Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժագիտության փոխարինող գիտություն) Սերգեյ Մանուկյան
Էջ / 1007
The text of this work is presented in the original language.

ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժագիտության փոխարինող գիտություն)

Սերգեյ Մանուկյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 1007

Դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը միմյանցից առանձնացված է ներկայացնում ուսուցման եւ դաստիարակության գործընթացները` համապատասխանաբար ունենալով ուսուցման եւ դաստիարակության տեսություններ: եւա նշանակում է, որ ուսուցումը դիտարկվում է որպես ուսումնառողներին չդաստիարակող գործընթաց, այսինքն անտեսվում է աշակերտների` ուսումնական գործունությամբ դաստիարակության օբյեկտիվ գործընթացի կայացումը, հետեւաբար եւ նրա կառավարման անհրաժեշտությունը: Մինչդեռ ուսումնական գործունեությունն ընդգրկում է աշակերտների դաստիարակությունը կայացնող համարյա ողջ դպրոցական կյանքը, սակայն, դժբախտաբար, դպրոցի մանկավարժագիտությունն այդ գործունեությունը դիտարկում է որպես չդաստիարակող, այն դեպքում, երբ, ընդհանրապես, չկա չդաստիարակող գործունեություն: Ուրեմն, դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը զբաղվում է գոյություն չունեցող չդաստիարակող ուսուցմամբ, հետեւաբար եւ հորինում է գոյություն չունեցող ուսուցման սկսզբունքներ, մեթոդներ եւ կազմակերպման ձեւեր ու, լինելով պաշտոնական գիտություն, այդ գոյություն չունեցողը պարտադրում է դպրոցին, ապակողմնորոշելով ուսուցչական կոլեկտիվին: Եթե այդ գիտություն կոչվածն իր առարկան է համարում գոյություն չունեցողը, ուրեմն նա առարկայազուրկ է, իսկ քանի որ չկա առարկայազուրկ գիտություն, ուրեմն, իր առարկայազուրկ լինելու պատճառով, մանկավարժությունը` կորցնում գիտություն կոչվելու իրավունքը, սա է տրամաբանության հրամայական եւ անողոք թելադրանքը:

Էջ 1 ընդհանուր 1007 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով