Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ՎԱՆԴԱԼԻԶՄ. Ադրբեջանում հայկական-քրիստոնեական մշակութային ժառանգության յուրացման, ոչնչացման եւ հարակից այլ խարդավանքների մասին Շահեն Մկրտչյան
Էջ / 31
The text of this work is presented in the original language.

ՎԱՆԴԱԼԻԶՄ. Ադրբեջանում հայկական-քրիստոնեական մշակութային ժառանգության յուրացման, ոչնչացման եւ հարակից այլ խարդավանքների մասին

Շահեն Մկրտչյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 31

Արցախը Հայաստան երկրի հնագույն եւ կենսունակ մարզերի թվում այն եզակիներից է, որ կարողացել է պահել-պահպանել իր ամբողջականությունը, որոշ ընդհատումներով նաեւ քաղաքական անկախությունը: Միաժամանակ նա հանդիսացել է ազգային ազատագրական պայքարի հզոր պատվարը, հույսերի կղզի, վերածննդի խորհրդանիշ: Այստեղ՝ Փոքր Կովկասի անմատչելի, անտառապատ լեռներում հայ ժողովուրդը դիմակայել է նաեւ Արեւելքից խուժած քոչվոր ցեղերի ասպատակություններին՝ պահպանելով իր տեղական ինքնավարությունը, ազգային դեմքը, մշակույթը, սրբավայրերը: Արցախ-Ղարաբաղը հարուստ է պատմական անցյալի եւ տարբեր դարաշրջանների տարաբնույթ պատմամշակութային հուշարձաններով: Դրա պերճախոս վկայություններից են նաեւ ոչ մեծ երկրամասում արձանագրված ավելի քան 20 հազար պատմաճարտարապետական, հայկական-քրիստոնեական հուշարձանները, որոնց զգալի մասը կառուցվել է վաղ, միջին եւ ուշ միջնադարում եւ բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի արցախյան հատվածի պատմական ճակատագրում: Սա, հիրավի, ոչ միայն հսկայական հարստություն է, այլեւ անսպառ հպարտության աղբյուր: Վանքային համալիրներում, նշանավոր եկեղեցիներում, անգամ խավարի ու մղձավանջի պայմաններում, անմար կրակի պես բոցկլտացել է ազգապահպանության անշեջ կրակը: Դրանք երկրամասում լուսավորություն, կրթություն տարածող առաջին օջախներն էին, հովանի՝ գրչության ծաղկմանը: Այդ կոթողները միաժամանակ պատմության, ճարտարապետության այն հուշարձաններից են, որոնք իրենց սքանչելի արվեստով անջնջելի կնիք դրեցին լեռնոտ երկրամասի դեմքին, զգալի չափով հարստացրին հայոց ազգային մշակույթը եւ մարմնավորեցին հայ ճարտարապետության մի առանձին՝ արցախյան դպրոցը։

Էջ 1 ընդհանուր 31 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով