Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժագիտության փոխարինող գիտություն)

ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժագիտության փոխարինող գիտություն)

E-Book
Հասանելի ձևաչափեր և գներ
E-Book Հասանելի է
Էլ․ գրքի գինը Kostenlos
Buchsprache: Armenisch
Erscheinungsjahr: 2015
Seitenzahl: 1171
Aufrufe: 49
HÖRBUCH Հասանելի է գրանցվածներին
ԴՊՐՈՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Դպրոցի մանկավարժագիտության փոխարինող գիտություն) — Աուդիոտարբերակ
00:00 Ամբողջական

Über das Buch

Original description (Armenian)

Դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը միմյանցից առանձնացված է ներկայացնում ուսուցման եւ դաստիարակության գործընթացները` համապատասխանաբար ունենալով ուսուցման եւ դաստիարակության տեսություններ: Դա նշանակում է, որ ուսուցումը դիտարկվում է որպես ուսումնառողներին չդաստիարակող գործընթաց, այսինքն անտեսվում է աշակերտների` ուսումնական գործունությամբ դաստիարակության օբյեկտիվ գործընթացի կայացումը, հետեւաբար եւ նրա կառավարման անհրաժեշտությունը: Մինչդեռ ուսումնական գործունեությունն ընդգրկում է աշակերտների դաստիարակությունը կայացնող համարյա ողջ դպրոցական կյանքը, սակայն, դժբախտաբար, դպրոցի մանկավարժագիտությունն այդ գործունեությունը դիտարկում է որպես չդաստիարակող, այն դեպքում, երբ, ընդհանրապես, չկա չդաստիարակող գործունեություն: Ուրեմն, դպրոցի մանկավարժություն կոչվող գիտությունը զբաղվում է գոյություն չունեցող չդաստիարակող ուսուցմամբ, հետեւաբար եւ հորինում է գոյություն չունեցող ուսուցման սկսզբունքներ, մեթոդներ եւ կազմակերպման ձեւեր ու, լինելով պաշտոնական գիտություն, այդ գոյություն չունեցողը պարտադրում է դպրոցին, ապակողմնորոշելով ուսուցչական կոլեկտիվին: Եթե այդ գիտություն կոչվածն իր առարկան է համարում գոյություն չունեցողը, ուրեմն նա առարկայազուրկ է, իսկ քանի որ չկա առարկայազուրկ գիտություն, ուրեմն, իր առարկայազուրկ լինելու պատճառով, մանկավարժությունը` կորցնում գիտություն կոչվելու իրավունքը, սա է տրամաբանության հրամայական եւ անողոք թելադրանքը: Նրան պետք է փոխարինի դեռեւս անտիկ աշխարհում նաեւ Պլատոնի, իսկ 17-րդ դարում էլ Յան Ամոս Կոմենսկու, հետագայում էլ Ժան Ժակ Ռուսոյի եւ Ջոն Լոքի ուժերով կառուցվել սկսած, եւ այժմ էլ Հայաստանում կառուցվել շարունակվող դպրոցի դաստիարակագիտությունը, որն ուսումնական գործունեությունը դիտարկելով որպես աշակերտների դաստիարակությունը կայացնող, հետեւաբար կառավարման կարիք զգացող, կառուցում է ուսուցմամբ կայացող դաստիարակության կառավարման տեխնոլոգիա: Այդ նոր գիտությունը դպրոցին է վերադարձում նրա հիմնադիր Յան Ամոս Կոմենսկու նախատեսած դաստիարակչական գործառույթը` դարձնելով այն աշակերտների` ուսումնական եւ արտաուսումնական գործունեությամբ կայացնող դաստիարակության կառավարման կարեւորագույն հաստատություն:

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով