հրաշալի կյանքի հետ: 31. Կյանքը հրաշալի է, ինչպիսին էլ որ այն լինի: 32. Հաճույքը զրոներն են, նպատակը` թիվը, որը միշտ դրվում է զրոներից առաջ: 33. Հանգիստ ապրելու համար հարկավոր է երեք բան. լինել բարեսեր (աստծո օրենքներով), բարեհամբավ (շրջապատող միջավայրի օրենքներով) եւ նրբամտորեն շրջանցող (իրավական օրենքներո): 34. Ոչ միայն կեցությունն է որոշում գիտակցությունը, այլեւ կեցությունն է որոշում ձեռագիրը: Ձեռագիրը կարեղ է փոխվել կեցությունը փոխվելուց: 35.
Կյանքը հենց նա է, երբ հեռանալիս, մեկը լաց է իլնում քո հետեւից, սա` ոչ միայն մահվան, այլեւ` կենդանության օրոք: 36. Կյանքը, վերջնահաշվարկում ստացվում է այսպես` քանի մարդու ես օգնել կամ` քանիսի` լացացրել: 37. Ապրում է նա, ով տեսնում է այգաբացը, բայրամուտը, շնչում է ծաղիկների բույրը, ով կարող է գեղեցիկ հագնված ճեմել սիրած ծառուղիով, ով կարող է այդ մեկ օրը հիանալ թռչունների երգով եւ գեթ մի օր ապրել թռչունների նման անհոգ: Մնացածը հերն անիծած: 38. Հոգսը ծովի ալիքների նման է: Թույլ ալիքները նույնիսկ անհրաժեշտ են (օրորվում են) մեծ եւ ուժգին ալիքները խորտակում են: 39. Կյանքը մի յուրահատուկ առեւտուր է, որում բոլորն են ակնկալում շահույթ: Միայն թե չպետք է ենթադրական շահույթը ծախսել սկզբից, առեւտուրը դեռ չսկսած: 40. Նոթատետրը մարդու դեմքն է, տոգու դիմանկարը: Բլոտնոտը պարզությունը, կարգուկանոնը ցույց է տալիս տիրոջ կենսակերպը: 41. Ապրել կա, մեռնելուց վատ է: 42. Ամենաբարձր ինտելեկտ ունեցողը կարող է ամենացածր մակարդակի վարվեցողություն ունենալ (նա դրան, գրեթե տեղ չի հատկացնում) եւ հակառակը` ամենացածր ինտելեկտ ունեցողը կարող է բավականին բարձր մակարդակի վարվեցողություն ունենալ: 43. Կյանքի առաջին կեսը տառապում են դիտողանակություն չունենալու համար, երկրորդ կեսը` ունենալու: 44. Կյանքի բոլոր տարիները լավագույնն են: 45. Աշխարհի ամենամեծ ապտիժն այն է, որ մարդ այնքան է ապրում, այնպես է ապրում, որ լուսաբացից մինչ ուշ գիշեր խնդրում է աստծուն, որ հոգին առնի, բայց աստված, այդպես էլ հոգին չի առնում: 46. Ձանձրույթ ասելով, երբեմն հասկանում են, որ մեր ժամանակը մեր տրամադրության տակ չէ, այլ ուրիշն է տնօրինում այն, ըստ իր հայեցողության: 47. Սպասումն է ձանձրալի: 48. Ցանկացած ձանձրալի պահ կարելի է հետաքրքիր դարձնել, եւ ժամանակն այդ կորած չհամարել: 49. Ձանձրույթի լավագույն դեղը կարդալն է: 50. Ձանձրույթ, երբեմն կարելի է անվանել նաեւ ազատազրկում: 51. Ձանձրույթ.
- ցանկանալու եւ կարողանալու անհամատեղելիություն: 52. Ձանձրույթն ուրիշ բան, կարոտը` ուրիշ: Ինչ էլ անես` ծիծաղես, թե լաց լինես, կարոտը մտքիցդ չի հեռանում: Ձանձրույթն ինչ-որ կերպ դեռ կարելի է ցրել: 53. Ես երբեք ձանձրույթի պահ չեմ ունենում, որովհետեւ իմ մտքերը միշտ կենդանի են եւ դեռ ավելին` միշտ պտուղ են տալիս: 54. Ձանձրույթի լավագույն դեղերից մեկն էլ ֆիզիկական աշխատանքով զբաղվելն է: 55. Ավելի լավ է, որ մարդիկ մտածեն, թե մահից հետո անդրշիրիմյան կյանք կա, թե չէ, կամ դրախտ կա, թե` դժոխք, այլ մտածեն, որ մահվան մեջ սարսափելի բան չկա: 56. Լավագույն մահը առանց հիվանդությունների, աննախազգացման, անսպասելին է: 57. Ուրիշի վշտին կարեկցելու գնալիս չպետք է աչքի ընկնող գեղեցիկ ու անթերի հագնվել: 58. Հոգատարությունը, ոհգածությունը ամոքում է վիշտը: 59. Ամբոխը վատ հիշողություն ունի` երեկ կարող էր քարկոծել, այսօր` ձեռքերի վրա բարձրացնել: 60. Կյանքը, ավելի շատ ինքդ ես դարձնում անտանելի, քան որեւէ մեկը: 61. Յուրաքանչյուր մարդու մահվան լուրը լսելիս, մեզ թվում է, թե նա ամփոփել է իր կյանքը: Բայց իրականում ւչ ոք չի ամփոփում, բոլորն էլ կիսատ են թողնում: 62. Տվածդ խոսքը կանացի պատվիցդ թանկ է: 63. Որքան էլ վստահելի լինի եւ շահավետ, մի գործարքի հիմքում, եթե կյանքն է գրավ դրվում, մի համաձայնիր: 64. Որքան էլ ծովը սառած լինի (սառույցը հաստ լինի), վրայով մի քայլիր: 65. Վիշտը բոլոր ազգերի մոտ նույնն է, արտահայտությունն է տարբեր: 66. Ինչպես փողը, անպես էլ կյանքը, միշտ չէ, որ ծախսը հանում է: 67. Թեեւ ասում ենք` քունը ժամանակավոր մահ է, բայց քնել հարազատ, սիրելի մարդու հետ միաժամանակ, կողք-կողքի, կյանքի իմաստն է ու կյանքն ինքն է, որ կա: 68. Պատասխանատվությունը, ես կասեի, վեր է արյունակցական կապից: Հարազատ որդուդ նկատմամբ էլ անպատասխանատու եղար, նրան չես ունենա: 69.
Մարդկանց միջեւ փոխհարաբերությունները, զանազան դրսեւորումներով, որակումներով, բոլորն էլ անհրաժեշտ են, ինչպես մարմնի ներքին եւ արտաքին օրգանները: Բայց պատասխանատվությունը, մարդկային փոխհարաբերություններում, սիրտն է: 70. Կյանքը բաղկացած է երկու բաղադրույթից` երազանք եւ սպասում: 71. Լավ է գեղեցիկ ապրել, քան` գեղեցիկ հագնվել: 72. Կյանքը թատրոն է: Եթե մեկին ընկել է հիմարի դերը, զգույշ եղիր, նա հիմար չէ: 73. Որքան էլ գրքեր կարդաս, կյանքը պարտադրում է իր օրենքները: 74. Մահը հերթի չի դնում, հերթ չի պահպանում: 75. անվիշտ ապրելն է կոչվում ապրել: 76. Ծերությունում վիշտ կրելը նույնն է, ինչ համեղ, առատ սեղանից հետո մի այնպիսի դառը դեղահաբ կուլ տաս, որ ողջ կերածդ հետ տաս: 77. Շուտ է մահանում նա, ով ասում է` ես դեռ հաճույքներից չեմ կշտացել: Ուշ կմահանա նա, ով կասի` ես դեռ գործս չեմ ավարտել: 78. Միտք ունենալը հիշողություն ունենալուց թանկ է: 79. Բոլոր առավորտներն էլ գեղեցիկ են բոլոր եղանակների նման, եթե մարդ սիրտը կրծող վիշտ չի ունենում: 80. Կյանքը նման է ծովի: Մեկ խաղաղ է մակերեւույթը, հայելու նման, մեկ` փոթորկուն, ասես ափերը նեղում են իրեն: Մեկ տաքանում, մեկ սառչում է ամառվա կեսին այնպես, որ մատդ էլ չես կարող մտցնել: Արժանի է հիացմունքի նա, ով հավատարիմ է մնում իր կոչումին եւ պարտքի զգացում չի լքում նրան: ԿԵՑՎԱԾՔ ՇԱՐԺՈՒՁԵՎ (ՄԱՆԵՐԱ) ՎԱՐՔԱԻԾ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԺԵՍՏ ՄՈԴԱ 1. Շարունակ դժգոհող-բողոքող մարդը (տաքը շոգ է, սառը ցուրտ է) միջուկային զենքի նման թունավորում է շրջակա միջավայրը: 2. Հարկավոր չէ ջանքեր գործադրել, որ քեզ սիրեն շրջապատում: Եթե քեզ չեն ատում, դա էլ բավական է: 3. Համոզելիս, որքան ջանք ես թափում, այնքան հակառակ առդյունքն ես ունենում: Պետք է համոզել, բոլորովին չհամոզելով: 4. Մոր սովորություններն այնպես են մտնում երեխայի մեջ, ասես գեներ լինեն, ահտկապես եսամոլությունը: 5. Կեցվածքը գեղեցիկ է եւ անհրաժեշտ, բայց անկեղծություն չի պարունակում: 6.
Կեցվածքը հատուկ հանդերձ է, լավ տրամադրության համար: 7. Կան բնավորություններ, որոնք վատը չեն, միայն թե նրանց հետ չպետք է ապրել համակեցույամբ: 8. Հափախ, ոչ թե սերը, այլ մեծ մասամբ սովորույթի ուժն է պահում ամուսիններին միասին: 9. Վայրենին էլ ունի քաղաքակրթություն: Դա նրա սովորություններն են: 10. Խմելը ծովում լողանալու նման է: Հեշտ է դեպի քորքը լողալը, քանի որ ծովը իր խորքն է քաշում: Պետք է իմանալ` որտեղից հետ դառնալ, որպեսզի ուժերդ հերիքի` ափ հասնես: 11. Չափից ավելին տնտեսելը ժլատություն չէ, կենսակերպից է գալիս: 12. Սանրվածքը եւ հագնվածքը մարդու կյանքում շատ կարող է փոփոխվել: Բայց կա մի ձեւ, որը ինչպես էլ փոքվի, կրկին գալիս է դեպ իրեն: Դա նրա ոճն է: 13. Ինչ գլուխ էլ ուզում ես ունեցիր, առաջին երեւացողը մարմինն է (արտաքինը): 14. Դժվար է ասել, թե մարդ ինչ կեցվածք կունենար, եթե ստիպված չլիներ շարունակ խոնարհվել: 15. Սովորությունները չեն վերանում ուրիշի հորդորներով, որքան էլ խրատատուն լինի քեզ համար թանկ ու հարազատ մարդ: Սովորությունները վերացվում են միայն սեփական որոշումով: 16. Սովորություններից ամենագնահատելին ծխելու այնպիսի սովորությունն է, երբ կարող ես մեկ սիգարետ ծխել, եմկ ամիս չծխել, մեկ տուփ ծխել, մեկ տարի չծխել: 17. Ժաստը ինտելեկտի անթաքույց աստիճանն է: 18. Քաղաքականությունը կենցաղում (բարձրաստիճան հասարակական շրջապատում սպասքից օգտվելը եւ այլն) ընդամենը սովորություն է, բնավ կապ չունեցող ինտելեկտի հետ: 19. Դիպլոմը կրթությունը հաստատող փաստաթուղթ է, իսկ ժեստը` կնիքը նրա: 20. Կեցվածքը գեղեցիկ է, երբ չի նկատվում, թե ինչպես է այդ ջանում: 21. Ծխելը կանանց մոտ, զզվանք է առաջացնում այն դեպքում, երբ ծխելիս կոտրատվում են արտահայտվում ոչ դաստիարակված շարժուձեւով: 22. Դաստիարակաված շարժուձեւ, երբեմն հասկանում ենք, պարզապես առանց շարժուձեւի: 23. Ավելի լավ է «Զապ»-ով գեղեցիկ արտաքին վարքագիծ ունենա վարորդը, քան «Մերսեդես»-ով տգեղ ժեստ: 24.
Եվրոպական քաղաքակրթությունը պահանջում է հյուրին հարցնել` ինչ կխմես` թե՞յ, սո՞ւրճ, վի՞սկի, իսկ ավելի լավ է լցնել դներ հյուրի առաջ,- ասում է հայը: 25. Կույր երգիչը եւ հետագայում կուրացած երգիչը տարբեր ձեւով են արտահայտում երգի թախիծը, տարբեր շարժուձեւ ունեն: 26. Եղիր հոգով պոռթկուն, բնավորությամբ` սառնարյուն: 27. Խոսել ոչ սեփական մանիերայով, դարձնում է ծիծաղելի, եթե անգամ գեղեցիկ է: 28. Չեն ենթարկվում մոդային երկու բան` գորգը եւ ադամանդը: 29. րքում դուր եկած մտքերի նշումները` ուղիղ գծով, շեղակի, կամ ալիքավոր (մի թեթեւ), նույնպես ձեռագիր է: Ուղիղ գծով, հանդարտ, գրիչը սեղմած նշումը խոսում է տվյալ ընթերցողի ազնվության, արդարամտության, հաստատակամության, անկեղծ ու մաքուր խառնվածքի մասին: ՀԱՆԱՄԱՆՔՆԵՐ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ 1. արունը, որ կա, ծեր ժայռի սրտից էլ աղբյուր կբխի: 2. Կտրված հարաբերությունները վերականգնելու համար պետք է ընտրել արեւոտ օր եւ զանգել առավոտյան: 3. Չկա ավելի տհաճ զգացողություն, քան` երբ քեզ հետեւում են: Սուրբն էլ չի կարող վատ չզգալ: 4. Երբ օդը կանգնած է, մոծակ-մժեղը կարող է իր գործն անել: 5. Փոքր մարդկանց շաջապատում ստեղծված իրադարձությունից դուրս գալու համար, երբեմն ստիպված ես ինքդ էլ փոքրանալ: 6. Սեռական կապը եւ երեխան բոլորովին իրար հետ կապ չունեցող հանգամանքներ են: 7. Բոլոր դռներն էլ մարդկանց համար են: 8. Անդունդից դուրս գալու լավագույն ելքը, ավելի լավ, քան անդունդի մեջ գտնվողը, ոչ ոք չի կարող գտնել: 9. Ստեղծված իրավիճակն է բացահայտում ուղեղի պոտենցյալ հնարավորությունները: 10. Այնտեղ, որտեղ մարդ իրեն լավ է զգում, կորած ժամանակ չէ: 11. Տաքացած պահերին չես կարող անել այն, ինչ գրել ես սառը գլխով: 12. Հմընչի լիցը ղխպութին կանեն: (Արծվաշենի ասացվածք) 13. Ավելի հեշտ է կաղին տալ, երբ անհրաժեշտ է, քան` ուղիղ քայլել, երբ կաղ է: 14. Լռություն կա, որ ճիչ արժե: 15. Չծխող մարդուն սիգարետ նվիրելը նույնն է, ինչ կույրին` հեռուստացույց: 16.
Արձակած շունը, քաղցած լինելու դեպքում չի հաչում: Կապած շուն է հաչում, խնդրում, աղերսում (լակահաչ տալիս), ուտելիք ուզում: 17. Պարահրապարակում պարն է առաջինը: Խելքը ետին պլան է պարահանդեսում: 18. Ես ինձ մեղավոր եմ զգում ու ինձ չեմ ներում մի սպանության մեջ, որը եթե նորից ներկայանար նույն առիթը, նորից կսպանեի, քանի որ այլընտրանք չկար: 19. Եթե մարդը բոլորի հետ եւ բորլոր հանգամանքներում լավ մարդ է, կարելի է նրան համարել ոչ նորմալ: 20. Զգացումներ կան, որոնց վրա , որոշ ժամանակ, անգամ մենք ենք ծիծաղում, ուր մնաց թե ուրիշները: 21. Բոլոր միջոցները նույնն են միայն մի դեպքում` երբ խոսքը վերաբերում է քո երեխայի կյանքը փրկելուն: 22. Եթե ատամդ ընկեծ է ու ծիծաղելիս ուզում ես կասատ-կիսափակ ծիծաղել, ապա ավելի շատ է աչքի ընկնում: լավ է ինքդ չնկատես այն, որպեսզի ուրիշներն էլ չնկատեն: 23. Անառակությունն էլ անառակություն չէ, եթե միակ ելքը դա է մնացել: 24. իշերային անձրեւի ձայնը հաճելի է լսել, եթե տանիքդ չի կաթում: 25. Իրավիճակն է դուրս հանում մարդու մեջ եղած հատկանիշները: 26. Երբեմն կյանքում պատահում է, որ մարդ ամենաթանկ բանն է սպանում` ժամանակը` որեւէ ծանր հիվանդություն չստանալու համար (ոհգեկան-ֆիզիկական տրավմա): 27. ամպամած եղանակը ծովափին, ողբերգություն է: 28. ովալ կա, որ հաստատում է ճիշտ հակառակը: 29. Հաճախ կարճ այո-ն ու ոչ-ը ավելի գեղեցիկ են, քան շուրջը պտտվելը: 30. Կան պահեր, որ եթե թույն էլ առաջարկեն, չես կարող հրաժարվեք, կամովին (ամոթից): 31. Ով դռների հետեւից լսում է, նրան ոչ ոք չի հարգում: Բայց քաղաքականության մեջ նա կոչվում է հետախույզ: 32. Աղջիկ «շտապ օգնությունը» դեռ նառակ չէ, եթե քննելու լինենք, թե ինչն է ստիպում նրան «աշխատել» այդ «համակարգում»: 33.
Հանրահայտ ճշմարտություն է, թե երբ է առաջանում ծիծաղելին` անհեթեթ հակասություն է առաջանում սպասածի եւ եղածի միջեւ: Բայց բոլորովին ծիծաղ չի առաջացնում այն վարորդի մոտ, երբ մեծ մայրուղում մեքենան կանգնեցրել է մի կնոջ համար, հույս ունենալով, որ անառակ է, դուրս է եկել` բանաստեղծ: Լացն է գալիս, էլ ի՜նչ ծիծաղ: 34. Տանդ պատը շարող վարպետին հիմքը գցելիս պիտի հարգանք-պատիվ տաս: 35. Պատշարին տված պատիվը նրան կերակրելն է: 36. Մարդուն հանգամանքները չեն չարացնում: Հանգամանքները խթան են հանդիսանում բացահայտելու չարությունը: 37. Երբեմն, երբ քեզ էշի տեղ ես դնում, այնպիսի հաղթանակ ես տանում, որ առյուծը գլուխը քարն է տվել: 38. Սեռական ակտը ամուսիններին ավելի շատ հեռացնում է, քան` մոտեցնում: 39. Հումորը չի կարելի անել մարդու նկատմամբ, որը սգի մեջ է, կորցրել է մոտ հարազատին: 40. Ընտանեվարությունը վնաս է պաշտոնավարմանը այնքան, որքան վնասակար է ընտանեկան մթնոլորտում ցույց տալը, որ պաշտոն ունի: 41. Հարմարվողությունը, միշտ չէ, որ հասկանում ենք հեզություն: Չէ՞ որ հարմարվում են բանտի միջավայրին, որտեղ տիրում է բռնությունը եւ ծեծը: 42. Ցեղական (ազնվացեղ) շունն էլ կպտտվի աղբարկղի շուրջը, եթե ուտելու բան չունի: 43. Կյանքում սարսափելի բաներ շատ կան, բայց ամենասարսափելին այն է, երբ ստիպված ես ոչ միայն ապրել հիմարի հետ, այլեւ ընդունել խելոքի տեղ: 44. Եթե երեք-չորս օր չես քնել եւ աննկարագրելի հոգնած ես ճամփորդուրյունից ու մնացել է մեկ հանդիպում ու դու կանգնածդ տեղը քնում ես քնաբեր ներարկածի նման, թափ տուր քեզ, ժտա եւ մի մոռացիր նաեւ գեղեցիկ շարժուձեւի մասին (մաներայի): ործի հաջողությունը նաեւ դրանից է կախված: 45. Եթե մի մարդու բերում ես քո տուն, ժամանակավոր ապրելու, թեկուզ նա ոչ մի իրավունք չունի էլ քո տան վրա, բայց երկար ապրելուց հետո, հոգեբանորեն այն դառնում է նաեւ նրա տունը: Ու դժվար է լինում, անգամ քեզ համար, նրան հանելը: 46.
Բանվորը, որքան աշխատավարձ չի ստանում, այնքան ավելի է կախման մեջ գտնվում իր տիրոջից (տնօրենից): 47. Ճամփորդելու ժամանակ շատ գեղեցիկ լինելը եւ շատ երիտասարդ լինելը այնքան էլ ձեռնտու չէ: Փշի նման ամեն կողմից կպչում են
48. Տնտեսելը ոչ միայն գիտություն, այլեւ արվեստ է: Բայց մենք ապրում ենք, հատկապես, այն պահերին, երբ չենք հաշվում: 49. Հարուստի աղջիկը իր թառայի հետ կամուսնանա, կամ էլ անառակություն կանի, քանի որ միայն նրա հետ է շփվում: 50. Մարմնավաճառին դատելու համար, երբեւէ, գեթ մեկ անգամ պետք է եղած լինել նրա վիճակի մեջ: 51. Քաղցի մասին ոչ թե կարող է գրել քաղցածը, այլ` երբ արդեն կուշտ է: 52. Մարդ կա, որ ավտոմեքենա շահելու հույսով այնքան լոտո է առել, որ այդ փողով վաղուց մի մեքենա առած կլիներ, մի հատ էլ բնակարան: 53. Որոշակի 500 դրամի գնած իրը (լոտոյի արժեքը) անորո, ավտոմեքենայից լավ է: 54. Եթե ամուսինների մեջ սեռական քաղցը անհավասար է, խելացի կինը «բաց կթողնի» ամուսնուն
Այդ կերպ ավելի ամուր ընտանիք կունենան: 55. Ազնվացեղ շունն էլ ոչնչով չի տարբերվում բակապահ արձակած շնից, եթե նույն վիճակում է: 56. Որբությունը նույնքան մեծ ողբերգություն է, որքան հոգեկան հիվանդ մայր ունենալը: 57. Աշխարհի ամենալավ մարդն էլ կարող է կատարել ամենանողկալի հանցանքը, եթե նրան, բացի դրանից,. այլ բան չի մնում անելու: 58. Եթե մի տան մեջ ապրում ես, ով էլ լինի նա, լավ է շատ բան կուլ տալ` չասել: Իսկ եթե այլեւս «կուլ չի գնում», մտածել փոխելու ապրելու տեղը: 59. Սենեկան ասում է. «Նայիր, որ ոչինչ քեզ չստրկացնի»: Մենք շատ անգամ ենք ստրկանում, շատ բանի հասնելու համար: 60. Եթե պետք է, հարյուր տարվա կաղնին էլ կճկվի: 61. Մարդիկ, հաճախ, գնում են գուշակի մոտ, ոչ այն, որ նա գուշակի իր ապագան, այլ, որ նա խոսի իր հետ իր մասին, իրենից: Ոչ թե ես-ի մասին խոսի, այլ` դու-ի եւ անպայման հաճելի բան: Ոչ ոք չի գնում գուշակի մոտ, իմանալու համար, թե քանի օր է մնացել իրեն ապրելու: Հետեւաբար շատերը կարող են լինել գուշակ: 62.
Մեկ ռուբլին, եթե նա քո վերջինն է, ավելին է, քան հազարը: ԺԼԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ (ՎԱՏՆԵԼ) 1. Ժլատությունը այն հատկանիշն է, որը մի ձեռքով շոյում է սեփական գրպանը, մյուսով հարվածում սեփական արժանապատվությանը: 2. Թանկարժեք քարերը նման են անառակուհիների, գայթակղում են, որն ուղեկցվում է զանազան գլխացավանքներով: 3. Առատաձեռն մարդը բոլորին է հարմար, բացի իրենից: 4. Դրամաշորթի համար պատժի առավելագույն չափը վերցնելն է այն գումարի կրկնակին, որը վերցրել է ու չի տալիս: 5. Առատաձեռնությունը առեւտուրին չի վերաբերում: 6. Երբ մարդ առատաձեռն չէ, բայց առատաձեռնություն է անում, նման է նրան, երբ կաղը իրեն պահում է, որ չկաղա: 7. Մարդկային հատկանիշներից ամենաարագ աչքի ընկնողը ժլատությունն ու առատաձեռնությունն է: Բավական է մարդու հետ մեկ գավաթ սուրճ խմես
8. Ուրիշի ունեցվածքին հեատմուտ լինողը, թեեւ կարող է հաջողլ, բայր վայելել, խիստ կասկածում եմ: 9. Առատաձեռն մարդուց դավաճանություն դժվար է հավատալ: 10. Բնավորությամբ ես առատաձեռն չեմ, բայց կարող եմ տալ իմ ունեցած վերջին կտոր հաը, երբ տեսնում եմ, որ նա դրա կարիքն ունի: Դա կոչվում է հաշվարկված առատաձեռնությո՞ւն: 11. Ինչքան էլ շատ փող ունենա, ոսկու սար էլ ունենա, ժլատը չի լինի, ոչ սիրելի ամուսին, ոչ սիրելի սիրեկան: 12. Ժլատը, որքան էլ գեղեցիկ, երիտասարդ, ինտելիգենտ, պոետիկ, այդ ամենը փտած պտուղի պես ընկնում է գետնին, իր ժլատության պատճառով: 13. Ժլատությունը տղամարդու համար ավելի վատ է քան` իմպոտենցիան, քանզի իմպոտենտին չես ատի, իսկ ժլատին ատում ես: 14. Եթե շռայլող, վատնող ասումինը կնոջ դատողության մեջ չի տարբերակում ժլատությունը խնայողությունից, իզուր են ժամանակ կորցնում համատեղ ապրելով: 15. Կարողանալ ունեցածը ծախսել.- ահա ամենադժվար բանը աշխարհի: Ոչ մսխել, ոչ ժլատ լինել, այլ լինել խնայող եւ ծախսել այնտեղ, որտեղ պետք է: 16. Բարությունը ժլատի համար նույնքան անհասկանալի է, որքնա` շռայլությունը: 17.
Քսանհինգ տարեկան բարձրահասակ, գեղեցիկ ու խելացի տղայի աչքը հիսունհինգ տարեկան կնոջ վրա էլ կմնա, եթե ժլատ է: 18. Ժլատ տղամարդը մի առավելություն ունի` ամենաբարոյականն է: Նա, բացի իր կնոջից, ոչ մի կին տեսած չի լինում ( փող չծախսելու պատճառով): 19. Երիտասարդ տղաներին.- ջահել աղջկա մոտ կարող ես դատարկ գնալ, «լիքը» եի գալ: Նա, ինչ-որ չափով հույս ունի, որ իր հետ կամուսնանաս: Իսկ տարիքով կնոջ մոտ` ինչպես գնաս, այնպես էլ ետ կգաս
ՍԵՆԵԿԱՍՊԱՍԱՎՈՐՈՒՀԻ (ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ), «ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ», ԹԻԿՆԱՊԱՀ 1. Քարտուղարուհու աշխատանքի տեւողությունը կախված է տնօրենի անհատական խառնվածքից. նայած թե տնօրենը օդնալյու՞բ է, թե՞
2. Քարտուղարուհին, եթե չար է, հիմնարկի գործերն էլ վատ կգնան: Տնօրենն էլ կգրկվի իր վաղեմի ընկերներից: 3. Քարտուղարուհին, երբեմն-երբեմն իրեն տնօրեն է զգում եւ երբեմն-երբեմն մոռանում իր ծառա-ությունը: 4. Ասա` ով է ընկերդ, կասեմ` ինչ մարդ ես (հայկական ժողովրդական), ասա` ով է քարտուղարուհիդ, կասեմ` ինչ շեֆ ես: 5. Քարտուղարուհին պետի աշխատանքային կինն է, իսկ կինը` տնային: Եվ, քանի որ պետը աշխատանքի վայրում ավելի շատ է լինում, քան` տանը, հետեւաբար քարտուղարուհին ավելի շատ իրավունքներ ունի, քան` կինը: 6. Ավելի լավ է տնօրենի բախտը քարտուղարուհի ունենալու մեջ բերի, քան` կին ունենալու: 7. Սենեկասպասավորին բոլորն են շողոքորթում, քանի որ նա ավելի շատ ելումուտ ունի իշխանավորի մոտ: Իսկ ինքը իրեն լավ է զգում, ամենեւին չհասկանալով, որ ինքը, ընդամենը
թավայի կոթ է: 8. Այն շեֆը, որը թույլ է տալիս պառաված օրիորդը քարտուղարուհի լինելու, նրան դժվար է հումանիստ անվանել: 9. Հիմնարկի պետը փոխվելով, մթնոլորտը չի փոխվում, եթե քարտուղարուհին նույնն է մնացել: 10. Պառաված օրիորդը` քարտուղարուհի, նույնն է, թե աղբյուրը` ծորակի մեջ փայտ խրած: 11. Բարեհոգի դատախազ, թեկուզ հազվագյուտ երեւույթ է, բայց կարող է պատահել, բայց բարեհոգի քարտուղարուհի` կասկածում եմ: 12.
Որպեսզի հեղինակը կարողանա հաջողել մտնել նախարարի մոտ ընդունելության, որպեսսկիզբ, իր հեղինակային գիրքը պետք է նվիրի
ոչ, ոչ
քարտուղարուհուն: 13. Եթե քարտուղարուհին քարտուղարուհի է պահում, նա այնքան էլ քարտուղարուհի չէ: Պետք է զույշ լինել
14. Քարտուղարուհին քարտուղարուհի է, բայց խոշոր կազմակերպության քարտուղարուհին այնքան էլ քարտուղարուհի չէ: 15. Քարտուղարուհին թաքցրած կերպով վիրավորվում է, երբ, այն, ինչ պետին պիտի ասեն, իրեն չեն ասում: 16. Երբ քարտուղարուհին շքեղ ավտոմեքենայով է ու բջջային հեռախոսով, գրողն էլ է ակնածանքով վերաբերվում նրան: 17. Քրտուղարուհու լավ աշխատելն այն է, որ մի որեւէ կերպ ցրի շեֆի մոտ եկածներին: Խաբելով է, թե ինչով, նշանակություն չունի: Այսինքն ինչքան քիչ մարդ մտնի շեֆի մոտ, այնքան ինքը լավ քարտուղարուհի է: 18. Քարտուղարուհիները շատ հետաքրքրասեր են: Նրանք սիրում են իմանալ նաեւ այն, որը չի վերաբերում ոչ իրեն, ոչ շեֆին: 19. Քարտուղարուհին, որպես կանոն, բարձրագույն կրթություն չի ունենում, բայց կառավարում է բարձրագույն կրթություն ունեցող շեֆին
20. Պառաված օրիորդների մեծ մասը քարտուղարուհիներն են լինում, սակայն ոչ այնքան օրիորդ: Նրանք իրենց ամուսնական կյանքն անց են կացնում շեֆի հետ, անպտուղ: 21. Շեֆի կինը այնքան չի խանդում իր ամուսնուն, որքան` քարտուղարուհին: 22. Եթե թաղապետի քարտուղարուհին տղա է, անգրագետ ու չար, ապա 30000 բնակիչ ունեցող թաղամասի համար դա աղետ է, համակործանում: 23. Շեֆի քարտուղարուհին շեֆի կնոջն էլ է խանդում: 24. Ծառան տիրոջ համար սուրճ եփելիս, պետք է եփի սիրով ու հոգատարությամբ, եթե չի էլ սիրում տիրոջը, ապա նրա ձեռքի հացն է ուտում: 25. Տերը ծառայից, եթե սուրճ է ուզում, պետք է ոչ թե հրամայի, այլ խնդրի, թեկուզ նրան վարձել է նաեւ սուրճ եփելու համար: 26. Տերը ծառային պետք է այնպես վերաբերվի, որ ծառայի մեջ, կաթիլ-կաթիլ, լուռ կերպով վրեժ չկուտակվի: Տերը միշտ պետք է հիշի` «Դու վերը կնստես, քեզ կկանչեն վար.
Բախտերը կփոխի շրջանը մեկ օր»: 27. Հազվագյուտ երեւույթ է, որ քարտուղարուհին թոշակի գնա քարտուղարուհու պաշտոնից: Իսկ, եթե պատահի էլ, դա հիշեցնում է շահի հարեմի առաջին կնոջը, որը մնում է իր տեղում, հարգվում, իրենից հետո եկող շահի բոլոր
քարտուղարուհիների կողմից: 28. Քարտուղարուհու հավատարմությունը ավելի անհրաժեշտ է, քան` կնոջը: Առաջինը գործի առումով: 29. Քարտուղարուհին էլ, սեփական կնոջ նման, լավ է ավելի շատ հավատարիմ լինի, ավելի քիչ գեղեցիկ, քան` հակառակը: 30. Քարտուղարուհին շեֆի տրամադրությունն է (արտահայտում է շեֆի տրամադրությունը): 31. Տեղ կա, քարտուղարուհին է քարտուղարուհի, տեղ կա` գլխավոր ինժեները (Տնօրեն Մայիս Խաչատրյան Ագարակ. Մեղրի) 32. Շեֆը հաճախ հաշվապահի քարտուղարուհին է: 33. Մեր գործերի հաջողությունը պետերից չի կախված, այլ` դռնապաններից: 34. Քարտուղարուհին շատ ավելի է անհանգստանում, թե ով է զանգահարում շեֆին, ինչ հարցով եւ ինչ նամակ է ստանում շեֆը, քան նրա հարազատ կինը: 35. Քարտուղարուհիները շատ հաճախ են դառնում պառաված օրիորդներ: Ավելի ճիշտ օրիորդ չեն լինում (շեֆերը հո չեն կոտորվել), բայց չեն ամուսնանում: 36. Քարտուղարուհին կարծիք չունի: Նրա կարծիքը շեֆի կարծիքն է: 37. Շատ անգամ գործի հաջողությունը կախված է լինում ոչ այնքան շեֆից, որքան քարտուղարուհուց ու նրա բարությունից: Միայն թե բարի քարտուղարուհի քիչ է լինում: 38. Պառաված օրիորդը մի դժբախտություն (չար) է, պառաված օրիորդ-քարտուղարուհին` կրկնակի: 39. Շեֆն էլ, որպես տղամարդ, թույլ եւ ուժեղը լինում է: Ինչպես թույլ ամուսնուն կինն է շահագործում, այնպես էլ թույլ շեֆին` քարտուղարուհին: 40. Եթե տերը (իշխանը) իր թիկնապահի մասին ասաց` իմ շունն է, աչրաչար սխալվում է: Շան ձեռքին զենք չի լինում
41. Տեը իր թիկնապահի` իրա ծառայի մառան պիտի լինի
42.
Ամենից շատ պետք է քաղաքավարի լինի տերը իր այն մարդու նկատմամբ, որի ձեռքից սնունդ է ընդունում (խոհարար, քարտուղարուհի) եւ իր թիկնապահի նկատմամբ (նրա ձեռքը ինքն է զենք տվել): 43. Ծառան միայն տնային աշխատող չէ: Նա նա է, որ մարդ նման հոգատարություն եւ հարգանք իր հարազատից էլ չի ունենում: 44. Ծառան, աստիճանաբար դառնում է ոչ միայն ընկերակցուհի (կոմպանիոնկա), այլեւ խորհրդական: 45. Մենք բոլորս էլ ծառա ենք` կամ մեր գործի ծառան, կամ մեր սիրած մարդու: 46. Ընտանիքը սրբություն է, բայց ոչ տիրոջ համար, ծառայի ընտանիքը: Տիրոջը հարմար է, որ ծառան ընտանիք չունենա: 47. Ծառան երկար տարիներ աշխատելով միեւնույն տանը, դառնում է, գրեթե, ընտանիքի անդամ, խորհրդական, հարազատ, մեծ մայր: 48. Թիկնապահը, որ ծառայում է որպես վարձու մարդասպան, շատ զգույշ պիտի լինի տերը: Նա նաեւ իր
անվարձ մարդասպանն է: 49. Յուրաքանչյուր պետական այրի դիմելու համար, պետք է դիմել նրա վարորդին: Վարորդը գիտի, թե ով է նրա սիրելին, թե ում դիմես որպես միջնորդ: 50. Եթե քարտուղարուհին, բացի տեխնիկական ծառայությունից, անձնա-ծառայություն չի մատուցում, նշանակում է նրան ընտրել է շեֆի կինը, ոչ թե շեֆը: 51. Փորձած ծառան նաեւ ընկեր է, անփոխարինելի ընկեր: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԱԿՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ 1. Հավատարմությունը այն թանկարժեք քարերի թվին է պատկանում, որն այնքան թանկ է, որ ոչ ոք չի առնում: Հավատարմությունը, ըարելի է ասել, թանգարանային հասկացություն է: 2. Չեմ կարեկցում միայն նրան, ով տուժել է պարտքը չվերադարձնելու պատճառով: 3. Դառը կորիզը, ինչքան էլ մշակելս, քաղցր կորիզի համը չի ունենա: 4. Շատ մեծ պաշտոնից հետո շատ փոքր պաշտոն վարելը միեւնույն հիմնարկում, խորհուրդ չէի տա: Արժանապատվության կորուստ է լինում: 5. Ոչինչ չեմ ընդունում արժանապատվության կորստի հաշվին (եթե դա չի վերաբերում որդու կյանքին վտանգ սպառնալուն): 6.
Ծաղիկը իր բույրը չի կարող թաքցնել: 7. Էշի խրտնածը ծիին աբգոն կանի: (Շամշադինի ասացվածք) : 8. ետը տարած գերանի հետեւից չեն վազի: Լավ է հետեւել նոր եկողներին: 9. Որքան էլ մեծ լինես, չաս կարող վանել փոքր փաղաքշանքը: 10. Համառությունը համառություն է, ծեթե այն խրախուսվում է բանականության կողմից: Հակառակ դեպքում էշի է
11. Պարզվում է, որ մեծերն անգամ, փոքր ծափահարողների կարիքն ունեն: 12. Ամուսնական անհավատարմությունը ավելի տանելի է, քան մանությունը: 13. Հարկադրական դաժանությունը (հիմնականում կապված աշխատանքի բնույթի հետ) նախ իրեն է վնասում, հետո` զոհին: 14. Կոպտությունը եւ դաժանությունը եւ հոմանիշ են, եւ` հականի,: 15. Հարկադրական դաժանությունը (աշխատանքի բերումով) չի կարող տանել նա, ում մեջ չկան, թեկուզ մասնակի, դաժանության տարրեր: 16. Լավագույն հին ընկերները ոչ թե նրանք են, որ օգնել են միմյանց դժվարին պահերին, կամ հաց են կերել միասին, կամ ճանապարհ են գնացել, կամ կռվել միեւնույն բանակում, այլ նրանք, որոնք չեն խաբել մեկը մյուսի: 17. Ն նախարարն էլ, ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրելիս, առաջարկում է ստորագրել իր տեղակալին, խոստանալով պաշտոնը բարձրացնել
18. Մեծագույն հանցագործն էլ սրբություն պիտի ունենա, անկախ կրոնից ու դավանանքից: Կա մի եզակի գոյություն, որին նա չպետք է խաբի: 19. Հավատարմությունը ջանքեր չի պահանջում: 20. Ճիշտ չի լինի, եթե ասենք` իմաստունը իմաստունի հետ է ընկերություն անում, ստորը` ստորի: Ընկերությունը վսեմագույն հատկանիշ է, ստորին անհասանելի: 21. Հետաքրքիր է.- դաժան, անխիղճ, անխնա, անմարդկային, մոլեգին մարդը տեսնու՞մ է իրեն այս որակների մեջ, թե՞ նա այն վերագրում է ուրիշներին: 22. Լինել ծայր աստիճան հարգալիր սպանելուց առաջ, ավելի նողկալի է, քան` սպանելն` ինքը: 23. Համառությունը կամակորություն է, կամակորությունը` համառություն, բայց համառությունը ունի իր մեջ որոշակի դրական հատկանիշ, մի բան, որից զուրկ է կամակորությունը: 24.
Կրկնակի հանցագործ է նա, ով ներկա է հանծագործությանը եւ ոչինչ չի անում: 25. Թող որ հարեւանդ աղքատ լինի եւ անգրագետ:: Նրա «բարեւը» քեզ պետք է: 26. Համառությունը խելք-ով եփած ապուր է, խելքլը հանած: 27. Ընկերություն ստեղծելը ավելի դժվար է, քան` ընտանիք ստեղծելը: 28. Հարեւանդ հավաքարար է, թե` նախարար, միեւնույն է, հարեւանը հարեւան է: 29. Ում հետ հաց ես կերել, նա դեռ քո ընկերը չէ: 30. Ամենից շատ զգուշացիր այն ընկերոջից, որին, եթե ասես` մեռիր, կմեռնի: 31. Մեր տան սուրբն էլ, եթե մեր թիմից չէ, սուրբ չէ: 32. Աշխարհում երկու բան կա անտանելի` զավակի կորուստը եւ զավակի դավաճանությունը: 33. Բոլոր սխալները կարելի է ներել, բացի դավաճանությունից: Դավաճանությունը սխալ չէ` վերջ է` վերջաբան, վարագույր: 34. Հարեւանդ ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բարեւելու չափ հարաբերություն պիտի ունենան: 35. Երբեք անկեղծ ընկերներ չեն դառնա այն երկու տղամարդիկ, որոնցից մեկը մյուսի կնոջը կամ աչք է ունեցել, կամ իրեղեն հանդիպում: 36. Աշխարհում ամեն ինչ կարելի է ներել, բացի դավաճանությունից: 37. Ճիշտ չէ դավաճանություն անվանել ամուսիններից մեկի հեռանալը եւ նոր սեր գտնելը: Դա, ընդամենը մի սիրուց փոխվելն է մի այլ սիրո: Դա, ընդամենը հիվանդություն է, որի համար չեն մեղադրում: 38. Եթե քո ընկերը քեզ խաբել է շատ աննշան գումարի չափով, ապա դու, շատ աննշան գումարի համար ընկերությունը մի գցիր ոտքիդ տակ: Նա դա գիտի: Հետո այնպիսի բան կանի, որ տեղը դուրս կգա: 39. Երբեք մի պահանջիր քո ընկերոջից ընկերասիրությորւն, հավատարմություն, գաղտնապահություն: Ինչ որ ուզում ես լինի նրանից, արա ինքդ: 40. Առանց բարեկամի կարելի է ապրել, առանց հարեւանի` ոչ: 41. Պարզվում է, որ մի հարեւանի մասին մյուսի մոտ ոչ միայն չի կարելի վատ խոսել, այլեւ լավ էլ չի կարելի խոսել: Վերջինս նախանձից չարախոսում է եւ փչացնում լավ հարաբերությունները: 42. Բարցեկամդ չէ քո բարեկամը, այլ նա, ով հավատարիմ է քեզ ու անկեղծ: ՀԱՆՑԱՈՐԾ ԱՇԽԱՐՀ 1.
Ես չեմ վախենում բանտ նստածներից: Ես վախենում եմ չնստածներից: 2. Ո՞ր բժիշկը, ո՞ր մանկավարժը կարող է ասել հանցագործությունը գենետիկական է, թե՞ ընդօրինակել-սովորովի: Ես կասեի` գենետիկական է: Երեխաներից, որի մեջ կա հոր կամ մոր գեները (գողական), նա ընդօրինակում է ծնողի վարքագիծը նաեւ գիտակցական կյանքում: 3. Դատախազը, դատավորը իր մեղադրյալին, ավելի շատ ձեռքի շարժումին պետք է հետեւի, քան` նրա խոսքին: Հաճախ ձեռքերն ավելին են ասում մարդու մասին, քան` լեզուն: 4. Հանցագործ աշխարհի մարդկանց մոտ բացակայում է մի բան` սեփական ուժերի անսխալ կշռումը: Հաճախ են սեփական ուժերը գերագնահատում: 5. Հանցագործ աշխարհի մարդիկ նրանք են, որոնք սեփական անձի նշանակալիության ոլորտում չեն կարողանում կիրառել-բավարարել: 6. ողական աշխարհը նույնպես ունի օրենքներ, սակայն այնտեղ բացակայում է «3-5 տարի» կամ «4-8»-ը: Այնտեղ կամ «3» է, կամ` «5»: 7. Համաշխարհային մասշտաբով հաճելին եւ ընդունվածը այն է, երբ տղամարդն է ծառայություն մատհուցում կնոջը, տղամարդն է առաջինը ընտրում: Բայց կալանավայրում գտնվող տղամարդուն, հատկապես երբ կինն աշխատում է այդ համակարգում, կինն է ընտրողը եւ առաջին քայլերն անողը: 8. Ես ուզում եմ իմանալ` գողական աշխարհում ակադեմիկ կա՞: Իսկ եթե ոչ, ապա նրանք (հանցագործ աշխարհի մարդիկ) ունեն բնական խելք եւ կռահողականություն, արդարության նկատմամբ ընդգծված հարգանք եւ պահանջկոտություն, հարգանք եւ պատասխանատվություն սեփական խոսքի նկատմամբ, ապա ի՞նչն է պատճառը: Թե՞, եթե ունենային այս չորսը, ակադեմիկ չէին լինելու
9. Հանցագործ աշխարհը եւ քաղաքական դաշտը համարյա նույն բալանսիրովկան է, ինչ սանհանգույցը գետնի վրա եւ կոյուղիները գետնի տակ: 10. Հանցագործ աշխարհի հեղինակըության (ավտարիտետ) միակ սխալն այն է, որ սխալը չի ներում: Իսկ միգուցե առավելությու՞նը
11. Հանցագործ աշխարհի մարդը հանգիստ սգալ էլ չի կարող իր հարազատի մահը: Վախը չի թողնում: 12.
Հանցագործը այնպես եռանդուն է արդարություն պահանջում, երբ պատիժը գերազանցում է հանցանքի չափին, որ, եթե արդարության այդպիսի ջատագով լիներ հանցանքը գործելուց առաջ, հանցագործ չէր դառնա: 13. Բոլոր պանցագործներին առաջնորդում է անպատիժ մնալու գաղափարը (չբռնվելու): 14. ողը, որպեսզի ինքը իրեն դաստիարակի, պետք է գողության գնալուց առաջ հիշի մի փոքրիկ մանրուք` կարող է բռնվեմ: 15. Ամենաանմեղ հանցագործություինը մանկավարժի վերցրած կաշառքն է: Նա, ընդամենը, ինքը իրեն աշխատավարձ է տալիս: (2000թ. Երեւան ) 16. Եթե հանցագործը ոչ մի հետք չթողնի էլ, բավական է նրա գողացած փողի ծախսելը: 17. Հանցագործություն է յուրաքանչյուր սխալ պատիժը, լինաի դա դատավորի կողմից, թե` ուսուցչի: 18. Հանցագործ աշխարհում կա մի այսպիսի չգրած օրենք` ով իմ անունից կգա,- ասում է հեղինակություն կոչվող գողը (ավտարիտետ),- պետք է խնդիրքը կատարեք, անկախ նրանից, թե ինձ գիտի՞ թե՞ ընդամենը իմ անունն է լսել: Ուր էր, թե երկրի ղեկավարները այպիսի ազնվականություն ունենային: 19. ողերին ճանաչում են իշխանությունները: Ժողովուրդը նրանց չի ճանաչում: Մեկը օրենքով գողերն են, մյուսը` անօրենք
20. Հաճախ մոր սիրո պակասն է երեխային հանցագործ դարձնում, միայն թե ոչ բոլոր մայրերը գիտեն այդ: 21. Հանցագործը, երբ թանկարժեք իր է կորցնում, երկու հոգս է ունենում. մեկ` որպես արժեք, մեկ էլ` չլինի՞ թե հանցանքի վայրում
22. Հանցագործությունների մեծ մասը բացահայտվում է նրա համար, որ
նրանց հանձնարարված չի եղել: 23. Հանցագործը չի կարող ավլելով սրբել իր հետքերը: Նա քայլում է գետնի վրայով: 24. Հանցավոր անցյալ ունեցողին, եթե մի տեղ հանկարծ ճանաչում են, նա ոչ թե ուրախանում է, այլ վախից վեր է թռչում: 25.
Դուրս է գալիս, որ աստծուն սիրողները ավելին են «տանջում» նրան, քան` ոչ այնքան սիրողները: Առաջինները իրենց տված փողի պարտքն են աստծուն խնդրում, որ գնա վերցնի: Իսկ երկրորդները հետները գող են վերցնում ու գնում: Եվ պարտքն է շուտ դուրս գալիս, եւ աստծուն էլ անհարկի չեն անհանգստացնում: 26. Հանցագործ աշխարհի ուղղակի դատը ամենակարճ դատն է: Այն քաղաքականություն չի հարցնում` հաշվի չի առնում հոդվածը որոշելիս ազդեցիկ եninnyերի կարծիքը, միանգամից ուղիղ ճակատին
Դժվար է ասել` դա վա՞տ է
թե՞լավ: