Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԿՈՄԵՆՍԿԻՆ ԷԼ ՆՐԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՉԷ Սերգեյ Մանուկյան
Էջ / 50
The text of this work is presented in the original language.

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԿՈՄԵՆՍԿԻՆ ԷԼ ՆՐԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՉԷ

Սերգեյ Մանուկյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 50

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԿՈՄԵՆՍԿԻՆ ԷԼ ՆՐԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՉԷ Նման հայտարարությունը կարող է անհեթեթություն թվալ, քանի որ մանկավարժություն անունով գիտությունը ներկայացված է «Մանկավարժություն» եւ «Մանկավարժության պատմություն.»վերնագրերով տասնյակ տարիներ շարունակ Ռուսաստանում եւ Հայաստանում լույս տեսնող բազմաթիվ դասագրքերում, որոնցում մանկավարժություն համարվում է գիտություն, իսկ Յան Ամոս Կոմենսկին էլ նրա հիմնադիրը: Ռուսաստանում եւ Հայաստանում կան հարյուրավոր բուհեր, որտեղ դասավանդվում է մանկավարժություն անունով գիտությունը, դասավանդողներն էլ այդ գիտության թեկնածուներ են եւ դոկտորներ:, Սակայն «մանկավարժությունը գիտություն չէ, Կոմենսկին էլ նրա հիմնադիրը չէ» հայտարարությունը կարող է անհեթեթության թվալ միայն առաջին հայացքից, իսկ այդ գիտություն կոչվածի բովանդակության մակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ դա լիարժեքորեն է համապատասխանում իրականությանը: Նախ ` անցնենք մանկավարժությունը գիտություն չհամարելու հիմնավորումներին: 1 Գիտական գործունեությունը գիտնականի իմացական գործունեություն է, իսկ մանկավարժությունը ուսուցչի դասավանդում, կամ մանկավարժական կոչվող գործունեություն է: Եթե իմացական գործունեության սուբյեկտը` գիտնականը, իրականությունը հետազոտող է, ապա մանկավարժական գործունեություն իրականացնողն ապահովում է գիտնականներիի ձեռք բերած գիտելիքների համապատասխան մասի աշակերտական յուրացումը:, Ստացվում է, որ մանկավարժությունն ու գիտությունը տարբեր դաշտերում կայացող իրողություններ են, այլ կերպ ասած, մանկավարժությունը գիտություն չէ, այլ ուսուցչի գործունեության անվանումն է: 2. .Մանկավարժությունը որոշ դասագրքերում համարվում է արվեստ եւ գիտություն ( 12, էջ 7 14?

Էջ 1 ընդհանուր 50 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով