Վերջին ժամանակներս հաճախ եմ սկսել անդրադառնալ հուշերիս` մտքիս ու հոգուս անընդհատ վերապրվող զգացումներին: Կտոր-կտոր հավաքելով` նրանք ինձ են բերում ապրածս կյանքի տխուր կամ ուրախ պատկերները: Եվ ժամանակի մեջ վերաձեւվելով, արմատներ ձգելով, հաճախ մնում են իմ մեջ, որպես միայն գեղեցիկի ու կարոտի զգացումներ... Նրանց մեջ եմ փորձում գտնել շատ շատ հարցեր, անգամ ինքս ինձ: «Հարյուր» տարվա նամակներն եմ կարդում, նորից կարդում, հուշերս փորփրում...Նրանց մեջ եմ հանգիստ: Նրանք են իմ իրական ունեցածը: Նրանք են իմը...