Սույն մատենաշարի առաջին գիրքը նվիրված է Դիզակից (Հադրութի շրջան) զոհված ազատամարտիկներին եւ խաղաղ բնակչությանը: Մատենաշարի երկրորդ գիրք-հուշամատյանում ներկայացված են Արցախյան գոյամարտում նահատակված 571 վարանդացի ազատամարտիկների լուսանկարները՝ համառոտ տեղեկություններով եւ 161 զոհված խաղաղ բնակիչները: Այս ամենը տեսանելի են դարձնում հայրենիքի նվիրյալ զավակներին, որոնց արյամբ ենք հասել հաղթանակի: Նրանք ընդմիշտ մեզ հետ են: