Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ Յուրի Ասրյան
Էջ / 3
The text of this work is presented in the original language.
Artikel

ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Յուրի Ասրյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 3

Լինելով Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասը, Արցախի ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է նյութական եւ հոգեւոր բարձրարժեք մշակույթ ու իր համեստ ավանդը ներդրել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։ Արցախի տարածքում հայտնաբերված են հնեաբանական նյութեր՝ բրածո խխունջներ (Քռասնի), ծովաստղեր (Քարաղբյուր)։ Գիտական մեծ արժեք ունի նախաթռչնի (արխեոպտերիքս) բրածո գլուխը՝ պատահականորեն հայտնաբերված Հադրութի շրջանի Պետրոսաշենի տարածքից, որը 4-րդ նմուշն է աշխարհում։ Արցախում արձանագրված են հին քարեդարին պատկանող մի շարք քարանձավ-բնակավայրեր՝ Ազոխի,Շմանեքի, Ծծախաչի, Հյունոտի, Ավանա, Ալեքսանա-Ղուզունի, Աստղաշենի, Շիկաքարի, Պախրայի քարանձավները։ Այս քարանձավ-բնակավայրերից ամենանշանավորը Ազոխի քարանձավն է՝ Հադրութի շրջանում, որի 5-րդ հնագիտական շերտում 1968թ. հայտնաբերվել է հնագույն մարդու (կնոջ) ստորին ծնոտ երկու սեղանատամով։ Այն նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահնագույն գտածոն է եւ պատկանում է արխեանտրոպ մարդկանց խմբին։ Արցախի տարածքում արձանագրված են մեզոլիթին, նեոլիթին, էնեոլիթին, բրոնզեդարին եւ վաղ երկաթի դարաշրջանին (բնութագրական) վերաբերող հուշարձաններ։ Մարտակերտի շրջան - Արցախում հնագիտական հուշարձաններով հարուստ տարածքը համարվում է Մարտակերտի շրջանը։ Հնագույն դամբարանախմբեր տեղակայված են արցախական Տիգրանակերտ փլուզված բնակավայրի շրջապատում, Առաջաձոր, Ծմակահող գյուղերի տարածքում, Խաչենագետի մերձակա գյուղերի շրջապատում, Մեծառանից սուրբ Հակոբա վանքի մերձակայքում։ Առավել մեծ թվով դամբարաններ եւ դամբարանադաշտեր առկա են Թարթառ գետին մերձակա բնակավայրերի տարածքում՝ Հաթերք, Մեծ Շեն, Դրմբոն, Նարեշտար, Չլդրան, Մեհմանա, Վերին Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ եւ այլ բնակավայրերի տարածքներում։ Հադրութի շրջան - հնագիտական հուշարձանների մեծ մասը խմբավորված են Ղուրուչայի եւ նրա վտակներ Իշխանագետի, Տողի եւ Մեխակի շրջակայքում։

Էջ 1 ընդհանուր 3 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով